Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գործող քարտուղար, ռազմական, քաղաքական գործիչ։

Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ասկերանում։ 1977-1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն։

1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 2000 թվականի մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Պատգամավորական գործունեությունն իրականացրել է «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։ 2007-2010 թվականներին եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ 2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշնակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։ Անկուսակցական է։

2020թ․ դեկտեմբերի 2-ին նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհդրի քարտուղարի պաշտոնում։

Վիտալի Բալասանյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ հանձնել իրեն պատկանող զենքը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ խոսնակ

Վիտալի Բալասանյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ հանձնել իրեն պատկանող զենքը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ խոսնակ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն եւ հանձնել իրեն պատկանող զենքը՝ համապատասխան փամփուշտներով։ Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Աբրահամյանի խոսքով՝ քննություն է իրականացվում՝ պարզելու զենքի ձեռքբերման եւ պահման օրինականությունը։ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ խոսքը «Մակարով» տեսակի ատրճանակի մասին է։
16:41 - 25 հոկտեմբերի, 2023
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննարկում է ԱՀ առևանգված գործիչների վերադարձի հարցը

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննարկում է ԱՀ առևանգված գործիչների վերադարձի հարցը

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց ապօրինի առևանգումների մասին ահազանգող նամակներիս՝ իր համերաշխությունն է հայտնել նրանց շուտափույթ վերադարձի առնչությամբ, հայտնում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։  Ի պատասխան Թովմասյանի նամակների՝ Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը գրել է․ «Հարգելի՛ տիկին Թովմասյան, Շատ շնորհակալ եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների խիստ մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ Ձեր նամակագրության համար։ Մենք անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս պատանդառության մեջ գտնվողները զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն 44-օրյա պատերազմում գերեվարվածների հետ: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել: Հուսով եմ՝ շատ շուտով Ձեզ համար ավելի շատ տեղեկություններ կունենամ»։
10:31 - 25 հոկտեմբերի, 2023
Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել․ փաստաբան
 |tert.am|

Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել․ փաստաբան |tert.am|

tert.am:  Արցախի Ազգային անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ «Եթե գործի վարույթը շարունակվեր և դատական քննությունն ընթացք ունենար, գտնում ենք, որ հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը հիմնավոր չեն եղել և Վիտալի Բալասանյանն անկասկած կարդարացվեր Արցախի դատարանների կողմից»,- համոզմունք հայտնեց փաստաբանը։ Հիշեցնենք, հուլիսի 13-ին Արցախի ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել էր Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։ Մինչ Բալասանյանի ձերբակալության վերաբերյալ պաշտոնական գերատեսչությունը հաղորդագրություն կտարածեր՝ մամուլում շրջանառության մեջ դրվեցին մտացածին տեղեկություններ՝ նրան կոռուպցիոն բնույթի չարաշահումների մեջ մեղադրելով, մինչդեռ, պարզվեց, որ Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը որևէ առնչություն չունի պաշտոնեական պարտականությունների կատարման հետ։ Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել, վերաբերում է Բալասանյանի որդու կողմից վարկն իբրև ոչ նպատակային օգտագործելու հետ: Նրանից բացի իրավապահները բերման էին ենթարկել նաև նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, քեռորդուն՝ Գարիկ Յուզբաշյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել։ Վիտալի Բալասանյանին մեղադրանք էր առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի չորս հոդվածով՝ գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար։
17:39 - 16 հոկտեմբերի, 2023
Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված գրավը՝ 10 մլն դրամի չափով. Վճռաբեկ բողոք է ներկայացվել
 |pastinfo.am|

Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված գրավը՝ 10 մլն դրամի չափով. Վճռաբեկ բողոք է ներկայացվել |pastinfo.am|

