Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահի եւ Ֆինանսների նախարարի պաշտոններում (2014-2016 թթ․)։ 1977 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ։ 1987 թ. ավարտել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Հաշվապահական հաշվառում եւ տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ։

2019 թվականի օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է  Գագիկ Խաչատրյանին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով։

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը

Այսօր տեղի է ունեցել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը, որտեղ փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված հարցումը։ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը այդ մասին հաղորդագրություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի  ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին կրկին միջնորդեց թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել արտերկիր: Պաշտպանը դատարանին հայտնեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստաբանական խմբի ներկայացրած գանգատի հիման վրա ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը։ «Մասնավորապես դատարանը պահանջել է հիմավորել առաջինը՝ թե որքանով է վիրահատության նպատակով մեկնել չթույլատրելը համահունչ կյանքի իրավունքի երաշխավորման պետության դրական պարտավորությունների հետ։ ՄԻԵԴ-ը նաև պահանջել է հիմնավորել, թե արդյոք դատական նիստի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար պատշաճ հարմարեցված պայմաններ չապահովելը չի հանգեցրել անձի նկատամամբ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքի։ Կարծում ենք սա սթափեցնող ազդակ պետք է լինի մեր պետության համար, որ հավակնում է մեկ անգամ ևս խախտել մարդու կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքները: Նախորդ անգամ ևս միայն ՄԻԵԴ որոշման պատճառով փոփոխվեց Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը: Հիմա ստացվում է, որ մինչև ՄԻԵԴ-ը չարձանագրի իրավունքի խախտում, մեր պետությունը չի պատրաստվում դադարեցնել անմարդկային վերաբերմունքը»,- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։ Անդրադառնալով դատարանի կողմից նշանակվող փորձաքննություններին` պաշտպանը իր մտահոգությունը հայտնեց ձևավորված պրակտիկայի վերաբերյալ. «Դատախազը հերթական անգամ պահանջում է անցկացնել փորձաքննություն։ Մի բան, որ այս քննության ընթացքում արդեն երեք անգամ իրականացվել է։ Եթե երեք փորձաքննությունից հետո պետությունը չունի իր համար «ձեռնտու» եզրակացություն, ապա պարզ է, որ անձին բուժօգնությունից զրկելով մարդու վիճակը ինքնուրույն չի լավանալու, պետությունը այդ «ձեռնտու» եզրակացությունը չի ստանալու։ Ուրեմն չի կարելի անընդհատ անցնել այս փակ շղթայով»,-իր խոսքում նշել է Երեմ Սարսգյանը։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տրված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար, որպիսի մեղադրանքները վերջինս չի ընդունում։ Նախկինում, Գագիկ Խաչատրյանը գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ կանչով ընդհատել է հետվիրահատական բուժումը, վերադարձել Հայաստան և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Սակայն արդեն երկու տարի է դատարանը թույլ չի տալիս վիրահատության նպատակով կրկին մեկնել արտերկիր, ինչի վերաբերյալ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ»։
17:29 - 18 հոկտեմբերի, 2024
Ըստ փաստաբանների՝ Խաչատրյանների ԱՄՆ-ի առանձնատան վաճառքի գումարը կփոխանցվի ՀՀ-ին՝ իրենց դիմումով 
 |civilnet.am|

