Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ․ Փրկարար ծառայություն

Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ․ Փրկարար ծառայություն

Օգոստոսի 25-ին, ժամը 21։57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդում է Փրկարար ծառայությունը։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Kia» (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Ա․-ն (ծնված 2010 թ․), Տ․ Ա․-ն (ծնված 2011 թ․),Վ․ Ա․-ն (ծնված 2008 թ․) տեղափոխվել, իսկ Մ․ Դ․-ն (ծնված 1991թ․), Շ․ Ս․-ն (ծնված 2001թ․), Մ․ Կ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Դ․-ն (ծնված 2023թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
10:45 - 26 օգոստոսի, 2023
Կառավարությունը հավանություն տվեց ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ ՆԳՆ ծրագրին |news.am|

Կառավարությունը հավանություն տվեց ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ ՆԳՆ ծրագրին |news.am|

news.am: Կառավարությունն իր հերթական նիստում այսօր՝ օգոստոսի 17-ին, հավանության արժանացրեց Ներքին գործերի նախարարության ծրագիրը՝ ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ։ Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։ «Սա հերթական քայլերից է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման ավարտի համար։ Մենք Սևանա լճում հսկողություն ավելացնելու անհրաժեշտություն ունենք, և ջրային ոստիկանությամբ ունենալու ենք կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, փրկարարների և Սևան ազգային պարկի համագործակցությամբ։ Այս տարի հանրային լողափներում մենք ջրահեղձության երկու դեպք ենք ունեցել, քննությունն է ընթանում, որովհետև գոնե նման լողափներում մենք ջրահեղձության դեպքեր չպետք է ունենանք։ Սևանա լճում ջրային պարկների աշխատանքն էական փոփոխություն կբերի։ Սա նշանակում է, որ Սևանա լճում ջրային փոխադրամիջոցների երթևեկության կարգի խախտման դեպքում արձանագրումներ կլինեն, ալկոհոլի օգտագործման վերաբերյալ ստուգումներ կլինեն»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծառայությունն իրականացնելու համար նախնական ձեռք է բերվել 8 երկտեղանոց սկուտեր և 3 տեղանոց չորս սկուտեր։ «Մենք ձեռք ենք բերելու 4 նավ, որոնք ամբողջ տարի կծառայեն Սևանա լճում։ Այսինքն՝ ապօրինի ձկնորսությունը գործնականում լինելու է անհնարին։ Սևանա լիճը կհսկվի նաև դրոններով»- ասաց նա։ Փաշինյանը հավելեց, որ պարեկային ծառայությունը կներդրվի վերջին չորս մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Արարատի և Արմավիրում։ Հաջորդ խնդիրը կլինի դրանցում կանանց ներգրավվածության բարձրացումը։
12:34 - 17 օգոստոսի, 2023
Սևանա լճի մակարդակը իջել է․ հիդրոօդերևութաբանության կենտրոնը տվյալներ է հրապարակել

Սևանա լճի մակարդակը իջել է․ հիդրոօդերևութաբանության կենտրոնը տվյալներ է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 31-օգոստոսի 6 ընկած ժամանակահատվածում։  Ըստ այդ տվյալների՝ Սևանա լճի մակարդակը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.48մ (06.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.822 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 145.926 մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.694 մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 84.741 մլն. մ³:
16:21 - 07 օգոստոսի, 2023
ՆԳՆ ենթակա ծառայությունները Սևանա լճում ու լողափերին անցել են ուժեղացված ծառայության

ՆԳՆ ենթակա ծառայությունները Սևանա լճում ու լողափերին անցել են ուժեղացված ծառայության

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։ Այդ մասին ասված է ՆԳՆ ֆեյսբուքյան էջում։«Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես և մայրաքաղաք տանող ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալվել են ժամանակավոր փրկարարական հենակետեր և նույնպես իրականացվում է ուժեղացված ծառայություն։Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները»,- նշված է գրառման մեջ։
10:50 - 15 հուլիսի, 2023
«Սևան ազգային պարկ»-ի տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար. Դատախազություն

«Սևան ազգային պարկ»-ի տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար. Դատախազություն

