Միքայել Զոլյան

Միքայել Սուրենի Զոլյանը (հունիսի 19, 1980Երեւան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից։ Անկուսակցական է։ Քաղաքագետ, հասարակագետ, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասախոս։ 2000թ.  ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2001թ.՝ Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) մագիստրատուրան։ 2002թ.՝  ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան,  2005թ.` ասպիրանտուրան։ 2002-ից Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) դասախոս է: 2002-2004թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս։ 2007-2010թթ.՝ ԵՊԼՀ քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի տնօրեն։ 2015-2017թթ.՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Անհրաժեշտ են հստակ հայտարարություններ, որոնք կարտահայտեն ՀԱՊԿ դիրքորոշումը ՀՀ սահմանային իրավիճակի մասին․ Միքայել Զոլյան |tert.am|

Անհրաժեշտ են հստակ հայտարարություններ, որոնք կարտահայտեն ՀԱՊԿ դիրքորոշումը ՀՀ սահմանային իրավիճակի մասին․ Միքայել Զոլյան |tert.am|

tert.am: Միանգամայան արդարացի սպասումներ կան, որ ՀԱՊԿ անդամ երկրները և ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, պետք է ավելի հստակ արտահայտվի այս խնդրի շուրջ։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանն ու այդ հարցով ՀԱՊԿ-ից սպասումներին։«Հասկանում ենք, որ մեծ աշխատանք է կատարվում, որի մեծ մասը չի երևում, բայց կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ նաև ճիշտ կլիներ, որ մեր դաշնակիցները հստակ արտահատվեին, որ ՀՀ հանդեպ կատարվող գործողությունները, որ կասկածի տակ են դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, անընդունելի են և հետևանքներ են ունենալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրավիճակը չի վերաբերում միայն ՀՀ-ին։«Մենք գործ ունենք ՀԱՊԿ-ի հեղինակության հետ, և միայն ՀՀ խնդիրը չէ, այլև ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգային համակարգ։ Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ միայն չերևացող աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, և անհրաժեշտ են նաև հստակ հայտարարություններ, որոնք կարտահայտեն ՀԱՊԿ դիրքորոշումն այս իրավիճակի շուրջ»,-հայտարարեց պատգամավորը։
11:10 - 25 մայիսի, 2021
7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

