Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Սաակաշվիլին հայտարարել է՝ «Փաշինյանը կրկնում է մեր բարեփոխումները»
 |factor.am|

Սաակաշվիլին հայտարարել է՝ «Փաշինյանը կրկնում է մեր բարեփոխումները» |factor.am|

factor.am: «Ես ունակ եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Ես կարող եմ դա անել իմ պատմական փորձի և հեղինակության շնորհիվ»,-  նախօրեին տեղի ունեցած դատական ​​նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա նիստին մասնակցել է տեսակապով, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։ Նա նշել է, որ առջևում «Վրաստանի փրկության և մեծ վերածննդի» ժամանակաշրջանն է։ Սահակաշվիլին իր խոսքում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Մենք չպետք է սպասենք տարբեր քաղաքական գործիչների որոշումներին։ Ես, իհարկե, ինձ վրա եմ վերցնում իմ մեծ, պատմական պատասխանատվությունը։ Գիտեմ, որ կարող եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Իմ պատմական փորձի, իմ հեղինակության շնորհիվ, չէ՞ որ ես շատ մտերիմ հարաբերություններ եմ պահպանում տարածաշրջանի գրեթե բոլոր առաջնորդների հետ։ Իսկ նրանք, ում հետ ես չունեմ սերտ կապեր, ինչպես օրինակ՝ Փաշինյանը, կրկնում են մեր կողմից իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեր միջոցառումները»,- ասել է Սաակաշվիլին։ Նա նշել է, որ ուժը միասնության մեջ է, և մեկ մարդը չի կարող հաղթահարել խնդիրները։ «Միացյալ Կովկասը՝ միասնական Վրաստանի առանցքով, մոտ ապագայում կդառնա հսկայական աշխարհաքաղաքական նշանակության խաղացող համաշխարհային մակարդակով։ «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանն արդեն իսկ նման խաղացող էր։ Այնուհետև տեղի ունեցավ հակահեղափոխություն մեր թշնամիների աջակցությամբ, և մենք զրկվեցինք այս կարգավիճակից, բայց մենք այն կվերադարձնենք՝ մեր ընկերների աջակցությամբ, այդ թվում՝ ուկրաինացիների, որտեղ, ինչպես գիտեք, ես դեռևս ղեկավարում եմ նախագահ Զելենսկիի գլխավորած բարեփոխումների խորհուրդը։ Եվ նաև եվրոպացիների և ամերիկացիների աջակցությամբ», – հայտարարել է  Սաակաշվիլին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում   
12:02 - 27 հունիսի, 2025
Հայաստանի թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Հայաստանի թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ,Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման նպատակով  կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, Հայաստանի Հանրապետությունը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը։ Մենք համոզված ենք, որ հենց թվայնացումն է նոր հնարավորություններ բացում՝ տնտեսությունում, պետական կառավարման համակարգում և սոցիալական ոլորտում։ Հայաստանում արդեն ներդրվել է գերատեսչությունների փոխգործակցության ճարտարապետություն, ինչի շնորհիվ պետական մարմինները չեն կրկնօրինակում տեղեկատվությունը, այլ ապահովված կապի ալիքների միջոցով հասանելիություն են ստանում սկզբնաղբյուրներին։ Դա հնարավորություն է տվել ստեղծել ինտեգրված թվային ծառայություններ, որոնք ծառայությունների մատուցման բոլոր փուլերը միավորում են մեկ միասնական, թափանցիկ և օգտագործողի համար հարմար գործընթացի մեջ։ Այսպիսի մոտեցումը նոր հնարավորություններ է բացում միասնական թվային միջավայր ձևավորելու համար: Այսօր Հայաստանը մի երկիր է, որն առաջարկում է բարդ կոմպլեքսային տեխնոլոգիական լուծումներ ու ծառայություններ։ Հայաստանում ընթանում են համակարգված աշխատանքներ թվայնացման ուղղությամբ, կատարելագործվում են էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարձրանում է քաղաքացիների թվային գրագիտությունը, մշակվում են ժամանակակից կիբերանվտանգության մեխանիզմներ։ NVIDIA-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու վերջերս ընդունված որոշումը հաստատում է, որ նույնիսկ փոքր երկրները, որոնք ունեն հավակնություններ և տեխնիկական հասունություն, կարող են նշանակալի դեր խաղալ համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգում։ Ազգային մակարդակում Հայաստանն արդեն ներդրումներ է կատարում մեքենայական ուսուցման, մեծ տվյալների և կոգնիտիվ տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստման, արհեստական բանականության լուծումների փորձարկման տեղական «sandbox»-ներ ստեղծելու և կարգավորող շրջանակ ձևավորելու գործում՝ հաշվի առնելով էթիկական սկզբունքներն ու տվյալների պաշտպանության մեխանիզմները, որոնք ապահովում են տվյալների նկատմամբ երաշխավորված վստահություն, պարզեցնում ընթացակարգերը և բարձրացնում մատուցվող ծառայությունների որակը քաղաքացիների և բիզնեսի համար։ Ստեղծված և ձևավորման փուլում գտնվող տեխնոլոգիական հարթակները հիմք կհանդիսանան արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտներում նորարարական ճյուղերի ձևավորման համար։ Արդեն այսօր նորարարական լուծումներն ու արհեստական բանականությունը հնարավորություն են տալիս ոչ միայն ավտոմատացնել գործընթացները, այլև արմատապես փոխել կառավարման փիլիսոփայությունը՝ անցում կատարելով պրոակտիվ պետական ծառայություններից դեպի կանխատեսողական վերլուծություն սոցիալական և տնտեսական քաղաքականություններում։ Սա բացում է նոր հնարավորություններ ավելի ճշգրիտ, անհատականացված և ժամանակին որոշումներ կայացնելու համար, հատկապես այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ պետական կառավարումը, առողջապահությունը, կրթությունը և սոցիալական պաշտպանությունը։ Հարգելի գործընկերներ, Հայաստանը մեծ նշանակություն է տալիս թվային օրակարգին մասնակցությանը՝ թվային փոխակերպումը դիտարկելով որպես խոչընդոտների վերացման և փոխադարձ առևտրում թափանցիկության բարձրացման գործիք։ Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս մաքսային ոլորտի թվայնացմանը՝ որպես վստահության տարածք ստեղծելու հիմք։ Հայաստանի համար, որը չունի ընդհանուր սահմաններ ԵԱՏՄ մյուս երկրների հետ, մաքսային, լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը դառնում է հատկապես արդիական։ Ամփոփելով՝ կցանկանայի նշել, որ մենք բաց ենք անդրսահմանային հարթակների և փորձարարական նախագծերի մշակման համար, որոնք թույլ կտան մեզ բոլորիս ոչ միայն ներդնել առկա տեխնոլոգիաները, այլև մշակել մեր սեփական հետաքրքիր և արդյունավետ լուծումները։ Շնորհակալություն ուշադրության համար»։
21:48 - 26 հունիսի, 2025
Ստամբուլում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

