Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան
 |1lurer.am|

Կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Շատ չեմ բացի փակագծերը, բայց ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացներում, կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի՝ անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը: Սա կօգնի խնդիրների լուծմանը»,- ասաց նա: Նախարարը նաև նշեց, որ առաջիկայում հանդիպում է նախատեսվում կոնյակագործների հետ, նաև տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է առանձին արտադրողների ու արտադրողների խմբի հետ: Առաջիկայում կամփոփվեն նաև քննարկումների արդյունքները վրացական կողմի հետ: «Կառավարությունը մեր խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին և մեր բրենդի կոնյակի սպիրտ պատրաստի արտահանողներին միայնակ չի թողել և չի թողնի, և մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք, և դուք ապագայում դա կտեսնեք»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ալկոհոլային խմիչքները ՀՀ-ից արտահանող տնտեսվարողները նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ԵԱՏՄ արտահանվող ալկոհոլային խմիչքներն ինչու են նմուշառման համար շաբաթներով պահվում տարանցիկ երկրում՝ Վրաստանում, այն դեպքում, երբ այդ խմիչքները Վրաստանում չեն վաճառվելու:
Այսօր 12:41
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայկական ալկոհոլային խմիչքների հետ կապված խնդիրները լուծելու համար կայցելի Վրաստան |armenpress.am|

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայկական ալկոհոլային խմիչքների հետ կապված խնդիրները լուծելու համար կայցելի Վրաստան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անհասկանալի է համարում հայ-վրացական սահմանին հայկական կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների արտահանման համար ստեղծված խոչընդոտներն ու խնդիրները, և այդ հարցերը հասկանալու և խնդիրներին լուծում տալու համար մտադիր է այցելել Վրաստան։  Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար նշել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Վրաստանի տարածքում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար ստեղծված խոչընդոտներին և խնդիրներին, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում։  Նախարարի խոսքով՝ կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց, ցավոք սրտի, խնդիրը դեռ լուծված չէ։  «Այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են, փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել։ Ուզում եմ նշել, որ ունենք նախնական պայմանավորվածություն, որ առաջիկա օրերին ես կայցելեմ Վրաստան՝ ևս մեկ անգամ հարցերն արդեն տեղում լուծելու, հասկանալու համար»,-նշել է Գևորգ Պապոյանը։  Նշենք, որ մայիսի 13-ին տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել։ Ակցիայի ընթացքում ալկոհոլային խմիչք արտադրող և արտահանող ընկերությունների մի քանի ներկայացուցիչներ հյուրընկալվել էին Վրաստանի դեսպանատանը, որտեղ վրացական կողմը նրանց խոստացել էր, որ Թբիլիսին այդ խնդիրների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։  
14:55 - 15 մայիսի, 2025
Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը 250 միլիոնից կդառնա 500 մլն դրամ |1lurer.am|

Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը 250 միլիոնից կդառնա 500 մլն դրամ |1lurer.am|

1lurer.am: Մենք կրկնապատկում ենք մեր տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը,որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: Նախարարը պարզաբանեց՝ ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել: «Մենք 250 մլն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 մլն դրամի, որը կօգնի՝ տնտեսվարողներն ավելի մատչելի գներով գյուղտեխնիկա ձեռք բերեն»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ այս պահին 2854 լիզինգառու կա, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2790 միավոր այլ գյուղտեխնիկա, օրինակ՝ շարքացան: «Միայն 23 մլրդ դրամի գյուղատնտեսական տեխնիկա է ձեռք բերվել, իսկ լիզինգի գումարը կազմել է 19,2 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3,6 մլրդ դրամ»,- ասաց նա:
11:49 - 15 մայիսի, 2025
Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզի կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել բնակիչների կրած վնասներին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզի կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել բնակիչների կրած վնասներին