Նկարը՝ Iravaban.net-ի ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Այս խորհրդարանը գործունեություն ծավալեց 2 տարի 5 ամիս, և այս տարվա մայիսի 10-ին արձակվեց իրավունքի ուժով՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ չընտրելու մեթոդով, որպեսզի հունիսին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ նոր ընտրություններ։ 2 տարի 5 ամիս օրենսդիր մարմնում գործունեություն են ծավալել երեք խմբակցություններ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, մշակում, նաև փոփոխում է օրենքներ և այլն: Հետևաբար օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած երեք ուժերի աշխատանքի գնահատման մեթոդներից մեկն էլ նրանց ներկայացրած և ընդունած օրենսդրական նախագծերն են։ Օրենսդրական նախագծերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պաշտոնական Parliament.am կայքը, որտեղ հրապարակվում են պատգամավորների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ և դեռևս չեն քննարկվել, կամ ընդգրկվել են ԱԺ օրակարգում, բայց դեռ չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցություն Այսպես, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 81 պատգամավոր, որոնցից 15-ը այս գումարման Ազգային ժողովում չունեն ընդունված նախագծեր, իսկ նրանց մի մասը պարզապես չեն էլ ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Այս պատգամավորներից ոմանք միայն վերջերս են ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն կան նաև պատգամավորներ, որոնք արդեն 2 տարի 5 ամիս է՝ օրենսդիրում են։ Օրինակ՝ Մաթևոս Ասատրյանը խորհրդարանում 2 տարի 5 ամիս աշխատելու ընթացքում համահեղինակության կարգով նախաձեռնել է 2 օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, սակայն դրանցից մեկը հեղինակը հետ է վերցրել, իսկ մյուսը հանվել է շրջանառությունից։ Այսինքն՝ պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել է 2 օրենքի փոփոխության նախագծերի վրա, որոնք չեն ընդունվել։ Պատգամավոր Միքայել Զոլյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել ոչ մի նախագիծ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չունի ո՛չ ընդունված, ո՛չ օրակագում ընդգրկված և ո՛չ էլ շրջանառության մեջ դրած նախագծեր։ Պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես 7-րդ գումարման Ազգային ժողովում որևէ նախագիծ չի ներկայացրել։ Վերջինիս որպես հանձնաժողովի անդամ ներգրավված է եղել «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» նախագծի կազմում։ Պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր է։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում Ազգային ժողովին չի ներկայացրել և չի համահեղինակել որևէ օրենսդրական նախագիծ։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Վերջինիս ներգրավված է եղել մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Պատգամավոր Արտաշես Թևոսյանը մանդատը ստանձնել է խորհրդարանի ձևավորման հենց սկզբից։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում ներկայացրել է միայն մեկ նախագիծ, սակայն հետագայում հետ է կանչել այն։ Պատգամավորը չունի ընդունված ոչ մի նախագիծ, սակայն մեկ նախագիծ ընդգրկված է օրակարգում, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սա վերջին 2,5 տարիների ընթացքում միակ նախագիծն է, որը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ։  Արման Եղոյանը չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Վերջինս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է եղել, որոնք, սակայն, հեղինակը հետ է կանչել։ Նախագծերից մեկը, որի համահեղինակ է եղել Արման Եղոյանը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է․ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Մեկ այլ նախագիծ էլ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հետ է վերցվել։ Այս նախագիծը նորից ներկայացվել է ԱԺ․ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում Եղոյանը նույնպես ներառված է եղել․ այս դեպքում էլ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Երկրորդ անգամ ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Կինեմատոգրաֆիայի մասին մշակված նախագիծը արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախորդ երեք նախագծերը։ Այս անգամ ևս ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Այսինքն՝ այս պահին Եղոյանը օրակարգում ընդգրկված 3 նախագծերի համահեղինակ է։ Նարեկ Ղահրամանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սա կարող է պատճառ լինել օրենսդրական բնականոն գործունեության խաթարման, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը դեռևս չունի ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն նա համահեղինակ է օրենսդրական 2 նախագծի, որոնք ընգրկված են օրակարգում, իսկ մեկ նախագիծ էլ դեռ օրակարգում չէ։ Նախագծերից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, մյուսը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Պատգամավորը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխություն էլ է նախաձեռնել, որը շրջանառության մեջ է։ Պատգամավորներ Գոռ Երանյանը և Կարապետ Մխչյանը պատգամավորական մանդատ են ստանձնել համապատասխանաբար 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և 13-ին, սակայն նրանցից մեկն ընդհանրապես չունի նեկայացրած նախաձեռնություն, մյուսն ունի ներկայացրած, սակայն դեռ չեն ընդունվել։ Մասնավորապես Գոռ Երանյանը ընդհանրապես չունի ներկայացրած նախագիծ։ Կարապետ Մխչյանը օրենսդրական երկու [1,2] նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն է ունեցել, որոնք, սակայն, հեղինակը հետ է վերցրել։ Երկու նախագծերն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Պատգամավոր Հայկ Ցիրունյանը մանդատը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Պատգամավորը համահեղինակ է երկու նախագծերի, որոնք այժմ ընդգրկված են օրակարգում։ Դրանցից մեկը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, մյուսը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորը մինչ օրս չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, 14-ին և 24-ին։ Մանդատը ստանձնելուց ի վեր Նարեկ Գրիգորյանը չի ներկայացրել և համահեղինակության կարգով ներգրավված չի եղել որևէ օրենսդրական նախագծում։ Կարեն Գրիգորյանը մասնակցություն ունի 2 օրենսդրական նախագծում, որոնք հեղինակը հետ է վերցրել։ Նախագծերից երկուսն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Երկուսի դեպքում էլ նախատեսված են եղել գրեթե նույն փոփոխություններ, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ էլ հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո մինչ օրս չի համահեղինակել և չունի որևէ ներկայացրած նախագիծ։  Պատգամավորներ Էմմա Պալյանը և Վահագն Ալեքսանյանը մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2021 թվականի մարտի 22-ին և ապրիլի 6-ին։ Վերջիններս նույնպես օրենսդրական նախագծեր չեն հեղինակել կամ համահեղինակել։ Կան պատգամավորներ, որոնք ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ ունեն, սակայն նրանցից շատերինը նույն օրենսդրական նախագիծն է, որը մշակվել է շուրջ 55 պատգամավորների համատեղ ջանքերով։ Այսպես՝ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը և Լիլիթ Ստեփանյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծի համահեղինակ են։ Այս շարքի պատգամավորներից Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը և Արեն Մկրտչյանը չունեն հեղինակած կամ համահեղինակած օրենսդրական նախագծեր։ Վերջիններս չունեն նույնիսկ ներկայացրած օրենսդրական նախագծեր, բացի այս մեկից, որի կազմում իրենք նույնպես ընդգրկված են եղել։ Սերգեյ Մովսիսյանը համահեղինակ է 2 օրենսդրական նախագծի, որոնք դրվել են շրջանառության, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգում։ Հայկ Սարգսյանը 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 4 նախագիծ, սակայն բոլորի դեպքում էլ հեղինակը ընթացքից հետ է վերցրել։ Սարգսյանն այս պահին ունի 1 նախագիծ, որը դրվել է շրջանառության, սակայն դեռ ընգրկված չէ օրակարգում։ Մերի Գալստյանը ներկայացված է եղել 15 օրենսդրական նախագծերում․ բոլորի դեպքում հեղինակը ընթացքից հետ է վերցրել նախագիծը։ Այժմ պատգամավորը ներկայացված է 3 նախագծում, որոնք դրվել են շրջանառության, բայց դեռ ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյան 1 նախագծի հեղինակ է, սակայն ընթացքում այն հետ է վերցրել։ Այժմ կան 6 նախագծեր, որոնք շրջանառության մեջ են, սակայն դեռ օրակարգում չեն ընդգրկվել։ Պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Գասպարյանը և Արթուր Մանուկյանը համահեղինակ են ընդունված միայն մեկ օրենսդրական նախագծի՝ ««Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»։ Սակայն, բացի այս երեք պատգամավորներից, նախագծի համահեղինակ են ևս 35 պատգամավորներ։ Այս պատգամավորներից Ալեքսանդր Ավետիսյանը և Տաթևիկ Գասպարյանը բացի այս նախագծում ներգրավված լինելուց, չեն ներկայացրել որևէ այլ օրենսդրական նախագիծ։ Արթուր Մանուկյանը ներգրավված է 2 օրենսդրական նախագրեծում, որոնք ընդգրկված են օրակարգում։ 1 օրենսդրական նախագծի համահեղինակ է նաև պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Բացի այս մեկ ընդունված օրենսդրական նախագծից, պատգամավորը ներգրավված չի եղել որևէ այլ օրենսդրական նախագծում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ընդդիմադիր ուժերի պարագան մի փոքր այլ է։ Վերջիններս հնարավոր է չունենան ընդունված օրենսդրական նախագծեր իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանում մեծ թվով ներկայացված լինելու պատճառով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախագծերը չեն ընդունվում իշխանության ներկայացուցիչների դեմ քվեարկելու պատճառով, ինչը սովորաբար չի լինում «Իմ քայլի» ներկայացրած նախագծերի պարագայում։ Այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք այս խմբակցության պատգամավորների ներկայացրած, ընդունված և չընդունված նախագծերի մի մասի վերաբերյալ ամփոփ տվյալներ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և Սողոմոն Սողոմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեն ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ, սակայն այս նախագծի վրա համահեղինակության կարգով աշխատել են շուրջ 38 պատգամավորներ, որոնց թվում էին նաև հիշյալ անձինք։ Նախագիծը COVID 19-ի տարածումը կանխելու, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին է։ Վերոնշյալ պատգամավորներից Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը բացի այս ընդունված նախագծիչ չեն ներկայացրել որևէ այլ նախագիծ։ Պատգամավոր Նորա Առուստամյանը ներկայացրել է 2 օրենսդրական նախագիծ, սակայն դրանք մերժվել են։ Վերջինս ունի նաև օրակարգում ընդգրկված 1 նախագիծ։ Վարդևան Գրիգորյանը համահեղինակել է 5 նախագիծ, որոնցից 1-ը մերժվել է, 4-ը  հետ է վերցվել։ պատգամավոր Կարինե Պողոսյան ներկայացված է 2 օրեսնդրական նախագծում, որոնք սակայն հետ են վերցվել։ Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը և Իվետա Տոնոյանն ունեն ընդունված 2 օրենսդրական նախագիծ, որից մեկը հիշյալ նախագիծն է։ Այս պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Վարդան Վարդանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր։ Քաջիկ Գևորգյան համահեղինակ է մի նախագծի, որը դրվել է շրջանառության, սական ընդգրված չէ օրակարգում։ Ջանիբեկ Հայրապետյանը ներկայացրել է 5 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հեղինակը հետ է վերցրել, 2-ը՝ մերժվել։ Հրանտ Մադաթյան ներկայացված է 10 օրենսդրական նախագծում, որոնցից 9-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ Իվետա Տոնոյանը ներկայացրել է 4 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Ինչպես արդեն նշեցինք ընդդիմադիր պատգամավորների պարագայում մի փոքր այլ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ ասել է, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում՝ դեմ քվեարկելով, որից հետո, ամիսներ անց, որոշակի փոփոխության ենթարկելով իրենց անվան տակ ներկայացնում են նույն նախագծերը և ընդունում։ Հետևաբար ընդդիմադիր պատգամավորների մոտ հաճախակի են դեպքերը, երբ ներկայացվել են նախագծեր, որոնք չեն ընդունվել։ Այսպես, օրինակ, պատգամավորներ Հրանտ Այվազյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն վերջիններս ունեն ներկայացրած նախագծեր, որոնց մի մասը հենց հեղինակներն են հետ կանչել, մի մասն էլ մերժվել է։ Նշված պատգամավորներից Հրանտ Այվազյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ներկայացված օրենսդրական այլ նախագծեր։ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է 4 նախագիծ, որոնցից 2-ը հետ է վերցվել, 2-ը՝ մերժվել։ Սարիկ Մինասյանը ներկայացրել է 1 նախագիծ, որը հետագայում հետ է վերցրել։ Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը և Ռուբիկ Ստեփանյանն ունեն միայն մեկ ընդունված օրենսդրական նախագիծ, որը այն նույն նախագիծն է, որի մասին արդեն խոսեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների գործունեությունը ներկայացնելիս։ Այս պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Ռուբիկ Ստեփանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր, բացի վերոնշյալից։ Պատգամավոր Աննա Կոստանյան ներկայացրել է 8 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ը հեղինակը հետ է վերցրել, 3-ը՝ մերժվել է։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում նախաձեռնությունները ներկայացնում է խմբակցության և ոչ անհատ պատգամավորների անունից։ Ընդհանուր առմամբ խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել են 39-ը։  Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ 7-րդ գումարման խորհրդարանում կան 3 խմբակցություններում չընդգրկված 9 պատգամավորներ։ Նրանցից Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը համահեղինակել են միայն 1 օրենսդրական նախագիծ։ Այս նախագծի համահեղինակ է նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը։ Վերջինս համահեղինակել է նաև մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Աննա Գրիգորյանը բացի այս նախագծից համահեղինակության կարգով ընդգրկված է նաև երկու այլ նախագծերում, որոնք դրվել են շրջանառության, սական դեռ չեն մտել օրակարգ։ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է 4 այլ նախագիծ, որոնք դրվել են շրջանառության, սակայն ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, բացի 2 ընդունված օրենսդրական նախագծերից, համահեղինակել է մեկ օրենսդրական նախագիծ, որը հետագայում հեղինակը հետ է վերցրել 2 ընդունված օրենսդրական նախագիծ ներկայացնողների շարքում են նաև անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը։ Գոռ Գևորգյանը, բացի 2 ընդունված նախագծերից, ներկայացրել է նաև 1 այլ նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ օրակարգում։ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը ներկայացրել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնց մի մասը հեղինակներն են հետ վերցրել, մի մասն էլ մերժվել է խորհրդարանի կողմից։ Ընդհանուր պատկերը դիտարկելիս տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանին ներկայացված օրենսդրական նախագծերը հիմնականում ընդունվել են առանց խնդիրների, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծերի պարագայում կան մերժված շատ նախագծեր։ Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք չեն ներկայացրել և չունեն գեթ մեկ ներկայացված օրենսդրական նախագիծ, ոմանք էլ ունեն ներկայացված նախագծեր, սակայն միայն մեկ կամ երկուսն են ընդունվել խորհրդարանի կողմից։ Քանի որ օրենսդիր մարմնի գործառույթներից մեկն էլ օրենքներ մշակել, լրացնել և հեղինակելն է, հետևաբար, սա ակնառու ապացույց է, որի միջոցով էլ կարող ենք պատկերացում կազմել օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած պատգամավորների աշխատանքի մասին՝ այս խորհրդարանի արձակման պահին և նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Նարեկ Մարտիրոսյան
15:40 - 21 մայիսի, 2021
Միջազգային հանրության արձագանքը շատ կարեւոր է, սակայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ Միքայել Զոլյան

