Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, «Քաղաքացիական պանմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եղել է Սփյուռքի նախարար (2018 մայիս 11- 2018 հունվար 13), 2019 թ․ հոկտեմբերից Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին: 2011թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը։ 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2010-2017թթ. եղել է հայաստանյան մի շարք թերթերի՝ Մերձավոր Արեւելքի, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ: 2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» կազմակերպությունը եւ մինչեւ 2015թ. եղել կազմակերպության փոխնախագահ: 2016թ․ «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից՝ քաղաքական խորհրդի անդամ:

Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. ԲՏԱ նախարար |armenpress.am|

Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. ԲՏԱ նախարար |armenpress.am|

armenpress.am: Տարիներ շարունակ քննարկվում էր պետական սեփականություն հանդիսացող ռազմամթերքի և զինատեսակների տրամադրումը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններին, որոնք դրանք կօգտագործեն նոր զինատեսակների արտադրության, արդիականացման, նորոգման, փորձարկման կամ օգտահանման նպատակով, սակայն իրավական հստակ կարգավորման բացակայությունը խոչընդոտել է այս գործընթացի իրականացումը։ Ազգային ժողովի մայիսի 15-ի արտահերթ նիստում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այս տարվա մայիսին մենք ակնկալում էինք իրավական ընթացակարգերով փոխանցել այդ զինատեսակները մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, սակայն իրավաբան գործընկերների հետ քննարկումներում առաջացած իրավական խոչընդոտները ստեղծում էին ռիսկ՝ ծրագիրը ժամանակին չիրականացնելու։ Այդ պատճառով որոշվեց օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություն և հստակ ամրագրել լիազորություն կառավարության համար»,-նշեց Հայրապետյանը։ Նա ասաց, որ նախագծի ընդունումից հետո կառավարությունն արդեն օրենսդրորեն կկարողանա սահմանված ընթացակարգով, արագ և արդյունավետ կերպով ռազմարդյունաբերական ընկերություններին տրամադրել պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության միջոցները։
12:54 - 15 մայիսի, 2025
Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Դեպքի մասին հայտնի դառնալուց հետո, մինչեւ մեզ դիմելը, մենք քննարկել ենք մասնագետների հետ՝ արդյոք հնարավո՞ր է մեզ հասանելի տեխնոլոգիական միջոցներով, տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալ՝ հասկանալու ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ խոսելով 2-ամյա երեխայի անհայտ կորելու դեպքի մասին։ «Վերջին 7-8 օրերի ընթացքում մեզ հետ համագործակցություն ունեցած կամ երբեւէ նույնիսկ չունեցած միջազգային առաջատար 2 տասնյակ ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, սակայն տվյալ տեղանքից [արբանյակային] վերջին լուսանկարները, որոնք որեւէ ընկերությունից մեզ հասել են, թվագրվում են ապրիլի 26-ին՝ դեպքից օրեր առաջ։ Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ հույս ունենալով, որ առաջիկայում գուցե թե այլ ընկերությունների մոտ հայտնվեն տվյալ օրերի լուսանկարներ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որեւէ առարկայական նյութ ունենալու դեպքում ՆԳՆ գործընկերներին կտեղեկացնեն։ Նշենք, որ մայիսի 15-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին, որ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ «Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 860 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 490 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։
12:47 - 15 մայիսի, 2025
ԲՏԱ նախարարը ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ ծանոթանալու մարզի տեխնոլոգիական առաջընթացին

