Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

«Man»-երն ամենաշատն են խափանվում․ Ավինյանը չի բացառում համագործակցության դադարեցումը
 |civilnet.am|

«Man»-երն ամենաշատն են խափանվում․ Ավինյանը չի բացառում համագործակցության դադարեցումը |civilnet.am|

civilnet.am: Man մակնիշի ավտոբուսների տեխնիկական խոտանների տոկոսը մնում է բարձր, իսկ պահեստամասերի մատակարարման խնդիրները շարունակում են անհանգստացնել։ Անցած շաբաթվա ընթացքում ընդհանուր 87 միավորից 10 միավորն անսարք է եղել։ Այս մասին հայտնել է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ «Հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4579 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն, 112-ով պակաս կամ մինուս 2,4%։ Man մակնիշի 87 միավորից՝ 10 միավորն է անսարք եղել, Ժոնգթոնգ մակնիշի 562 միավորից՝ 7 միավորը, Հայգեր մակնիշի 103 միավորից՝ 9 միավորը, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից՝ 14 միավորը»,- հայտարարել է Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ Man մակնիշի ավտոբուսները պահեստամասերի խնդիր ունեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, արձագանքելով զեկույցին, նշել է. «Եթե այս տեմպով էլի շարունակվի, այդ ընկերության հետ էլ չենք կարողանա ուղղակի շարունակել մեր համագործակցությունը, սա վերջնական և հստակ փոխանցեք»։
12:06 - 16 հունիսի, 2025
Վստահ եմ, որ մենք կառուցելու ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը. Ավինյան |armenpress.am|

Վստահ եմ, որ մենք կառուցելու ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի Մետրոպոլիտենի նոր «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի համալիր փորձաքննությունը հաջողությամբ ավարտվել է, և այժմ անհրաժեշտ է կազմակերպել շինարարության մրցույթը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։ «Նախագիծը, որը, թերևս, Հայաստանի նորանկախ պատմության ամենաբարդ ծրագրերից մեկն է, անցել է համալիր փորձաքննություն։ Դրա վրա մոտ 7 ամիս է ծախսվել։ Մնում է շինարարության մրցույթի ու ֆինանսավորման կազմակերպումը»,- ընդգծեց Ավինյանը։ Նրա խոսքով՝ պետությունը մետրոյում նման մակարդակի ծրագիր չի իրականացրել ավելի քան 40 տարի, և այդ ոլորտում կուտակված կարողությունների կորուստը բարդացրել է գործընթացը։  «Եթե նմանատիպ պրոցեսները երկար դադարների մեջ են հայտնվում, հետո պետք է այդ կարողությունները վերականգնել։ Վստահ եմ՝ մենք կառուցելու ենք այդ կայարանը»,– շեշտեց քաղաքապետը։ Նա  հավելեց, որ մոտ ապագայում նաև կանցկացվի տեխնիկական հսկողության մրցույթ։
14:14 - 11 հունիսի, 2025
Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում. Ավինյան |armenpress.am|

Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում, այս պահի դրությամբ դա իրատեսական չէ:   Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին: Ավինյանը նախ նշեց՝ որևէ ենթակառուցվածք քանդելը, ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում այն վերականգնելը: Եվ սա միայն տրամվային չի վերաբերվում:  «Ոչ, տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում՝ զուտ այս պահի դրությամբ իրատեսական չլինելու տրամաբանությամբ»,-ասաց Ավինյանը:  Երևանում տրամվայն առաջին անգամ գործարկվել է 1933 թվականին։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին՝ արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ 2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ 
13:24 - 11 հունիսի, 2025
Ավինյանը պնդում է՝ կոյուղատարերի խնդիրը քաղաքապետարանինը չէ
 |civilnet.am|

Ավինյանը պնդում է՝ կոյուղատարերի խնդիրը քաղաքապետարանինը չէ |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետ Տիգրամ Ավինյանը հունիսի 9-ի գործակարգավարական նիստին հայտարարեց, որ մայրաքաղաքի կոյուղագծերի խնդիրը քաղաքապետարանի պատասխանատվության ներքո չէ։ «Ամեն անգամ ասում են՝ քաղաքապետարանի խնդիրն է։ Վերջիվերջո ստիպված ենք լինելու ասել՝ ժողովուրդ ջան, մենք չենք։ Սա այն մարդն է, այս չինովնիկն է, որը նստել է՝ իրեն էշի տեղ է դրել ու ասում է՝ քանի դեռ քաղաքապետարանին են մեղադրում, լավ է, մարաղը մտած է, ինքն էլ չի երևում»,- նշեց Ավինյանը՝ դժգոհելով խնդիրն անընդհատ քաղաքապետարանին վերագրելու վերաբերյալ։ Նա նաև նշեց՝ եթե կոյուղագծերի վերականգնումը քաղաքապետարանի պատասխանատվության ներքո է, ապա պետք է արձանագրել օրենքով։ Գործակարգավարական նիստին Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարեց, որ կոյուղագծերի համակարգի վիճակը զգալիորեն վատթարացել է։ Կամո Արեյանի խոսքով՝ ներկայում ամենախոցելի հատվածը «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկվող ցանցն է։ Թեև ընկերությունը պարբերաբար կատարում է արդիականացման աշխատանքներ և համագործակցում քաղաքապետարանի հետ, իրավիճակը շարունակում է սրվել։ «Պատկերացրեք մի երևույթ՝ 560 վթար, որից 400-ը՝ կոյուղագծերում։ Այսպիսի ցուցանիշ չունի որևէ այլ մատակարար։ Եվ երբեմն վիճակագրությունը նույնիսկ գերազանցում է այս թիվը։ Սա վկայում է կոյուղատար ցանցի լուրջ քայքայվածության մասին։ Խնդիրն իսկապես սրված է»,- ասաց Արեյանը։ Արեյանն ասաց, որ հատկապես մեծացել է բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում և նկուղներում կոյուղաջրերի արտահոսքի դեպքերի թիվը։ Նա նշեց, որ քաղաքապետարանի վերահսկողության ներքո գտնվող 22 օբյեկտներից 15-ի համար պայմանագրերը շինարարների հետ արդեն պատրաստ են։ Արեյանը հիշեցրեց, որ կոյուղագծերի խնդիրը 2016-ից կա և մինչև այժմ լուծում չի ստացել։
10:54 - 09 հունիսի, 2025
Ձորի ռեստորաններից կլկլոց չպիտի լսվի «Բոլշոյ» թատրոնի ներկայացմանը. Ավինյան
 |tert.am|

Ձորի ռեստորաններից կլկլոց չպիտի լսվի «Բոլշոյ» թատրոնի ներկայացմանը. Ավինյան |tert.am|

tert.am: v id="news-content-container" class="news_content"> Հունիսին բավականի բուռն միջոցառումներով լի օրեր են սպասվում։ Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանության ծառայությանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, բալետային փառատոնի օրերին, դրանից առաջ սկսել աշխատանքներ տվյալ հատվածում գտնվող ռեստորաների հետ, որպեսզի «Բոլշոյ» թատրոնի ներկայացման ժամանակ այդ հարթակից բարձրաձայն կլկլոցները չլսենք։ Ցանկալի է, որ մի փոքր բոլորն այդ օրերին համեստ չափի մեջ լինեն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մայիսի 31-ին և հունիսի 1-ին «Զանգակ» գրատան համագործակցությամբ Անգլիական այգում տեղի կունենա «Երբ գիրքը տոն է» խորագրով մանկական գրքի փառատոնը։ Այս մասին այսօր՝ մայիսի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց   «Հունիսի 1-ին ժամը 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» մեգանախագիծը, որի ժամանակ պատանի երաժիշտները ելույթ կունենան օպերայի հայտնի աստղերի հետ»,- ասաց Գոշ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ միջացառմանը ելույթ կունենան նաև Օպերային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը։ Նրա տեղեկացմամբ հունիսի 6-ին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը կկայանա «Արամ Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների» 46-րդ ստուգատես-փառատոնը։ «Հունիսի 6-ին կմեկնարկի «Երևան» բալետային միջազգային երրորդ փառատոնը, Երևան են ժամանելու բալետային ոլորտի առաջատար թատրոնները՝ Ռուսաստանի «Բոլշոյ» և «Մարիանյան» բալետի թատրոնները, որոնք ելույթ կունենան բացօթյա ձևաչափով»,-ասաց մշակույթի վարչության պետը։ Այդ նպատակով Թումանյանի այգում կկառուցվի օպերային թատրոնի բեմին մոտարկված մեծ բեմահարթակ։ Հունիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեր օրերի ամենանշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը պատվիրել է Երևանի քաղաքապետարանը»,-հայտնեց Գոռ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ դրա շրջանակներում Երևան է ժամանելու աշխարհահռչակ կոմպոզիտոր Վիչեցիո Լամանին։ Հունիսի 9-ին և 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանտ Պետերբուգի «Մարիանյան թատրոնի» ելույթը։ Հունիսի 6-ից 8-ը Երևան Քաղաքում տեղի կունենա «Գինու օրերը»»,- հայտնել է Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
11:53 - 26 մայիսի, 2025
Միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում. Ավինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի միջադեպի մասին
 |1lurer.am|

Միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում. Ավինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի միջադեպի մասին |1lurer.am|

1lurer.am: Մեր աշխատանքը ենթադրում է էական զսպվածություն, ենթադրում է զսպվածություն այն պայմաններում, երբ մեզ անընդհատ և անդադար սադրում են, և այդ սադրանքներն անընդհատ և անդադար շարունակվելու են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 19-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսքն ուղղելով լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին: Շնորհակալություն հայտնելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին աշխատանքի համար և ողջունելով նրա որոշումը՝ Ավինյանը հավելեց. «Ուզում եմ, այնուամենայնիվ, ընդգծել, որպեսզի հետագայում նման մեթոդներով որոշ գործընկերներ չփորձեն շարունակել իրենց աշխատանքը, որովհետև միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում, կան այլ մեթոդներ, քրեաիրավական մեթոդներ: Ես կարծում եմ, որ բոլոր այն տեղերում, որտեղ անձինք պաշտոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն, կցուցաբերեն այնպիսի վերաբերմունք, որն արդեն կանցնի Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր բոլորի ուշադրությունը շատ ավելի շատ սևեռված է լինելու այդ տեսակ վարքագծին»: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 19-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր լիազորությունները: Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաև թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ հարվածներ հասցնելով ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առիթվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
11:08 - 19 մայիսի, 2025
Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. հուշագիր է ստորագրվել

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. հուշագիր է ստորագրվել

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ: Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը ստորագրել են եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։ «Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և զարգացման նկատմամբ ընդհանուր պատկերացման վրա։ Մեր քաղաքները կանգնած են միևնույն մարտահրավերների առաջ․ թե՛ Երևանում, թե՛ Մարսելում մենք ձգտում ենք կառուցել արդյունավետ, համերաշխ ու մարդակենտրոն քաղաքային միջավայր։ Հավատացած եմ, որ ստորագրված հռչակագիրը կդառնա հիմք մի ծրագրի, որը կբացառի ձևականությունը և կդառնա գործնական արդյունքների և փոխշահավետ նախագծերի հարթակ։ Երևանը շարունակում է լինել հուսալի գործընկեր՝ միտված կառուցողական համագործակցությանը»,- սոցցանցի իր էջում գրել է Ավինյանը։
16:41 - 05 մայիսի, 2025
Չպետք է տրվեի սադրանքին, ցավում եմ տեղի ունեցածի համար եւ եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն․ Նոր Նորքի թաղապետ

Չպետք է տրվեի սադրանքին, ցավում եմ տեղի ունեցածի համար եւ եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն․ Նոր Նորքի թաղապետ

«Բռնության որեւէ ձեւ, լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է»,- այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։ «Երեւանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես վարչական շրջանների ղեկավարները, որոնք Երեւանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են, միշտ կլինեն։ Անընդհատ որեւէ մեկը որեւէ թեմայով որեւէ սուտ կասի, եւ էդ սուտը վստահաբար կարող ենք որպես սադրանք ընդունել։ Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Կա քրեական գործ, նաեւ դրա էությունը ցույց է տալիս, որ կա երկրորդ կողմ, այսինքն՝ խուլիգանության հոդվածով անձինք են ներգրավված»,- հայտարարեց Ավինյանը, եւ, դիմելով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, ասաց, որ նա եւս պետք է ասելիք ունենա տեղի ունեցածի վերաբերյալ։ Տեր-Մարգարյանն էլ ներողություն խնդրեց․ «Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, եւ Ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ինքս եկել եմ բազմաթից եզրահանգումների»։ Հիշեցնենք, մայիսի 1-ին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաեւ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ հարվածներ հասցնելով ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առիթվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
10:00 - 05 մայիսի, 2025
Տիգրան Ավինյանը չխախտեց լռությունը Նոր Նորքի ծեծկռտուքի վերաբերյալ
 |azatutyun.am|