Միջազգային հանրության արձագանքը շատ կարեւոր է, սակայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ Միքայել Զոլյան

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով արդեն երրորդ օրն է՝ լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են նաեւ խաղաղ բնակավայրերը, եւ այս ողջ ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, այս պետությանն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի Հանրապետությունը՝ ոչ միայն դիվանագիտական հարթակում․ այսօր երեկոյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն, ցավոք, զոհվել է։ Այս էսկալացիան, սակայն, անսպասելի չէր, ինչի մասին խոսել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, եւ ինչի մասին վկայում են մի շարք փաստեր։ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի կարծիքով՝ նաեւ երկու կարեւոր պատճառ կա, թե ինչու Ադրբեջանը հենց այս շրջանում սկսեց ռազմական գործողությունները։ Առաջինն այն հանգամանքն է, որ Իլհամ Ալիեւի վարչակարգը վերջին տարիներին, այսպես ասած, իր լավագույն ժամանակները չէր ապրում, ճգնաժամային երեւույթներն էլ կուտակվում էին։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, պատգամավորի խոսքով, պարզ դարձավ, որ Ալիեւի վարչակարգի փրկության վերջին շանսը, իրենց պատկերացմամբ, փոքրիկ հաղթական պատերազմն է․ «Տարածված այսպիսի արտահայտություն կա, ըստ որի՝ բռնապետերը փորձում են իրենց ժողովրդի ուշադրությունը շեղել եւ պատերազմի միջոցով ներքին կոնսոլիդացիա ապահովել։ Եւ այս գործընթացը Ադրբեջանում շատ ակնհայտ էր վերջին ամսիներին։ Բավական է ուղղակի վերհիշել հուլիսյան դեպքերից հետո Բաքվում տեղի ունեցած ցույցը, որից եւ պարզ դարձավ, որ Ադրբեջանում կուտակված ատելությունը վաղ թե ուշ կարող էր ուղղվել հենց այդ իշխանությունների դեմ։ Ալիեւի վարչակարգն այսպիսով որոշեց, որ այդ ատելությունն, այնուամենայնիվ, պետք է ուղղել հայերի, Հայաստանի եւ Արցախի դեմ, ու մենք ունենք այն, ինչ ունենք»,- մեր զրույցում ասաց Զոլյանը։  Մյուս գործոնը, որը Թուրքիային է վերաբերում, ըստ պատգամավորի՝ վերջին տարիներին այս պետության ագրեսիվ քաղաքականության նոր փուլն է։ Զոլյանի խոսքով՝ թեեւ Էրդողանը երբեք էլ շատ խաղաղասեր չի եղել, բայց վերջին տարիներին եւ հատկապես վերջին ամիսներին տեսում ենք աննախադեպ ակտիվացում, իր գրեթե բոլոր հարեւանների հետ կոնֆլիկտների սրում՝ Սիրիա, Իրաք, Կիպրոս, եւ այլն։ «Հիմա էլ տեսնում ենք, որ, փաստորեն, Հարավային Կովկասում էլ Էրդողանը ունի որոշակի նկրտումներ, բայց Թուրքիան 90-ականներից ի վեր չի ունեցել այսպիսի ագրեսիվ քաղաքականություն՝ Հարավային Կովկասում եւ կոնկրետ Հայաստանի հանդեպ։ Թուրքիան, փաստորեն, փորձում է ըստ էության հաստատավել Հարավային Կովկասում եւ ինչ-որ չափով դուրս մղել Ռուսաստանին եւ Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցությունը ինչ-որ չափով փոխարինել իր ազդեցությամբ»։  Թե այս պահին որն է զսպող գործոնը, որ Թուրքիան չի հարձակվում Հայաստանի վրա, եւ որ պարագայում ռազմական գործողություններ կսկսի մեր սահմանին, պատգամավորը պատասխանեց՝ Թուրքիան այս պահին էլ ակտիվ օգնում է Ադրբեջանին, եւ, ըստ էության, արդեն կարելի է կոնֆլիկտի մի կողմ համարել նրան։ Սակայն ինչ վերաբերում է բուն Հայաստանի տարածքին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ կլինեն ոչ միայն Արցախում, այլեւ այստեղ, ապա, ինչպես Զոլյանը նկատեց, ուժի մեջ կմտնի ՀԱՊԿ պայմանագիրը, եւ ՀԱՊԿ դաշնակիցները պարտավոր կլինեն աջակցություն տրամադրել Հայաստանին։  «Կարծում եմ՝ կարիք չկա բացատրել, թե դա ինչպիսի անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ ընդհանրապես համաշխարհային խաղաղության համար։ Իհարկե, կան որոշակի սահմանափակումներ, եւ ինչքան էլ Էրդողանը ագրեսիվ լինի եւ ինչքան էլ ադեկվատ, միեւնույն է՝ այդ սահմանափակումները օբյեկտիվ են եւ դրանք ոչ ոք չի կարող հաշվի չառնել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով՝ եթե Թուրքիայի ղեկավարները հոգեկան հիվանդությամբ չեն տառապում եւ ադեկվատ են ընկալում իրականությունը, ապա դժվար թե Հայաստանի վրա հարձակվելու փորձ անեն։  Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեցին Արցախը ճանաչելու հարցը հանրային լայն քննարկման դնելու անհրաժեշտությունը։ Միքայել Զոլյանի դիտարկմամբ՝ Արցախի ճանաչման հարցը նոր չի առաջանում, եւ այսօր տեղի ունեցողն արդեն վաղուց կանխատեսելի էր․ «Եւ, ընդհանրապես, Հայաստանի քաղաքականության մեջ Արցախի ճանաչման հարցի բոլոր տարբերակները վաղուց քննարկվում են եւ քննարկվել են, սակայն այդ քննարկումը վերջին իրադարձությունների բերումով նոր ծավալ եւ ուժ է ստանում։ Մենք որեւէ տարբերակ չենք բացառում, պետք է առաջնորդվենք զուտ պրագմատիկ հաշվարկով, պետք է հասկանանք այս պահին Արցախի ֆորմալ ճանաչումը մեզ օգնելո՞ւ է, թե՞ ոչ, կամ ավելի հեռանկարում մեզ համար նպաստավո՞ր է լինելու, թե՞ ոչ։ Մենք զուտ այդ տեսակետից պետք է որոշում ընդունենք, կամ ճանաչենք, կամ, օրինակ, ռազմաքաղաքական դաշինք կնքենք, կամ կարող ենք այս պահին այդ ուղղությամբ ինչ-որ բան չձեռնարկել։ Այդ ամենը հաշվարկ է. պետք է իրադրությունը գնահատենք, տարբեր կողմերի մոտեցումները, դիվանագիտական իրավիճակը, ռազմական իրավիճակը եւ այդ բոլոր գործոնների հիման վրա ընդունենք որոշում»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ պետք է առաջնորդվենք չվնասելու սկզբունքով։ Պատգամավորը հայտարարեց՝ թեեւ շատ կարեւոր է նաեւ միջազգային հանրության հետ աշխատանքն ու նրանց արձագանքը, սակայն, ի վերջո, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ «Այս փորձությունից պետք է դուրս գանք մեր քաղաքացիների ուժերով։ Միջազգային հանրությունը, իհարհե, շատ կարեւոր է, եւ մենք աշխատում ենք, որպեսզի նրանք դատապարտեն Արդրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները, բայց հիմնական կոչը մենք պետք է ուղղենք մեզ»։  Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին, ապա, Զոլյանի խոսքով, քանի որ ռազմական գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Արցախի շփման գծում, այստեղ ՀԱՊԿ-ն անմիջական անելիք չունի, բայց մենք աշխատում ենք նաեւ ՀԱՊԿ-ի հետ, տեղյակ ենք պահում զարգացումների մասին, եւ կդիմենք միայն անհրաժեշտության դեպքում՝ սահմանված կարգով։  «Մինսկի խմբի համանախագահներն էլ, պարզ է, որպես միջնորդ պետք է որոշակի միջնորդական կեցվածք ցուցաբերեն, բայց, միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք մեր գործընկերների հնարավորինս հստակ գնահատականներն ու գործողությունները։ Սակայն, նորից եմ կրկնում, վճռական նշանակություն ունեն Հայաստանի եւ Արցախի զինվորները, մեր բանակը եւ Հայաստանի ու Արցախի քաղաքացիները։ Իսկ Հայաստանի զինված ուժերը իրենց խնդիրները կատարում են փայլուն, եւ մենք անհանգստանալու կարիք չունենք»,- եզրափակեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։ Հայարփի Բաղդասարյան
21:20 - 29 սեպտեմբերի, 2020
Թե մենք, թե Եգիպտոսը շահագրգռված ենք, որ Մերձավոր Արևելքի և Միջերկրականի ավազանի տարածաշրջանում լինի խաղաղ և կայուն իրավիճակ․ Միքայել Զոլյան |lragir.am|

