Սեյրան Օհանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար։

Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին։ Սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում։ 1992թ․ դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ։ 1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999-2000թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը,  2000-2007թթ. եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար:

2007-2008 թ․-ին եղել է ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1995թ. արժանացել է գեներալ-մայորի, 2000թ.՝ գեներալ-լեյտենանտի, 2007թ.՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումների:

1999 թ․-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման  եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։

 

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է |armenpress.am|

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համարում է, որ իրենց քաղաքական ուժի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինականության շրջանակներում է:   Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահից դատախազության կողմից պահանջվող բռնագանձման ենթակա գույքերի վերաբերյալ հարցին:  Օհանյանը շեշտեց՝ այն, ինչ տիրում է Հայաստանում և ինչպիսի գործընթացներ կան հակակոռուպցիոն ոլորտում, դատաիրավական ոլորտում, տեսանելի են բոլորի համար: Դրանց պատասխանատվության հարցը իրավապահ ոլորտի խնդիրներից է:  «Այդ հարցերին մեկ անգամ չէ, որ պարոն Քոչարյանը և նրա հարազատները պատասխանել են: Դատաիրավական գործընթացներն ընթանում են: Եթե այնտեղ ինչ–որ խախտումներ կան, դրանց շրջանակներում թող օրինական որոշումներ ընդունեն: Մեզանից ոչ ոք այդ պատասխանատվությունից չի խուսափում»,–ասաց խմբակցության ղեկավարը:  Անդրադառնալով հարցին, թե իր մոտ կասկած չի՞ հարցում Ռոբերտ Քոչարյանի գույքի օրինականության հարցը՝ Օհանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ նրանք գործել են օրինականության շրջանակներում և նրանց գործունեությունը, նաև ձեռքբերումներն օրինականության շրջանակներում են»:   Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ:  
12:18 - 16 մայիսի, 2025
Ադրբեջանը սահմանը լարված է պահում, որ ազդի հայկական կողմի վրա, հասնի իր նպատակներին. Օհանյան
 |tert.am|

Ադրբեջանը սահմանը լարված է պահում, որ ազդի հայկական կողմի վրա, հասնի իր նպատակներին. Օհանյան |tert.am|

tert.am: Այսօր մենք ականատես ենք լինում մի վտանգավոր երևույթի: Իշխանության պետական ողջ քարոզչական ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչ արվել է պետության ստեղծման և հզորացման համար՝ մինչև իրենց իշխանության գալը: Այս մասին Աժ ճեպազրույցում ասաց «Հայսատան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Իշխանության  հիմնական նպատակն ու թիրախներից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը, մարդ, ով իր անձնական օրինակով, իր գաղափարական ու մարտական ընկերների հետ միասին պատերազմից դուրս եկավ հաղթող և որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ»,-ասաց Օհանյանը: Լրագրողի հարցին, որ ադրբեջանական կողմը նորից կրակում է, անգամ տների տանիքներ էին վնասվել, հայկական կողմը չի արձագանքում, նախ այս որոշումը ինչպես է կարծում ճիշտ է թե ոչ, մինչև երբ կարելի է համբերել, և իր  կարծիքով հայ-ադրբեջանական  բանակցությունները հիմա ո՞ր կետին են հասել՝ պատասխանեց. «Նախ սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին, կարելի է ասել, նաև լարված է և արտահայտում են հրաձգությամբ, ընդ որում այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից, և բացի դրանից, նաև իրենք ապատեղեկատվություն են տարածում:  Դա նշանակում է, որ իրենք հենք են ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա։ Դրա գնահատականը պետք է տա պետությունը, անվտանգության խորհուրդը և հատկապես պաշտպանության նախարարությունը և պատասխանները պետք է համարժեք լինեն։ Գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմն էր միշտ, համարժեք պատասխաններ էր տալիս, բայց  Հայաստանի անվտանգության խորհուրդը, անվտանգային համակարգը լուրջ հետևություններ պետք է անի, սա նպատակը մեկն է՝  սահմանը լարված պահել, այդ լարվածությամբ նաև ազդել հայկական կողմի վրա, բացահայտել, ինչու չէ, նաև հայկական կողմից համապատասխան պատրաստակամություն և նաև շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում և նաև այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ», -ասաց Օհանյանը: Օհանյանի խոսքով՝  այսօր խորությամբ մենք չենք տիրապետում ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես խաղաղության ենթատեքստի ներքո, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ ճնշումների հռետորաբանությունը չի պակասում, անընդհատ նոր պարտադրանքներ են, անընդհատ նոր  ցանկություններ են իրենք ներկայացնում, բայց այն, ինչ որ նաև տեսանելի է, որը որ տիրում է Բաքվում շինծու դատավարությամբ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և նաև մնացած գերիների նկատմամբ, Ադրբեջանը փորձում է իրենց ունեցած ձեռքի տակ տեղեկությունների շրջանակներում հիմք ստեղծել, ոչ թե  դատապարտել ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ նաև հայկական կողմին։ «Այսինքն, այսօր մենք այդ հարաբերություններում հասել ենք մի իրավիճակի, որ հանցագործ կողմը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է մեղադրողի դերում և փորձում է մեղադրող կողմին, այսինքն հայկական կողմին դարձնել մեղադրյալ, ճնշումները շարունակել, և մենք գտնվում ենք պարզ մի դատավարության շրջանակներում, որտեղ որ հայկական կողմը նույնիսկ պատշաճ չունի, որովհետև դեմ առ դեմ է հայտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, իսկ նրանք ինչ ցանկություններ ուզում են, պարտադրանքների ներքո իրականացնում են», -ասաց Օհանյանը:
12:17 - 16 մայիսի, 2025
ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց. «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը

ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց. «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը

ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց: ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս նախագծի քվեարկությանը՝ «հաշվի առնելով ավելի լայն հանրային քննարկման և նաև հետագայում իրենց առաջարկությամբ բոլոր խորհրդանիշների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը»: Այսպիսով՝ օրհներգի երկրորդ և չորրորդ քառատողերը տեղափոխվում են, և այն այսուհետ եզրափակվելու է այս նախադասությամբ. «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Փոփոխությունը նախաձեռնել էր ԱԺ իշխող ՔՊ խմբակցությունը:
11:54 - 05 մարտի, 2025
Պաշտպանի պնդմամբ՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար պետք է հաղթահարվի նրա անձեռնմխելիությունը
 |factor.am|

Պաշտպանի պնդմամբ՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար պետք է հաղթահարվի նրա անձեռնմխելիությունը |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին նախարար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը: Վերջին երկու անձինք այժմ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ են, իսկ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է ունենալ Ազգային ժողովի համաձայնությունը: Նշենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Վերջ նշված 4 անձանց 2018 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրված, սակայն Սահմանադրական դատարանը նրանց վերագրվող հոդվածը ճանաչեց հակասահմանադրական, և առաջին ատյանի դատարանը դադարեցրեց նրանց նկատմամբ քրեական հետապնդումն ու կարճվեց Մարտի 1-ի քրեական գործի վարույթը: Գործը կարճելու որոշումը, սակայն, Վճռաբեկ դատարանը բեկանել է ու այն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այժմ դատախազությունը դատարանում հանդես է եկել գործով անցնող նախկին պաշտոնյաներին վերագրվող արարքին նոր իրավական գնահատական տալու միջնորդությամբ: Ըստ դատախազության՝ Քոչարյանին և մյուսներին պետք է մեղսագրվի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեղադրանք: Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը դիտարկեց, որ, ըստ էության, սա Օհանյանին նոր մեղադրանք առաջադրելու գործընթաց է, իսկ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Այսինքն՝ պաշտպանը վիճարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրինականության հարցը: Այս հարցի քննարկումը շարունակվում է:
17:40 - 25 փետրվարի, 2025
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա. Սեյրան Օհանյան
 |news.am|