Ըստ փաստաբանների՝ Խաչատրյանների ԱՄՆ-ի առանձնատան վաճառքի գումարը կփոխանցվի ՀՀ-ին՝ իրենց դիմումով |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը ԱՄՆ-ի կողմից կվաճառվի ու դրա գումարը կփոխանցվի ՀՀ-ին ոչ թե բռնագանձման գործընթացների արդյունքում, այլ Խաչատրյանների դիմումի հիման վրա։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների փաստաբանական թիմը՝ Vinson and Elkins LLP ընկերությունը։ Հուլիսի 8-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների դատարանի որոշմամբ՝ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսի Holmby Hills թաղամասում գտնվող առանձնատունը կբռնագանձվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի։ Վաճառքի գումարի 85 տոկոսը կանցնի ԱՄՆ-ին, որը քննարկում է այն ՀՀ-ին վերադարձնելու հնարավորությունը, իսկ մյուս 15 տոկոսը կմնա Խաչատրյաններին։ Նրանց փաստաբանական թիմի հաղորդագրության համաձայն՝ «առանձնատունը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել ու չի հաստատվել», բայց հաշվի առնելով քննվող գործի խիստ երկարատևությունն ու պատճառվող հսկայական բիզնես կորուստները, առանձնատունը օտարելու համաձայնություն է ձեռք բերվել։ Լոս-Անջելեսում գտնվող առանձնատան բռնագանձման գործընթացը սկսվել էր 2022-ի ապրիլին։ Vinson and Elkins-ի հայտարարության համաձայն՝ 2024-ի հունիսի 11-ին դատարանը որոշել է դադարեցնել հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ։ «Հետաքննության դադարեցման և բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով արդարադատության դեպարտամենտը և Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաև բռնագանձման մասով չկատարված պարտավությունների հարցը։ Որոշվել է, որ Holmby Hills անշարժ գույքը կվաճառվի և ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջև: Ընդ որում՝ Holmby Hills գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը` Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,- ասված է փաստաբանների հայտարարության մեջ։ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը որպես կաշառք էր դիտարկել գործարար Սեդրակ Առուստամյանի կողմից Խաչատրյաններին փոխառության պայմանագրերի հիմնա վրա փոխանցումներ կատարելը։ Խոսքը 22,4 միլիոն դոլարի մասին էր, որն էլ ուղղվել էր առանձնատան ձեռքբերմանը։ Ըստ «Հետք»-ի՝ առանձնատան շուկայական արժեքը 2023-ի օգոստոսի դրությամբ 46,5 միլիոն դոլար էր։
10:53 - 10 հուլիսի, 2024
Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող բռնագրավված առանձնատան վաճառքից ստացված գումարի հնարավոր վերադարձ Հայաստանի Հանրապետությանը

Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող բռնագրավված առանձնատան վաճառքից ստացված գումարի հնարավոր վերադարձ Հայաստանի Հանրապետությանը

Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի: Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ իրականացվում է հանրային քրեական հետապնդում` այդ թվում փողերի լվացման մեղադրանքով (Արտյոմ Խաչատրյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում), իսկ Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ գործը ներկայում քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում: Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև հետևողական համագործակցության արդյունքում համապատասխան դատական գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՄՆ իրավասու մարմինների կողմից։ Արդյունքում, 2024 թվականի հունիսի 14-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, որոնց պատկանող գույքն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման կապակցությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, որը դատարանի կողմից վարույթ էր ընդունվել: Դատարանի` 2024 թվականի հունիսի 30-ի որոշմամբ՝ համաձայնությունը հաստատվել է: Քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից՝ ներառյալ որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից, պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 29 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 33 միլիարդ դրամ:      
18:28 - 08 հուլիսի, 2024
200-ից ավելի ապօրինի գույքով քննության տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը բարեհաջող կերպով Երևանի կենտրոնում ավարտին է հասցնում նոր հյուրանոցի շինարարությունը․ Սուքիասյան |tert.am|

200-ից ավելի ապօրինի գույքով քննության տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը բարեհաջող կերպով Երևանի կենտրոնում ավարտին է հասցնում նոր հյուրանոցի շինարարությունը․ Սուքիասյան |tert.am|