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։   Նախարարը եղել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։   Գևորգ Պապոյանին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ Այցին մասնակցել են նաև վնասի գնահատման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամները։   Նախարարը ներկայացրել է պետական աջակցության առկա գործիքակազմը և վստահեցրել, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ինչ կանի՝ ուսումնասիրելու և կիրառելու կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ՝ այսպիսի վնասների ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար։   «Մեր այցելության նպատակը ոչ միայն վնասն արձանագրելն է, այլ նաև լսելը համայնքների բնակիչներին, հասկանալ՝ ինչ աջակցության կարիք կա, որպեսզի պետական քայլերը լինեն հնարավորինս հասցեական և նպատակային։ Մենք աշխատանքային խմբի միջոցով կավարտենք վնասի գնահատման գործընթացը և դրանց արդյունքներն ամփոփելուց հետո կքննարկենք հետագա անելիքները»,- նշել է նախարարը։
15:33 - 09 մայիսի, 2025
Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին
 |1lurer.am|

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին |1lurer.am|

1lurer.am: Պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ սպանդանոցային մորթը խթանելու համար մոտիվացիոն մեխանիզմներ են մշակվել: «Օրինակ՝ եթե 8000 դրամ է, մենք 8000 կվճարենք, եթե 11,000 դրամ է, մենք վճարում ենք 10,000 հազարը, իսկ 1000-ը քաղաքացին է վճարում, իսկ բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավորի դեպքում՝ 15 հազար դրամ, որովհետև բրուցելոզով հիվանդ անասունների մորթն ունի առանձնահատկություններ, բարդություններ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որոշումը մշակվել է՝ հաշվի առնելով ավստրիական փորձը: Պապոյանը ներկայացրեց նաև գործողությունների հերթականությունը: Ըստ այդմ՝ սպանդանոցի սեփականատերը դիմում է իր համայնքին, եթե ունի էլեկտրոնային ստորագրություն, պատրաստի ձևը կա, լրացնում է այն, ստորագրում, ապա և՛ համայնքը, և՛ էկոնոմիկայի նախարարությունը ավտոմատ կերպով դնում են այդ ստորագրությունը: Եթե սպանդանոցի սեփականատերը չունի էլեկտրոնային ստորագրություն, պիտի տպի, լրացնի և ուղարկի էլեկտրոնային փոստով։ Շարունակությունը՝ 1lurer.am-ում։
13:02 - 08 մայիսի, 2025
Գևորգ Պապոյանը և Լևան Դավիթաշվիլին քննարկել են տնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Գևորգ Պապոյանը և Լևան Դավիթաշվիլին քննարկել են տնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկվել են տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։   «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությանն ու համագործակցությանը խոչընդոտող խնդիրները վաղ փուլում բացահայտելու և կանխարգելելու համար, որպեսզի հետագայում ժամանակ չկորցնենք լուծումներ փնտրելու ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։   Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները բարեհաջող զարգանում են։ Միաժամանակ նա նշել է, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել առևտրաշրջանառության սահուն ընթացքը դանդաղեցնող բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելու, մաքսային ընթացակարգերը պարզեցնելու և թափանցիկ ներդրումային միջավայրը խթանելու ուղղությամբ։   Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, բնապահպանական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում գործակցության խորացմանը։
17:59 - 06 մայիսի, 2025
Լիոնից ժամանած ֆրանսիացի գործարարները Պապոյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հայտնել

Լիոնից ժամանած ֆրանսիացի գործարարները Պապոյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հայտնել

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։   Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։   Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող գործիքակազմը. «Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման և ռազմավարական մի շարք ոլորտների զարգացման ճանապարհով։ Մեր առաջնահերթություններից է խթանել օտարերկրյա ներդրումները՝ ձևավորելով առավել նպաստավոր, ճկուն և կանխատեսելի գործարար միջավայր։ Մենք շահագրգռված ենք սերտ համագործակցությամբ՝ հատկապես ֆրանսիացի գործընկերների հետ, և պատրաստ ենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի իրագործման հնարավորությունները»,- նշել է նախարարը։   Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանը, Լիլյա Սիրականյանը և Նարեկ Հովակիմյանը։   Պատվիրակության այցը նախաձեռնվել էր Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) կողմից։
17:08 - 02 մայիսի, 2025
Գևորգ Պապոյանն Վրաստանի փոխվարչապետի հետ կքննարկի, թե ինչու է ՀՀ-ից ՌԴ արտահանվող կոնյակը Վրաստանում շուրջ 15 օր ստուգումների ենթարկվում |factor.am|

