ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ԶՈՒ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել շինարարական աշխատանքներին

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ԶՈՒ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել շինարարական աշխատանքներին

Հունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Նախարար Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել տարածքում և ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին։Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը, դիմելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ընդգծել է աշխատանքները սահմանված ժամկետում և որակով ավարտելու կարևորությունը՝ խստորեն պահպանելով շինարարական նորմերը:  
16:00 - 25 հունիսի, 2025
Ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

 2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության կազմակերպման ընթացքը, ինչպես նաև իրականացված մի շարք այլ միջոցառումներ: Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:
17:35 - 23 հունիսի, 2025
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Վիեննայում հանդիպել են Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ֆրանիսայի պատվիրակության հետ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Վիեննայում հանդիպել են Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ֆրանիսայի պատվիրակության հետ

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ հունիսի 16-17-ը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի հետ: Քննարկվել են Վասենաարյան համաձայնագրի շրջանակում համագործակցությանն ու դրա ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:  ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Պատվիրակությունն ունեցել է նաև առանձին հանդիպումներ ԱՄՆ և Ֆրանսիայի գործընկերների հետ:  Քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի վերահսկման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
14:56 - 17 հունիսի, 2025
Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չի քննարկվի ԱԺ-ում. դեմ էր նաև հեղինակ Հայկ Սարգսյանը

Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չի քննարկվի ԱԺ-ում. դեմ էր նաև հեղինակ Հայկ Սարգսյանը

Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չներառվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում: Ներկա բոլոր պատգամավորները, այդ թվում՝ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը, դեմ քվեարկեցին հարցը օրակարգում ներառելուն: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ բանակի բարեփոխումները շարունակում են մնալ իշխանության օրակարգում, և այս նախագիծն էլ դրա մի մասն է, սակայն որոշ սահմանումներ, կարգավորումներ կան, որոնք չեն համապատասխանում, և այս տեսքով չեն կարող ընդունել նախագիծը, դրա համար նախագիծը օրակարգում ներառելուն դեմ են քվեարկելու: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 22-ին հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայության համակարգում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին: Առաջարկվում էր. Սահմանել կրճատ ժամկետով ծառայությունը: Մեկ ամիս ծառայելու համար պետք է վճարել 24 մլն դրամ, չորս ամիս՝18 մլն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32-ը՝ 27-ի փոխարեն: Սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է, երբ քաղաքացին մեկնում է ծառայության կամ դուրս է գալիս ՀՀ քաղաքացիությունից հօգուտ պետբյուջեի վճարման միջոցով։ Օրինագիծը դրական եզրակացություն չէր ստացել նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում։  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարել օրենքների նախագծերի կարգավորումները:
10:27 - 17 հունիսի, 2025
«Բանակից ազատվելու» նախագծի շուրջ թեժ քննարկումներ ԱԺ-ում՝ անգամ իշխանական պատգամավորների միջև |civilnet.am|

«Բանակից ազատվելու» նախագծի շուրջ թեժ քննարկումներ ԱԺ-ում՝ անգամ իշխանական պատգամավորների միջև |civilnet.am|

