Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսրայելի հարձակման հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականներին ու գիտնականներին |armenpress.am|

Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսրայելի հարձակման հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականներին ու գիտնականներին |armenpress.am|

armenpress.am: Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթանում է Իսրայելի հարվածների հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականների, միջուկային ոլորտի գիտնականների և քաղաքացիական այլ անձանց հուղարկավորության արարողությունը։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը՝ մանրամասնելով, որ արարողությանը մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիքանը։  Լրատվականի փոխանցմամբ՝ արարողությունն անցկացվում է երկրի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական Էնղելաբ հրապարակում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են՝ սգալու իսրայելական հարձակումների զոհ դարձած հայրենակիցներին։«Նախագահ Փեզեշքիանը մասնակցել է Իրանի համար իրենց կյանքը զոհաբերած մոտ 60 անձանց հուղարկավորությանը»,-նշել է լրատվամիջոցը։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:17 - 28 հունիսի, 2025
Գլխավոր դատախազը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը հաջող ընթացք կունենան: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն:
20:39 - 27 հունիսի, 2025
Թեհրանն ակնկալում է, որ Բաքուն հետաքննություն կանցկացնի Իսրայելի կողմից Իրանի դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելու առնչությամբ |armenpress.am|

Թեհրանն ակնկալում է, որ Բաքուն հետաքննություն կանցկացնի Իսրայելի կողմից Իրանի դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելու առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը տեղեկություններ է ստացել, որ Իսրայել-Իրան հակամարտության ընթացքում Իսրայելի անօդաչու թռչող սարքերի որոշակի փոքր քանակություն Իրանի տարածք է մտել հարևան երկրների՝ մասնավորապես Ադրբեջանի տարածքից։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խնդրել է լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։   Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով Իրանի ու Իսրայելի միջև ռազմական գործողությունների ընթացքում մամուլում տեղ գտած որոշակի հրապարակումներն այն մասին, որ Իրանի դեմ Իսրայելի հարվածներն իրականացվել են՝ օգտագործելով նաև Ադրբեջանի օդային տարածքը։   «Մենք տեղեկություններ ենք ստացել, որ անօդաչու թռչող սարքերի փոքր քանակություն Իրանի տարածք է թռել հարևան երկրների տարածքից։ Այդ իսկ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Իլհամ Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։ Մենք կսպասենք այս հետաքննության արդյունքներին»,-ասել է դեսպանը։  Նա նաև մանրամասնել է, որ այդ տեղեկատվությունը տրամադրվել է իրանական հետախուզության կողմից, և Իրանի արձագանքը մեծապես կախված կլինի այս հետաքննության արդյունքներից։    «Հնարավոր է, որ մեր թշնամին օգտվել է մեր հարևան պետության տարածքից։ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ։ Սակայն մենք բոլորս շատ լավ գիտենք Իսրայելի ​​ռեժիմին. նրանք չեն հետևում որևէ կանոնի, չեն պահպանում որևէ օրենք։ Հետևաբար, դեռևս կա հնարավորություն, որ նրանք կարողացել են օգտվել պահից, սակայն մենք պետք է մանրամասն տեղեկություն ստանանք, քանի որ չենք կարող առանց հստակության գնահատականներ տալ»,-նկատել է Սոբհանին։  Նշենք, որ իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանն Ալիևին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք ենթադրում են, որ իսրայելական անօդաչու սարքերը և միկրոօդանավերը կարող են Իրանի օդային տարածք ներխուժած լինել Ադրբեջանի տարածքից։   
18:31 - 27 հունիսի, 2025
«Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար». Սոբհանի
 |azatutyun.am|

«Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար». Սոբհանի |azatutyun.am|

azatutyun.am: «Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար», - հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: «Արևմտյան Ադրբեջան անվանումը, որ օգտագործվում է, Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անունն է, և այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածքի համար, հատկապես, եթե այն ենթադրում է տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ», - ասաց դեսպան Սոբհանին՝ վերահաստատելով Իրանի դիրքորոոշումը, որ Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Հայաստանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյաննէլ մայիսին հայտարարել էր, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում:
17:39 - 27 հունիսի, 2025
Փեզեշքիանը կոչ է արել հետաքննել, թե արդյոք իսրայելական ԱԹՍ-ներն օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքը |civilnet.am|

Փեզեշքիանը կոչ է արել հետաքննել, թե արդյոք իսրայելական ԱԹՍ-ներն օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքը |civilnet.am|

civilnet.am: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել մանրակրկիտ հետաքննել տեղեկությունները, ըստ որոնց՝ իսրայելական ԱԹՍ-ները կարող էին Իրանի օդային տարածք մուտք գործել Ադրբեջանի տարածքով։ Փեզեշքիանը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին Իրանին ցուցաբերած աջակցության համար։ «Իրանցիները երբեք պատերազմ չեն սկսել և ոչ էլ մտադիր են սկսել։ Իսրայելի ռեժիմն է հարձակվել Իրանի վրա՝ խախտելով միջազգային օրենքները։ Միջազգային նորմերի համաձայն՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումն արգելված է նույնիսկ պատերազմների ժամանակ և համարվում է մարդկության դեմ հանցագործություն»,- նշել է նա և հավելել, որ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը չի դատապարտել այս հարձակումները։ Փեզեշքիանը շեշտել է, որ Իսրայելի գործողությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ, երբ Իրանը բանակցություններ էր վարում և ցանկանում էր հարցերը լուծել երկխոսության միջոցով, իսկ ԱՄՆ-ն երկակի չափանիշներ ունի և պատերազմի ութերորդ օրը ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները, ինչին Իրանը պատասխանել է Քաթարում ամերիկյան բազաները թիրախավորելով։ Ալիևը նշել է, որ հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և թույլ չի տա՝ իր օդային տարածքն օգտագործվի Իրանի դեմ։
22:50 - 26 հունիսի, 2025
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահները
 |azatutyun.am|

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահները |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևը և Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է ադրբջանական APA գործակալությունը: Երկու երկրների նախագահներն ընդգծել են, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը կարևոր պայման են։ Իլհամ Ալիևը շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ավարտի և հրադադարի կապակցությամբ։ Իսրայելը անակնկալ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին և սպանելով մի շարք բարձրաստիճան հրամանատարների՝ այսպիսով Իսլամական Հանրապետությանը հասցնելով ամենածանր հարվածն Իրաքի հետ 1980-ականների պատերազմից ի վեր։ Իրանը պատասխանել էր Իսրայելի ռազմական օբյեկտների և քաղաքների ուղղությամբ զանգվածային հրթիռակոծություններով։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ իսրայելական հարվածների արդյունքում իրենց երկրում զոհվել է 610 մարդ, և վիրավորվել են 4746-ը։ Իրանի պատասխան հրթիռակոծությունները սպանել են 28 մարդու Իսրայելում։
13:34 - 26 հունիսի, 2025
Թրամփը սպառնացել է կրկին հարվածել Իրանին՝ ուրանի հարստացման ծրագրի վերականգնման դեպքում |armenpress.am|

Թրամփը սպառնացել է կրկին հարվածել Իրանին՝ ուրանի հարստացման ծրագրի վերականգնման դեպքում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «վերջ են դրել» Իսրայելի և Իրանի միջև պատերազմին, իսկ Թեհրանի միջուկային ծրագիրը մի քանի տասնամյակով «հետ է ընկել»։ Այս մասին Թրամփն ասել է Հաագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Reuters գործակալության՝ Թրամփին նաև հարց են ուղղել արտահոսած հետախուզական տվյալների մասին, համաձայն որոնց ամերիկյան հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագիրը և ընդամենը մի քանի ամսով են դանդաղեցրել այդ գործընթացը։ Թրամփը նշել է, որ հարվածներն, իր կարծիքով, հանգեցրել են «լիակատար ոչնչացման»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ հետախուզական տվյալները վերջնական չեն, սակայն հարվածը կարող էր շատ ուժեղ լիներ։  Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-ն կրկին հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի ուրանի հարստացման իր ծրագիրը։ «Իհարկե», - պատասխանել է Թրամփը։   ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը լավ է ընթանում՝ հավելելով, որ 12-օրյա հակամարտության ավարտը «մեծ հաղթանակ էր բոլորի համար»։ «Վերջին բանը, որը նրանք (Իրանը) ցանկանում են անել, որևէ բան հարստացնելն է, նրանք ցանկանում են վերականգնվել։ Եվ մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա.... Ռազմական ճանապարհով մենք թույլ չենք տա դա», - հայտարարել է Թրամփը։ Հրադադարի մասին նա ասել է, որ դրան կողմ են եղել թե՛ Իսրայելը, թե՛ Իրանը։  «Նրանք երկուսն էլ ասացին՝ բավական է», - հավելել է նա։ 
14:27 - 25 հունիսի, 2025
Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars |armenpress.am|

Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars |armenpress.am|

armenpress.am: Իրանի իրավապահ մարմինները հունիսի 13-ին Իսրայելի հետ զինված հակամարտության սկզբից ի վեր ձերբակալել են առնվազն 700 մարդու՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով: Այս մասին հաղորդել է Fars գործակալությունը: Ըստ գործակալության տեղեկատվության՝ ամենից շատ ձերբակալություններ գրանցվել են Քերմանշահի, Սպահանի, Խուզեստանի, Ֆարսի և Լորեստանի նահանգներում: Fars-ի տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են Իսրայելի համար Իրանի տարածքից փոքր անօդաչու թռչող սարքերի արձակման, ինքնաշեն ռումբերի պատրաստման և ռազմական օբյեկտների նկարահանման մեջ՝ տեղեկատվությունը հետագայում Իսրայելի հետախուզական ծառայություններին փոխանցելու նպատակով: Ինչպես նշում է գործակալությունը, միայն Թեհրանում հունիսի 13-ից ի վեր առգրավվել է ավելի քան 10 000 ոչ մեծ  անօդաչու թռչող սարք:
13:21 - 25 հունիսի, 2025
Իսրայելը կանգ չի ​​առնի և կհաղթի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու |armenpress.am|

Իսրայելը կանգ չի ​​առնի և կհաղթի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պետք է ավարտի «իրանական առանցքի» դեմ արշավը, հաղթի ՀԱՄԱՍ-ին և վերադարձնի  բոլոր պատանդներին՝ թե՛ կենդանի և թե՛ մահացած։ Այս մասին Բենիամին Նեթանյահուն ասել է հրեական ազգին ուղղված տեսաուղերձում, որը տարածվել է X-ի նրա էջում։ «Մեր ուշագրավ նվաճումներից անկախ` մենք չենք հանգստանալու, մենք կհաղթենք ՀԱՄԱՍ-ին և կազատենք բոլոր պատանդներին», - ասել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ «Իրանի դեմ «Արթնացող առյուծ» գործողության 12 օրվա ընթացքում մենք պատմական հաղթանակ ենք տարել, և այս հաղթանակը կմնա սերունդներ շարունակ»։ Նա իր գոհունակությունն է հայտնել մեկ հարվածով Իրանի ավագ հրամանատարությանը, այդ թվում՝ երեք շտաբի պետերին և շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Իրանի միջուկային ոլորտի առաջատար գիտնականներին վերացնելու հանգամանքի առիթով։  «Առանց Գազայում, Լիբանանում, Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի մեծ նվաճումների՝ մենք չէինք կարողանա հասնել Թեհրան», - նշել է նա։
12:28 - 25 հունիսի, 2025
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելուն |civilnet.am|