ԲՏԱ նախարարը ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ ծանոթանալու մարզի տեխնոլոգիական առաջընթացին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) հրավերով մայիսի 6-ին այցելել է Իջևան՝ ծանոթանալու տեղում իրականացվող տեխնոլոգիական կրթական ծրագրերին, հաջողված նախաձեռնություններին և ոլորտի առաջատար կազմակերպությունների գործունեությանը։ Նախարարի առաջին կանգառը «ԻննոԻջևան» հանգույցն է եղել, որտեղ մի շարք տեխնոլոգիական կրթական ծրագրեր արդեն կյանքի են կոչվել։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել հանգույցում, ծանոթացել հնարավորություններին և կարևորել մարզերում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերի ներդրումը և իրականացումը։ Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը, որը քառամյա կրթությամբ տեխնոլոգիական ուսումնարան է՝ նախատեսված 9-րդ դասարանը ավարտած աշակերտների համար։ ԱՏՁՄ կրթական հիմնադրամի տնօրեն Վահե Խաչատրյանը նախարարին ներկայացրել է դպրոցի առանձնահատկությունները՝ նշելով, որ առաջին կուրսի ուսանողները հիմնականում սովորում են դպրոցական՝ 10-12-րդ դասարանների ծրագրով, իսկ հետագա տարիներին անցնում են գործնական աշխատանքի և ավարտում ուսումը 2-3 տարվա մասնագիտական փորձով։ Սաները հիմնականում ընտրում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններ՝ ծրագրավորում, էլեկտրոնային սարքերի մշակում, կառավարման համակարգեր, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և այլն։ Վահե Խաչատրյանը շեշտել է, որ «Իրական դպրոցը» իր սաներին առաջարկում է աշխատաշուկա մուտք գործելու արդյունավետ ճանապարհ՝ որպես բարդ համակարգերի օգտագործող կամ ծրագրավորող՝ ըստ ընտրած ուղղության։ Հաջորդ կանգառը եղել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը, որտեղ նախարարը զրուցել է սաների հետ, լսել նրանց գաղափարներն ու նախագծերը։ Մխիթար Հայրապետյանը կարևորել է այս կրթական ծրագրի բացառիկությունը՝ ընդգծելով այն մարզերում տեխնոլոգիական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանման և զարգացման տեսանկյունից։ Այնուհետև նախարարն այցելել է միկրոէլեկտրոնիկա նախագծող և մշակող «Microchip Technology» ընկերության Իջևանի մասնաճյուղ։ Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է մասնաճյուղի տարածքով, ծանոթացել աշխատակիցների հետ, մասնաճյուղի գործունեության առանձնահատկություններին։  Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ «Microchip Technology»-ի նման ընկերության ընդլայնված ներկայացվածությունը Հայաստանի մարզերում առանցքային նշանակություն ունի մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։   Տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության կարևորությանը։ Քննարկվել և պարզաբանվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման, նոր ծրագրերի ընձեռած հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
10:35 - 07 մայիսի, 2025
Նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը |armenpress.am|

Նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 21: Օրենքում կատարված փոփոխությունները ԱԺ փետրվարի 4-ի լիագումար նիստում ներկայացրել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, մանրամասնելով կատարված փոփոխությունները՝  Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են հետևյալ դրույթները. Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկմանը: Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում՝ եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող ինչպես մուլտիպլեքս, այնպես էլ ցանցային օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար: Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին: Վերանայվել է նաև հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները։ Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին։ Ներկայացված օրինագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
17:04 - 05 մարտի, 2025
ԲՏԱ նախարարը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցությունը ընդլայնելու շուրջ

ԲՏԱ նախարարը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցությունը ընդլայնելու շուրջ

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հետ։ «Հանդիպմանը կարևորեցինք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները։ Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցությունը տարբեր ձևաչափերով ընդլայնելու և զարգացնելու շուրջ՝ ապահովելով նոր հնարավորություններ երկու երկրների համար: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը»,- ասված է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ։  
12:19 - 19 փետրվարի, 2025
ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք». քննարկվել են տեխնոլոգիական ընկերությունների համար օրենսդրական նոր հնարավորությունները

ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք». քննարկվել են տեխնոլոգիական ընկերությունների համար օրենսդրական նոր հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»՝ հանդիպելու ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։  Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառումը՝ տեխնոլոգիաների ընդլայնված ներգրավմամբ տնտեսության տարբեր ուղղություններում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված յոթամյա ռազմավարական ծրագրին, որն ուղղված է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր կարգավորումներին: Այդ համատեքստում քննարկվել է Կառավարության կողմից այսօր ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշումը, որը հնարավորություն է տալիս բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործունեություն իրականացնող ընկերություններին միաժամանակ օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից, ինչը զգալիորեն կխթանի ոլորտի զարգացումը։ Քննարկվել է նաև «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» որոշումը, որով սահմանվել են R&D-ն որպես այդպիսին որակելու չափանիշները և դրա որակման կարգը, ձևավորվելու է գիտական հետազոտությունների և փոր­ձա­րա­րա­կան մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով, հաստատվելու է հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը:  Արամ Սալաթյանն ընդգծել է օրենքի կարևորությունը և Ինժեներական ասոցիացիայի պատրաստակամությունը՝ աջակցելու օրենքը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Իր հերթին, Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ իրականացված քայլերն արդեն իրական ազդեցություն ունեն և նպաստելու են տեխնոլոգիական ոլորտի էական առաջխաղացմանը։  Խոսվել է նաև աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրներից, քննարկվել են դրանց լուծման տարբերակներն ու հնարավորությունները։  Հանդիպմանը ներկա ինժեներական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, առկա մարտահրավերները և զարգացման տեսլականը։ Նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները առանձին ձևաչափերով՝ աջակցելու բարձրացված խնդիրների լուծմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։ Այնուհետև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և շինարարների ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաք»-ի տարածքով, այցելել բիզնես աքսելերատորի շենք: Նախարարին մանրամասներ են ներկայացվել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
10:21 - 14 փետրվարի, 2025
Ռազմարդյունաբերության բյուջեն 2024-ին կատարվել է ընդամենը 25%-ով. ԲՏԱ նախարարի պնդման հետքերով
 |civilnet.am|

