Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմին, որն ուղղակի ընտրվում է ԵՄ անդամ-պետությունների քաղաքացիների կողմից: Եվրոպական խորհուրդի հետ խորհրդարանը կազմավորում է ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը եւ համարվում է աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը:

Եվրախորհրդարանը ստեղծվել է 1957 թվականին: Ի սկզբանե անդամները նշանակվում էին ԵՄ անդամ-պետությունների խորհրդարանների կողմից: 1979 թվականից ընտրվում են բնակչության կողմից: Ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

Եվրախորհրդարանի բանաձևը Բաքուն «անհիմն ու կանխակալ» է որակել
 |azatutyun.am|

Եվրախորհրդարանի բանաձևը Բաքուն «անհիմն ու կանխակալ» է որակել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը, որը պահանջել էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը։ Ձայների գերակշիր մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը որակելով «անհիմն ու կանխակալ», Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պնդում է, թե այն «անտեսում է ինքնիշխանության, օրենքի գերակայության և արդարադատության սկզբունքները, ինչպես նաև ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու՝ Ադրբեջանի օրինական իրավունքը»։ «Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան վերականգնելով իր տարածքային ամբողջականությունն՝ Ադրբեջանն ունի բոլոր օրինական իրավունքները՝ պատասխանատվության ենթարկելու ծանր հանցագործությունների մեղավորներին, այդ թվում՝ զինված անջատողականության, խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և ահաբեկչության համար», - ասվում է հայտարարության մեջ։ Եվրոպական խորհրդարանը պնդել էր՝ հայերի դեմ Բաքվի դատավարությունները շինծու են, նրանք ենթարկվում են նվաստացման ու կտտանքների։
18:26 - 15 մարտի, 2025
Կոչ եմ անում որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը. Եվրոպական խորհրդի նախագահը դիմել է Փաշինյանին և Ալիևին
 |tert.am|

Կոչ եմ անում որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը. Եվրոպական խորհրդի նախագահը դիմել է Փաշինյանին և Ալիևին |tert.am|

tert.am: Անկեղծ շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման կապակցությամբ։ Սա վճռական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիարժեք կարգավորելու և տարածաշրջանը բացելու ուղղությամբ։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: «Այժմ ձեզ կոչ եմ անում առաջ շարժվել և որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել բոլոր հետագա քայլերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը», - ասել է Կոշտան։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։  ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
16:43 - 14 մարտի, 2025
Եվրախորհրդարանն  ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը |armenpress.am|

Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։   Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևն ընդունվեց 523 կողմ, 3 դեմ, և 84 ձեռնպահ ձայների համամասնությամբ։   Ընդունված բանաձևով Եվրոպական խորհրդարանի պատգամավորները խոր մտահոգություն են հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի առնչությամբ և կոչ են անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ՝ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։   Եվրոպական խորհրդարանի պատգամավորները շեշտադրում են հայ գերիներին ազատ արձակելու, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը։  Բանաձևը ԵՄ-ից և միջազգային կազմակերպություններից պահանջում է նպաստել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը, որպեսզի գնահատեն պատանդառված անձանց պայմանները, կոչ անում Եվրոպական խորհրդին նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ։   Արձագանքելով ադրբեջանական իշխանությունների՝ ՄԱԿ-ի կառույցները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու որոշմանը՝ բանաձևը խստորեն դատապարտում է այս քայլը և համարում, որ սա լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին ու մոնիթորինգի մեխանիզմներին։  Բանաձևը նաև կոչ է անում միջազգային քրեական դատարանին և վերջինիս գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանումների, հետապնդումների և էթնիկ զտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորված անձանց։ 
15:30 - 13 մարտի, 2025
ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն |armenpress.am|

ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ ու անկողմնակալ ձևով հետաքննվեն։  Յորգենսենն այդ մասին ասել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։  «Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք մեկնարկել են այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում։ Մենք տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության և մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Շատերդ նույն մտահոգություններն եք արտահայտել, և այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում՝ հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի և հարգվի։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այս հարցերին և մեր մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին», - ասել է հանձնակատար Յորգենսենը՝ հավելելով, որ ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումն է։ «Ուստի, Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական դատավարության և արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ և անկողմնակալ կերպով հետաքննվեն», - նշել է հանձնակատարը։ Հանձնակատար Յորգենսենը հավելել է, որ ԵՄ-ն շարունակելու է կոչ անել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը,  հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա, շարունակեն առաջընթացը հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։  «Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ կիրառելով մեր ունեցած բոլոր գործիքները։ Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին երկխոսության մեջ՝ ուղղված երկարատև և կայուն խաղաղության հաստատմանը», - եզրափակել է Յորգենսենը։ Եվրախորհրդարանի լիագումար նիստում մարտի 12-ին քննարկվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը, որը քվեարկության կդրվի մարտի 13-ին։ 
11:04 - 13 մարտի, 2025
Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին համարեց ռազմագերի, պահանջեց նրանց անհապաղ ազատ արձակել
 |azatutyun.am|

Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին համարեց ռազմագերի, պահանջեց նրանց անհապաղ ազատ արձակել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը համարում է ռազմագերի, դատավարությունները՝ ապօրինի և կեղծ՝ պահանջելով Բաքվից նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Այդ մասին բանաձևը խորհրդարանը քննարկեց երեկ երեկոյան, այսօր կեսօրին էլ փաստաթուղթը կդրվի քվերակության և, ամենայն հավանականությամբ, կընդունվի, քանի որ դրան միացել են խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունները։ «Մենք այլևս չենք կարող լռել», - հայտարարեց բանաձևի համահեղինակներից Մաղինա Մեժուղը, հավելելով․ - «Այդ մարդկանց միակ հանցանքն այն է, որ պաշտպանել են իրենց հողը, իրենց ժողովրդին ու իրենց իրավունքները։ Եթե մենք հիմա ոչ մի քայլ չձեռնարկենք, կնշանակի՝ հստակ ուղերձ ենք հղում Ալիևին, որ նա կարող է շարունակել այն, ինչ անում է Հայաստանի հետ՝ մնալով անպատիժ»։ «Ադրբեջանական զորքը էթնիկ զտումներ ու բռնություններ է իրականացրել, որ պետք է քննվեն Միջազգային քրեական դատարանում։ Դրան հետամուտ լինելու փոխարեն Եվրոպան գործարք է կնքում Ալիևի հետ ու նրան դասում ռազմավարական գործընկերների շարքում», - փաստում էին եվրոպացի պատգամավորները։
10:07 - 13 մարտի, 2025
Եվրոպական խորհրդարանը կքննարկի «Բաքվում հայերի ապօրինի կալանավորումներն ու կեղծ դատավարությունները»
 |azatutyun.am|

Եվրոպական խորհրդարանը կքննարկի «Բաքվում հայերի ապօրինի կալանավորումներն ու կեղծ դատավարությունները» |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։ «Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն ու այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները» խորագրով քննարկումները տեղի կունենան վաղը, իսկհրատապ բանաձևի քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին։ Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»: Երևանում բողոքի ցույցեր են մեկնարկել՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայերի։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հորդորել է Բաքվին անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին։ «Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն», - հայտարարել է Տյուրկը։
15:38 - 11 մարտի, 2025
ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով |armenpress.am|

ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։   Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։  Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ Կարթեյզերը անհրաժեշտ է համարել ընդգծել Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված հրատապ խնդիրները, որոնք չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը ևս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։    «Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», - իր նամակում գրել է Կարթեյզերը և Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։  Պատգամավորն իր նամակը եզրափակել է՝ նշելով, որ այս ամենն, անշուշտ, պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բարդ հարաբերություններով։ Եվրապատգամավորը խորապես հույս է հայտնել, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել այդ հարաբերությունների բարելավմանը և կօգնի պաշտպանել Հայաստանի իրավունքներն ու անվտանգությունն այն պայմաններում, երբ ցանկացած պահի կարող է բռնությունների նոր բռնկում լինել։  Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը նրանց ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել։ 
11:23 - 07 մարտի, 2025
Ադրբեջանը դեռևս չի մտածում ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
 |factor.am|