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելուն |civilnet.am|

civilnet.am: Իրանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշմանը։ Հաջորդ փուլում օրինագիծը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։ Ըստ պաշտոնական Թեհրանի, այս որոշման պատճառը ՄԱԳԱՏԷ-ի «քաղաքականացված դիրքորոշումն» ու «ոչ պրոֆեսիոնալ վարքիծն» է: Իրանի խորհրդարանի որոշումը հաջորդել է ԱՄՆ-ի հարվածներին Իրանի մի քանի ատոմային օբյեկտների վրա, որոնք իրականացվել էին միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ, հայտնում է Mehr գործակալությունը։ Հունիսի 13-ին Իսրայելն անակնկալ հարվածներ հասցրեց Իրանի մի շարք օբյեկտների, ինչը Իսրայելի պաշտոնյաները պատճառաբանում էին նրանով, որ, ըստ իրենց, կանխում էին Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու «մոտալուտ սպառնալիքը»։ Ի պատասխան Իրանն էլ սկսեց Իսրայելին հարվածել: Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին՝ ուղղակիորեն ներգրավվելով Իսրայելի և Իրանի միջև հունիսի 13-ից սկսված հակամարտությանը։ Հունիսի 24-ին Իրանն ու Իսրայելը դադարեցրել են հարձակումները:
12:27 - 25 հունիսի, 2025
Իրանի միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացնել չի հաջողվել՝ ըստ նախնական հետախուզության զեկույցի. Reuters |azatutyun.am|

Իրանի միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացնել չի հաջողվել՝ ըստ նախնական հետախուզության զեկույցի. Reuters |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ հետախուզության նախնական զեկույցը, ըստ ԶԼՄ-ների աղբյուրների, պնդում է, որ ամերիկյան ավիահարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային կարողությունները՝ դրանց հասցնելով ընդամենը մի քանի ամսվա հետընթաց։ Այս մասին գրում են մի քանի լրատվամիջոցները, այդ թվում՝ Reuters-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրի: Թրամփը հայտարարել էր, թե ռումբերի կիրառման արդյունքում ԱՄՆ-ն «ջախջախել է» Իրանի միջուկային ծրագիրը։ Սակայն, ըստ այդ նախնական զեկույցի՝ Իրանի հարստացված ուրանի պաշարները չեն վերացվել, և նրա միջուկային ծրագիրը, որի մեծ մասը գտնվում է խոր ստորգետնյա տեղանքում, հետ է մղվել ընդամենը մեկ կամ երկու ամսով։ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային աշխատանքները կրում են միայն քաղաքացիական բնույթ։ Սպիտակ տունը քննադատել է այդ զեկույցը՝ այն անվանելով «ամբողջովին սխալ»։ Ըստ Պաշտպանության հետախուզական գործակալության (DIA) կազմած զեկույցի՝ հարվածները փակել են երկու օբյեկտների մուտքերը, բայց չեն փլուզել ստորգետնյա կառույցները։ Ըստ Washington Post-ի՝ որոշ ցենտրիֆուգներ մնում են անխափան։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարվածը վերացրել է «միջուկային բնաջնջման սպառնալիքը» և վճռական է կանխել Թեհրանի կողմից զենքի ծրագրի վերակենդանացումը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իրանական լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը «հաջողությամբ ավարտել է պատերազմը»՝ անվանելով այն «մեծ հաղթանակ»։  
11:31 - 25 հունիսի, 2025
Իսրայել-Իրան հրադադարը պահպանվում է |azatutyun.am|

Իսրայել-Իրան հրադադարը պահպանվում է |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի և Իրանի երկինքը համեմատաբար հանգիստ է արդեն երկրորդ օրը. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո նրա միջնորդությամբ կնքված հրադադարը պահպանվում է։ Հունիսի 25-ի վաղ առավոտյան Իսրայելի իշխանությունները հանել են պատերազմի հետ կապված սահմանափակումների մեծ մասը քաղաքացիական բնակչության համար: Իսրայելի բանակի «Հիմնական ճակատի հրամանատարությունը» հայտարարել է, որ սահմանափակումների մեղմացման որոշումը կայացվել է անվտանգության վերջին գնահատման հիման վրա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հրադադարի հաստատումից հետո իր երկիրը պատրաստ է վերադառնալ նորմալ կյանքին։ «Այսօրվանից կառավարությունն ու համապատասխան կառույցները կսկսեն վերականգնումը և կվերադարձնեն բնականոն կյանքը», - ասել է նա հեռուստատեսային ուղերձում։ Նա Իսրայելի գործողությունները որակել է «ահաբեկչական հարձակում», որն իրականացվել էր մի ժամանակաշրջանում, երբ Իրանը փորձում էր դիվանագիտական երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ։  
11:11 - 25 հունիսի, 2025
Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի hարվածներից. Գրոսսի |tert.am|

Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի hարվածներից. Գրոսսի |tert.am|

tert.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ հարվածների հետևանքով։ Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այս մասին ասել է Fox News-ի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։   «Մենք տեսնում ենք վնասի շատ նշանակալի աստիճան երեք օբյեկտներում։ Նաթանզ առաջինն էր, որը ենթարկվեց հարվածի, նրա մեջ շատ, շատ լուրջ վնաս հասցվեց ցենտրիֆուգների շատ կարևոր սրահներից մեկին, որտեղ իրականացվում էր ուրանի հարստացումը։ Նույնիսկ դրա ստորգետնյա հատվածը սկզբում անուղղակիորեն է վնասվել, հետո՝ ուղղակի»,-ասել է նա։ Խոսելով Սպահանի օբյեկտի մասին՝ Գրոսսին շեշտեց. «Դա մի համալիր է, որը ներառում է բազմաթիվ շենքեր, որտեղ կատարվում են տարբեր աշխատանքներ։ Սակայն այնտեղ վնասը նույնպես շատ զգալի էր»։   ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ Ֆորդոյի իրանական օբյեկտը «ավելի լավ էր ամրացված»։ «Մենք տեսել ենք լուրջ վնաս, որը հասցվել է խոր ներթափանցող զինամթերքով։ Չնայած ոչ ոք ներսում չէր և չտեսավ դա», - հավելեց նա։ «Եզրակացությունը, իհարկե, այն է, որ վնասը պետք է շատ, շատ զգալի լինի»,-եզրափակեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ խոսելով բոլոր երեք օբյեկտների մասին։
10:40 - 25 հունիսի, 2025
Իսրայել-Իրան ռազմական էսկալացիա [ԹԱՐՄԱՑՎԱԾ]

Իսրայել-Իրան ռազմական էսկալացիա [ԹԱՐՄԱՑՎԱԾ]

