Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ։ Ծնվել է 1996թ․ դեկտեմբերի 3-ին։ Սովորել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։

2015-2017 թթ. Աշխարհտեղեկատվական հետազոտությունների տարբեր ծրագրերում կամավոր աշխատանք է կատարել, 2015-2016 թթ. աշխատել է «Էն-էյչ-Ար-Էս» ՍՊԸ-ում՝ որպես աշխարհտեղեկատվական համակարգերի մասնագետ։ 2016-2018թթ․ զբաղվել է թվային քարտեզագրության աշխատանքներով։ 

2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։ 2018թ. նոյեմբերի 1-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ վկայակոչելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների՝ կառավարության հանձնառության տապալումը։

2018թ. նոյեմբերի 3-ին «Քաղաքացու որոշում» ՍԴԿ հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության գործադիր մարմնի անդամ։

Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար․ Միքայել Նահապետյան

Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար: Կոռնիձոր - Հին Շեն - Մեծ Շեն - Տասը Վերստ - Լիսագոր նոր կառուցվող ճանապարհը Արցախի բնակլիմայական պայմաններում թակարդ է հայերի համար: Ճանապարհն ունի հետևյալ տոպոգրաֆիական պարամետրերը՝ առավելագույն իրական թեքությունը 22%, միջին թեքությունը 8%, անկումը (перепад) 17,4 կիլոմետրի վրա կազմում է 868 մետր, թեև զուտ երկրաչափորեն ընդամենը մոտ 3 կիլոմետրով է երկար ներկայիս ճանապարհից, սակայն նման տոպոգրաֆիական պայմաններում երթևեկության արագության հաշվին շեշտակիորեն ավելի մեծ տնտեսական հեռավորություն է ունենալու (իրական կյանքում ծախսվող ժամանակ): Համեմատության համար ասեմ, որ գործող ճանապարհը ընդամենը մի կարճ հատվածում ունի 17% թեքություն, իսկ մնացած տեղամասերում թեքությունները խիստ չափավոր են: Արցախի այդ հատվածում ուր առնվազն 450մմ տեղումներ են լինում՝ նման թեքությունների պայմաններում ճանապարհների սպասարկումը լինելու է անհնարին մոտ բան և ըստ այդմ պարբերաբար խնդիր է ծագելու նախկին ճանապարհով երթևեկելու, ինչն էլ, բնականաբար Ադրբեջանը դարձնելու է նվաստացումների և առևտրի առարկա: Փաստացի «այլընտրանքային» այս ճանաճարհը ձմռան սեզոնին զրկելու է Արցախին Հայաստանի հետ կայուն հուսալի կապից: Դեռ չեմ խոսում այս ճանապարհի այն շարունակության մասին, որով նախատեսվում է շրջանցել նաև Շուշիի մերձակայքը: Հիմա այս փաստերի համադրմամբ նորմա՞լ է արդյոք, որ հարցով զբաղվող ամենաբարձր ատյանը գյուղապետերն են: Կից տեղադրում եմ կառուցվող ճանապարհից մի հատվածի նկար և ճանապարհի բարձրաչափական կորը (գրաֆիկի վերևում գրված թեքության max, min ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը, որովհետև կարգաբերված չեն, կարգաբերումից հետո իրական պատկերը այն է ինչ գրել եմ՝ 22%)»:      
14:20 - 25 մայիսի, 2022
Միքայել Նահապետյան․ «Եթե քայլեր չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր» |hetq.am|

Միքայել Նահապետյան․ «Եթե քայլեր չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր» |hetq.am|

hetq.am: «Քաղաքացու որոշում» կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը վստահ է, որ «ՔՈ»-ն ունի իրական հնարավորություն խորհրդարան մուտք գործելու։  «Նախորդ ընտրություներում մեր ստացած 0․68 տոկոսը չի արտահայտում այն ինչ ես կուզեի արտահայտվեր այդ թվով, որովհետև խոսքը այդտեղ գնում է 8514 մարդու մասին։ ՀՀ այդ թվով քաղաքացիներ մտածել են, որ Հայաստանի կառավարման համակարգում մեր ներկայությունը, մասնակցությունը օգտակար կլինի ՀՀ -ի համար։ Այդ գնահատականը այդ քանակի մարդկանց կողմից արդեն իսկ վստահության ու գործունեությունը շարունակելու մանդատ է տալիս»,-ասել է Նահապետյանը՝ հավելելով, որ այդքան քվե իրենք ստացել են այն պայմաններում, երբ ընտրապայքարի մեջ են մտել որպես 13 օր առաջ գրանցված կուսակցություն․ «Հիմա մենք ռեալ շանս ունենք պարլամենտում լինելու։ Դա կախված է մեր աշխատանքից, ճիշտ աշխատանքից»։ Խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի միջև ձևավորված մթնոլորտից՝ Միքայել Նահապետյանը նշեց, որ երկու ուժերի հռետորաբանությունն անմակարդակ է, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։ «Այս խոսակցությունը մարդկանց դարձնում է մոլեռանդ, այս խոսակցության արդյունքում, եթե մենք ոչ մի հակաքայլ չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր՝ երիտասարդ մարդիկ, որոնք ֆանատիկ գաղափարներով են տարված»,- նշեց Միքայել Նահապետյանը՝ շարունակելով, որ այդ խմբերը մտածում են, եթե իրավիճակը հասել է այն աստիճանի, որ կամ մի կողմը պետք է մյուսին ոչնչացնի, կամ հակառակը։ «Սա բերելու է 11 տարի առաջ 2008 թվականի մարտի մեկին»,– նկատեց պատգամավորի թեկնածուն։
11:45 - 16 հունիսի, 2021
Հեռուստաբանավեճերի ֆորմատը պաշտոնապես ընտրվել է  քաղաքական ոչ մի նոր ուժի հնարավորություն չտալու անարդարացի սկզբունքով․ Միքայել Նահապետյան