Ադրբեջանը դեռևս չի մտածում ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունները վերականգնելու մասին |factor.am|

factor.am: Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը, որը գրեթե մեկ տարի հարկադրված դադարեցնել է գործունեությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, մտադիր չէ վերականգնել հարաբերություններն այդ կառույցի հետ «ներկայիս պայմաններում»։ Այս մասին BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Մեջլիսի պատգամավոր Սամեդ Սեիդովը։ Նա կառույցին մեղադրել է «դեռևս Ադրբեջանի նկատմամբ օբյեկտիվությունից հեռու դիրքորոշում ցուցաբերելու մեջ»։ «Երբ նայում ենք ​​հանձնաժողովի նիստի օրակարգին, տեսնում ենք, որ երբ Ադրբեջանը չկա, նորից հնչում են մեղադրանքներ, զրպարտություններ, անհավանական հայտարարություններ։ Մենք կոնկրետ ասել ենք, որ պետք է հրաժարվեն այս քաղաքականությունից»,- ասել է Սեիդովը՝ հավելելով, որ դա «նորմալ երկխոսության և հաղորդակցության» կարևոր պայմաններից մեկն է։ ԵԽԽՎ-ի նոյեմբեր-դեկտեմբերին կայացած նստաշրջաններում քննարկումներ են ծավալվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և իրավապաշտպանների, ինչպիսիք են Ռուֆաթ Սաֆարովի և Անար Մամեդլիի ձերբակալությունների, ինչպես նաև անկախ լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումների վերաբերյալ։ Սեիդովը կարծում է, թե ներքին «ճգնաժամի» մեջ գտնվող ինստիտուտը չի կարող որևէ հայտարարություն անել Ադրբեջանի կամ այլ երկրի վերաբերյալ։ «Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը COP29-ի ժամանակ Ադրբեջանում էր, նույնիսկ նախագահ Իլհամ Ալիևն ընդունեց նրան, խոսվել է մեր հարաբերությունների, բանակցությունների, փոխադարձ կոնկրետ նախագծերի մասին։ Սակայն Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունում է հայտարարություններ, կազմակերպում է քննարկումներ և մեղադրում Ադրբեջանին՝ ամբողջությամբ հակառակ այս մթնոլորտին»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Ի պատասխան՝ Բաքուն հայտարարել է, որ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, արգելվում է մուտք գործել երկիր։
16:57 - 08 հունվարի, 2025
Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
 |civilnet.am|

Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում |civilnet.am|

civilnet.am: Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև, տեղեկացնում է Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Խորհրդարանն առաջարկում է նաև կասեցնելն էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022-ի փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պետք է «անվերապահորեն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»։ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակվող ճնշումները։ Բանաձևն ընդգծում է 2023-ից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք հատկապես ուժեղացել են COP29 գագաթնաժողովի շուրջ, և կոչ անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բանաձևը նաև ընդգծում է բանտարկյալների մարդու իրավունքների կանոնավոր խախտումը՝ ներառյալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները և կին քաղբանտարկյալների նկատմամբ նպատակաուղղված ոտնձգությունները: Կարևորն է՝ բանաձևում հիշատակվում են 23 հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, կոչ է արվում անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։ Բանաձևի նախագծի քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։ Այդ համատեքստում պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը կարևորել է Եվրախորհրդարանի «մոտեցման փոփոխությունը» և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, մասնավորապես, հղում անելով հայության բռնի արտաքսմանը։ Մեկ այլ խորհրդարանական՝ Մարինա Մեսուրեն հայտարարել է. «Մարդու իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են, Ադրբեջանը ամենավատ երկրներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատությանը, Human Rights Watch-ն արձանագրել է խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, ովքեր կալանավորվել են Լեռնային Ղարաբաղում գործողություններից հետո»: Խորհրդարանականը դատապարտել է «հայ հարևանների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականությունը»։
18:43 - 19 դեկտեմբերի, 2024
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ
 |azatutyun.am|

