Հերիքնազ Տիգրանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։ 

Ծնվել է 1972թ. փետրվարի 25-ին։ 

1996թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2001թթ. աշխատել է որպես ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության առաջատար իրավաբան: 1997-2003թթ. եղել է ԵՊՃՀ, 2000-2010թթ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի, 2008-2012թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի, 2012-2015թթ.՝ ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս: 2001-2004թթ՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES), 2004-2005թթ.՝ «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի քաղաքացիական ուսուցանող: 2006-2008թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական  տեսչության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ: 2008-2009թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ: 2009-2018թթ. աշխատել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ում ՝ որպես իրավախորհրդատու:

2006 թվականից արտոնագրված փաստաբան է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ: «Տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիական կրթության կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահն է:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ)։ 



Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
ԱԺ-ն հաստատեց «Հայաստան» հիմնադրամի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

ԱԺ-ն հաստատեց «Հայաստան» հիմնադրամի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը ընդունվեց Ազգային ժողովի նիստի ժամանակ 83 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։ Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր╗ խմբակցության քարտուղար Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ ցանկացած խնդիր, որը հանրության հետաքրքրությունների դաշտում է, պետք է պարզ, բաց եւ թափանցիկ կերպով քննվի, եւ եթե կան որոշակի հարցեր, դրանց պետք է տալ պատասխաններ։ «Ես որպես կառավարող խմբակցության քարտուղար պետք է արձանագրեմ, որ մենք ունենք բավարար քաղաքական կամք ցանկացած հարցի տալ սպառիչ պատասխաններ, բայց բնականաբար այս ամենն արվելու է առանց էմոցիաների, առանց քաղաքական ենթատեքստերի եւ օբյեկտիվ քննության դաշտում։ Հստակորեն կարող եմ ասել, որ այս քննիչ հանձնաժողովը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հանձնաժողովի բոլոր գործառույթները։»,- ասաց նա՝ հավելելոց, որ խորհուրդ կտա ընդդիմադիր գործընկերներին զերծ մնալ քաղաքական երանգներից, որովհետեւ եթե մտնեն այդ դաշտ, կարող է պարզվել, որ նույն Հիմնադրամը տարիներ շարունակ շատ ու շատ գումարներ է վատնել, շատ ու շատ մասնավոր ընկերությունների «ատկատների» խողովակ է հանդիսացել, եւ ինչու չէ, կազինոներում խաղադրույքի հիմնական գումարն է հանդիսացել։ «Ուզում եմ նշել, որ  ցանկացած հարց, որը հանրությանը հետաքրքրում է, մեր դիտարկման եւ մեր վերլուծությունների պրիզմայի ներքո, եւ կարծում եմ, որ քվեարկությամբ եւս մեկ անգամ կհամոզվեք, որ չկան այնպիսի հարցեր, որ քաղաքական ուժի համար կարող են դառնալ խոցելի»,- ընդգծեց նա։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ իր ելույթում հավելեց․ «Քվեարկության է դրվել փաստացի փոփոխված, այսինքն՝ 11 անդամ նախատեսող հանձնաժողովի տարբերակը»։ Արձագանքելով Տիգրանյանի ելույթին՝ նա ասաց, որ երբ ԱԺ-ում հնչում են առաջարկներ զերծ պահել որեւէ բանը քաղաքականությունից, իր համար անընկալելի է, որովհետեւ նույնիսկ Ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքները բավականաչափ քաղաքականացված էին՝ գոնե հայտարարությունների մակարդակով․ «Մեր նպատակն է մեզ պատվիրակած ՀՀ քաղաքացիների եւ մեր այստեղ չպատվիրակած քաղաքացիների հարցերին պատասխաններ գտնելը»։ Քվեարկությունից առաջ էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վարման կարգով ասաց, որ շատ կարեւոր է խորհրդարանական վերահսկողության գործիքների կիրառումը, քննիչ հանձնաժողովների ձեւավորումը։ Նա նշեց, որ ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկելու։
10:57 - 27 հոկտեմբերի, 2021
Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը հակասահմանադրականության որեւէ տարր չի պարունակում․ Հերիքնազ Տիգրանյան

Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը հակասահմանադրականության որեւէ տարր չի պարունակում․ Հերիքնազ Տիգրանյան

Գորիսում արդեն մի քանի շաբաթ է՝ տարբեր շշուկներ են տարածվում, թե իբր Առուշ Առուշանյանի թիմը (Առուշանյանը Գորիսի նախկին համայնքապետն է, որը պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակում, իսկ այժմ կալանավորված է,-հեղ) պայմանավորվածություն ունի իշխանության հետ, որ եթե Առուշանյանը հաղթի, ապա նրան ազատ են արձակելու, դրա դիմաց նա էլ հրաժարական է տալու․ պաշտոնապես հերքում եմ՝ նման տեղեկություն չկա եւ նման բան լիներ չի կարող․ ՀՀ-ում հանցագործություն կատարած ցանկացած մեկը դրա համար պատիժ է կրելու։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների՝ համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը ՍԴ-ում վիճարկելու հարցին, ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որպեսզի խոշորացման պրոցեսը չշարունակվի, քանի որ ՍԴ դիմելով՝ գործընթացը չի կասեցվում․ «Գործընթանցերն իրենց բնական հունով կընթանան, մինչեւ ՍԴ-ն կկայացնի որոշումը։ Ես վստահ եմ՝ ինչ որոշում կկայացնի, բայց եթե բարձրաձայնեմ, կասեն՝ իշխանական պատգամավորը կարծիք է հայտնում ՍԴ-ում գտնվող գործի վերաբերյալ, բայց ամեն դեպքում խոշորացման գործընթացը նոր չէ, որ սկսվել է, եւ դրա սահմանադրականությունը երբեւէ չի վիճարկվել։ Այդ նույն գործընթացը շարունակվում է, ուղղակի պրոցեսները հասցվում են իրենց տրամաբանական ավարտին։ Տեղական հանրաքվեներ եւ հարցումներ եղել են, այն փաստերը, թե չեն եղել այդպիսիք, իրականությանը չեմ համապատասխանում»,- ասաց Տիգրանյանը՝ հավելելով, որ ինքը վստահ է՝ համայնքների խոշորացման օրենքի մեջ հակասահմանադրականության որեւէ տարր չկա։ Նշենք, որ ընդդիմադիրների դիմումն արդեն մուտքագրվել է ՍԴ։
12:23 - 08 հոկտեմբերի, 2021
Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար․ Հերիքնազ Տիգրանյան

Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար․ Հերիքնազ Տիգրանյան

Ես կարծում եմ, որ պարգևավճարների հարցը բարձրաձայնողները կարող են այսօր ստուգել իրենց հաշվեհամարները և տեսնել, որ ԱԺ ամբողջ աշխատակազմը և բոլոր պատգամավորները՝ անկախ նրանից, թե որ խմբակցության պատգամավոր են, Անկախության տոնի առթիվ ստացել են սիմվոլիկ պարգև՝ պարգևատրման տեսքով։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, որ բոլոր պատգամավորները ստացել են պարգևավճարներ, ինչն իրենց համար անընդունելի է։  «Դա ոչ միայն օրենսդիր մարմնին է վերաբերում, այլև ամբողջ պետական ապարատին, այսինքն հանրային ծառայողները կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար՝ տարբեր չափերի, ըստ իրենց զբաղեցրած պաշտոնի»,- նշեց նա։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այդ պարգևավճարներից չի օգտվելու։ «Գումարը կա՛մ կվերադարձնենք պետբյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում կիրականացնենք որևէ ծրագիր»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։ Ավելի ուշ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը։ Հավելենք, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ որոշվել է, որ ՀՀ անկախության երեսուն ամյակի կապակցությամբ Աժ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների: Անդրադառնալով ՀՀ կողմից ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան գանգատ ներկայացնելուն՝ Տիգրանյանն ասաց․ «Պետք է ասել, որ սա ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված երկարատև ամիսների քրտնաջան աշխատանքի, փաստահավաք աշխատանքի արդյունքն է։ Այդ աշխատանքները իրականացվել են լռելյայն, առանց դրանց մասին ասուլիսներ տալու և հանրությանը ավելորդ ցնցումների մեջ գցելու, քարտեզագրվել են բոլոր այն խախտումները, որոնք իրականցվել են Ադրբեջանի կողմից՝ հումանիտար միջազգային իրավունքի հետ կապված։ Բնականաբար դրական ենք գնահատում այս գործողությունները և կանխատեսելի էր, գիտեինք, որ գանագատ է ներկայացվելու, և չէր բացառվում որ նաև հարևան պետությունը կներկայացնի նման գանգատ։ Ես կարծում եմ, որ մեր փաստական հիմքերն ավելի ամուր են, և այս գանգատը կունենա տրամաբանական ավարտ»։
13:31 - 17 սեպտեմբերի, 2021
Կշարունակենք աշխատանքները արհմիությունների մասին նոր օրենքի  շուրջ. Հերիքնազ Տիգրանյան

 |armenpress.am|

Կշարունակենք աշխատանքները արհմիությունների մասին նոր օրենքի շուրջ. Հերիքնազ Տիգրանյան |armenpress.am|

armenpress.am:  Արհեստակցական միությունները այդպես էլ չդարձան այնքան հզոր, ինչպես իրենց իրավանախորդներն էին, որովհետև արհմիություններն ունեն ֆինանսական կախվածություն գործատուից և նրանք իրավական լծակներ չունեն ազդելու գործատուի որոշումների կայացման վրա: Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հերիքնազ Տիգրանյանը: «Այս առումով նախորդ գումարման Ազգային ժողովում ձևավորվել էր ոչ ֆորմալ աշխատանքային խումբ արհեստակցական միությունների մասին օրենսդրության փոփոխությունների համար: Այդ խմբի աշխատանքները, հուսամ, կշարունակվեն նաև այս խորհրդարանում: Այստեղ ունենք աջակցություն միջազգային կազմակերպություններից՝ միջազգային փորձի ուսումնասիրման հետ կապված: Աշխատանքային խմբում ներգրավված են ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ: Կարծում եմ, հիմնական կոնցեպտուալ հարցերի շուրջ եկել ենք նրանց հետ համաձայնության»,- ասաց Տիգրանյանը: Պատգամավորի խոսքով` կշարունակեն աշխատանքները արհեստակցական միությունների մասին նոր օրենքի կամ այդ օրենքում փոփոխությունների շուրջ այն հաշվառմամբ, որ նրանք լինեն շատ ավելի մեծ լիազորություններով, ունենան իրավական լծակներ և կարողանան նաև իրենց անդամների շահերը ուղղակիորեն պաշտպանել դատարանում:  
14:02 - 12 օգոստոսի, 2021
ԱԺ խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել Հերիքնազ Տիգրանյանի նշանակման մասին որոշումը

ԱԺ խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել Հերիքնազ Տիգրանյանի նշանակման մասին որոշումը

Ազգային Ժողովի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակման մասին որոշումը:  «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը, առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է. Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչել»,- ասված է որոշման մեջ: Այդ որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
18:05 - 06 հուլիսի, 2021
Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար |armenpress.am|

Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Հերիքնազ Տիգրանյանը: Օրենքի նախածգով առաջարկվում է բարելավել ժամանակավոր անաշխատունակության նպաստ հաշվարկելու պայմանները: Հեղինակները, մասնավորապես, առաջարկում են վարձու աշխատողին նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար. գործող կարգավորումների համաձայն՝ նպաստը վճարվում է սկսած ժամանակավոր անաշխատունակության 2-րդ օրվանից: Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:
15:35 - 07 մայիսի, 2021
Գործատուներին պետք է հակադրել ուժեղ արհմիություններով, որ բիզնես շահի արանքում չոտնահարվի աշխատողի սոցիալ-տնտեսական շահը․ Հերիքնազ Տիգրանյան

Գործատուներին պետք է հակադրել ուժեղ արհմիություններով, որ բիզնես շահի արանքում չոտնահարվի աշխատողի սոցիալ-տնտեսական շահը․ Հերիքնազ Տիգրանյան