pastinfo.am: Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 10 մլն դրամի չափով։ Արցախի Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով Բալասանյանի կալանավորման միջնորդությունը մերժելու մասին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել գրավը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել Գերագույն դատարան, սակայն առ այս պահը տեղեկություն չկա՝ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթի ընդունումը մերժելու մասին։ Փաստաբանի փոխանցմամբ՝ այս ընթացքում Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել, ավելին՝ տեղեկություն չունեն նաեւ նախաքննության ընթացքի մասին։ Ինչ վերաբերում է Բալասանյանի ազգականներին, որոնք ձերբակալվել էին, ապա նրանք այժմ գտնվում են ազատության մեջ, նրանց նկատմամբ հետապնդում չի իրականացվում։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել էր Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։ Բալասանյանի ձերբակալության վերաբերյալ մամուլում ոչ պաշտոնական և խիստ հակասական լուրեր շրջանառվեցին, որոշ ԶԼՄ-ներ Բալասանյանի ձերբակալությունը փորձեցին կապել ենթադրյալ կոռուպցիոն բնույթի գործի հետ՝ նշելով, թե Բալասանյանն իբրև մեղադրվում է փողերի լվացման մեջ, մինչդեռ, ինչպես պարզվեց՝ Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը որևէ առնչություն չունի պաշտոնեաան պարտականությունների կատարման հետ։ Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել, վերաբերում է Բալասանյանի որդու կողմից վարկն իբրև ոչ նպատակային օգտագործելու հետ։ Մասնավորապես, Արցախի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Արթուր Բալասանյանի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով, իբր, պետությանը պատճառվել է խոշոր վնաս:
16:50 - 23 օգոստոսի, 2023
Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան 3 մեղադրանք է առաջադրվել
 |azatutyun.am|

Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան 3 մեղադրանք է առաջադրվել |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ու թմրամիջոցներ պահելու համար, «Ազատությանն» այսօր հայտնեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ Ըստ պաշտպանի՝ Բալասանյանը մեղադրյալ է նաև ամիսներ առաջ հարուցված մեկ այլ քրեական գործով․ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։ 64-ամյա Բալասանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: «Պրն. Բալասանյանն ունի ծանրակշիռ փաստարկներ իր անմեղությունը հիմնավորող հանգամանքների շուրջ»,- ասաց փաստաբանը։ Դատարանը երեկ մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Նա ձերբակալվել էր հուլիսի 13-ի երեկոյան, նույն օրը իրավապահները ձերբակալել էին նաև նրա որդուն, եղբորը։ Նրանք ավելի վաղ էին ազատ արձակվել։ Արցախի դատախզությունն այս ձերբակալություններից հետո հաղորդագրություն էր տարածել, որում Բալասանյանի որդու անունն էր մատնանշվում։ Ըստ իրավապահների՝ նրան «տրամադրվել է 74 միլիոն 500 հազար դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային»։ Մինչդեռ Բալասանյանները վարկը ոչ նպատակային օգտագործելու կասկածանքը անհիմն են համարում։
15:09 - 18 հուլիսի, 2023
Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել |news.am|

Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել |news.am|

news.am: Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ «Միջնորդությունը կքննարկվի ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում»,- ասաց Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
10:36 - 17 հուլիսի, 2023
Վիտալի Բալասանյանի կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Արցախի դատախազություն

Վիտալի Բալասանյանի կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Արցախի դատախազություն

2023 թվականի հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վ. Բ-ին (Վիտալի Բալասանյան,-խմբ․) պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վ. Բ.-ն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այս մասին հաղորդում է Արցախի դատախազությունը։ Այնուհետև, Վ. Բ.-ին խուզարկության կատարման վայրից հեռացնելու ժամանակ, տվյալ պահին նշված առանձնատանը գտնվող Ա. Բ.-ն, Վ. Բ.-ն և Գ. Յու.-ն կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել վերջիններիս և դիմադրություն ցույց տալու եղանակով փորձել խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների գործողություններին: Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 13.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Վ.Բ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:42 - 14 հուլիսի, 2023
Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է

Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան, այս մասին հայտարարել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ Ժամը 13։00-ին դատական նիստ է նշանակված։ Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանի ձերբակալման մասին հայտնել էր Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ նշելով, որ նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։  Փաստաբանը նաեւ նշել էր, որ Վ. Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քր.օր-ի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հանցանք կատարելու կասկածանքով։
12:46 - 14 հուլիսի, 2023
Վիտալի Բալասանյանին առնչվող քրգործը կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ
 |azatutyun.am|

Վիտալի Բալասանյանին առնչվող քրգործը կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող քրեկան գործ կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ։ Արցախի գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնում են, որ Քննչական կոմիտեն քննում է Արցախի անվտանգության խորհրդի պատասխանատու պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանգամանքները, որոնք առաջացրել են խոշոր չափերի գույքային վնաս։ Գերատեսչությունից հստակեցնում են՝ այժմ ոչ Բալասանյանը, ոչ էլ այլ անձ գործով մեղադրյալ չէ։ Սակայն դատախազությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ են արել Անվտանգության խորհրդի պաշտոնյաները։ Ինքը՝ Բալասանյանը ևս լռություն է պահպանում։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
22:01 - 20 փետրվարի, 2023