Հեռուստաբանավեճերի ֆորմատը պաշտոնապես ընտրվել է քաղաքական ոչ մի նոր ուժի հնարավորություն չտալու անարդարացի սկզբունքով․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը «Հայաստանում իշխանությունը պատկանում է Հ1-ին և NDI-ին․ նրանք այդ իշխանությունը իրացնում են հանրային կարծիքի մանիպուլացման տեխնոլոգիաներով» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում սպասվելիք նախընտրական բանավեճերի թեմային՝ դրանց ձևաչափը բնութագրելով որպես ծայրահեղ վիրավորական, արհամարհական ու անարդարացի բոլոր նոր քաղաքական ուժերի համար։ Նա, մասնավորապես, ասել է․«Հանրային հեռուստաընկերությունը NDI-ի հետ, որն ամերիկյան ֆոնդ է և հիմնականում քաղաքականությանն աջակցող գործունեություն է իրականացնում, նախընտրական բանավեճերն է կազմակերպում։ Բանավեճերի մի ֆորմատը նախատեսված է նախընտրական ցուցակներում ընդգրկված 2-10 համարների թեկնածուների միջև։ Մասնակցող 26 ուժերին բաժանել են երկու խմբի, և ընտրվել է հետևյալ սկզբունքը․ ԿԸՀ-ում քաղաքական ուժը քվեաթերթիկի ինչ համար որ քաշել է վիճակահանության արդյունքով, այդ 1-13 համարները մի խմբում են, մյուսները՝ երկրորդ խմբում։ Երկրորդ ֆորմատը ցուցակների առաջին դեմքերի բանավեճն է»,- ներկայացրել է ՔՈ ՍԴԿ անդամը։ Նա պարզաբանել է, որ որ այս ձևաչափում ևս երկու խումբ է ձևավորվել, սակայն այստեղ արդեն բաժանման սկզբունքը փոխվել է։ «Բոլորդ տեսաք, որ այն ընթացքում, երբ պետք է կայացվեր այս որոշումը, թե ով ում հետ է բանավիճելու, Նիկոլ Փաշինյանը հրապարակային վստահորեն հայտարարեց, թե Հ1-ի եթերում սպասում է էս, էս մարդկանց, իրենց հետ պետք է բանավիճի։ Նախնական տարբերակը, որ կարող էր վիճակահանություն լինել կամ այբբենական կարգով արվեր բաժանումը, մի կողմ դրվեց։ Նիկոլ Փաշինյանը պատվեր տվեց, որ այս, այս, այս մարդիկ պետք է իր խմբում լինեն, որից հետո հարց առաջացավ, թե ինչ սկզբունք պետք է ընտրել, որ այդ մարդիկ ընկնեն նույն խմբում»,- ասաց Միքայել Նահապետյանն ու ավելացրեց, որ արդյունքում ընտրվեց մի խայտառակ, անարդարացի մեթոդ։ «Որոշվեց՝ որ կուսակցություններն ավելի վաղուց են գրանցում ստացել, մի լիգա պետք է լինեն, ավելի նոր գրանցված կուսակցությունները՝ մի լիգա։ Հետո խնդիր է ծագել, որովհետև այս տրամաբանությամբ՝ Փաշինյանի ակնկալած մրցակիցներից երկուսը դաշինքներ են, որոնք մի ամիս առաջ են գրանցվել։ Ու այստեղ երկրորդ սկզբունք է դրվել, որ եթե խոսքը դաշինքներին է վերաբերում, ոչ թե դաշինքի գրանցման ամսաթիվն է հաշվի առնվում, այլ դաշինքում առկա կուսակցություններից ամենահնի։ Սրանով լուծվել է այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա բանավիճել այն մարդկանց հետ, որոնց ավելի հարմար մրցակից է համարում, որպեսզի նորից սև ու սպիտակի բաժանում անի»,- նշեց Նահապետյանը։Նա ընդգծեց, որ քաղաքական այդ պատվերը կատարել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և որքան էլ իր համար ցավալի է՝ NDI-ը։«Կազմակերպիչները հստակ գիտեն, որ առաջին դեմքերի դեբատի դիտման ընթացքում մարդը կողմնորոշվելու է՝ կա՛մ գործող կառավարության կողմ, կա՛մ նախկին կառավարությունների, կա՛մ նոր ուժի, որը երբևէ չի կառավարել։ Եվ հիմա, փաստորեն, կա 13 քաղաքական ուժ, որը ոչ մի հնարավորություն չունի բանավիճելու Հայաստանն էս վիճակի հասցրած կառավարություններից ոչ մեկի հետ։ Այսինքն՝ օդի մեջ խոսակցություն է լինելու, դու խոսելու ես խնդիրների մասին, քեզ հակադարձողն այդտեղ չլինի»,- ասաց նա։ Միքայել Նահապետյանի խոսքերով՝ իսկ մի քանի օր առաջ գրանցված կուսակցության հետ, որն օբյեկտիվորեն չէր կարող քաղաքական ճիշտ և սխալ քայլերով ճանապարհ անցնել, ծրագրերի, կարծիքների հարաբերելու բան չկա։ «Այսինքն՝ պաշտոնապես այս սկզբունքն ընտրվել է հետևյալ տրամաբանությամբ՝ քաղաքական ոչ մի նոր ուժ չպետք է հնարավորություն ունենա, Հայաստանում ընտրանքը պիտի լինի նախկինում գործած ուժերի միջև։ Սա ծայրահեղ վիրավորական, արհամարհական, անարդարացի ֆորմատ ու վերաբերմունք է բոլոր նոր քաղաքական ուժերի համար։ Բանավեճերը, որոնք ընտրական ժողովրդավարության կարևոր կոմպոնենտ են, այս որոշումով վերածվում են ձևական ժողովրդավարության, թատրոնի»,- նշել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչը։Միքայել Նահապետյանը նաև հայտնել է իրենց կուսակցության դիրքորոշումը, որ այս տրամաբանության մեջ բանավեճին մասնակցելու իմաստ «Քաղաքացու որոշում»-ը չի տեսնում։ Իսկ քաղաքացիներից ու մյուս 12 քաղաքական ուժերից ակնկալել է, որ իրենց ձայնը բարձրացնեն ընդդեմ անարդարացիության։
15:18 - 06 հունիսի, 2021
Քաղաքական որևէ կազմակերպություն միայնակ հնարավորություն չունի փաստաթուղթը չստորագրելու օրակարգը պարտադրելու․ պետք է լայն հանրային աջակցություն․ Միքայել Նահապետյան

Քաղաքական որևէ կազմակերպություն միայնակ հնարավորություն չունի փաստաթուղթը չստորագրելու օրակարգը պարտադրելու․ պետք է լայն հանրային աջակցություն․ Միքայել Նահապետյան

Մայիսի 14-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ նշելով․ «Բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն»։ Երեկ՝ 1in.am-ին տված հարցազրույցում, ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Միքայել Նախապետյանը կրկին շեշտեց, որ այս կառավարությունը Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի, քանի դեռ չեն ձևավորվել նոր լեգիտիմ ԱԺ և կառավարություն։  Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ հնարավոր փաստաթղթի ստորագրմանը, հայտնեց․  «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, և այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորավածությունները իրագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին։ Ես այդ թուղթը չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չի, աշխատանքյաին թուղթ է, բանակցություններ են ընթանում»։ Թեմայի շուրջ Infocom-ը զրուցել է Միքայել Նահապետյանի հետ։   - Պարո՛ն նահապետյան, Ձեր հարցազրույցում ասել էիք, որ այս կառավարությունը որևէ փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի, մինչև ընտրություններ անցկացվեն, ձևավորվեն լեգիտիմ կառավարություն և ԱԺ։ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ փաստաթուղթը 100%-ով բխում է ՀՀ շահերից, և նա պատրաստվում է ստորագրել այն։ Որո՞նք են լինելու «Քաղաքացու որոշում» կուսակցության քայլերը վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունից հետո։ - Ես հայտնել եմ մեր դիրքորոշումը, որ ժամանակավոր կառավարությունն այդպիսի մանտադ չպիտի ունենա, և դա ապահովելու ճանապարհը լայն հանրային կոնսենսուսն է այդ հարցի շուրջ, այսինքն՝ մարդկանց, ովքեր պատրաստ են արձանագրելու, որ այս կառավարությունը չպետք է այդպիսի բան ստորագրի, որովհետև մեկ կուսակցությունը երբեք չի կարող նման բան պարտադրել, և