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրահանձնաժողովին՝ «անհապաղ» պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ՝ շեշտելով՝ Վրաստանում «ավտորիտար պետության բռնազավթման գործընթաց է ընթանում»։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասին ուղղված նամակը եվրոպացի պատգամավոր Միշալ Շչերբան է հրապարակել X-ի իր էջում։ Նամակում Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, մասնավորապես, կոչ են անում անձնական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարական ետքայլի, ընտրական օրենքների խախտման, վարչական չարաշահումների համար, ինչպես նաև այն դատավորների նկատմամբ, ովքեր քաղաքական դրդապատճառներով պատիժներ են սահմանում: Նամակում նշվում է, որ «Վրաստանի իշխող կուսակցությունը կեղծ ընտրություններից հետո զավթել է իշխանությունը և ճնշում է քաղաքացիական հասարակության բողոքը»։ Պատգամավորները կոչն անում նաև պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ և սառեցնել նրա ԵՄ բոլոր ակտիվները՝ երկրի սահմանադրորեն ամրագրված շահերի դեմ գործողությունների, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցության գոտին վերականգնելու ջանքերի համար։ Երկրում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում են ցույցերը։ Քաղաքացիներին փողոց է դուրս բերել Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու իշխանությունների որոշումը։ Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս օրերին ավելի քան 100 մարդ է ձերբակալվել։
10:57 - 02 դեկտեմբերի, 2024
Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին |armenpress.am|

Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին |armenpress.am|

armenpress.am: Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև  իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին:    Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր ընդունված Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերին և զեկույցներին, Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ և  անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։  Եվրախորհրդարանականներն ադրբեջանական իշխանություններին կոչ են անում զերծ մնալ հայկական մշակութային  և  կրոնական ժառանգությունը՝ այդ թվում վանքերը, խաչքարերը ալբանականացնելուց, պատմության վերաշարադրումից։ ԵԽ պատգամավորները կոչ են արել  ապահովել հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։  Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ծավալապաշտական հայտարարությունները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, ինչպես նաև դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։   Պատգամավորները դիմում են նաև ԵՄ գործադիր մարմիններին՝ ԵՄ խորհրդին, Եվրոպական Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին  և  կոչ անում ականջալուր լինել Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին և գործել դրանց ոգուն համահունչ։  ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը վերջին ամիսներին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ էր տարել Եվրոպական խորհրդարանում։ Այս հայտարարությունն ու նմանատիպ այլ նախաձեռնությունները շարունակական աշխատանքի արդյունքն են։   
10:59 - 05 նոյեմբերի, 2024
Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ՝ Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման կապակցությամբ

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ՝ Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման կապակցությամբ

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ բողոքի նոտա է հղվել Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման կապակցությամբ։ Ադրբեջանը պահանջել է Եվրամիությունից զերծ մնալ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարող, ներքին գործերին միջամտող, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարող կողմնակալ քայլերից»։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը։ ԵԽ-ն վերահաստատել է նաև իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։   «Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ։ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին», - նշված է բանաձեւում։ 
17:52 - 25 հոկտեմբերի, 2024
Կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը. Միլի մեջլիս
 |1lurer.am|

Կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը. Միլի մեջլիս |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի խորհրդարանը քննարկել է և մերժել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ: «Ադրբեջանի Միլի մեջլիսը կտրականապես մերժում է Եվրախորհրդարանի կողմնակալ և միակողմանի բանաձևը, որը խեղաթյուրում է իրականությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Խորհրդարանականները հայտարարել են, որ «Ադրբեջանին ուղղված մի շարք փաստաթղթեր պարունակում են փաստեր, անհեթեթ հայտարարություններ, մեղադրանքներ, սպառնալիքներ և կեղծ տեղեկությունների վրա հիմնված պահանջներ։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք կա մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, փորձեր են արվում միջամտել մեր ներքին գործերին»։ Միաժամանակ նրանք վրդովված են, որ, Հայաստանի նկատմամբ Եվրախորհրդարանում, իրենց բնորոշմամբ, ցուցաբերում են առանձնահատուկ հոգատարություն, խրախուսվում է Հայաստանի սպառազինումը:
19:47 - 24 հոկտեմբերի, 2024
Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը |armenpress.am|

Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւն ընդունեց 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։  Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված բանաձեւով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ՝ երկրի ներսում եւ արտերկրում։   Ընդգծելով, որ այս ճնշումները հատկապես ուժեղացել են COP 29-ին ընդառաջ՝ ԵԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել կամայականորեն բանտարկված ու կալանավորված բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել բոլոր տեսակի հետապնդումներն ու բռնաճնշումները։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում երկրի ներսում ստեղծված վախի մթնոլորտի վերաբերյալ, որը միտված է քաղաքացիական հասարակությանը լռեցնելուն։  «Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ։ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին», - նշված է բանաձեւում։  Եվրախորհրդարանը նաեւ կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ պետություններին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները չհյուրընկալվեն այնպիսի երկրներում, որտեղ մարդու իրավունքների ցուցանիշները վատն են։   Ընդունված բանաձեւով Եվրոպական խորհրդարանի անդամները կոչ են անում ԵՄ-ին դադարեցնել ադրբեջանական գազից կախվածությունը, կասեցնել 2022 թվականի փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ եւ պնդում են, որպեսզի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա գործընկերության համաձայնագրի նախապայման լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, իրավական բարեփոխումների իրականացումը և երկրում մարդու իրավունքների վիճակի ընդհանուր բարելավումը։ Եվրախորհրդարանականները հատուկ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը պետք է պատրաստակամություն ցուցաբերի հավատարմորեն ներգրավվելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։  Եվրախորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Եվրախորհրդարանը վճռականորեն աջակցում է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ ԵԽ-ն վերահաստատում է իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա  Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։   Եվրոպական խորհրդարանն ընդունված բանաձևով շեշտում է՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը հաղորդակցությանը վերաբերող խնդիրները պետք է բացառապես լուծվեն՝ հարգելով  Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ԵԽ պատգամավորները զգուշացնում են, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի է և ունենալու է լուրջ հետեւանքներ ԵՄ-Ադրբեջան գործընկերության վրա։   «ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը», - ասված է բանաձեւում։   Բանաձեւը, ողջունելով Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին հատկացված օգնությունը, կոչ է անում Հայաստան-ԵՄ համագործակցությունն էլ ավելի ամրապնդել անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ դատապարտում է Հայաստանին ուղղված ցանկացած ռազմական ագրեսիա, ուժի կիրառում կամ հիբրիդային սպառնալիք։  Ընդգծելով ԵՄ քաղաքացիական առաքելության կարեւորությունը Հայաստանում՝ եվրախորհրդարանականներն իրենց մտահոգությունն են արտահայտում Ադրբեջանից հնչող զրպարտիչ եւ քննադատական հայտարարությունների ու արշավների վերաբերյալ։ Այս համատեքստում ԵՄ-ին եւ անդամ երկրներին կոչ են անում մեծացնել եւ երկարացնել առաքելության մանդատը։  Բանաձեւը ողջունելով սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված առաջընթացը՝ կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել ցանկացած տեխնիկական և ֆինանսական աջակցություն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ կոչ է անում անդամ պետություններին սառեցնել ռազմական և անվտանգության սարքավորումների բոլոր արտահանումներն Ադրբեջան։  Բանաձեւը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր 23 հայ ռազմագերիներին։ Եվրախորհրդարանականներն Ադրբեջանին կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։ Բանաձեւը հորդորում է  համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։ ԵՄ կառույցներին կոչ է արվում շարունակել աջակցել Հայաստանին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված հարցերում անհրաժեշտ մարդասիրական կարիքները բավարարելու համար։   Խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ադրբեջանական իշխանություններին կոչ են անում զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխությունից և փոխարենը կոչ են անում պահպանել, պաշտպանել և խթանել առկա հարուստ բազմազանությունը։ ԵԽ պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն անհրաժեշտ մուտք տրամադրի Լեռնային Ղարաբաղ։   Բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչների ​​կամ Ադրբեջանի կառավարության եւ խորհրդարանի անդամների հրապարակային վիրավորանքներն ու ուղղակի սպառնալիքները ուղղված ԵՄ անդամ երկրների ընտրված պաշտոնյաներին։ Այս համատեքստում, Եվրոպական խորհրդարանը պահանջում է, որ Ադրբեջանի պաշտոնյաների մուտքը ԵՄ կառույցների շենքեր արգելվի մինչև հետագա ծանուցում։ 
15:43 - 24 հոկտեմբերի, 2024
Եվրոպական խորհրդարանը հաստատել է Ուկրաինայի համար նախատեսված 38 միլիարդ դոլար վարկը՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին
 |amerikayidzayn.com|

