Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

«Անկախ դիտորդ» դաշինքի նախնական գնահատականը Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրությունների դիտարկման վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դաշինքի նախնական գնահատականը Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրությունների դիտարկման վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրությունների դիտարկումների նախնական գնահատականը։  «Քվեարկության օրը Փարաքար համայնքում Դաշինքը դիտարկումն իրականացրել է 3 շրջիկ խմբերի միջոցով, իսկ Գյումրի համայնքում՝ 6 շրջիկ խմբերի և արագ արձագանքման 2 խմբերի միջոցով։ Դիտարկվել են Փարաքարի բոլոր 16 և Գյումրու 82 տեղամասերից 81-ը:  Տեղամասային ընտրական հանձնաժողովի առավոտյան նիստերը (7:00-8:00) դիտարկվել են 13 տեղամասերում, իսկ քվեարկության ժամանակահատվածում դիտորդներն այցելել են 97 տեղամասեր, ընդ որում, ահազանգերով կամ իրավիճակի վերագնահատման նպատակով՝ 50 տեղամասերը դիտարկվել են 2 և ավել ավելի անգամ: Ձայների հաշվարկի և արդյունքների ամփոփման նիստը դիտարկվել է 9 տեղամասերում: Փարաքար համայնքի ընտրություններն սպասարկող թիվ 14 ԸԸՀ-ում դիտարկվել է բոլոր 16 տեղամասերի, իսկ թիվ 31 ԸԸՀ-ում՝ 40 տեղամասերի արդյունքների հանձնումը: Դիտարկման ժամանակահատվածում արձանագրվել է ընդհանուր առմամբ 61 խախտում 41 տեղամասերից։ Այս խախտումներում հիմնականում ներգրավված էին վստահված անձինք, հանձնաժողովի անդամները և ընտրողները: Առանձնահատուկ անհրաժեշտ է նշել Գյումրիի 31/45 և 31/70 տեղամասերը, որոնք, համապատասխանաբար, կապված են Հայաստանի կոմունիստական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակները գլխավորող Վարդան Ղուկասյանի և Սարիկ Մինասյանի հետ: Այս տեղամասերն առանձնանում են ընտրողների առավել բարձր մասնակցություն տոկոսով, ինչպես նաև շարունակական խախտումներով:  Թեև ընդհանուր առմամբ Փարաքար համայնքում մասնակցությունն ավելի բարձր էր, էական ազդեցություն է ունեցել «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանի հաշվառման բնակավայրում՝ Մերձավանում մասնակցության բարձր տոկոսը։ Որպես օրինաչափություն՝ հարկ է արձանագրել տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ցածր պատրաստվածության և տեղամասում կատարվող խախտումների ուղիղ հարաբերակցությունը: Նկատելի էր Փարաքարի տեղամասային ընտրական հանձնաժողովների պատրաստվածության ավելի բարձր մակարդակը: Առանձին դեպքերում հենց հանձնաժողովների նախագահների չիմացության պատճառով խոչընդոտվել էր ընտրողների քվեարկությունը, երբ, օրինակ, նախագահը չէր առարկում վստահված անձի կողմից իրականությանը չհամապատասխանող կարգավորման մեջբերման դեմ, խոչընդոտվում էր դիտորդների կողմից գրանցամատյանում գնահատականը գրանցելու իրավունքը, ֆիզիկական ներգործություն էր ցուցաբերվում «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդի հանդեպ, որին չհիմնավորված կերպով հեռացնում էին տեղամասից: Նույն կերպ՝ ցածր պատրաստվածության հետևանք էր մեկ այլ խնդիր, որը, չնայած չունի որևէ ազդեցություն բուն ընտրական գործընթացի վրա, ուղիղ առնչվում է Դաշինքին․ արձանագրվել են դեպքեր, երբ առաքելության դիտորդ չհանդիսացող անձինք ներկայացել են որպես «անկախ դիտորդ» և այդ անվան տակ գրանցվել հանձնաժողովների գրանցամատյաններում: Այսինքն, փաստացի տեղամասային ընտրական հանձնաժողովը չի ստուգել դիտորդների իրական հավատարմագրումը։ Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ Գյումրու ընտրական տեղամասերում նկատվում էին առերևույթ քաղաքական հարում ունեցող դիտորդներ, որոնք ներկայանում էին որպես մասնակից կուսակցություններից կամ դաշինքներից մեկի վստահված անձ: Մասնավորապես, «Հայաքվեի» առանձին դիտորդներ հայտնում էին, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի, իսկ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի առանձին դիտորդներ՝ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք են:  Առհասարակ, այս ընտրություններում դիտորդական առաքելությունների կոմպետենտությունը, անաչառության և քաղաքական զսպվածության սկզբունքները կասկածի տակ էին դրվում հենց դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից, ինչի վերաբերյալ Դաշինքը նույնպես կներկայացնի իր դիրքորոշումը վերջնական զեկույցում: Բազմաթիվ դեպքերում լրատվական աղմուկի պատճառ դարձած միջադեպերը խախտում չեն պարունակել կամ ոչ ճշգրիտ են մեկնաբանվել։ Քվեարկության արդյունքների ամփոփման փուլում ամենաարտառոց դեպքն արձանագրվել է