երկորդ՝ մարդկանց, որոնք կարող են իրենց համար արձանագրել, որ իրենք, այս կառավարությանը նման մանդատ չտալուց բացի, պատրաստ են նաև խոչընդոտել նման գործընթացը։ - Խոչընդոտելն ինչպե՞ս եք պատկերացնում, կոնկրետ ի՞նչ գործողություններով։ - Մասնավորապես, այս պահին հարցը պետք է պահել օրակարգում և փորձել հասկանալ՝ ինչ է փաստաթղթի ամբողջական բովանդակությունը, որ պատրաստվում է ստորագրել, և հանրության տարբեր շերտերի հետ, տարբեր շերտերի միջև աշխատանքով պետք է հասկանալ՝ ինչ ծավալի կոնսենսուս կա այս հարցի շուրջ, որովհետև, կրկնում եմ, մեկ քաղաքական ուժը, որ քաղաքական ուժն ուզում է, լինի, չի կարող միայնակ որոշել և պարտադրել նման բան։ Երբ որ էդպիսի հանրային կոնսենսուս, պատրաստակամություն լինի, հնարավոր է պարտադրել այդպիսի լուծում։ Կոնսենսուսի ձավորումը քաղաքական աշխատանք է, որը տարբեր ֆրոնտներում լինում է։ Այսինքն՝ դա կարող է լինել թե՛ ֆիզիկական գործողություններով՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան անելով․․․ - Կոնկրետ ի՞նչ գործողություններ անելով։ - Էս պահին որևէ գործողություն պլանավորված չէ, թեմայի շուրջ հանրային գործընթացը ծավալվում է, դիտարկում ենք նաև հանրային դաշտում առկա տրամադրությունները։ Եթե տեսնենք, որ կա իրական հնարավորություն ոչ թե մարդկանց քաղաքական զբոսանքի հանելու, այլ ռեալ օրակարգը գործնական հունի վրա դնելու, բնականաբար և՛ իմաստ կունենա, և՛ անհրաժեշտ կլինի քայլեր ձեռնարկել։ Այս պահին հնարավոր չէ գնահատական տալ՝  դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։ - Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից կարելի է եզրակացնել, որ նա չի պատրաստվում փաստաթղթի մանրամասները հրապարակել։ Համախմբելով, հանրային պահանջ ձևավորելով կամ ակցիաներ իրականացնելով՝ հնարավոր կլինի՞ ստիպել փաստաթղթի մանրամասները հանրությանը հայտնի դարձնել։ - Դա կախված է նրանից, թե այդ հարցի շուրջ ինչ ծավալի կոնսենսուս և ինչպիսի ճնշման պատրաստակամություն կլինի։ Դուք լրատվական դաշտի դերակատար եք, և վստահ եմ՝ տեղի են ունեցել դեպքեր, երբ խիստ կարևոր հանրային  հարցով Ձեր հարցումները մնացել են անպատասխան։ Որպես մի կազմակերպություն՝ մենակ «Infocom»-ը , վստահ եմ, չի կարողացել պարտադրել, որ պատասխանեն։ Նույն կերպ, որևէ այլ կազմակերպություն, անկախ իր բնույթից, չի կարող դա պարտադրել․ նման պարտադրանք ձևակերպելու և առաջ մղելու շարժիչ ուժը հանրությունն է ու ռեալ կոնսենսուսը։ Մենք ամեն ինչ կանենք, որ այդպիսի կոնսենսուս ձևավորվի։ - Այսօր «Լուսավոր Հայաստան»-ը հայտնեց, որ կազմում է հայտարարության տեքստ, որը հիմք է հանդիսանալու  ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Հայտարարության բովանդակությունը լինելու է այն, որ քաղաքական, ռազմական և մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը  վավերացվի  ՀՀ խորհրդարանում։ Այս քայլն արդյունավետ համարո՞ւմ եք։ - Երբ ես մեր կուսակցության հայտարարությունը հնչեցրի, նաև ասացի, որ մեզ ֆիզիկապես միանալու կարիք չկա, նույնաբովանդակ օրակարգ առաջ մղելու կարիք կա, և քաղաքական ուժերին կոչ արեցի իրենց ուզած հարթակներում, իրենց ուզած ձևաչափով այդ օրակարգն առաջ մղել։ Ես ուրախ եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մոտ սա արձագանք է գտել, ըստ էության, և իրենք իրենց տիրապետած լծակների շրջանակներում փորձել են այդ օրակարգն իրենց ձևով ձևակերպել և առաջ մղել։ Ուրախ կլինեմ տեսնել այդ օրակարգին աջակցություն՝ անկախ նրանից՝ մենք կլինենք բարձրաձայնելիս, «Լուսավոր Հայաստան»-ը, թե որևէ այլ քաղաքական ուժ։ Արդյունավետության մասով․ բնականաբար, այդ կուսակցությունը պառլամենտական մեծամասնություն չունի, մենակ «Լուսավոր»-ի քվեարկությունը չի բավարարելու։ Էլի հետ ենք գալիս այն կետին, որ որևէ քաղաքական կազմակերպություն միայնակ հնարավորություն չունի այդ օրակարգը պարտադրելու․ դրա համար պետք է լայն հանրային աջակցություն։  - Դատելով հանրային տրամադրություններից և տարբեր քաղաքական ուժերի հետ շփումներից, եթե այդպիսիք եղել են, հարցի շուրջ համախմբվածություն լինելո՞ւ է։ - Ես կարող եմ միանշանակ ասել, որ առաջ քաշված օրակարգը հանրության համար ցանկալի է, բայց միջավայրի անորոշությունը հանրությանը հետ է պահում կտրուկ և միանշանակ դիրքորոշումներ ունենալուց։ Ըստ էության, սրտամոտ է առաջարկը մարդկանց, բայց նրանք համոզված չեն՝ պե՞տք է նման բան պարտադրել, թե՞ չէ։ Հանրային լայն շրջանակների հետ աշխատանքի ամբողջ տրամաբանությունը և քաղաքական ուժերի խոսքի, գործունեության ամբողջ տրամաբանությունը հենց այլընտրանքներ ու երաշխիքներ առաջարկել, առաջ քաշելն է՝ ցուց տալու, որ այդ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի ո՛չ լավագույն, ո՛չ նվազագույն շահը չէ, և կան այլ տարբերակներ։ - Եթե քաղաքական որևէ ուժ կամ քաղաքացիական նախաձեռնություն ակցիաներ կազմակերպի կամ հայտարարության տեքստ պատրաստի այս հարցով, ՔՈ-ն կմիանա՞։ - Մենք որպես աշխատանքի սկզբունք ենք վերցրել համատեղ հայտարարություններ ստորագրելուց զերծ մնալը։ Եթե որևէ քաղաքացի, քաղաքացիական որևէ նախաձեռնություն, կուսակցություն այս օրակարգն իր ձևով, իր կետում, կլինի դա Մեղրիում, Շամշադինում թե Ազատության հրապարակում, բարձրացնի, մենք այդ կետի շուրջ համերաշխ ենք այդ մարդու հետ։ - Հնարավո՞ր է այնպիսի սցենար, որ հիմա որևէ փաստաթուղթ չստորագրվի, և ընտրություններից հետո իշխանության գալու պարագայում Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթը։ Եթե հիմա հարցը բերվի հանրային օրակարգ, փաստաթղթի ստորագրումը խափանվի, չի՞ կարող այն հետո ստորագրվել։ - Միանշանակ, կարող է, բայց ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո հանրությունը չի կորցնում պետության նկատմամբ սեփականության իրավունքը։ Էնպես չէ, որ ընտրություններից հետո հանրությունն իրավունք չունի որևէ բան պահանջելու կամ պարտադրելու։  - Ճի՞շտ հասկացա, որ եթե այս հարցում պայքարելու արդյունավետ տարբերակ լինի, օրինակ, փողոց դուրս գալը, ՔՈ-ն կգնա դրան։ - Որևէ մեխանիզմ, որը մեզ համար արժեքային իմաստով ընդունելի է, մենք կաշկանդված չենք կիրառել։   Ավելի ուշ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարություն տարածեց՝ առաջարկելով արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին միասնական փաստաթուղթ ստորագրել՝ հայտարարելով, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի, և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ ՔՈ ՍԴԿ-ն ողջունեց հայտարարությունը՝ իր համերաշխությունը հայտնելով այս օրակարգը ընդունող ուժերին։
16:36 - 20 մայիսի, 2021
Ունեմ լեգիտիմ հիմքեր՝ կասկածելու, որ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ առանց ընտրական օրենսգրքի փոփոխության կգնա ընտրության․ Միքայել Նահապետյան

