Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Սաակաշվիլին հայտարարել է՝ «Փաշինյանը կրկնում է մեր բարեփոխումները»
 |factor.am|

Սաակաշվիլին հայտարարել է՝ «Փաշինյանը կրկնում է մեր բարեփոխումները» |factor.am|

factor.am: «Ես ունակ եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Ես կարող եմ դա անել իմ պատմական փորձի և հեղինակության շնորհիվ»,-  նախօրեին տեղի ունեցած դատական ​​նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա նիստին մասնակցել է տեսակապով, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։ Նա նշել է, որ առջևում «Վրաստանի փրկության և մեծ վերածննդի» ժամանակաշրջանն է։ Սահակաշվիլին իր խոսքում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Մենք չպետք է սպասենք տարբեր քաղաքական գործիչների որոշումներին։ Ես, իհարկե, ինձ վրա եմ վերցնում իմ մեծ, պատմական պատասխանատվությունը։ Գիտեմ, որ կարող եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Իմ պատմական փորձի, իմ հեղինակության շնորհիվ, չէ՞ որ ես շատ մտերիմ հարաբերություններ եմ պահպանում տարածաշրջանի գրեթե բոլոր առաջնորդների հետ։ Իսկ նրանք, ում հետ ես չունեմ սերտ կապեր, ինչպես օրինակ՝ Փաշինյանը, կրկնում են մեր կողմից իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեր միջոցառումները»,- ասել է Սաակաշվիլին։ Նա նշել է, որ ուժը միասնության մեջ է, և մեկ մարդը չի կարող հաղթահարել խնդիրները։ «Միացյալ Կովկասը՝ միասնական Վրաստանի առանցքով, մոտ ապագայում կդառնա հսկայական աշխարհաքաղաքական նշանակության խաղացող համաշխարհային մակարդակով։ «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանն արդեն իսկ նման խաղացող էր։ Այնուհետև տեղի ունեցավ հակահեղափոխություն մեր թշնամիների աջակցությամբ, և մենք զրկվեցինք այս կարգավիճակից, բայց մենք այն կվերադարձնենք՝ մեր ընկերների աջակցությամբ, այդ թվում՝ ուկրաինացիների, որտեղ, ինչպես գիտեք, ես դեռևս ղեկավարում եմ նախագահ Զելենսկիի գլխավորած բարեփոխումների խորհուրդը։ Եվ նաև եվրոպացիների և ամերիկացիների աջակցությամբ», – հայտարարել է  Սաակաշվիլին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում   
Այսօր 12:02
Ձկնամթերքով բեռնված մեքենաները չեն կարողանում հատել վրացական մաքսակետը   |hetq.am|