civilnet.am: Վճարի դիմաց «բանակից ազատվելու» կամ կարճ ժամկետով ծառայելու նախագիծը կառավարությունում հաստատվելուց հետո շուրջ մեկ ամիս անց փոփոխությունների է ենթարկվել․ ավելացվել է վճարի գումարը, իսկ ամենակարևորներից կառավարությունն առաջարկում է քվոտավորման համակարգ ներդնել։ Փաթեթը նաև անդրադարձ է կատարում Քրեական օրենսգրքին։ Հունիսի 13-ին այս նախագիծը քննարկվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախագծի հեղինակին՝ իր գործընկեր Հայկ Սարգսյանին, կոչ արեց փաթեթը ժամանակավոր հանել օրակարգից։ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ չի գնա այդ քայլին, նա ասաց, որ Անդրանիկ Քոչարյանը սկզբում կողմ էր նախագծին, այնուհետև սկսեց դեմ արտահայտվել ու չմասնակցել քննարկումներին։ Սարգսյանի այս ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նա սուտ է ասում։ Իշխանական երկու պատգամավորները սկսեցին վիճել։ Այնուհետև հանձնաժողովը անցավ քվեարկությանը ու 5 կողմ, 4 դեմ ու 1 ձեռնպահ ձայներ ստացավ։ Սկզբում հավաքվածները մտածում էին, որ փաթեթն ընդունվել է, սակայն Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ այն չի անցել, ստացել է բացասական եզրակացություն։ Նախագիծը պետք է քննարկվի լիագումար նիստերի օրակարգում։ Նախագծով առաջարկվում է՝ բացի 24 ամիս տևող ծառայությունից ներդնել նաև 6 ամիս տևող ծառայություն՝ պետական բյուջեին 18 մլն դրամ վճարելու դեպքում կամ 1 ամիս՝ 24 մլն դրամ վճարելու դեպքում։ Բացի այդ, առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի։ Կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր առաջարկ՝ «Պաշտպանության մասին» օրենքում սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է՝ արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում՝ ի օգուտ պետական բյուջեի վճարման միջոցով։ Մինչ քվեարկությունը այս նախագիծը անցավ բուռն քննակումներով։ Նախ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում չորս տարվա կտրվածքով շուրջ 88,000 քաղաքացի խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Սա, նրա կարծիքով, շուրջ տասը տարվա զորակոչին համահավասար է։ Սարգսյանն ասաց, որ ծառայությունից խուսափելու նախագիծն ինքը ներկայացրել էր ավելի վաղ, զորակոչվողների թիվը 2022-ին 46 տոկոս էր։ «Նախագիծն այդ ժամանակ չընդունվեց ու մեր հապաղելու պատճառով այդ թիվը դարձավ 31 տոկոս»,- նշեց պատգամավորը։ Իր փաստարկներն ամրապնդելու համար պատգամավորը նաև այլ վիճակագրություն ներկայացրեց։ «Քրեական գործերի թիվը ներկայացնեմ, որոնք կարճվել են ոչ արդարացնող հիմքով 2019-2023 թվականների ընթացքում։ 3,774 քրեական գործ է կարճվել ոչ արդարացնող հիմքով, վաղեմության հիմքով 2,500 գործ է կարճվել, քաղաքացիությունից հրաժարվել է 11,830 քաղաքացի, որոնք եղել են մինչև 18 տարի լրանալը, արական սեռի քաղաքացիներ։ Կառավարության որոշումով ազատվել են 20,679 քաղաքացիներ։ Առողջական հիմքով ազատվել են 43,486 քաղաքացիներ։ Սահմանված կարգի խախտման օրենքով, որն ընդունվել է մինչ այս՝ 9,155 քաղաքացի վճարել են մինչև 1,8 միլիոն և 1,429 քաղաքացի վճարել է 3,3 միլիոն։ Արտասահման ուսման նպատակով մեկնել է և չի վերադառնում 2,365 քաղաքացի, այս պահին հետախուզման մեջ գտնվում են 11,000-ից ավելի քաղաքացիներ։ Այսինքն՝ շուրջ 88,000 քաղաքացի մեր դանդաղելու արդյունքում խուսափել է զինվորական ծառայությունից ու զորակոչից»,- եզրափակեց Սարգսյանը։ Նախագծի հեղինակը պնդում է, որ զորակոչի ենթակաների 69 տոկոսը չի զորակոչվել, միայն 31 տոկոսը։ Նա նաև իր գործընկերներից մեկի որդու օրինակը բերեց, ասաց՝ պատգամավորի որդին միակն է դասարանում, որ գնալու է ծառայության։ «Կա մեկ շատ կարևոր խնդիր, որը մենք ունենք՝ քաղաքացիությունից հրաժարվելու տեմպերն են, որոնք վերջին 4-5 տարիներին աճել են, և տարեկան ունենք մոտ 2,000 քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիներ»,- ասաց Սարգսյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:25 - 13 հունիսի, 2025
ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբերի նիստը

ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբերի նիստը

Հունիսի 3-5-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը: Քննարկվել են փաստաթղթով նախատեսված գործընկերության նպատակների իրականացման ընթացքը, և ձևակերպվել են հետագա անելիքները: Աշխատանքային խմբերի նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների և ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության դիրեկտորատի տնօրեն Պիրս Կազալետը բարձր են գնահատել գործընկերության մակարդակը և վերահաստատել համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
19:55 - 05 հունիսի, 2025
«Ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ». Սյունիքի գյուղերում կրակոցները մշտական են
 |azatutyun.am|

«Ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ». Սյունիքի գյուղերում կրակոցները մշտական են |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի սահմանային Խնածախ ու Խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակահերթերն ավելի քան երկու ամիս է՝ չեն դադարում, անցած շաբաթներին միայն կրակոցների պարբերականությունն ու ժամերն են փոխվել։ Եթե ավելի վաղ ադրբեջանական զինուժը ճիշտ ժամանակացույցով էր սկսում կրակել, ապա հիմա, ըստ տեղացիների, դրանք անկանոն են՝ կրակում են տարբեր ժամերի՝ սկսելով ուշ գիշերը։ «Երեկ առավոտն, օրինակ, ժամը 5:30 են կրակել՝ կովերը հանելիս, այսօր 4:30 են կրակել: Կրակոցները միշտ էլ կան», - ասաց տեղացիներից մեկը: Խնածախի բնակիչներից մյուսն էլ, որը չցանկացավ ներկայանալ, ասաց՝ գյուղացիները մտահոգ են, հատկապես թիրախավորված կրակոցներից հետո: Խնածախում ու Խոզնավարում ադրբեջանական զինուժի կրակոցներից տների տանիքներ, պատուհաններ են վնասվել, մանր եղջերավոր կենդանի է խոցվել։ Ադրբեջանական դիրքերով շրջապատված այս գյուղերում հիմնականում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ են զբաղվում։ «Այդ պահին չես իմանում, կրակում են, ում վրա են կրակում՝ օ՞դ, թե՞ մարդկանց վրա, երեկ, օրինակ, 5:30 կրակել են, այդ պահին ես կովերը հանում եմ, հիմա ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ են կրակում», - նշեց բնակիչը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:41 - 03 հունիսի, 2025
ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները

ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները

Մայիսի 29-ին ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները։ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցությունների ընթացքում ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։ «Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը հանգամանորեն անդրադարձել են նաև նախորդ խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ամփոփել են համագործակցության ծրագրի իրականացման արդյունքները։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիստոֆեր Քին ստորագրել են համագործակցության 2025-2026 թվականների ծրագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:10 - 30 մայիսի, 2025
ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով

ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով

Ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով նախագծին, որով առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց 15 միլիոն դրամ վճարել, 24 միլիոնով ազատվել երկու տարվա ծառայությունից ու մեկ ամիս ծառայել, 18 միլիոնով էլ՝ չորս ամիս: «Պիտի հատուկ արձանագրեմ, որ անընդունելի և անթույլատրելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում Սահմանադրությամբ սահմանված պարտավորությունների հետ։ Չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար, առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ՝ գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով։ Երկրորդ հանգամանքոը, որ կուզենամ շեշտադրել այն է, որ մենք բոլորս գիտենք, որ ԶՈՒ-ում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, և այս տեսանկյունից իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն և հաշվարկված չեն այդ հարաբերությունների խորացում ստեղծելու տեսանկյունից»,- ասաց նա: ՄԻ պաշտպանի խոսքով՝ նախագիծը նախապես իր հետ չի քննակվել, նաև ընդհանուր առմամբ հաստատության չի ուղարկվել հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին նախագծեր ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են Կառավարության նախաձեռնություններին: Մանասյանը նշեց՝ ԱԺ պատգամավորների պարագայում նման պարտականություն չկա: Նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում հարցի հետ կապված քննարկումներ կունենանք «Միանշանակ, եթե ես համարեմ, որ նախագծային կարգավորումներով չեն լուծվում այն խնդիրները, որոնք ես տեսնում եմ, միանշանակ դիմելու եմ Սահմանադրական դատարան։ Բայց այս պահին էլ հույս ունեմ, որ որ գործընկերները հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որոնք ներկայացրել ենք, և ընտ էության չենք ունենա այդ կարգավորումները»,- ասաց Անահիտ Մանասյանը:
17:21 - 29 մայիսի, 2025
Կառավարությունը փոխում է զինծառայողների արձակուրդի և բնակարանային ապահովման կարգը
 |civilnet.am|

Կառավարությունը փոխում է զինծառայողների արձակուրդի և բնակարանային ապահովման կարգը |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը մայիսի 29-ին հաստատեց զինվորական ծառայությունից տրվող արձակուրդների և բնակարանային ապահովման նոր նախագիծը։ Այն ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ նախագիծն առաջարկում է միաժամանակ մի քանի ոլորտային փոփոխություններ՝ ուղղված զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և ծառայության ընթացքում առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Նախագիծը նաև համարվեց անհետաձգելի, այսինքն՝ այն ԱԺ-ն պետք է քննարկի արագացված ընթացակարգերով։ Արձակուրդներ՝ ավելի երկար և ավելի հավասարեցված Նախագծով առաջարկվում է երկարացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։ «Բոլոր ժամկետային զինծառայողները վեց ամիսը մեկ կգնան արձակուրդ, և դրա տևողությունը կախված կլինի նրանց ծառայության բնույթից»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ երդման արարողությունից հետո զինծառայողը պարտադիր կստանա երկու օր լրացուցիչ արձակուրդ։ Ներկայիս օրենքով շարքայիններն ունեն 10 օր արձակուրդ, սերժանտները՝ 15 օր։ Նախագծով առաջարկվում է բոլոր ժամկետայիններին տրամադրել 21 օր արձակուրդ, իսկ մարտական հերթապահության մեջ ներգրավված ծառայողներին՝ 30 օր։ Այս արձակուրդը կտրամադրվի ծառայության ընթացքում երեք հավասար մասերով։ Հասնելու և վերադառնալու նպատակով տրվող երկու օրերը հանվելու են։ Փոփոխությունները կունենան հետադարձ ուժ՝ տարածվելով նաև այն զինծառայողների վրա, որոնք արդեն ստացել են նախկին օրենսդրությամբ նախատեսված արձակուրդ. նրանց կտրամադրվի նորի և հնի տարբերությունը։ Արձակուրդ՝ 12-ամսյա ծառայողների համար Նախագիծը կարգավորում է նաև այն անձանց արձակուրդի իրավունքը, որոնք զինվորական ծառայության են անցել 27 տարեկանից հետո՝ ՀՀ քաղաքացիություն ստանալով կամ զորակոչից խուսափելով և այժմ իրենց նախաձեռնությամբ ծառայության անցնելով։ Այս խմբի համար ևս առաջարկվում է արձակուրդի տրամադրում։ Բնակարանային ապահովում՝ հիփոթեքի նոր մեխանիզմով Նախագիծը ներառում է նաև սպայական կազմի բնակարանային ապահովման գործընթացի էական փոփոխություն։ Ներկայում սպային՝ 20 տարի պայմանագրային ծառայության պայմանով, պետությունը հատկացնում է անշարժ գույք՝ բնակարան Երևանում։ Ըստ նախարարության՝ գործնականում այս դրույթը արդյունք չի տվել՝ շուկայական գների, առաջարկի սահմանափակության և բաշխման խնդիրների պատճառով։ Նախագծով առաջարկվում է անցում կատարել ամբողջապես պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման մոդելին։ Այսինքն՝ սպային հնարավորություն կտրվի իր ընտրած բնակարանը ձեռք բերել հիփոթեքային վարկով, որի կանխավճարը, մայր գումարը և տոկոսները կփոխհատուցվեն պետության կողմից։ Եթե սպան պայմանագրային ժամկետից շուտ դադարեցնի ծառայությունը, ապա նա պարտավոր կլինի վերադարձնել պետության փոխհատուցած ամբողջ գումարը։ Բացի այդ, հիփոթեքային պայմանագրում նախատեսվելու է սահմանափակում՝ բնակարանի վաճառքի կամ օտարման իրավունքների մասով՝ մինչև պայմանագրի ավարտը։
13:46 - 29 մայիսի, 2025