Նորայր Փանոսյան

Նորայր Փանոսյանը ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետն է, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկը։

Նրան կալանավորել են 2019 թվականի հոկտեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով։

Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց.պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ դատախազին բացարկ հայտնելու համար |pastinfo.am|

Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց.պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ դատախազին բացարկ հայտնելու համար |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի քրեական գործով դատական նիստը մեկնարկից անմիջապես հետո հետաձգվեց։  Նախագահող դատավորը նիստի մեկնարկին հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազից գրություն է ստացվել գործով նոր դատախազներ ներգրավելու մասին։ Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ դատախազներին բացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու հարցը քննարկելու համար։ Դատարանը որոշեց ժամանակ տրամադրել պաշտպանական կողմին հարցը քննարկելու համար և որոշեց հետաձգել դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 28-ին։ Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր, քանի որ Նորայր Փանոսյանն օգոստոսի 27-ից գտնվում էր ինքնամեկուսացման մեջ։ Այս դատական նիստին Փանոսյանն արդեն ներկայացել էր։ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նորայր Փանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Քրեական գործի նախաքննության ավարտի մասին ՀՔԾ-ն հայտարարել է փետրվարի 18-ին, իսկ մարտի 9-ին հայտնի դարձավ, որ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Մարտի 11-ին գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, իսկ մարտի 13-ին ընդունվել վարույթ:
13:52 - 14 սեպտեմբերի, 2020
Նորայր Փանոսյանի և Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նորայր Փանոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել |pastinfo.am|

Նորայր Փանոսյանի և Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նորայր Փանոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՝դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստը։  Դատական նիստին չէին ներկայացել գործով ամբաստանյալ Նորայր Փանոսյանը, նրա պաշտպանները և տուժող կողմը։ Ինչ վերաբերում է նիստի լուսաբանմանը, ապա նախագահող դատավորը հայտնեց, որ նիստերի լուսաբանման հարցը կքննարկվի հետագայում՝ դատավարության բոլոր կողմերի մասնակցությամբ։ Նախագահող դատավորը հայտնեց, որ ամբաստանյալ Նորայր Փանոսյանի կողմից դիմում է ստացել, որով նա հայտնել էր, որ ունի քրոնիկ բրոնխիալ ասթմա, իսկ ներկայումս նախնական ախտորոշվել է թոքաբորբ, ստանում է դեղորայքային բուժում և հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը դեռևս չի ստացվել։ Փանոսյանը խնդրել է հետաձգել դատական նիստը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Նախագահող դատավորը նաև հայտնեց, որ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև պաշտպան Ամրամ Մակինյանը։ Մեղադրող դատախազ Մարգարյանը հարգելի համարեց դատական նիստին տուժողների և ամբաստանյալի բացակայությունը, իսկ պաշտպան Մակինյանինը՝ ոչ, քանի որ մեղադրողը լրատվամիջոցներով տեսել է, թե ինչպես է պաշտպանը մասնակցում այլ քննչական գործողությունների։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նշեց, որ պաշտպան Ամրամ Մակինյանի՝ դատական նիստին չներկայանալը որևէ կերպ չի անդրադառնում այս դատական գործընթացի շարունակականության վրա, քանի որ ինքը ներկայացել է դատական նիստին՝ իրականացնելով Հրայր Թովմասյանի պաշտպանությունը։ Նախագահող դատավորը նշեց, որ հաջորդ դատական նիստին կքննարկի Ամրամ Մակինյանի վարքագիծը։ Դատական նիստը հետաձգվեց։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը խնդրեց դատարանին՝ հաշվի առնել, որ երեքշաբթի օրերը ՍԴ-ում նիստեր են նախատեսված, իսկ ուրբաթ օրերին՝ աշխատակարգային նիստեր։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 24-ին։
17:51 - 05 օգոստոսի, 2020
ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրգործը կուղարկի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու |azatutyun.am|

ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրգործը կուղարկի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի գործը քննող ՀՔԾ-ն հաղորդում է, որ քննչական ծառայությունը Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրեական գործով ձեռքբերված ապացույցները բավարար է համարել՝ գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար։ Այս մասին տեղյակ է պահվել տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամդրվել են նրանց՝ ծանոթանալու համար։ Հիշեցնենք, Հրայր Թովմասյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այն առնչվում է նրա արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին: Ըստ դատախազության՝ Թովմասյանը «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ» օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը՝ 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ: Սանիկը, որին հիշատակում է դատախազությունը, Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանն է, նրան ևս նույն մեղադրանքն է առաջադրվել: Հրայր Թովմասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
18:13 - 18 փետրվարի, 2020
Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց Նորայր Փանոսյանին |tert.am|

Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց Նորայր Փանոսյանին |tert.am|

tert.am: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ քիչ առաջ կալանքից ազատ արձակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին:Այս մասին գրառում է արել Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Հունվարի 9-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը և երկրորդ անգամ կալանավորել Փանոսյանին: Դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը։ Մինչ այդ Փանոսյանին կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Նորայր Փանոսյանին, որը սեպտեմբերի 28-ից գտնվում էր կալանքի տակ:
16:29 - 11 փետրվարի, 2020