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Կարծում եմ՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, նման անհրաժեշտություն միայն կարող է լինել, եթե կառավարման համակարգում փոփոխություններ լինեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Ադրբեջանի պահանջի բավարարման ճանապարհին է, որովհետև Ադրբեջանը անընդհատ փորձում է նոր պահանջներ, նոր պատժամիջոցներ կիրառել հայկական կողմի վրա, և կարծում եմ՝ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան։ Տեսեք, երեկ որոշում ընդունվեց, որ պետք է ձևավորվի միջգերատեսչական հանձնաժողով Ազգային անվտանգության ռազմավարության։ Հիմա 2025 թիվն է, 2020 թվականից հինգ տարի է անցել, նոր եկել են եզրակացության, որ պետք է մշակել ազգային անվտանգության ռազմավարություն: Ուշացրել են, որովհետև 44 օրյա պատերազմը իր արդյունքներով բերել է մի նոր իրողության: Աշխարհաքաղաքական զարգացումները և տարածաշրջանային իրադարձությունները հիմք պետք է հանդիսանային անվտանգության միջավայրի գնահատման և այն բոլոր սպառնալիքների, մարտահրավերների, որոնք թե՛ ներքին, թե՛ արտաքին հարթակում ազդում են մեր անվտանգության վրա և այդ աշխատանքը պետք է ձևավորվեր շուտվանից»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
11:56 - 20 փետրվարի, 2025
Միայն նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որ հնարավորություն կտա Արցախի վերադարձի հարցը լուծել. Սեյրան Օհանյան
 |news.am|

Միայն նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որ հնարավորություն կտա Արցախի վերադարձի հարցը լուծել. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Այսօր Արցախի վերածննդի օրն է և Արցախի Հանրապետությունում այս օրը շատ մեծ շուքով նշվում էր նաև  Հայաստանում. կարծում եմ, որ յուրաքանչյուր տոն վերաբերվող և՛ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետության, մենք պետք է օգտագործենք վերագնահատումներ անելու համար, վերհիշելու այն անցած ճանապարհը և նաև բոլոր ձեռքբերումները, արժանիքները, որոնց վրա հենվելով մենք պետք է կառուցենք մեր ապագան: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Ակնհայտ է, որ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում մենք ունեցել ենք բավականին լուրջ արժանիքներ, առաջինը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնորոշումն է, անկախությունն է, հայկական բանակն է, Արցախի ազատագրումն : Այս ձեռքբերումները հիմք են հանդիսացել, որ Հայաստանը և Արցախը ինտեգրված և միասնական համակարգով ապահովեն իրենց անվտանգությունը և նաև կայուն զարգացումը։ Ցավոք սրտի, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների բացթողումների, կրավորական կեցվածքի, իրավիճակին չտիրապետելու և նաև բանակցային գործընթացը ձախողելու ու պատերազմում ոչինչ չանելու պատճառով մենք ունենք այս օրը։ Բավականին մեծ ցավ է, երբ որ Արցախը հայաթափված է։ Մենք պետք է շարունակենք մեր պայքարը մեր ինքնության համար, Արցախի հետ վերադարձի համար: Այդ առումով երեք հանգամանք մենք գոնե այսօր պետք է նկատի ունենանք, որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ավարտվել, ընդհակառակը խորացել է: Ադրբեջանը իրականացնելով ցեղասպանություն, ամբողջությամբ հայաթափել է Արցախը: Այսօր էլ հանցագործ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը և մեր մարտական ընկերներ գերիներին։ Սա թատերականացված բեմականացում է, որը կեղծ է և ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները այդ ուղղությամբ ոչինչ չեն անում: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այսպես ցեղասպան և հանցագործ Ադրբեջանը իր պատիժը ստանա»,-ասաց նա: Սեյրան Օհանյանը չափազանց բացասական գնահատեց, որ Բացվի դեմ հայցերը կարող են հետ վերադարձվել. ««Երկրորդ հանգամանքը նա է, Արցախի Հանրապետության իշխանությունները, բոլոր ինստիտուտները պետք է գործեն, պետք է աշխատեն բոլոր առումներով, և Արցախի ժողովրդի կարգավիճակի և հավաքական պահելու և նաև պայմաններ ստեղծելու հետագայում հավաքական առումով Արցախ հետ վերադարձի համար: Իհարկե պայմանները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն և անվտանգությունը, և կայուն զարգացումը։ Երրորդ հանգամանքն այն է, որ բանակցային գործընթացը գործող ձևաչափով  Մինսկի համանախագահությամբ պետք է շարունակվեն։ ՀՀ երկրորդ նախագահն էլ ասաց, որ իհարկե դժվար է լինելու, իհարկե շանսերը քիչ են, բայց աշխատանք պետք տանել այդ ուղղությամբ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, նա նկատեց, որ միջնորդավորված փաստաթուղթը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է. «Իհարկե, սա որոշակի առումով նաև կապիտալացիոն փաստաթուղթ է, բայց երբ խոսք է գնում Մեղրիի հատվածով, Սյունիքով ճանապարհների տրամադրման մասին, իսկ Ադրբեջանը նաև նախատեսում է, որ դա պետք է լինի միջանցք, ապա պետք է վերադառնալ այդ փաստաթղթին, որովհետև դրա շուրջ չորս-հինգ կետեր չեն իրականացված: Միայն այդ փաստաթուղթն է այսօր, որ հնարավորություն կտա նաև դրա վրա հենվելով փորձել Արցախի վերադարձի հարցը լուծել»:
11:19 - 20 փետրվարի, 2025
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի քվեարկությանը. Սեյրան Օհանյան
 |tert.am|