Տիգրան Ավինյանը չխախտեց լռությունը Նոր Նորքի ծեծկռտուքի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից օրեր անց չի խախտում լռությունը. տեղի ունեցածի վերաբերյալ նա առայժմ որևէ հայտարարություն չի արել։ Այսօր նա շաբաթօրյակի էր մասնակցում: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ քաղաքապետը միայն ասաց, որ հարցազրույց չի տալիս։ Ինչո՞ւ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի հեռացվում, արդյոք կոալիցիոն գործընկերոջ կորցնելու վտանգն է խանգարում այս քայլին դիմել, այս և այլ հարցերը քաղաքապետն անարձագանք թողեց։ Արդեն հեռանալիս Տիգրան Ավինյանն ասաց՝ կատարվածի վերաբերյալ գնահատական կտրվի, բայց երբ և ինչպես չմանրամասնեց: Ծեծի մասին Երևանի քաղաքապետարանից ավելի վաղ ասել էին՝ անընդունելի է բռնությունը, բայց հայհոյելը, վիրավորելը, արժանապատվությունը նվաստացնելը նույնպես բռնության ձև են: Ըստ մամուլի՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական ղեկավարն ասել է՝ եթե Ավինյանը որոշի հեռացնել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, «մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:30 - 03 մայիսի, 2025
Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է՝ Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել

Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է՝ Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել

Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է, որ Դավթաշեն, Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել։ Այս մասին հայտնում են Միկոյան 64-ի բնակիչները։ «2024 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների, թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչների՝ քաղաքապետարան ուղարկված հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ համաձայն հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ Դավթաշեն վարչական շրջան, Անաստաս Միկոյան հ.64/7 հասցեում գտնվող հողամասը ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։ Համաձայն գրության՝ նշված հասցեում կառուցապատման նպատակով նոր թույտվությունների տրամադրումը կհակասի գործող օրենսդրությանը։ Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ շահագործման թույլտվության ստացմանը հնարավոր կլինի անդրադառնալ միայն բազմաբնակարան համալիրի աշխատանքային նախագծերով սահմանված տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո։  Հիշեցնենք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեում բնակելի թաղամասի համաձայնեցված նախագծի մեջ է մտնում նաև վերոնշյալ՝ Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 0,4 հա հողամասը, որը որպես ընդհանուր օգտագործման տարածք նախատեսված է բարեկարգման և կանաչապատման համար», - նշված է հայտարարության մեջ: 
14:14 - 28 ապրիլի, 2025
Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդի՝ տարբեր մասնագիտություններ ունեցող անդամները նախագծեր են ներկայացրել հերթական նիստի ընթացքում։ Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, այդ նախագծերը հնարավորություն կտան բացահայտել երիտասարդներին վերաբերող խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիներն ու գնահատել կարիքները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես կարելի է քաղաքը երիտասարդների համար  դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու աշխույժ։ «Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում։ Կարևոր է, որ նրանք ունենան զբաղվածության, շփման և ստեղծագործելու հնարավորություններ՝ իրենց տեղն այս քաղաքում գտնելու համար»,- նշել է քաղաքապետը։ Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները: 
18:25 - 23 ապրիլի, 2025
Երևանի քաղաքապետը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը |armenpress.am|

Երևանի քաղաքապետը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը մի քանի ուղղությամբ աշխատում է Նուբարաշենում նոր տեխնոլոգիաներով աղբի մշակման ուղղությամբ, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը։ Այս մասին ապրիլի 22-ին Երևան քաղաքի ավագանու նիստին ասաց Ավինյանն ու հիշեցրեց, որ ծրագրի շուրջ աշխատում են նաև Համաշխարհային բանկի հետ։ Օրերս հրավեր են ստացել Սոֆիայում մասնակցելու գիտաժողովի, որը նվիրված է աղբի վերամշակման թեմային։   «Տասը տարուց ավելի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ են աշխատանքներ տարվել այդ ուղղությամբ, սակայն չեղարկեցինք, քանի որ հասկացանք՝ այն տրամաբանություն չունի, ի սկզբանե սխալ է դրված եղել խնդիրը։ Կա ևս մեկ ծրագիր, որն ամենահավանականն եմ համարում։ Խոսքը երկփուլ մրցույթի տրամաբանությամբ քաղաքապետարան, մասնավոր, միջազգային որևէ գործընկերության հետ իրականացվելիք ծրագիրն է, որը կներառի աղբավայրի փակումը, վերամշակման կայանի կառուցումը, սակայն դեռ վերջնական պատասխան չենք տվել ո՛չ ՎԶԵԲ-ին, ո՛չ Համաշխարհային բանկին, բայց հավաքել ենք առաջարկների փաթեթներ, որոնց  հիման վրա մշակել ենք երկփուլ մրցույթը»,-տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան  Ավինյանը։ Ծրագրի իրականացման համար հավանաբար անհրաժեշտ կլինի 4-5 տարի։
13:17 - 22 ապրիլի, 2025
Կոնդի վերակառուցման մրցույթում հաղթող չի ընտրվել |civilnet.am|

Կոնդի վերակառուցման մրցույթում հաղթող չի ընտրվել |civilnet.am|

civilnet.am: Կոնդ թաղամասի վերակառուցման մրցութային գործընթացում հաղթող չի ընտրվել։ Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի ապրիլի 21-ի աշխատանքային նիստի ընթացքում։ «Չի արձանագրվել մի հայեցակարգ, որը լիարժեքորեն բավարարեր հանձնաժողովի պահանջներին։ Ներկայում իրականացվում է աշխատանք՝ առկա հայեցակարգերի և ճարտարապետական լուծումների համադրման ուղղությամբ՝ նպատակ ունենալով մշակել ամբողջական մի նոր հայեցակարգ։ Այն պետք է անցնի մասնագիտական քննարկումներ, որից հետո հնարավոր կլինի խոսել դրա գործնական կիրառման, ներդրողների ներգրավման և Կոնդի վերակառուցման նախագծի հաջորդ փուլերի մասին», – հայտարարեց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ գործընթացը մեկնարկել է դեռևս այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը՝ չորս տարի առաջ։ «Ենթադրվում էր, որ ծրագիրը կավարտվի մեկ տարվա ընթացքում, սակայն մինչ օրս մրցութային գործընթացի հաղթող չենք ունեցել»,- նշեց Ավինյանը։
11:28 - 21 ապրիլի, 2025
Երևանում 2022-2025 թվականների ընթացքում ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ |armenpress.am|

Երևանում 2022-2025 թվականների ընթացքում ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքում 2022-2025 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ, որոնցից 588-ը մեծ վահանակներ են։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով գովազդային կրիչների թվայնացման աշխատանքներին։ Նիստի ընթացքում նշվեց, որ քաղաքային տնտեսության մի շարք ուղղություններով GIS համակարգում կատարվել են մի քանի փոփոխություններ։ «Առաջինն արտաքին գովազդի ոլորտում իրականացված փոփոխություններն են,  մասնավորապես գովազդային կրիչների թվայնացումը։Ստեղծվել է համապատասխան հարթակ՝ «Մոբայլ մափինգ» գործիքակազմի միջոցով թվայնացվել են Երևան քաղաքում առկա գովազդային կրիչները, ներմուծվել են համապատասխան տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս վերլուծել չափորոշիչների համապատասխանությունը և, ըստ այդմ, ընդունել որոշումներ»,-նշեց զեկուցողը՝ հավելելով, որ մյուս փոփոխությունները վերաբերում են մայրաքաղաքում գործող սննդի կետերին, կոմունալ և այլ ծառայություններին։ Վերջինիս խոսքով՝ այդ կրիչներն անընդհատ թարմանալու են։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն անդադար, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաքում առկա արտաքին գովազդի վահանակները մեծ փոփոխությունների են ենթարկվել, այդուհանդերձ, այդ ուղղությամբ դեռևս մեծ աշխատանք կա կատարելու։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ 2022-2025 թվականների ընթացքում ընդհանուր 21 հազար 902 գովազդային կրիչ է ապամոնտաժվել, որոնցից 588-ը մեծ վահանակներն են։ «Այս կրիչները Երևանի քաղաքապետարանի կողմից տրվում են կոնկրետ ժամկետով և հավիտյան բնույթ չեն կրում։ Եթե ժամանակի ընթացքում ակնհայտ դառնա, որ քաղաքային միջավայրում այդ կրիչներն այլևս տեղին չեն, քաղաքապետարանը կարող է ժամկետի սպառումից հետո նորից քննարկել դրանց նպատակահարմարությունը»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ իրականացված թվային փոփոխություններն էականորեն փոխում են աշխատանքի տրամաբանությունը, ինչպես նաև բարձրացնում են քաղաքապետարանի աշխատանքների արդյունավետությունը։ 
11:12 - 21 ապրիլի, 2025