Թե մենք, թե Եգիպտոսը շահագրգռված ենք, որ Մերձավոր Արևելքի և Միջերկրականի ավազանի տարածաշրջանում լինի խաղաղ և կայուն իրավիճակ․ Միքայել Զոլյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։ Պարոն Զոլյան, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոսում հայտարարել է, որ տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են։ Որքանով է ստուգված այս տեղեկատվությունը, և ինչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը։ Պարոն Մնացականյանն, ըստ էության, նոր բան չի ասել, այդ տեղեկությունները վերջին ամիսներին հայտնվել են մի շարք ԶԼՄ-երում: Մենք գիտենք, որ Թուրքիան լայնորեն օգտագործում է նման զինյալների խմբերն իր նպատակներին հասնելու համար, օրինակ, Սիրիայում և այլուր: Գիտենք նաև, որ Թուրքիան ակտիվ համագործակցել է և շարունակում է համագործակցել զանազան ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների հետ: Անգամ ամբողջ աշխարհի կողմից դատապարտված իսլամական պետության հետ Թուրքիայի իշխանության համագործակցության մասին տեղեկություններ են եղել: Վերջապես, հիշում ենք, որ դեռ 1990-ականներին ադրբեջանցիների կողմից հակամարտությանը մասնակցում էին աֆղանստանցի և չեչեն զինյալներ: Այս ամենը ստիպում է նման տեղեկություններին լուրջ վերաբերել: Մնացածն արդեն մեր երկրի անվտանգության կառույցների իրավասության ոլորտին է վերաբերում, և ես չէի ցանկանա մտնել այդ դաշտ: Հաշվի առնելով, որ Եգիպտոսը լարված հարաբերություն ունի Թուրքիայի հետ, Հայաստանն ի՞նչ կարող է ակնկալել։ Ես չեմ կարծում, որ մեր համագործակցությունը Եգիպտոսի հետ պայմանավորված է զուտ Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերություններով: Ավելին, չեմ կարծում, որ որևէ երկիր, այդ թվում նաև Հայաստանը, կարելի է բնութագրել որպես հակաթուրքական: Յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերով և նպատակներով, և դա վերաբերում է նաև Եգիպտոսին և Հայաստանին: Մեզ Եգիպտոսի հետ միավորում են դարավոր պատմական կապերը, հայկական համայնքը, տնտեսական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև աշխարհաքաղաքական համընկնող շահերը: Թե մենք, թե Եգիպտոսը շահագրգռված ենք, որ Մերձավոր Արևելքի և Միջերկրականի ավազանի տարածաշրջանում լինի խաղաղ և կայուն իրավիճակ: Մեզ համար այդ տարածաշրջանը կարևոր է թե այն պատճառով, որ մենք այնտեղ ունենք բազմաթիվ հայկական համայքներ, թե այն պատճառով, որ այդ տարածաշրջանում առկա գործընթացներն ազդում են նաև մեզ վրա: Վերջապես, այո, թե Եգիպտոսը, թե մենք անհանգստացած ենք Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հնարավոր հետևանքներով, և դա ևս մեզ միավորում է: Այս այցն ինչպիսի՞ նշանակություն և կարևորություն կունենա Հայաստանի համար։  Կարծում եմ, այս այցը կարևոր է թե՛ երկկողմ համագործակցության առումով, թե՛ տարածաշրջանում Հայաստանի դերի բարձրացման և Հայաստանի ձայնն ավելի լսելի դարձնելու առումով: Սա նաև լրացուցիչ հնարավորություն էր ևս մեկ անգամ բարձրաձայնելու Հայաստանի դիրքորոշումները կարևոր միջազգային հարցերի շուրջ, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումների շուրջ: Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք արձանագրել, որ այցը հաջողված էր, և կորոնավիրուսային դադարից հետո հայաստանյան դիվանագիտության համար կարևոր ձեռքբերում էր: Շարունակությունը՝ lragir.am-ում
22:17 - 15 սեպտեմբերի, 2020
Ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել. Միքայել Զոլյան |lragir.am|

Ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել. Միքայել Զոլյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։  Պարոն Զոլյան, օրերս Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր հարցազրույցում կարևորել է Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտությունը: Մենք հիշում ենք, որ ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանության ներկայացուցիչները խոսում էին դրա մասին, սակայն հետո այդպես էլ կյանքի չկոչվեց: Հիմա Մայիլյանը նշել է, որ հիմա քննարկում են նման դաշինք կնքելու հարցը: Որքանո՞վ են դրանք հնարավոր կլինի կյանքի կոչել: Նախ ուզում եմ ասել, որ ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել և  միշտ էլ այդպես կլինի: Եթե մենք խոսում ենք իրերի իրական վիճակի մասին, ապա իհարկե, այդ դաշինքը վաղուց գոյություն ունի: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պետք է այդ իրականությունը ամրագրել ինչ-որ փաստաթղթի ձևով, թե ոչ, սա արդեն դիվանագիտական խնդիր է: Ժամանակ առ ժամանակ այս թեման կարող է արծարծվել, երբ նպատակահարմար է: Մեկ այլ պահի կարող ենք, օրինակ, մի կողմ դնել: Ամեն դեպքում սա, իհարկե, օրակարգի մի մաս է, բայց նաև որևէ շտապողականություն չպետք է դրսևորել: Պետք է նայել մեր նպատակահարմարությանը, պետք է նայենք նրան, թե ինչպիսի արդյունքներ կտա կամ չի տա ցանկացած քայլ՝ կապված ձեր հիշատակած թեմայի հետ և ըստ դրա գործենք: Կարող է այնպիսի իրավիճակ լիներ, որ, այո, պետք լինի ավելի հստակ քայլեր ձեռնարկել, կարող է լինել իրավիճակ, որ այն իրեր դրությունը, որն այսօր կա, բավականին համապատասխանում է մեր շահերին և կարիք չկա լրացուցիչ քայլեր անելու: Ամեն դեպքում, ինչպես ասացի, ռազմաքաղաքական առումով  Հայաստանն ու Արցախը առանց որևէ կասկածի միասնական տարածք են և բոլորը դրա մասին գիտեն՝ թե Հայաստանում ու Արցախում, թե դրսում: Մայիլյանը խոսել է նաև Մադրիդյան սկզբունքների մասին՝ նշելով, որ հիմա այլևս դրանք չեն քննարկվում: Ինչի՞ շուրջ պետք է լինեն հանդիպումներն ու քննարկումները Ադրբեջանի հետ, եթե սեղանին չկա ոչ Լավրովի պլանը, ոչ էլ Մադրիդյան սկզբունքները: Միշտ էլ քննարկելու բան կա, և հայկական կողմերը շատ հստակ ասել են՝ որպեսզի հնարավոր լինի ցանկացած կառուցողական քննարկում, առաջին հերթին պետք է լինի կառուցողական մթնոլորտ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ լինեն վստահության ամրապնդման միջոցներ, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ և այլն: Սրա շուրջ միշտ էլ կարող ենք զրուցել: Մյուս կողմից այս գործընթացի ցանկացած մասնակից, լինեն հակամարտության կողմերը, լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանք միշտ էլ կարող են առաջարկներ անել: Այսինքն որևէ սահմանափակում այս առումով չկա: Միշտ էլ կարող են ինչ-որ առաջարկ ներկայացնել, և դա կքննարկվի: Ինչ վերաբերում է բուն մադրիդյան սկզբունքներին, որոշակի հարցադրումներ էին արվել, թե ի վերջո ինչպե՞ս են կողմերը հասկանում այդ սկզբունքները, և ըստ էության, այդ հարցադրումների շուրջ դեռ խոսելու բան կա, որովհետև դեռևս հստակություն չի մտցվել դրա մեջ: Հետևաբար, նաև այդ ուղղությամբ կարելի է քննարկել ցանկացած փաստաթուղթ: Բայց որպես կարգավորման համար հիմք, այսօր որևէ ընդունված փաստաթուղթ գոյություն չունի: Շարունակությունը՝ lragir.am-ում
15:23 - 05 սեպտեմբերի, 2020
Ալիևյան վարչակարգն այսօր ունի «դեմքը փրկելու» խնդիր |lragir.am|

Ալիևյան վարչակարգն այսօր ունի «դեմքը փրկելու» խնդիր |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում տեսակետը, ըստ որի, եթե հաջողվի հաղթահարել էսկալացիայի այս փուլը եւ վերադառնալ բանակցային գործընթաց, ապա կողմերը ստպված են լինելու բանակցություններ սկսել զրոյից: Ընդհանրապես, արդեն երկար տարիներ իրադարձությունները զարգանում են մոտավորապես նույն սցենարով։ Տեղի են ունենում հանդիպումներ, քննարկվում են ինչ-որ թեմաներ, որևէ արդյունք չի գրանցվում, հետո տեղի է ունենում սրացում, հետո նորից հանդիպումներ և այդպես շարունակ։ Հայկական կողմը առաջարկում էր մոտեցումներ, որոնք թույլ կտային փոխել այդ դինամիկան և սկսել իրական երկխոսություն։ Ցավոք, Ալիևի վարչակարգի արձագանքն այն էր, ինչ մենք տեսանք, սկզբից Ալիևի ռազմատենչ հայտարարություններ, քննադատություն գործընթացի գրեթե բոլոր մասնակիցների հասցեին, և վերջապես սադրանքներ սահմանին։ Սակայն, այս ամենը, մեղմ ասած, չտվեց այն արդյունքը, որը հավանաբար ակնկալում էր Ալիևի վարչակարգը, այլ տվեց լրիվ հակառակ արդյունք, և նա էլ ավելի բարդ իրավիճակում հայտնվեց։ Այնպես որ, կարծում եմ, վաղ թե ուշ կողմերը վերադառնալու են երկխոսության, իսկ արդյոք դա կանվանենք «սկսել զրոյից» թե ոչ, դա արդեն մեկնաբանության հարց է։ Սակայն, ալիևյան վարչակարգն այսօր ունի «դեմքը փրկելու» խնդիր, հետևաբար, մինչև երկխոսության վերսկսումը չենք կարող բացառել նոր սադրանքներ, լինի դա սահմանում, թե, օրինակ, երրորդ երկրների տարածքում, որտեղ ապրում են հայեր և ադրբեջանցիներ։ Այնպես որ, պետք է զգոն լինենք, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Արդյո՞ք իսկապես այդ պահից սկսած ամեն ինչ պետք է սկսել զրոյից: Եկեք հասկանանք, ինչ է նշանակում բանակցությունները զրոյից սկսել։ Արդյո՞ք 1994 թ-ից մինչև այսօր եղել են ինչ-որ նշանակալի նվաճումներ բանակցային գործընթացում։ Արդյո՞ք այդ գործընթացի շնորհիվ մենք այսօր ավելի մոտ ենք խաղաղ կարգավորմանը, քան անմիջապես 1994 թ․հրադադարից հետո։ Կարծում եմ՝ ոչ։ Ավելին, իմ անձնական գնահատմամբ, այսօր հասարակություններն ավելի հեռու են խաղաղությունից, քան 1994 թ-ին։ Անգամ ռազմական սադրանքները բացառելու առումով բանակցային գործընթացը ևս հաջողություն չի գրանցել, ինչի վկայությունն է ապրիլյան քառօրյա պատերազմը։ Այս տարիների ընթացքում բանակցային գործընթացի միակ նվաճումը եղել է այն, որ տեղի չի ունեցել լայնամասշտաբ պատերազմ, որը համեմատելի կլիներ 1991-1994 թթ․պատերազմի հետ։ Բայց սա բացատրվում է ոչ միայն բանակցային գործընթացի առկայությամբ, այլ ուժերի հարաբերակցությամբ, որն իր հերթին ձևավորվել է հայկական զինված ուժերի և հայկական դիվանագիտության, ինչպես նաև օբյեկտիվ աշխարհաքաղաքական գործոնների շնորհիվ։ Այսինքն, եթե Ադրբեջանը իմանար, որ կարող է ռազմական ճանապարհով հարցը լուծել, անպայման կգնար այդ ուղիով և կհրաժարվեր բանակցություններից։ Այնպես որ կարծում եմ, որ «զրոյից» սկսելու մասին իմաստ կունենար խոսել, եթե բանակցային գործընթացում այս 26 տարվա ընթացքում լինեին ինչ-որ նշանակալի նվաճումներ, բայց այդպիսիք կարծես թե չկան։ Թուրքիան ու Ադրբեջանը առաջիկայում համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Ինչպե՞ս եք դա գնահատում եւ ինչ սպասել առհասարակ: Այս զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Թուրքիան ապակայունացնող գործոն է տարածաշրջանում, որը Ադրբեջանին մղում է դեպի պատերազմ։ Այս առումով, նման զորավարժությունները տարբերվում են, օրինակ, պարբերաբար անցկացվող հայ-ռուսական զորավարժություններից, որոնց էֆեկտը տրամագծորեն հակառակն է, քանի որ դրանք օգնում են սառեցնել որոշ տաք գլուխներ Ադրբեջանում, և հետևաբար, օգնում են տարածաշրջանում կայունության պահպանել։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ավելի հեռու գնալ, քանի որ դրա հետևանքները կլինեն անկանխատեսելի թե՛ Թուրքիայի, թե՛ ամբողջ տարածաշրջանի, և գուցե անգամ ամբողջ աշխարհի համար։ Կարծում եմ, այս զորավարժությունների հիմնական նպատակը Ալիևի տատանվող վարչակարգին հոգեբանական աջակցություն ցույց տալն է, որպեսզի վերջին օրերի անհաջողությունների ազդեցությունը մի փոքր մեղմվի։ Մեզ մնում է պահպանել սառնասրտություն, միևնույն ժամանակ, միջազգային հարթակներում ևս մեկ անգամ ընդգծել այս զորավարժությունների սադրիչ և ապակայունացնող բնույթը։ Շարունակությունը՝ lragir.am-ում
12:20 - 29 հուլիսի, 2020
Սահմանին պարտվելով՝ ադրբեջանցիները փորձում են մի բան անել, որ զեկուցեն, թե հաղթել են. չպետք է տրվել սադրանքների. Մ. Զոլյան
 |armtimes.com|