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի քվեարկությանը. Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քվեարկությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հյտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նա ներկայացրեց այդ օրինագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության տեսակետը, որը ներկայացնում ենք ստորեւ. «Իրավական մաս Սա չի կարող օրենք համարվել, քանի որ ցանկացած օրենք առնվազն մեկ վարքագծի կանոն պետք է սահմանի, մինչդեռ այս օրինագիծը վարքագծի կանոն չի նախատեսում: ԵՄ անդամակցության հարցի լուծումը պահանջում է հանրաքվե, որի նախաձեռնության բացառիկ իրավունքը Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն պատկանում է կառավարությանը: Ընթացակարգերը սահմանված են «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով: Անդամության վերաբերյալ ստորագրված պայմանագրով ստանձնած պարտավորությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխան ճանաչելուց հետո, Աժ որոշմամբ հարցը դրվում է հանրաքվեի: Անդամակցության որևէ այլ մեխանիզմ Սահմանադրությունը չի նախատեսում, այդ թվում՝ օրենքի տեսքով թեկուզ անդամության գործընթացի սկսման մասին: Ծայրահեղ դեպքում այս նախաձեռնությունը կարող է համարվել ԱԺ հայտարարություն կամ ուղերձ, որը Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ քաղաքական դիրքորոշումն է որևէ հարցի վերաբերյալ և որը սակայն պարտադիր կատարման ենթակա նորմատիվ բնույթ չունի: Մինչդեռ Սահմանադրությունը հայտարարության կամ ուղերձի նախաձեռնության բացարձակ այլ ընթացակարգ է նախատեսում, որի ներքո քաղնախաձեռնության այս նախագիծը իրավաչափ չէ: Բացի այդ, ԱԺ-ն չի կարող քննարկել նման բովանդակությանմբ օրինագիծ, ոչ միայն այն պատճառով, որ այն չի համապատասխանում «օրենք» հասկացությանը, այլև ըստ էության Կառավարությունը այս ամբողջ գործընթացի մեջ չունի Սահմանադրությամբ նախատեսված դերակատարությունը (բացառիկ լիազորությունը)։ Ավելին, եթե ԱԺ-ն մերժի այս նախաձեռնությունը, այն հետագա զարգացում չի կարող ունենալ, քանի որ հանրաքվեի չի կարող դրվել մի օրինագիծ, որով նախատեսված հարցի լուծման առաջարկ ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է կառավարությանը: Եթե Հայաստանի կառավարությունը անդամակցության համար դիմած լիներ ԵՄ-ին, մեկնարկեին բանակցություններ և արդյունքում ստորագրվեր անդամակցելու վերաբերյալ միջազգային պայմանագիր, միայն դրանից հետո հարցը, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը, պետք է դրվի հանրաքվեի: Ըստ էության քաղաքական առումով ԵՄ-ին ՀՀ անդամակցության ներկայումս առաջադրված օրակարգը որպես այդպիսին չի համապատասխանում ԵՄ կողմից սահմանված համապատասխան անդամակցության ընթացակարգերին։ Այսպես, Հայաստանի Հանրապետության կողմից չկա ընթացակարգային նման դիմում, իսկ եվրոպական կողմից անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկի բացառիկ մանդատ ունեցող կառույցը՝ Եվրոպական խորհուրդը, այդ մասով որևէ քաղաքական դիրքորոշում չի հայտնել։ Նման գործելակերպը միայն կարող է խանգարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների զարգացմանը՝ գործընթացը շեղելով 2017թ․-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով» և դրա իրականացման ճանապարհային քարտեզներով սահմանված բնականոն զարգացման ուղղուց։ Հայաստանի Հանրապետությունը ներկայումս հեռու է Եվրոպական միության անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող «Կոպենհագենյան չափանիշների» պահանջներից։ Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է, որ տեսանելի ապագայում ՀՀ-ն չի կարող ԵՄ անդամ դառնալ, և ավելին՝ դեռևս չեն նշմարվում միջազգային հարաբերությունների ներկա ճգնաժամից հետո նոր աշխարհակարգի ուրվագծերը՝ Հայաստանի կողմից աշխարհաքաղաքական կտրուկ վերադասավորումները հղի են աղետալի հետևանքների վտանգով։ ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է ունենան բնականոն զարգացում, ինչի ուղղությամբ առկա է հսկայական չօգտագործված հնարավորություն՝ պայմանավորված 2017թ․-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» (CEPA) դրույթներով։ Այդ համաձայնագիրը բավարար իրավաքաղաքական հիմք է ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջանցիկ զարգացման ուղղությամբ։ Այն լավագույնս հարմարեցված է ինչպես ԵՄ-ի հետ Հայաստանի իրավաքաղաքական մոտարկմանը, այպես էլ Ռուսաստանի հետ ռազմավարական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Արտաքին քաղաքական այս ճարտարապետության փոփոխությունը ներկայումս հղի է լրջագույն վտանգներով։ Այսինքն, չկա իրավապայմանագրային առումով քաղաքական մոտարկման ավելի մեծ հնարավորություն, քան CEPA-ն է, որի ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքը խիստ անբավարար է, մասնավորապես՝ իրավական պետության, ժողովորդավարական համակարգերի ամրապնդման և մարդու իրավունքների լիարժեք երաշխավորման առումով: Անգամ Եվրոպական խորհրդարանի քաղաքական դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության ու Արցախին վերաբերող հարցերում ժատ ավելի օբյեկտիվ և հայանպաստ են, քան Հայաստանի գործող իշխանություններին է: Բացի այդ, ոչինչ չի խանգարում Հայաստանի գործող իշխանություններին այսօր էլ բավարար քայլեր ձեռնարկելու Հայաստանի համար Շենգենյան գոտու վիզայի ազատականացման կամ գոնե վիզայի տրամադրման գործընթացի դյուրացման հարցում: Ըստ այդմ, վերոնշյալ քաղաքական և իրավական հիմնավորումները նկատի ունենալով Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու այս օրինագծի քվեարկությանը:
12:59 - 12 փետրվարի, 2025
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության. Սեյրան Օհանյան |armenpress.am|

