Գոռ Աբրահամյան

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական։

Ծնվել է 1979թ․ հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։ 1996-2002թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալվարի, այնուհետև՝ մագիստրեսի կոչում։ 2003թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան։ Նույն թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան լրագրություն մասնագիտությամբ։

2002-2003թթ․աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես լրագրող, քաղաքական մեկնաբան։ 2003 թ-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2003-2006 թթ․ թղթակցել է «Փակագիծ» թերթին։ 2003-2017 թթ․ եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար։ Զբաղվել է քաղծառայողների պատրաստմամբ մի շարք հասարակակն և մասնավոր կազմակերպություններում։ 2017թ․ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկելու դեպքի առթիվ ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկելու դեպքի առթիվ ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը․«Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։Նախաքննությունը շարունակվում է», - նշել է Աբրահամյանը։
13:54 - 26 հոկտեմբերի, 2024
Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:30-ին, Աշտարակի շտապ բուժօգնության խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին: Այս մասին տեղեկացնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:   «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:   Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:   Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։   Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ՝ ինքնազգացողությունը հանկարծակի վատանալու հետևանքով: Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:   Նախաքննությունը շարունակվում է:
19:41 - 07 հոկտեմբերի, 2024
Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական կոմիտեի կողմից գնումներով մեկ խմբաքանակի՝ 100 հատ զրահաբաճկոնի ձեռքբերման առթիվ որոշել են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել՝ անելով որքան ֆանտաստիկ, նույնքան էլ ժպիտ առաջացնող, իրականությունից կտրված ենթադրություններ։ Այդ մասին ասված է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի էջում:   «Հարկ ենք համարում պարզաբանել, որ զրահաբաճկոնների գնումը կատարվել է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության անձնակազմի աշխատանքային կարիքներից ելնելով և պայմանավորված է նրանց գործունեության առանձնահատկություններով:   Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողները շատ հաճախ ստիպված են լինում քննչական գործողություններ իրականացնել առաջնագծում գտնվող մարտական դիրքերում, ինչի պայմաններում անհրաժեշտություն է քննիչին ապահովել անհրաժեշտ պաշտպանական միջոցներով։   Ի դեպ, նույն կարիքներից ելնելով, գնումներով ոչ միայն զրահաբաճկոններ են ձեռք բերվել, այլ նաև սաղավարտներ»,- նշված է գրառման մեջ։
19:16 - 01 հոկտեմբերի, 2024
«ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

«ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ՀՀ ՆԳՆ-ից այն մասին, որ սեպտեմբերի 10-ին, «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:   «Ներկա պահին առկա տվյալներով պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 անձ։ Վերջիններս տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։   Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):   Ձևավորվել է քննչական խումբ, որը, ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ գտնվում է դեպքի վայրում և իրականացնում է անհրաժեշտ առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։   Կատարվածի հանգամանքները, պատճառները պարզվում են: Նախաքննության միջանկալ արդյունքների մասին ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ տեղեկատվություն կհրապարակի»,- ասված է հաղորդագրության մեջ։  
19:59 - 10 սեպտեմբերի, 2024
Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 20-ամյա երիտասարդը կալանավորվել է  |factor.am|

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 20-ամյա երիտասարդը կալանավորվել է |factor.am|

factor.am: Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ 20-ամյա երիտասարդը սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություն է արել անչափահասին, սակայն, մերժում ստանալով, բռնել է նրա ձեռքից, հարվածներ հասցրել և քարշ տալով տարել մոտակա ծառի մոտ, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ: Օգոստոսի 16-ին Լոռու մարզի 20-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor TV-ին հայտնեց, որ ընտանեկան դրությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում  է նախաքննություն։ «Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավավար ապացույցների հիման վրա 20-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով (ընտանեկան դրությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) ներկայացվել է մեղադրանք»,- ասաց ՔԿ խոսնակը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
19:09 - 27 օգոստոսի, 2024
Մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց․ ՔԿ խոսնակ

Մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց․ ՔԿ խոսնակ

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողություններին։ Գրառումը՝ ստորև․ «Հավելումն Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ նախօրեին այս հարթակում հրապարակված տեղեկատվության՝ հայտնում եմ հետևյալը․ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի (Կաշառք ստանալը, որը կատարվել է կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կամ անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Կաշառք տալը, որը որը կատարվել է իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 437-րդ հոդվածի 1-ին մասի (Կաշառքի միջնորդությունը՝ կաշառքի շուրջ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, համաձայնության առկայության դեպքում կաշառքի առարկան պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը) հատկանիշներով։ Իրականացվող նախաքննության շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածքներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են: Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30մլն դրամի չափով՝ համակցված։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Նախաքննության հետագա փուլերում, հաշվի առնելով նախաքննության շահերը, ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
14:57 - 04 հուլիսի, 2024
Կան ձերբակալվածներ. Գոռ Աբրահամյանը՝ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողությունների մասին

Կան ձերբակալվածներ. Գոռ Աբրահամյանը՝ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողությունների մասին

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Այս մասին գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- գրել է Գոռ Աբրահամյանը։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում։  
15:13 - 03 հուլիսի, 2024
Նշանակվել են փորձաքննություններ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. Գոռ Աբրահամյանը՝ հայկական կողմին փոխանցված մասունքների մասին

Նշանակվել են փորձաքննություններ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. Գոռ Աբրահամյանը՝ հայկական կողմին փոխանցված մասունքների մասին

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացված հարցումները՝ տեղեկացնում եմ հետևյալը․   Այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։   2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։   ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը»։      
18:16 - 21 հունիսի, 2024
Երևանի Պուշկինի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Յուրի Մինասյանին կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ հասցրած անձը հայտնաբերվել է