Սահմանին պարտվելով՝ ադրբեջանցիները փորձում են մի բան անել, որ զեկուցեն, թե հաղթել են. չպետք է տրվել սադրանքների. Մ. Զոլյան |armtimes.com|

armtimes.com: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Ռուսաստանում եւ այլ երկրներում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումները ծայրահեղ բնույթ են ստանում: Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանցիները կռիվներ են հրահրում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ աշխարհի տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների առջեւ խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնող հայերի հետ: Երեկ գիշերը ադրբեջանցիները անցել են նաեւ այս սահմանը. 10-15 հոգանոց խմբերով հարձակվել են առանձին քաղաքացիների վրա, կանգնեցրել հայկական համարանիշներով մեքենաներն ու սկսել ծեծել վարորդներին, ջարդուփշուր անել մեքենաները: Համացանցում տասնյակ տեսանյութեր են հրապարակվել, որոնք հպարտանալու համար նկարահանել եւ համացանցում տեղադրել են հենց ադրբեջացիները: Նրանք եղել են բժշկական դիմակներով, հայտարարել են, որ Ղարաբաղն իրենցն է, հայհոյանքներ հնչեցրել ու ծեծելուց հետո արագ փախել: Մոսկվայի թաղամասերից մեկում ադրբեջանական խումբը ծեծել է տարեց հայ տղամարդու, հարձակվել առանց որեւէ նախազգուշացման, ստիպել ներողություն խնդրել անհայտ բանի համար:Միջադեպերին արձագանքել է տեղի ոստիկանությունը, ներառվել են ռոսգվարդիայի եւ հատուկ նշանակության ջոկատների ծառայողներ: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 13 ադրբեջանցի է ձերբակալվել, բերման ենթարկվածների թիվը մի քանի տասնյակի է հասնում: Թեմայի շուրջ հարցազրույց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանի հետ։- Պարոն Զոլյան, արտասահամանում ապրող հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումները ստանում են ծայրահեղ բնույթ: Ադրբեջանցիները սկսել են հարձակվել նույնիսկ պատահական անցորդների վրա, ջարդել հայկական համարներով մեքենաներ, վնասել խանութներ: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին, ինչպե՞ս է հնարավոր կանխել սա: - Տեսեք ինչ տեղի ունեցավ, սահմանային բոլոր սադրանքները ադրբեջանցիների համար շատ վատ ավարտվեցին: Նրանք պարտություն կրեցին ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական ոլորտում. եթե հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Մեծամորի ատոմակայանին հարվածելու նրանց սպառնալիքից հետո, ապա վստահ կարելի է ասել, որ դա եւս պարտություն էր: Հիմա մի բան պետք է անեն, որպեսզի կարողանան զեկուցել, որ գոնե մի ճակատում հաղթանակ են տանում: Դրա համար այսպես ասած ադրբեջանական սփյուռքի ուժերով կազմակերպում են նման սադրանքներ: Իհարկե դրսում ապրող ադրբեջանցիների մեջ շատ կան մարդիկ, ովքեր ադրբեջանական վարչակարգի քարոզչության տակ հակահայկական հայացքներ են ձեւավորել եւ պատրաստ են այդ սադրանքներին մասնակցել, բայց այնուամենայնիվ, այս ամենը կազմակերպված քաղաքականություն է՝ Ադրբեջանի կողմից: Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստեր: Մենք հետեւում ենք ադրբեջանական մամուլին, տեսնում ենք ինչ են ասում ադրբեջանցի տարբեր վերլուծաբաններ, հայտնի մարդիկ: Այդ ամենը վկայում է, որ այս սադրանքները քաջալերվում են Բաքվից: Եվ պատահական չի, որ նախկինում նման երեւույթներ քիչ են եղել: Նախկինում ռազմական ճակատում գործողությունները ադրբեջանական քարոզչությունը փորձել է ներկայացնել իբրեւ հաղթանակ եւ իրենց հասարակությունը դա ինչ-որ չափով կուլ է տվել: Հիմա արդեն այնպիսի անհաջողություն են կրել, որ որեւէ ձեւով նույնիսկ իրենց ունեցած քարոզչական հնարավորություններով դա հնարավոր չէ հաղթանակ ներկայացնել: Դրա համար փորձում են ուրիշ ոլորտներում այսպես ասած հաղթանակ ունենալ: Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին՝ այս պայմաններում իհարկե շատ զգոն պետք է լինեն եւ չտրվեն սադրանքների: - Հաշվի առնելով մեր ազգին բնորոշ տաքարյունությունը՝ դա որոշ դեպքերում փաստորեն չի ստացվում: Այս դեպքում ի՞նչ պետք է անել՝ հետագա ավելի վատ դեպքերը կանխելու համար: - Յուրաքանչյուր երկրում առաջին հերթին հենց այդ երկրի կառավարությունն է պատասխանատվություն կրում միջադեպերը կանխելու համար: Մենք տեսանք կադրերը, թե ինչպես են ադրբեջանցիները Մոսկվայում հարձակվել հայերի վրա, դա պարզապես հանցագործություն է: Ըստ տեղեկությունների՝ արդեն ձերբակալություններ են եղել: Ուրիշ երկրներում եւս մենք տեսանք, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում: Շատ կարեւոր է, որ մեր Սփյուռքի կազմակերպությունները ղեկավարեն եւ կազմակերպչական ֆունկցիաներ կատարեն, որովհետեւ ինչպես դուք ասացիք՝ կան առանձին մեր հայրենակիցներ, որոնք ցավոք սրտի տրվում են այդ սադրանքներին: Պետք է նրանց եւս կոչ անել սադրանքների չտրվել: Իհարկե եթե հարձակման են ենթարկվում, ինքնապաշտպանությունը նրանց սրբազան իրավունքն է, բայց պետք է հարձակումներ չձեռնարկեն կամ նման տեսանյութեր չտարածեն, որովհետեւ այդ ամեն ինչը աշխատում է հենց ալիեւյան վարչակազամի քարոզչության օգտին եւ մեր շահերից որեւէ ձեւով չի բխում: Փոխարենը խաղաղ, ոչ բռնի ակցիաները, որոնք եւս մեր հայրենակիցները իրականացնում են, շատ լավ է ստացվում: Մենք տեսանք Մոսկվայում ծիրանի հետ կապված ամբողջ պատմությունը: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի հայկական կողմից ագրեսիա չլինի:Ավելի մանրամասն՝ Armtimes.com-ում։
22:00 - 24 հուլիսի, 2020
Ադրբեջանցի պաշտոնյան մարդկության դեմ հանցագործության ուղղակի կոչ է արել․ Միքայել Զոլյան

Ադրբեջանցի պաշտոնյան մարդկության դեմ հանցագործության ուղղակի կոչ է արել․ Միքայել Զոլյան