2020 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի վերաբերյալ փորձագետներն առաջարկել են նաեւ լրացուցիչ հայեցակարգային կետեր։ Փորձագիտական շրջանների առաջարկած լրացուցիչ կետերից մեկն էր այն, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրվի աշխատանքի իրավունքը։  Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, սակայն, Infocom.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման փոփոխություն իրականացնելու դեպքում Սահմանադրության հետ ուղիղ հակասություն կունենանք: Թեեւ մեր զրուցակիցն ամբողջությամբ համաձայն է, որ օրենսդրորեն ամրագրվի աշխաանքի իրավունքը, բայց, նրա խոսքով, դա պետք է ոչ թե ընթացիկ օրենսդրությամբ, տվյալ դեպքում Աշխատանքային օրենսգրքում ձեւակերպվի, այլ պետք է ամրագրվի նաեւ ՀՀ Սահմանադրությամբ։ Իսկ գործող սահմանադրական կարգավորումներն աշխատանքի իրավունքի մասով ամրագրում են ոչ թե յուրաքանչյուր ոքի աշխատանք ունենալու կամ աշխատանքի իրավունքը, այլ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը։ Ստացվում է՝ առաջարկը հակասում է Սահմանդրությանը։ Պատգամավորն ընդգծեց, որ հարցը պետք է լուծել Սահմանադրական փոփոխությունների շրջանակում։ Վերջինս լիովին համաձայն է փորձագետների այն առաջարկի հետ, որ Աշխատանքային օրենսգրքում պետք է հստակ ամրագրվի աշխատողների ֆիզիկական, հոգեկան, սեռական անձեռնամխելիությունը։  «Սա ենթակա է ամրագրման՝ որպես արժանապատիվ աշխատանքի պայմանների ապահովման մեխանիզմ։ Նաեւ Սահմանադրությամբ է ամրագրված, որ յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ աշխատանքի իրավունք, իսկ արժանապատիվ աշխատանք ասվածը ոչ միայն աշխատանքի ֆիզիկական պայմաններն են, այլ նաեւ հոգեբանական, սեռական անձեռնմխելիությունը երաշխավորված աշխատատեղի հնարավորությունը»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը՝ հավելելով, որ հրապարակված կոնցեպտը վերաբերում է ոչ թե աշխատանքային իրավահավասարության ամբողջ դաշտը կարգավորելուն, այլ գործող Աշխատանքային օրենսգրքում կոնկրետ ինստիտուտների փոփոխություններին։ Անդրադառնալով պետական ոլորտում աշխատողների իրավունքներին, ուժային կառույցներում արհեստակցական միությունների բացակայությանը՝ պատգամավորը նկատեց, որ պետությունը չի սահմանափակում պետական ծառայողներին, եւ որ նրանք ունեն արհմիություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունք։ Սակայն այստեղ կա բացառություն․ արհեստակցական միության անդամ չեն կարող լինել Ոստիկանության, Զինված ուժերի, ԱԱԾ-ի, Դատախազության ծառայողները, դատավորները՝ այդ թվում Սահմանադրական դատարանի։ Սա պայմանավորված է այդ կառույցների ու իրենց առջեւ դրված օրենսդրական լիազորությունների շրջանակի կարեւորությունից։ Բանն այն է, որ արհեստակցական միությունը գործադուլ հայտարարելու իրավունք ունի, իսկ այս կառույցների համար սահմնափակված է նաեւ գործադուլ հայտարարելու իրավունքը․ «Հետեւաբար ամեն իրավունք չէ, որ բացարձակ իրավունք է, եւ որոշ դեպքերում իրավունքը կարող է սահմնափակվել՝ ելնելով օրենքով հետապնդվող նպատակից եւ շահից։ Կարծում եմ՝ այնքան էլ ողջամիտ չէ նման իրավունքի թույլատրումը։ Ես արդարացված եմ համարում տվյալ մարմինների՝ արհմիություններ ունենալու սահմանափակումը»։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ պետական համակարգի մյուս բոլոր օղակներում կան արհմիություններ եւ այսօր էլ կան պետական հիմնարկների ճյուղային հանրապետական արհմիություններ։  «Հնարավոր է՝ քաղծառայողները տեղյակ չեն, բայց վստահաբար արհմիության անդամ են։ Վատ է, որ տեղյակ չլինեն։ Դա հիմնականում արհմիության բացն է․ արհմիություն ստեղծելու նախաձեռնությունը ներքեւից չի գալիս, երբեմն իներցիոն գործընթացներով է ձեւավորվում, ինչը շատ վատ է»։ Խոսելով իրազեկման նմանօրինակ բացերից՝ պատգամավորն այն կապեց արհեստակցական միության աշխատանքի եւ գործառույթների հետ․  «Արհմիությունները, որպես հասարակական միավորումներ, պետք է իրենց գովազդն անեն եւ իրենց աշխատանքների մասին տեղեկացնեն։ Ամեն արհմիություն, որպեսզի նաեւ անդամների թիվն ավելացնի, պետք է գովազդի ե՛ւ իր կատարած աշխատանքները, ե՛ւ հետապնդող այն նպատակները, որոնց համար ինքն ստեղծվել է՝ գրավելով ավելի ու ավելի շատ ոլորտի աշխատողների։ Բայց քանի որ իրենք իրենց շատ քիչ են գովազդում, իրենց կատարած աշխատանքի մասին շատ քիչ են խոսում, կա տպավորություն, որ մեր երկրում ընդհանրապես չկան արհմիություններ, իսկ իրականությունն այլ է։ Երբեմն կատարած աշխատանքների մասին իրազեկման դասընթացներ արվում են, բայց դա շատ քիչ է, տեղեկությունը չի հասնում վերջնական շահառուին՝ աշխատողին»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը։ Հերիքնազ Տիգրանյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է արհմիություններին նոր իրավական լծակներով օժտել, որ ավելի իրավազոր լինեն աշխատողի իրավունքը պաշտպանել․ «Գործատուները, որպես աշխատատեղ ստեղծողներ, արտոնյալ են դիտվում, հետեւաբար գործատուներին պետք է հակադրել ուժեղ արհմիություններով, որ բիզնես շահի արանքում չոտնահարվի աշխատողի սոցիալ-տնտեսական շահը»։  Հայաստանյան աշխատողների հանդեպ գործատուների խտրական վերաբերմունքի դրսեւորումները քիչ չեն․ «Իմ քայլի» պատգամավորը Հայաստանում խտրականության դեմ պայքարող պետական մարմին ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում․ «Միանշանակ պետք է խտրականության դեմ պայքարող պետական մարմին։ Դրան կնպաստի նաեւ իրավահավասարության մասին օրենքի ընդունումը, որը նախագծային վիճակում է, եւ որով նախատեսվում է նմանատիպ մարմնի ստեղծումը։ Այս պահին գործող Աշխատանքային օրենսգրքում սահմանված է, որ աշխատանքի ընդունվելիս եւ աշխատանքային հարբերություններ իրացնելիս օրենքով պաշտպանվող որեւէ հիմքով՝ կլինի սեռ, տարիք, ռասա, դավանանք, քաղաքական հայացք եւ այլն, խտրականությունն արգելվում է, իհարկե, եթե աշխատանքի բնույթով այն պայմանավորված չէ. օրինակ՝ մոդելային բիզնեսի դեպքում խտրականությունը տրամաբանված է։ Այս արգելքի նկատմամբ հսկողությունը կսկսվի 2021 թվականի հուլիս 1-ից, երբ Աշխատանքի տեսչության համար նախատեսված դրույթը կմտնի ուժի մեջ»,- ասաց Տիգրանյանը։ Իսկ երկրորդ գործիքը կլինի, երբ իրավահավասարության մասին օրինագիծը կդառնա օրենք։ Պատգամավորի վստահեցմամբ՝ ցանկացած դեպքում հանգելու են ապացուցողական բազային․ «Հասկանում ենք, որ սա հեշտ, ամենապարզ ապացուցելի դեպքերից չէ, բայց նաեւ խրախուսում ենք, որ քաղաքացիները ցանկացած դեպքում հետամուտ լինեն իրենց իրավունքը պաշտպանելու, եթե, օրինակ, աշխատանքից ազատումը պայմանավորված է Սահմանադրության 29-րդ հոդվածով պաշտպանվող հատկանիշներով՝ այն է՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»։   Սեդա Առաքելյան
18:57 - 13 հունվարի, 2021
Կամավորագրված և զորակոչված անձանց աշխատատեղը կպահպանվի, կհաշվարկի աշխատանքային ստաժ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