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության. Սեյրան Օհանյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իրատեսական չի համարում այսօրվա խաղաղության օրակարգը։ Նա այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հեռանկարներին։ «Կարծում եմ, որ խաղաղության գնում են և ձգտում են բոլորը։ Ընդդիմությունն էլ է ձգտում։ Ես որպես նաև ոգով զինվորական միշտ ասել և այսօր էլ կրկնում եմ, որ ով կարող է ավելի շատ ուզել խաղաղություն, եթե ոչ այն մարմինը, որը առաջինն է տուժելու մարտական գործողություններից։ Ես նկատի ունեմ բանակը և զինվորականները։ Բայց, կարծում եմ, որ այսօրվա խաղաղության օրակարգը իրատեսական չէ և խաբկանք է հայ ժողովրդի համար»,- նշեց Օհանյանը։ Նա ընդգծեց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի է խորացել, Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, իսկ ԼՂ հայերի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն: «Խաղաղությունը ոչ իրատեսական է այն պատճառով, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության, այլ ընդհակառակը՝ ձգտում է ճնշումներ գործադրել հայ ժողովրդի վրա»,- եզրափակեց Օհանյանը։
13:45 - 28 հունվարի, 2025
Ժանգոտած, անպիտան զենք երբևէ չենք գնել. Սեյրան Օհանյանը` Փաշինյանի հայտարարության մասին |news.am|

Ժանգոտած, անպիտան զենք երբևէ չենք գնել. Սեյրան Օհանյանը` Փաշինյանի հայտարարության մասին |news.am|

news.am: Մենք երբևիցե ժանգոտած անպիտանի զենք չենք գնել,  երբևիցե չենք ունեցել սպառազինություն, որը անպիտան է եղել մարտի դաշտում։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրղների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երբ որ Արարատի խոսույթով ենք մոտենում բանակին, մեզ հազիվ ժանգոտած, ժամկետանց, ոչ պիտանի զենքեր կվաճառեն: «Մենք ընդհակառակը, տարիներ ի վեր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք սպառազինություն, ռազմական տեխնիկա, նաև կարողացել ենք այն ձեռք բերել և ՀԱՊԿ ցածր գներով, և նաև մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել սպառազինություն և ռազմական տեխնիկա, բավականին մեծ քանակությամբ և բավականին նաև առաջատար սպառազինության միջոցներ։ Փաշինյանը թող ինքը պատասխան տա, որ այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքին, ու՞ր է հիմա, ինչու ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին, օգտագործելով մեր պետության ամբողջ ներուժը և նաև կառավարման համակարգում գործող բոլոր օրգաններին, որպեսզի ճիշտ գնահատի ռազմաքաղաքական իրավիճակը։ Իր կառավարման ընթացքում այն միասնականությունը, որը որ գոյություն ուներ, այն միասնականությունը, որը որ արտահայտվել էր բոլոր մարտական գործողությունների ժամանակ, պարզապես քայքայվեց, դրա համար ինքը թող պատասխան տա»,-ասց նա: Սեփյրան Օհանյանը նկատեց, որ եթե մենք ունեցել ենք պարտություն և անհաջողություն, դրա միակ կրողը, միակ մեղավորը այսօրվա իշխանություններն են. «Ես չեմ ասում, որ նախկինում թերություններ չեն եղել, բայց իր թերությունների հետ մեկտեղ, նախկինում մենք կարողացել ենք Հայաստան-Արցախ կուռ համադրված համակարգի արդյունքում ունենալ և անվտանգություն, և նաև թեկուզ դանդաղ տեմպերով, կայուն զարգացում։ Ժամանակը գալու է և այս ամենի համար բոլորը իրենց պատասխանատվությունը պետք է կրեն»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
11:56 - 28 հունվարի, 2025
Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով |factor.am|

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունը «Մարտի 1-ի» վերաբացված գործով նոր մեղադրանք առաջադրեց 2008 թվականին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին: Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեղադրող դատախազ Հայկ Հովհաննիսյանն Օհանյանին նախկինում մեղսագրված՝ սահմանադրական կարգը տապալելու մասով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխարինեց նոր մեղադրանքով՝ պաշտոնեական լիազորություններն անցնել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այսօրվա նիստին նախատեսված էր հրապարակել նաև Արմեն Գևորգյանին առաջադրված նոր մեղադրանքը, սակայն, հաշվի առնելով Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ այլ նիստով ծանրաբեռնվածության հանգամանքը, նիստը հետաձգվեց։ Մինչ դատական նիստը կհետաձգվեր՝ Արմեն Գևորգյանի պաշտպանը բարձրացրեց Գևորգյանի՝ գործուղման մասնակցության նպատակով արտերկիր մեկնելու հարցը։ Դատավոր Սարգիս Պետրոսյանը Գևորգյանին հիշեցրեց մեղադրյալի կարգավիճակի մասին, ինչն ակնհայտ դուր չեկավ ընդդիմադիր պատգամավորին։ Դատավոր Պետրոսյանը վրդովվեց. «Ձեր դեմքի արտահայտությունը փոխեք, եթե դատարանը չթույլատրի, այդ դեմքով կգնաք թույլատրողներին կասեք, այդպես չնայեք դատավորին։ Ովքեր Ձեզ գործուղում են, ասեք, որ Հակակոռուպցիոն դատարանում ունեք մեղադրյալի կարգավիճակ, ունեք կիրառված խափանման միջոց և, եթե շարունական բնույթ կրի Ձեր գործուղումները, դատարանը առաջնահերթության կարգով կքննարկի խափանման միջոցի հարցը և ավելի պիտանի խափանման միջոց կընտրի և մինչև հաջորդ դատալսումները այդ հարցին չի անդրադառնա»։ Գևորգյանը ևս վրդովվեց. «Իմ նկատմամբ դեռևս մեղադրական դատավճիռ չի եղել, անգամ չգիտեմ, թե երրորդ անգամ որ արարքում են ինձ մեղադրել։ Ես այս պահին հանդիսանում եմ ԱԺ պատգամավոր և ներկայացուցիչ, իսկ գործուղումների ուղարկում է հենց Ազգային ժողովը»։ Այնուամենայնիվ, դատարանը թույլատրեց Գևորգյանին՝ հունվարի 29-ից փետրվարի 9-ը և փետրվարի 13-16-ն ընկած ժամանակահատվածում հատել ՀՀ սահմանը՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստերին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:48 - 23 հունվարի, 2025
Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին
 |azatutyun.am|

Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին |azatutyun.am|

azatutyun.am: Դատախազն այսօր միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելու հոդվածով։ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր իրենց կամքով ներկայացել են դատական նիստին։ Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել, դատարանն էլ որոշել էր այսօրվա նիստին նրանց հարկադրաբար ներկայացնել Հակակոռուպցիոն դատարան։ Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ դատարանի առջև են կանգնած։ Վճռաբեկ դատարանն է բեկանել դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։ 2018-ի հեղափոխությունից հետո, 10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը: Այն ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել էր՝ եթե անգամ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, միևնույն է, դա չի նշանակում, որ վերացել է 2008-ին 10 մարդու կյանք խլած իրադարձությունների մասով նախկին նախագահի պատասխանատվությունը։
16:10 - 28 նոյեմբերի, 2024
Առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ. Ռոբերտ Քոչարյանը՝ իր գործով դատավարության մասին |armenpress.am|

Առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ. Ռոբերտ Քոչարյանը՝ իր գործով դատավարության մասին |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, որի շրջանակում քննարկվում է մեղադրանքի վերաորակավորման հարցը։ Դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթացող նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը և դատարանը կարծիքների փոխանակում ունեցան Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի և նրա պաշտպանների հաստատման հարցի շուրջ։  Դատավորը Քոչարյանին հարց ուղղեց, թե արդյոք վերջինս ցանկանո՞ւմ է, որ իր շահերը պաշտպանեն  փաստաբաններ Արամ Օրբելյանը, Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը, սակայն Քոչարյանը շեշտեց, որ առանց հստակ հոդվածի ու մեղադրանքի չի կարող ունենալ մեղադրյալի կարգավիճակ, հետևաբար՝ դատավորի հարցը ՀՀ օրենսդրության հետ որևէ առնչություն չունի։   «Առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ։ Ձեր հարցը մեր օրենսդրության հետ որևէ առնչություն չունի»,- հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ դատարանը հարցի էությունը չի հասկանում։  Դատավոր Պետրոսյանը, իր հերթին, պարզաբանեց, որ մեղադրյալի կարգավիճակը, ինչպես նաև արարքի իրավական գնահատականի փոփոխությունը գտնվում են դատարանի քննարկման տիրույթում։ «Վճռաբեկ դատարանը որոշակի ծավալ է սահմանել այս գործով, և մեր դատարանն իրավասու է որոշել, թե ինչպես շարունակել վարույթը։ Մենք պարզապես փորձում ենք հասկանալ՝ ցանկանո՞ւմ եք, որ Ձեր շահերը պաշտպանեն նշված փաստաբանները, թե՞ ոչ»,- նշեց դատավորը։ Քոչարյանն իր դիրքորոշումը կրկին հաստատեց՝ ընդգծելով, որ դատարանի հարցի ձևակերպումը խնդիրներ է առաջացնում։ «Եթե փաստաբաններն այստեղ են, ուրեմն իմ հետ պայմանավորվածությամբ են այստեղ նստած»,- եզրափակեց նա։  Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը 2021 թվականին արդարացվել էին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց նրանց առաջադրված հոդվածը։ Սակայն ՍԴ-ն 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ մասնակի բավարարեց Վճռաբեկ դատարանի դիմումը՝ հնարավորություն տալով վերաորակավորել մեղադրանքները և նոր քննություն սկսել։
11:41 - 28 նոյեմբերի, 2024
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացրել |civilnet.am|