Ունեմ լեգիտիմ հիմքեր՝ կասկածելու, որ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ առանց ընտրական օրենսգրքի փոփոխության կգնա ընտրության․ Միքայել Նահապետյան

Ունեմ լեգիտիմ հիմքեր՝ կասկածելու, որ ընտրական օրենսգրքի փոփոխության խոստում տված Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ կգցի իր խոստումներին հավատացող մարդկանց ու առանց դրա կգնա ընտրության։ Այս մասին գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։«Ունեմ լեգիտիմ հիմքեր՝ կասկածելու, որ ընտրական օրենսգրքի փոփոխության խոստում տված Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ կգցի իր խոստումներին հավատացող մարդկանց ու առանց դրա կգնա ընտրության, իսկ «Սերժ Սարգսյանի հագով կարարած կոստյումը» Նիկոլ Փաշինյանի հագին չհավանող էդմոն Մարուքյանը մեղմ ասած դեմ չի լինի դրան։    Մի բան է մութ մնում՝ էս անգամ ո՞նց են հիմնավորելու, որ Դաշնակցությունը չքվեարկեց նախագծին»,-նշել է Նահապետյանը։
20:36 - 15 մարտի, 2021
«10-15 տարի հետո մեր աշխարհաքաղաքական դերերից մեկը պիտի լինի գիտությունը» |hetq.am|

«10-15 տարի հետո մեր աշխարհաքաղաքական դերերից մեկը պիտի լինի գիտությունը» |hetq.am|