Լուսանկարը՝ Վահիդ Սալեմի/AP Այս պահի դրությամբ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը պահպանվում է:   25.06.2025 16:02- Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ: «Բոլոր ինքնաթիռները կշրջվեն և կուղևորվեն տուն՝ միաժամանակ Իրանին բարեկամական «ինքնաթիռային ալիք» ուղղելով։ Ոչ ոք չի տուժի, հրադադարն ուժի մեջ է», - գրել է Թրամփը րոպեներ առաջ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հորդորել էր Իսրայելին «չնետել ռումբերը», ապա հայտարարել, որ երկու կողմերից էլ դժգոհ է հրադադարի պահպանման հարցում, մասնավորապես՝ Իսրայելից․ «Իրանն ու Իսրայելը այնքան երկար և այնքան կոշտ են կռվում, որ չգիտեն՝ ինչ են անում», - ասել էր Թրամփը։ Մեկ այլ գրառմամբ Թրամփը նշել է․ «Իրանը երբեք չի վերակառուցի իր միջուկային օբյեկտները»։ 12:29- Իրանը հերքում է հրադադարի ռեժիմը խախտելու մասին Իսրայելի պնդումը: Այս մասին հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը: 11:58- Իսրայելը կպատասխանի Իրանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը: Համապատասխան հրամանը տվել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նշվում է, որ Իրանը հրադադարի հաստատումից հետո արձակել է 2 հրթիռ, որոնք Իսրայելի ՀՕՊ-ը որսացել է: Այս մասին հայտնում է Times of Israel-ի թղթակիցը: 11:43-  Իսրայելի ՊԲ-ն հայտարարում է, որ երկրի հյուսիսում ակտիվացել են տագնապի ազդանշանները, քանի որ Իրանի կողմից հրթիռներ են արձակվել: 10:22-  Իսրայելը համաձայնել է երկկողմանի հրադադարի առաջարկին: Այս մասին ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հասել է Իրանի դեմ օպերացիայի բոլոր նպատակներին: «Իսրայելը վերացրել է թե՛ միջուկային, թե՛ բալիստիկ սպառնալիքները: Բացի այդ՝ Իսրայելի ՊԲ-ն ամբողջական վերահսկողություն է սահմանել Թեհրանի օդային տարածքի վրա, լուրջ վնասներ է հասցրել զինվորական ղեկավարութթյանը և ոչնչացրել է Իրանի ղեկավարության տասնյակ օբյեկտներ: [...] Օպերացիայի նպատակներին հասնելու ֆոնին նախագահ Թրամփի ամբողջական կոորդինացմամբ Իսրայելը համաձայնել է երկկողմ հրադադար հաստատելու վերջինիս առաջարկին: Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»,- ասվում է Իսրայելի կառավարության հաղորդագրության մեջ: 09:49- Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում գիշերը ժամը 04:00-ին գրել է, որ Իրանի զինված ուժերի ռազմական գործողությունները շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ ժամը 04:00-ն: 09:23- Հրադադարն այժմ ուժի մեջ է մտել, խնդրում եմ չխախտել այն: Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում: 08:21- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Իսրայելն ու Իրանը պատրաստ են խաղաղության, ապա նշել, թե ուշ երեկոյան իրականացված հարվածը միավորեց բոլորին և «համաձայնությունը» (չակերտները՝ ԱՄՆ նախագահի) իրականություն դարձավ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ինքը դեռևս չի կարող հաստատել, որ հրադադար է ձեռք բերվել։ Իսրայելական կողմից հայտարարություն դեռ չի եղել։ Միաժամանակ ԶԼՄ-ների փոխանցմամբ գիշերը կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները։   23.06.2025 22:29- Reuters-ը հաղորդում է, որ Իրանը հարձակումից ժամեր առաջ տեղեկացրել է ԱՄՆ-ին։ 21:48- Քաթարը դատապարտել է Իրանի հարձակումը՝ միաժամանակ նշելով, որ իրավունք ունի համարժեք պատասխան տալու՝ միջազգային իրավունքին համապատասխան։ |theguardian.com| 21:28- Սպիտակ տունը հայտնում է, որ մեկ շաբաթ առաջ տարհանում է իրականացրել Քաթարի բազայում։ 21:06- Իրանի հարձակումը Քաթարում և Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ մեկնարկել է։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim-ը։ 16:01- Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ռմբակոծել է Իրանի Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա կայան տանող ճանապարհները: Նշվում է, որ հարվածները հասցվել են՝ Ֆորդո տանող ճանապարհները փակելու նպատակով։ Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հասցրած հարվածները, հավանաբար, լուրջ վնաս են հասցրել Ֆորդոյի կայանին․ «Հաշվի առնելով, թե ինչով է հարվածը հասցվել, ենթադրվում է, որ զգալի վնաս է պատճառվել»։  Գրոսսին նշել է, որ հասցված վնասն այս պահին հնարավոր չէ գնահատել։ Իսկ ամենամեծ բաց հարցերից մեկը հարստացված ուրանի պաշարների վիճակն է, մասնավորապես՝ մինչև 60% մաքրությամբ հարստացված ավելի քան 400 կգ ուրանի։ Ֆորդոն Իրանի կողմից ուրանի հիմնական հարստացման վայրն է՝ փորված լեռան մեջ, որը, ըստ ՄԱԳԱՏԷ-ի Իրանը օգտագործում է ուրանը մինչև 60% հարստացնելու համար։  13:42- ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտնել է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը «ոչ մեկի համար դրական չի կարող լինել»: «Հակահարձակման և այս պատերազմը սրելու մտահոգությունները հսկայական են, հատկապես Հորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից մի բան է, որ կարող է չափազանց վտանգավոր լինել»,- ասել է Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում: 13:18- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ԱՄՆ հարվածների հետևանքով՝ Սպահանի միջուկային օբյեկտում վնասվել են շենքեր, այդ թվում՝ ուրանի վերամշակման համար օգտագործվող շենքերը, Ֆորդոու օբյեկտում ԱԷՄԳ-ն խառնարաններ է ֆիքսել, սակայն վնասի չափը գնահատել հնարավոր չէ, Նաթանզի միջուկային օբյեկտում վնասվել է ուրանի հարստացման օբյեկտը: Միաժամանակ Իրանի Ղոմ նահանգի իշխանությունները հայտնում են, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի հասցրած հարվածը էական վնաս չի պատճառել՝ միաժամանակ նշելով, որ Իսրայելն այսօր հերթական հարվածն է հասցրել նույն օբյեկտին: |tass.ru| 12:12- Իսրայելի էլէեկտրաէներգիայի կորպորացիան հայտարարել է, որ Իսրայելի հարավում գտնվող ենթակառուցվածքի մոտակայքում իրանական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով որոշ վայրերում հոսանքազրկումներ են: 12:10- Իրանը հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ: Ըստ Times of Israel-ի թղթակցի՝ խոսքն ընդհանուր առմամբ 6-7 հրթիռների մասին է: Ըստ նրա՝ սա Իրանի ամենաերկարատև հարձակումներից մեկն է ռազմական էսկալացիայի ընթացքում: Իսրայելական բանակը հայտարարել է, որ քաղաքացիները արդեն կարող են դուրս գալ ապաստարաններից: 11:52- Թեհրանն ակնկալում է, որ Ռուսաստանը կկատարի իր դերը Մերձավոր Արևելքում տիրող իրադրության պայմաններում Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո: [Իրանի ԱԳՆ] |ria.ru| 11:35- ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել Չինաստանին համոզել Իրանին չփակել Հորմուզի նեղուցը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, պետքարտուղարը հայտնել է Fox News-ին: 11:03- Հարստացված ուրանի մեծ մասը Ֆորդոյի գործարանից դուրս է բերվել ԱՄՆ-ի հարվածից առաջ: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրի։ New York Times-ն էլ գրել է, թե ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարությունը տեղյակ չէ, թե որտեղ կարող էր Իրանը տեղափոխել հարստացված ուրանի պաշարները: 10:46- Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակների իրականացմանը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում: «Դա մի վարչակարգ է, որը ցանկանում է ոչնչացնել մեզ, և հենց այդ պատճառով մենք սկսեցինք մեր գոյության երկու կոնկրետ սպառնալիքների՝ միջուկային սպառնալիքի և բալիստիկ հրթիռների սպառնալիքի վերացման գործողությունը: Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այդ նպատակներին հասնելուն, մենք շատ մոտ ենք դրանց հասնելուն»,- ասել է Նեթանյահուն: |armenpress.am| 10:36- Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է. Ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա ապագայում, բայց հստակ է, որ պատերազմի հետևանքների պատասխանատվությունը պետք է ընկնի ԱՄՆ-ի ու Իսրայելի վրա: Թեհրանը կիրացնի իր ինքնապաշտպանության իրավունքը: ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հայտարարությունները և հետագա հարձակումների վերաբերյալ սպառնալիքները ծաղր են համաշխարհային մասշտաբով: 10:32- «Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հսկայական վնաս է հասցվել, դա են վկայում արբանյակային պատկերները: Truthsocial-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ««Ավերում» բառը ճշգրիտ է»,- գրել է ԱՄն նախագահը` նկարագրելով, որ միջուկային օբյեկտը ներկառուցված է եղել ժայռի մեջ այնպես, որ տանիքը գետնի մակարդակից բավականին ցածր է գտնվել ու ամբողջությամբ պաշտպանված կրակից: «Ամենամեծ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ խորը: Ուղիղ նշանակետին»,- գրել է Թրամփը։ |factor.am| 10:26- Իսրայելի բանակը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Իրանի արևմտյան, արևելյան և կենտրոնական շրջաններում գտնվող առնվազն վեց օդանավակայանների։ Նշվում է, որ ոչնչացվել է 15 իրանական օդանավ և ուղղաթիռ: Ըստ Al Jazeera-ի՝ թիրախների թվում են նաև Թեհրանի Մեհրաբադ, Մաշհադ և Դեզֆուլ օդանավակայանները: «Հարվածների հետևանքով վնասվել են թռիչքուղիները, ստորգետնյա բունկերները, վառելիքով լիցքավորվող ինքնաթիռը և իրանական ռեժիմին պատկանող F-14, F-5 և AH-1 ինքնաթիռները: Ռազմաօդային ուժերը խաթարել են այդ օդանավակայաններից թռիչքներ իրականացնելու և այնտեղից իրանական բանակի օդուժի գործողությունները»,- ասվում է իսրայելական կողմի հաղորդագրության մեջ: 09:44- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է Իրանում իշխանափոխության մասին՝ գրելով. «Քաղաքական առումով կոռեկտ չէ «ռեժիմի փոփոխություն» տերմինը գործածելը, բայց եթե Իրանի գործող ռեժիմը կարողություն չունի «Իրանը դարձյալ ավելի մեծ դարձնելու», ինչո՞ւ այնտեղ չի կարող լինել ռեժիմի փոփոխություն»:  Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ԱՄՆ հարվածներից հետո առաջին անգամ ունեցած ելույթում հայտարարել է, որ Իսրայելին «պատժելու գործողությունը կշարունակվի»: Գիշերվա ընթացքում Իսրայելի բանակը հայտնել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է խոցել, սակայն իրանական մեդիան նշել է, որ այն արձակվել էր Եմենից: Պայթյուններ են եղել Թեհրանում, ՀՕՊ միջոցներ են գործել նաև Քարաջ, Շիրազ և Թավրիզ քաղաքներում: Առավոտյան Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր կործանիչները հարվածներ են հասցնում Իրանի Քերմանշահ նահանգի ռազմական ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի նախագահը աջակցություն է հայտնել Իրանի վրա ԱՄՆ հարձակումներին, իսկ Հյուսիսային Կորեան «վճռականորեն դատապարտել է» դրանք:   22.06.2025 19:14- ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսը կարճ հարցազրույց է տվել NBC News-ին՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները չի պատերազմում Իրանի հետ։ «Մենք պատերազմում ենք նրա միջուկային ձգտումների դեմ», - նշել է Վենսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն վստահ է, թե «կործանել է Իրանի միջուկային ծրագիրը»։ Փոխնախագահը նաև արձագանքել է Դոնալդ Թրամփի հասցեին հնչած քննադատությանը՝ նշելով, որ «ճշմարտությանը չի համապատասխանում» այն պնդումը, թե ռազմական գործողություն սկսելը ԱՄՆ նախագահի լիազորությունների սահմաններում չէ։ 18:44- Իրանի իշխանությունները կրկին սպառնացել են փակել Հորմուզի նեղուցը, որի միջոցով իրականացվում է նավթի համաշխարհային առևտրի հինգերորդ մասը։ Իրանական Press TV հեռուստաալիքը մեջբերել է պատգամավոր և գեներալ Իսմայիլ Քոսարիի խոսքերը, որը նշել է, որ Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել նեղուցը։ Վերջնական որոշումը, նրա խոսքով, պետք է կայացնի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ |factor.am| 18:08- Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: «Չինաստանը կոչ է անում հակամարտության կողմերին, մասնավորապես, Իսրայելին, որքան հնարավոր է շուտ հասնել հրադադարի, ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը և երկխոսություն ու բանակցություններ սկսել»,- հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ից։ |armenpress.am| 15:03- Իրանի արտգործնախարարը հայտարարել է, թե պատրաստվում է մեկնել Մոսկվա, որտեղ վաղը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ։ «Ռուսաստանը Իրանի բարեկամն է, մենք ռազմավարական գործընկերություն ունենք, միշտ խորհրդակցում ենք միմյանց հետ և համակարգում մեր դիրքորոշումները»,- ասել է նա Թուրքիայում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Արաղչին երեկ մեկնել էր Ստամբուլ՝ Իսլամական կազմակերպության երկրների հավաքին մասնակցելու։ |azatutyun.am| 14:57- ՌԴ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարվածները։ «Անկախ որևէ հիմնավորումից՝ սուվերեն պետության տարածքի վրա հրթիռային և ռմբակոծիչ հարվածների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ նման գործողությունները անթույլատրելի ճանաչած բանաձևերի կոպիտ խախտում։ Հատկապես մտահոգիչ է, որ այդ հարվածները իրականացրել է մի երկիր, որն ունի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի կարգավիճակ», - նշված է հայտարարության մեջ։ Ռուսաստանը նաև ընդգծել է, որ պարտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը՝ նշելով. «Անհրաժեշտ է հավաքական ուժերով մերժել ԱՄՆ-ի և Իսրայելի այս հակամարտային գործողությունները»։ 13:59- Աշխարհի արձագանքը՝ Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը «Սաուդյան Արաբիայի Թագավորությունը մեծ մտահոգությամբ հետևում է եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների թիրախավորմանը», - նշված է ԱԳ նախարարության հայտարարությունում։ Օմանը, որը միջնորդում էր ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցություններում, խիստ դատապարտել է հարձակումը։ «Օմանի Սուլթանությունը իր խոր մտահոգությունն է հայտնում, ինչպես նաև դատապարտում և խստագույն գնահատականն է տալիս սրացմանը, որն առաջացել է ԱՄՆ-ի օդային հարվածներից Իրանի Իսլամական Հանրապետությունում»: «Իրանի միջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է միջազգային անվտանգությանը։ Իրանը երբեք չպետք է հնարավորություն ստանա զարգացնելու միջուկային զենք, և ԱՄՆ-ն գործել է այդ սպառնալիքը նվազեցնելու համար», -  հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիյր Սթարմերը։ «Կոչ եմ անում բոլոր կողմերին հետ կանգնել, վերադառնալ բանակցությունների և խուսափել հետագա սրացումից», - հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը, հավելելով՝ Իրանը չպետք է երբևէ միջուկային զենք ստեղծի։ Նշվում է՝ ԵՄ արտգործնախարարները երկուշաբթի կքննարկեն ստեղծված իրավիճակը։ 11:34- ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ վաղը կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ «Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակի» պատճառով։ «Գործակալությունը լրացուցիչ գնահատականներ կտրամադրի Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, երբ ավելի շատ տեղեկություններ հասանելի դառնան», - հայտարարել էր ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը ։ |azatutyun.am| 10:13- «Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները խիստ վրդովվեցուցիչ են և կունենան երկարատև հետևանքներ»,- այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ նշելով՝ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետություն պետք է տագնապի մատնվի այս «ծայրահեղ վտանգավոր, ապօրինի և հանցավոր վարքագծի կապակցությամբ»։ «Միացյալ Նահանգները, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ լինելով, լրջորեն խախտել է ՄԱԿ կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա»,- գրել է նա X-ի իր էջում՝ նշելով, որ Իրանը, համաձայն ՄԱԿ կանոնադրության և դրույթների, պահպանում է բոլոր հնարավորությունները՝  09:58- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ կողմից գործադրված ուժի կիրառման կապակցությամբ։ «Աճող ռիսկ կա, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ աղետալի հետևանքներով քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար», - գրել է Գուտերեշը X սոցիալական ցանցում։ Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Ամիր Սաիեդ Իրավանին, իր հերթին գրությամբ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով։ Նա Միացյալ Նահանգների գործողությունները որակել է որպես «ծայրահեղ սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»։ Իրավանին պնդել է, թե հարձակումները տեղի են ունեցել Միջազգային միջուկային էներգիայի գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո՝ չներկայացնելով որևէ ապացույց։ 09:28- Իրանը հաստատել է, որ երեք միջուկային օբյեկտները ենթարկվել են օդային հարձակման։ Reuters-ը, հղում անելով իր անանուն աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն օգտագործել է B-2 Spirit ռմբակոծիչներ հավանաբար Ֆորդոյի միջուկային օբյեկտին հարվածելու համար, իսկ մյուս օբյեկտներին հարվածելու համար օգտագործվել է երեսուն Tomahawk թևավոր հրթիռ։  Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին հայտարարել է, որ Իրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակումների, այդ իսկ պատճառով իրականացրել է տարհանում, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ ԱՄՆ հարվածների թիրախ դարձած երեք միջուկային օբյեկտների հարակից տարածքներում ներկայումս ճառագայթման մակարդակի աճ չկա։ 09:08- Սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ Թրամփի գործողությունները հակասահմանադրական են։ «Բոլորդ էլ գիտեք՝ ԱՄՆ-ն պատերազմում ներգրավելու միակ լիազորված կառույցը Կոնգրեսն է։ Նախագահն այդ իրավունքը չունի»,- նշել է Սանդերսը։ 08:53- ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք գլխավոր միջուկային օբյեկտներին՝ փաստացի միանալով Իսրայելի նախաձեռնությանը՝ ոչնչացնելու Իրանի միջուկային ծրագիրը։  «Մենք ավարտել ենք մեր չափազանց հաջող հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, ներառյալ՝ Ֆորդոն, Նաթանզը և Սպահանը։ Բոլոր ինքնաթիռները այժմ գտնվում են Իրանի օդային տարածքից դուրս»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։   21.06.2025 15:11- Պակիստանի կառավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Իսլամաբադը պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծում է, որ Թրամփն արժանի է այդ մրցանակին «Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին ճգնաժամի ընթացքում ուժեղ դիվանագիտական միջամտության և առանցքային ղեկավարության» համար։ |azatutyun.am| 11:05- Իրանը և Իսրայելը հունիսի 21-ի վաղ առավոտյան նոր հարվածներ են փոխանակել, ինչի հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են միացել Իսրայելի կենտրոնական շրջաններում, ներառյալ՝ Թել Ավիվում։ Իսրայելի շտապ օգնության ծառայությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս բազմահարկ բնակելի շենքի տանիքին բռնկված հրդեհ։ Իսրայելի զինված ուժերը, իրենց հերթին, հայտարարել են, որ հարվածների նոր ալիք են իրականացրել Իրանի վրա՝ թիրախավորելով հրթիռների պահեստների և արձակման հարթակների ենթակառուցվածքները։ Ըստ Իսրայելի՝ հարվածները հասցվել են տասնյակ ռազմական օբյեկտների՝ հրթիռների արտադրության կայանների, Թեհրանում միջուկային զենքի մշակման մեջ ներգրավված հետազոտական կենտրոնի և Իրանի արևմտյան ու կենտրոնական շրջանների ռազմական հաստատությունների։ |azatutyun.am| 10:20- Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գլխավորած դիվանագիտական ջանքերն ավարտվեցին ընդամենը «լուրջ մտահոգություն» արտահայտող հայտարարությամբ և նոր հանդիպման պատրաստակամությամբ։ Թեև բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի, ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները տեսակետ են հայտնել, որ «բոլոր կողմերը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության նոր աճի, և հրատապորեն գտնեն բանակցային լուծում՝ երաշխավորելու համար, որ Իրանը երբեք չունենա կամ ձեռք չբերի միջուկային զենք»։ Նախարարները վերահաստատել են իրենց երկարամյա մտահոգությունը Իրանի միջուկային ծրագրի ընդլայնման վերաբերյալ, որը, ըստ նրանց, «չունի հավատալի քաղաքացիական նպատակ»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ քննարկվել են բանակցային լուծման ուղիները՝ շեշտադրելով հարցի հրատապ բնույթը։ |azatutyun.am|   20.06.2025 17:25- Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական Հայֆա քաղաքին։ Իսրայելի պաշտպանության բանակի գնահատականներով՝ այս հարձակման ժամանակ արձակվել է մոտ 25 բալիստիկ հրթիռ։ Իսրայելական կողմը հայտնում է, որ Հայֆայում հրթիռի արձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, ծանր վիճակում գտնվող դեռահաս կա։ Այլ հարվածներ են եղել նաև Իսրայելի հարավային և կենտրոնական հատվածներում։ Տեսանյութը՝ այստեղ: 13:35- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի՝ արդյոք ԱՄՆ-ն պետք է հարվածներ հասցնի Իրանին, թե ոչ: ԱՄՆ նախագահի հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ մեջբերել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը: Թրամփի պնդմամբ՝ դեռևս կա հավանականություն Թեհրանի հետ բանակցությունների անցկացման վերաբերյալ։ |hetq.am| 13:19- Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ շաբաթ օրը կհանդիպի եվրոպական կողմերի հետ՝ ընդգծելով, որ Իրանը երբեք չի համաձայնի բանակցել իր հրթիռային կարողությունների շուրջ: Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան կողմը մինչ այժմ կոչ է արել լուրջ բանակցություններ վարել Իրանի հետ, սակայն Թեհրանը չի բանակցի նրանց հետ, քանի որ նրանք «մեղսակից են Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող շարունակական հանցագործություններին»։ Միևնույն ժամանակ Արաղչին ասել է, որ հունիսի 21-ին, բանակցություններ կվարի ԵՄ եռյակի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ: |azatutyun.am| 10:02- 60 իսրայելական կործանիչներ գիշերային ռմբակոծություններ են իրականացրել Թեհրանի վրա: Հարվածներ են հասցվել տասնյակ թիրախների, այդ թվում՝ մի քանիսին, որոնք կապված են Պաշտպանության նախարարության և Թեհրանում Պաշտպանության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության գլխավոր գրասենյակի հետ, որը Իրանի միջուկային զենքի ծրագրի մաս է կազմում: Իսրայելում էլ փրկարարները Բեեր Շևա քաղաքի տեխնոլոգիական այգու մոտակայքում գտնվող շենքերում որոնում են վիրավորների, որտեղ Իրանի կողմից արձակված հրթիռն ընկել է։ Հրդեհ է բռնկվել նաև Microsoft-ի գրասենյակի մոտ։ Այս մասին հաղորդում է CNN լրատվական գործակալությունը։ 📌 Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը՝ յոթ մարդ թեթև վնասվածք է ստացել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ 09:25- Իրանը կտրականապես հերքել է պնդումը, թե հարվածել են իսրայելական հիվանդանոցին, հայտնում է Mehr գործակալությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության ՄԱԿ-ում առաքելությունը նշել է՝ «Իրանի ինքնապաշտպանական միջոցառումները ճշգրիտ են և լիովին համահունչ են միջազգային իրավունքին՝ ուղղված միայն այն օբյեկտների դեմ, որոնք ուղղակիորեն մասնակցել կամ աջակցել են սիոնիստական ռեժիմի ապօրինի ագրեսիային»։ |azatutyun.am|   19.06.2025 18:11- Իսրայել-Իրան հակամարտության մեկնարկից հետո Իրանից Հայաստան է տեղափոխվել Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի։ Այս մասին հայտնել են  Հայաստանում Չինաստանի դեսպանատնից։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ Իսրայել-Իրան հակամարտության