tert.am: Երիցս պետք է արձանագրենք, որ չզեկուցվողի անվան տակ տարբեր խնդրահարույց նախագծերի անցկացման արատավոր պրակտիկան վարակի նման կառավարությունից եկել է Երևանի քաղաքապետարան։ Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Նրա խոսքով՝ նախորդ չզեկուցվող հարցերով տարբեր որոշման նախագծեր դարձան իրականություն։ «Արձանագրում ենք հետևյալը՝ այն նախագիծը, որը կարող է բերել դիվիդենտներ, զեկուցվող է, իսկ չզեկուցվող հարցերով՝ գործունեության նախնական համաձայնություն, շահաբաժին, նվիրատվություն, հանրային տրանսպորտ, բոլորը մեկ քվեարկությունով անցնում է, և երևանցին տեղյակ էլ չի լինում՝ ում ինչ արտոնություն տրվեց, ում ինչ շինթույլտվություն տրվեց։ Դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ ՀԱԹ-ը պետք է ազատել Ալեքսանյան Սամվելի տիրապետությունից, բայց կառավարության նիստով Ալեքսանյանի կնոջը տալիս են ներկրման արտոնություն, այստեղ չզեկուցվող հարցերով տալիս են հերթական շինթույլտվությունը, նախանցած նիստին նույնպես շինթույլտվություն տվեցին։ Փաստորեն նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը։ Այդ նախկինների թեման, որ շատ արծարծվում է, ավելի քան 200 ապօրինի գույքով անցնող Գագիկ Խաչատրյանը ևս մեկ բարձրակարգ հյուրանոց է բացում Երևանում»,- ասաց նա։ Սուքիասյանը նշեց, որ թափանցիկությունը շատ լավ արտահայտվում է հանրային տրանսպորտի վերաբերյալ ևս։ ««Երևան ավտոբուսի» վարորդների գործադուլի ժամանակ տրանսպորտի նախագծի հերթական անգամ հետաձգելը ևս մեկ անգամ ահազանգ է երևանցիների համար, և քաղաքային իշխանությունները պետք է շատ ավելի կոնկրետ իրենց ուշադրությունը սևեռեն դրա վրա, որովհետև շատ սև խոռոչներ կան այդտեղ։ Մենք համոզվել ենք, որ գործող սակագները հնարավոր է պահպանել։ Անգամ ավելին՝ «Մայր Հայաստանի» նախագծով շատ դեպքերում կարելի է ունենալ շատ ավելի մատչելի սակագին, որը սակայն մերժել եք օրակարգ ընդունել»,- ասաց նա։
11:48 - 25 հունիսի, 2024
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ |tert.am|

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ |tert.am|

tert.am: Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, որոնցից 56-ը Երևանում է։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներակայցնելիս այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է նաև Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 իրավաբանական անձում, ավելի քան 1,4 մլն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 մլն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 մլրդ դրամ, որը, ըստ դատախազի, իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար։
11:41 - 29 ապրիլի, 2024
Գագիկ Խաչատրյանի նիստը դռնփակ է քննվում. նա շտապօգնության մեքենայով բերվեց դատարան
 |factor.am|

Գագիկ Խաչատրյանի նիստը դռնփակ է քննվում. նա շտապօգնության մեքենայով բերվեց դատարան |factor.am|

factor.am: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը քիչ առաջ շտապօգնության մեքենայով բերվեց դատարան: Շտապօգնության մեքենան մտավ դատարանի բակի փակ հատված և Խաչատրյանի շենք մտցրին այդ հատվածով` այնպես, որ քաղաքացիներին տեսանելի չլինի: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ միջնորդելու է դռնփակ քննել նիստը, քանի որ Խաչատրյանը չի ցանկանում, որպեսզի հանրությունն իրեն տեսնի իր ներկա առողջական վիճակում: Նիստի մեկնարկին լրագրողների մուտքը դահլիճ արգելվեց․ դահլիճից դուրս եկած կարգադրիչը հայտնեց, որ դատավորը որոշել է դռնփակ քննել նիստը: Նշենք, որ Խաչատրյանի պաշտպաններն արդեն տևական ժամանակ է` միջնորդում են թույլատրել վիրահատության նպատակով մեկնել արտերկիր, սակայն դատարանը նրան չի թույլատրում լքել Հայաստանը: Խաչատրյանն, ըստ պաշտպանների, հենաշարժողական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստերին: Մեղադրանքի կողմը Խաչատրյանի` նիստերից բացակայելու մեջ միտում է տեսնում: Նախորդ նիստերից մեկի ավարտին դատախազ Գևորգ Սարգսյանը չբացառեց, որ Խաչատրյանին նորից կալանավորելու միջնորդություն կներկայացնի:
17:15 - 07 մարտի, 2024
Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք

Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։ Հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Դատարանը 27/02/2024 թվականի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով պատասխանող Գալուստ Լուկաշի Գրիգորյանն անհատույց Հայաստանի Հանրապետության սեփականությանն է հանձնում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր ապօրինի ծագում ունեցող գույքի շուրջ 77 տոկոսը։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է։
10:53 - 27 փետրվարի, 2024
Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի. միջնորդությունը մերժվեց
 |armeniasputnik.am|

Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի. միջնորդությունը մերժվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text"> Պետական եկամուտների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը։   Նշենք, որ փետրվարի 23-ին կայացած նիստի ընթացքում Գագիկ Խաչատրյանը բացակայում էր, քանի որ ի վիճակի չի եղել ներկա գտնվել դատական նիստին ու միջնորդությունն այդ պայմաններում է քննվել։   Հիշեցնենք` նախորդ տարվա մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Գրիգորյանից շուրջ 6,5 մլրդ դրամի գույքի և դրամական միջոցների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ պահանջ։
20:45 - 23 փետրվարի, 2024
Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն. Գագիկ Խաչատրյանի պաշտպան |news.am|

Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն. Գագիկ Խաչատրյանի պաշտպան |news.am|

news.am: Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը պետք է դատարան տեղափոխվի շտապօգնության մեքենայով՝ համապատասխան բժիշկների ուղեկցությամբ, եւ դա սուր ցավեր է առաջացնում, դրա համար նախապես ցավազրկողներ են ներարկում, որպեսզի դատական նիստին որոշակի մասով կարողանա ներկայանա եւ մասնակցություն ունենա։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: «Բայց այս պահին ինձ տեղեկացրեցին, որ ներերակային ներարկում պետք է կատարվի, որը խնդիրներ է առաջացնում երակների բարակության հետ կապված: Այսինքն՝ չի ստացվում, իրենց բառով ասած, «երակ մտնել»։ Հիմա մի քիչ ձգձգվում է, բայց կարծում եմ՝ կես ժամվա ընթացքում կներկայանա դատական նիստին»,-ասաց նա: Լրագրողների այն հարցին, թե ինչու Խաչատրյանը չի տեղափոխվում Գերմանիա՝ փաստաբանը շեշտեց, որ խնդիրը պետական մարմինների թույլ չտալն է. «Ամեն անգամ, երբ մենք ասում ենք՝ թույլ տվեք, որ գնա վիրահատության, քանի որ եթե չի վիրահատվում, կոնքի օրգանների խնդիրներ են առաջանում, վերջույթներն են թուլանում, 2019 թվականից թույլ չեն տալիս այս վիրահատությունը կատարել։ Դրա համար էլ հիմա անվասայլակով է տեղաշարժվում։ Այս խնդիրը կա, բոլորը դրա մասին գիտեն, բազմիցս ստուգել են պետական հանձնաժողովներով, բոլորը միաբերան հաստատել են, որ վիրահատության կարիք կա և դա պետք է արվի արտերկրում, քանի որ Հայաստանում հնարավոր չէ: Այս վիրահատությունը մինչեւ չկատարվի, բուժում չկա: Իմպլանտ է տեղադրված, որ ողերը պետք է մասնատվեն: Իմլանտը պետք է փոխվի եւ վիրահատությունը կատարվի, եւ գործիքները, եւ իմպլանտը Հայաստանում չկան: Վիրահատություն չկատարվելու հետեւանքով արդեն ունենք անդառնալի հետեւանքներ: Մենք նոր դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու հետ կապված, որովհետեւ արդեն կյանքի խնդիր է առկա: Պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձի առողջության պահպանման նկատառումներից ելնելով»,-ասաց պաշտպանը: Նա հստակեցրեց, որ այս պահին բժիշկները եւս նշում են, որ Գագիկ Խաչատրյանը չի կարողանում քայլել, եթե անգամ փորձում է կանգնել, ուժեղ ցավեր են առաջանում, ընկնելու վտանգ է առաջանում: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։
12:18 - 19 հունվարի, 2024
«Հայաստանում Գագիկ Խաչատրյանի բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա»․ փաստաբան
 |aravot.am|

