Հովհաննես Հենզիկի Իգիթյանը (ապրիլի 14, 1960, Հադրութ, ԼՂԻՄ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից, ճարտարագետ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը։ Անկուսակցական է։ 1982թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը, 1980-1982թթ.՝ ԵրՊԻ ռազմական ամբիոնը՝ ստանալով լեյտենանտի սպայական կոչում: 1981-1984թթ. աշխատել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների բաժնի լաբորանտ, ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող: 1984-1988թթ.՝ ԵրՊԻ գիտահետազոտական աշխատանքների բաժնի «Էլեկտրական մեքենաների դիագնոստիկայի» գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ավագ գիտաշխատող, 1988-1990թթ.՝ ԵրՊԻ «Վերգետնյա արագընթաց տրանսպորտ» գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող: 1999-2002թթ. եղել է Երեւանի «Կենտրոն» համայնքի թաղապետարանի իրավախորհրդատու: 2003-2018թթ.՝ Հայաստանում Եվրամիության առեւտրի պալատի գործադիր տնօրեն, 2003-2008թթ.՝ Եվրամիության «ՏԱՍԻՍ» ծրագրի մի շարք նախագծերի փորձագետ, 2004-2005թթ.՝ «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն: 2006-2012թթ.՝ «107 Պրոմենադ» (Ֆրանսիա) անշարժ գույքի գործակալության միջազգային նախագծերի մենեջեր: 2007-2011թթ.՝ «Եվրոպոլիս» ՍՊԸ (Ղազախստան) միջազգային նախագծերի մենեջեր: 2012-2017թթ.՝ «Վինսի Գրուպ»-ի (Ֆրանսիա) խորհրդական: 2014-2015թթ.՝ «ՖԻԱԲՍԻ» (Համաշխարհային անշարժ գույքի ֆեդերացիա, Ֆրանսիա) նախագահի խորհրդական, 2015-2016թթ.՝ «ՀԱՐՔՈ Գրուպ»-ի (Բելգիա) ներկայացուցիչ: 1990-ից Ֆրանսիայի «ՍՈՍ ԱՐՄԵՆԻ ԿՈՏ Դ'ԱԶՈւՐ» բարեգործական կազմակերպության խորհրդի անդամ է: 1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ: 1995-1999թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: «Հանրապետություն» խմբակցության անդամ: