Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ |news.am|

Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ |news.am|

news.am: Հայկական կողմը շտապել է նորոգել Մարգարայի անցակետը, քանի որ թուրքական կողմի հետ կար պայմանավորվածություն, որ անցակետը պետք է գործի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Մենք ստեղծել ենք պայմաններ, որը բավարար է նշված խմբի մարդկանց հոսքը սպասարկելու համար»,-  ասաց նա: ՊԵԿ նախագահը անցակետի գործել-չգործելու և այլ պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց, խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ։ Հարցին՝ անցակետում աշխատելու են միայն հայ աշխատակիցնե՞ր, թե՞ թուրքական կողմից ևս լինելու են ներկայացուցիչներ՝ Բադասյանն պատասխանեց, թե բացառված է նման բան.  «ՀՀ տարածքում մաքսային հսկողություն իրականացնում են միայն Հայաստանի մաքսային մարմինները»,- ասաց նա։ Ռուստամ Բադասյանը հայտնեց նաև, որ Մարգարայի անցակետի նորոգման համար ծախսվել է նախնական մոտ 800 միլիոն դրամ։ «Նախնական պլանավորում էինք 800 միլիոն դրամ, սակայն վերջնական ծախսերը կազմել են 1 միլիարդ դրամից մի փոքր ավելի»,- ասաց Բադասյանը։
13:32 - 04 նոյեմբերի, 2024
Ռուստամ Բադասյանը Հայաստանում բացառում է հարկային «տեռորը» |armenpress.am|

Ռուստամ Բադասյանը Հայաստանում բացառում է հարկային «տեռորը» |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հարկային «տեռոր» չկա, իսկ վարչարարությունը միտված է հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ապահովելուն։ Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: «Հայաստանում հարկային «տեռոր» չկա։ Ընդհակառակը, մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար։ Մենք շատ գործընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ»,- ասաց Բադասյանը։ ՊԵԿ նախագահը նշեց, որ հազարավոր հարկ վճարողների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են։ Մասնավորապես, նախնական հայտարարագրման գործընթացն արագացվել է, ինչը զգալիորեն նվազեցնում է մաքսազերծման ժամանակը։  «Եթե նախկինում տնտեսվարողները ստիպված էին մի քանի օր հատկացնել այս գործընթացին, ապա այժմ գործընթացը տևում է ընդամենը 15 րոպեից մինչև մի քանի ժամ»,-եզրափակեց Բադասյանը։  
12:05 - 04 նոյեմբերի, 2024
Պետությունը մի քանի աղբյուրից հաշվարկված սոցիալական վճարների գծով 747 մլն դրամ է վերադարձրել քաղաքացիներին |armenpress.am|

Պետությունը մի քանի աղբյուրից հաշվարկված սոցիալական վճարների գծով 747 մլն դրամ է վերադարձրել քաղաքացիներին |armenpress.am|

armenpress.am: Պետությունը մի քանի աղբյուրից հաշվարկված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների գծով շուրջ 747 մլն դրամ է վերադարձրել ֆիզիկական անձանց:   Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:  Անդրադառնալով 2024 թվականի ապրիլից գործարկված՝ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների՝ ֆիզիկականց անձանց վերդարձման գործընթացին, ՊԵԿ նախագահը նշեց․«Դրա արդյունքում 23 հազար 681 քաղաքացու վերադարձվել է շուրջ 747 մլն դրամ գումար: Քանի որ երկու կամ ավելի գործատու է եղել, նույն սոցիալական վճարը պահել են մի քանի գործատուներ, և 747 մլն–ով ավելի շատ էին վճարել: Մենք մեկ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ, ամբողջությամբ ինքնաշխատ ավտոմատ համակարգով այդ գումարը վերադարձրել ենք մեր քաղաքացիներին»: Սոցիալական վճարների վերադարձից կարող են օգտվել մի քանի գործատուի մոտ որպես վարձու աշխատող ֆիզիկական անձինք, որի արդյունքում նրանց համար հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը: Սոցիալական վճարի գումարները վերադարձվում են, եթե մի քանի աղբյուրից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցում է ամսական 1 մլն 125 հազար դրամը կամ տարեկան 13 մլն 500 հազար դրամը:   
11:16 - 04 նոյեմբերի, 2024
Շարունակում են նույն վարքագիծը դրսևորել. ՊԵԿ նախագահը՝ գազալցակայաններում չարաշահումների մասին
 |1lurer.am|

