Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իսրայել-Իրան հակամարտության մեկնարկից հետո Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի  շուրջ 550 քաղաքացի։  «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այդ մասին ասել  է հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ։  «Ընդհանուր առմամբ, հունիսի 14-ից Իրանից դեպի Ադրբեջան և Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի՝ հետագայում Բաքվից և Երևանից մեկնելու նպատակով»,-ասել է Զախարովան։   Նա նշել է, որ այդ հարցում օգնություն են ցուցաբերում ՌԴ ԱԳՆ-ն և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Իրանում և մի շարք այլ երկրներում։ Դրանք օգնում են ինչպես պատվիրակությունների և ժամանակավոր գործուղված ռուսաստանյան գերատեսչությունների, կազմակերպությունների և տնտեսական օպերատորների աշխատակիցների, այնպես էլ դիվանագիտական հաստատությունների աշխատակիցների ընտանիքների դուրս գալուն։   Իսրայելի և Իրանի միջև ընթացող հակամարտությամբ պայմանավորված՝ իրենց քաղաքացիներին Իրանից տարհանելու համար Հայաստանի տարածքն օգտագործել են նաև Չինաստանն ու Հնդկաստանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի։ Հայաստանում Չինաստանի դեսպանատնից հայտնել են, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեկնարկից հետո Իրանից Հայաստան է տեղափոխվել Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի։ 
17:52 - 19 հունիսի, 2025
Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին |1lurer.am|

Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Երեկ ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահռչակ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական բնույթի, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության հասցեին: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին: «Անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների կողմից, այդ թվում՝ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից: Մենք՝ ՀՀ-ն, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին: Կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»,- նշեց Միրզոյանը:  Նշենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Վերջինս մեղադրանքը չի ընդունում: Երեկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր,որ «Մոսկվայում ուշադիր հետևում են ՌԴ քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին Երևանում սպառնում են գրեթե ձերբակալել տարօրինակ պատրվակներով»:
18:24 - 18 հունիսի, 2025
Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղարկել է ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլը

 |factor.am|

Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղարկել է ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլը |factor.am|

factor.am: Վաշինգտոնի նախաձեռնությամբ չեղարկվել է երկկողմ հարաբերություններում «գրգռիչների» վերացման վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Ինտերֆաքսը։ «Այսօրվա դրությամբ՝ հերթական հանդիպումը երկկողմ խորհրդակցությունների շրջանակում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության կարգավորման նպատակով հանդիպումը չեղարկվել է ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ։ Մենք հույս ունենք, որ նրանց կողմից վերցրած դադարը չափազանց երկար չի լինի»,- ասվում է ԶԼՄ-ների հարցին Զախարովային պատասխանում, որը  հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել Ստամբուլում փետրվարի վերջին։ Երկրորդ փուլը նույնպես տեղի էր ունեցել Ստամբուլում՝ ապրիլի 10-ին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
19:19 - 16 հունիսի, 2025
Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեղյակ է ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ կապված «Բաքվի մտահոգությունների մասին»
 |factor.am|

Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեղյակ է ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ կապված «Բաքվի մտահոգությունների մասին» |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հարավային Կովկասի անվտանգության համար որևէ լավ բան չի պարունակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջան-ՆԱՏՕ ակտիվ համագործակցության և տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա դրա ազդեցության մասին հարցին։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հարավային Կովկասի անվտանգության համար որևէ լավ բան չի պարունակում, ընդհակառակը, արևմտյան երկրների հիմնական նպատակը տարածաշրջանը ցնցելն է, լարվածության նոր օջախներ ստեղծելը»,- ասել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ Բաքվում ու Երևանում ինչպես հասկանում են Մոսկվայի հիմնարար անհանգստությունն այդ առումով, այնպես էլ գնահատում են ագրեսիվ ռազմական բլոկների հետ իրենց համագործակցությունից բխող վտանգները։ Զախարովան կրկին խոսել է նաև Հայաստանում ԵՄ առաքելությունից։ «Մենք տեղյակ ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության հետ կապված Բաքվի արդարացի մտահոգությունների մասին։ Լավ հայտնի է, թե ինչով են զբաղվում առաքելության աշխատակիցները՝ նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Տարածաշրջանի կայունությանը նրանք չեն նպաստում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։ Արցախում Ադրբեջանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակին հուշարձանների ոչնչացման մասին հարցին ի պատասխան էլ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե աշխատում են ադրբեջանցի գործընկերների հետ այդ հարցով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:48 - 11 հունիսի, 2025
Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա
 |1lurer.am|

Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: dir="ltr">Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը: «Պետք չէ կոնտեքստից կտրել գոյություն չունեցող թեզերը և բառերի տեղերը փոխել՝ դրանց բոլորովին այլ նշանակություն տալով»,- նշել Է դիվանագետը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմաճակատի գծով ռազմական գործողությունների դադարեցումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպես Լեռնային Ղարաբաղում: «Եթե խաղաղության մասին հիմա չպայմանավորվենք, այլ պարզապես կնքենք ինչ-որ զինադադար, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ միասին կփորձի նվաճել այն, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ: Մենք չենք ցանկանում, որ ստեղծվի նոր չճանաչված Ղարաբաղ, որը պատճառ կդառնա միջուկային պատերազմի համար»,- ասել է Մեդինսկին: Նա իր խոսքում ԼՂ-ն անվանել է վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի միջև:  Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանքել են Մեդինսկու հայտարարությանը, նշել՝ այն խեղաթյուրում է իրականությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից հիշեցրել են, որ Ռուսաստանը ճանաչել և շարունակում է ճանաչել ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս:
13:04 - 10 հունիսի, 2025
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիան
 |tert.am|

Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիան |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածբերում հակառուսական գրություններով պաստառներով ակցիային: Զախարովան ակնարկել է, որ այս ամենում ամերիկյան հետք է տեսնում: «Գիտե՞ք՝ Երևանում ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում... 2,000 հոգի: Հավանաբար, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել՝ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությւոնների խթանմամբ, և պետք չէ զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ: Իսկ գուցե, Հայաստանում ոմանց մոտ դեռ չե՞ն վերջացել USAID-ի փոխանցված գումարները», - ասել է նա: Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն ՀՀ-ի հետ աշխատելու մեծ և ընդգրկուն օրակարգ ունի և դա, նրա պնդմամբ, փոքրամասնության ներկայացուցիչներից շատերին դուր չի գալիս: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Հայաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են հանգամանալից բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ։ Շփումները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացնելու նպատակով, հայտնել է ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում, եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակում փոխգործակցության և միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում դիրքորոշումների համաձայնեցումը: Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների շուրջ։ Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։
16:56 - 20 մայիսի, 2025
ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս հստակություն կլինի Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում |armenpress.am|

ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս հստակություն կլինի Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս ամիս հստակություն կլինի Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում։ Այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  Նա հավելել է, որ ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը ՀՀ համար ռազմավարական կարևոր տարածքում համապատասխանում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։  «Ավանդական խնդիրները հաշվի առնելով, որոնք լուծում են ՌԴ հյուպատոսարաններն արտերկրում, տվյալ քայլը կարող է էական լիցք հաղորդել առևտրաներդրումային, գիտակրթական, մշակութային և հումանիտար համագործակցությանը, այդ տարածքի և Ռուսաստանի երկրամասերի միջեւ փոխշահավետ կապերի կարգավորմանը, տնտեսական օրակարգի առաջմղմանը մեր երկրների միջև։ Սյունիքը ձեռք է բերում կարեւոր նշանակություն նաեւ ԵԱՏՄ ֆորմատում` պայմանավորված Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրով»,- նշել է Զախարովան։ 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում հյուպատոսություն բացելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի առաջարկին։ 2024 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ այդ հարցը Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է՝ շեշտելով, որ սպասում են հայկական կողմի վերջնական հաստատմանը։ 
15:28 - 09 ապրիլի, 2025
ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները հաղթահարելու հարցում |armenpress.am|

ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները հաղթահարելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հետևում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և կողմերին զսպվածության, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է անում։  Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և ընդգծել, որ հաստատում են Բաքվին ու Երևանին ուղղված կոչը` զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ, խուսափել ցանկացած գործողությունից, որ կտանի իրավիճակի սրման։  «Բոլոր ծագող հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական ճանապարհով։ Մեր հերթին պատրաստ ենք ջանքեր գործադրել` գործընկերներին օգնելու հաղթահարել ծագած տարաձայնությունները խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, ինչպես նաև տրանսպորտային, տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման, սահմանազատման, հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում»,- ասել է Մարիա Զախարովան։ Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար կեղծ լուրեր է տարածում, թե հայկական զինված ուժերը իբր սահմանի տարբեր հատվածներում կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի բոլոր մեղադրանքները։ Ադրբեջանը նման գործելաոճ է որդեգրել այն բանից հետո, երբ կողմերը հայտարարեցին միմյանց միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Հայաստանը դրանից անմիջապես հետո Ադրբեջանին առաջարկեց քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի ու ժամկետների վերաբերյալ, սակայն Ադրբեջանը համաձայնագրի ստորագրման համար նոր նախապայմաններ է առաջ քաշում։ 
15:08 - 09 ապրիլի, 2025
Մեզ չեն կարող չանհանգստացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին լուրերը. Զախարովա |armenpress.am|

Մեզ չեն կարող չանհանգստացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին լուրերը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվային չեն կարող չանհանգստացնել խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացի լուրերի ֆոնին հաճախակիացած Հայաստանի և Ադրբեջանի սահմանին  լարվածության մասին լուրերը։ Զախարովան նաև նշել է, որ այդ համատեքստում Մոսկվան հանդես է գալիս Երևանի ու Բաքվի կողմից  անհապաղ եռակողմ պայմանավորվածություններն իրագործելու կոչով։ «Մենք հետևողականորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, խույս տալ էսկալացիայի տանող ցանկացած գործողությունից, ծագող բոլոր հարցերը լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է ռուս պաշտոնյան: Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ հնարավոր աջակցության մասին հարցին՝ Մարիա Զախարովան նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում  Ռուսաստանի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ուժի մեջ են, բայց ՀՀ կողմից դրա սառեցումը չի նպաստում անվտանգության ամրացմանը։ Զախարովան նաև նշել է, որ Մոսկվան ողջունում է առաջընթացը, որ արձանագրվել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացում՝ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հետ կապված: «Խաղաղության օրակարգում կան մի շարք կարևոր գլոբալ հարցեր, որոնք լուծման են սպասում, դա ճանապարհային, տնտեսական կապերի ապաշրջափակումն է տարածաշրջանում, դելիմիտացիան և հումանիտար բլոկը։ Հաստատում ենք նաև մեր պատրաստակամությունը բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու մեր գործընկերներին»,- ասել է Զախարովան և ավելացրել, որ ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է մեկնել տարածաշրջան` համապատասխան կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով։      
20:51 - 20 մարտի, 2025
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։  «Աջակցում ենք այս կարևոր քայլին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովայի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Վերահաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ողջ շրջանակում»,-հավելել է դիվանագետը։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան նպատակ ունի նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։  
20:53 - 14 մարտի, 2025
Մոսկվան չի բացառում «մոտ օրերին» ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները |azatutyun.am|

Մոսկվան չի բացառում «մոտ օրերին» ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական կողմը չի բացառում առաջիկա մի քանի օրվա ընթացքում շփումները ԱՄՆ ներկայացուցիչների հետ, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ առանց օրը հստակեցնելու։ «Մենք չենք բացառում առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները», - ասել է Զախարովան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 11-ին Ջիդդայում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարեց, որ ԱՄՆ պատվիրակներն Ուկրաինայի հարցով «այսօր կամ վաղը» կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Bloomberg-ը, CBS-ը, Fox News-ը և Axios-ը, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնեցին, որ այս շաբաթ նախատեսվում է Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Ռուսաստան։ Դոնալդ Թրամփն էլ, ըստ Reuters-ի, հույս է հայտնել, որ այս շաբաթ կխոսի Պուտինի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, թե «գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է»։ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցություններից հետո Վաշինգտոնն ու Կիևը համատեղ հայտարարեցին, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Ի պատասխան՝ Վաշինգտոնը խոստացել է Կիևին անհապաղ վերացնել հետախուզական տվյալների փոխանակման արգելքը և վերականգնել ռազմական օգնությունը։
09:34 - 12 մարտի, 2025
Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ համատեղ ջանքերով կողմերը կգան փոխադարձ ընդունելի լուծման. Զախարովա|1lurer.am|

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ համատեղ ջանքերով կողմերը կգան փոխադարձ ընդունելի լուծման. Զախարովա|1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ այդ երկրում России сегодня միջազգային մեդիախմբի մաս կազմող Sputnik գործակալության ներկայացուցչությունը փակելու հարցով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրել ենք մեր դիրքորոշումը մեզ համար կարևոր այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ՝ այն պակաս կարևոր չէ նաև Բաքվի համար։ Սպասում ենք կառուցողական արձագանքի»,- հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ համատեղ ջանքերով կողմերը կգան փոխադարձ ընդունելի լուծման։ «Հիմք ենք ընդունում այն, որ մեր գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթով և զերծ կմնան մեր երկրների ու ժողովուրդների միջև երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վնաս պատճառելուց»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
19:09 - 27 փետրվարի, 2025
ՀՀ իշխանությունների խնդիրն է հանրությանը տեղյակ պահել ԵՄ-ին անդամակցության գործընթացի հետևանքների մասին. Զախարովա |1lurer.am|

ՀՀ իշխանությունների խնդիրն է հանրությանը տեղյակ պահել ԵՄ-ին անդամակցության գործընթացի հետևանքների մասին. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Նորմատիվ-իրավական բազան և տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում, կրում են փոխադարձաբար բացառող բնույթ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը: Նրա խոսքով՝ Հայասատնի իշխանությունների խնդիրն ու պատասխանատվությունն է այդ մասին տեղյակ պահել հանրությանը, ինչպես նաև ներկայացնել այդ քայլի բոլոր հետևանքները և «լինել անկեղծ»: Զախարովայի խոսքով՝ բացի գործընթացի նրբությունները բացահայտելուց, ՀՀ իշխանությունները պետք է խոսեն նաև այլ երկրների՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացում ունեցած փորձի մասին:
16:29 - 14 փետրվարի, 2025