Գյումրու 31/77 տեղամասում, որտեղ քվեարկության մի քանի ծրարներից դուրս բերված քվեաթերթիկների վրա փակցված են եղել տեղամասային կենտրոնի համար չպարունակող, այսինքն՝ սահմանված նմուշի չհանդիսացող դրոշմանիշեր, որոնք համարվել են վավեր։ Նույն տեղամասում, անճշտությունները քողարկելու նպատակով, հանձնաժողովը փորձ է կատարել 2 ընտրողների փոխարեն կեղծ ստորագրել ընտրողների ցուցակում։ Այս հանգամանքներից ելնելով՝ կարծում ենք, որ արդյունքների վերահաշվարկ պետք է իրականացվի առնվազն 31/77 տեղամասում։ Այս համատեքստում հարկ է նաև նկատել, որ դրոշմանիշերի արտադրական խոտանի պատճառով 31/70 տեղամասին հատկացված դրոշմանիշերի քանակը ավել էր փաստաթղթավորված քանակից: Այս երկու դեպքերը վկայում են, որ դրոշմանիշերի արտադրության որակը և վստահելիությունը մտահոգիչ է (առաջին անգամ՝ 2017 թվականին դրանց ներդրումից հետո): Մոտակա օրերի ընթացքում սպասվող ենթադրյալ վերահաշվարկները կարող են նաև բացահայտել Գյումրիում ընտրողների ուղղորդման կամ ճնշման հետևանքները՝ հաշվի առնելով համամասնական ընտրակարգով իրականացվող ընտրությունների համար անվավեր քվեաթերթիկների քանակի չափազանց բարձր՝ 1․3% լինելու հանգամանքը (համեմատության համար` Փարաքարում 0․2% էր) և, օրինակ, 31/77 տեղամասում միանման պատռված, անվավեր ճանաչված քվեաթերթիկների առկայությունը, ինչն արձանագրվել էր Դաշինքի կողմից: Նշենք, որ նախընտրական փուլում Դաշինքը ներկայացրել է հանցագործության մասին երեք հաղորդում՝ պաշտոնական դիրքի չարաշահման (ՔՕ հոդված 441), ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման (ՔՕ հոդված 221, երկու դեպք) ու քարոզարշավին մասնակցելուն պարտադրելու (ՔՕ հոդված 210, մաս 1) վերաբերյալ: Քվեարկության օրը ներկայացված հանցագործության մասին միակ հաղորդումը վերաբերել է դիտորդի գործունեության խոչընդոտմանը (ՔՕ հոդված 210, մաս 1, երկու դեպք) և քվեարկության գաղտնիության խախտմանը (ՔՕ հոդված 215, մաս 2): Նախընտրական քարոզչության փուլում Դաշինքը նաև ներկայացրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ դիմումներ՝ կապված նման իրավունք չունեցող անձի կողմից քարոզարշավին մասնակցելու (ՎԻՎՕ հոդված 40.8, մաս 1), վարչական ռեսուրսի չարաշահման (ՎԻՎՕ հոդված 40.8, մաս 2), քվեարկության նախորդ օրն ու քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն քարոզչություն իրականացնելու (ՎԻՎՕ հոդված 40.1), ինչպես նաև անձնական տվյալների մշակման կարգը խախտելու (ՎԻՎՕ հոդված 189.17, մաս 1) հետ: Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ իրավապահ մարմիններն ընտրակաշառքի ու բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ քննվող գործերի սահմաններում մարտի 27-ին և 30-ին իրականացրել են ընտրական սուբյեկտ հանդիսացող անձանց ձերբակալություններ: Դաշինքը համարում է, որ իրավապահները պետք է պայքարեն ընտրական հանցագործությունների դեմ և ձգտեն դա անել այնպես, որ նվազագույն միջամտություն լինի ընտրական պրոցեսին, ինչպես նաև ընտրողական մոտեցում չցուցաբերվի քաղաքական ուժերի հանդեպ: Անհրաժեշտ է ընդգծել, որ կարճաժամկետ դիտարկման արդյունքում «Անկախ դիտորդի» կողմից արձանագրված, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով հասանելի դարձած խախտումների բնույթն ու քանակը այնպիսին էին, որ «Անկախ դիտորդ» դաշինքը կարող է արձանագրել, որ քվեարկության արդյունքները Գյումրիում ընդհանուր առմամբ արտահայտում են ընտրողների կամքը: Այդուհանդերձ, Գյումրիում քվեարկության օրվան նախորդող փուլում ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության դեպքերը կրել են պարբերական բնույթ, և դրանց ազդեցության գնահատումն անհնարին է: Փարաքար համայնքում ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող էական հանգամանքներ «Անկախ դիտորդը» չի արձանագրել: «Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել նախընտրական փուլի և քվեարկության օրվա ընթացքում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի թիմակիցների հանդեպ հարուցված քրեական վարույթների, «Անկախ դիտորդի» կողմից ներկայացված և դեռևս ընթացք չստացած հաղորդումների ընթացքին, ինչպես նաև վերահաշվարկների ընթացքին և արդյունքներին: Նախատեսվում է նաև զննության ենթարկել քաղաքական ուժերի հայտարարագրված և այլ կերպ նույնականացված ֆինանսավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
17:37 - 01 ապրիլի, 2025
Նախընտրական փուլում «Անկախ դիտորդը» ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում, քվեարկության օրը՝ 2 հաղորդում
 |1lurer.am|

Նախընտրական փուլում «Անկախ դիտորդը» ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում, քվեարկության օրը՝ 2 հաղորդում |1lurer.am|

1lurer.am: Նախընտրական փուլում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի և քարոզչություն պարտադրելու վերաբերյալ խախտումներ: Այդ մասին ՏԻՄ ընտրություններին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջիկ դիտորդական առաքելության տվյալները ներկայացնելիս ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Երեք հաղորդումներից մեկը վերաբերում է Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ձայնով ձայնագրությանը, որը ենթադրում է քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու պարտադրանք, մյուսը վերաբերում է Մարտուն Գրիգորյանի անունից բարեգործության և նախընտրական արգելքի խախտմանը՝ շիբինապատման դեպքին: Երրորդ հաղորդումը վերաբերում է Սարիկ Մինասյանին, որը վերաբերում է և՛ բարեգործության արգելքի խախտման, և՛ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերին: «Քվեարկության օրը ներկայացրել ենք հաղորդում 2 հոդվածով. դա դիտորդի գործունեության խոչընդոտումն է՝ 210-րդ հոդվածի 1-ին մաս, և դա քվեարկության գաղտնիության խախտումն է՝ 215-րդ հոդվածի 2-րդ մաս»,- ասաց նա: Դեպքերից մեկի համաձայն՝ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահն ուղղորդել է ընտրողներին, որ քվեարկեն, և պահանջել է արձանագրություն կազմել, բայց դա ավարտվել է դիտորդի՝ ընտրատեղամասից հեռացումով: «Մենք քվեարկության գաղտնիության և դիտորդի գործունեության հետ կապված հաղորդում ենք տվել»,- տեղեկացրեց Իոաննիսյանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք հաղորդումներ են ներկայացվել նաև ԿԸՀ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որը, ըստ Դանիել Իոաննիսյանի, բացառիկ է ընտրությունների կոնտեքստում: Խոսքը վերաբերում է քարոզարշավին մասնակցելու իրավունք չունցող անձի կողմից քարոզչություն իրականացնելուն: «Մասնավորապես՝ ՌԴ Պետդումայի պատգամավորի մասին է խոսքը, որը քարոզում էր «Մայր Հայաստան» դաշինքի օգտին»,- ասաց նա:
16:47 - 31 մարտի, 2025
«Կրիմինալը գոնե անտարբեր չէ»․ Դանիել Իոաննիսյանը՝ հարցին, թե «որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը»

«Կրիմինալը գոնե անտարբեր չէ»․ Դանիել Իոաննիսյանը՝ հարցին, թե «որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը»

Մենք Գյումրիում արձանագրել ենք 19 խախտում, 14 խախտում՝ Փարաքարում։ Այս մասին ասուլիսում ասել է «Անկախ դիտորդ» առաքելություն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Նա նշեց, որ արձանագրել են վիճաբանության 4, բաց քվեարկության՝ 3, դիտորդի իրավունքի խախտման 2 դեպք։ 6 դեպք, երբ քաղաքացին իրավունք չի ունեցել ընտրատեղամասում գտնվելու, բայց եղել է։ 9 դեպք արձանագրվել է վստահված անձի վերաբերյալ․ «Վերջինս հիմնականում կոնկրետ մեկ քաղաքական ուժի մասնակցությամբ է եղել, բայց հիմա դրա մասին հայտարարելը ճիշտ չի լինի, սպասենք 20։00-ին։ Վիճաբանության երեք դեպք է եղել Գյումրիում։ Դեպքերից մեկում քաղաքացուն չի տրվել առաջադրված թեկանածուներից մեկի քվեաթերթիկը, բայց կասկած ունենք, որ այս դեպքը պարբերական բնույթ է կրել, որովհետև մեր արձանագրումից հետո եղան ընտրողներ, որոնք մեզ նույն խախտման մասին ասացին»։ Իոաննիսյանը նշոց, որ 31/37 ընտրական տեղամասում «Անկախ դիտորդի» դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը այն ընտրողներին, որոնք օգնողի համար չեն դիմել, հանձնաժողովին նախագահն ինքն է առաջարկել օգնողի, դիտորդը պահանջել է, որ նախագահն արձանագրի այդ մասին, նրանք արձանագրել են, հետո որոշել, որ իրենց խանգարում է դիտորդը և հեռացրել են։  «Կան կրկնվող պարբերականությամբ խախտումներ, կան եզակի խախտումներ և այնպիսի խախտումներ, որոնք այսքան տարվա դիտորդության մեջ առաջին անգամ ենք տեսել։ Պետք է այս ամենը ամբողջությամբ մեջ դիտարկենք, այսինքն և նախընտրական ընթացքը, թե ամբողջ ընտրական, թե հաշվարկը», - նշեց նա։ Իոաննիսյանը դժվարացավ ամենակոպիտ խախտումը նշել, բայց նշեց՝ իր կարծիքով՝ գուցե 31/37, 31/70 տեղամասերի խախտումներն են․ «Վերջինում պարբերաբար լարված իրավիճակներ, լեզվակռիվներ են լինում։ Ամեն դեպքում, միակ խնդրահարույցը չեն, բայց քրեական օրենսգրքի հոդվածի մասով սրանք են»։  «Անկախ դիտորդ» առաքելություն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցին, թե «որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը»։  Իոաննիսյանի խոսքով՝ դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև դրանք լատենտային բնույթ կրող են։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իրենց ինդիկատորները թույլ են տալիս ասել, որ տեղական կրիմինալը գոնե անտարբեր չէ։  «Սրա ցուցիչներից մեկը՝ եթե գյուղում տրամաբանական է, որ մարդիկ առավոտյան են քվեարկում, որ հետո անցնեն իրենց գործերին, քաղաքում մարդիկ կիրակի առավոտյան երկար են քնում։ Եվ այն թաղամասում որտեղ կրիմինալն ավելի ներկայացված է, այդ թաղամասերում կա մասնակցույթան բաձր մարակարդակ, ընդ որում որոշներում ավելի բարձր քան միջին մակարդակը, ես կասեմ ժամը 20։00-ից հետո, որովհետև եթե հիմա ասեմ միանգամից կհասկանան, որ ուժի վերաբերյալ է խոսքը։ Այս պարագայում իրենք ունենում են իրենց ենթարկեցրած էլեկտորատ և հնարավորինս շուտ են բերում, որ ամբողջ օրվա ընթացքում շատ ժամանակ ունենալու գտնելու այն մարդկանց, որոնք իրենց էլեկտրատից չեն եկել։ Նախքան 2018 թվականը այդ ընդհանուր ցուցանիշն ավելի բարձր էր, քան 2018 թվականից հետո»։
16:16 - 30 մարտի, 2025
Ես ոչ մեկին չեմ միանալու. Փարաքարի ավագանու թեկնածու Վալոդյա Գրիգորյան
 |tert.am|