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը, նրա խոսքով, Հայաստանին մեծ աղետի կհանգեցնի։ Այս մասին գրել է ադրբեջանական haqqin.az-ը։ Դարգյախլին այսպես է արձագանքել այն ենթադրյալ քննարկումներին, թե Հայաստանը կարող է հարվածել ադրբեջանական Մինգեչաուրի ջրամբարին: Նշենք, որ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, ըստ էության, երբեւէ հայտարարություն չի եղել Մինգեչաուրին հարվածելու մասին։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը Infocom.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցի այս պաշտոնյան մարդկության դեմ հանցագործության ուղղակի կոչ է արել․ «Նա պետք է քարտեզին նայի ու հասկանա, թե Մեծամորի ատոմակայանը որտեղ է գտնվում, ու ցանկացած բան, որ կարող է պատահել ատոմակայանին, ամբողջ տարածաշրջանի վրա է ազդելու։ Իհարկե, նման անհեթեթ հայտարարություններին պետք չէ շատ լուրջ վերաբերվել, քանի որ սա, ըստ էության, արդյունքն է նրա, որ Ալիեւի վարչակարգը պարզապես շփոթված վիճակում է»,- ասաց Զոլյանը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ մեր Զինված ուժերը զգոն են, այդ ամենը հաշվի են առնում եւ հետեւում են զարգացումներին։   Ինչ վերաբերում է իրողությանը, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները՝ չնայած միջազգային կառույցների՝ հրադադարը պահպանելու կոչերին եւ տարբեր երկրների պաշտոնյաների՝ իրենց դատապարտող հայտարարություններին, մեր զրուցակիցը նկատեց, որ հիմա այս պետությունը ուղղակի իր դեմքը փրկելու խնդիր ունի․ «Այս մի քանի օրերի ռազմական գործողությունները հստակ ավարտվել են Ադրբեջանի պարտությամբ, եւ այս պահին դադարեցնել ամեն ինչ՝ կնշանակի ընդունել պարտություն, ինչը Ադրբեջանի վարչակարգի համար ներքին քաղաքականության առումով շատ խնդրահարույց է։ Դրա համար նրանք փորձում են մի բան գոնե կորզել, որպեսզի իրենց հանրությանը հանգստացնեն եւ ցույց տան, որ պարտություն չեն կրել կամ գոնե հավասար մարտ է ընթանում։ Բայց, ըստ իս, սրանով իրենք իրենց ավելի վատ վիճակի մեջ են դնում։ Իրականում այստեղ նշանակություն ունեն նաեւ միջազգային հանրության արձագանքները․ դրանք եւս կարող են իրենց դեմքը փրկելու հնարավորություն լինել այն առումով, որ Ադրբեջանը կարող է ասել՝ միջազգային հանրությունը միջամտեց, դրա համար դադարեցրինք ռազմական գործողությունները, եթե, իհարկե, խելոք գտնվեն, ինչում ես համոզված չեմ»,- եզրափակեց Միքայել Զոլյանը։ Հայարփի Բաղդասարյան
17:52 - 16 հուլիսի, 2020
Հետեւանքը աղետալի կլինի Ադրբեջանի իշխանության համար. Իմ քայլի պատգամավոր |lragir.am|

Հետեւանքը աղետալի կլինի Ադրբեջանի իշխանության համար. Իմ քայլի պատգամավոր |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում Տավուշի մարզում վերջին 2 օրերին տեղի ունեցածը, որոնց արձագանքել է նաև միջազգային հանրությունը: Մասնավորապես, հայտարարություն են տարածել համանախագահները, ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, որը սակայն հետաձգվել է անորոշ ժամանակով: Սա մտահոգիչ չէ՞: Բնականաբար, այն ինչ տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, արժանի է դատապարտման: Սա հերթական սադրանքն է, և Ադրբեջանը տարիների ընթացքում այսպիսի մարտավարություն հաճախ է կիրառել: Վերջին տարիներին համեմատաբար քիչ էր, բայց մենք միշտ էլ գիտեինք, որ նման զարգացումներ հնարավոր են: Այս անգամ ադրբեջանական  կողմը շատ կոշտ պատասխան է ստացել հայկական բանակից և կարծում եմ, որ մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, թե ինչ դրական փոփոխություններ են տեղի ունեցել հայկական զինված ուժերում վերջին 2 տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա մենք տեսանք մի շարք արձագանքներ, մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ-ն, ԵՄ հատուկ ներկայացուցիչը, կարծում եմ՝ էլի կտեսնենք: Ընդհանրապես, սովորաբար միջազգային արձագանքը լինում է այնպիսին, որ կողմերին կոչ են անում զերծ մնալ նմանատիպ գործողություններից: Մենք իհարկե, աշխատում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների, մեր միջազգային գործընկերների հետ և հստակ տեղեկատվություն ենք տրամադրում այն մասին, թե ով է ձեռնարկել այս ագրեսիվ գործողությունները: Հետագայում հենց իրենց՝ այդ կազմակերպությունների պատասխանատվության վրա է, թե արդյոք իրենց հստակ դիրքորոշում արտահայտում են, թե ոչ: Կարծում եմ՝ այստեղ հենց իրենց շահերից է բխում, որ նրանք հստակ դիրքորոշում արտահայտեն: Շատ կարևոր է, որ բոլորս հասկանանք, որ Հայաստանն ի վիճակի է ինքն իրեն պաշտպանել՝ անկախ նրանից, թե ինչ կասի այս կամ այն միջազգային կազմակերպությունը: Բայց հենց այդ միջազգային կազմակերպության հեղինակության համար շատ կարևոր է, որ այդ կազմակերպությունը հստակ գնահատականներ տա: Կարևոր չէ, թե ինչ կազմակերպության մասին ենք խոսում: Ցանկացած կազմակերպություն կարող է և հստակ գնահատական տալ, և ոչ հստակ գնահատական տալ, և բոլոր այդ կազմակերպությունների հեղինակության, իրենց հետագա գործունեության համար ավելի ճիշտ է, որ նրանք հստակ գնահատումներ տան: ՀԱՊԿ-ը գրեթե միշտ ձեռնպահ է մնում ադրբեջանական կողմից որևէ գնահատական տալուց: Այս հանգամանքն ինչպե՞ս եք գնահատում և ընդհանրապես, ՀՀ իշխանությունն ինչ ակնկալիք ունի ՀԱՊԿ-ից: Նույն բանը կարող ենք ասել նաև ՀԱՊԿ-ի համար: Այս կառույցի շրջանակներում համագործակցությունն, ընդհանուր առմամբ, եղել է օգտակար Հայաստանի համար: Դա նաև նպաստում է, որ մեր բանակը վերազինվի: Նաև շատ կարևոր է հայ-ռուսական երկկողմանի համագործակցությունը, Այնպես որ, մենք շատ բարձր ենք գնահատում այդ ամենը, բայց միաժամանակ ակնկալում ենք, որ այս հարցում կլինի ՀԱՊԿ-ի հստակ դիրքորոշումը: Կրկնեմ, որ դա բխում է հենց միջազգային կազմակերպությունների շահերից, որքան հստակ լինեն նրանք իրենց գնահատականներում, այնքան ավելի բարձր կլինի նրանց հեղինակությունը և այնքան ավելի լավ կընկալվեն: Մնացածի վերաբերյալ պետք է պարզապես սպասենք ու տեսնենք, թե ինչ արդյունք կլինի: Մենք բոլոր մեր միջազգային գործընկերներին հստակ տեղեկատվություն ենք տալիս այն մասին, թե ինչ է կատարվում, անում ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է: Ձեր կարծիքով, որքանո՞վ սա կարելի է դիտարկել որպես պատերազմական գործողությունների վերսկսում, թե՞ սա Ադրբեջանի հերթական ներթափանցման փորձն է: Առայժմ սա սահմանափակ գործողություն է, բայց, իհարկե, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Այստեղ պետք է ասեմ, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած զարգացման, նաև պատրաստ են ցանկացած ռազմական խնդիր, որն իրենց առջև դրվի, կարող են իրականացնել: Լայնածավալ ռազմական գործողություններ սկսելը չի բխում առաջին հերթին Ադրբեջանի շահերից: Եթե Ադրբեջանի ղեկավարությունն այնքան խելահեղ գտնվի, որ գնա լայնածավալ ռազմական գործողությունների, ապա դրա գինը առաջին հերթին կվճարի Ադրբեջանի ժողովուրդը: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանի ղեկավարությանն այդքան էլ չի հետաքրքրում Ադրբեջանի ժողովրդի վճարած գինը, որում մենք ևս մեկ անգամ երեկ համոզվեցինք: Բայց ես կարծում եմ, որ այս ամենի հետևանքները աղետալի կլինեն նաև Ադրբեջանի իշխանությունների համար: Նման դեպքեր եղել են նաև նախկինում, հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմին նախորդող ժամանակաշրջանում:, 2015-ին, 2014-ին: Սա ադրբեջանական կողմի, այսպես ասած, սիրված միջոցներից մեկն է՝ սադրանքներ կազմակերպել սահմանին, սրել իրավիճակը, որը սովորական ուղեկցվում է ռազմատենչ հռետորաբանության հետ: Բայց այս դեպքում Ադրբեջանի համար խնդիրն այն է, որ հայկական զինված ուժերի հնարավորությունները հիմա բավական ավելի մեծ են, քան 5-6 տարի առաջ, և յուրաքանչյուր նման սադրանք՝ արժանանալու է շատ ավելի կոշտ ու ցավոտ պատասխանի, ինչը մենք տեսանք երեկ: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով Ադրբեջանի ներքին իրավիճակը, այսօր Ադրբեջանի իշխանության համար խելահեղություն կլիներ լայնածավալ ռազմական գործողությունների գնալը: Շարունակությունը՝ lragir.am-ում
11:18 - 14 հուլիսի, 2020
Արցախ-Հայաստան այնքան ճանապարհ կկառուցենք, որքան մեզ պետք է |lragir.am|