«Հայաստանում Գագիկ Խաչատրյանի բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա»․ փաստաբան |aravot.am|

aravot.am: «Այն, ինչ տեղի է ունենում դատարանի եւ մեղադրողի կողմից, օրենքի հետ ոչ մի կապ չունի»,- ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ միջնորդում են դատարանին, ասում են, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, պետք է թույլ տան գնա վիրահատության։ «Իրենք ամեն անգամ ասում են՝ սպասեք մի հատ կոնսիլիում անենք, երեք հատ կոնսիլիում կա՝ առողջապահության նախարարի կողմից կատարված, որում տրված է, որ վիրահատության կարիք ունի, Հայաստանում հնարավոր չէ։ Մեղադրողի միջնորդությամբ ստացված փորձաքննության արդյունք կա, որ կա վիրահատության կարիք, Հայաստանում հնարավոր չէ կատարել, ցավեր ունի, նիստերին հնարավոր չէ մասնակցել։ Կա նաեւ վերջին գրությունը, առողջապահության նախարարը նորից պատասխանել է, որ ունի վիրահատության կարիք, եւ դա պարտադիր պետք է կատարվի։ Այս բոլոր փաստաթղթերն ունենալուց հետո մեղադրողն ասում է՝ ձեւացնում է վատառողջ լինելը։ Իհարկե, այստեղ դժվար է որեւէ այլ բան ասել, որովհետեւ պետության նախաձեռնած, պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի վերաբերյալ պետության ներկայացուցչի նման վերաբերմունքը բոլոր սահմանների անցում է։ Պետական մարմինների տված փաստաթուղթը դատախազի եւ դատարանի համար առնվազն պետք է անվիճելի լինեն, եթե իրենք հիմնավոր փաստարկներ չունեն»,- ասաց նա։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ պետական մարմինները պետք է դուրս գան այս խնդրից, թե ում վերաբերյալ է գործը քննվում եւ խոսեն օրենքից, որ անձն ունի բուժման կարիք, եւ պետք է թույլ տան բուժվել։ Երեմ Սարգսյանը նաեւ ասաց, որ երբ Գագիկ Խաչատրյանը փորձում է դիմել որեւէ բժշկի, որպեսզի բուժում ստանա, տարբեր պատճառաբանություններով բժիշկները հրաժարվում են։ «Եվ այս համընկնումը մեզ թույլ է տալիս գալ համոզմունքի, որ այդ ճնշումների արդյունքում նաեւ բժիշկները խուսափում են առնչվել Գագիկ Խաչատրյանի առողջական հարցին, որպեսզի ավելորդ անհանգստություններ չունենան»,- ասաց փաստաբանը։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ Հայաստանում Գագիկ Խաչատրյանի հիմնական բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա։ Այն պատճառաբանություններին, թե Գագիկ Խաչատրյանը կմեկնի արտերկիր ու չի վերադառնա, Երեմ Սարգսյանը պատասխանեց․ «10 անգամ հնարավորություն է տրվել, 10 անգամ Գագիկ Խաչատրյանը գնացել է արտերկիր ու վերադարձել է դատարանի սահմանած ժամկետներում»։ Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել էր ՀՀ կառավարությանը եւ պահանջել էր, որ ապահովեին Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքի իրացումը։ Իսկ Գագիկ Խաչատրյանի բուժումը միայն արտերկրում է հնարավոր իրականացնել։Անդրադառնալով այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազի հայտարարությանը, թե Գագիկ Խաչատրյանը ձեւացնում է, որ վատառողջ է, եւ գործի քննությունը դիտավորյալ ձգձգվում է պաշտպանների վարքագծի հետեւանքով, Երեմ Սարգսյանն ասաց․ «Մենք ո՞նց հասկանանք, ինքը չի՞ ընդունում փորձագետների եզրակացությանը, չի՞ ընդունում առողջապահության նախարարության տված փաստաթղթերը։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ մեղադրող կողմի նման մոտեցումն է հանգեցրել ձգձգումների»։ Հարցին, թե հավանակա՞ն է, որ այս իրավիճակում Գագիկ Խաչատրյանն ընդունի մեղավորությունը եւ փոխհատուցի պետությանը պատճառած վնասը, որպեսզի գործը փակվի, փաստաբանը պատասխանեց․ «Եթե մենք ասում ենք, որ մեղադրանքն անհիմն է, ասում ենք՝ մեղադրանքն անհիմն է։ Բայց եթե պայմանական ընդունենք, որ թույլ չեն տալիս վիրահատությունը, որ անձը ստիպված համաձայնվի, սա խոշտանգման տիպիկ օրինակ է։ Հետեւաբար, ես դեռ ուզում եմ հավատալ, որ դրա համար չեն անում։ Մեղադրանքը չենք ընդունում, մեղադրանքն անհիմն է»։
14:30 - 08 հունվարի, 2024
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է․ նիստը հետաձգվեց
 |news.am|