Ես ոչ մեկին չեմ միանալու. Փարաքարի ավագանու թեկնածու Վալոդյա Գրիգորյան |tert.am|

tert.am: Ժողովրդի մեջ պահանջ կա, որպեսզի համայնքը կառավարվի նորմալ, ինձ թվում է՝ դա է պատճառը, որ կուտակումներ են եղել: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Փարաքարի ավագանու ընտրություններում «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը: «Մեր կարիքն այդ ժամանակ չկար քաղաքի կառավարման մեջ, քանի որ ընդդիմությունը կոալիցիա էր կազմել և 11 մանդատ ուներ, իսկ երբ որ 11-ը դարձավ 10, այդ ժամանակ արդեն մեր կարիքը կար և ունեցանք նոր ընտրություն»,-ասաց նա՝ հավելելով, որ չի կարծում, որ այս անգամ էլ այդ պատմությունը կարող է կրկնվել: «Առաջինը, ժողովրդին այդ անարդարությունն է տանջում, որ ամենաշատ ձայները մենք էինք հավաքել, բայց կոալիցիա կազմեցին մյուս ուժերը: Ես ոչ ոքի չեմ միանալու, վստահեցնում եմ ձեզ»,-ասաց նա՝ նշելով, որ այժմ ընտրությունները նորմալ են ընթանում:
15:14 - 30 մարտի, 2025
Փարաքարում ՔՊ թեկնածուն վստահ է՝ կհաղթի, մրցակիցը խոսում է վախի մթնոլորտի վերացման մասին
 |azatutyun.am|

Փարաքարում ՔՊ թեկնածուն վստահ է՝ կհաղթի, մրցակիցը խոսում է վախի մթնոլորտի վերացման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Փարաքար խոշորացված համայնքի 14/12 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց իշխանական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Քվեարկությունից հետո թեկնածուն հայտարարեց՝ ավելի քան վստահ է՝ կստանան ընտրողների մեծամասնության քվեն։ Հիշեցմանը, որ 2021-ի ընտրություններին դա իրեն չհաջողվեց, ի՞նչ է այժմ փոխվել, որ նման համոզմունք ունի, Գյուլնազարյանը պատճառաբանեց, թե այն ժամանակ ինքը հնարավորություն չի ունեցել համայնքին ծառայել, իսկ հիմա հասցրել է անել գործեր, որոնք թույլ են տալիս ակնկալել ավելի շատ քվեներ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն նախորդ տարի նոյեմբերին համայնքապետի պաշտոնից հրաժարական տվեց: Դրանից օրեր առաջ վիճաբանություն էր եղել Երևանում, հնչել էին կրակոցներ, մեկ մարդ սպանվել էր, մամուլը գրել էր՝ Գյուլնազարյանը ներկա է եղել այդ միջադեպին ու ոտքից վիրավորվել: Հետո ասել էր՝ ինքը միջադեպի հետ կապ չունի, բայց միևնույն է՝ հրաժարական էր ներկայացրել: Գյուլնազարյանն այսօր պնդեց, թե այդտեղ հանրության համար բաց հարցեր չեն մնացել, իրավապահներն էլ ամեն ինչի վերաբերյալ տվել են պարզաբանումներ։ Թեկնածուն նաև նշեց, թե համայնքում մինչ այս պահը քվեարկությունն ընթացել է առանց միջադեպերի, հանգիստ մթնոլորտում։ Փարաքարի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ: Նրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթաց»-ը և «Կայունություն»-ը:
12:23 - 30 մարտի, 2025
Գյումրիում և Փարաքարում համայնքների ավագանու արտահերթ ընտրություններն են