Արցախ-Հայաստան այնքան ճանապարհ կկառուցենք, որքան մեզ պետք է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։ Պարոն Զոլյան, Եվրախորհրդարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողները և ԵՄ–Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահը հայտարարություն են տարածել, որտեղ Արցախը ներկայացվում է որպես օկուպացված տարածք և որ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Ընդդիմությունը նշում է, որ սա ապտակ էր իշխանություններին: Այս հայտարարության մասին խոսելիս պետք է հիշել, որ այն չի հանդիսանում Եվրախորհրդարանի, կամ առավել ևս Եվրամիության պաշտոնական տեսակետը։ Սրա մասին պետք է հիշել հայտարարության մասին խոսելիս։ Այն ընդամենը տարածվել է մի քանի պատգամավորների անունից։ Իհարկե, դա չի նշանակում նաև, որ հայտարարությունը պետք է անտեսել․ հայտարարության փաստն ինքնին անհանգստացնող է, հաշվի առնելով այդ պատգամավորների դիրքը ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության մարմինների մեջ։ Հենց դրանով էր պայմանավորված հայկական կողմի կտրուկ արձագանքը, որը, կարծում եմ, կնկատեն ԵՄ-ում, և դա անհետևանք չի մնա։ Ինչ վերաբերում է ընդդիմության արձագանքին, ապա որքան ես գիտեմ, դրա մասին հիմնականում խոսել են նախկին իշխանության ներկայացուցիչները, իսկ նրանց խոսքերին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։ Միանգամայն բնական է, որ նրանք պետք է նոր իշխանությանը մեղադրեն ենթադրյալ տապալումների մեջ, հույս ունենալով, որ մարդիկ կմոռանան իրենց իրական տապալումների մասին։ Իրականում, ես շատ ուրախ կլինեի, եթե մենք իրոք մոռանայինք նախկինների արտաքին քաղաքական տապալումների մասին, բայց, ցավոք, այդ տապալումներն այնքան լուրջ էին, որ դրանց հետևանքները զգացվում են մինչև օրս և հավանաբար կզգացվեն դեռ տարիների ընթացքում, այնպես որ, դրանց մասին մոռանալ շատ դժվար կլինի։ Ընդհանրապես, սա որքանով դիվանագիտական վատ աշխատանքի արդյունք կարող է լինել: Ես հարցն այսպես կձևակերպեի․ արդյոք մենք գիտեինք, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհի կառուցումը կարող է ոմանց համար տհաճ լինել, և նրանք կփորձեն ինչ-որ բացասական արձագանք տալ դրան։ Իհարկե, դա հասկանալի էր, և այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ պետք էր խուսափել այդ ճանապարհի կառուցումից։ Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական չափանիշն այն է եղել, թե արդյոք «հզորները» մեզ կգովեն, թե ընդհակառակը, մեզ կնախատեն։ Վաղուց ժամանակն է, որ մենք հասկանանք, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է ենթարկվի միայնումիայն մեր շահերին և արժեքներին։ Եթե մեր գործողությունները ինչ-որ մեկի մոտ բացասական արձագանք են առաջացնում, դա չի նշանակում, որ մենք պետք է այդ գործողություններից ձեռնպահ մնանք։ Այլ հարց է, որ այո, պետք է աշխատենք, որպեսզի այդ բացասական արձագանքի իրական ազդեցությունը էական չլինի, և այս ուղղությամբ, անշուշտ, աշխատանք ունենք կատարելու։ Շարունակությունը՝ lragir.am-ում
11:16 - 15 հունիսի, 2020
Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունում շարունակվում է քննարկվել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցը: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին: «Եթե անմիջական հանդիպելը շատ մեծ անհրաժեշտություն չէ, կարող ենք մեր խորհրդակցություններն ու քննարկումներն անցկացնել հեռավար: Դա շատ լավ հնարավորություն է: Արդյունավետության անկում ընդհանրապես չի լինում, որոշ դեպքերում կարող է լինել արդյունավետության ավելացում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ, ցավոք, օրենսդրությունը թույլ չի տալիս խորհրդարանի նիստերն անցկացնել հեռավար կարգով, սակայն ԱԺ պատգամավորների մեջ չկան վարակված անձինք, ինչը նշանակում է, որ նրանք բացառիկ պատասխանատու մարդիկ են, որոնցով կարելի է հպարտանալ:
14:00 - 12 հունիսի, 2020
Տարիներով ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանության կողմից. Միքայել Զոլյան |factor.am|

Տարիներով ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանության կողմից. Միքայել Զոլյան |factor.am|

factor.am: ԱԺ-ում քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ՀԿ-ների համար պարտադիր պայման սահմանել հաշվետվություն ներկայացնելը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հարց ուղղեց նախագիծը զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ արդյո՞ք վտանգ չի տեսնում, որ հետագայում օրենքը կարող է օգտագործվել ՀԿ-ների դեմ։ «Որոշակի անհանգստություն կա ՀԿ-ների դաշտում, դա ինձ համար հասկանալի է, քանի որ տարիներով Հայաստանում ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանությունների կողմից, և նաև այլ երկրներում նման կարգավորումները կարող են օգտագործվել ՀԿ-ների դեմ։ Ո՞ր խնդիրն ենք մենք փորձում լուծել սրանով, ու արդյո՞ք վտանգ չեք տեսնում, որ 5 տարի հետո այլ իշխանություն կարող է այս օրենքը օգտագործել ՀԿ-ների դեմ»,- ասաց պատգամավորը։ Դավիթ Անանյանը նշեց, որ գերագույն նպատակը հանրության իրազեկվածությունն ու ընդհանուր հաշվետվողականությունը պահպանելն է. «Հաջորդ իշխանությունները, չեմ կարծում, որ միայն այս օրենքի վրա կսևեռվեն: Նայած, թե ինչ մտքի թռիչք կունենան: Կարող է՝ ուզեն Սահմանադրություն փոխել»։
14:15 - 06 մարտի, 2020