2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Գ.-ն 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրի շրջանակներում կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, ակտ, ինչպես նաև օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից կատարել է 3 մլն 683 հազար դրամի հափշտակություն: Բացի այդ, ՊՈԱԿ-ի և «Կարեն Աղաբաբյան Էռնեստի» Ա/Ձ-ի միջև 2017 թվականի հուլիսի 11-ին կնքված գնման պայմանագրի շրջանակներում, Վ.Գ.-ն, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 մլն դրամ: Վերը նշվածից բացի, Վ.Գ.-ն, ՊՈԱԿ-ի և Բնապահպանության նախարարության միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված՝ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի շրջանակներում, կազմել է կեղծ հաշվետվություններ և խարդախությամբ հափշտակել 20 մլն 969 հազար դրամ, այնուհետև իրականացրել հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: 2023 թվականի հուլիսի 10-ին հսկող դատախազը միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Վ.Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: 2023 թվականի հուլիսի 11-ին դատարանը մասնակի բավարարելով միջնորդությունը՝ Վ.Գ.-ի նկատմամբ կիրառել է այլընտրանքային խափանման համակցված միջոցներ՝ վարչական հսկողություն և գրավ՝ 10 մլն դրամի չափով»,-նշված է հաղորդագրությունում։
16:46 - 13 հուլիսի, 2023
Խորհրդարանն ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը
 |armenpress.am|

Խորհրդարանն ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ոռոգման նպատակով այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով  65 կողմ, 22 դեմ ձայներ: Նախագծով առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված հիդրոօդերևութաբանական վիճակով և սակավաջրությամբ: Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվել է տարբեր տարիներին, այդ թվում՝ 2008-ին, 2012-ին, 2014-ին, 2017-ին, 2018-ին և 2021-ին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել էր, որ մինչև այսօր Սևանա լճից վերցվել է 82.3 մլն խմ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր նախագծին:
12:28 - 12 հուլիսի, 2023
Կառավարությունը ձախողել է ջրամբարաշինությունը. ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա. Արթուր Խաչատրյան
 |news.am|

Կառավարությունը ձախողել է ջրամբարաշինությունը. ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա. Արթուր Խաչատրյան |news.am|

news.am: Կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Ես երեկ հարց տվեցի՝ ինչքան ջուր է բաց թողնվել մինչեւ ոռոգման սեզոնը եւ պատասխան չստացա: Որովհետեւ ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա: Ակնհայտ է, որ մինչեւ ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգան եւ այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խղճմտանքի առաջ չկանգնեցնեն, ասելով՝ բա որ ջուր չտանք, այդ մարդիկ ինչով են ջրելու: Պետք է մինչեւ ոռոգման սեզոնը ջրամբարներում բավականաչափ ջուր լինի, այլապես ցանքատարածությունները կրճատվել են, բերքը կրճատվել է, եւ դրանով պայմանավորված մեզ մոտ տեղական արտադրության բանջարեղենի առաջարկը նվազել է եւ գները բարձրացել են: Ջուր քիչ է օգտագործում գյուղատնտեսությունը, որովհետեւ բերքն ավելի քիչ է լինում: Ջուրը, որ հասանելի եք դարձնում, քիչ է»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: Նա նկատեց, որ անցյալ տարվա ջրամբարաշինությունը կատարվել է 46 տոկոսով. «Եթե ճիշտ կատարվեր, այսօր այդ խնդիրը չէինք ունենա: Իսկ ինչքան է եղել ոռոգման համակարգերի առողջացում ծրագիրը ՏԿԵ նախարարության ծախսերի առաջին կիսամյակում. 32,6 տոկոս: Մյուս տարի էլի նույն խնդրի առաջ ենք կանգնելու, որովհետեւ այս կառավարությունը որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը: Էլի գալու եք ասելու եք՝ բա ինչ անենք, ջուր չտանք, բերք չի լինի»,-ընդգծեց Խաչատրյանը: Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նխագիծը, որով առաջարկվում է 2023-ին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 240 մլն խմ՝ 170 մլն խմ-ի փոխարեն:
11:41 - 12 հուլիսի, 2023
Բա հպարտորեն հայտարարում էիք՝ այսուհետ Սևանից հավելյալ ջրի բաց թողումը բացառելու եք․ Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Բա հպարտորեն հայտարարում էիք՝ այսուհետ Սևանից հավելյալ ջրի բաց թողումը բացառելու եք․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Կառավարությունն ակնհայտ օրենքին ոչ համապատասխան առաջարկ է ներկայացնում Սևանա լճից լրացուցիչ  ջրառ կատարելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Բնապահպանության նախկին նախարարը նախագծի հեղինակներին հիշեցրեց, որ 2019 թվականին օրենքի կարգավորումներով հնարավորություն կար ջրի բացասական հաշվեկշիռ լինելու դեպքում լրացուցիչ ջուր բաց թողնել, սակայն, իշխանությունն այդ կարգավորումը փոխել է։ «Բա հպարտորեն հայտարարություններ էինք անում և ասում՝ այսուհետ Սևանա լճից հավելյալ  ջրի բաց թողելը բացառվելու է բացասական բալանքի դեպքում։ Հիմա ինքներդ խախտում եք ձեր իսկ կողմից ընդունված  կանոնը և հայտարարում եք այլ բան։ Այս դեպքում օրենքն արգելում է դա անել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Մինասյանը նկատեց՝ Սևանա լճից հավելյալ ջուր վերցնելու համար նաև չի հայտարարվել, որ երաշտային տարի է, հանրապետությունում ջրի դեֆիցիտ կա։ Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կառավարությունն առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, մեր ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով։
12:37 - 11 հուլիսի, 2023
Սևանա լճի մակարդակը մայիսի համեմատությամբ բարձրացել է 13 սմ-ով
 |armenpress.am|