Գյումրիում և Փարաքարում համայնքների ավագանու արտահերթ ընտրություններն են

Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիում և Փարաքարում համայնքների ավագանու արտահերթ ընտրություններն են. ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։  Գյումրի համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 111236 է, Փարաքար համայնքինը՝20967։ Ստորև ներկայացնում ենք համայնքներում առաջադրված կուսակցություններն ու դաշինքները։ Գյումրիում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները․ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», գլխավորում է Վարդան Ղուկասյանը։  «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ Ռուբեն Մխիթարյան, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»` Արտյոմ Թումանյան, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ Կարեն Մալխասյան, «Մեր քաղաքը դաշինք, կազմում՝  «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները՝ Մարտուն Գրիգորյան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ Արտյոմ Ղարաղազարյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ Սարիկ Մինասյան, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝  «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները` Կարեն Սիմոնյան, «Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն», «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ կուսակցությունները՝ Լևոն Բարսեղյան։  Փարաքարում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը․ «Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները` Վալոդյա Գրիգորյան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ Լյուդվիդ Գյուլնազարյան, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ Դավիթ Մինասյան, «Կայունություն» կուսակցություն՝ Գոռ Սարիբեկյան։ 
08:11 - 30 մարտի, 2025
Դադարեցվել է Էջմիածին համայնքում գործող բենզալցակայանի և  հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի գործունեությունը

Դադարեցվել է Էջմիածին համայնքում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի գործունեությունը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դադարեցվել է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում գործող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի գործունեությունը, վերջիններս կապարակնքվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։ «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արամվիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արամավիրի մարզի Էջմիածին համայնքի Շահումյան փողոցի 76 հասցեում՝ Ա․ Շ ԱՁ-ի կողմից շահագործվող և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները արձանագրել են հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։ Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ՀՀ Արամավիրի մարզի Էջմիածին համայնքի Շահումյան փողոցի 76 հասցեում շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Մարտի 21-ին, Տեսչական մարմնի Արամավիրի տարածքային ստորաբաժնաման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների հետ համագործակցության արդյունքում և՛ բենզա, և՛ հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների վերացումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
17:13 - 24 մարտի, 2025
«Անկախ դիտորդը» խնդիրներ է արձանագրել Գյումրու և Փարաքարի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի մոտ

«Անկախ դիտորդը» խնդիրներ է արձանագրել Գյումրու և Փարաքարի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի մոտ

«Անկախ դիտորդ» դաշինքը (կազմում՝ «Ուղղակի ժողովրդավարություն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ներ) երկարաժամկետ դիտորդություն է իրականացնում 2025 թ. մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, որի ընթացքում մինչ օրս արձանագրվել են մի շարք խնդիրներ: Այս մասին հայտարարություն է տարածել դիտորդական առաքելությունը՝ ներկայացնելով խնդիրները․ «Մասնավորապես՝ Մարտի 13-ին և 14-ին «Մեր քաղաքը» դաշինքը ղեկավարող Մարտուն Գրիգորյանը հրապարակել է տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է իր անունից Գյումրիի փողոցներում անվճար խճապատում (շիբինապատում) արվում: Սա, ըստ էության, հանդիսանում է ընտրողներին անվճար ծառայության մատուցման, բարեգործության և քարոզչության մեկտեղում: Քանի որ նշվածը քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված արարք է, դաշինքը դիմել է դատախազություն՝ քրեական վարույթ հարուցելու և Մարտուն Գրիգորյանի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու պահանջով: Մարտի 16-ին հայտնաբերվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հեռացրել նախքան նախընտրական քարոզարշավի ֆորմալ ժամանակահատվածը փակցված առնվազն 5 «բիլբորդերը», որոնք, քարոզարշավի ժամանակահատվածում, պետք է լինեն միայն ըստ ԿԸՀ կողմից կատարված վիճակահանությամբ՝ բոլոր քաղաքական ուժերի համար հավասար հնարավորություններ ընձեռելով: Ավելին, հայտնաբերվեցին նաև ՔՊ-ի մի քանի տասնյակ և «Մեր քաղաքը» դաշինքի մի քանի հատ այլ մեծ պաստառներ, որոնք օրենքի խախտմամբ փակցված են բազմաբնակարան շենքերի վրա: Քանի որ նշվածը հանդիսանում է Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի, համապատասխանաբար, 6-րդ և 2-րդ մասերի խախտում, դաշինքը դիմել է Գյումրիի համայնքապետարան և ԿԸՀ` օրենքի խախտմամբ փակցված պաստառները ժամ առաջ հեռացնելու պահանջով: Մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդիպում է կազմակերպել ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի հետ, որին հրավիրվել էին տաբեր հարցերով քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանի հետ հանդիպման համար Գյումրիի համայնքապետարանում հերթագրված անձինք (որոնք էլ մեզ ահազանգել են այդ մասին): Այսինքն, Սարիկ Մինասյանը, ըստ այդ տվյալների, չարաշահելով քաղաքապետի ժ/պ լինելը, օգտագործել է քաղաքապետարան դիմած քաղաքացիների անձնական տվյալները (հեռախոսահամարները) նախընտրական հանդիպման կանչելու համար: Նշված ահազանգը վկայում է Ընտրական օրենսգրքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի մի շարք նորմերի խախտումների մասին: «Անկախ դիտորդը» դիմելու է ԿԸՀ և ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ենթադրյալ արարքը կատարած անձանց ՎԻՎՕ, համապատասխանաբար, 40.8 հոդվածի 2-րդ և 189.17 հոդվածի 1-ին մասով տուգանելու պահանջով: Մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որի ժամանակ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը հայտարարել է, որ Գյումրու ընտրությունները ՌԴ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն և որ ՌԴ-ի իշխող ուժը սատարում է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ Նկարագրվածի մասին «Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով այդ քայլի անօրինականությունն ու երկրի ներքին գործերին միջամտող բնույթը: Նշվածի մասին «Անկախ դիտորդը» դիմելու է ԿԸՀ՝ պահանջելով տուգանել «Մայր Հայաստան» դաշինքի քարոզչությանը միացած օտարերկրացիներին՝ ՎԻՎՕ 40.8 հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Հ.Գ. Հարկ է առանձին հայտնել, որ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի երեք կազմակերպությունները կուսակցությունների և դաշինքների առաջադրման փուլում արձանագրել են, որ դաշինքի գործընկեր և նախկինում համատեղ դիտորդական առաքելություն իրականացրած «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն որոշակի փոխկապակցվածություն ունի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի հետ, որի մասին դաշինքի մյուս կազմակերպությունները չէին տեղեկացվել: Կարևորելով առաքելության և դիտորդի վարքագծի կանոնները և «Անկախ դիտորդի» անաչառության հանրային ընկալումը՝ ընդգծում ենք, որ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն ներգրավված չէ դաշինքի կողմից իրականացվող դիտորդական առաքելության մեջ»,- ասված է հաղորագրության մեջ։  «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ի
11:00 - 24 մարտի, 2025
Վիճակահանությամբ որոշվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Վիճակահանությամբ որոշվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թիվը ամենափոքրն է։ Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել է Փարաքար համայնքի համար անցկացված վիճակահանությանը, Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանն այլևս չի մասնակցել։ Համապատասխան թիվը Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանը չի օգտագործվել։   Այսպիսով Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 1 «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-2 ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3 «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4 Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշիները ստացել են հետևյալ հերթական համարները՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2 «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3 «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-4 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5 «ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-6 «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7 «ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-8 «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ»-9
13:24 - 11 մարտի, 2025
Փարաքար համայնքում մարտի 30-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Փարաքար համայնքում մարտի 30-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։  ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին համապատասխան որոշում է ընդունել։ ԿԸՀ-ն հաստատել է նաև մարտի 30-ի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Ըստ ժամանակացույցի՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակելու են մինչև հունվարի 22-ը ներառյալ: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները ԿԸՀ կարող են ներկայացնել մինչև հունվարի 27-ը։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման ժամկետ է սահմանվել մարտի 5-ից մինչև մարտի 10-ը, ժամը18:00-ն։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ, մինչև 24:00-ն։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։
15:45 - 20 հունվարի, 2025
Արմավիրի մարզպետի որոշմամբ նշանակվել եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Լյուդվիգ Գյուլնազարյան

