Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Վարկերի տոկոսները պայմանավորված են նաև դրանց նկատմամբ պահանջարկով. ԿԲ նախագահ |armenpress.am|

Վարկերի տոկոսները պայմանավորված են նաև դրանց նկատմամբ պահանջարկով. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ վարկային տոկոսներն ընդհանուր առմամբ մնում են նույն մակարդակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօրվա ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ինչու վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումը չի հանգեցնում վարկերի տոկոսների իջեցմանը՝ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:  «Ակնհայտ է, որ հստակ կապ կա մեր ֆինանսավորման տոկոսադրույքի և պետական պարտատոմսերի կորի կարճաժամկետ հատվածի միջև: Այսինքն, կորի այդ հատվածում ունենք էական նվազում: Կորի երկարաժամկետ հատվածում նվազումը շատ ավելի մեղմ է: Այսինքն, այս պահի դրությամբ ներդրողները, որքան էլ Կենտրոնական բանկի տոկոսադրույքը ցածր է երկարաժամկետ հատվածում, որոշակի բարձր տոկոսադրույքներով են ձեռքբերում մեր պետական պարտատոմսերը, որը նաև ուղղորդիչ է մյուս բոլոր ֆինանսական պրոդուկտների տեսանկյունից: Մյուս ֆենոմենը, որի հետ գործ ունենք, դա հսկայական պահանջարկն է, որը կա վարկային պրոդուկտների նկատմամբ: Այսինքն, թե՛ բիզնեսը, թե՛ տնային տնտեսությունները վարկերի բավականին մեծ պահանջարկ ունեն, որը թույլ չի տալիս տոկոսադրույքների էական ճշգրտում: Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ ընդհանուր վարկային տոկոսների մակարդակը պահպանվում է նույն մակարդակին»,- նշեց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ այս պահին բիզնես վարկերի տոկոսադրույքների որոշակի նվազում կա: Ըստ Մարտին Գալստյանի, վարկերի տոկոսների կարգավորման դեմ վարչական լծակներ չկան, իսկ տոկոսադրույքների սահմանափակումն ավելի մեծ վնաս կպատճառի տնտեսությանը: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75 տոկոս:  
18:33 - 04 փետրվարի, 2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով

ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։   Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։  
12:46 - 04 փետրվարի, 2025
Հունվարի 27-ից շրջանառության մեջ կմտնեն նոր 20 000-դրամանոցներ

Հունվարի 27-ից շրջանառության մեջ կմտնեն նոր 20 000-դրամանոցներ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2025 թ․ հունվարի 27-ից շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը, որը ՀՀ տարածքում հանդիսանում է օրինական վճարամիջոց և ենթակա է անվերապահ ընդունման իր անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։  2024 թ․ թողարկման թղթադրամի դարձերեսին ավելացել է տեսանելի գունափոփոխ պաշտպանական հատկանիշ՝ ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով: Թղթադրամի դիմերեսին փոխվել են թողարկման տարեթիվը՝ 2024, և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։ 1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: ԿԲ-ից ներկայացրել են 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամի նմուշը և վերջինիս նկարագրությունը:  20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 150 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնը կանաչն է: Դիմերես. ​​​​Թղթադրամի վերին մասում խոր տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը: Թղթադրամի ձախ հատվածում Հովհաննես Այվազովսկու դիմանկարն է և «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «20000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԵԳ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվանշաններից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նավի պատկեր ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։ Հովհաննես Այվազովսկու դիմանկարի ֆոնին՝ իր կտավներից հատվածներ են և նավի պատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» տպագրված է ներքևի աջ մասում: Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «20000» ապամետաղականացված գրառումը։ Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։ Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2024», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր: Դարձերես. ​Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը: Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։ Թղթադրամի մեջտեղի հատվածում Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի շենքն է, նրա ծննդավայր Թեոդոսիայի համապատկերը և երկգույն մարգարտափայլ ժապավեն։ Թղթադրամի աջ մասում Հովհաննես Այվազովսկու արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «20000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։ Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «20000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» (միագույն):
15:11 - 27 հունվարի, 2025
Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում. ԿԲ նախագահի տեղակալ |armenpress.am|

Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում. ԿԲ նախագահի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրեց, թե որ ճյուղերում են ներդրվում կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները։ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանին՝ կապված կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների ներդրումների ուղղությունների հետ։  Արմեն Նուրբեկյանը նշեց, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները հիմնականում բաժանվում են երեք խոշոր մասերի. մոտ 65 տոկոսը ներդրվում է պետական պարտատոմսերում, մնացածը՝ բանկային ավանդներում և կորպորատիվ պարտատոմսերում։ «Հայաստանում է ներդրված կուտակային ֆոնդի 1 տրիլիոնի մոտ 65 տոկոսը։ Այդ 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում։ Մնացածը բանկերի ավանդներում է և կորպորատիվ պարտատոմսերում, որից ամենախոշորը ՀԷՑ-ն է»,- ասաց Նուրբեկյանը։ Նուրբեկյանը հավելեց, որ ֆոնդերը ներդրումներ են արել նաև բաժնային IPO-ներում, սակայն այս հատվածում ակտիվությունը սահմանափակ է՝ պայմանավորված շուկայի փոքր ծավալով։ 
12:34 - 21 հունվարի, 2025
Առնվազն 3 տարի անհուսալի վարկեր ունեցող անձանց եկամտային հարկը կուղղվի վարկի մարմանը |armenpress.am|

Առնվազն 3 տարի անհուսալի վարկեր ունեցող անձանց եկամտային հարկը կուղղվի վարկի մարմանը |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը հավանություն տվեց նոր նախագծի, որով նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Բացի այդ՝ շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը ներկայիս մինչև 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20 տոկոս:  Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նկատեց՝ բեռն ավելի քան 100 մլրդ-ով ավելացել է: Հենց սա էլ ստիպել է մտածել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու մասին: Անհուսալի դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ: «Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրները, անհուսալի վարկ ունեցող վարկառուներին ոչ ֆորմալ կամ ստվերային զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ նախագծով առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառումը, որի շահառու կարող են դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասվող առնվազն 3 տարի: Շահառուին նախատեսում ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե նա ունենա ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն: Աջակցությունը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափ, և այն կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը»,-ասաց Մկրտչյանը:  Ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու դառնալու հաջորդ ամսվա 1-ից: Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսում ենք սահմանել 20 տոկոս: Այժմ այդ բռնագանձվող գումարի չափը մինչև 50 տոկոս է:  Պոտենցիալ շահառուների խումբը 218 հազար անձ է: Ընդ որում, նրանց 65 տոկոսը 26-50 տարեկանի միջակայքում է: Նախարարը նկատեց՝ նրանք գտնվում են աշխատունակության ամենաակտիվ շրջանում: Նա նշեց, որ այս խմբի անձանց ճնշող մեծամասնությունը դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից: «Կենտրոնական բանկի և գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի և տուգանքների համար մինչև 80 տոկոսի չափով զիջում կսահմանեն»,-ասաց նախարարը: Ստեղծվելու է թվային հարթակ, քաղաքացիներն այդ հարթակով կարող են դիմել ու դառնալ շահառու:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Մեր հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկ վերցնելը ռիսկ ու պատասխանատվություն է: Ես օրը 20-30 նամակ եմ ստանում, մարդիկ ասում են՝ վարկ են վերցրել, չեն կարողանում փակել, խնդրում են օգնել: Եթե շատ անկեղծ ասեմ, սա անընդունելի խոսակցություն է: Ունենք ֆինանսական գրագիտության ֆունդամենտալ խնդիրներ: Չի կարելի ասել՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, դու փակիր: Երբ մարդը վարկ է վերցնում, պետք է պլանավորի, թե հետո ինչ է անելու»: 
12:55 - 12 դեկտեմբերի, 2024
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի |armenpress.am|

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի |armenpress.am|

armenpress.am: Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որոնցում կուտակվում են քաղաքացիների կենսաթոշակային վճարները, շարունակում է բարձր տեմպով աճել: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:  «Կենսաթոշակային ֆոնդերի ծավալն արդեն հասել է մոտ 1 տրիլիոն դրամի, ինչը շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է շատ բարձր տեմպով աճել»,–ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը: Նրա խոսքով ՝ դրանք թե՛ պետական արժեթղթերում, թե՛ կորպորատիվ բարձր որակի արժեթղթերում արվող ներդրումների առումով բավականին բարձր դեր են խաղում:  Ֆոնդերի մասնակիցների թիվը մոտ 460 հազար է:  Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում պաշտոնապես ներդրվել է 2014 թվականից: Պարտադիր բաղադրիչը սկսել է ամբողջապես գործել 2018 թվականի հուլիսի 1-ից: Ամեն ամիս քաղաքացու աշխատավարձից կուտակվում է 10 տոկոս, որից 5 տոկոսը՝ որպես սոցիալական վճար կատարում է քաղաքացին, ևս 5 տոկոսը ավելացնում է պետությունը: Հայաստանում այս պահի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչ կա՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն և «Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն, որոնք լիցենզավորված են Կենտրոնական բանկի կողմից:  
11:29 - 25 նոյեմբերի, 2024
ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է բարեխիղճ վարկառուների վիճակը մեղմելու հարցը |armenpress.am|

ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է բարեխիղճ վարկառուների վիճակը մեղմելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ Հայաստանի քաղաքացիների վարկային պարտավորությունների և վարկային բեռի հետ կապված խնդիրներին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ բազմաթիվ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի, պատերազմի և բնական աղետների հետևանքով կորցրել են իրենց եկամուտները, կանգնած են իրենց գրավադրած գույքը կորցնելու վտանգի առաջ։ Պատգամավորը հարցեց, թե պետությունը ի՞նչ է մտածում դրա մասին, ինչպե՞ս կարող է այդ մարդկանց օգնել։  Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց, որ բանկային համակարգը նախկինում ցուցաբերել է աջակցություն բարեխիղճ քաղաքացիներին, ովքեր հայտնվել են ծանր վիճակում։ Նա նշեց, որ համավարակի, պատերազմի և բնական աղետների ժամանակ բանկերը հաճախ դիմել են վարկերի ռեստրուկտուրիզացիայի, տոկոսների և նույնիսկ վարկերի որոշ մասերի ներման, որից օգտվել են բազմաթիվ բարեխիղճ վարկառուներ։  «Կարծում եմ, որ մենք պետք է նշենք բանկային համակարգի օժանդակության մասին։ Ինչպես պատերազմից, այնպես էլ կորոնավիրուսից հետո և բնական աղետների պատճառով միշտ եղել է օգնության ձեռք՝ կա՛մ վարկն են ամբողջությամբ ներել, կա՛մ տոկոսներն են ներել, կա՛մ ինչ-որ ռեստրուկտուրիզացիա են արել»,-ասաց Գալստյանը։  Գալստյանն ընդգծեց, որ ԿԲ-ն աշխատում է կառավարության հետ հնարավոր լուծումների շուրջ՝ վարկային պատմության բարելավման ուղղությամբ։    «Այն մարդկանց համար, որոնք դժվարություններ են ունեցել և ցանկանում են ձևավորել նոր վարկային պատմություն, համակարգված աշխատանք է պետք իրականացնել»,- ասաց Գալստյանը։  Նա հավելեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկել են հարցն ու առաջարկել են, որպեսզի մեխանիզմ ներդրվի, որով հնարավոր կլինի մեղմել այն քաղաքացիների վիճակը, որոնք բարեխիղճ վարկառուներ են, բայց դժվարություններ ունեն վարկերը վճարելու հետ կապված։  Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընդգծեց, որ գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ մարդիկ բախվում են լուրջ խնդիրների և չգիտեն, թե որտեղից կարող են ստանալ օգնություն կամ վարկային աջակցություն։ «Կա՞ ինչ-որ մի տեղ, որ եթե բանկ դիմելուց մերժում են ստանում, այդ տեղից կամ կազմակերպությունից իրենց հարցերի պատասխանները ստանան և նորից շանս ստանան ոտքի կանգնելու»,-հարցրեց պատգամավորը։  ԿԲ նախագահը պատասխանեց, որ քննարկման փուլում գտնվող ծրագրերը կուղղորդեն քաղաքացիներին, թե որտեղ դիմել հարցերի համար և աջակցության համար, երբ գտնվեն համակարգային լուծումները։  Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1204693
15:01 - 12 նոյեմբերի, 2024
ԿԲ-ն քննարկում է գնաճի թիրախը 4-ից 3 տոկոս դարձնելու հնարավորությունը |armenpress.am|