Սևանա լճի մակարդակը մայիսի համեմատությամբ բարձրացել է 13 սմ-ով |armenpress.am|

armenpress.am: Սևանա լճի մակարդակն այս պահին 1956 սմ է, մայիսի 14-ի դրությամբ բարձրացել է 13 սմ-ով: Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ-ում Սևանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ նախագծի քննարկմանը: «Մայիսի 14-ի դրությամբ Սևանի մակարդակը եղել է 1943 սմ: Մենք այսօրվա դրությամբ ունենք 1956 սմ: Այսինքն՝ մայիսի 14-ից հետո Սևանի մակարդակը 13 սմ-ով բարձրացել է»,- ասաց փոխնախարարը: Այս տարի մինչև այսօր Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվել է 82.3 մլն խմ ջրառ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ: 13 մլն խմ-ն հաշվարկային 1 սմ-ն է: «Ստացվում է, որ մենք ինչքան վերցրել ենք, այդքան ավելացրել ենք Սևանում: Եվ այդ +13 սմ-ն այլ երևույթի արդյունք է: Մի տարբերակ կարող է լինել ջրերի հոսքը, մյուսը՝ գոլորշացման ռեժիմները: Դա ուսումնասիրության այլ թեմա է: Բայց փաստ է, որ Սևանն այս պահին 13 սմ-ով բարձրացել է»,- ասաց Տերտերյանը:
11:50 - 11 հուլիսի, 2023
Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի
 |armenpress.am|

Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի |armenpress.am|

armenpress.am: Սևանա լճից այս տարի նախատեսվում է իրականացնել 240 մլն խոր. մետր ջրառ:  «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:  «Առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, մեր ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով»,-ասաց Տերտերյանը: Փոխնախարարն ասաց՝ ենթադրում են, որ օգոստոսին լրացուցիչ ջրառի խնդրին անդրադառնալու կարիք կլինի, ինչով պայմանավորված էլ խնդրում են ԱԺ-ին քննարկել այս առաջարկը, որ կարողանան ոռոգման սեզոնն առանց ընդհատումների անցկացնել: Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվել է տարբեր տարիներին, այդ թվում՝ 2008-ին, 2012-ին, 2014-ին, 2017-ին, 2018-ին և 2021-ին: Տերտերյանը ներկայացրեց նաև որոշ ցուցանիշներ՝ հիմնավորելու լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը: 2019-ի հուլիսի 10-ի դրությամբ Հրազդան գետի ջրթողությունը եղել է 12.6 խմ, 2020-ին՝ 7.6, 2021-ին՝ 4.9, 2022-ին՝ 10, իսկ 2023-ին՝ 6.6: Մինչև այսօր Սևանա լճից վերցվել է 82.3 մլն խմ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ: 2022-ին տեղափոխվել է 148 մլն խմ: «Սա խոսում է նրա մասին, որ մենք այս տարի ունենք իսկապես ջրի լուրջ դեֆիցիտ»,-նշեց փոխնախարարը:
11:28 - 11 հուլիսի, 2023
«Սևան» ազգային պարկում սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10 000-ը չորացման սպառնալիքի տակ է․ հրատապ քննարկում նախարարի գլխավորությամբ

«Սևան» ազգային պարկում սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10 000-ը չորացման սպառնալիքի տակ է․ հրատապ քննարկում նախարարի գլխավորությամբ

Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան»ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումներիև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիների չորացման խնդիրը։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:   «Սևան» ազգային պարկի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչները հանդես են եկել իրավիճակի մասին զեկույցներով։    Խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը:   Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10.000 հատ: Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում: Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։   Հանդիպման ընթացքում քննարկվել են լուծման հնարավոր տարբերակներ, ներկայացվել է նաև միջազգային փորձը նման իրավիճակներում։   Նախարարը գործընկերներին ներկայացրել է խնդրի լուծման հրատապությունը, որոշում է կայացվել, շարունակել ուսումնասիրությունները, կարճ ժամանակահատվածում ամփոփել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գործել հրատապ ժամանակացույցով։
18:32 - 29 հունիսի, 2023
Հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք. ՇՄՆ-ն հաստատում է Սևանի ափին ապօրինի ավազի հանքի մասին հրապարակումը

Հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք. ՇՄՆ-ն հաստատում է Սևանի ափին ապօրինի ավազի հանքի մասին հրապարակումը

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանի ափին ավազի հանքի հետ կապված հրապարակման կապակցությամբ: «Ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված «Ահազանգ․ Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք» վերտառությամբ հրապարակումների, հայտնում ենք հետևյալը․ Նախքան ահազանգի սոցիալական ցանցերով տարածվելը, սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ներկայացուցիչների կողմից ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում Երևան -Շորժա M14 մայրուղու հարակից հատվածում հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք։ Դեպքի վայր են ժամանել «Սևան» ազգային պարկի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները։ Նյութերը փոխանցվել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի կողմից փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ: Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
09:37 - 21 հունիսի, 2023
Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է, որսի 600 տոննա քվոտա է սահմանվել․ Հակոբ Սիմիդյան |aravot.am|

Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է, որսի 600 տոննա քվոտա է սահմանվել․ Հակոբ Սիմիդյան |aravot.am|

aravot.am: 2022 եւ 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (լուսանկարում)։ «Սեւանա լճում սիգի քանակի ավելացում ենք ունեցել, դրա համար, ի տարբերություն 2021 թվականի՝ 2022 թվականին 600 տոննա քվոտա ենք սահմանել, որն ամբողջությամբ իրացվել է։ Շուրջ 580 տոննայի քվոտա ենք տվել, որից 37․6 մլն բնօգտագործման վճար է ստացվել։ 2022 եւ 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Եվ սա շարունակական է լինելու։ 300 մլն դրամ հատկացրել ենք Սեւանա իշխանի ծրագրի շարունակման համար»,- ասաց նա։ Հակոբ Սիմիդյանը հավելեց, որ որսի 600 տոննա քվոտայի շրջանակներում շուրջ 800 ձկնորս է ներգրավված եղել, այսինքն՝ հնարավորինս մեծ թվով մարդիկ են օգտվել ծրագրից։ «Մենք գիտենք, որ Սեւանա լճից այդ 600 տոննա սիգը չէ, որ դուրս է բերվում։ Քվոտայի սահմանումը 2020 թվականից է սկսել, միտքն այն է, որ հաշվարկենք ձկնատեսակի պաշարները, սահմանենք քվոտա եւ կարողանանք ձկնորսությունը բերենք օրինական դաշտ։ Անցած տարի երկու փուլով է եղել, առաջին փուլով գարնանային շրջանում 300 տոննա քվոտա ենք սահմանել։ Հաշվառում ենք իրականացրել, որի արդյունքում պաշարները թույլ են տվել, որ երկրորդ 300 տոննան էլ կարողանանք տրամադրել։ Այս տարի նույն տրամաբանությամբ ենք առաջ գնում, հաշվառման արդյունքում գարնան համար արդեն 300 տոննա սահմանվել է, քվոտան, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ արդեն տրամադրվել է։ Սպասում ենք Չեխիայից մեր գործընկերների այցին, որոնք, ըստ էության, իրենց գործիքներով կգան եւ Սեւանա լճում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառում կանեն։ Հուսամ, որ քվոտաների տրամադրման գործընթացը կհասցնենք նրան, որ ձկնորսությունն ամբողջությամբ կհայտնվի օրինականության շրջանակներում»,- ասաց նա։ Սեւանա լճի ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքների շրջանակում 2022-ի բյուջեով նախատեսված է եղել 118 մլն դրամ։ «2023 թվականին ամփոփելիս հուսամ մենք արդեն 400 հեկտար ափամերձ տարածք կմաքրենք»,- ասաց Սիմիդյանը։
12:48 - 06 հունիսի, 2023