Արմավիրի մարզպետի որոշմամբ նշանակվել եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Լյուդվիգ Գյուլնազարյան

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի որոշմամբ նշանակվել եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին գրել է Լյուդվիգ Գյուլնազարյանը:   «Սա մեծ պատասխանատվություն և պատվաբեր առաքելություն է, որը լի է նոր հնարավորություններով ու մարտահրավերներով:   Հարգելի՛ բնակիչներ, ես պատրաստ եմ բոլորիդ հետ աշխատել բաց, անկեղծ և համագործակցության սկզբունքով, որտեղ իմ նպատակը կլինի լսել ձեր խնդիրները, կարծիքներն ու առաջարկությունները և դրանք բխեցնել մեր համատեղ աշխատանքի հիմքում։   Ես երաշխավորում եմ, որ միասին, առաջնահերթությամբ ու պատասխանատվությամբ, փոխադարձ հարգանքի և աջակցման ներքո, մենք կկարողանանք լուծել բոլոր խնդիրները և բարելավել մեր համայնքի կյանքը։   Կատարելու եմ ամեն բան՝ պահպանելու մեր համայնքի արժեքներն ու մշակույթը, ինչպես նաև ապահովելու դրա կայուն զարգացմանը նպաստող նոր ծրագրեր ու նախաձեռնություններ։   Մենք միասին պետք է միտված լինենք մեր համայնքի առաջընթացին, համագործակցության ոգով աշխատենք բոլորի բարօրության համար՝ ապահովելով թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական առաջընթաց։ Մեր յուրաքանչյուր բնակիչ պետք է զգա, որ համայնքի զարգացումն և բարեկեցությունը կախված է հենց իրենից։ Ես վստահ եմ, որ միասին կարող ենք հասնել այն նպատակներին, որոնք մեր համայնքը կդարձնեն ավելի հզոր, ապահով ու բարեկեցիկ։   Կրկին անգամ շնորհակալ եմ բոլորիդ աջակցության ու վստահության համար»,- գրել է նա։
20:07 - 17 հունվարի, 2025
Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դպրոցում ստեղծված պայմաններին: Դպրոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով և գույքով: Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այն նախատեսված է 576 աշակերտի համար: Վարչապետը շնորհավորել է ներկաներին հոյակերտ դպրոցի շինարարության ավարտի առիթով և հույս հայտնել, որ քայլ-քայլ հաղթահարվում է այն շրջանը, երբ նորակառույց դպրոցներ այցելելը սթրեսներով լի ժամանակաշրջան էր: «Բայց մենք նաև գիտեինք և գիտենք, որ այո, սա սովորելու գործընթաց է և Կառավարության համար, և շինարարական ոլորտի համար, որովհետև իսկապես կան շատ նրբություններ, որոնք էական են մեր արած աշխատանքը կառուցում հասկացությանը համապատասխանեցնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը: Վարչապետի խոսքով՝ ամենասկզբից գուցե կռահել են, որ այո, սա նաև սովորելու գործընթաց է, ծրագիրը կառավարելու, իրականացնելու, նախագծելու, գնահատելու, ընթացքը կառավարելու, նաև տնտեսական արդյունավետության հարցեր լուծելու համար, «բայց ակնհայտ է, որ մենք սովորում ենք և ուրախ ենք դրա համար»: «Եվ շատ կարևոր է, որ մենք սա հայտարարում ենք և անում ենք, պատահական չէ, որ մենք, կոնկրետ ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ նման բոլոր դպրոցներում անձամբ անպայման լինեմ, ոչ միայն նրա պատճառով, որ ընդգծեմ ծրագրի կարևորությունը, որ դա սովորելու պրոցեսի մաս է, որովհետև ուրիշ բան է խոսել տեսական տեղում տեսական դպրոցի տեսական շինարարության շահագործման մասին, ուրիշ բան է լինել տեղում, տեսնել մարդկանց, զգալ նրանց էմոցիաները, տեսնել միջավայրը: Ես մի բանից շատ ուրախացա, որ դպրոցը գտնվում է անմիջապես մայրուղու հարևանությամբ և իր հոյակերտ տեսքով իհարկե զարդարում է Էջմիածին-Երևան մայրուղին, բայց նաև մի քիչ ափսոսացի, որ տեսարանը ծառերով փակվում է, բայց ծառերն իհարկե ավելի կարևոր են, քան տեսարանը»,- նշել է երկրի ղեկավարը: Վարչապետն ընդգծել է՝ դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել, որովհետև շատ կարևոր է, որ մենք մեր երեխաներին հաղորդենք գիտելիքներ, որոնք կիրառական են հենց լավ ապրելու համար, հենց լավ ապրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկրին տանջող ամենամեծ խնդիրներից մեկը, օրինակ՝ աղքատությունը, մեծապես և հիմնականում կապված է կրթության հետ: «Եթե մենք որևէ ընտանիքի, որևէ անհատի աղքատության պատճառահետևանքային կապերն ուզում ենք ուսումնասիրել, անպայման առնչվելու ենք կրթության, հանրակրթության ընթացքում առաջացած ինչ-որ ճեղքի հետ, ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի: Շատ կարևոր է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով և դպրոցում երեխաների հետ շփման մեր պաթոսի աստիճանը պետք է իջեցնենք, դպրոցը պետք է մոտիկ լինի կյանքին, գիտելիքը պետք է մոտիկ լինի կյանքին, ուսումնառությունը պետք է մոտիկ լինի կյանքին և այո, դպրոցում երեխաներն առաջին հերթին պետք է սովորեն լավ ապրել: Սա ամենևին չի հակադրվում կրթության մասին մեր ունեցած ավանդական պատկերացումների հետ, որովհետև երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել չի նշանակում շատ ուտել և շատ խմել, պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրել նշանակում է առողջ սնվել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել նշանակում է ակտիվ կյանքով ապրել, ակտիվ լինել, առողջ ապրելակերպ որդեգրել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրելու անբաժանելի մաս է հարգանքը դիմացինի նկատմամբ, հարգել և հարգանք ստանալը, դիմացինի իրավունքները և ազատությունը հարգելը»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրելը նշանակում է բռնությունից զերծ միջավայր ունենալը և բռնությունից զերծ միջավայրում ապրելը: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կա հարուստ լինելու երկու տեսակ, որոնցից մեկն ամոթալի է, իսկ մյուսը՝ ողջունելի: Այն հարստությունը, որ ձևավորվում է գիտելիքի, աշխատանքի և օրինական ճանապարհով՝ ոչ միայն ամոթալի չէ, այլև