Կամավորագրված և զորակոչված անձանց աշխատատեղը կպահպանվի, կհաշվարկի աշխատանքային ստաժ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած  Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն` կամավորագրված, զորագրված անձանց աշխատատեղը պահպանվելու է, ինչպես նաև հաշվարկվելու է աշխատանքային ստաժ` այդ ժամանակահատվածի համար: Նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը. «Նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որը առաջանում է աշխատողի և գործատուի միջև` կախված աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերի հետ»,- ասաց պատգամավորը: Տիգրանյանի խոսքով` առաջարկվում է սահմանել, որ զորակոչված քաղաքացիների աշխատատեղը պահպանվում է, այդ ժամանակահատվածի համար աշխատողը ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրության հարաբերությունները կարգավորվում են կողմերի համաձայնությամբ:  Առաջարկվում է նաև, որ զինվորագրված աշխատող անձանց համար այդ ժամանակահատվածը դիտարկվի որպես աշխատանքային ստաժ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ողջունեց նախագիծը, սակայն ընդգծեց` հարցին մյուս կողմից էլ պետք է նայել, քանի որ կամավորագրված կամ զորակոչված քաղաքացու աշխատատեղի պահպանումը կարող է խնդիր առաջացնել գործատուի համար` նրա աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Հերիքնազ Տիգրանյանն արձագանքեց` գործատուի համար չկա որևէ արգելք ընդունելու փոխարինող աշխատողի` մինչև իր հիմնական աշխատակցի վերադառնալը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց, թե զինվորագրված կամ կամավորագրված աշխատողի գործատուն արդյոք պարտավոր է վճարել վերջինիս այդ ժամանակահատվածի համար: «Ուզում եմ հստակեցնել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով արդեն իսկ սահմանված են զինվորական վարժանքների և զորավարժությունների դեպքում վճարման պարտականությունները: Այս դեպքում մենք սահմանում ենք լրացուցիչ երաշխիք, եթե գործատուն կկամենա և աշխատողի հետ եթե կգան համաձայնության, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված կլինի, որ զորահավաքային զինծառայության կամ կամավորագրվելու դեպքում վճարում է գործատուն, ապա նա կվճարի, սա լրացուցիչ երաշխիք է»,- արձագանքեց Հերիքնազ Տիգրանյանը: Հիմնական զեկուցողը կրկնեց` Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի համաձայն` զորակոչված անձինք արդեն իսկ հավասարեցվում են զինծառայողի կարգավիճակին և պետությունից ստանում վարձատրություն: Տիգրանյանը նաև ընդգծեց` առաջարկվող հոդվածներում տեղ գտած փոփոխություններն ունենալու են հետադարձ ուժ. դրույթները տարածվելու են սեպտեմբերի 27-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:01 - 09 հոկտեմբերի, 2020
Զորակոչված քաղաքացիների ու գործատուների հարաբերությունների նոր կարգավորում |lragir.am|

Զորակոչված քաղաքացիների ու գործատուների հարաբերությունների նոր կարգավորում |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ 2005 թվականից ուժի մեջ մտած Աշխատանքային օրենսգիրքը որոշակի ծավալով է կարգավորում զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները։ Այս նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն։ Այսօրվա գործող Աշխատանքային օրենսգիրքը հստակ կարգավորում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է։ Մնացած դեպքերում, եթե խոսքը վերաբերում է պահեստազորային կամ զորահավաքային զինծառայությանը, որն իր մեջ ներառում է նաև վարժական հավաքները, զորավարժությունները և զորահավաքային զինծառայությունը, այս դեպքերում կարգավորումները գրեթե բացակայում են։ Եվ գործատուն չունի հստակ ձևակերպումներ՝ ինչպես պետք է վարվի աշխատողի աշխատանքային հարաբերությունները կարգավորելիս։ «Մեր նախագծով առաջարկվում է ամբողջականացնել Աշխատանքային օրենսգրքի 124 հոդվածը՝ աշխատանքային հարաբերությունները կապված զինվորական ծառայության հետ և դրանում ներառել զինվորական ծառայության բոլոր տեսակների դեպքում որոշակի իրավունքներ և պարտականություններ գործատուի համար։ Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական դրություն հայտարարելու կառավարության որոշմամբ միաժամանակ սահմանվել է նաև զորակոչ, առաջարկվում է, որ զորակոչի միջոցով զինվորական ծառայություն իրականացնելու ընթացքում աշխատողի աշխատատեղը գործատուի մոտ պահպանվում է։ Այդ ժամանակահատվածի համար աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից։ Եվ սահմանվում է նաև, որ գործատուի և աշխատողի միջև աշխատանքի վարձատրության հարաբերությունները կարող են կարգավորվել կողմերի համաձայնությամբ»,- ասաց Տիգրանյանը։ Նաև առաջարկվում է, որ զորահավաք իրականացնելիս կամ կամավորագրվելու դեպքում այդ ժամանակահատվածը հաշվարկվի որպես աշխատանքային ստաժի հատված։
13:17 - 09 հոկտեմբերի, 2020
Պատգամավորներն առաջարկում են ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը,  Լիլիթ Մակունցն ու Հերիքնազ Տիգրանյանը նոր օրենքի նախագծով առաջարկում են խստացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը: «Գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Հիմա մենք ավելացնում ենք նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Որոշ դեպքերում, օրինակ կրթության մասին կամ մասնագիտական կրթության մասին օրենսդրությամբ այդ ոլորտներում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կարգավորվում է այդ օրենսդրությամբ: Դրա համար սա չի վերաբերվի օրինակ դպրոցների տնօրենների ընտրությանը»,-ասաց Կարապետյանը: Կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների տնօրենների ընտրությունը կկարգավորվի համապաստախան օրենսդրությամբ:  Գործող օրենսդրությամբ, եթե մարդն ունի դատվածություն և այդ դատվածությունը մարված կամ հանված է, ապա նա կարող է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին: «Մենք գտնում ենք, որ եթե դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել»,-նշեց Կարապետյանն ու հավելեց՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, սակայն, փոփոխություն կկատարեն՝ կսահմանեն, որ չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթին, եթե մարդը դիտավորյալ գործած հանցագործության արդյունքում դատվածություն ունի: Սահմանվում է նաև, որ տնօրենի պաշտոնին հավակնող անձնավորությունը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ, անցնի քննության երկու փուլ և բանավոր փուլի ժամանակ ներկայացնի հայեցակարգը և պատասխանի հարցերին՝ հայեցակարգի մասին:  Ինչ վերաբերվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնկատարի նշանակմանը, սահմանվում է, որ վեց ամիս ժամկետով կարող է նշանակվել և ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ վեց ամիս ժամկետով՝ կառավարության որոշմամբ: Այսինքն՝ նույն մարդը 12 ամսից ավելի չի կարող ժ/պ նշանակվել՝ անգամ, եթե տնօրենի ընտրության մրցույթը չի կայացել: Կառավարությունը պետք է հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը:
15:03 - 16 սեպտեմբերի, 2020
Վստահ եմ՝ չի լինի ՍԴ դատավորի թեկնածու, որը 100 տոկոսանոց համախոհություն կգտնի հասարակության մեջ․ Հերիքնազ Տիգրանյան |lragir.am|