hetq.am:   3 հարց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանին։ -Օրեր առաջ սոցիալական ցանցի Ձեր էջում գրառում էիք արել, որ կյանքը հանգեցրեց այն ընկալմանը, որ գիտությունն ու քաղաքականությունը պիտի սկսեն «ընկերություն անել», թեւ ու թիկունք լինեն իրար։ Սա ի՞նչ է ենթադրում։ Արդյոք պատերազմական իրավիճակով պայմանավորված եք նման եզրահանգման եկել։ -Խոսքը ոչ թե անհատական, այլ լայն հանրային ընկալման մասին է, այսինքն՝ կա համաձայնություն, որ պետությունը պետք է նոր վերաբերմունք որդեգրի գիտության հարցում։ Ես հեռու եմ գիտությունը միայն որպես «ռազմական մեքենայի ուղեղ» դիտարկելու մտքից։ Գիտությունը նախեւառաջ կյանքի որակ է, որոշումներ կայացնելու արդյունավետ մեխանիզմ, հիմնավորված գործողություններ եւ կյանքի հոգեւոր բաղադրիչ։ Այն ընկալումը, որ գիտությունը սոսկ հարվածային ԱԹՍ-ներ ստեղծելու մասին է, թերի է եւ մանկամիտ։ Գիտությունը նաեւ պիտի վեր հանի մեր հանրային արատներն ու ուժեղ կողմերը, առաջարկի դրա լուծումները, գիտությունն ու փիլիսոփայությունը պիտի ուղենշեն, թե ուր պիտի գնանք մենք եւ այլն։ Այսինքն՝ գիտությունը շատ ավելին է, քան սոսկ փորձարարական մշակումներն ու պատրաստի արտադրանքը։ Եվ ապրել նորովի, փոխել մեր կյանքը, չկրկնել նախկինում արած սխալները հնարավոր է միայն գիտության զարգացման միջոցով։ Վերջինս իր հերթին նշանակում է, որ քաղաքական գործիչները պիտի գիտության հետ «ընկերություն անեն»՝ ծառայեն գիտության զարգացմանը եւ օգտվեն գիտության ձեռքբերումներից քաղաքական ծրագրեր մշակելիս։ -Պատերազմի ժամանակ եւ հետո շատերն սկսել են հայացքներն ուղղել դեպի գիտություն՝ ակնկալելով կիրառական արդյունք։ Ի՞նչ պետք է անել՝ հաշվի առնելով, որ գիտության ֆինանսավորումը տարեցտարի նվազում է, սերնդափոխություն չի կատարվում, այսինքն՝ բազմաթիվ խորքային խնդիրներ կան այս ոլորտում։ -Կրկին պիտի ասեմ, որ հեռու եմ գիտությունը «դրոն արտադրելու» արշինով չափելուց։ Դա գիտության մի փուլի մի ենթաոլորտ է ընդամենը, որը մեզ համար, իհարկե, կարեւոր է։ Գիտության զարգացման ռազմավարության մասին հիմա ակտիվ քննարկումներ կան, որոնցով նաեւ ես եմ հետաքրքրված։ Այն խնդիրները, որ ես եմ տեսնում այս պահին, հետեւյալն են. Փող/փողի կառավարում - պատվեր/պատվերի կառավարում - միջազգայնացում. այսինքն՝ մենք պիտի ավելացնենք ֆինանսավորումը շեշտակիորեն եւ ներդնենք փողի կառավարման ու բաշխման արդարացի համակարգ։ Մենք պիտի կարողանանք տալ պետական պատվերներ մեր պետական խնդիրների լուծման ուղղությամբ ու ստացված արդյունքները կիրառել պետական կառավարման մեջ։ Այստեղ, ի դեպ, կարեւոր է մեծ ուշադրություն դարձնել հասարակագիտական ոլորտի գիտակարգերին ու գիտնականներին, որտեղ մեր գործերը այնքան էլ լավ չեն (մեղմ ասած)։ Մենք պիտի կարողանանք միջազգային կապեր ստեղծել պետական ողջ ռեսուրսի գործադրմամբ։ Այսինքն՝ ապահովենք բուհ-բուհ, ակադեմիա-ակադեմիա, լաբորատորիա-լաբորատորիա միջազգային կապեր, ստեղծել հնարավորություններ, որ հեղինակավոր համալսարանների պրոֆեսորները ղեկավարեն մեր ասպիրանտների թեկնածուական ատենախոսությունները, մեր գիտնականները պաշտպանություն անցնեն նաեւ օտարերկրյա գիտնականների մասնակցությամբ հանձնաժողովներում։ Պիտի մեծածավալ գրանտներ տրամադրվեն հիմնական գրականության թարգմանության եւ հրատարակության համար։ Այսինքն՝ քայլեր ձեռնարկվեն, որոնք մեզ կդարձնեն միջազգային գիտական համայնքի եւ նրա այսօրվա օրախնդիրների մի մաս։ Ահա այս համակարգային ամբողջությունն է ունակ լուծելու մեր, այդ թվում՝ անվտանգային խնդիրները։ Իսկ դրոն կարտադրեն Պոլիտեխնիկի ուսանողները, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն լինի գիտնականներ, այլ լավ սերտած կլինեն գիտական մտավոր պրոդուկտները ու կունենան մի ղեկավար, ով կարողանում է բիզնես վարել ու իր կողքին հավաքել մի քանի գիտնականների։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:56 - 08 հունվարի, 2021
Փաշինյանը վարչապետության առաջին օրից իմացել է պատերազմի սցենարը․ 2018-ի հունիսին դրված է եղել Ղարաբաղի հարցով փաստաթղթի ստորագրման հարց․ Միքայել Նահապետյան

 |factor.am|

Փաշինյանը վարչապետության առաջին օրից իմացել է պատերազմի սցենարը․ 2018-ի հունիսին դրված է եղել Ղարաբաղի հարցով փաստաթղթի ստորագրման հարց․ Միքայել Նահապետյան |factor.am|

factor.am: «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հարցազրույցը․   -Մինչև պատերազմը Հայաստանում մի քանի աքսիոմա է իշխել․ 1․ Մեր բանակը տարածաշրջանում ամենաուժեղն է և ունակ է ջախջախել Ադրբեջանին՝ գրավելով նոր տարածքներ, 2․ Ունենալով Ղարաբաղի հարց՝ մենք կարող ենք տնտեսապես զարգանալ այնքան, որ ԼՂԻՄ-ին հարակից տարածքները չտանք Ադրբեջանին, 3․ Պետք է պահել ստատուս քվոն Արցախում՝ «ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը», այսինքն՝ խաղաղություն պահել՝ պատերազմը հետաձգելով, և ոչ՝ վերջնական լուծում գտնելով։ Ի՞նչ փոխեց պատերազմը։ -Ինձ համար դրանք աքսիոմաներ չեն եղել։ Եթե նկատի ունեք՝ հանրային մտածողության մեջ ինչ փոխեց, ես չեմ կարող ասել, որովհետև հանրության մեջ դժվար է գտնել երկու մարդու, ովքեր այս կոնֆլիկտի էության, հետևանքների և ապագայի մասին ամբողջական համակարծության մեջ կլինեն։ Մեր բանակն իսկապես մարտունակ է և եղել է տարածաշրջանի ամենամարտունակներից մեկը՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ, այդ բանակը ընդունակ է եղել կատարել ռազմաքաղաքական խնդիրները։ Եվ սրա վկայությունն է այն, որ այս օպերացիայի պլանավորման ընթացքում Ադրբեջանը կարիք է ունեցել մեծապես հուլիսից հետո ռազմական նոր ձեռքբերումների, նոր տեխնիկաներ ստանալու, ընդհանրապես՝  վերջին մեկ տարում Ադրբեջանի սպառազինության ծավալների և բնույթի հետ կապված էական փոփոխություններ են եղել, իսկ վերջին 10 տարում շեշտակի փոփոխություններ են եղել։ «Ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը» ասվածը մարդասիրական հնչող մոլորություն է՝ ամենավատ բանակցություններն են հենց բերում պատերազմի։ Երբ որ չկա բանակցության թեմա, չկա կառուցողականություն, դա հանգեցնում է պատերազմի։ -Ղարաբաղի հարցում ոչ կառուցողական էր միայն Ադրբեջա՞նը, թե՞ այն երկկողմանի էր։ -Հիմա ես ոչկառուցողականության մի քանի դրսևորում ասեմ՝ Կազանում նախագահները գնացել էին ստորագրելու խաղաղ կարգավորման պլանը։ Ակնհայտ է չէ՞, որ ինքնաթիռի մեջ չեն Իլհամ Ալիևին զեկուցել, թե ինչ փաստաթուղթ ստորագրելու է մեկնում։ Ակնհայտ է չէ՞, երբ ԱՄՆ նախագահը զանգում է  երկու երկրների նախագահներին շնորհավորելու, պարզ է, որ այդ մարդիկ գիտեն՝ վաղն ինչ է  կատարվելու։ Երբ դու գնում ես ստորագրելու, բայց ինչ-որ մեկը բերում է աշխարհի ամենամառազմատիկ փաստարկները, և ամիսներով, տարիներով կատարած աշխատանքը ձախողում, դա ոչկառուցողականություն է։ Էս իրավիճակից հետո գնալ, նորից սկսել բանակցություններ, այ սա տանում է պատերազմի։ Այդտեղ հայկական դիվանագիտությունը պետք է աներ հետևություններ՝ ինչպե՞ս վարվել նոր իրավիճակում։ Ես կարծում եմ՝ ուղիղ բանակցությունն Ադրբեջանի հետ անիմաստ է դարձել։ Բացի այդ, 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք այն մասին էին, որ բոլոր պրոցեսների և խաղաղ կարգավորման հիմքը վերահսկողական մեխանիզմներն են։ Ադրբեջանը համաձայնվեց դրան, բայց կատարումը տորպեդահարեց։ Դրանից հետո, երբ անվտանգության հիմնական երաշխիքը՝ կրակել չկա՛, պարզվելու է ով է կրակել, տորպեդահարվում է, բայց դու էլի գնում ես բանակցելու, դա էլի ամենավատ բանակցություններն են, որոնք հանգեցնում են պատերազմի։ Զսպող գործիքը պատերազմի, երբ հանում ես, ինքը պատրաստի պատերազմ է։ -Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ-ն ունեցե՞լ է ապագա պատերազմի կամ բանակցությունների մասին հաշվարկներ։ Մենք ինչի՞ վրա ենք հիմնվել՝ ինչքա՞ն կարող էր շարունակվել բանակցային պրոցեսը կամ կանխատեսելի՞ էր պատերազմը։ Ինչո՞ւ է այս հարցն առաջանում։ Պատերազմից ընդամենը վեց օր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, վարչապետ Փաշինյանը խոսում էր հինգ միլիոն դառնալու, մինչև 2050 թվականը իր հռչակած թեզերի մասին։ Փաստորեն՝ մինչև 2050-ի հեռանկարներից էինք խոսում՝ չհաշվարկելով տասը օր հետո տեղի ունենալիքի հեռանկարը։ Խնդիր կա՞ր հաշվարկների հետ կապված, թե՝ ոչ։ -Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության առաջին օրերից իմացել է պատերազմի հավանականության սցենարը։ Դա տեղի չի ունեցել հեղափոխությունից հետո՝ հունիսի 15-ին, և ձգվել է 2․5 տարի, ամեն օր իմանալով, որ էս պրոցեսը գնում է դեպի պատերազմի։ Ինչո՞ւ, որովհետև Ապրիլյան պատերազմը զանգ էր՝ ազդակ էր, որ կոնֆլիկտի ընկալումը տարածաշրջանում փոփոխվում է։ Իմ տպավորությունն այն է՝ դիվանագիտական կուլիսներին տիրապետելով, 2016 թվականին ՀՀ-ի ղեկավարությունն այդ մեսիջն ընկալել էր։ Եվ գնում էր մի ճանապարհով, որը ենթադրում էր փոխզիջումներով հարցի կարգավորում։ Ես կարծում եմ, որ 2018 թվականի հունիս ամսին արդեն այդ հարցը դրված եղել է և նոր ընտրված լինելու, երկրում անկայուն քաղաքականության դրության և այլ փաստարկների բերումով այդ փաստաթղթի ստորագրումը տեղի չի ունեցել, ձգվել է 2․5 տարի, և դա ի վերջո պատռվել է։ Նիկոլ Փաշինյանն էր չէ՞ ասում՝ անվերջ չենք կարող ձգել ստատուս քվոն։ Նա ռեզինի նման է՝ ձգես-ձգես, մի տեղ պատռվում է։ Ես կարծում եմ՝ եթե ես ճիշտ եմ, ու եղել է այդպիսի միջազգային իրավիճակ, ապա Նիկոլ Փաշինյանը նաև իմացել է, որ իրավիճակի լրջությունն ու դինամիկան փոփոխվել է՝ սա այլևս այն տասը տարիները չեն, որ կարելի է մյուս երկու նախագահների նման ձգել, հարցի կոնկրետ լուծում է պետք լինելու։ Էդ ընթացքում ինչքանո՞վ ինքը պատրաստվեց պատերազմի։ Այ դա ես կարծում եմ՝ էս երեկոյի ամենակարևոր հարցն է։ Շարունակությունը՝ factor.am-ում։ 
22:05 - 23 նոյեմբերի, 2020
ԼՂ հայությունն իր կյանքն ինքնուրույն կազմակերպելու որոշում է կայացրել, իսկ այդ իրավունքն առեւտրով ձեռք չի բերվում․ Միքայել Նահապետյան