խրախուսելի է, ցանկալի և անհատի, և համայնքի, և հանրության, և պետության համար: «Իսկ այն հարստությունը, որ գոյանում է ապօրինի՝ կոռուպցիայի ճանապարհով, հանցավոր եղանակով, դա ամոթալի է, և պետք է համընդհանուր արգահատանքի արժանանա: Այսինքն՝ լավ կյանքի հմտությունը մի առանցքային գործոն է, որը պետք է ուսուցանվի դպրոցներում, որովհետև երեխաները պետք է իմանան, որ կարելի է լավ ապրել՝ լավ երաժիշտ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ նկարիչ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ ուսուցիչ լինելով»,- ասել է երկրի ղեկավարը: Նշելով, որ ընթացքի մեջ է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը՝ վարչապետը նկատել է, որ դրա հետ կապված կան քննադատություններ, քննարկումներ և դրանք նույնպես սովորելու պրոցես է Կառավարության և մյուսների համար: «Մենք ինչի՞ համար ենք դա անում, որովհետև ուզում ենք, որ ուսուցիչը կարողանա իր աշխատանքով լավ ապրել, որպեսզի ինքն էլ իր հերթին լավ ապրելու հմտություններ կարողանա հաղորդել աշակերտներին: Եվ ի վերջո, մենք պետք է մեր երեխաներին կարողանանք փոխանցել, որ լավ ապրել կարելի է միայն աշխատանքի շնորհիվ, բայց նաև պետք է կարողանանք փոխանցել, որ լավ ապրել ամեն աշխատանքի շնորհիվ չէ, որ հնարավոր է, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունավետ, աշխատանքը պետք է լինի արտադրողական, աշխատանքը պետք է լինի տնտեսապես արդարացված և այլն, և այսպես շարունակ: Հետևաբար, այս ամեն ինչը որևէ կերպ չի հակադրվում ոչ քիմիային, ոչ ֆիզիկային, ոչ աշխարհագրությանը, ոչ հասարակագիտությանը, ոչ պատմությանը, ընդհակառակը, շատ կարևոր է, որ այդ բոլոր առարկաները, որ մենք ուսուցանում ենք մեր երեխաներին, իմանանք՝ ինչի համար ենք դրանք ուսուցանում, ոչ թե ամպագոռգոռ և կյանքից կտրված ինչ-որ բառերի համար, որոնք երեխաներն իրենք էլ չեն հասկանում, շատ դեպքերում մենք էլ չենք հասկանում դա ինչի համար ենք ասում, այլ դա շատ կոնկրետ կյանքի, միջավայրի համար է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ երեխաները պետք է իմանան՝ լավ ապրել նշանակում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգ տանել, որովհետև շրջակա միջավայրը, մանավանդ 21-րդ դարում հիմնականում մարդն է իր համար ստեղծում: Այսինքն՝ ինչ միջավայր ստեղծում է, այդ միջավայրում էլ ապրում է: Վարչապետի դիտարկմամբ՝ եթե այդ միջավայրը հարմար է լավ կայքի համար, ուրեմն այդտեղ հնարավոր է լավ ապրել, եթե հարմար չէ լավ կյանքի համար, ուրեմն հնարավոր չէ լավ ապրել: «Եվ, ահա, մեր ընկալմամբ՝ մենք ստեղծել ենք ձեզ համար լավ միջավայր, որպեսզի այս խոսակցությունը տեղի ունենա ուսուցիչների միջև, ուսուցիչների և աշակերտների միջև: Մեր կարծիքով սա ձեզ համար ստեղծագործելու, մտածելու, մտածածը ձևակերպելու, ձևակերպածն առարկայացնելու, առարկայացրածն ուրիշներին հասու դարձնելու և ուրիշների հետ կիսելու հնարավորություն է տալիս: Եվ մենք ուզում ենք, որ այս դպրոցը ձեզ ուժեղացնի, սիրելի երեխաներ, ուժեղացնի ֆիզիկապես, ուժեղացնի հոգեպես, ուժեղացնի մտքով: Համաձայն եմ տնօրենի հետ, որ բոլոր պայմանները ստեղծված են, այս դպրոցը Կառավարությունն այսօր հանձնում է համայնքին, աշակերտներին, ուսուցիչներին, և այս պատերը դեռևս ընդամենը պատեր են և երկուշաբթի օրվանից դուք այն ապրեցնելու եք: Եվ այս պատերը կներշնչվեն այն շնչով, ինչ շունչ դուք ձեր աշխատանքի, ձեր ուսումնառության ընթացքում կներշնչեք այդ պատերին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ցանկություն հայտնելով, որ դպրոցի պատերը լիքը լինեն կյանքով, ստեղծագործությամբ, ստեղծագործականությամբ՝ լավ ապրելու, երջանիկ երկրում ապրելու, ազատ երկրում ապրելու, անկախ երկրում ապրելու, ինքնիշխան երկրում ապրելու, բարեկեցիկ երկրում ապրելու անսահման ձգտմամբ, վճռականությամբ և համոզմունքով, որ դա իրականություն է դառնալու մեր բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ: «Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել այս դպրոցի կառուցման, ստեղծման գործին, և առաջին հերթին շնորհավորել աշակերտներին, ուսուցիչներին, փարաքարցիներին, հետո մեզ բոլորիս և Հայաստանի Հանրապետությանը հերթական դպրոցի բացման առիթով»,- եզրափակել է վարչապետը:
14:44 - 17 հունվարի, 2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
 |1lurer.am|

Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի |1lurer.am|

1lurer.am: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի ընտրության օր սահմանելու նիստ, որից հետո՝ նոյեմբերի 29-ին գումարված նիստի համաձայն, Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 16-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով Արմավիի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշման նախագիծը: «Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել, և գործող կարգավորումներով՝ դրանից հետո, համապատասխան արձանագրություններից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կառավարությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն, պիտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի»,- ասաց նա: Ըստ Խուդաթյանի՝ Կառավարության որոշման նախագծով ավագանին լուծարվում է, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում է կայացվում: Դրանից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ արդեն երկրորդ համայնքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները գնահատվել են դրական: «Այս համատեքստում ժողովրդավարական ևս մեկ, շատ կարևոր ինստիտուտ է կայանում ՀՀ-ում, հետևաբար նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար, այսինքն՝ շատ պարզ, բաց և թափանցիկ»,- ասաց նա:
12:45 - 16 հունվարի, 2025