մեկնարկից հետո Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի  շուրջ 550 քաղաքացի։ |armenpress.am| 15:16- Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին չպետք է շարունակի գոյություն ունենալ»։ «Խամենեին բացահայտորեն հայտարարում է, որ ցանկանում է, որ Իսրայելը ոչնչացվի, նա անձամբ է հրաման տալիս կրակել հիվանդանոցների վրա։ Նա Իսրայել պետության ոչնչացումը համարում է նպատակ», - լրագրողների հետ զրույցում ասել է Իսրայել Կացը։ 15:05- Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին ամերիկյան հարվածների նախագծին, բայց վերջնական հրաման չկա։ Այդ մասին գրում են The Wall Street Journal-ը և Bloomberg-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ The Wall Street Journal-ի զրուցակցի տվյալներով՝ Թրամփն իր ավագ օգնականներին հայտնել է, որ հավանություն է տալիս հարձակման ծրագրերին, սակայն առայժմ ձեռնպահ է մնում՝ սպասելով՝ արդյոք Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Ամերիկյան հարվածի հնարավոր թիրախը, ըստ WSJ-ի, Ֆորդոյում ուրանի հարստացման գործարանն է։ Bloomberg-ն էլ գրում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են «առաջիկա օրերին» Իրանին հարվածելու հնարավորությանը։ Նրանցից ոմանք նշում են, որ դա կարող է տեղի ունենալ հանգստյան օրերին, սակայն հավելում, որ ամեն ինչ դեռևս կարող է փոխվել։ Bloomberg-ի աղբյուրներից մեկն ընդգծում է, որ դաշնային մի քանի գործակալությունների ղեկավարներ արդեն իսկ սկսել են պատրաստվել Իրանին հարվածելու գործընթացին։ |hetq.am| 10:04- Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է, որ Իսրայելն էլ հարձակվել է Իրանի Արաքի ծանր ջրի ռեակտորի (IR-40) վրա։ Հաղորդագրությունում ասվում է, որ «ճառագայթման վտանգ բացարձակապես չկա», և որ օբյեկտում տարհանում է իրականացվել հարձակումից առաջ։ Իսրայելը առավոտյան զգուշացրել էր, որ կհարձակվի օբյեկտի վրա և կոչ էր արել հանրությանը լքել տարածքը։ 09:55- Իրանական IRNA-ն հայտնել է, որ այսօր առավոտյան Իրանի հարձակման հիմնական թիրախներն էին Իսրայելի ՊԲ հրամանատարության և հետախուզության շտաբը և Սորոկա հիվանդանոցին հարակից Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական ճամբարը: 09:25- Իրանական հրթիռներից մեկն ընկել է իսրայելական Բեեր-Շևա քաղաքի հարավում գտնվող «Սորոկա» հիվանդանոցի վրա, հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ն: Գիշերը պայթյունները են եղել թե՛ Իրանում՝ Թեհրան, Քարաջ և այլ քաղաքներում, թե՛ Իսրայելում՝ Երուսաղեմում, Թել Ավիվում: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր սպանության մասին հարցին ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է. «Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել դրա հնարավորությունը»։   18.06.2025թ. 09:34- Իսրայելա-իրանական հակամարտության սրման 6-րդ օրն է: Երկու կողմերն էլ ընդլայնել են հարձակումների մասշտաբները: Թեհրանը պնդում է, որ գիշերն Իսրայելի ուղղությամբ արձակել է հիպերձայնային «Ֆաթթահ-1» հրթիռներ: Եվ սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի՝ «անվերապահորեն հանձնվելու» պահանջի ֆոնին: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը որևէ դեր չի ունեցել Իսրայելի ռմբակոծության արշավում, բայց նաև զգուշացրել է Իրանին, որ իր համբերությունը սպառվում է։ Իսրայելի ռազմական ինքնաթիռները նույնպես թիրախավորել են Իրանի մայրաքաղաքը: Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելը հարձակվում է Թեհրանի արևելքում տեղակայված, ԻՀՊԿ-ին առնչվող համալսարանի վրա։ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հայտնում է, որ Իրանն ունի Մերձավոր Արևելքում ամենամեծ թվով բալիստիկ հրթիռներ: Իրանը հայտարարել է, որ իր բալիստիկ հրթիռները կարևոր զսպող և հակազդող ուժ են ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ պոտենցիալ տարածաշրջանային թիրախների դեմ։   17.06.2025թ. 22:34- Իրանի ԶՈՒ ԳՇ ղեկավար Աբդուլռահիմ Մուսավին դիմել է Թել Ավիվի ու Հայֆայի բնակիչներին՝ կոչ անելով լքել քաղաքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իրենք այժմ ունեն Իրանի երկնքի լիակատար և ամբողջական վերահսկողություն. «Իրանն ուներ լավ պաշտպանական սարքավորումներ, և դրանք բավականին շատ էին, բայց դրանք չեն կարող համեմատվել Ամերիկայում նախագծված և արտադրվածի հետ։ Ոչ ոք դա չի անում ավելի լավ, քան հին ու բարի ԱՄՆ-ն»։ 17:53- Իսրայելի կողմից թիրախ դարձած Նաթանզի միջուկային օբյեկտը Հայաստանից շատ հեռու է, մի՛ մտահոգվեք այդ մասին․ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի: Դեսպանը, անդրադառնալով միջուկային օբյեկտների հարձակման հետևանքով ճառանգայթման տարածման մասին տեղեկություններին, ասել է, որ իրենք նման ինֆորմացիա չունեն, և անգամ գործակալությունը նման զեկույցով հանդես չի եկել: |1lurer.am| 17:20- Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, պատասխանելով Սյունիքում հնարավոր ադրբեջանական ագրեսիայի մասին հարցին, հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց՝ չեն կարող միայն մամուլի հրապարակումների հիման վրա կարծիք հայտնել։ «Մենք խորհրդակցում ենք և կապ ունենք տարածաշրջանի երկրների հետ, մեր կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի դրանցից: Իհարկե, հավանականությունների աշխարհում ենք ապրում, բայց մենք փաստերի հետ ենք առնչվում: Մենք պահպանում ենք զգոնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս հետևում է զարգացումներին: Մենք անընդհատ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում», - նշեց Սոբհանին: Արձագանքելով Իսրայելի և Իրանի միջև այս պատերազմում Ադրբեջանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ դեսպանն ասաց, թե նման տեղեկություն չունեն. - «Հավաստի փաստեր պետք է լինեն»: 16:52- Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանում պետք է ոչ թե ժամանակավոր հրադադար հաստատել, այլ՝ «իրական վերջ դնել» Թեհրանի միջուկային ծրագրին։ Չնայած մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը ակնարկել էր, որ ընթանում են բանակցություններ, և շուտով խաղաղություն կհաստատվի, այսօր հերքել է տեղեկությունները, որ աշխատում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հասնելու ուղղությամբ։ |azatutyun.am| 16:47- «Չնայած Իսրայելը պնդում էր, որ Իրանը մոտենում է միջուկային զենք ստեղծելուն, ԱՄՆ հետախուզությունը պնդում է, որ Իրանը ոչ միայն ակտիվորեն չէր ձգտում միջուկային զենքի ստեղծմանը, այլև մինչև 3 տարի հեռու էր այն արտադրելու և իր ընտրած թիրախին հասցնելու հնարավորությունից»։ Այս մասին հատնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության գնահատականին ծանոթ 4 անձանց։ «ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ Իսրայելի կողմից մի քանի օր տևած օդային հարվածներից հետո, հնարավոր է, Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել ընդամենը մի քանի ամսով», - CNN-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ պաշտոնյա։ 10:30- Իսրայելական կողմը հայտարարում է, որ Թեհրանի ուղղությամբ հարձակման արդյունքում սպանել է ԻՀՊԿ-ի «Խաթամ ալ-Անբիա»-ի կենտրոնական գրասենյակի ղեկավար Ալի Շադմանիին: Նրանք նշում են, որ Շադմանին Իրանի «ամենաբարձրաստիճան զինվորական հրամանատարն» է և Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի «ամենամտերիմ մարդը»: Իրանական կողմից որևէ հայտարարություն չկա Շադմանիի մահվան վերաբերյալ: 09:59- «Մեծ յոթնյակը» հայտարարությամբ շեշտել է, որ Իրանը չպետք է երբևէ ունենա միջուկային զենք, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք։ G7-ի առաջնորդները, ընդգծելով «քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությունը», հույս են հայտնել, որ Իրանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է նպաստել ավելի լայն զինաթափման և լարվածության նվազեցման Մերձավոր Արևելքում, այդ թվում նաև Գազայում հրադադարի հաստատմանը։ |azatutyun.am| 09:47- Գիշերվա ընթացքում Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածները շարունակվել են: Իրանի պետական հեռուստատեսության վրա Իսրայելի հարվածների (https://t.me/infocomm/61288) հետևանքով առնվազն երեք աշխատակից է զոհվել: G7-ի առաջնորդները համատեղ հայտարարության մեջ կոչ են արել «կարգավորել իրանական ճգնաժամը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտ է հեռացել G7 գագաթնաժողովից: Ըստ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Թրամփը հեռացել է հրադադարի շուրջ համաձայնության հասնելու համար, մինչդեռ վերջինս հերքել է դա ու նշել, որ ինչի համար որ վերադարձել է Վաշինգտոն, «ավելին է, քան հրադադարը»: Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ վերադարձի թեման «Մերձավոր Արևելքում զարգացումներն են»: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նաթանզում ակտիվացվել են նաև հակաօդային պաշտպանության համակարգեր:   16.06.2025 20:47- Իսրայելի օդուժը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության՝ Թեհրանի հյուսիսում գտնվող շենքին։ Հարձակման պահին ՀԸ-ն եղել է ուղիղ եթերում, հարվածից անմիջապես հետո հեռարձակումը դադարեցվել է։ «Ալ-Ջազիրա» ՀԸ փոխանցմամբ հեռուստատեսության շենքին հասցված հարվածի հետևանքով զոհեր կան։ Պաշտոնական աղբյուրներն այս մասին առայժմ որևէ տեղեկություն չեն հաղորդում։ |azatutyun.am| 17:58- Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի զինված ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը․ «Մենք մեր երկու հիմնական նպատակներին հասնելու ճանապարհին ենք։ Դրանք են Իրանի միջուկային և հրթիռային սպառնալիքների վերացումը։ Մենք ասում ենք Թեհրանի բնակիչներին՝ տարհանվեք և անցնում ենք գործի»: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի գլխավոր խորհրդական Ահմադի Վահիդին ասել է, որ Իրանը դեռևս բավարար չափով չի օգտագործել իր հրթիռային հնարավորությունները ռազմավարական առումով․ «Երբ որ նպատակահարմար համարենք, մենք մեր ժամանակակից սարքավորումները կբերենք դաշտ»։ 12:39- Իրանի խորհրդարանը պատրաստում է օրինագիծ՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) հրաժարվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հավելելով, որ Թեհրանը շարունակում է դեմ լինել զանգվածային ոչնչացման զենքի մշակմանը։ |aljazeera.com| 11:55- Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել բանաձև ընդունել, որը դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ 11:33- ՄԱԿ անդամ բոլոր պետությունները պետք է հիշեն, որ եթե հավատում են ՄԱԿ կանոնադրությանը, իրավունքի գերակայությանը, միջազգային իրավունքին և միջազգային հանրության կոլեկտիվ անվտանգությանը, պետք է գործեն: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային: Նա նշել է, որ ժամանակն է՝ ՄԱԿ անվտանգության խորհուրդը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի. «Բավական է խոսել, ժամանակն է գործելու: Գիշատիչը և զոհտ չեն կարող նույն մակարդակում լինել: Դուք չեք կարող շարունակել երկակի ստանդարտներ կիրառել»: Իրանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է իսրայելական կողմին բնակելի տարածքներ թիրախավորելու համար: Նրա խոսքով Իսրայելը թիրախավորել է նաև խաղաղ միջուկային ենթակառուցվածքները և այլ տարածքներ միջազգային իրավունքի, միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ։ 11:27- Իսրայելի բանակը հայտարարում է, որ Եմենից բալիստիկ հրթիռ է արձակվել երկրի ուղղությամբ: Ներկայումս Իսրայելի ՀՕՊ ուժերը աշխատում են հրթիռը որսալու ուղղությամբ: Ավելի ուշ Իսրայելի ՊԲ-ն հայտնեց, որ հրթիռն ընկել է նախքան Իսրայելի տարածք մուտք գործելը: 10:51- Իսրայելի վարչապետ Գեդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի գործողության նպատակը Իրանում «ռեժիմի փոփոխությունը» չէ, քանի