ԼՂ հայությունն իր կյանքն ինքնուրույն կազմակերպելու որոշում է կայացրել, իսկ այդ իրավունքն առեւտրով ձեռք չի բերվում․ Միքայել Նահապետյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները վաղը՝ հոկտեմբերի 29-ին, հանդիպելու են Ժնեւում՝ քննարկելու արցախյան հակամարտության կարգավորման հարցը։ Համանախագահների համատեղ հայտարարությունում նշված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ժամանակացույցին համապատասխան բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու համար, որոնք կբերեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ընդունած հիմնական սկզբունքներին համապատասխան: Այս ժամանակցույց ասվածը, ըստ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի, կարող է վերաբերել մի շարք հարցերի, այդ թվում՝ երբ է հաստատվում հումանիտար հրադադար, երբ է հաստատվում հիմնական հրադադար, ինչ ժամկետներում են կրառվում վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք թույլ կտան պարզել՝ ագրեսիան ով է սանձազերծում եւ այլն։ Նրա խոսքով՝ համանախագահ երկրներն, ըստ էության, ընդունել են, որ ադրբեջանական կողմն է սանձազերծել ագրեսիան, եւ դա արել են ի հեճուկս այն բանի, որ Ադրբեջանը տորպեդահարել է 2016-ին ձեռք բերված՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ու թույլ չի տվել, որ նաեւ իր համար ընդունելի ներկայությամբ դա պարզվի։  Ժնեւում տեղի ունենալիք հանդիպման ու բանակցություններում հայկական կողմի ասելիքի մասին զրուցել ենք Միքայել Նահապետյանի հետ - Պարո՛ն Նահապետյան, համանախագահների հաղորդագրության մեջ խոսվում է ժամանակացույցին համապատասխան քննարկման մասին։ Այս ժամանակացույցը ակնարկ է խնդրի լուծման փուլայի՞ն տարբերակի։ - Հիմա բանակցություններում ներգրավված երկու կողմերն էլ որոշակի ժամկետային ակնկալիքներ եւ պահանջներ ունեն։ Ինչ վերաբերում է հայկական կողմին՝ ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ մենք ակնկալում ենք հրադադարի, վերիֆիկացիոն մեխանիզմների ժամանակացույց, ակնկալում ենք սկբունքներ կամ ժամանակային որոշակի ընկալումներ, թե երբ է ի վերջո հստակեցվելու Արցախի կարգավիճակը։ Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքն ակնկալում է զորքերի դուրսբերման ժամանակացույց։ Այս ամենը քննարկման առարկա է, բայց եթե խոսում ենք փուլային տարբերակի մասին, ապա այս պահին առնվազն երկու փուլ է տեսանելի՝ բանակցային միջավայրի վերականգնման եւ բուն բանակցությունների։ Բուն բակացությունների փուլում կոնֆլիկտի հաղթահարման ինչպիսի՞ լուծումներ կորդեգրվեն, դրանք կլինեն մեկ հանդիպման ընթացքում այսպես կոչված փաթեթայի՞նը, թե՞ կլինեն փուլ առ փուլ՝ խոշոր հաշվով քննարկման հարց է, թեեւ թերահավատորեն եմ վերաբերում, որ այդպիսի փուլային կարգավորման՝ բուն առեւտրական բանակցությունների տարբերակը որեւէ կերպ կարող է արյդունավետ լինել կամ բխել հայկական երկու պետությունների միասնական շահերից։ - Ադրբեջանն այս մեկ ամսում երեք անգամ խախտեց հրադադարի պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների ղեկավարների միջնորդությամբ։ Ալիեւն էլ բազմիցս հայտարարեց, որ գնալու է մինչեւ վերջ, Ադրբեջանի պատկերացնումներում էլ այդ վերջը, ինչպես արձանագրեց վարչապետ Փաշինյանը, Արցախի կապիտուլյացիան է։ Այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ըստ էության շարունակում է հրթիռահրետակոծութուններն ու հարձակումները, ի՞նչ իմաստ ունեն Ժնեւում տեղի ունենալիք բանակցությունները։ - Իմ ընկալմամբ՝ երբ Ադրբեջանը տապալում է համանախագահող երեք երկրների ջանքերը, դրան պետք է հետեւի պատժի մեխանիզմ։ Ինչպիսին դա կլինի՝ գործիքակազմը բազմազան է, ամենաէականն այն է, որ աշխարհի տարբեր բեւեռներ եւ տարբեր շահեր ներկայացնող համանախագահներն ունենան կոնսենսուս, որ այդպես լինել չի կարող։ Այդ կոնսենսուսի առկայության պարագայում պատժի հազարավոր մեխանիզմներ կան՝ սկսած նրանից, որ կարող են միակողմանիորեն ճանաչել Արցախի կարգավիճակը, վերջացրած, որ կարող են մեր զինված ուժերին այնպիսի աջակցություն ցուցաբերել, որը բեկում կմտցնի, եւ խոսքը զինված ներկայության մասին չէ, այլ, պայմանականորեն, տեղեկությունների տրամադրման մասին է։ - Կոնկրետ վաղը ի՞նչ պիտի քննարկի Հայաստանն այս հռետորաբանությունը որդեգրած Ադրբեջանի հետ։  - «Քաղաքացու որոշում» կուսակցության դիրքորոշումն էականորեն տարբերվում է այն մոտեցումներից, որոնք որդեգրված են բանակցային գործընթացում։ Նախ, մենք պնդում ենք, որ տարածքների հարցը պետք է առանձնացված լինի կարգավիճակի հարցից՝ այն նկատառմամբ, որ ԼՂ հայությունն իր կյանքն ինքնուրույն կազմակերպելու որոշում է կայացրել։ Այդ որոշումը կայացվել է գոյաբանական սպառնալիքի պայմաններում, երբ այդպիսի որոշում չկայացնելը ուղիղ նշանակելու էր ֆիզիկական գոյության ոչնչացում։ Աշխարհի ցանկացած պետություն իր անկախությունը հռչակել է որեւէ այնպիսի պայմաններում, երբ ինչ-որ մեկը դրա հետ համաձայն չի եղել, եւ հասել են անկախության։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա բոլոր պետություններն ունեն խրթին պայմաններում անկախանալու ինչ-ինչ պատմություն, եւ նրանց այդ իրավունքը ճանաչվել է։ Ի՞նչ պիտի զիջի Արցախը կամ Հայաստանը, որպեսզի այդ իրավունքը ճանաչվի։ Բնական իրավունքը արդյոք միջազգային հանրությունը դարձնում է սակարկության եւ առեւտրի առարկա՞։ Երբ խոսվում է այլ պետությունների տարածքային ամբողջականության մասին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, նրանք ունեն իրավունք՝ իրենց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը պաշտպանելու, իրենք ի՞նչ են զիջում, որ այդ իրավունքը ճանաչվի, չէ՞ որ խոսքը բնական իրավունքի մասին է։ Հիմա տարածքներ կան կամ չկան, ենթադրենք՝ պատերազմն ավարտվել էր այնպես, որ վիճելի տարածքներ գոյություն չունեին, այդ իրավիճակում ի՞նչ էր լինելու, ի՞նչ պիտի զիջեինք, որ մեր իրավունքը ճանաչվեր։ Իրավունքն առեւտրով ձեռք չի բերվում, եւ ես կարծում եմ՝ դա բխում է հենց այն արժեքներից, որոնք սերմանում են միջազգային հարաբերությունների այդ դերակատարները։ Իրավունքները կամ լինում են կամ չեն լինում, դրանք սակարկության կամ առեւտրի առարկա չեն։ Եւ ճանաչման հարցը կապել տարածքների վերադարձի հետ՝ կտրականապես ոչ արժեքային, ոչ սկզբունքային մոտեցում է, չի համապատասխանում այդ պետությունների քարոզած արժեքներին։ Հայաստանն այս հարցերը պիտի պնդի։  Միջազգային անվտանգության եւ կայունության համար չարիք է վիճակը, երբ որեւէ կողմ ունի հստակ երաշխիքներ, որ եթե ինքը հարձակվի ու նույնիսկ կորցնի տարածքներ, տարածքային ամբողջականությունը պատճառ բերելով՝ այդ տարածքները հետ կստանա։ Սկզբունքը, որ հարձակվողը, անկախ տարածքային կորուստներից, պիտի հետ ստանա դրանք, դառնում է խրախուսանքի մեխանիզմ՝ այդ արարքը կրկնելու համար։ Աշխարհում ցանկացած հարաբերություններում երկու սուբյեկտի մեջ գոյություն ունեն պատժի եւ խրախուսանքի մեխանիզմներ, եթե արարքը չի պատժվում, ըստ էության, նշանակում է, որ խրախուսվում է։ Այս կոնֆլիկտը լուծելիս պետք է այնպես լուծել, որ հստակ արձանագրվի, թե պատժի ինչպիսի մեխանիզմ ներդրվեց իր ճակատագիրը տնօրինել փորձող ժողովրդի դեմ Ադրբեջանի՝ արդեն երրորդ ագրեսիայի համար, հակառակ դեպքում՝ կասկածելի է, որ այս տարածաշրջանում կայնություն կլինի, իսկ աշխարհի նոր կետերում կոնֆլիկտների ծագումն այդ փաստարկով չի բացառվում։ - Դուք Ձեր հրապարակումներից մեկում շեշտել եք՝ Հայաստանի՝ բանակցային հին տրամաբանությանը վերադառնալը ճակատագրական սխալ կլինի ներկա իրավիճակում եւ կհանգեցնի նոր պատերազմի։ Հիմա մեր բանակցային դիրքերն այնպիսին են, ինչպիսին այս մարտական գործողություններից առա՞ջ։ Եթե ամփոփ՝ մենք ի՞նչ թեզերով պիտի խոսենք բանակցություններում։  - Մենք բանակցային դիրքերի փոփոխություններ ենք ունեցել․ դրանք էական մասով դրական փոփոխություններ են, որոշ մասերում՝ բացասական։ Բացասականն այն է, որ մեր հանրության համար այս պահին ծանր է ասել՝ ինչքան պետք լինի՝ այդքան կպատերազմենք, հետեւաբար շուտափույթ խաղաղության հաստատման մեր հակումը մեծ է։ Այլ հարց է, որ Ալիեւն ու իր վարչակազմը թքած ունեն իրենց քաղաքացիների կյանքի ու ճակատագրի վրա ու հայտարարում են՝ ինչքան պետք լինի՝ կպատերազմեն։ Մեզ համար մեր քաղաքացիների կյանքը թանկ է, եւ դա մեր մեջ սերմանում է ձգտում՝ շուտափույթ խաղաղություն հաստատելու։ Բայց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւս հայտնել է, որ այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Հաշվի առնելով, որ մեր հակառակորդը ծայրահեղական ու մաքսիմալիստական ձգտումներով Ադրբեջանն է, սա կարելի է դիրքերի որոշակի վատթարացում համարել, բայց եթե մենք ապրեինք նորմալ աշխարհում եւ գոնե թշնամու հարցում մեր բախտը մի քիչ բերած լիներ, չեմ կարծում, թե շատ վատ է, երբ կողմերը ձգտում են շուտափույթ եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու։ Մյուս կողմից՝ աշխարհի տարբեր սուբյեկտներ էականորեն փոխել են իրենց մոտեցումն Արցախի կարգավիճակի մասով․ եթե առաջ կտրականապես կմերժեին կարգավիճակի ճանաչման որեւէ հեռանկար, այսօր դա այդպես չէ։ Մեր դիքրերը բարելավվել են, որ կողմերը հասակցել են, որ առանց պատժիչ մեխանիզմների՝ Ադրբեջանն անընդհատ ագրեսիվ քաղաքականություն է վարելու, անընդհատ խուսափելու է բանակցային գործընթացից, կողմերը հստակ հասկացել են այն վտանգները, որոնք կարող են լինել Թուրքիայի՝ այս տարածաշրջանում ապակայունարար գործառույթ իրականացնելու բերումով, եւ այլ շատ փաստարկներ, թե ինչու են մեր դիվանագիտական դիրքերը բարելավվել։ Սրանից կարելի է լավագույնս օգտվել՝ հաշվի առնելով, որ մենք չենք պատերազմում մի սուբյեկտի հետ, որը հակված է կանոններ պահելու, այլ որը բոլոր հնարավոր կանոնները խախտում է, բոլոր հնարավոր պայմանավորվածությունները ձախողում է եւ միշտ հակում ունի ապակայունացում մտցնելու։ Հետւաբար, նրա նկատմամբ պատժիչ մեխանիզմների ներդրումը հրամանայական է, եւ այս առումով մենք կարող ենք ունենալ առավել արմատական դիրքավորում։ - Իսկ այդ դիրքավորման ամրապնդման համար Հայաստանը պիտի՞ ճանաչի Արցախը կամ հստակ դնի միացման հարցը։ - Ըստ իս՝ չի կարելի առանց Արցախի կարգավիճակի առումով հստակություն մտցնելու՝ վերադառնալ բանակցությունների։ Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարող, դիվանագիտական շրջանակներում կան խոսակցություններ այս մասին, ե՛ի միացման, ե՛ւ ճանաչման տարբերակներն ունեն լավ փաստարկներ, ռիսկերի մասին եւս ուժեղ փաստարկներ կան, բայց, կարծում եմ, այս երկու տարբերակները մի կողմում ավելի լավ են, քան հին վիճակին վերադառնալը՝ մյուս կողմում։ Մենք պիտի կարողանանք դասեր քաղել մեր ոչ վաղ անցյալի պատմությունից, ինչն այն մասին է, որ երբ բանակցային սեղանին փաստարկ ես դնում, որ դու պատաստ ես տարածքային զիջումների, եւ Ադրբեջանը չի բերում հակադարձ պնդում, որ ինքն էլ պատրաստ է Արցախի՝ իրենից դուրս որեւէ կարգավիճակ հանդուրժելու, բանակցային գործընթացը հանգում է նոր պատերազմի։ Վարչապետն ուղիղ ասել է, որ այս պատերազմը հնարավոր կլիներ կանխել հինգ շրջանների՝ առանց որեւէ նախապայմանի Ադրբեջանին հանձնելու ճանապարհով, առանց որեւէ նախապայմանի, երաշխիքի ու փոխադարձ ինչ-որ բան ստանալու։ Վերադարձ բանակցային սեղան՝ նույն այդ խոսքերով, հաջորդ պատերազմը սնելու ճանապարհն է։ Հայարփի Բաղդասարյան
19:34 - 28 հոկտեմբերի, 2020
Հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար․ Միքայել Նահապետյան 

Հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար․ Միքայել Նահապետյան 

Արցախա-ադրեջանական սահմանին լայնածավալ պատերազմական այս գործողությունների ընթացքում ե՛ւ Արցախի Հանրապետության նախագահի, ե՛ւ ՀՀ վարչապետի մակարդակով հայտարարվել է՝ կանգնելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջնական հաղթանակ։ Այս ողջ ընթացքում քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, հայաստանցիներն ու արցախցիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը եւս կասկած անգամ չեն հայտնել այս առնչությամբ։ Ռազմական իմաստով հաղթանակն, ըստ էության, ձեւակերպում ու վերջնակետ ունի՝ չթողնել, որ հակառակորդը հասնի իր առջեւ դրված նպատակին՝ ընդհուպ ուղղակի ջախջախելով թշնամու բանակը, հնարավորության դեպքում տարածքային առաջխաղացում ունենալ։ Քաղաքական իմաստով, սակայն, հաղթանակի ձեւակերպումը կարծես դեռ ամորֆ է, ինչպես կարծում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ Ըստ նրա՝ հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար։  Infocom-ի հետ զրույցում Նահապետյանը նկատեց՝ մեր հիմնական խաղադրույքը պետք է դիվանագիտական լավ աշխատանքի զուգորդումը լինի արդեն տեղի ունեցած ռազմական հաջողություններին․ «Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարները իրենց կարմիր գծերը ներկայացրել են։ «Պլան մինիմումը» բոլորի դեպքում այն է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եւ ակնհայտ է , որ անկախությունից կամ Հայաստանի կազմում լինելուց բացի՝ ոչ մեկը դա չի տեսնում որեւէ այլ կարգավիճակով։ Սա արդեն համազգային քննարկումների հարց է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ քննարկումները լինելու են դժվար, եւ պիտի ներառեն արցախյան, հայաստանյան եւ սփյուռքի շրջանակները։  «Պետք է ծանրութեթեւ անելով հասկանալ՝ որ տարբերակն է լավագույնը, եւ 2 տարբերակներից մեկի վերաբերյալ տալ 1 դիրքորոշում, որի շուրջ էլ արդեն աշխարհում այլ քաղաքական դերակատարները իրենց դիրքորոշումը կհստակեցնեն․ մեկը դեմ կլինի, կփորձի ճնշում գործադրել, մյուսը կողմ կլինի՝ կճանաչի ու կաջակցի»։  Թե անձամբ Նահապետյանի համար որը կլինի հաղթանակի լավագույն տարբերակը՝ ՔՈ կուսակցության ներկայացուցիչն այսպես պատասխանեց․  «Ես՝ որպես մի հայ ու այս պայքարի ժառանգորդ, եւ մարդ, որը պարտավորություն ունի իր ուսերին գոյություն ունեցողից ավելի պակաս ոչինչ չժառանգել իր զավակներին ու հաջորդ սերնդին, միացումը համարում եմ իդեալական տարբերակ, բայց ես պատրաստ եմ հաշվի նստել նաեւ համակողմանի քննարկումների արդյունքում ձեւակերպված լուծման հետ»։ Անդրադառնալով Արցախի նախագահի ու ՀՀ վարչապետի մակարդակով միջազգային հանրությանն ուղղված այն հայտարարությանը, որ այսօր Արցախի սահմանին տեղի ունեցողը ոչ թե լոկալ, այլ գլոբալ անվտանգության խնդիր է՝ Նահապետյանը մեր զրույցում ասա, որ մի շարք փաստերով լիարժեքորեն արձանագրվում է , որ Թուրքիան այս կոնֆլիկտում ունենում է դեստրուկտիվ միջամտություն, որի ձեւերից մեկը մեր տարածաշրջան ահաբեկիչներ տեղափոխելն է․ «Սա արձանագրված է, սա Եվրոպական խորհորդարանում հնչած ելույթների հիմանական մասի կենտորնն է, եւ ես կարծում եմ, որ, այո՛, մեզ միասնաբար հաջողվել է այդ ուղերձը դարձնել քաղաքական խոսակցությունների թոփ վերնագիր»։ Այժմ, ըստ Միքայել Նահապետյանի, մենք պետք է աշխատենք մի քանի ուղղությամբ։ Առաջինը՝ Հայաստանը, Արցախի կարգավիճակի հարցում իր դիրքորոշումը հստակեցնելով, պետք է հնարավորություն տա միջազգային այն դերակատարներին, որոնք ուզում են մեզ առարկայական օգնություն ցույց տալ՝ այդ կարգավիճակը ճանաչելով։  «Երկրորդ ուղղությամբ մենք պետք է այս համատեքստում համագործակցենք այն պետությունների հետ, որոնց հետ մինչեւ հիմա, կարծես թե, առարկայական համագործակցություն չենք ունեցել, մասնավորապես աֆրիկյան պետությունները, Պոլինեզիայի պետությունները շատ հետաքրքիր հակվածություններ կարող են ունենալ հօգուտ մեզ։ Այս ֆորմատում պետք է օգտագործենք նաեւ ֆրանկոֆոնիայում մեր ունեցած դերակատարումը»,- ասաց Նահապետյանը՝ ընգծելով նաեւ աշխատանքը այն երկրների հետ, որոնք իրենք ճակատագիրը ընդհանրացնում են Ադրբեջանի ճակատագրի հետ (Վրաստան, Ուկրաինա եւ այլն)․ «Պետք է բացատրենք, որ Ղարաբաղի խնդիրը մի առանձին խնդիր է՝ առանձին պատմական անցյալով, եւ Ղարաբաղի վերաբերյալ բալանսավորված ու արդարացի մոտեցում ցուցաբերելը երբեք չի նշանակում իրենց խնդիրներին ու շահերին դեմ գնալ։ Մենք պետք է ոչ միայն դա համոզենք այդ երկերներին, այլ նաեւ այդ երկրների համար գրենք, մշակենք փաստարկներ, թե իրենք ինչ պիտի պատասխանեն Ադրբեջանին, երբ այդպիսի հարցեր լինեն»,- եզրափակեց ՔՈ ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միայել Նահապետյանը։  Սեդա Առաքելյան
13:39 - 09 հոկտեմբերի, 2020
«Պատերազմ-բանակցություն-պատերազմ» փակ շղթան ճեղքելու ժամանակը |hetq.am|

«Պատերազմ-բանակցություն-պատերազմ» փակ շղթան ճեղքելու ժամանակը |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 27-ից Արցախի, ապա նաև Հայաստանի դեմ Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնածավալ ռազմական գործողությունն էր 1994թ.-ի հրադադարի հաստատումից ի վեր: Այն հայտ է ներկայացնում՝ դառնալու տարածաշրջանային անվտանգության լրջագույն սպառնալիք՝ ներառելով այլ պետությունների և ահաբեկչական խմբերի: Արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված է Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ներգրավելու փաստը: Պետությունները (բացառությամբ՝ Ֆրանսիայի և Կիպրոսի) առայժմ զերծ են մնում Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը արձանագրելուց: Անգամ Ֆրանսիան այդ հարցում փոխզիջման էր գնացել, և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հայտարարության վերջնական տեքստում դա արձանագրված չէր: Միաժամանակ Հայաստանի խորհրդարան մտավ Արցախի ճանաչման վերաբերյալ քննարկումը, որի շուրջ, սակայն, զգուշավորություն է պահպանվում, և դատելով եռանախագահների հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքից՝ Հայաստանը չի բացառում վերադարձը բանակցային հին տրամաբանությանը, ինչը, իմ կարծիքով, ճակատագրական սխալ է ներկա իրավիճակում և հանգեցնելու է նոր պատերազմի: Այս հոդվածով փորձելու եմ հիմնավորել այդ կանխավարկածը: Չնայած «ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը» մարդասիրական հնչող մոլորության՝ իրականում ամենավատ բանակցություններն ուղղակիորեն սնում են պատերազմի հրեշին: Այսպես, օրինակ, 2016թ.-ի ապրիլյան ագրեսիայից հետո բանակցությունները հանգեցրին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որտեղ կողմերը (այդ թվում՝ Ադրբեջանը) համաձայնել էին հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմներ ներդնելու առաջարկին: Այդ պայմանավորվածությունների իմաստը ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու հնարավորությունը բացառելն էր և այդպիսով կողմերին խաղաղ բանակցությունների հարցում այլընտրանք չթողնելը: Սակայն, այդ պայմանավորվածություններից Ադրբեջանը հետագայում միակողմանիորեն հրաժարվեց, սկսեց տորպեդահարել դրա իրականացումը, իսկ հայկական կողմը շարունակեց բանակցել առանց այդ մեխանիզմների ներդրման, ինչը, փաստորեն, Ադրբեջանին տալիս էր պահեստային ճանապարհ՝ հարցը ռազմական դաշտ տեղափոխելու հարցում: Թե՛ եռանախագահները, թե՛ Հայաստանը, չպատժելով Ադրբեջանին պայմանավորվածությունից հետ կանգնելու համարա, ազատ տարածք թողեցին Ադրբեջանին՝ բանակցություններից ցանկացած պահի հրաժարվելու և պատերազմ վարելու հարցում: Ընդ որում, անելու դա՝ ագրեսիան ներկայացնելով որպես «հայկական  կողմի սադրանքին պատասխան գործողություն», որովհետև մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմների բացակայության դեպքում միջազգային հանրությունը զրկված է հասցեական մեղադրանքներ հնչեցնելու հիմքերից, քանզի ամրագրված չէ, թե ով կրակեց առաջինը: Հիմա տեղի է ունենում հենց դա, և միջազգային հանրության անդեմ կոչերը հենց վերը նկարագրվածի հետևանքն են: Պատժի մեխանիզմի բացակայությունը դառնում է խրախուսանքի մեխանիզմ ագրեսիայի համար: Եվ Հայաստանը ամեն անգամ առանց որևէ պատիժ սահմանելու վերադառնալով պատերազմ-բանակցություն-պատերազմ փակ շրջանին՝վերահաստատում է Ադրբեջանի այն համոզմունքը, որ ցանկացած պահի կարելի է թողնել բանակցային սեղանը, պատերազմել, անհաջողության դեպքում ԵԱՀԿ ՄԽ կոչերի և ջերմ հրավերների պայմաններում վերադառնալ ու պատրաստվել հաջորդ փորձին: «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան  Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
02:08 - 03 հոկտեմբերի, 2020
Սաակաշվիլու գրքի թարգմանչի արձագանքը՝ Արցախի հարցի վերաբերյալ Սաակաշվիլու գրառմանը