Ռազմարդյունաբերության բյուջեն 2024-ին կատարվել է ընդամենը 25%-ով. ԲՏԱ նախարարի պնդման հետքերով |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը 2024-ին կրկին չի կարողացել ապահովել ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի կատարողականը՝ իրականացնելով նախանշված ծրագրերի ընդամենը մեկ քառորդը։ Վերջին տարիներին շարունակաբար խոստացվող ռեկորդային թվերը մնում են թղթի վրա։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը 2024-ի նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում հերքել էր 2024-ի ինն ամիսներին ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային ծախսերի զրոյական կատարողականի մասին ընդդիմադիր պատգամավորների պնդումները։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարել էր ռազմարդյունաբերության ոլորտի «զրոյական կատարողականի» մասին։ Ի պատասխան՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պնդել էր, որ ռազմարդյունաբերողների հետ պայմանագրերը սովորաբար տարեվերջին են կնքվում, և կանխատեսել էր, որ 2024-ի կատարողականը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։«Պետք է ափսոսանքով ասեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին՝ նշվեց, որ այս տարվա կատարողականը զրո է եղել։ […] Նախորդ տարվա կատարողականը (2023՝ խմբ.) կազմել է 1,1 մլրդ դրամ, և դեկտեմբերին են հիմնական փոխանցումները կատարվել։ […] Մեր կանխատեսումներով՝ նվազագույնը 200 մլն-ից ավելի կատարողական ենք ունենալու 2023-ի համեմատ»,- ասել էր Հայրապետյանը։ #CivilNetCheck-ը ստուգել է նախարարի հայտարարությունները՝ ուսումնասիրելով ռազմարդյունաբերության բյուջեի կատարողականը։ Պաշտոնական տվյալները հերքում են նախարարի պնդումը Ֆինանսների նախարարության կայքում 2024-ի պետական բյուջեի ինն ամիսների կատարման վերլուծությունում նշված է. «Չի կատարվել Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագիրը»։ Խոսքը ոչ թե տարեկան, այլ հենց ինն ամիսների համար ծրագրված 850,5 մլն դրամի կատարողականի մասին է։ ԲՏԱ նախարարությունը #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան ևս հաստատել է, որ 2024-ի ինն ամիսներին ռազմարդյունաբերության ծրագրի կատարողականը եղել է զրոյական՝ նշելով, թե դա օբյեկտիվ հանգամանքների արդյունք է։ ԲՏԱ նախարարությունը նաև մեկնաբանել է, որ նախարար Հայրապետյանի «պնդումը ճիշտ է», քանի որ ինն ամիսների կատարողականի ցուցանիշները «չեն արտացոլում ամբողջական պատկերը»։Իրականում նախարար Հայրապետյանի հերքումը, թե ինն ամիսներին կատարողականը զրոյական է եղել, սխալ է։ 2024-ի սեպտեմբերի դրությամբ՝ թե՛ տարեկան, թե՛ ինն ամիսների համար պլանավորված կատարողականը եղել է 0 տոկոս։ 2024-ին ռազմարդյունաբերության ոլորտի կատարողականը 25 տոկոս է 2024-ի տարեկան պետբյուջեով ռազմարդյունաբերության ոլորտի համար պլանավորված 5,82 մլրդ դրամից փաստացի ծախսվել է ընդամենը 1,5 մլրդ-ը, որը կազմում է տարեկան պլանի ընդամենը 25 տոկոսը։ Տարվա ընթացքում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների համար նախատեսված գրեթե 4,2 մլրդ դրամ բյուջեից փաստացի ծախսվել է 1,4 մլրդ դրամ։ Ներկայացված 18 հայտերից հաստավել է ընդամենը 4-ը՝ տարեսկզբին որպես արդյունքային ցուցանիշ սահմանված 7-ի փոխարեն։ Մարտավարատեխնիկական առաջադրանքների կազմման համար նախատեսված 100 մլն դրամի ծրագիրն ամբողջությամբ զրոյացվել է, չի իրականացվել պլանավորված 7 առաջադրանքից ոչ մեկը: Փորձանմուշների արտադրության համար նախատեսված 1,5 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 51 մլն դրամ և յոթ նախագծի փոխարեն իրականացվել է միայն մեկը: Մասնագետների վերապատրաստման ծրագիրը ևս մասամբ ձախողվել է. արտերկրում պահանջվող չափորոշիչները բավարարող կազմակերպությունում նախատեսված վերապատրաստման փոխարեն այն իրականացվել է Հայաստանում: Պլանավորված 25 աշխատակցի փոխարեն վերապատրաստվել է հինգը, նախատեսված 53 մլն դրամի փոխարեն ծախսվել է 2,3 մլն-ը: Ձախողման մի շարք «օբյեկտիվ» հանգամանքներ Ըստ ԲՏԱ նախարարության՝ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որտեղ հաստատվել են ֆինանսավորման ենթակա գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական նոր աշխատանքները, անցկացվել են միայն 2024-ի սեպտեմբերին, իսկ պայմանագրերի կնքումը և ֆինանսավորումն թողնվել է տարեվերջին։ Պատճառները նախարարությունը չի պարզաբանել։ Բացի այդ, ԲՏԱ-ն հայտնել է, որ «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, որը պետք է իրականացներ մարտավարատեխնիկական առաջադրանքների կազմումը, 2024-ի սեպտեմբերի 5-ի կառավարության որոշմամբ լուծարվել է, հետևաբար՝ «կատարողականը ողջամտորեն հնարավոր չի եղել ապահովել»։ Անիրատեսական պլանավորում և ցածր կատարողական #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռազմարդյունաբերության բյուջեի թերակատարումը 2021-ից շարունակական է։ Ամեն անգամ կառավարությունը ռեկորդային բյուջե է պլանավորում, սակայն պլանավորված ծավալն այդպես էլ ամբողջությամբ չի կատարվում։ Վերջին չորս տարիների ցուցանիշները վկայում են բյուջետային կատարողականի նվազման միտման մասին։ 2021-ին պլանավորված 4,57 մլրդ դրամից իրացվել է 3,1 մլրդ-ն, 2022-ին՝ 5,23 մլրդ-ից 2,97 մլրդ-ն, 2023-ին՝ 6,84 մլրդ-ից՝ 1,1 մլրդ-ը, իսկ 2024-ին՝ 5,82 մլրդ-ից՝ 1,5 մլրդ-մ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:07 - 24 հունվարի, 2025
Հայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարը՝ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելու պատճառների մասին |armenpress.am|

Հայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարը՝ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելու պատճառների մասին |armenpress.am|

armenpress.am: «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսիլյովի կողմից հաղորդման ընթացքում հնչեցվել են արհեստական գեներացված անընդունելի թեզեր, շրջանառության մեջ են դրվել խոսույթներ, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են, հետևաբար Դմիտրի Կիսիլյովի հաղորդման հեռարձակումը կարող է Հայաստանում արգելափակվել։  Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու և բողոքի հայտագիր ներկայացնելու պատճառներին:  Հայրապետյանը նշել է, որ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳ նախարարություն կանչելը և բողոքի հայտագիր հանձնելը կապված է եղել օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսիլյովի կողմից որոշակի հայտարարությունների հետ։  «Հաղորդման ընթացքում հնչեցվել են, մասնավորապես, արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են։ Սրանով պայմանավորված՝ այո, այսօր ԱԳՆ է հրավիրվել դեսպանը և բողոքի նոտա է հանձնվել այս կապակցությամբ»,-մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը։  Վերջինս նաև հիշեցրել է, որ ռուսական ալիքի եթերում նմանօրինակ անընդունելի բովանդակությամբ մեկ այլ հեռուստահաղորդում ևս եղել է, որն արդեն արգելափակված է Հայաստանում՝ ինչպես հանրային մուլտիպլեքսի տարածքում, այնպես էլ ցանցային օպերատորներով․ խոսքը Վլադիմիր Սոլովյովի հաղորդման մասին է։  «Մեր տպավորությունն այն է, որ մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը։ Ինչպես նախորդ հաղորդման դեպքում, այս պարագայում ևս կոնկրետ Դմիտրի Կիսիլյովի հաղորդման հեռարձակումը կարող է մեր երկրում արգելափակվել»,-նշել է ԲՏԱ նախարարը։  Նախարարը նշել է, որ բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն մեր երկրի տարածքում, հասանելի կլինեն հայաստանյան հեռուստադիտողի համար իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված բովանդակությանը, ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան տեղական մյուս հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում:  «Ես կարծում եմ, որ այստեղ ՀՀ կառավարության ակնկալիքը լեգիտիմ է, օբյեկտիվ է և արդար է։ Այս պարագայում այսօր մենք աշխատանքային կարգով բողոք ենք ներկայացրել հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում կունենանք կոնկրետ արձագանք ՀՌՀ-ի գործընկերների կողմից, և դրանից հետո ԲՏԱ նախարարությունը կհստակեցնի իր անելիքները,- հայտարարել է նախարարը:  Նա շեշտել է, որ բոլոր միջազգային հեռուստաալիքներով հեռարձակվող կոնտենտը, որը ուղիղ կհակասի ՀՀ-ի պետական շահերին, լրջորեն վերանայվելու է Հայաստանի կողմից, և հարկ եղած դեպքում դրանց հեռարձակումը արգելափակվելու է։ 
16:26 - 15 հունվարի, 2025
Հակոբ Ասլանյանը չի կասեցնում ՔՊ-ի հետ համագործակցությունը․ պատգամավորը հրապարակել է իր և Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը

Հակոբ Ասլանյանը չի կասեցնում ՔՊ-ի հետ համագործակցությունը․ պատգամավորը հրապարակել է իր և Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը

ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը: Ըստ հրապարակված նկարի՝ Հայրապետյանը Ասլանյանին է ուղարկել տեքստ, որում  նշվում է, որ խմբակցությունից դուրս գալու՝ Ասլանյանի որոշումը եղել է էմոցիոնալ և նա  շարունակելու է մնալ ՔՊ լիարժեք անդամ։ Ավելի ուշ Հակոբ Ասլանյանն այդ նկարը հեռացրել է։ ԲՏԱ նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը անդրադարձել է Ասլանյանի գրառմանը և գրել․ «Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»։
19:04 - 11 դեկտեմբերի, 2024
Հավատացած ենք, որ ՀՀ-ն շատ շուտով ծառայություններ մատուցող երկրից պետք է վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի. ԲՏԱ նախարար
 |1lurer.am|

Հավատացած ենք, որ ՀՀ-ն շատ շուտով ծառայություններ մատուցող երկրից պետք է վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի. ԲՏԱ նախարար |1lurer.am|

1lurer.am: Հավատացած ենք, որ Հայաստանը շատ շուտով ծառայություններ մատուցող երկրից պետք է վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի, և այն պիտի լինի միջազգային բրենդը, միջազգային ներկայացվածությունը տեխնոլոգիական աշխարհում: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Մենք հավատում ենք, որ հիմնարար հետազոտությունները, գաղափարներն ու երազանքները, որ գիտնականները, գիտահետազոտական խմբերն ունեն, հենց Հայաստանի ներսում պետք է հետազոտվեն, դառնան փորձանմուշներ, գնան դեպի սերիական արտադրություն և արտահանվեն մեր երկրից, որովհետև հենց այս ոլորտում է, որ մենք գալիս ենք խրախուսելու բարձր արժեք ունեցող և բարձրարժեք արտադրողականության աճ գեներացնող այդ ուղղությունները: Այստեղ շատ կարևոր է, որ նոր օրենսդրությամբ 2025-ից մենք նախատեսում ենք այն բոլոր աշխատակիցներին, որոնք ներկայացված կլինեն գիտահետազոտական և փորձարարական մշակումների ոլորտում, նաև 20 տոկոս եկամտահարկի շեմը սահմանել 10 տոկոս»,- ասաց նա: Պետության ծառայություններն ուզում ենք դարձնել խելացի, այսինքն՝ թափանցիկ, արագ և պարզ, ընդգծեց նախարարը. «Թվայնացված ծառայություններն ու խելացի համակարգերը հեշտացնելու են բոլորիս կյանքը՝ թույլ տալով մեզ առցանց ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, օգտվել տարատեսակ հանրային ծառայություններից»:
12:22 - 13 նոյեմբերի, 2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան. քննարկվել են գիտական հետազոտությունների առաջընթացին ուղղված թեմաներ

Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան. քննարկվել են գիտական հետազոտությունների առաջընթացին ուղղված թեմաներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հոկտեմբերի 30-ին այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպում ունեցել ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ քննարկելու գործակցության ընդլայնման նոր ուղիները: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտներում, Քիմիայի ֆակուլտետում, ծանոթացել է նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, իրականացվող գիտական նախագծերին ու արտադրանքին, ժամանակակից լուծումներով վերանորոգված ու կահավորված լսարաններին և աշխատասենյակներին, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին և նախանշվող ծրագրերին: Համալսարանի գիտաշխատողները նախարարին ներկայացրել են ԵՊՀ ֆինանսավորմամբ իրականացվող գիտական նախագծերը, ձեռք բերված սարքավորումները և մի շարք գործակցությունների արդյունքում իրականացված ծրագրերը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ու արտերկրից ստացած դրամաշնորհներով կատարված աշխատանքները: Նախարար Հայրապետյանը կարևորել է ԵՊՀ լաբորատորիաներում հիմնարար հետազոտությունների արդյունքում ստացված փորձանմուշները տնտեսության մեջ ավելի կիրառական դարձնելու հարցը, ընդգծել, որ նախարարության ռազմավարություններից է կիրառական ուղղությունների քաղաքականության մշակումը։ Այս համատեքստում քննարկվել են գործակցությունը խորացնելու հնարավորությունները: Այնուհետև կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները: Համալսարանականներն հայտնել են իրենց մտահոգություններն ու առաջարկները։ Նախարարը լսել է համալսարանականների՝ հետազոտություններն արտադրանքի վերածելու, այն ներքին և միջազգային շուկաներում ներկայացնելու և գործակցելու առաջարկները, պատասխանել նրանց հարցերին: Նախարարն անդրադարձել է նաև ոլորտի զարգացման համար նախարարության կողմից նախաձեռնվող մի շարք քայլերի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը խթանող օրենսդրության մշակմանը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նմանատիպ հանդիպումների ձևաչափը շարունակական դարձնելու:
12:50 - 01 նոյեմբերի, 2024
Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար նախատեսվում է հատկացնել 47,5 մլրդ դրամ` իրականացնելու 5 բյուջետային ծրագիր և 20 միջոցառում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: «Բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի և տիեզերական բնագավառներում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» միջոցառման համար 2025 թվականին կհատկացվի 1 մլրդ 15 մլն դրամ, որն ուղղվելու է նախարարության պահպանմանը: Նա նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 32 մլրդ 810 մլն դրամ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 32 մլրդ 810 մլն դրամ: Ծրագրի նպատակը ոլորտի ենթակառուցվածքների բարելավումն է: Նախարարը տեղեկացրել է, որ «Շուկաների զարգացում և միջազգային համագործակցություն» միջոցառման համար 2025 թվականին կհատկացվի 345 մլն դրամ: «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» միջոցառման համար կհատկացվի 748,5 մլն դրամ: Շուրջ 29 մլրդ դրամ է նախատեսվում հատկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու նպատակով: Մխիթար Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` տեղեկացնելով, որ հանդես են գալու ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրական նախաձեռնությամբ: Ներդրվելու է աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների խրախուսման գործիքակազմը: Մասնագիտական վերապատրաստման տարատեսակ ծրագրեր կառաջարկվեն այն ընկերություններին, որոնք պատրաստ են ներդրում կատարել իրենց աշխատակիցների որակավորման կարողությունները բարձրացնելու համար:
19:57 - 30 հոկտեմբերի, 2024
ԱԺ հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման մի շարք հարցեր