որ, նրա խոսքով, «դա Իրանի ժողովրդի որոշելու հարցն է»: Այս մասին նա ասել է CNN-ի հետ զրույցում: Նա ընդգծել է, որ նպատակն է Իրանի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների ծրագրի դադարեցումը: 10:42- Երթևեկությունը՝ Իրանի հյուսիսային մայրուղիներում. լուսանկարը՝ IRNA 10:30- Իսրայելի բանակի պաշտոնական ռադիոն հաղորդում է, որ իրանական վերջին հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի. Հայֆա քաղաքում անհետ կորած երեք մարդկանց մահը հաստատվել է: 10:26- Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի ժողովուրդը «կվճարի» գիշերվա ընթացքում իրանական հրթիռային հարվածների «պատասխան գինը»: Հարվածների հետևանքով, ըստ իսրայելական կողմի, առնվազն 5 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: 10:13- Իրանական ատոմային Ֆորդո օբյեկտի տարածքում 2․5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել, հաղորդում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումներն արձանագրվել են հունիսի 15-ի երեկոյան։ Ֆորդոյի գործարանը ստորգետնյա միջուկային օբյեկտ է, որ տեղակայված է Իրանի կենտրոնական հատվածի Ղոմ քաղաքից ոչ հեռու՝ լեռնային թունելներում։ Ավելի վաղ Իրանում հայտարարել էին միջուկային օբյեկտի շրջանում Իսրայեօի հրթիռակոծման հետևանքով պայթյունների մասին։ Tasnim-ի տվյալներով օբյեկտը չի վնասվել։ Այդ մասին հայտարարել է նաև ԱԷՄԳ-ն։ 09:49- Իսրայելում ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսարանը փակ կմնան: Իրանի հրթիռային հարվածները հասել են նաև Թել Ավիվում գտնվող մասնաճյուղի մոտակայք և փոքր վնասներ հասցրել: Անձնակազմի շրջանում վիրավորներ չկան: Այս մասին X-ում հայտնել է Իսրայելում ԱՄՆ դեսպանը: 09:34- Ինչ է կատարվել գիշերը: Իրանը Իսրայելի դեմ նոր ալիք է սկսել՝ հարվածելով Թել Ավիվի կենտրոնին և Հայֆայի հյուսիսային հատվածին: Դրան նախորդել են իսրայելական ուժերի կողմից Թեհրանի ռմբակոծությունները: Ըստ իսրայելական կողմի՝ բանակը ռմբակոծել է ԻՀՊԿ-ի՝ քաղաքում տեղակայված Ղոդս ուժերի շտաբ-բնակարանը: Ղոդս ուժերը ԻՀՊԿ կազմի մեջ են և մասնագիտացած են հետախուզական գործողություններում։ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովին մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը նշել է՝ Իսրայելի և Իրանի միջև համաձայնության հույս ունի, բայց «երբեմն նրանք ստիպված են լինում պայքարել դրա համար»։ 02:50- Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ առնվազն 224 մարդ է զոհվել Իրանի վրա Իսրայելի հարձակումից ի վեր։ Այս մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրին։ Նրա խոսքով՝ 1277 մարդ հոսպիտալացվել է, իսկ զոհերի ճնշող մեծամասնությունը քաղաքացիական անձինք են։ |cnn.com| 00:29- Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել և ոչնչացրել են Թեհրանում տեղակայված ցամաքից ցամաք հրթիռների արտադրամասերը, հայտնաբերման ռադարային կայանները, ՀՕՊ հրթիռային կայանները։ Տեսանյութը՝ այստեղ: 00:01- Իսրայելական հարվածների հետևանքով Թեհրանում զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար գեներալ Մոհամմադ Քազեմին, նրա տեղակալ գեներալ Հասան Մոհաքեքը և գեներալ Մոհսեն Բաղերին։ Հաղորդում է Tasnim-ը։   15.06.2025 22:56- Իրանական IRNA-ն հաղորդում է, որ Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին։ Իրանի Արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարձակման հետևանքով մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ իր որոշ գործընկերներ, վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ 21:10- Reuters-ը, հղում անելով ամերիկացի 2 պաշտոնյաների, գրում է, թե Իսրայելը հնարավորություն է ունեցել սպանել Իրանի Այաթոլլա Խամենեիին, սակայն Թրամփը նրանց ստիպել է հրաժարվել այդ մտքից։ Fox news-ի հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս խոսակցությունները կեղծ է որակել՝ ասելով, որ չի պատրաստվում այդ հարցին անդրադառնալ։ 20:55- Թեհրանից դուրս եկող ճանապարհներին երթևեկությունը ծանրաբեռնված է։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ճանապարհային ոստիկանության պետի հայտարարությանը։ Վերջինս ասել է, որ հյուսիսային ճանապարհներին երթևեկության սահմանափակումներ են կիրառվել՝ պայմանավորված ուղևորությունների ծավալի աճով։ 20։04- Իրանի զինված ուժերը Իսրայելի ռազմական օբյեկտների դեմ հրթիռակոծության նոր ալիք են իրականացրել: Mehr-ը տեղեկացնում է, որ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի տարբեր քաղաքներում շչակներ են միացվել Իրանից հրթիռների արձակումից հետո: Իրանական հրթիռակոծությունների նոր ալիքի ընթացքում թիրախավորվել են Իսրայելի Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքները: Նշվում է նաև, որ իսրայելական ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ իրանական հրթիռները հարվածել են Հայֆային և Տիբերիային: Իսրայելի 12-րդ ալիքը նաև հայտնել է Ալ Քուդսում (Արևելյան Երուսաղեմ) մի քանի պայթյունների մասին։ 19:12- Իրանը և Իսրայելը «շուտով կհասնեն խաղաղության», հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այժմ ընթանում են հանդիպումներ։ Թե կոնկրետ ում միջև և որտեղ՝ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, բայց պնդել է, որ «երկու երկրները պետք է համաձայնության գան»։ «Մենք շուտով ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ կունենանք»,-գրել է Թրամփը Truth Social-ում՝ հավելելով, որ ինքը նույն կերպ համոզել է մի շարք երկրների, և հիմա Իրանի ու Իսրայելի հերթն է: «Այժմ բազմաթիվ հեռախոսազանգեր և հանդիպումներ են տեղի ունենում: Ես շատ բան եմ անում»,-գրել է Թրամփը՝ առանց հավելյալ մանրամասների։ |azatutyun.am| 17:41- «Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ երկրի միջոցով ուղերձ չի հղել Իսրայելին»,- ասել է Իրանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային, հաղորդում է Mehr իրանական լրատվական գործակալությունը։16։43- Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան: Այս մասին հայտնել են արտգործնախարարությունից։ Պաշտոնական Երևանը տեղեկացնում է՝ տեղերում ՀՀ դեսպանությունները «հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային թվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ»:16:17- Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև առկա լարվածության հնարավոր գլոբալ և տարածաշրջանային հետևանքները։ Ֆիդանը նշել է, որ զարգացումները մտահոգիչ են՝ ընդգծելով, որ բախումների դադարեցման և Իրանի միջուկային գործունեության շուրջ տարաձայնությունների լուծման միակ ուղին դիվանագիտությունն է։ 15։43- Իրանը խնդրել է Կիպրոսին «որոշ ուղերձներ» փոխանցել Իսրայելին, այսօր հայտարարել է երկրի նախագահը։ Նիկոս Քրիստոդուլիդեսը տեղեկացրել է, որ ակնկալում է օրվա ընթացքում խոսել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։ Ըստ Քրիստոդուլիդեսի՝ Կիպրոսը նաև խնդրել է ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստ գումարել։ «Չի կարելի հանդուրժել, որ ԵՄ-ն, ունենալով նման աշխարհաքաղաքական դերակատարում, տեսնի այս բոլոր զարգացումները և առնվազն չհրավիրի Արտաքին գործերի նախարարների նիստ», - լրագրողներին ասել է նա։ 13։08- Իսրայելի ՊԲ խոսնակը X սոցիալական հարթակում հորդորել է այն իրանցիներին, որոնք այժմ կամ մոտ ապագայում գտնվում են Իրանի զինվորական զենքերի արտադրության գործարաններում կամ այդ գործունեությունը աջակցող կառույցների տարածքում, անմիջապես լքել այդ վայրերը։ Իսրայելի պաշտպանական բանակի (ՑԱՀԱԼ) խոսնակ Ավիճայ Ադրային նախազգուշացումը հրապարակել է պարսկերենով։11։53- Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հրաժարվել դիվանագիտությունից։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ պատասխանելով IRNA-ի հարցին․ «Միջուկային ծրագրի առնչությամբ բազմիցս հայտարարել ենք, որ չենք հրաժարվի մեր ժողովրդի միջուկային իրավունքներից, բայց պատրաստ ենք բացատրել ցանկացած երկիմաստություն կամ մտահոգություն, պատասխանել հարցերին և ձեռնարկել քայլեր, որոնք վստահություն կբերեն մեր միջուկային ծրագրի հանդեպ։ Սա է մեր դիվանագիտական մոտեցումը, որը վարել ենք ԱՄՆ-ի հետ վերջին բանակցություններում»,- ասել է Աբբաս Արաղչին՝ նշելով, որ «եթե ագրեսիան դադարեցվի, պարզ է, որ դիվանագիտությանը վերադառնալու հողը կլինի»։ 11։43- «Եթե ագրեսիան դադարի, մեր պատասխաններն էլ կդադարեն», - այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախարարը նման հայտարարությամբ է հանդես եկել Թեհրանում դիվանագետների ներկայությամբ․ սա նրա առաջին հրապարակային ելույթն էր ուրբաթ օրվա իսրայելական հարվածներից հետո։ Իսրայելի կողմից անմիջական արձագանք Արաղչիի հայտարարության վերաբերյալ դեռ չի եղել։ 10։21- ԱՄՆ-ն ոչ մի կապ չունի այս գիշեր Իրանի վրա կատարաված հարձակման հետ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցած Իրանի ու Իսրայելի միջև փոխադարձ հրթիռակոծությանը։ «Եթե Իրանը որևէ կերպ, ձևով կամ տեսքով հարձակվի մեզ վրա, ապա ԱՄՆ Զինված ուժերի ամբողջ ուժն ու հզորությունը կկիրառվի ձեր դեմ՝ աննախադեպ մակարդակով։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք հեշտությամբ համաձայնության գալ Իրանի և Իսրայելի միջև և վերջ տալ այս արյունալի հակամարտությանը», - գրել է նա։ 09։36- Իսրայելի Բաթ Յամ քաղաքում Իրանի հրթիռային հարվածից 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին հաղորդում է իսրայելական Ynet-ը՝ նշելով, որ կենտրոնական շրջանում կա մոտ 200 վիրավոր։09։25- Իրանի ու Իսրայելի միջև փոխադարձ հրթիռակոծությունը գիշերը չի դադարել։ Թիրախում են եղել այդ թվում Թել Ավիվի և Թեհրանի տարբեր շրջաններ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թել Ավիվում իրանական հրթիռը բնակելի շենքի է հարվածել այն բանից հետո, երբ Իսրայելը հարձակում է գործել Թեհրանի բնակելի տարածքի վրա։02։15- Իսրայելը հարվածել է Իրանի Պաշտպանության նախարարության շտաբին, որը գտնվում է Թեհրանում։Իրանական Tasnim-ը հաղորդում է, որ շտաբի վարչական շինություններից մեկը վնասվել է փոքր չափով։02։04- Իրանը գերձայնային հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, այն խոցել է թիրախը։ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո Իրանն իր պատասխան գործողություններում կիրառում էր անօդաչուներ և բալիստիկ հրթիռներ։ Երկու օրերի ընթացքում գերձայնային հրթիռի կիրառման մասին սա առաջին լուրն է, այն փոխանցում է իրանական IRNA գործակալությունը։01։22- Իսրայելի պաշտպանության բանակը Եմենում թիրախավորել է հութիների ռազմական ղեկավարությանը։ Հաղորդում է The Jerusalem Post-ը։ Ըստ իրանական աղբյուրների՝ այդ գործողությունը հաջողություն չի ունեցել։01։11- Թեհրանի արևմտյան կողմում Իսրայելի հրթիռակոծության հետևանքով նավթային պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել։ Թեհրանի հարավում վառելիքի մեկ այլ պահեստ է վնասվել։ 00։36- Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանը զանգվածաբար հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատում է այս տեղեկությունը՝ նշելով, որ բնակիչները շտապում են ապաստարաններ։ The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իսրայելի Հայֆայի շրջանում օդային տագնապ է։ Իրանական աղբյուրների համաձայն՝ Հայֆայում պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել։   14.06.2025 22:49- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ Իրանը մտադիր է միջուկային զենք փոխանցել տարածաշրջանում իր «արբանյակներին»։ Նա նշել է, թե Իրանը երկու անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իսրայելը հարձակում է գործում Իրանի վրա «նախագահ Թրամփի և ամերիկացի ժողովրդի լիակատար աջակցությամբ»։ |tass.ru| 22:45- Թեհրան քաղաքի և նահանգի գործադիր մարմինների աշխատակիցները աշխատելու են հեռավար մինչև