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Ուկրաինայի համար նախատեսված 38 միլիարդ դոլար վարկը՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը երեքշաբթի շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային մոտ 35 միլիարդ եվրո կամ 38 միլիարդ դոլար վարկի տրամադրումը հաստատելու համար: «Եվրամիության այս կարևոր ներդրումը Մեծ յոթնյակի [խոստացած] 50 միլիարդ դոլար վարկի մասն է...։ Սա կօգնի բավարարել Ուկրաինայի անհետաձգելի ֆինանսական կարիքները՝ Ռուսաստանի դաժան, լայնածավալ պատերազմի պայմաններում»,- X-ում նշել է Շմիգալը: Կիևին նման վարկի տրամադրման ծրագիրը համաձայնեցվել էր Եվրոպական խորհրդարանում դեռ հոկտեմբերի սկզբին: Հայտնի է, որ Մեծ յոթնյակը նախատեսում է Ուկրաինային տրամադրել ընդհանուր առմամբ 50 միլիարդ դոլար վարկ, որը մարվելու է սառեցված ռուսական պետական ակտիվներից ստացված շահույթի հաշվին: Կրեմլի այդ ակտիվները սառեցվել էին 2022 թվականի փետրվարին, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժում սկսեց Ուկրաինա:Ռուսական ակտիվների ավելի քան երկու երրորդը՝ մոտ 210 միլիարդ եվրո, սառեցված է ԵՄ 27 երկրներում, հիմնականում՝ բելգիական Euroclear ընկերությունում, որը զբաղվում է ակտիվների կառավարմամբ: ԵՄ-ն առաջինն է, որ հայտարարեց, թե Մեծ յոթնյակի նշված ծրագրի շրջանակում որքան գումար է տրամադրելու: Երկուշաբթի Մեծ Բրիտանիան տեղեկացրեց, որ Ուկրաինային կտրամադրի 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ կամ մոտ 2,9 միլիարդ դոլար վարկ: Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը նշել է, թե սպասվում է, որ Մեծ յոթնայկի մյուս երկրները կհայտարարեն իրենց ներդրումների մասին այս ուրբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը: ԵՄ ներկայացուցիչների խոսքով՝ թեև միության հաստատած վարկի չափը կազմում է մոտ 35 միլիարդ եվրո, սակայն այն կարող է պակաս լինել՝ կախված մյուս երկրների ներդրումներից: Ինչպես նշեցինք, Մեծ յոթնյակի նշված ծրագիրը նախատեսում է սառեցված ռուսական պետական ակտիվներից ստացված տոկոսները օգտագործել Ուկրաինան վարկավորելու համար, և այն գալու է փոխարինելու Եվրամիության գործող սխեմային, ըստ որի ցայսօր ֆինանսավորվել է Կիևը, և այս հուլիսին Ուկրաինային հատկացվեց շուրջ 1,7 միլիարդ դոլար:
10:33 - 24 հոկտեմբերի, 2024