Վստահ եմ՝ չի լինի ՍԴ դատավորի թեկնածու, որը 100 տոկոսանոց համախոհություն կգտնի հասարակության մեջ․ Հերիքնազ Տիգրանյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը որոշում է կայացրել, որ նոր Սահմանադրությամբ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները միավորվելու են և ստեղծվելու է Գերագույն դատարան: Եթե պետք է այդ երկու դատարանները միավորվեին, ինչո՞ւ էր պետք այդ երկարատև գործընթացը, որի արդյունքում ՍԴ-ն ունենալու է նոր անդամներ և նոր նախագահ: Ես կարծում եմ՝ այդ գործընթացները մեկը մյուսի հետ կապ չունեն ընդհանրապես, որովհետև այն փոփոխությունները, որ կատարվեցին վերջերս Սահմանադրական դատարանում, ընդամենը նպատակ էին հետապնդում այսօրվա գործող ՍԴ-ի ինստիտուտը համապատասխանեցնել գործող Սահմանադրության կարգավորումներին: Իսկ որ զուգահեռաբար սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է գործում, դա բոլորովին այլ գործընթաց է: Մենք պետք է արձանագրենք, որ կա երկու փաստ. Կա ՍԴ, որը չի համապատասխանում այսօր գործող Սահմանադրությանը, ուստի դատարանակազմության և լիազորությունների առումով գործընթաց գնաց ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար, միաժամանակ զուգահեռ գործընթաց է գնում նոր Սահմանադրության, որտեղ արդեն կարտացոլվեն մասնագիտական հանձնաժողովի տեսակետները այդ փոփոխությունների առանցքային հարցերի վերաբերյալ, որը կհրապարակվի արդեն հայեցակարգի տեսքով հոկտեմբերին: ՍԴ դատավորի թեկնածուների առաջադրման մասով քննադատությունները չեն դադարում, և նշվում է, որ եթե նույնիսկ այս թեկնածուները ԱԺ-ում «Իմ քայլի» կողմից ընտրվեն, միևնույն է, մենք ՍԴ-ի որակական փոփոխության չենք հասնի: Դուք նման մտավախություն չունե՞ք: Դժվար է միանգամից այդպես գնահատել, որ չի լինի որակական փոփոխություն, որովհետև առաջադրված թեկնածուների մասնագիտական կարողությունները որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Իսկ թե ինչպիսի ՍԴ դատավորներ կլինեն, նախ պետք է աշխատեն, որ տեսնենք նրանց գործելաոճը նաև ՍԴ դատավորի կարգավիճակում: Հետևաբար կանխակալ ասել, որ որակական փոփոխություն չի լինի, կարծում եմ՝ տեղին չէ: Մյուս կողմից էլ քննադատություններ միշտ էլ կլինեն՝ անկախ նրանից, թե ովքեր կլինեն թեկնածուները: Ես վստահ եմ, որ չի լինի այնպիսի մի թեկնածու, որը 100 տոկոսանոց համախոհություն կգտնի հասարակության մեջ: Չի կարող մարդը բոլորին գոհացնել թե իր մասնագիտական կարողություններով, թե իր անցած աշխատանքային փորձով: Երբևէ չես կարող գտնել այն անձին, որի վերաբերյալ ոչ մի քննադատություն չի լինի: Ես այդ քննադատություններին վերաբերվում եմ նորմալ: Այսինքն անբասիր անցյալ ու ներկա ունեցող թեկնածուներ այսպես թե այնպես չէին կարող գտնվե՞լ: Ես չեմ խոսում անբասիրության մասին, ես խոսում եմ բոլորին գոհացնող թեկնածուների մասին: Եթե խոսում ենք անբասիր լինելու մասին, նայած՝ որ ոլորտն ենք նայում. մասնագիտակա՞ն, թեկնածուի կենսագրությունն ու կենսափո՞րձը, ինչ-որ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինե՞լը, քաղաքական ուժերի ազդեցության տակ գտնվե՞լը, ընկերային, կլանային շահեր պաշտպանե՞լը: Այս ամենը պետք է պարզել, թե չէ կարող է նաև կենցաղային մակարդակով թեկնածուն ասենք շատ շփվող չլինի և ասենք, հարևանին բարև չտա: Այս առումով, ես վստահ եմ, որ մենք չենք գտնի այն մարդուն, որի հասցեին ոչ մի քննադատություն չի լինի: Առաջին հերթին պետք է նայել թեկնածուի պրոֆեսիոնալիզմը: Առաջադրված թեկնածուները ձեր պատկերացրած պրոֆեսիոնալիզմին համահո՞ւնչ են, թե ոչ: Այո, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած մասնագետ է: Շարունակությունը՝ lragir.am-ում
13:18 - 31 օգոստոսի, 2020
Չեմ ընդունում տեսակետը, որ ՍԴ դատավորի թեկնածուին գնահատում են՝ հաշվի առնելով, թե ում որդին է |lragir.am|

Չեմ ընդունում տեսակետը, որ ՍԴ դատավորի թեկնածուին գնահատում են՝ հաշվի առնելով, թե ում որդին է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Զարուհի Բաթոյանին հայտարարագիրը պատշաճ չներկայացնելու համար: Մեկ այլ որոշմամբ վարույթ է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, քանի որ հանձնաժողովը պարզել է, որ նա անմիջականորեն զբաղվել է բիզնես գործունեությամբ: Ինչպե՞ս եք գնահատում հանձնաժողովի այս որոշումները, կարո՞ղ ենք ասել, որ այս կառույցն իր առաջին պտուղներն է տալիս: Անկեղծ ասած, ես հիմա ավելի տեսանելի եմ գնահատում Հանձնաժողովի աշխատանքը, որովհետև վերջին 1-2 ամսվա ընթացքում արդեն իսկ որոշակի վարույթների հարուցումը կամ բարեվարքության ստուգումը հիմք է տալիս ենթադրելու, որ Հանձնաժողովն իր նոր գործիքակազմով և նոր կազմով ամբողջությամբ ձեռնամուխ է եղել օրենքով իր վրա դրված լիազորությունների իրականացմանը: Այդ առումով Հանձնաժողովի աշխատանքը շատ հուսադրող է, որ այն ակնկալիքները, որ կան այդ Հանձնաժողովից և այն լիազորությունները, որ ունի այդ մարմինը օրենքով, նրանք հաջողությամբ կիրականացնեն: Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վարույթի հարուցումը կարո՞ղ է հանգեցնել նրան պատգամավորի մանդատից զրկելուն: Դա նախատեսված է Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ-օրենքով, որ անհամատեղելիության պահանջների խախտումը հիմք է պատգամավորի լիազորությունների դադարման համար: Դա ամրագրված է Սահմանադրության 95-րդ հոդվածում, որտեղ նշվում է, որ պատգամավորն իրավունք չունի զբաղեցնել իր մանդատի հետ անհամատեղելի գործունեությունը, այդ թվում նաև ձեռնարկատիրական գործունեությունը: Եթե օրենքով սահմանված կարգով կարձանագրվի փաստը, որ պատգամավորի կողմից տեղի է ունեցել անհամատեղելիության պահանջների խախտում, դա հիմք է նրա պատգամավորական լիազորությունների դադարման համար: Իհարկե, կա օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգ: Այս պահին դեռևս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով պաշտոնյայի հայտարարագրերը և գործունեությանն առնչվող փաստաթղթերը, հայտնաբերել է նրա կողմից պատգամավոր եղած ժամանակ որպես կառավարիչ փաստաթղթերի ստուգում, ինչը ողջամիտ կասկած է այն մասին, որ տեղի է ունեցել անհամատեղելիության պահանջների խախտում: Այդ հիմքով հարուցվել է վարույթ, որի արդյունքում Հանձնաժողովը կտա իր եզրակացությունն անհամատեղելիության պահանջների խախտման առկայության կամ բացակայության մասին: Այսինքն, այս պահին դեռ պետք է սպասել Հանձնաժողովի եզրակացությանը՝ հետագա մյուս գործընթացների համար: Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանվել է նախարար Զարուհի Բաթոյանին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եղել է այդ նորմը, որը նախատեսում է վարչական պատասխանատվություն տուգանքի տեսքով այն դեպքերում, երբ հայտարարատուն հայտարարագրում տեղեկատվությունը ներկայացնում է թերի կամ ոչ ամբողջական, կամ հայտարարագիրն ուշացած է ներկայացնում: Իսկ ահա կեղծ տվյալներ ներկայացնելու կամ թաքցնելու համար էլ կա քրեական պատասխանատվության ինստիտուտը: Սա այն դեպքերից է, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործել է իր լիազորությունների շրջանակում և օբյեկտիվորեն գնահատելով հայտարարագրում ներկայացված տեղեկատվության թերի լինելը, կիրառել է այն պատասխանատվության միջոցը, ինչն այսօր գործում է: Նախկինում էլ եղել են վարչական վարույթներ՝ հայտարարագրեր չներկայացնելու հիմքով: Իսկ ահա թերի ներկայացնելու հիմքով վարույթ ես առաջին անգամ եմ հանդիպում: Նախօրեին կառավարությունը ներկայացրեց ՍԴ դատավորի իր թեկնածուին, բայց արդեն մամուլը գրում է, թե ով է եղել նրա հայրը, ինչու իշխանությունը կանգ առավ այդ թեկնածության վրա: Դուք ինչ տեսակետ ունեք այս հարցում, որքանով այդ թեկնածուն ընդունելի կլինի «Իմ քայլը» խմբակցության համար: Անկեղծ ասած, չեմ ճանաչում թեկնածուին, այդ մասին տեղեկացել եմ կառավարության օրակարգին ծանոթանալիս: Այն, որ թեկնածուն շատերի համար հայտնի դեմք չէ, և պատգամավորները մեկը մյուսին հարցնում էին՝ ով է, սա ինձ համար ավելի շատ դրական ազդակ է, քան բացասական, որովհետև դաշտում թարմություն բերելու են նոր դեմքերը, նոր մարդիկ: Անցյալից եկած ստերեոտիպ կա, որ նույն մարդկանց պետք է տեսնենք: Ես դրական եմ համարում, որ նա հանրության կողմից մեծ ճանաչում չունի: Ես վստահում եմ կառավարության ողջախոհությանը, գնահատականներին, հետևաբար որևէ բացասական կամ կանխակալ կարծիք նրա ներկայացրած թեկնածուի մասին ասել չեմ կարող: Բայց նաև չեմ ընդունում տեսակետը, որ թեկնածուին գնահատում են՝ հաշվի առնելով, թե ում որդին է կամ ում հայրը: Եթե անգամ չգիտեմ ում որդին լինի, զավակները պատասխանատու չեն իրենց ծնողների արարքների համար: Սա իմ սկզբունքն է, որ պետք է գնահատել մարդու մասնագիտական որակը: Միակ ինձ ուրախացնողն այն էր, որ թեկնածուն հայտնի չէ հանրության լայն շրջանակներին: Շարունակությունը՝ lragir.am-ում
13:18 - 24 հուլիսի, 2020
Առողջապահության միասնական կառավարման համակարգ ունենալը հրատապ է. նախագիծը բուժաշխատողների իրավական վիճակը չի վատթարացնելու. Հերիքնազ Տիգրանյան

Առողջապահության միասնական կառավարման համակարգ ունենալը հրատապ է. նախագիծը բուժաշխատողների իրավական վիճակը չի վատթարացնելու. Հերիքնազ Տիգրանյան

ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանության արժանացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերին: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրինագծով առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով (բացառությամբ Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների): Արտակարգ դրության պայմաններում առողջապահության միասնական կառավարման համակարգ ստեղծելու այս փաթեթի շուրջ infocom.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։  - Տիկի՛ն Տիգրանյան, կառավարությունն ընդունեց արտակարգ դրության ժամանակ Առողջապահության միասնական կառավարման համակարգ ստեղծելու նախագիծը, այն  շուտով կքնարկվի նաև Ազգային ժողովում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք գաղափարի վերաբերյալ, ըստ Ձեզ՝ որո՞նք են դրա դրական և բացասական կողմերը։ Ի դեպ՝ նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ ընդգծեց, որ նախագիծը պետք է ընդունվի հրատապ կարգով․ ո՞րն է այդ հրատապության հիմնավորումը, սա նշանակում է, որ այս փուլում առողջապահական համակարգը ունի՞ այս փոփոխությունների անհրաժեշտությունը։ - Ես կարծում եմ, որ այս նախագիծը ոչ միայն հրատապ է, այլև ինչ-որ տեղ ուշացած՝ այն առումով, որ, անկախ նրանից՝ մենք կունենանք կորոնավիրուս, թե ոչ, արտակարգ դրություն կարող է լինել նաև այլ պատճառներով։ Հետևաբար, ամիսներ առաջ մեր ընդունած կարգավորումը, ըստ որի՝ ռազմական դրության ժամանակ բուժհիմարկների ղեկավարումը կոորդինացնում է լիազոր մարմինը, պետք է լինի նաև համաճարակի հիմքով արտակարգ իրավիճակների դեպքում։ Այսինքն, մենք հիմա, ըստ էության, կորոնավիրուսային ճգնաժամը կամ մարտահրավերը «դիմավորել ենք» այնպիսի պայմաններում, երբ առողջապահության լիազոր մարմնին ոչ բոլոր բժշկական հաստատություններն են ենթակա՝ իրենց կառավարման մեջ։ Այդ քայլը անհրաժեշտություն է և հրատապ այնքան, որ պետք է արտահերթ նիստով գա քննարկման, որովհետև առողջապահական համակարգի միասնական կոորդինացման անհրաժեշտությունը թելադրում է րոպե առաջ ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, որը չլինի ապակենտրոնացված, չլինի ինքնուրույն որոշումներ կայացնող՝ հատկապես համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ, այլ ունենա ընդհանուր ցուցումներով առաջնորդվող կառավարում։ Այս առումով՝ ես հիմնավոր եմ համարում օրենքում այս փոփոխությունը և նաև հիմնավոր եմ համարում, որ այն պետք է գա արտակարգ ռեժիմով՝ ելնելով կորոնավիրուսային իրավիճակից։ Դա ավելի կհեշտացնի կառավարումը, որովհետև առողջապահության ոլորտի համար պատասխանատու լիազոր մարմինը պետք է ունենա գործիքակազմ՝ կենտրոնացնելու և համախմբելու բոլոր բուժհաստատությունների, երկրում եղած առողջապահական ներուժը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Չունենալով նման կարգավորում, չունենալով նման պարտավորություն՝ ենթարկվել լիազոր մարմնի ցուցումներին, մասնավոր բժշկական հաստատությունները կարող են նաև դուրս մնալ, անմասն մնալ այս համընդհանուր ճգնաժամի դեմ պայքարի գործընթացից։ Կարծում եմ, որ փոփոխությունն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նաև այն, որ սա չի արվում հիմայի համար, այլ նաև կվերաբերի Հայաստանի հետագա բոլոր տարիներին։ Այսինքն՝ և՛ ռազմական  դրության, և՛ արտակարգ դրության ժամանակ բժշկական սպասարկումը և օգնությունը կլինեն միասնական՝ կենտրոնացված լիազոր մարմնի շրջանակներում։ Պատասխանատվության սահմանումը, ըստ իս, դարձյալ թելադրված է առկա իրողություններով։ Ցավոք, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ կորոնավիրուսային այս համաճարակի ընթացքում երբեմն տեսնում ենք ոչ թույլատրելի վարքագիծ՝ իրավաբանական անձանց, տնտեսվարողների և ֆիզիկական անձանց կողմից, ինչը մտավախություն է առաջացնում, որ քանի դեռ չկան իրավական հետևանքներ՝ սանկցիաների տեսքով, գուցե կարգավորող նորմերը չհասնեն իրենց հետապնդած նպատակին։ Սրանով է նաև պայմանավորված, որ նախագիծը նախատեսում է որոշակի պատասխանատվություն։ Իսկ մնացած մանրամասները քննարկվելու են նաև հանձնաժողովի և լիագումար նիստերում։ - Բացի այդ՝ նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված, բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին: Հակառակ դեպքում՝ սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրից հինգ հարյուրապատիկի չափով։ Այս պարագայում արդյոք բուժհաստատությունները իրենց միջոցներո՞վ պետք է իրականացնեն հաստատության տեխնիկական զինումն ու անձնակազմի վերապատրաստումը։ - Նման կարգավորման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ մենք վերջերս փոփոխություն ենք արել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում», և այս նորմը արդեն ներմուծված է այդ օրենքում։ Մի քանի ամիս առաջ, երբ առողջապահական համակարգը մոբիլիզացվում էր կորոնավիրուսի դեմ պայքարին, անհրաժեշտություն եղավ համալրել բուժաշխատողների կազմը, որովհետև, բանականաբար, բոլորը չեն, որ վիրուսների դեմ պայքարին են մասնագիտացված։ Այլ մասնագիտացում ունեցող բուժաշխատողների, ինչպես նաև ավարտական կուրսերի օրդինատորների համար նախատեսվեց դրույթ, որ նրանք նույնպես ներգրավվեն կորոնավիրուսի դեմ այդ աշխատանքներին, բայց մինչև բուժհիմնարկների ներգրավումը՝ նրանք պետք է որոշակի վերապատրաստում անցած լինեն։ Այս փոփոխությունը, ըստ էության, արդեն կա մեր օրենսդրության մեջ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, բայց սինխրոնիզացված չէր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հետ։ Այս փոփոխությունը արվում է հենց այդ նպատակով։ Ես արդեն շահարկումներ տեսա մամուլում, սոցցանցերում, թե բուժաշխատողներին շնորհակալություն ասելու փոխարեն՝ նրանց սպառնում են կամ պատասխանատվության են ենթարկում և այլն․ ուզում եմ ասել, որ սա որևէ կերպ չի համապատասխանում այն նպատակին, որը հետապնդում է նախագիծը։ Այո՛, բուժաշխատողներն այսօր իրենց ուժերի գերլարումով են աշխատում, որովհետև, ինչպես գիտենք, առողջապահական համակարգն ուղղակի չէր կարող կրել այդքան մեծ բեռ։ Հետևաբար, այնքանով, որքանով պետությունն ունի հնարավորություններ՝ նրանց աշխատանքը գնահատվում է նաև ֆինանսական առումով։ Սոցցանցերում միանգամից արված գրառումները տրամադրություններ են ստեղծում՝ հատկապես բուժաշխատողների շրջանում՝ ընդդեմ պետության՝ ստեղծելով ընդհանուր պատժողական մթնոլորտ։ Ես ուզում եմ ցրել այդ տրամադրվածությունը․ չկա որևէ բուժաշխատողի իրավական վիճակը վատթարացնող կարգավորում նախատեսող նախագիծ։ - Տիկի՛ն Տիգրանյան, մոտ 2 ամիս առաջ նախարարությունը հայտարարեց, որ «չի վստահում» մասնավորր հիվանդանոցների արած թեստավորումների պատասխաններին, քանի որ դրանց լաբորատորիաները չեն համապատասխանում նախարարության ստանդարտներին։ Ընդհանուր առմամբ, մասնավոր հիվանդանոցները դուրս մղվեցին կորոնավիրուսի թեստավորումն ու բուժումն իրականացնելու գործընթացից։ Եթե նախարարությունն այս առումով չի վստահում մասնավորներին, ապա կարճ ժամանակահատվածում ի՞նչ պետք է արվի, որպեսզի դրանց գործունեությունը «վստահելի» դառնա։ - Այլ բան է թեստերի լաբորատորիաների նկատմամբ վստահությունը, որովհետև վիրուսը նոր է, չճանաչված, և պետությունը չի կարող երկրում առկա բոլոր լաբորատորիաներին ընդունել որպես հավաստի պատասխան տվող։ Ես որքանով տեղյակ եմ՝ հինգ հիմնական ախտորոշիչ լաբորատորիաներ էին ընտրված, որովհետև դրանք պետք է ունենան համապատասխան սարքավորումներ, մասնագետներ և հագեցվածություն, նաև պաշտպանվածություն վիրուսից, որը ճանաչված չէ։ Այս առումով՝ շատ նորմալ է, և ես տրամաբանական ու արդարացի եմ համարում, որ ոչ բոլոր լաբորատորիաներին է տրվում այդպես ապրիորի վստահություն, և միայն այն լաբորատորիաների տված պատասխաններն են հուսալի, որոնք պետությունը համարում է այդ ոլորտում մասնագիտացված։ Մասնավորների առումով, բնականաբար, առողջապահական լիազոր մարմինը կարող է կոորդինացնել և լիազորությունները կարող է տարածել իրեն ենթակա հիմնարկների ու նրանց գործունեության վրա։ Առաջին փուլում եղել է պետական բժշկական հաստատությունների մոբիլիզացիա, բայց համաճարակի ծավալների ընդլայնմանը զուգընթաց՝ ներգրավվել են նաև մասնավոր կազմակերպություններ, սկզբում՝ կամավոր։ Խնդիրը հետևյալն է․ բնականաբար, բոլոր բժշկական հաստատությունները չպետք է դրվեն կորոնավիրուսի բուժման տակ՝ լինեն մասնավոր, թե պետական, երկրորդ՝ մասնավոր կազմակերպությունները կորոնավիրուսի դեմ աշխատանքի համար պիտի ունենան նաև որոշակի հագեցվածություն՝ վերաորակավորված մասնագետներով, մահճակալային ֆոնդով, վերակենդանացման բաժանմունքներով և համապատասխան սարքավորումներով։ Սրանց առկայության պարագայում այդ հաստատությունները կարող են ներգրավվել այս աշխատանքում, որն այս ամիսների ընթացքում զուգահեռաբար արվել է։ Այստեղ վստահության խնդիրը չէ, պետք է լինի մեկ ուղղորդական ցուցում, հենց սա է նախագծով առաջ քաշվում, որ բոլոր այն բժշկական հաստատությունները՝ կլինեն մասնավոր, թե պետական, կորոնավիրուսի դեմ պայքարը մղեն մեկ միասնական ուղեցույցի շրջանակում և միասնական չափորոշիչներով։ Առողջապահության նախարարությունը կազմել և բոլոր բժշկական կենտրոններին, այդ թվում՝ պոլիկլինիկաներին, տրամադրել է ուղեցույցներ։ - Ի դեպ՝ նախարարն իր խոսքում նշեց, որ փոփոխությունը վերաբերելու է ոչ բոլոր մասնավոր բուժհաստատություններին․ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ մշակվելու են հատուկ կատեգորիաներ, որոնց արդյունքում ընտրվելու են՝ որ հաստատությունները և ինչ չափով են ներգրավվում այս գործընթացում։ Այս պարագայում ինչպե՞ս պետք է կարգավորվի հարցը, որպեսզի «խտրական» դրսևորումներ չլինեն, առհասարակ ի՞նչ չափորոշիչներով պետք է որոշվեն, թե որ հիվանդանոցներն են ներգրավվում։ - Այս հարցին կարող են պատասխանել առողջապահական համակարգի մասնագետները, բայց իմ իմացության շրջանակներում ասեմ, որ խտրականության մասին չպետք է մտածել․ օրենքը գալիս է համընդհանուր կարգավորման համար, որ բոլոր բժշկական կազմակերպությունները արտակարգ դրության ժամանակ այլևս ենթարվում են առողջապահության նախարարին։ Նախարարի բոլոր հրամանները, ցուցումները պարտադիր են այդ հաստատությունների վարչական կազմի, աշխատակազմի համար, և երրորդը՝ արտակարգ դրության ժամանակ ի՞նչ ծավալի ներգրավման անհրաժեշտություն կլինի, եթե երկրում կան իքս թվով բկ-ներ, թե դրանցից քանի՞սը կներգրավվեն՝ կապված է տվյալ պահին մահճակալային ֆոնդի անհրաժեշտությունից։ Հետևաբար, այստեղ խտրականության մասին խոսք գնալ չի կարող։ - Քանի որ գործ ունենք տնտեսվարող սուբյեկտների գործունեության հետ, որքանո՞վ է ճիշտ, որ պետությունը չփոխհատուցի վերջիններիս կորցրած շահույթը։  - Ես այդքան էլ համաձայն չեմ «կորցված շահույթ» ձևակերպման հետ, խոսքը բաց թողած օգուտի մասին է։ Այդ բացթողած օգուտը շատ դժվար ապացուցելի գործոն է։ Եթե, օրինակ, խոսեինք իրական վնասների մասին, ես կհասկանայի, բայց սա նույնպես քննարկման առարկա է։ Եթե խոսենք ոչ թե բացթողած օգուտի մասին, քանի որ բկ-ն չի կարող իմանալ, թե քանի պացիենտ կարող էր ունենալ այդ ժամանակահատվածում և ինչ շահույթ կստանար, սա մի քիչ գնահատողական կատեգորիա կլինի և ոչ հստակ։ Եթե խոսենք իրական վնասի մասին, դա գուցե ավելի ռեալ է, թե արտակարգ դրության ժամանակ ինչ ֆինանսական վնասներ են կրել, դա միգուցե հնարավոր է հաշվարկել, բայց սա լրացուցիչ քննարկման կարիք ունի։ Պետք է հասկանալ՝ որտեղ է բուժհաստատությունը տուժում, որտեղ է շահում և երբ միանում է համընդհանուր համաճարակի վերացման գործընթացին, արդյոք մնում է մենա՞կ, թե՞ պետությունը իրեն դիտարկում է սուբյեկտ, որին պետք է ֆինանսավորի։ Infocom.am-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ։ Վերջինս կարծիքով՝ նախագիծը կոշտ միջոց է նախատեսում․ «Այս պահին միայն կարող եմ ասել, որ բժիշկների գլխին դամոկլյան սրի նման չպետք է կախված լինի վարչական տուգանքը։ Ցանկացած արտակարգ դրության ժամանակ պետք է միավորված գործել ու հաղթահարել։ Արտակարգ դրությունը, ռազմական դրությունը իշխանության խնդիրը չէ միայն։ Ես չեմ պատկերացնում, որ այս ընթացքում բժիշկներ, բուժաշխատողներ եղած լինեն, որ խուսափած լինեն մեր քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելուց։ Ավելին՝ բարձր կուրսերի ուսանողները կամավոր անդամագրվել են։ Կոշտ միջոց է նախատեսում նախագիծը, որի հետ հաշտ չեմ, բնականաբար։ Մեր բժիշկներն այս օրերին հերոսական աշխատանք են անում առաջնագծում։ Նրանք խրախուսանքի են արժանի»,- եզրափակեց ԼՀԿ-ական պատգամավորը։ Ասպրամ Փարսադանյան
20:17 - 11 հուլիսի, 2020