ԱԺ հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման մի շարք հարցեր

Նախարար Մխիթար Հայրապետյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանի հետ հյուրընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովի անդամները, շնորհավորելով Արամ Ջիվանյանին, ներկայացրել են հանձնաժողովի և ԲՏԱ նախարարության համատեղ կատարած աշխատանքներն օրենսդրական նախագծերի շուրջ: Հանդիպմանը քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը կարևորել են Արամ Ջիվանյանի մասնագիտական կարողությունները, ընդգծել արտադրողների կողքին լինելու, նրանց հետ սերտ աշխատելու անհրաժեշտությունը, հաջողություն և շոշափելի ձեռքբերումներ մաղթել Ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահին կարևորագույն պաշտոնում։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:
20:59 - 18 հոկտեմբերի, 2024
Նիդերլանդների դեսպանը ԲՏԱ նախարարին է ներկայացրել փոխգործակցության հնարավոր ուղղությունները

Նիդերլանդների դեսպանը ԲՏԱ նախարարին է ներկայացրել փոխգործակցության հնարավոր ուղղությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության ամենաարդյունավետ գործիքներից մեկը՝ հաշվի առնելով երկրում ոլորտի առկա ներուժը: Այս համատեքստում անդրադարձել է Նիդերլանդների հետ փոխշահավետ համագործակցությանը՝ թվային փոխակերպման քաղաքականության, կիբեռանվտանգության և ՀՀ-ում եվրոպական տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ներգրավման հնարավորություններին՝ կարևորելով նիդերլանդական հարուստ փորձն ու ձեռքբերումները, ինչպես նաև արդեն իսկ հաջողած երկուստեք փոխգործակցությունն ու Հայաստանում ոլորտի զարգացմանն ուղղված Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը: Դեսպանն իր հերթին ներկայացրել է փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով կիբեռանվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության վերաբերյալ մոտեցումների, տեխնիկական զարգացման ներկա պայմաններում ռիսկերի նվազեցման, թվային փոխակերպման, ինչպես նաև ստարտափների էկոհամակարգի զարգացմանն ուղղված քաղաքականությանն ու մեխանիզմներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը քննարկված հարցերի շուրջ:
19:47 - 15 հոկտեմբերի, 2024