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացրել |civilnet.am|

civilnet.am: Հակակոռուպցիոն դատարանը որոշել է բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով: Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, չէին ներկայացել դատական նիստին։ Պաշտպանների խոսքով` պատճառն այն է, որ նրանք պարզաբանում չեն ստացել, թե ինչ հոդվածով են մեղադրվում։ Գործի նախապատմությունը 2018-ի հուլիսի 26-ին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի կամ Սահմանադրական կարգի տապալման գործով։ Գործը վերաբերում էր 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով. առաջինը՝ այլ անձանց հետ սահմանադրական կարգի տապալում, որը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն էր և հետագայում ճանաչվեց հակասահմանադրական, երկրորդը՝ 3 մլն դոլար կաշառք վերցնելու հոդվածը, որը դեռևս քննվում է։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Քոչարյանը 2008-ի փետրվարին, երբ Ազատության հրապարակում խաղաղ ցույցեր էին, բանակի հրամանատարական կազմի հետ քննարկել է ներքաղաքական հարցեր։ Այնուհետև ստորագրվել է ՊՆ-ի «0038» հույժ գաղտնի հրամանը, զինծառայողներ են Երևան բերվել, և նրանք ցույցերը ցրելու վարժանքներ են իրականացրել։ Բացի Քոչարյանից, գործով անցնում են նաև այդ ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցնող Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։ Այս գործը դատարան է մտել 2019-ի ապրիլին։ Քննության ընթացքում դատարանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի սահմանադրականության հարցը։ ՀՀ Սահմանադրական դատարանը 2021-ի մարտի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այս հիմքով պաշտպանները միջնորդել են կարճել գործը, իսկ Աննա Դանիբեկյանը բավարարել է այդ միջնորդությունը։ Այնուհետև մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Հետագայում գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան։ Գործով պայմանավորված՝ այս ատյանը դիմել է ՍԴ՝ պարզելու այս անգամ էլ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկի սահմանադրականության հարցը։ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024-ի հուլիսի 22-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։ Սահմանադրական դատարանի վերջին որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը գործը բեկանել էր ու ուղարկել նոր քննության։
15:02 - 15 նոյեմբերի, 2024
«Ազգային խայտառակություն է». Սեյրան Օհանյանը՝ Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանի պահվածքի մասին  |aysor.am|

«Ազգային խայտառակություն է». Սեյրան Օհանյանը՝ Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանի պահվածքի մասին |aysor.am|

aysor.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ազգային խայտառակություն է համարում Նիկոլ Փաշինյանի պահվածքը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը: «Գիտեք, հարաբերություններ կարգավորելը երկրի իշխանության պարտականություններից մեկն է, բայց այդ հարաբերությունները պետք է արժանապատիվ լինեն: Երբ հրավեր ոչ թե ստանում ես, այլ դու ես խնդրում, երբ դու ժպտերես դեմքով հանդիպում ես մի պետության ղեկավարի հետ, որը ցեղասպանություն է իրականացրել ու աջակցել է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությանը, ազգային խայտառակություն է, նսեմացման պահ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ Օհանյանի` թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ ճնշումներ ու պարտադրանքներ է գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա:
14:21 - 27 սեպտեմբերի, 2024
Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը՝ համացանցում շրջանառվող տեսանյութի և ՔՊ-ի հետ իր ենթադրյալ կապերի մասին
 |iravaban.net|

Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը՝ համացանցում շրջանառվող տեսանյութի և ՔՊ-ի հետ իր ենթադրյալ կապերի մասին |iravaban.net|

iravaban.net: «2018 թվականի դեկտեմբերից ես որևէ կապ չեմ ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ուժի պաշտոնյաների հետ։ Ես որևէ անգամ քաղաքականացված չեմ եղել և քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Ընդամենը 2018-ին օրենսդիր մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ եմ ներկայացրել»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է նշված դատավորին։ Վերջինս 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: «Ցուցակում ընդգրկվելու առաջարկն եղել է քաղաքական թիմի կողմից որպես իրավաբանի և ես տվել եմ իմ համաձայնությունն ու ԱԺ պատգամավոր դառնալու հայտ եմ ներկայացրել։ Իմ համարն անցողիկ չի եղել։ Այնուհետև ես դիմում եմ գրել ու ասել, որ դադարեցնեն իմ անդամակցությունը կուսակցությանը»,- նշեց նա՝ հավելելով, որ «Մարտի 1»-ի գործն իրեն էլեկտրոնային եղանակով է մակագրվել և ընթանալու է բացառապես պրոֆեսիոնալ և մրցակցային դատավարություն։
14:17 - 23 սեպտեմբերի, 2024