ԿԲ-ն քննարկում է գնաճի թիրախը 4-ից 3 տոկոս դարձնելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> ՀՀ Կենտրոնական բանկը կառավարության գործընկերների հետ քննարկում է գնաճի թիրախը 4-ից 3 տոկոս դարձնելու հնարավորությունը:  Այդ մասին հոկտեմբերի 29-ի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Բանախոսը, նկատելով, որ գնաճն անդրադառնում է երկրում ձևավորվող բոլոր տոկոսադրույքներին, նշեց՝ եթե հաջողվի կառավարել 3 տոկոսանոց գնաճը, ապա կհաջողվի ստեղծել մի միջավայր, որում ԿԲ-ն կփորձի նվազեցնել բարձր տոկոսադրույքների հետ կապված ծախսերը: Դա, ըստ Գալստյանի, նպատակներից մեկն է:  Շարունակելով միտքը՝ ԿԲ նախագահը նշեց. «Կարծում ենք՝ մեր հասունության մակարդակը ու վստահությունը մեր քաղաքականության նկատմամբ այնպիսին է, որ արդեն պետք է խաղանք այլ լիգայում՝ ուրիշ խաղացողների հետ և առերեսվենք ուրիշ՝ ավելի բարդ խնդիրների: Մենք պատրաստ ենք ստանձնել այդ մարտահրավերը: Մի բան է կառավարել 2-3 տոկոսանոց գնաճը, մեկ այլ բան՝ 4-5 տոկոսանոց գնաճը: Այստեղ քո խաղալու հնարավորությունը փոքր-ինչ ավելի լայն է»:  Մարտին  Գալստյանը հայտնեց, որ ներկայում ԿԲ թիմն այդ թեմայով մասնագիտական քննարկումներ է անցկացնում կառավարության գործընկերների, մասնավորապես՝ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ:   
17:57 - 29 հոկտեմբերի, 2024
ԱԺ-ում քննարկվում է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը. ՔՊ-ն առաջադրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը
 |1lurer.am|

ԱԺ-ում քննարկվում է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը. ՔՊ-ն առաջադրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է ԿԲ Խորհրդի նախկին անդամ Լևոն Սահակյանի թեկնածությունը: Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը՝ հիշեցնելով, որ Լևոն Սահակյանը երկրորդ անգամ է առաջադրվում: Նա ծնվել է 1984 թվականին: 2009-ին ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2014-ին ստացել է դոցենտի գիտական աշխատանք, իսկ 2015-ից բուհի գիտական խորհրդի կողմից ընտրվել է որպես ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ, այս տարի վերընտրվել է պաշտոնում: Աշխատել է որպես հաշվապահ, խորհրդական, ընկերության ֆինանսական տնօրեն, 2019-ից աշխատել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի գրասենյակում որպես խորհրդական: 2021-ին զբաղեցրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, հետագայում՝ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը: Կարճ ընթացք եղել է նաև Երևանի ավագանու անդամ, բայց 2022-ի մարտին կասեցրել է անդամակցությունը, երբ ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ: 2010 թվականից մինչև այսօր Լևոն Սահակյանը դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
15:53 - 01 հոկտեմբերի, 2024
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը |armenpress.am|

ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Լևոն Սահակյանի թեկնածությունը:  Ազգային ժողովին Լևոն Սահակյանին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկմանը հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սահակյանին երկրորդ անգամ է առաջադրում այդ պաշտոնում: Լևոն Սահակյանը 2022թ մարտին ընտրվել էր որպես ԿԲ խորհրդի անդամ և պաշտոնավարել սահմանված ժամկետներում:  Սահակյանն իր ելույթում անդրադարձավ ԿԲ-ի գործունեությանը՝ վստահեցնելով, որ Կենտրոնական բանկը պատշաճ իրագործում է իր առջև դրված սահմանադրական նպատակները՝ երկրում գների և ֆինանսական կայունության ապահովումը:  
13:47 - 24 սեպտեմբերի, 2024
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառը |armenpress.am|

ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:    Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցնելու և  7.50 տոկոս սահմանելու որոշմանը, որն ընդունվել է ԿԲ խորհրդի՝ սեպտեմբերի 10-ի նիստում:   «2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 1.3 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ հուլիսին կազմելով 0.3 տոկոս: 2024 թվականի երրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման և միջազգային ապրանքահումքային շուկայում գների տատանողականության ավելացման տեսանկյունից: Միաժամանակ գործընկեր երկրներում աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը վկայում է պահանջարկի միջավայրի կայունացման միտումների մասին: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կդիտարկեն դրամավարկային պայմանների աստիճանական թուլացում՝ դեռևս պահպանելով զսպող դիրքը: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա կպահպանվեն»,-ասաց Գալստյանը։ Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության և առևտրի ճյուղերի զգալի աճը:  Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թվականի համեմատ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։  Ըստ ԿԲ նախագահի՝ միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի և կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի որոշակի կայունացմամբ:  «Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման նպատակով։ Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ աշխատաշուկայի պայմանների հնարավոր թուլացմամբ ուղեկցվող թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար»,-մանրամասնեց Գալստյանը՝ հավելելով, որ արդյունքում, հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել տոկոսադրույքների՝ դանդաղ տեմպերով աստիճանական նվազեցումը։  Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար: 
15:48 - 10 սեպտեմբերի, 2024