Երևանի Պուշկինի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Յուրի Մինասյանին կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ հասցրած անձը հայտնաբերվել է

Մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում առաջացած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու (ինչի հետևանքով վերջինս մի քանի օր անց հիվանդանոցում մահացել էր) համար մեղադրվող անձը՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն, հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։   «Նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ)։ Դատարան է ներկայացվել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու հարցը կրկին քննարկելու միջնորդություն։   Նշված քրեական վարույթի հանգամանքները հրապարակվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից 15․03․2024 թ․, ուստի ներքո հրապարակում եմ դեպքի հանգամանքների և նախաքննության միջանկյալ արդյունքների վերաբերյալ հրապարակման հղումը»,- գրառման վերջում նշել է Աբրահամյանը։
19:45 - 22 մարտի, 2024
ՔՊ գրասենյակի մոտ զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

ՔՊ գրասենյակի մոտ զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ (ՔՊ գրասենյակի մոտ-խմբ.) զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ հանգամանքները պարզվում են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։  «2024 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել որ Գյուլբենկյան 30/3 շենքի մոտ սև տոպրակով կասկածելի իր է դրված։ Դեպքի առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են, դրանց բնույթն ու նշանակությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առգրավվել են տարածքը տեսանկարահանող տեսանկարահանման սարքերը, կատարվում են ապացուցողական և վարույթային գործողություններ։ Քննչական նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնված նաև փետրվարի 22-ին Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան փ. 33 շենքի դիմացի հատվածում զինամթերքի նմանվող առարկաների հայտնաբերման դեպքի առթիվ։ Դրանով նախաքննությունը ևս շարունակվում է։  Երկու դեպքերով էլ քննություն է իրականացվում նշված առարկաները համապատասխան հասցեներում տեղադրած անձանց հայտնաբերելու, քննության համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ»։  💣 հայտնաբերվածը պայթուցիկի «մուլյաժ» է, այն վտանգ չի ներկայացնում․ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան
17:54 - 26 փետրվարի, 2024
Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ միջոցներ են ձեռնարկվում փետրվարի 20-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Փետրվարի 20-ին, ժամը՝ 09։00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել, որ ըստ քաղաքացուց ստացված ահազանգի՝ կրակել են Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիների վրա։ Դեպքի առթիվ 2024 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերոհիշյալ շենքի աջակողմյան հատվածում գտնվող դռան մոտի աստիճանավանդակի վրայից հայտնաբերվել և վերցվել է երկու գնդակ, նշված դռան վերևի պատուհանի վրա առկա է վնասված մեկ հատված, իսկ մեկ այլ պատուհանի վրա հայտնաբերվել են թվով 6 ենթադրաբար կրակված հետքեր։ Բացի այդ, կրակոցի հետքի նմանվող մեկ վնասվածք հայտնաբերվել է նշված վարչական շենքի դիմացի ավտոկայանատեղիում, հետնամասը դեպի շենքը կայանված` մի քաղաքացու պատկանող Nissan Tida մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու վրա, ինչպես նաև երկու ենթադրաբար կրակոցի հետք հայտնաբերվել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքին հարակից գտնվող՝ Գայի պողոտա 17-րդ շենք հասցեում տեղակայված «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա։ Նախաքննության շրջանակում դեպքի վայրից առգրավվել են տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի կրիչների պարունակությունը։ Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությանը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ինչպես առերևույթ կրակոցներ արձակած անձին կամ անձանց, այնպես էլ նշված հետքերի առաջացման պատճառ հանդիսացած հնարավոր զենքի հայտնաբերման ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։
14:47 - 21 փետրվարի, 2024
«Սևան ազգային պարկի» աշխատակիցների նկատմամբ բռնության գործով 5 մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են. Գոռ Աբրահամյան
 |news.am|

«Սևան ազգային պարկի» աշխատակիցների նկատմամբ բռնության գործով 5 մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են. Գոռ Աբրահամյան |news.am|

news.am: Տարածվող տեղեկատվությունը, որ 2023թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձանց նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը։ Հ․Գ․ Բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ կատարել անհրաժեշտ ճշտումներ։ Համենայնդեպս փաստերի ստուգման ոսկե կանոններից մեկը հենց դա է։ Գուցե այդ դեպքում նույն բարեխղճությունը թույլ չտար սխալ տեղեկատվության հիման վրա անպատեհ և անհիմն որակումներ տալ իրավասու մարմիններին»,- նշել է Աբրահամյանը: Նշենք, որ այսօր  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր գրառում արել եւ տեսանյութ հրապարակել. «Գիտե՞ք ինչու Սևանա լճում ձկնորսության տուրքը չեն վճարում (այսօր Նիկոլ Փաշինյանը դա հարցնում էր Հակոբ Սիմիդյանին)։ Որովհետև Սևան ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած այս անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ»,- գրել էր նա:
14:36 - 08 փետրվարի, 2024
Պայթյունի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Պայթյունի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին, շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ, քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։ Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի արդյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:46 - 05 փետրվարի, 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից այսօր՝ հունվարի 30-ին, ստացել է հաղորդում՝ Երևան քաղաքի Վ․ Դավթյանի անվան այգում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ մեկ անձի կողմից կատարված առերևույթ խուլիգանական գործողությունների վերաբերյալ համացանցում և սոցիալական կայքերում տարածված տեսանյութի վերաբերյալ։     Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։   Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինիս ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
19:30 - 30 հունվարի, 2024