Ստամբուլում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Ստամբուլում հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպմանն արձանագրվել է, որ մի շարք հարցերում՝ մասնավորապես մերձավորարևելյան թեմաների շուրջ, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։  Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն՝ անդրադառնալով Ստամբուլում հունիսի 20-ին կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև։  Կոստանյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, թե՛  Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի տարածաշրջաններին վերաբերող  հարցեր։  «Արձանագրվել է, որ մի շարք թեմաների՝ մասնավորապես մերձավորարևելյան թեմաների շուրջ, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։ Ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ՝ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք։ Թուրքական կողմի դիրքորոշմանը, կարծում եմ, ծանոթ եք»,-նշել է Վահան Կոստանյանը։  Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը 2022 թվականի հուլիսին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը կբացեն երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Այդ պայմանավորվածությունը, սակայն, մինչ օրս կյանքի չի կոչվել։ Թուրքական կողմն այդ պայմանավորվածության իրականացումը միշտ կապել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։ 
14:42 - 26 հունիսի, 2025
Վարչապետը մայիսի տնտեսական ցուցանիշները գնահատել է որպես ճկունության նշան |armenpress.am|

Վարչապետը մայիսի տնտեսական ցուցանիշները գնահատել է որպես ճկունության նշան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 27-ի նիստում անդրադարձավ 2025 թվականի մայիս ամսվա տնտեսական ցուցանիշներին՝ դրանք գնահատելով բավականին լավ։  Նա նշեց, որ որոշ կառուցվածքային և հայեցակարգային փոփոխությունների շնորհիվ տնտեսությունը սկսել է դրսևորել ավելի բարձր ճկունություն՝ արագ արձագանքելով միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին։  «Կարևոր է արձանագրել, որ որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների շնորհիվ, իհարկե նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը որոշ ճկունության դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադարձություններին։ Սա, իմ կարծիքով, կարող է լինել ամենակարևոր արձանագրումներից մեկը, եթե հետազոտական մակարդակում հաստատվի, որ այս ընկալումը ճիշտ է»,– հայտարարեց վարչապետը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 10.4 տոկոսով։ 2025-ի հունվար-մայիս ամիսների կտրվածքով աճը կազմել է 5.7 տոկոս՝ 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ։  Չնայած արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում արձանագրվել է 14.1 տոկոս անկում՝ մայիս ամսվա արդյունքով գրանցվել է 2.9 տոկոսի աճ՝ ապրիլի համեմատ։ Շինարարության ոլորտում արձանագրվել է շարունակական աճ. մայիսին այն աճել է 24.8 տոկոսով նախորդ ամսվա համեմատ և կազմել է 48.8 մլրդ դրամ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 22.2 տոկոս։  Առևտրի շրջանառությունն առաջին հինգ ամիսներին աճել է 4.2 տոկոսով՝ կազմելով շուրջ 2.4 տրլն դրամ։ Սակայն մայիս ամսին՝ ապրիլի համեմատ, նկատվել է 0.9 տոկոս անկում։ Ծառայությունների ոլորտը շարունակել է կայուն աճ գրանցել՝ մայիսին անցած տարվա մայիսի համեմատ աճելով 10.8 տոկոսով։ 
12:40 - 26 հունիսի, 2025
Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է երեկվա գործողությունների ժամանակ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման։ Նրա խոսքով՝ իրավապահները ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցներ են։ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, բացահայտվել է պետականության, ՀՀ կայունության և անվտանգության դեմ նախապատրաստվող հանցագործություն․ «Բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը», - նշեց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ պարգևատրման հարցը քննարկել է նաև Հանրապետության նախագահի հետ։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
11:36 - 26 հունիսի, 2025
Ուշակովը հաստատել է․ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում ԵՏՄ նիստին

 |factor.am|

Ուշակովը հաստատել է․ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում ԵՏՄ նիստին |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը անձամբ կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գագաթնաժողովին Մինսկում հունիսի 27-ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմիանա տեսակապի միջոցով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հունիսի 27-ին Բելառուսի նախագահությամբ կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները։ ՀՀ վարչապետ Փաշինյանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով», -նշել է Ուշակովը՝ հավելելով․ «Բայց նա իրականում այդ մասին հայտարարել էր նախորդ հանդիպման ժամանակ»։ Ուշակովը նաև հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը չի կարողանա մասնակցել Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։ Սակայն նա  կուղարկի տեսաուղերձ։ «Հասկանալի պատճառներով, Իրանի նախագահ Փեզեշքիանը անձամբ չի մասնակցի։ Նա չի գա Մինսկ, բայց նա կուղարկի տեսաուղերձ»,-նշել է ՌԴ նախագահի օգնականը։ 2024 թվականից Իրանը ԵՏՄ-ում ունի դիտորդ պետության կարգավիճակ և մասնակցում է միության միջոցառումներին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
21:04 - 25 հունիսի, 2025
Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է. «Հայաստան» խմբակցություն

Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է. «Հայաստան» խմբակցություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները: Թշնամաբար հարվածներ է հասցրել պետականության բոլոր հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, բանակին, եկեղեցուն, սփյուռքին: Հանձնել է Արցախը: Նենգ գործելավոճով փորձում է լռեցնել ազգային դիմադրության օջախները: Քողարկելով իր հանցավոր վարքագիծը, շեղելով հանրությանը հայոց պետականության սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ: Շարունակվում են բռնատիրության կանոներով մարդկանց ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները: Ներկայացվում են շինծու մեղադրանքներ, կիրառվում են հոգեբանական տեռորի բոլոր միջոցները՝ դրանք ուղեկցելով «հանցանքների» նախապատրաստության արհեստածին նկարագրություններով: Ազգային ընդդիմադիր գործիչներին, նրանց աջակիցներին վերագրվող արարքները չարիքի իշխանությունը կարող է տարածել Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքով մտահոգ յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Նման պայմաններում հայ ժողովրդի բոլոր արժանապատիվ զավակների պարտքն է միավորվել և կանխել հայոց պետականության գլխավոր սպառնալիքի՝ Հայաստանի գործող իշխանության հետագա գործողությունները: Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է, սրանց հեռացումը, պատասխանատվության ենթարկելը, երկրի ու հայության արժանապատվության վերականգնումը: Ադպես էլ լինելու է: Շուտով»:
16:31 - 25 հունիսի, 2025
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: Ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել արտահանման առանցքային ապրանքների ու ծառայությունների ընտրությանը, ինչպես նաև թիրախային շուկաներին: Ծավալվել է քննարկում արտահանմանն առնչվող խնդիրների ու մարտահրավերների, արտահանման աջակցության ընդլայնված գործողությունների, ինչպես նաև արտահանման խթանման միջոցառումների շուրջ: Այս համատեքստում, վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները ծրագրի մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով հանդիպման ընթացքում ներկայացված դիտարկումները:
16:11 - 24 հունիսի, 2025
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը: Գելա Գելաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ջերմ ողջույնները: Վրաստանի ՆԳ նախարարը կարևորել է երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման: Մանրամասներ են ներկայացվել Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարների քննարկումների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել միգրացիայի ոլորտում փոխգործակցությանը, հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում համատեղ քայլերին ու նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերին:
19:12 - 23 հունիսի, 2025
Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա համագործակցության համար: ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն մեզ համար, և պալատը կարող է կաևոր դերակատարություն ունենալ այս հարցում։ՀԱԱՊ նախագահ Էլինա Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը մասնավոր հատվածի հետ ինստիտուցիոնալ երկխոսությանն աջակցելու համար և ընդգծել հետագա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը: Այնուհետև ներկայացվել են ՀԱԱՊ-ի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով նրա հանձնառությունը՝ ծառայելու որպես կամուրջ Կառավարության և բիզնես համայնքի միջև:Հանդիպմանը քննարկվել է տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք վերաբերել են ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային կարգավորումներին և իրականացվող բարեփոխումներին:Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու սերտորեն համագործակցել Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը և միջազգային մրցունակությունը խթանելու ուղղությամբ:
12:17 - 23 հունիսի, 2025
«Եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր». ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չէր մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը
 |azatutyun.am|

«Եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր». ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չէր մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը |azatutyun.am|

azatutyun.am: Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չի մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը, երեկ Թուրքիայի հայ համանքի հետ հանդիպման ընթացքում հարցրեց «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ նշելով, որ փոխարենը ներկա են Ստամբուլի Հայ կաթողիկե համայնքի սրբազանը և Հայ բողոքական եկեղեցու ներկայացուցիչը: Արդյո՞ք հրավեր եղել է Հայ առաքելական եկեղեցուն: Հարցին պատասխանեց հանդիպմանը մասնակցող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, նշելով, որ հրավեր ուղարկվել է:«Այժմ Պատրիարք Տերը [Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը] գտնվում է Լոս Անջելեսում: Վաղուց, դեռ մեկ ամիս առաջ նախատեսված այց էր, երկուշաբթի օրն է մեկնել: Հրավեր ուղղվել է, ես անձանբ խոսել եմ [պատրիարքի փոխանորդ] Արամ սրբազան Աթեշյանի հետ և պատիրարքական տեղապահի ավագ քահանա Թամադյան հետ, անձամբ հրավիրել եմ և խնդրել եմ մասնակցել», - հայտեց Պետրոսյանը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, թե իր ծրագրով նախատեսված է այցելություն Պոլսո հայոց պատրիարքարան, անպայման եկեղեցի պետք է մտնի ու մոմ վառի: «Եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր»,- ասաց վարչապետը:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
20:14 - 21 հունիսի, 2025