հունիսի 18-ը։ Այս մասին հայտնել է Թեհրանի նահանգապետը։ 22։24- Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային X-ի իր էջում գրել է․ «Իսրայելը թիրախավորում է խաղաղ միջուկային կայանները, ռմբակոծում է տները սպանում է իրանցիների սառնասրտորեն, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը։ Մինչդեռ Մակրոնն ընտրում է «հիմա»-ն Իրանի միջուկային ծրագրից խոսելու համար։ Կեղծավորությունը ապշեցուցիչ է»։ 22։23- Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է և պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Դրա համար ես հրավիրել եմ նախագահ Փեզեշքիանին շտապ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և հասնել համաձայնության, որը դեէսկալացիայի միակ կենսունակ ճանապարհն է»,- նշել է Մակրոնը X-ի իր էջում։ 22։07- Այս պահին իրանական աղբյուրները հայտնում են, որ երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, Թավրիզում, հակաօդային պաշտպանության համակարգեր են աշխատում։ 21։58- Իրանական կողմը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ ճառագայթման մակարդակը Սպահանից դուրս անփոփոխ է։ 21:33- ԱՄՆ-ն իր հակաօդային պաշտպանության որոշ միջոցներ Ուկրաինայից տեղափոխել է Մերձավոր Արևելք։ Այս մասին Fox News-ին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է հնարավոր բոլոր միջոցները իր ժողովրդին պաշտպանելու համար և՛ Մերձավոր Արևելքում, և՛ ամբողջ աշխարհում։  21:23- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալներով հունիսի 13-ի հարձակման հետևանքով վնասվել են Սպահանի միջուկային օբյեկտի 4 կարևորագույն շենքեր, այդ թվում՝ ուրանի փոխակերպման կենտրոնը և վառելիքային թիթեղների արտադրության գործարանը։ 20։31- Թրամփն ու Պուտինը այս ամսվա մեջ արդեն երրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկման առանցքում եղել են Իսրայել-Իրան հակամարտությունը, ինչպես նաև ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը։ 19:38- Օմանը հայտարարում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների չեղարկման մասին։ Օմանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք նախատեսված էին այս շաբաթ կիրակի օրը Մասկատում անցկացնել, այժմ չեն կայանա։ Սակայն դիվանագիտությունն ու երկխոսությունը մնում են երկարատև խաղաղության հասնելու միակ ճանապարհը։ |tasnimnews.com| 19:12- Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում։ Մենք կհարվածենք «այաթոլլաների» ռեժիմի բոլոր թիրախներին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հավելելով, որ մինչ այժմ իրականացված հարվածները ոչինչ են՝ համեմատած այն բանի հետ, ինչ սպասվում է առաջիկա օրերին։ |timesofisrael.com| 17։27- Իրանը լրջորեն քննարկում է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը փակելու հարցը։ Այս մասին գրում են իրանական լրատվամիջոցները՝ մեջբերեկով երկրի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարիի հայտարարությունը։ Օմանի և Իրանի միջև գտնվող Հորմուզի նեղուցը նավթի փոխադրման աշխարհի ամենակարևոր միջանցքն է։ Նման քայլի վերաբերյալ ենթադրությունն անգամ արդեն ցնցումներ է առաջացրել համաշխարհային շուկաներում, և նավթի գինը բարձրացել է։ |aljazeera.com| 16։20- Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ։ Այսօր Իսլամական հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Բայրամովը նաև ցավակցել է Իրանին՝ երկրի մի շարք բարձրաստիճան զինվորականների մահվան առթիվ։ |tert.am| 15։52- Իրանի գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավիին նշանակել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի նոր հրամանատար․ գրում են իրանական ԶԼՄ-ները։ Ուրբաթ օրը ԻՀՊԿ-ի գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեի նահատակությունից հետո, այաթոլլահ Խամենեին շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել Մուսավիին ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար նշանակելու մասին։ |factor.am|14:50- Հռոմի պապ Լեո 14-րդը կոչ է արել Իրանին և Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները և խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։ «Այս բարդ պահին ես կրկին կոչ եմ անում՝ հարկավոր է գործել խելամիտ և պատասխանատու կերպով։ Միջուկային սպառնալիքից ազատ անվտանգ աշխարհի ստեղծումը պետք է ուղեկցվի փոխադարձ հարգանքով և անկեղծ երկխոսությամբ»,-հայտարարել է Լեո 14-րդ-ը։ |azatutyun.am| 14:20- Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որ պատրաստ է թիրախավորել նրանց բազաները, եթե վերջիններս աջակցեն Իսրայելին իրանական հարվածները մեղմելու հարցում։ Թեհրանը նաև սպառնացել է այդ դեպքում ավելի լայնածավալ հարվածներ հասցնել հրեական պետությանը։ |armenpress.am|14։12- Իմ իրանցի գործընկերոջ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին X-ի էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարությունը։ «Հայաստանի դիրքորոշմանը համահունչ՝ ես ընդգծեցի ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի կանխարգելման կարևորությունը։ Մենք շարունակում ենք սերտ կապի մեջ մնալ»,- նշված է X-ի գրառման մեջ։ 13:47- Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Թել Ավիվը պատրաստվում է ընդլայնել Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունները։ Վերջինս հավելել է, որ Իսրայելը հարվածներ է հասցնում տասնյակ առանցքային օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքների, ռազմական բազաների և ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությամբ: 12։45- Իսրայելի կողմից Թեհրանի բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով զոհվել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա։ Այս մասին հաղորդում է Al Jazeera լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստաընկերությանը։12։34- Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին, դեռևս չի չեղարկվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Դեռևս հստակ չէ, թե այս հարցով մենք ինչ որոշում կընդունենք հունիսի 15-ի մասով»,- ասել է նա։ |hetq.am| 12։25- Իսրայելի և Իրանի միջև լարվածությամբ պայմանավորված՝ շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ: Չեղարկվել են Երևանից դեպի Շարժա և Աբու Դաբի AirArabia ավիաընկերության չվերթները։ AirArabia-ն չեղարկել է նաև Շարժայից և Աբու Դաբիից հակառակ ուղղությամբ չվերթները: Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Դուբայից դեպի Երևան չվերթը։ |armenpress.am| 12։17- Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի երկու բարձրաստիճան գեներալներ, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Ինչպես նշվում է, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության փոխղեկավար գեներալՂոլամրեզա Մեհրաբին և օպերատիվ հարցերով փոխղեկավար Մեհդի Ռաբանին զոհվել են մարտի դաշտում։ 11։45- Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել, հայտնում են ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից։ «Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում»,- նշված է հայտարարությունում։ 11։27- Վրաստանի արտգործնախարարությունը մեկանաբանել է Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը․ «Մենք խորապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում աճող լարվածությամբ, որը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։ Խստորեն ընդգծում ենք դիվանագիտական ջանքերի կարևորությունը, որոնք ուղղված են ապաէսկալացիային և կայունության ապահովմանը»։ 10։30- ԱՄՆ օդային պաշտպանական համակարգերն ու ռազմածովային կործանիչը օգնել են Իսրայելին խոցել Իրանից արձակված բալիստիկ հրթիռները։ Ինչպես փոխանցում է AFP-ն, այս մասին ասել են ամերիկացի պաշտոնյաները։ Նշվում է, որ ամերիկյան կործանիչներն այժմ հերթապահում են Միջին Արևելքի երկնքում՝ պաշտպանելու անձնակազմը և ռազմական օբյեկտները, իսկ տարածաշրջանում գտնվող օդային բազաներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ 09:02- Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելը թիրախավորել է Մեհրաբադի օդանավակայանը։ The Jerusalem Post-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին, նշում է, որ ոչնչացվել է Թավրիզի ավիաբազան։ 00:28- Այս գործողությունը Իսրայելի հարվածների հետևանքով «թափված արյան» պատասխանի մի մասն էր։ Այս մասին հայտարարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Նշվում է, որ թիրախավորվել են Իրայելի ռազմական օբյեկտներ և ավիաբազաններ, ինչպես նաև ռազմարդյունաբերական օբյեկտներ։ Ըստ իրանական կողմի՝ օպերացիան «հաջողությամբ իրականացվել է»։ |tasnimnews.com|   13.06.2025 23։49- Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 14-ը՝ ժամը 14։00-ն (տեղի ժամանակով)։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական IRNA գործակալությունը։ 23։44- Այս պահին ընթանում է ՄԱԿ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Այն անցկացվում է «Միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքները» օրակարգով։ 23:30- Իսրայելի պաշտպանության բանակը իրանական հրթիռային հարվածներից մոտ մեկ ժամ անց հայտնում է, որ իրավիճակի գնահատումից հետո Թիկունքի հրամանատարությունը հայտարարում է, որ այժմ թույլատրվում է լքել պաշտպանվող տարածքները երկրի բոլոր շրջաններում և մնալ դրանց մոտ։ 23։08- Իրանի օդային պաշտպանության ուժերը իսրայելական 2 կործանիչ են խոցել։ Օդաչուներից մեկը գերեվարվել է։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim-ը։ 22։47- Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ Իսրայելի ամբողջ տարածքը գտնվում է Իրանի հրթիռակոծության տակ։ «Տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի Պետության ուղղությամբ։ Խնդրում ենք շարունակել հետևել Թիկունքի հրամանատարության և ձեզ ուղարկված ցուցումներին։ Ձեր լսած պայթյունները պայմանավորված են կասեցումներով կամ ընկած հրթիռներով»,- բնակչությանն է դիմել Բանակը՝ նշելով, որ օդային պաշտպանության համակարգը այժմ զբաղված է արձակված հրթիռների հայտնաբերմամբ և կասեցմամբ։ 22։41- Իրանի արձակած մի քանի հրթիռ ընկել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքի վրա, հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։ 22:33- Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվին։ Տեսանյութը՝ այստեղ։ 21։25- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Իրանի նախագահին նա ցավակցություն է հայտնել ու ընդգծել է, որ ՌԴ-ն կողմ է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Նեթանյահուին Պուտինն ասել է, որ ՌԴ-ն դատապարտում է հարձակումը, և նշել, որ Մոսկվան պատրաստակամ է որպես միջնորդ հանդես գալ իսրայելա-իրանական հակամարտությունում։ |tass.ru| 21։27- Իրանական Mehr-ը հաղորդում է, որ վերջին մեկ ժամվա ընթացքում պայթյուններ են լսվել Թեհրան, Թավրիզ, Սպահան, Զանջան և այլ քաղաքներում։ Ըստ աղբյուրի՝ Թավրիզում Իսրայելի հարձակման հետևանքով 18 մարդ է զոհվել։ Միաժամանակ իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանի ՀՕՊ-ը կանխում է Իսրայելի հարձակումները։ 18:48- Իսրայելը փակել է դեսպանատները բոլոր երկրներում և կոչ արել իր քաղաքացիներին չցուցադրել հրեական կամ իսրայելական նշաններ հանրային վայրերում։ Դեսպանատների կայքերում հրապարակված հայտարարություններում նշվում է, որ Իսրայելը հյուպատոսական ծառայություններ չի մատուցելու, իսկ քաղաքացիները կարող են դիմել տեղի անվտանգության ծառայություններին «թշնամական գործողության» հանդիպելու դեպքում։ |reuters.com| 18։05 - Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Իրանական Fars-ի հաղորդմամբ՝ Թավրիզ քաղաքի օդանավակայանի շրջակայքը երկրորդ անգամ է հարձակման թիրախ դարձել։ Տեսանյութը՝ այստեղ: 16։38- Իրանական Fars գործակալությունը հայտնում է, որ ոչ պաշտոնական վիճակագրությամբ՝ Թեհրանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 78 մարդ, վիրավորվել՝ 329 մարդ։ 16։17- The Wall Street Journal-ը, հղվելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնում է, որ Իսրայելը նախատեսել է 14-օրյա գործողություններ։Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Իսրայելի ռազմական գործողությունները կշարունակվեն, որպեսզի վերացվի «Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը»։  16։13- Իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է իրանցի առնվազն 20 բարձրաստիճան հրամանատար։ Այս մասին, հղում անելով 2 աղբյուրի, հայտնել է Reuters-ը։ Սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն և բարձրաստիճան այլ զինվորականներ։  14։58- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ չնայած ջանքերին, Թեհրանը չհետևեց իր խոսքերին. «Կոշտ գծի որոշ իրանցի աջակիցներն առույգ տեսք ունեին, բայց պարզապես չգիտեին՝ ինչ է իրենց սպասվում։ Նրանք բոլորը մահացած են, և էլ ավելի վատ կլինի»։ Շարունակելով նախագահ Թրամփը փաստել է՝ շատ մահեր, ավերածություններ են եղել, «բայց դեռ ժամանակ կա՝ վերջ դնելու այս կոտորածին»։ |azatutyun.am| 13։54 - Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, Հայաստանի քաղաքացիների մասով տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք: Այս մասին Factor.