Վարդան Նելսոնի Աթաբեկյանը (ապրիլի 20, 1981, Երեւան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է։ 2019թ․ փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Որպես զոհված ազատամարտիկի միակ զավակ՝ չի զորակոչվել ՀՀ զինված ուժեր: 2002թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
2002-2004թթ․ աշխատել է որպես «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի սահմանագծման եւ սահմանազատման բաժնի ճարտարագետ-հողաշինարար: 2005-2007թթ․ եղել է «Ինտրաքոմ Հայաստան» ՍՊԸ շինարարական բաժնի ճարտարագետ: 2008-2010թթ․՝ «Բարսիս» ՍՊԸ տնօրենի օգնական: 2012-2014 թվականներին՝ «Courier.am» սուրհանդակային ծառայության գործադիր տնօրեն, իսկ 2014-2018թթ․ հիմնադրել է «ArmCourier» սուրհանդակային ծառայությունը եւ եղել գործադիր տնօրեն։
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակովը: