ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից, հայ հունահռոմեական ոճի ըմբիշ։
Ծնվել է 1987թ․ մայիսի 8-ին Գյումրիում։ Գերազանցությամբ ավարտել է Գյումրու Գր. Նարեկացու անվ. թիվ 9 միջն. դպրոցը։ 2010 ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի այնուհետև՝ մագիստրոսի կոչում։ Այժմ սովորում է ասպիրանտուրայում: 2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1998թ․-ից հոր՝ ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ սկսել է զբաղվել ըմբշամարտով։
2009թ. Եվրոպայի չեմպիոն է, 2010թ. Աշխարհի գավաթի հաղթող, 2012թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2014թ. Աշխարհի չեմպիոն։ 2009-2016թթ. (7 տարի անընդմեջ) հանդես է եկել Գերմանիայի բարձրագույն ակումբի առաջնությունում KSV Aalen 05 ակումբի կազմում և 2010-ին հռչակվել է Գերմանիայի չեմպիոն։ 2017 թվականից տեղափոխվել է Ֆրանսիայի ակումբային առաջնություն և մինչ օրս հանդես է գալիս Բեզանսոն ակումբում։
Սպորտի վաստակավոր վարպետ է, Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի մարզիկների հանձնաժողովի անդամ: 2019թ. ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և պորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության համապետական ընտրական ցուցակով: 2020 թվականին վայր է դրել պատգամավորական մանդատը։