Գևորգ Պապոյանն Վրաստանի փոխվարչապետի հետ կքննարկի, թե ինչու է ՀՀ-ից ՌԴ արտահանվող կոնյակը Վրաստանում շուրջ 15 օր ստուգումների ենթարկվում |factor.am|

factor.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջիկա օրերին Վրաստանի փոխվարչապետի հետ է հանդիպելու։ Ինչպես հաղորդում է Factor.am-ը հայտնել է նախարար Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են Վրաստանում շուրջ 15 օր ստուգումների ենթարկվում Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակը։«Իմ և Վրաստանի փոխվարչապետի հանդիպման օրակարգային հարցերի թվում նաև դա է, աշխատանքային քննարկում ենք ունենալու։ Այն ինչի մասին բողոքում են տնտեսվարողները, նախկինում նման բան չի եղել, դրա համար մենք հիմա աշխատում ենք հասկանանք՝ ինչն է պատճառը»,- ասաց Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ խնդիրները հնարավոր է լուծել աշխատանքայիվն քննարկումների շրջանակներում։Ավելի վաղ, ինչպես հաղորդում է Factor.am լրատվամիջոցը, նման ահազանգով երեկ դիմել էին լրատվամիջոցին արտահանող ընկերությունների վարորդները։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
21:33 - 30 ապրիլի, 2025
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է դառնալ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ. Գևորգ Պապոյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է դառնալ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ. Գևորգ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։ Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսական տարբեր ուղղություններով, ինչպես նաև՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ «Մեր երկրները ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը թվային տնտեսության, նորարարության, կիբերանվտանգության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում», - նշել է Գևորգ Պապոյանը։ Նախարարը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ։ Հանդիպման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրությունը։
16:41 - 22 ապրիլի, 2025
Գևորգ Պապոյանի բառապաշարի վերաբերյալ բաց նամակ Փաշինյանին

Գևորգ Պապոյանի բառապաշարի վերաբերյալ բաց նամակ Փաշինյանին

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի բառապաշարին։ Բաց նամակում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված և Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն (այսուհետ ՓՄՁ Ասոցիացիա), մեզ համար լուրջ մտահոգության տեղիք է տվել վերջին շրջանում մեր երկրում տնտեսության զարգացման պատասխանատու գերատեսչության ղեկավարի հանրային հայտարարությունների բովանդակությունները։ Մասնավորապես, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իր ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջով (կից պատճեն) տեղադրում է պաշտոնական գրառումներ, որտեղ առկա են հանրության որոշ շերտերի, կամ անձանց, սեփական բնութագրմամբ, կշտամբող, նրանց կրթական կամ գիտական կոչումները հարցականի տակ դնող վիրավորական արտահայտություններ։ Թվում է թե այդ գրառումներով ներկայացվում է պետության տնտեսական ինչ որ ձեռքբերումներ, սակայն դրանք ներկայացվում է որպես այլ կարծիք ունեցող անձանց, փորձագետների կամ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մինչ այդ արված տնտեսական վատատեսական կանխատեսումներին ի պատասխան արված քայլ, այլ ոչ թե ի պաշտոնե արված պարտականություն կամ գործառույթ։ Եվ դրանք արվում են անձնական վիրավորանք՝ «ծակ պրոֆեսոր տնտեսագետներ, լրագրողներ, ինքնահռչակներ, ոռնացող ..» պարունակող բառերով (կից պատճեները)։   Ելնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներից, դրանից բխող և սահմանված վարքագծի կանոնագրքից, որպես ՀՀ կառավարության ղեկավար, խնդրում ենք Ձեզ, քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկրում հանրային պաշտոն զբաղեցնող, այդ թվում պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձն առաջին հերթին հենց օրինակով պահպանի իր պաշտոնին ներկայացվող նվազագույն պահանջները՝ 1.  Բարեկրթությունը և հարգալիրությունը։ «...Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս»։2. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը։ «... Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն։ ... Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը»։3. Վարքագիծը հանրության հետ հարաբերություններում։ «...Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ի պաշտոնե հանդես գալիս, ցանկացած իրավիճակում, ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն» և այլն։ Այս մասին, վերջին օրերին, նույն սոցիալական ցանցերով տարբեր ՀԿ ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք արդեն ներկայացրել են իրենց վրդովմունքը (որի հետևանքով ինչ որ գրառումներ խմբագրվեցին, կամ հեռացվեցին)։ Այս մասին, ենթադրվում է, որ ըստ մեր երկրում գործող օրենսդրության, պետք է քայլեր ձեռնարկեն նաև բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի քննությամբ զբաղվող կառույցները։ Մենք ևս, որպես հանրության մի փոքր խումբ ներկայացնող կառույց, մեր դիրքորոշումը ներկայացրել և ներկայացնում ենք հանրային, բաց ոչ երբեք անձնական վիրավորանքներ պարունակող բառապաշարով, հակակշռելով և/կամ պահանջելով մեր երկրի պետական ինստիտուտների գործունակության, հեղինակության պահպանման համար»։
13:17 - 03 մարտի, 2025
Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է
 |hetq.am|

Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջով տեսանյութ է տարածել, որով իր հետևորդներին «տեղեկացնում է», թե ի վերջո որքա՞ն է ՀՀ արտաքին պարտքը։  Նա վերջերս շատ նամակներ ու անհանգստություններ է ստանում Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ և թե ինչպե՞ս եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 մլրդ դոլար։ Նախարարը սփոփում է անհանգիստ քաղաքացիներին. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար չէ։ ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 962 մլն դոլար է։ Եվ այն մարդիկ, ովքեր տարածում են այդ 12 մլրդ թիվը, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են նրանք անում, մանիպուլյացիայի ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»։ Մանիպուլյացիա՝ կիսատ ինֆորմացիայով. նախարարը «մոռացել է» նշել ներքին պետական պարտքի մասին Հայաստանի պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պետական պարտքից։ Խոսելով միայն արտաքին պարտքից և չհիշատակելով ներքին պարտքը՝ նախարարը, կամա թե ակամա, մանիպուլացնում է հասարակությանը։  Դժվար գտնվի որևէ պետական կամ մասնագիտական փաստաթուղթ և վերլուծություն, որտեղ ներքին և արտաքին պարտքը միամյանց հետ չներկայացվեն, ներկայացվի դրանցից միայն մեկը՝ չխոսելով մյուսի մասին, որովհետև թե՛ ներքին, թե՛ արտաքին պարտքը հավասարաչափ կարևոր են, փոխանցվում են սերունդներին, երկուսի դեպքում էլ պետական բյուջեից տոկոսավճարներ և մայր գումարներ են տրամադրվում։  Պետական պարտքի մասին պաշտոնական  տեղեկությունները հավաքագրում, մշակում և հրապարակում է Ֆինանսների նախարարությունը։ Եթե որևէ մեկը, գոնե, մեկ անգամ տեսել է այդ տեղեկագրերը, Պապոյանի այս բացատրական տեսանյութը առնվազն զարմանալի կհամարի։ Այսպես, ի՞նչ են ասում այդ տեղեկագրերը։ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։  2023 թվականի վերջի համեմատ, այսինքն՝ մեկ տարում, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8.4%-ով։  Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
11:22 - 16 փետրվարի, 2025
Գևորգ Պապոյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

Գևորգ Պապոյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

Նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար:   «Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ, և այս համատեքստում մենք կարևորում ենք ԱՄՆ-ի նման գործընկերների անգնահատելի դերը այս նպատակներին հասնելու համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:   Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը, դեղագործությանը, գյուղատնտեսությանն ու պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։   Ընդգծելով հայկական կողմի հետաքրքրվածությունը ամերիկյան շուկայով և կարևորելով այդտեղ հայկական գինիների ճանաչելիության բարձրացումն ու առաջմղումը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել ամերիկացի լրագրողների և ինֆլուենսերների այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան։   Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրին և տնտեսության ոլորտում առկա ներդրումային լայն հնարավորություններին։   Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել են տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։
17:12 - 13 փետրվարի, 2025
ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցը կառավարության տիրույթում չէ․ նախարար |civilnet.am|

ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցը կառավարության տիրույթում չէ․ նախարար |civilnet.am|

civilnet.am: Բնականաբար մտահոգված ենք։ Եթե Հայաստանի արդյունաբերության առաջատարը մեկ շաբաթ չի աշխատում, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Մեկնաբանելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակն ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Մեզ համար կատարյալ տարբերակ կլինի, որ օր առաջ վերսկսվի հանքարձյունաբերական գործարանի աշխատանքը»,-ասել է Պապոյանը։ Հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունն իրավիճակը հանգուցալուծելու համար, նախարարը նշեց, որ դա արհմիության և հանքարդյունաբերության աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է։ «Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է հուսա, որ արհմիության աշխատողների և կազմակերպության ղեկավարության միջև բանակցույթունները կավարտվեն այն արդյունքով, որ հանքը օր առաջ կսկսի աշխատել»,-ասել է Պապոյանը։ Նախարարի խոսքով, Էկոնոմիկայի նախարարության համար լավագույն իրավիճակը հանքի աշխատելն է, որովհետև Հայաստանի շահը դրանից է բխում, որովհետև հանքի աշխատելը նշանակում է տնտեսության աճ, արտահանման աճ և այլն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը շարունակվում է արդեն մեկ շաբաթ: Փետրվարի 5-ին կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Գործադուլավորները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։ Նախորդ օրերին կոմբինատի ղեկավարությունը տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ աշխատակիցներն աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում։ Հաղորդագրության մեջ նաև շեշտվել էր, որ աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ, սակայն աշխատակիցները հակադարձում են այս պնդումներին։
14:06 - 06 փետրվարի, 2025
Պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ. Պապոյանը՝ Իտալիայի դեսպանին

Պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ. Պապոյանը՝ Իտալիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել երկու երկրների կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ Այնուհետև քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ B2B հանդիպումների և ցուցահանդեսների կազմակերպմանը։ Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է օտարերկրյա ներդրումները, այս համատեքստում ներկայացրել է իրականացվող պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագիրը և առաջարկել է դիտարկել իտալական ընկերությունների կողմից ներդրումների իրականացման հնարավորությունը։ Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին հայտնել է, որ նախատեսվում է Հայաստանում Իտալիայի առևտրի և ներդրումային գործակալության (Agenzia ICE) բացումը։ Նախարարը ողջունել է գաղափարը և նշել. «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ»։ Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում առկա համագործակցության ընդլանյման հեռանկարները։
16:59 - 04 փետրվարի, 2025
Մենք ստանդարտներ ենք սահմանում. Պապոյանը՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների մասին |1lurer.am|

Մենք ստանդարտներ ենք սահմանում. Պապոյանը՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները սահմանելու մասին որոշման նախագծին։ «Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին, զբոսաշրջային գործակալի ղեկավարին ներկայացվող զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք առաջին հերթին նպատակ ունեն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, և իհարկե, կարևոր նպատակ է՝ պետք է ապահովենք որակյալ ծառայություններ, հավասար մրցակցային դաշտի առկայություն զբոսաշրջության ոլորտում»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նախարարի՝ մեր զբոսաշրջիկներն ունեն խնդիր, երբ որ իրենց գովազդով ներկայացվում է մի բան, իրականում ստանում են բոլորովին այլ բան։ «Այսպիսի իրավիճակներ՝ սկսած զբոսաշրջիկին տանել այլ երկիր և չբերել, մենք տեսել ենք վեջին տարիներին, վերջացրած նրանով, որ մարդկանցից հավաքել 100 հազարավոր դոլարներ և մի օր գալ տեսնել, որ այդ զբոսաշրջային գործակալությունը փակված է, սնանկ է, փող չունի, և մարդիկ խաբված են։ Սրանք պետք է տեղի ունենային, որովհետև ո՛չ օրենք ունեինք, ո՛չ կարգավորումներ ունեինք, ո՛չ  էլ համապատասխան վերահսկողության գործիքներ։ Հիմա այս ամեն ինչը գրել ենք՝ հիմնվելով մեր ունեցած բացասական փորձի, աշխարհի առաջատար փորձի համադրման վրա։ Մենք ստանդարտներ ենք սահմանում. մեր գնահատմամբ՝ բացարձակապես մեծ ռեսուրսներ չպահանջող, բայց շատ օգտակար ծառայություն է մեր ներգնա և արտագնա բոլոր զբոսաշրջիկների համար»,- ասաց Պապոյանը։
12:33 - 23 հունվարի, 2025