Շարունակում են նույն վարքագիծը դրսևորել. ՊԵԿ նախագահը՝ գազալցակայաններում չարաշահումների մասին |1lurer.am|

1lurer.am: Գազի և բենզինի վաճառքի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում: Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, և ընդհանուր առմամբ ոլորտը խիստ մտահոգող է ինձ համար, և բազմաթիվ հսկողական միջոցառումներ են արվում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի՝ վերջերս հրապարակած բացահայտմանը, ըստ որի՝ 6,6 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել մի շարք գազալցակայաններում: «Ամեն ամիս հրապարակում ենք նաև հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպքերը, և տեսնում եք, որ գրեթե բոլոր խոշոր ներմուծողները, ընկերությունները, որոնք ոլորտում են աշխատում, խնդիր ունեն ստվերի հետ: Բազմիցս դեպքեր եղել են, և զգուշացրել ենք՝ հետևողական ենք լինելու, ավելի լավ է՝ կամավոր դուրս գան հարկային կարգապահության դաշտ: Ցավոք սրտի, չի ստացվում, և ցավոք սրտի, շարունակում են նույն վարքագիծը դրսևորել»,- ասաց նա: Բադասյանը նաև թվարկեց բացահայտված խախտումները՝ նշելով, որ դրանք վերաբերում են ԱԱՀ-ի մասով խարդախություններին, խոշոր ներմուծողից առանց փաստաթղթերի ապրանք ձեռք բերելուն կամ անապրանք հաշիվներ գրելուն, թերի հայտարարագրումներին:
13:16 - 10 հոկտեմբերի, 2024
Մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են. ՊԵԿ նախագահ

Մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են. ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ:   «Երեսուներեքամյա տարեդարձի առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ու շնորհավորել բոլորիս՝ վերջին տարիներին ստվերի դեմ պայքարում ունեցած հաջողությունների, միջազգային համագործակցության ամրապնդման, հարկային ծառայությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների կապակցությամբ։   Մեր ուղենիշներն ու առաջադրանքները չեն փոխվել՝ հարկ վճարողներին բարձրակարգ ծառայությունների մատուցում. ստվերի կրճատում, օրինապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմանների ապահովում. կոռուպցիոն երևույթների դեմ պայքար, բարեվարքության համակարգի հետագա զարգացում։ Մենք մեծ ցատկ ենք կատարել հարկային ծառայության էապես նոր, առավել թվայնացված, միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համակարգի կայացման բնագավառում։ Պետք է շարունակել այս աշխատանքը և հիշել, որ մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող ակնհայտ դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են, տեսանելի, և քանի դեռ դրանք ստեղծող պայմանները չենք վերացրել։   Շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ ծառայություն»,- ասված է ուղերձում։
12:21 - 02 հոկտեմբերի, 2024
ՊԵԿ նախագահը և ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետի տարածքում

ՊԵԿ նախագահը և ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետի տարածքում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուընկալել է ԵՄ երկրների դեսպաններին։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Կոմիտեի նախագահը և ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետի տարածքում: Շրջայցի ընթացքում ներկայացվել են անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները։ Հյուրերը շրջել են Մարգարայի անցակետի սպասարկման սրահում, ծանոթացել են կառուցված խորը զննման անգարին, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներին, պահեստին, ավտոկայանատեղիներին և բարեկարգված հրապարակին, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներին, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և կառուցված միջազգային չափանիշներին համահունչ: Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսվում է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։ Միաժամանակ, այցի ընթացքում ներկայացվել են մաքսային բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրի դյուրինացումը, թվայնացումը և ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները: ԵՄ դեսպանները, կարևորելով ԵՄ-ՊԵԿ համագործակցությունը և ներդրված համատեղ ջանքերը, գոհունակություն են հայտնել անցակետում կատարված աշխատանքներից։
10:29 - 23 սեպտեմբերի, 2024
Այդ 20 դրամով, որ պետք է վճարեն, ճանապարհներ են կառուցվելու. Փաշինյանը՝ տաքսիների հետ կապված նոր կարգավորումների մասին
 |1lurer.am|

Այդ 20 դրամով, որ պետք է վճարեն, ճանապարհներ են կառուցվելու. Փաշինյանը՝ տաքսիների հետ կապված նոր կարգավորումների մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 922-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագծին: «Այս որոշմամբ ևս մեկ քայլ ենք կատարում հարկ վճարելու մշակույթի արմատավորման առումով ՀՀ-ում: Բուն որոշումը վերաբերում է էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառելու պարզեցված կարգին»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Մինչ զեկուցվող հարցին անդրադառնալը նա հիշեցրեց նախապատմությունը: «Անցյալ տարի ԱԺ-ի կողմից ընդունվել է 2 օրենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որով կարգավորվել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների հասկացությունը: Դա մեզ բոլորիս հայտնի էլեկտրոնային հարթակներն են «Ջի-Ջին», «Յանդեքսը», «Յու» տաքսին և մյուսները և անհատ վարորդների կողմից ուղևորափոխադրում իրականացնելիս հարկային մարմնի հավելվածով հաշվառվելու և ուղևորափոխադրումը կազմակերպելու և էլեկտրոնային ՀԴՄ-ներ դուրս գրելու հետ կապված հարաբերությունները: Պետական տուրք է սահմանվել յուրանքաչյուր փոխադրման արժեքի 2 տոկոսի չափով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ եթե անկանխիկ վճարում կլինի՝ 1.5 տոկոս դրույքաչափով: 2025 թվականից այդ դրույքները կլինեն, համապատասխանաբար, 3.5 և 2.5, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5 և 4»: Բադասյանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 1-ից համապատասխան հավելվածը պատրաստ կլինի․ վարորդը հավելվածում 1000 դրամ նշվելու դեպքում կվճարի 20 դրամ հարկ։ ՊԵԿ նախագահը նշեց, որ այդ որոշմամբ կարգավորվում է, թե ինչպես են անձինք գրանցվելու հարկային մարմնում: «Նրանք, ովքեր էլեկտրոնային հարթակների միջոցով են ուղևորափոխադրում իրականացնում, իրենք ոչ մի գործողություն չպետք է կատարեն, էլեկտրոնային հարթակներն իրենք են հարկային մարմնին փոխանցում վերջիններիս տվյալները և ինքնաշխատ համակարգի միջոցով ստանում հարկային կոդ, հարկ վճարողի հաշվառման համարանիշ, և ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում յուրաքանչյուր պատվեր ընդունելիս և ավարտելիս ինքնաբերաբար գեներացվում է էլեկտրոնային ՀԴՄ: Երկու դեպքում էլ որևէ ֆիզիկապես գործողություն չկա. ինքնաշխատ համակարգի միջոցով է իրականացվում»,- ասաց Բադասյանը: «Մեկ չզեկուցվող հարց էլ ունեինք, որ ընդունեցինք: Դա էլ վերաբերում էր էլեկտրոնային ՀԴՄ-ների հետ կապված հարաբերություններին, որոնց բովանդակությունն արդեն ներկայացրի»,- նշեց նա: Ինչ վերաբերում է անհատ վարորդներին, վերջիններս, Ռուստամ Բադասյանի խոսքով, կարող են հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով «Ես եմ» համակարգով, առանց այցելության և որևէ ֆիզիկական կոնտակտի, գրանցվել, ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և նույն հավելվածի միջոցով գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ: «Քանի որ շատ են շահարկումները այս նախաձեռնության շուրջ, նշեմ, որ ֆիզիկապես ՀԴՄ-ի տեղադրում ավտոմեքենայի մեջ չի ենթադրվում: Էլեկտրոնային ՀԴՄ-ն հավելվածէ, և էլեկտրոնային հարթակի դեպքում ինքնաշխատ է գեներացվում, իսկ անհատ վարորդների դեպքում հենց վարորդը կարող է էլեկտրոնային ՀԴՄ-ն գեներացնել»,- ասաց ՊԵԿ նախագահը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե անհատ վարորդը նշված հավելվածն ունի, ապա ինչու է պետությունը նրանից լիցենզիա պահանջում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ լիցենզիան տուրք վճարելու համար է: Վարչապետն առաջարկեց լիցենզիայի պայմանները թեթևացնել կամ քննարկել դա ընդհանրապես հանելու հարցը: «Պարզ է, որ որոշակի դժգոհություններ լինելու են, բայց ես էլի ուզում եմ՝ մենք հարցը դիտարկենք մեր ռազմավարությունների և հայեցակարգերի տրամաբանությամբ: Մենք կարծում ենք, որ այստեղ պետք է պետական տրամաբանությունն աշխատի, և, այո՛, պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ մեր հարգելի տաքսու վարորդները, օրենքով սահմանված կարգով մասնակցություն ունենան, որովհետև այդ 20 դրամը, որ պետք է վճարեն, դրանով ճանապարհներ են կառուցվելու, երթևեկության անվտանգություն կապահովվի և այլն, այդ թվում՝ իրենց համար հաճախորդներ ապահովենք: Այնպես որ, դա շատ կարևոր է, և մենք պետք է այս տրամաբանությամբ գնանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:37 - 22 օգոստոսի, 2024
Բրազիլիայի քաղաքացին ինքն է որոշել խմի՝ կասկածները ցրելու համար. Ռուստամ Բադասյան  
 |tert.am|

Բրազիլիայի քաղաքացին ինքն է որոշել խմի՝ կասկածները ցրելու համար. Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է օրեր առաջ «Զվարթնոց» օդնավակայանում Բրազիլիայի քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպին: «Հլը մի հատ պատկերացրեք՝ մաքսային ծառայողը, որը մեր հայրենակիցն է, ստիպում է, որ քաղաքացին թմրանյութ խմի՞: Մի հատ այդ կադրը պատկերացրեք: Ցավալի դեպք է եղել, չի կարելի այս թեմայով հումոր անել: Եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գործել, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եղել է հետևյալը՝ անձը հավանաբար տեղափոխել է թմրանյութ, մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ անպայման ինքը ենթակա է զննության, զննության ընթացքում դուրս են բերվել շշերը և այդ ընթացքում քաղաքացին, ենթադրաբար կասկածները ցրելու համար որոշել է, որ կարող է ապացուցել խմելու տեսքով, իհարկե, նորմալ ընթացակարգ չէ։ Էլի եմ ասում, որ եթե ինչ-որ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գտնվել, պետք է ենթարկվի պատասխանատվության: Տեսախցիկները ստուգվել են, ամեն ինչը ֆիքսված է: Այս պահին կա քրեական վարույթ, ՔԿ-ն կպարզի բոլոր հանգամանքները» ,- նշեց նա: Հիշեցնենք, գոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։
14:05 - 15 օգոստոսի, 2024
Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է լինի․ Բադասյան

Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է լինի․ Բադասյան

Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Արդեն վաղուց պատրաստ է»,- ասաց նա։ Հարցին՝ երբվանից է սպասարկելու, Բադասյանն ասաց, որ չգիտի․ «քաղաքական որոշում պետք է կայացվի»։  Բադասյանի խոսքով նախնական պայմանավորվածություն է եղել, դրա շրջանակում էլ Հայաստանն աշխատանքներ է իրականացրել, և երբ քաղաքական որոշում կլինի, սպասարկումը կիրականացվի։ ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ տեղեկություն չունի` թուրքական կողմը որևէ աշխատանք կատարում է, թե ոչ․ գուցե այն կողմում լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու կարիք չկա։
12:18 - 01 օգոստոսի, 2024
ՊԵԿ նախագահը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ

ՊԵԿ նախագահը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների,  «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ասոցիացիայի անդամ ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծումները քննարկելու շուրջ կառուցողական երկխոսություն ձևավորելու, կարծիքներ փոխանակելու նպատակով։  Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները։ ՊԵԿ նախագահն, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, անընդունելի է համարել մի շարք արատավոր երևույթներ, մասնավորապես, բնակարանների օտարումների թերհայտարարագրումները, կանխիկ գնումները, ԱԱՀ վերադարձի խարդախության դեպքերը և այլ չարաշահման երևույթները։ Միաժամանակ, Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև կառուցապատման ոլորտում վերջին տարիներին արձանագրված աճի տեմպին` նշելով, որ այն տեղի է ունեցել ինչպես տնտեսվարողների ջանքերի, այնպես էլ Կառավարության գործուն աջակցությամբ։ Այս համատեքստում ՊԵԿ նախագահը կարևորել է համատեղ համագործակցությունն ու ջանքերն առաջացած խնդիրների լուծման հարցում։ Հանդիպմանը ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել համապատասխան դիտարկումներով,  կառուցողական առաջարկներով։
15:12 - 02 հուլիսի, 2024
Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով
 |armenpress.am|

Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում խաղային կազմակերպիչը 5 մլն դրամից ավելի շահման դեպքում պետական բյուջե պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ:   Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Սահմանվում է «խոշոր շահում» հասկացությունը, որ 5 մլն դրամը գերազանցող շահումն է: Առաջարկվում է 5 մլն դրամը գերազանցող շահման դեպքում սահմանել 10 տոկոս եկամտային հարկ: ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ խաղային ոլորտը հիմա էլ կարգավորված է, պատշաճ հարկման դաշտում է: «Այս նախագծով մենք կարգավորում ենք բուն շահումների հարկումը, որոնք գործող Հարկային օրենսգրքով համարվում են նվազեցվող եկամուտ և չեն հարկվում»,–ասաց Բադասյանը: Առաջարկվում է, որ շահումով խաղի կազմակերպիչը շահումից պահի եկամտային հարկը և փոխանցի պետական բյուջե:   Ինչ վերաբերում է մնացած բոլոր շահումներին, ապա գործում է տարեկան կտրվածքով հաշվարկի մեթոդաբանություն: «Այսինքն՝ տարվա ընթացքում կատարված բոլոր խաղադրույքների և ստացված շահումների դրական տարբերության առկայության դեպքում առաջարկում ենք, որ ֆիզիկական անձը տարեկան հայտարարագրով արտացոլի տվյալ դրական տարբերությունը և դրա նկատմամբ 5 տոկոս եկամտային հարկի դրույքաչափով վճարում կատարի պետական բյուջե»,–ասաց ՊԵԿ նախագահը: Բաբկեն Թունյանն ամփոփեց՝ խոշոր շահումները հարկվելու են 10 տոկոս եկամտային հարկով, հարկային գործակալը հանդիսանալու է տվյալ ընկերությունը:   «Իսկ փոքր շահումները, որոնք տարվա ընթացքում կլինեն, և համապատասխան մարմինը կհաշվարկի զուտ շահումը, հարկվելու են 5 տոկոսով: Դրա վճարումը կատարելու է քաղաքացին իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելիս»,- ասաց նա։ Մինչև առաջարկվող կարգավորման ուժի մեջ մտնելը ուժի մեջ կմտնեն այլ կարգավորումներ ևս: Հայաստանում գործող տելեկոմները պետք է արգելափակեն Հայաստանում չլիցենզավորված շահումով խաղերի գործողությունը երկրում, այսինքն՝ հնարավոր չի լինի մուտք գործել այդ կայքեր, առևտրային բանկերն էլ պետք է արգելափակեն ցանկացած վճարում ՀՀ–ում չլիցենզավորված խաղային ոլորտի կազմակերպիչներին: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն և կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
12:30 - 10 հունիսի, 2024
«Եթե ես մի օր որոշեմ բիզնեսով զբաղվել, երբեք հատուկ հարկման համակարգում չեմ գործի»․ Ռուստամ Բադասյան |aravot.am|