Ձկնամթերքով բեռնված մեքենաները չեն կարողանում հատել վրացական մաքսակետը |hetq.am|

hetq.am: Պաղեցված ձկնամթերքով բեռնված հայկական մեքենաները մնացել են Լարսի անցակետի վրացական սահմանին. մաքսային ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս մեքենաներին հատել վրացական սահմանը: Ձկնարտադրող ընկերությունները «Հետք»-ին ահազանգեցին, որ արդեն 6 օր է` վրացիներն արհեստականորեն ձգձգում են ձկնամթերքով բարձած իրենց մեքենաների ելքը Վրաստանից: Արդեն 6-րդ օրն է` սահմանը չի կարողանում հատել «Վանկա ռիթեյլ գրուպ» ընկերության արտադրության պաղեցված ձուկը: Ընկերության բեռնափոխադրումն իրականացող «Դանովիչ» ՍՊԸ-ի սեփականատեր Կարապետ Մկրտչյանը պատմեց, որ սպասում են, թե երբ թույլ կտան ձկնամթերքով բեռնված իրենց մեքենաներին հատել վրացական սահմանը, սակայն ոչ ձևակերպումներ են անում, ոչ էլ պատճառաբանում են չձեւակերպելը: Այս պահին մեկ մեքենա կանգնած է Լարսի անցակետում, իսկ ընկերության երկրորդ մեքենային ուղղորդել են դեպի Թբիլիսիի Գեզի մաքսային տերմինալ:   «Վարորդներն ում մոտենում են, ասում են` սպասեք: Բայց ձուկը ժամկետ ունի, 9 օրից պիտի A կետից B կետ հասնի, եթե չէ, հետ ենք բերելու` և՛ մենք ենք տուժելու և՛ արտահանողը, չգիտենք՝ ինչ ենք անելու: Հետաքրքիրն այն է, որ Կազբեկը բարձրացել, իջել են, որ մտնեն վրացու անցակետ, էնտեղից են հետ ուղարկում: Եթե պիտի Գեզի ուղարկեին, թող Սադախլոյից ուղարկեին, ինչի՞ են հասցրել Կազբեկ, հետո հետ ուղարկում: Մեքենաները վառելիք են ծախսել, կայանատեղիների գումարները վճարել են, հասել են Կազբեկ, էնտեղից հետ են դարձրել»,-պատմեց Կարապետ Մկրտչյանը: Բեռնափոխադրող ընկերության տնօրենը մանրամասնեց, որ եթե ձկնամթերքով բեռնված մեքենաները վերադառնան, թե՛ ինքը, թե՛ ձկնարտադրողը լուրջ վնասներ կկրեն. վարորդին պետք է աշխատավարձ վճարել, մեքենաներից յուրաքանչյուրը 500 լ դիզվառելիք է ծախսել, գումարած օրական 70 լ սառնարանն է դիզվառելիք սպառում: Միայն այն փաստը, որ բեռնափոխադրումը տեղի չի ունեցել, նշանակում է, որ ընկերությունը գումար չի աշխատել: Ձկնամթերքի տերն էլ մյուս կողմից է տուժում: Յուրաքանչյուր մեքենայում բեռնված է 22 տ ձուկ, իսկ վերադարձված բեռը ժամկետանց և փչացած է լինում:  «Լիդեր ֆուդ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Ոսկանյանի 15 տոննա պաղեցված ձկնամթերքը 3-րդ օրն է` նույնպես չի կարող հատել վրացական սահմանը: Սադախլոյի անցակետում ամբողջ բեռն անցել է ռենտգեն զննում, ինչպես միշտ, հասել է Կազբեկի անցակետ, որտեղից էլ պետք է անցներ Լարսի ռուսական մաքսակետը: «Ձևակերպումներն արել են, ասել են` գնացեք կրկին ռենտգեն զննում անցեք 20 կմ հեռու գտնվող կետում: Վարորդն ասել է` արդեն ունեմ ռենտգենն արած, ասել են` գնա մի հատ էլ արա: Գնացել է վարորդը, երկու օր պահել են, ռենտգեն չեն արել: Վարորդը մոտեցել է, շատ կոպիտ պատասխաններ են տալիս: Երեկ գիշեր նոր ստացվել է անցնել երկրորդ ռետգենը, այն էլ՝ մենք մեր վրացի գործընկերներին ենք խնդրել, որ հետաքրքրվեն, թեժ գծերին զանգել են, փորձել են օգնել, որ փչացող բեռ է` թույլ տան անցնի, բայց ոչ մի պատճառ չեն ասում, թե ինչու են նման կերպ վարվում: Եթե պատճառ լինի, կիմանանք ինչ անել: ՀԻմա էլ ասել են՝ գնա Թբիլիսիի Գեզի տերմինալ»,- պատմում է Արթուր Ոսկանյանը: Վերջինս նշում է, որ 5 տարի է` նույն ձուկն են արտահանում, սակայն երբևէ նման իրավիճակի չեն բախվել: Միտումնավոր ձգձգումներն անորոշ վիճակ են ստեղծել, «Գեզի» տերմինալում էլ հերթեր են գոյացել, իսկ բեռը փչացող է, արդեն 8-րդ օրն է` ձկնամթերքը բարձվել է, մինչդեռ նման պայմաններում պահպանման ժամկետն ընդամենը 18 օր է։ Եթե մի քանի օր էլ ձգձգվի, այն այլևս պիտանի չի լինի:     «Հայաստանի ձկնաբույծների  միություն» ՀԿ-ի տնօրեն Գոռ Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ հայ ձկնաբույծներն այսօր հավաքվել, փորձել են լուծումներ գտնել, դիմել են Էկոնոմիկայի նախարարություն, սակայն ոչ մի առարկայական պատասխան կամ պարզաբանում չեն ստացել: Այժմ փորձեր են անում Վրաստանում Հայաստանի դեսպանության միջոցով պարզել պատճառները:
18:02 - 26 հունիսի, 2025
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար. Պապոյան