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 13:48- Այաթոլլա Ալի Խամենեին հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գերագույն հրամանատար է նշանակել Մոհամմադ Փափկուրին: 13:40- Մերձավոր Արևելքում իրավիճակը վտանգավոր է: Կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և կանխել հետագա սրումը։ Դիվանագիտությունն առաջ շարժվելու լավագույն ուղին է, և ես պատրաստ եմ աջակցել լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած դիվանագիտական ​​​​ջանքի։ [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս] 13:36- Իրանական ԶԼՄ-ները հայտնում են Թավրիզում նոր պայթյունների մասին: Տեսանյութը՝ այստեղ: 13:22- Ըստ իսրայելական կողմի՝ երկրի օդուժը գիշերը հարվածել է Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտում գտնվող ուրանի հարստացման ամենամեծ կայանին: Այս մասին գրել է Իսրայելի օդուժը X-ի պաշտոնական ալիքում՝ կից հրապարակելով լուսանկար: 13:18- Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ին՝ նշելով, որ Իսրայելի այս ագրեսիան համարժեք է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմ հայտարարելուն»: Նա նշել է, որ «սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները Իրանի՝ ՄԱԿ-ի անդամ անկախ պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում են»: |irna.ir| 13:11- Թեհրանում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Իսրայելի հարձակման: Լուսանկարը՝ AP 13:02- Իսրայելի օդուժը հաղորդում է, որ երկրի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իսրայելի պետության ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռները։ Jpost.com-ը հաղորդում է, որ իսրայելական օդուժը նաև Իրանից ուղարկված անօդաչուներն է որսում։ 12:58- Իրանի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին: Այս մասին հայտնում է իրանական Tasnim-ը: Nournews-ն էլ գրել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատար է նշանակվել գեներալ Ահմադ Վահիդին: Հիշեցնենք, որ ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին և Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին զոհվել են այսօր իսրայելական հարձակման հետևանքով: 12:35- Իսրայելի խոշոր քաղաքների փողոցներն այսօր առավոտյան դատարկ են: Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ կոչ է արել բնակիչներին սնունդ և պաշար հավաքել առաջիկա երկու շաբաթվա համար և մնալ տանը Իրանի հնարավոր հակահարձակման լուրերի ֆոնին: Լուսանկարը՝ AFP / Թել Ավիվ, 13.06.2025   12:21- Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ն նախագահի հանձնարարությամբ շուտով հանդես կգա մանրամասն հայտարարությամբ: |ria.ru| 11:55- Չինաստանը հետևում է Իսրայելի հարվածներին Իրանի վրա և կոչ է անում կողմերին գործել այնպես, որ օժանդակեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Չինաստանը խորապես անհանգստացած է այ գործողությունների ցավալի հետևանքների առնչությամբ և կոչ է անում կողմերին խուսափել լարվածության հետագա սրացումից: Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր ունենալ իրավիճակը մեղմելու հարցում՞ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ խոսնակը: |aljazeera.com| 11:47- Ադրբեջանի ԱԳՆ-ն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանում իրականացվող «ռազմական գործողություններով»: «Կողմերին կոչ ենք անում լուծել առկա տարաձայնությունները միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, երկխոսության և դիվանագիտության ​​միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ: 11:36- Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը. «Այս հարձակումը, որը հստակորեն խախտում է միջազգային իրավունքը, սադրանք է, որը ծառայում է Իսրայելի՝ տարածաշրջանում անկայունություն ստեղծելու ռազմավարական քաղաքականությանը»: 11:31- Իրանի դեմ միակողմանի հարձակումը խոր մտահոգություն է առաջացնում։ Այն հատկապես վտանգավոր է բանակցային հաջորդ փուլի նախաշեմին, քանի որ սպառնում է ոչ միայն խաղաղ գործընթացին, այլև տարածաշրջանային կայունությանը և գլոբալ խաղաղությանը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները ու հետևել միջազգային իրավունքի նորմերին: [ՀՀ ԱԳՆ] 11:24- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է Իրանի ժողովրդին՝ նշելով, թե իրենց պատերազմը ժողովրդի դեմ չէ. «Մեր կռիվը դաժան բռնապետության դեմ է, որ ճնշել է ձեզ 46 տարի»: 11:23- «Ալ-Ջազիրա»-ն ներկայացրել է Իրանի և Իսրայելի ռազմական կարողությունները՝ 10:51- Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է նաև Իրանի ազգային անվտանգության նախկին ղեկավար Ալի Շամխանին, հաղորդում են իրանական պետական ​​լրատվամիջոցները։ 10:49- Իսրայելի բանակը սկսել է խոցել Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը: CNN-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյան։ 10:27- ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը շտապ նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ «Իսրայելի բացահայտ ագրեսիային արձագանքելու համար արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով»: |tasnimnews.com| 10:22- Նավթը այսօր կտրուկ թանկացել է: Brent տեսակի նավթի ֆյուչերսային գները բարձրացել են 6.29 դոլարով կամ 9.07 տոկոսով՝ հասնելով 1 բարելի համար 75.65 դոլարի։ West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինն աճել է 6.43 դոլարով կամ 9.45 տոկոսով, հասնելով 1 բարելի համար 74.47 դոլարի: |tert.am| 10:20- Իրադարձությունների ֆոնին իրենց օդային տարածքը փակել են Իրանը, Իրաքը, Իսրայելը և Հորդանանը: 10:06- «ՀԱՄԱՍ»-ը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է «Սիոնիստական ռեժիմի ագրեսիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ» այսօր առավոտյան՝ այն անվանելով վտանգավոր զարգացում: «Թշնամին սահմանափակված չէ միայն Պաղեստինով, այլ թիրախավորել է ամբողջ տարածաշրջանը և իսլամական ազգը»,- ասվում է հաղորդագրությունում 10:03- Իրանական հեռուստաալիքները սև ժապավենը փոխարինել են ազգային դրոշով։ Սուգն ավարտվել է, հիմա սկսվում է փառքի երթը։ Այս մասին X-ում գրում են իրանական աղբյուրները՝ կից հրապարակելով լուսանկարը: 10:01- Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վեց իրանցի միջուկային ֆիզիկոս: Այս մասին հաղորդում է Nour News-ը։ 09։45- Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կոչ է արել Իրանին և Իսրայելին «հետ քաշվել և անհապաղ նվազեցնել լարվածությունը»՝ հարվածները անվանելով «մտահոգիչ». «Իրավիճակի սրացումը տարածաշրջանում ոչ մեկին չի ծառայում: Մերձավոր Արևելքում կայունությունը պետք է լինի առաջնահերթություն, և մենք կոչ ենք անում գործընկերների թուլացնելու լարվածությունը: Հիմա զսպվածության, հանգստության և դիվանագիտությանը վերադառնալու ժամանակն է»։ 09։37- Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ Իրանի տարածքի վրա իրականացված օդային հարվածներին մասնակցել է ավելի քան 200 կործանիչ, սպանվել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) հրամանատարը և Իրանի Արտակարգ իրավիճակների հրամանատարական կենտրոնի ղեկավարը։ «Սրանք երեք դաժան մարդասպաններ էին, որոնց ձեռքերը թաթախված էին միջազգային արյան մեջ։ Աշխարհը ավելի լավ տեղ է առանց նրանց»։ 09։32- Իրանական կողմը հաղորդել է՝ Իսրայելի կողմից հարվածի ենթարկված Նաթանզի միջուկային օբյեկտում ճառագայթման մակարդակի աճ չի նկատվել։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ նաև հայտարարելով, որ Բուշերի ատոմակայանը հարձակման չի ենթարկվել։ 09։25- Իրանի ԱԳՆ-ն հայտարարում է՝ «Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի դեմ հնարավոր չէին առանց ԱՄՆ-ի համակարգման և հաստատման». «Քանի որ ԱՄՆ-ն այս ռեժիմի հիմնական աջակիցն է, այն ևս պատասխանատվություն է կրելու Իսրայելի հանցագործությունների հետևանքների համար։ Այս հարձակմանը պատասխան տալը Իրանի օրինական իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Իրանի զինված ուժերը չեն հապաղի պատասխանել ագրեսիային իրենց իսկ որոշած ձևով և ամբողջ ուժով՝ ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության»,- ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։ 09։22- Իսրայելի բանակը հայտարարում է, որ Իրանը ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի տարածք։ «Պաշտպանության բոլոր համակարգերը գործել են՝ սպառնալիքները կանխելու համար։ Մեզ դժվար ժամեր են սպասվում: Մենք պետք է ցուցաբերենք դիմացկունություն և համբերություն»,- ասել էա Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը։ |cnn.com| 09։05- Թրամփը հայտնել է, որ նախապես տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին։ «Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ։ Մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք։ Ղեկավարների մեջ կան մարդիկ, որոնք չեն վերադառնա»,- ասել է Թրամփը Fox news-ին։ ԱՄՆ նախագահն ասել է, որ հետևում է ցանկացած հնարավոր հակահարվածի, իսկ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) բարձր զգոնության մեջ է։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել ինչպես իրեն, այնպես էլ Իսրայելին, եթե Իրանն արձագանքի։ 08։32- ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելը «միակողմանի գործողություն» է ձեռնարկել, որին ԱՄՆ-ն չի մասնակցել։ «Մենք չենք մասնակցել այդ հարվածներին, մեր գլխավոր գերակայությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է»,- ասել է պետքարտուղարը։ Նրա խոսքով՝ Իսրայելը Վաշինգտոնին հայտնել է, որ այդ գործողությունները «ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցներ էին»։ |dw.com| 08։23- Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքների, այդ թվում՝ Թեհրանին՝ թիրախավորելով միջուկային օբյեկտներ։ Զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, այլ ռազմական գործիչներ, ինչպես նաև գիտնականներ։  Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը Իրանին հարվածելով իր համար «դառը և ցավոտ» ճակատագիր է կնքել, որը հաստատ կտեսնի։  Իսրայելից հայտարարել են, որ թիրախավորել են Իրանի բալիստիկ հրթիռների գործարանները և ռազմական հրամանատարներին։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյուններ են հնչել նաև Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր գործարանում։
09:00 - 25 հունիսի, 2025