«Եթե ես մի օր որոշեմ բիզնեսով զբաղվել, երբեք հատուկ հարկման համակարգում չեմ գործի»․ Ռուստամ Բադասյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին․ «Որպես կանոն՝ երբ կառավարությունը խոսում է շրջհարկը հանելու կամ շեմը նվազեցնելու մասին, օրինակ են բերում ոչ պատշաճ տնտեսվարողներին։ Այսինքն՝ եթե կան մի քանի հոգի, ովքեր տեղավորվում են այս շեմի տակ, եւ դրա դեմ չեք կարողանում պայքարել, ուրեմն պետք է ընդհանրապես վերացնե՞լ այդ հարկային համակարգը, ինչը խորքի մեջ ընդունելի չէ։ Դուք 36 մլրդ դրամի մասին խոսեցիք, ովքեր թաքնվել են այդ շեմի տակ, իսկ ընդհանրապես այդ 36 մլրդ-ն ամբողջ ծավալի որ տոկոսն է կազմում։ Որովհետեւ 36 մլրդ-ի վրա հղում կատարելով՝ դուք բավական մեծ բեռ եք դնում պատշաճ տնտեսվարողների վրա»։ Ռուստամ Բադասյանն ասաց, որ մեր երկրում շրջհարկի շեմը բարձր է անգամ ԵՄ երկրների համեմատ։ Բայց խնդիրը շեմը չէ, այլ այն է, թե հատուկ հարկման համակարգերը ստեղծվում են ՓՄՁ աջակցման համար, թե՞ դա հնարավորություն է տալիս խոշոր հարկի վճարողներին որոշակի հարկային ագրեսիվ պլանավորումներ իրականացնել։ «Ես խնդիրն այդտեղ չեմ տեսնում, խնդիրը երկու տեղ եմ տեսնում,որ առհասարակ մենք կարող ենք առանց փաստաթղթավորման խրախուսել գործունեությունը հատուկ հարկման համակարգում։ Եվ երկրորդը, տեսել եմ, որ ԱԱՀ վճարողները, որոնք վճարում են ԱԱՀ եւ շահութահարկ, արհեստականորեն ստեղծում են ընկերություններ, որոնք գործում են հատուկ հարկման համակարգում, դուրս են գրում տարատեսակ ծառայությունների հաշիվներ, խուսափում են ընդհանուր հարկման համակարգում շահութահարկի մասով։ Եվ եթե ընդհանուր պետական բյուջեի եկամուտների մեջ դա 0,00 եւ այլ տոկոս է, բայց եթե նայենք այն վարչարարական ջանքը, որն ամեն տարի ՊԵԿ-ը գործադրում է, ինքը բավական նշանակալի գումար է։ Բայց առհասարակ, եթե ես մի օր որոշեմ բիզնեսով զբաղվել, ես երբեք հատուկ հարկման համակարգում չեմ գործի, որովհետեւ իմ կարծիքով բիզնեսի պատշաճ զարգացումը հնարավոր է ընդհանուր հարկման համակարգում, հստակ հաշվառման եւ պլանավորման դեպքում»,- նշեց Բադասյանը։ ՊԵԿ նախագահն ասաց, որ այս ոլորտում հաջորդ տարվա հունվարի մեկից չափագրման գործիքակազմ է ներդրվելու, որպեսզի պարզեն՝ շրջհարկի համակարգում գործող սուբյեկտները խախտում թույլ տալիս են, թե՞ ոչ։
11:32 - 31 մայիսի, 2024