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար. Պապոյան

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ Այս մասին տեղեկանում ենք Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջից:   «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։   Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։   Միևնույն ժամանակ, հայկական կողմից կապահովվի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։   Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ այսուհետ հայկական շշալցված կոնյակի (հայկական բրենդիի) արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։   Բանակցությունների արդյունքների և հետագա քայլերի վերաբերյալ մանրամասները գործարար համայնքին կներկայացվեն աշխատանքային կարգով։   Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը»,- նշված է գրառման մեջ։
19:36 - 23 հունիսի, 2025
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը: Գելա Գելաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ջերմ ողջույնները: Վրաստանի ՆԳ նախարարը կարևորել է երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման: Մանրամասներ են ներկայացվել Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարների քննարկումների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել միգրացիայի ոլորտում փոխգործակցությանը, հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում համատեղ քայլերին ու նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերին:
19:12 - 23 հունիսի, 2025
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ողջունելով գործընկերոջը, շնորհավորել է նրան Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր և արդյունավետ գործունեություն։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Գելա Գալաձեի այցը ևս մեկ կարևոր քայլ է գործընկերության ամրապնդման առումով։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող համակարգային բարեփոխումները, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը՝ այս համատեքստում ընգծելով Վրաստանի փորձի կարևորությունը։ Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև հանցավորության մի շարք, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառության ուղղություններով երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերի։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ նախարարի կարգավիճակով սա իր առաջին պաշտոնական այցն է։ Նախարար Գալաձեն ևս բարձր է գնահատել երկու գերատեսչությունների տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը՝ վերահաստատելով այն առավել ամրապնդելու հանձնառությունը։ Գելա Գալաձեն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ՆԳ նախարարությունն ու նախարարը կունեն իր լիակատար աջակցությունը։ Վրաստանի ՆԳ նախարարը ներկայացրել է իր կողմից ղեկավարվող կառույցում ընթացող բարեփոխումները։ Գելա Գալաձեն անդրադարձել է նաև Հայաստանի ՆԳ նախարարությունում իրականացվող կրթական բարեփոխումներին՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի փորձը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար ստորագրել փոխըմբռնման հուշագրեր, ինչպես նաև գործնական քայլեր ձեռնարկել գերատեսչությունների միջև օպերատիվ կապի ստեղծման ուղղությամբ, ինչը մեծապես կնպաստի անդրազգային հանցավորությանն առավել արագ ու արդյունավետ հակազդելուն։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, համագործակցությունը խորացնելու համատեքստում, Արփինե Սարգսյանին հրավիրել է Թբիլիսի։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերն ու արձանագրել, որ պատասխան այցը ևս միտված է հարաբերություններն առավել զարգացնելուն։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարները հանդիպումը շարունակել են երկկողմ ձևաչափով։
18:41 - 23 հունիսի, 2025
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Ինչպես տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, փոխտնօրենը հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Նա անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Երկու երկրների պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
16:48 - 23 հունիսի, 2025
Ձերբակալվել է Վրաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարարը, կասկածվում է փողերի լվացման համար
 |azatutyun.am|

Ձերբակալվել է Վրաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարարը, կասկածվում է փողերի լվացման համար |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իրավապահները ձերբակալել են երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեին: Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խոշոր չափերի փողերի լվացման համար։ Միկաուտաձեն իշխող թիմի անդամ է, փոխնախարարի պաշտոնն զբաղեցրել է 2017 թվականից մինչեւ 2024 թվականի փետրվար։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ փոխնախարարի պաշտոնում նա օգտագործել է իր ազդեցությունն ու կապեր եւ էներգետիկ ոլորտում «անօրինական կերպով որոշակի անձանց առավելություններ տրամադրել անձնական շահի դիմաց»: Գերատեսչությունը պնդում է, որ նա ապօրինի ճանապարհով ձեռք է բերել բաժնեմասեր էներգետիկ ընկերություններում, հիդրոէլեկտրակայաններում։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:13 - 21 հունիսի, 2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովին

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով հայ-վրացական փորձագիտական 2-րդ համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստան–Վրաստան վերջին տարիների հարաբերությունների մասին և գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Անցած տարի Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Սա ցույց է տալիս, որ մեր հարաբերություններն իրենց զարգացման առումով այլ մակարդակի են բարձրացել։ Որպես Հայաստան–Վրաստան միջկառավարական հանձնաժողովի վերջին տարիներին գրեթե բոլոր նիստերին մասնակցած պաշտոնյա՝ պետք է ասեմ, որ դա գալիս է այն փոխվստահության բարձր մակարդակից, որ կա այսօր երկու երկրների ղեկավարության և կառավարող ուժերի միջև»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ Հայաստանի առումով չկա որևէ այդպիսի երկիր, որի ղեկավարների հետ ավելի ինտենսիվ են շփումները, այդ թվում՝ անձնական շփումները, քան Հայաստանի և Վրաստանի միջև, և ընդգծել, որ տպավորությունն այնպիսին է, որ Վրաստանի գործընկերների դեպքում էլ է այդպես։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր հարցի շուրջ երկկողմ քննարկումները և հարցերի կարգավորումները տեղի են ունենում անմիջական գործընկերային մթնոլորտում: Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շարվաշիձեն պատասխանել են համաժողովի մասնակիցների հարցերին: Միջոցառման նպատակն է Վրաստանի վերլուծական դաշտի մի շարք հեղինակավոր փորձագետներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրել տեղեկատվություն Հայաստանի կառավարության արտաքին, անվտանգային, տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
19:49 - 19 հունիսի, 2025
Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հունիսի 19-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին, մասնավորապես, գրիպի պատվաստումներին, բժշկական ապահովագրությանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում կարեւորվել են առողջապահական ոլորտում փորձի փոխանակումն ու համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Կարեւորելով նման հանդիպումները՝ Զազա Լոմինաձեն նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների միջեւ եղած դարավոր բարեկամությունն ու զարգացնել փոխգործակցությունը: Հանդիպումը կայացել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում:
18:47 - 19 հունիսի, 2025
Վրաստանն արդեն կոնյակի 33 բեռնատարի փոխանցման համաձայնություն է տվել․ նախարար |civilnet.am|

Վրաստանն արդեն կոնյակի 33 բեռնատարի փոխանցման համաձայնություն է տվել․ նախարար |civilnet.am|

civilnet.am: Վրացական կողմը խոստացել է, որ կոնյակ տեղափոխող որոշակի քանակի բեռնատարների թույլ կտա հատել սահմանը և գնալ Ռուսաստան: Այդ մասին Ազգային ժողովում հունիսի 18-ին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ արդեն կա դրական առաջընթաց: «Մի փուլում որոշակի համագործակցության արդյունքում 61 մեքենա հնարավոր եղավ տեղափոխել։ Երեկ ասացին, որ 50 ավտոմեքենա թույլ կտան։ Մեկ ժամ առաջվա դրությամբ էլ արդեն 33 բեռնատարի դրական թույլտվություն է տրվել, և գործընթացը շարունակվում է»,- արձանագրեց նախարարը: Նրա խոսքով՝ վրացական կողմն ունի կասկած, որ տեղափոխվող կոնյակի մի մասը կոնյակ չէ, և պետք է փորձաքննություն իրականացվի: «Տարացման երկրներն այդպիսի իրավունք չունեն, և մենք դրա մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին: Նման իրավունք ունի այն երկիրը, որն ընդունում է ապրանքը»,- ասաց Պապոյանը: Նա նշեց, որ վրաց գործընկերներին առաջարկություններ են արել: «Մեխանիզմի առումով մենք ինքներս ենք առաջարկել մեխանիզմ, որ եթե որևէ ավտոմեքենայի հետ կապված կասկած կա, ապա համատեղ վերցնենք նմուշը, ուղարկենք եվրոպական որևէ լաբորատորիա, որտեղ փորձաքննություն կիրականացվի: Ըստ էության, եթե անգամ այդպիսի կասկածի հնարավորություն կա, մենք պատրաստ ենք նաև միջազգային փորձաքննության գնալ»,- նշեց նախարարը:
17:28 - 18 հունիսի, 2025
Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է 31 մլն դոլար արժողությամբ գրեթե 300 կգ հերոին. Վրաստանի ՆԳՆ
 |tert.am|

Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է 31 մլն դոլար արժողությամբ գրեթե 300 կգ հերոին. Վրաստանի ՆԳՆ |tert.am|

tert.am: Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել են գրեթե 300 կգ հերոին, հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ Ներքին գործերի նախարարությանը հղումով։ Մաքսային փաստաթղթերի համաձայն՝ բեռնատարը բեռնված է եղել հրակայուն աղյուսներով։ Իրականում այն ​​պարունակում էր թմրանյութեր, որոնք պետք է Բաթումիով տեղափոխվեին Եվրոպա։ Բեռնատարի կցորդի մանրամասն ստուգման ժամանակ մաքսային ծառայողները հայտնաբերել են աղյուսների նմանակող 600 պլաստիկե տարա։ Դրանք պարունակում էին 298 կգ հերոին, որի արժեքը կազմում էր 85 միլիոն լարի (31 միլիոն դոլար)։ Բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի։ Նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։
15:41 - 18 հունիսի, 2025