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է․ նիստը հետաձգվեց |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 8-ին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացավ։ Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը դատարան էր ներկայացել անվասայլակով՝ շտապօգնության աշխատակիցների ուղեկցությամբ։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։
13:44 - 08 հունվարի, 2024
Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին անվասայլակով |armeniasputnik.am|

Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին անվասայլակով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ։ Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Խաչատրյանին։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է Խաչատրյանի գործով դատական նիստը, որի ներկա են մեղադրյալներ Գագիկ և Կարեն Խաչատրյանները, նաև Սեդրակ Առուստամյանը։ Ըստ քրեական գործի՝ Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին 22 մլն 401 հազար դոլար կաշառք է տվել։ Դատական նիստի հենց սկզբում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիմեց դատարանին՝ քննարկելու Գագիկ Խաչատրյանին Գերմանիա վիրահատության նպատակով մեկնելու միջնորդությունը։ Դատավորը որոշում կայացրեց միջնորդությունը քննարկել ավելի ուշ, նիստը սկսել Սեդրակ Առուստամյանի հարցաքննությամբ։ Դրա դեմ բողոքեց պաշտպան Սարգսյանը՝ շեշտելով, որ իր ներկայացրած միջնորդությունը անհապաղ քննարկման կարիք ունի։ «Ելքի թույլտվության վերաբերյալ դատարանը քանի որ դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել առողջապահության նախարարությունից, ուստի չի կարող քննել այդ հարցը»,- նշեց դատավորը։ Երեմ Սարգսյանը շարունակեց բողոքել որոշման դեմ, բանավեճ և փոխադարձ մեղադրանքներ սկսվեցին մեղադրող դատախազի և պաշտպանի միջև։ Մեղադրող դատախազի կարծիքով՝ պաշտպանական կողմը կանխատեսելի դատավարական վարքագիծ է ընտրել, նիստը ձգձգելու նպատակով հերթական միջնորդության քննարկում են առաջարկում, որից հետո ասելու են, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է, պետք է անհապաղ բուժօգնության տեղափոխել, դատական նիստը հետաձգել։ Պաշտպանը մեղադրեց դատախազին բացարձակ անմարդկային վերաբերմունքի մեջ՝ շեշտելով, որ վերջինս բացասական վերաբերմունք ունի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։ «Ձեր դիրքորոշումն ու վարքագիծը բացարձակ հարիր չէ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն հռչակված ՀՀ դատախազության ներկայացուցչին»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը։ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով դատական նիստը 5 րոպեով հետաձգվեց, ինչից հետո դատարանը վերադարձավ դահլիճ և, ինչպես պաշտպանն էր պնդում՝ նիստը սկսվեց Խաչատրյանի ելքի թույլտվության միջնորդության քննությամբ։ Պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրեց Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ առկա եզրակացությունները, ըստ որոնց՝ ՊԵԿ նախկին նախագահին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Հայաստանյան ԲԿ-ներում կարող են համաձայնել վիրահատությունն անցկացնել միայն պայմանով, որ վիրահատությանը մասնակցի նախորդ վիրահատությունը կատարած բժիշկը՝ համապատասխան բժշկական պարագաների հավաքածուի առկայությամբ, մինչդեռ այդ ամենը Հայաստանում առկա չէ, հետևաբար, ինչպես պնդում է պաշտպանը, վիրահատությունը հնարավոր չէ կատարել Հայաստանում։
12:35 - 08 հունվարի, 2024
Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանից զբաղվել է բիզնեսով, 20-ում շատ մեծ գումարներ է ունեցել․ Աննա Վարդապետյան |factor.am|

Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանից զբաղվել է բիզնեսով, 20-ում շատ մեծ գումարներ է ունեցել․ Աննա Վարդապետյան |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին չկալանավորելու դատավորի որոշումը։ Այս մասին «Առաջին ալիքի» եթերում նշեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազն ակնարկել է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը դատական նիստերի օրը վատանում է։ «Գագիկ Խաչատրյանը գալիս է դատարան, նիստը բացում են, իրեն լավ չի զգում, գնում է սանհանգույց, և 20 րոպե հետո պարզ է դառնում, որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ»,- ասաց Աննա Վարդապետյանը՝ հույս հայտնելով, որ այստեղ դատարանի կողմից էլ դիտավորություն չկա։ Աննա Վարդապետյանը Գագիկ Խաչատրյանի, Քոչարյանների ընտանիքներին առնչվող ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ գործերը համարել է աղմկահարույց։ «Դրանք գումարներ են, որոնք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով։ Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանում սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 20 տարեկանում մեծ ֆինանսական հոսքեր է ունեցել»,- ասել է Աննա Վարդապետյանը և նշել, որ թվերն այնքան մեծ են՝ չի կարողանում մտապահել։ Մի շարք գույքեր, որոնք պատկանում են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանին, ըստ Վարդապետյանի, ևս կասկածելի ծագում ունեն, և դատախազությունը հայցեր է ներկայացրել՝ դրանք բռնագանձելու։ Անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ Աննա Վարդապետյանը խոսել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող քրգործից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:27 - 21 դեկտեմբերի, 2023
ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն

ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի (Գագիկ Խաչատրյանի-խմբ.) որդի Ա.Խ.-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, նույն կոմիտեի նախագահի, Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի և ֆինանսների նախարարի պաշտոնները, հանձնարարել է Կոմիտեի, այնուհետև՝ Ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել իր որդիներ Ա.Խ.-ի և Գ.Խ.-ի, ազգական Ա.Խ.-ի կողմից հիմնադրված ՍՊ ընկերության հետ, վերացնել գնման ընթացակարգում առաջացող խոչընդոտներն ու կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով Գ.Խ.-ի կողմից ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝  ՍՊ ընկերությունը 2008-2020 թվականների ընթացքում Կոմիտեի հետ կնքել է 4 մլրդ 426 մլն 435 հազար դրամ արժեքով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր: Բացի այդ, Գ.Խ.-ն, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է, որ  իր որդիների ու եղբորորդու ընկերության հետ կնքվի  19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագիր՝ իրական արժեքից էապես բարձր՝ 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամով (նշված ընկերության հետ պայմանագիր կնքելիս՝ գնում կատարելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել, ընտրվել է առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգը, հրավերն ուղարկվել է միայն իր որդիների ու եղբորորդու ընկերությանը):  Թեև պայմանագրով նախատեսված աշխատանքները կապալառուի և ենթակապալառուի կողմից փաստացի կատարվել են 2 մլրդ 777 մլն 410 դրամով, սակայն այդ աշխատանքների դիմաց պետական միջոցներից ընկերությանը փոխանցվել է 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամ, որի արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է 1 մլրդ 506 մլն 169 հազար 583 դրամ:  Վերոնշյալ արարքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի և եղբորորդի Ա.Խ.-ի հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին, միախառնվել են այլ միջոցների հետ և տնօրինվել նրանց կողմից:  Վերոնշյալ եղանակով 2011-2018 թվականների ընթացքում նրանց մասնակցությամբ գործող մեկ այլ  ՍՊ ընկերությանը փոխանցվել է 39 մլրդ 723 մլն 323 հազար դրամին համարժեք գումար, որից որպես փոխառություն՝ 32 մլրդ 332 մլն 943 հազար դրամին համարժեք գումար: Ստացված, ինչպես նաև կանխիկ մուտքագրված և հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության ֆինանսական միջոցների հետ միախառնված գումարի մի մասը՝ 8 մլն 589 հազար 900 ԱՄՆ դոլարը Գ.Խ.-ի որդիների և եղբորորդու պահանջով, փոխառության վերադարձի հիմնավորմամբ, ընկերության տնօրենի անվամբ կանխիկացվել, ապա մուտքագրվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության հաշվեհամարին:   Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները, տեղյակ լինելով «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի կողմից ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած՝ իրենց հորն առանձնապես խոշոր չափերով` 22 մլն 185 հազար ԱՄՆ դոլարի և 206 հազար 500 եվրոյի կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են Ս.Ա.-ին և վերջինիս հետ քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն 22 մլն 185 հազար ԱՄՆ դոլարը և 206 հազար 500 եվրոն փոխանցել է Գ.Խ.-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված «VETO GROUP», «VETO TRUST» և «WEST COAST ESCROW» ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար Ս.Ա.-ի և Գ.Խ.-ի որդիների միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ 7 մլն, 10 մլն և 13 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի վերաբերյալ (Ս.Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել): Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները 2011-2016 թվականների ընթացքում լվացել են հանցավոր ճանապարհով ստացված 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո: Մասնավորապես՝ Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ն, Գ.Խ.-ն և եղբորորդի Ա.Խ.-ն մասնակցել ու ղեկավարել են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող շուրջ 48 ընկերություն և, օգտվելով Գ.Խ.-ի զբաղեցրած պաշտոններով պայմանավորված հովանավորչությունից, 2011-2016 թվականների ընթացքում թաքցրել են վերոնշյալ կազմակերպությունների գործունեության իրական ծավալները: Արդյունքում առաջացել են չհայտարարագրված և հարկային մարմնի հսկողությունից դուրս մնացած եկամուտներ` 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները 2011-2016 թվականների ընթացքում տրամադրել են բանկերից մեկում որպես վարորդ աշխատող Ա.Պ.-ին և հանձնարարել վարձատրության դիմաց կանխիկ մուտքագրել իրենց կողմից տրված բանկային հաշվեհամարներին: Ա.Պ.-ն իրեն փոխանցված կանխիկ գումարները մուտքագրել, ապա բանկային գործարքով փոխանցել է փաստացի Գ.Խ.-ի որդիների և եղբորորդու հետ փոխկապակցված՝ արտերկրում, այդ թվում` օֆշորային գոտիներում գրանցված, ՀՀ-ում որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող հինգ ընկերությունների հաշվեհամարներին, միախառնել այլ միջոցների հետ: Գումարները փոխանցումների և կանխիկացումների միջոցով տնօրինվել են Գ.Խ.-ի որդիների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից: Բացի այդ, Գ.Խ.-ի եղբորորդի Ա.Խ.-ն, հանդիսանալով «Մեգա Ֆուդ» ՍՊ ընկերության միակ հիմնադիրը և տնօրենը, 2011, 2012, 2014, 2015 և 2016 թվականներին հարկային մարմիններ ներկայացրած փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ և չի վճարել 369 մլն 439 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Բացի այդ, Ա.Խ.-ն, հանդիսանալով Գ.Խ.-ի որդիների կողմից հիմնադրված «Ապեյրոն» ՍՊ ընկերության տնօրենը, 2011-2016 թվականների ընթացքում հարկային մարմիններ ներկայացված փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ և չի վճարել 424 մլն 555 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։  Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում (երեք դրվագ), 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելը), Գ.Խ.-ի որդի Գ.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, հայտարարվել է հետախուզում), Գ.Խ.-ի եղբորորդի Ա.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 205-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը), «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը), վարորդ Ա.Պ.-ի նկատմամբ՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):
11:10 - 14 դեկտեմբերի, 2023
Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը
 |1lurer.am|

Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը |1lurer.am|

1lurer.am: ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ մերժելով մեղադրող դատախազի միջնորդությունը: Մեղադրող դատախազը միջնորդել էր փոխել Խաչատրյանի խափանման միջոց գրավը, քանի որ, ըստ նրա` նախկին պաշտոնյան դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, բացակայում է նիստերից, բացի դրանից՝ ուղղորդում է դատավարության մյուս մասնակիցներին: Ըստ դատավոր Արթուր Մկրտչյանի՝ Խաչատրյանը ունի մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են համապատասխան բժշկական փաստաթղթերով, բացի դրանից՝ նրա բացակայությունը անհարգելի չի համարվում, քանի որ դրա վերաբերյալ ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր: Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար:  
17:19 - 13 դեկտեմբերի, 2023