Սաակաշվիլու գրքի թարգմանչի արձագանքը՝ Արցախի հարցի վերաբերյալ Սաակաշվիլու գրառմանը

Մեր հարևան Վրաստանում առաջիկայում սպասվող ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել կտրուկ և ոչ հավասարակշռված հայտարարությամբ, որով պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացու որոշում կուսակցության անդամ, Սաակաշվիլու Ուժերի զարթոնք գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը։   «Ուզում եմ հատուկ նշել, որ այս կոնֆլիկտը ծագել է, երբ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը Ադրբեջանը պատասխանել է ագրեսիայով։ Այս համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստարկը ոչ այլ ինչ է, քան խրախուսման մեխանիզմ՝ նորանոր ագրեսիաների համար, ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհի այլ կետերում։ Եվ այս արձանագրումը միջազգային հանրության կողմից երաշխիք կդառնա աշխարհի տարբեր կետերում արկածախնդիր ագրեսորներին զսպելու հարցում։   Կարծում եմ՝ պարոն Սաակաշվիլին կարիք ունի տարածաշրջանին նայելու ոչ միայն նախընտրական հաշվարկների, այլև երկարաժամկետ կայունության տեսանկյունից, որովհետև մենք ոչ մի տեղ չենք կորչելու և հաճախ ենք ստիպված լինելու առնչվել մեկս մյուսի համար նուրբ հարցերի»,- գրել է Նահապետյանը։   Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ Արցախը ներկայացնելով որպես Ադրբեջանի մաս։
17:12 - 28 սեպտեմբերի, 2020
Այդ մարդիկ դավաճանել են իրենց վրա հույս դրած մարդկանց․ Միքայել Նահապետյան

Այդ մարդիկ դավաճանել են իրենց վրա հույս դրած մարդկանց․ Միքայել Նահապետյան

Չէ բայց դուք պատկերացրեք. Մարդը Հայաստանի միակ ազատ հեռուստաընկերությունը փակել է, ՄԻԵԴ-ում էդ գործով Հայաստանը պարտվել է, հիմա նրան հարցնում են «ինչու՞»՝ ասում է «թղթերով ամեն ինչ կարգին է եղել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը։ Վերջինս մասնավորապես գրել է․   «Մարդը Թեղուտի բնակիչներին ունեզրկել է, թողել է մի վիճակում, որ հացին «կակա» ասեն, Հայաստանը այդ գործով ՄԻԵԴ-ում պարտվել է, հարցնում են «ինչու՞»՝ ասում է «հայցադիմումը լավ չէին լրացրել»։ Մարդը՝ դատավորը, արդարադատություն իրականացնողը, արդարություն հաստատողը թույլ է տվել, որ անարդարություն հաստատվի, մարդիկ կյանքը վատնեն արդարության համար պայքարում, որովհետև «պակաս թղթեր կան»։ Էս որակի մարդուն իսկի ԺԵԿ-ի պետ չեն ընտրում էլ ուր մնաց դատավոր՝ մի դատարանում, որտեղ ընդդիմությունը գուցե գնալու է վիճարկելու ընտրությունների արդյունքները՝ օբյեկտիվորեն չունենալով պեչատած ապացույց, որ դրանք կեղծվել են։   Բայց արի ու տես, որ այս մարդուն 84 չափահաս մարդ փակ քվեախցիկում, իր խղճի առաջ միայնակ գտնվելով քվեարկել է ու դարձրել ՍԴ դատավոր։ Ուզում եմ հատուկ ֆիքսենք, որ ամեն մեկը իր խղճի առաջ միայնակ, գաղտնի պայմաններում պատասխանատվություն է վերցրել այն հետևանքների համար, որոնք լինելու են Հայաստանի պագայի համար։   Այդ մարդիկ դավաճանել են իրենց վրա հույս դրած մարդկանց, այդ մարդիկ դավաճանել են իրենց հռչակած սկզբունքները, այդ մարդիկ վերջին երեսպաշտներն են ու ստախոսները, որոնք արժանի չեն ոչ մի լավ վերաբերմունքի։ Այս գորոծով, սակայն, ես ինձ «գցված» չեմ զգում։ Որովհետև դեռ փետրվարի 17-ին ես ու կուսակցական ընկերներս ուղիղ հարցեր էինք տվել նրանց։ Մասնավորապես ի թիվս այլ հարցերի հարցրել էինք նաև.   - Ի՞նչ սկզբունքներ և չափորոշիչներ է կիրառվելու նոր դատավորների նկատմամբ։ Մասնավորապես․ կարո՞ղ են նրանց թվում լինելձեր քաղաքական թիմի անդամներից։ - Հնարավո՞ր է, որ այս փոփոխությամբ հեռացվող ներկայիս ՍԴ անդամներից որևէ մեկը ընտրվի նոր ՍԴ դատավոր։ - Բացի իրավական ակտերում այժմ ամրագրված երաշխիքներից դատարանի անկախության ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ կարող եք ներկայացնել։ Հանրային այն մտահոգությունները փարատելու համար, թե ապագա դատարանը ևս կարող է կախյալ լինել, մեծ քայլ կլինի, եթե հրապարակեք այն անձանց անունները կամ շրջանակը, որոնց կառավարությունը առաջադրելու է ՍԴ դատավորի թեկնածու։   Այս հարցերի պատասխանները չենք ստացել ոչ մենք, ոչ հանրությունը։ Փոխարենը որոշ շրջանակներ մեզ մեղադրում էին մինչև վերջ և անվերապահ «Այո» չասելու, հեղափոխությունից հեռանալու, «կողմ ըլլալով դեմ ըլլալու» մեջ։   Առաջ, հիմա ու հետայսու ևս մեզ համար չկա այնպիսի քաղաքական ուժ, որին կարելի է անվերապահ վստահել, չկա իրավիճակ, որի հանգուցալուծման վրա չի կարելի կասկածել ու մենք միշտ ու հետևողականորեն տալու ենք այն ցավոտ հարցերը, որոնք թույլ կտան պարզել թե ինչ են մտածել կառավարող ուժի ներկայացուցիչները։ Այստեղ մի նյուանս կա միայն՝ այդ հարցերը տալիս մենք ձեր աջակցությունն ենք գտնելու թե՞ կշտամբանքը և հետևաբար դուք իմանալու՞ եք մեր գլխի գալիքը, թե՞ ամեն անգամ խաբված ենք լինելու։ Սիրտներդ լեն պահեք՝ լավ է լինելու»։
18:30 - 15 սեպտեմբերի, 2020
«Լիդիան Արմենիա»-ի պահնորդական այս ծառայությունը եւս պետք է հեռացվի՝ արդեն իր պատվիրատուների հետ միասին․ Միքայել Նահապետյան

«Լիդիան Արմենիա»-ի պահնորդական այս ծառայությունը եւս պետք է հեռացվի՝ արդեն իր պատվիրատուների հետ միասին․ Միքայել Նահապետյան

Ամուլսարի տարածքում այս գիշեր դարձյալ լարված իրավիճակ է եղել։  Բնակիչների պնդմամբ՝ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին։ Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Ամուլսարի պահապան, ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ սկզբում լեզվակռիվ է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, տեղի ոստիկանները Ամուլսարի պահապաններից մեկին դուրս են բերել տարածքից՝ ուշագնաց վիճակում։ Ընկերության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ պահապններն են ներխուժել իրենց պատկանող տարածք ու քարեր նետել իրենց գույքի, պահնորդական ծառայության աշխատակիցների վրա։ Սրա վերաբերյալ նաեւ 37 վայրկյան տեւողությամբ տեսանյութ են հրապարկել՝ հայտնելով, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանությանը։  Թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել Քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ - Պարոն Նահապետյան, այս գիշեր Ամուլսարում դարձյալ լարված իրավիճակ էր, տեղի բնակիչների պնդմամբ՝ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները, սադրանքի դիմելով, ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին, եւ սա այն պարագայում, երբ պահնորդական այս ընկերությունը ծառայություն է իրականացնում ընդամենը մի քանի օր։ Ի վերջո ո՞րն է այս իրավիճակի հիմնական պատճառը, ինչո՞ւ է իրավիճակը պարբերաբար լարվում։  - Դեռեւս օգոստոսի 6-ին Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նկարագրել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակն ու տվել գնահատական, որ այս իրադարձությունները տեղի են ունենում կազմակերպված սադրանքների ռազմավարության շրջանակում։ Այսինքն՝ Ամուլսարը շահագործելու ցանկություն ունեցող ընկերությունները (ընկերությունները, որովհետեւ «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականատերերի փոփոխություն է տեղի ունեցել, պարտքատերերը հիմա սեփականատերեր են դարձել), եւ պարտքատերերն իրենց գումարը հետ ստանալու նպատակով նշակել են սադրիչ ռազմավարություն, որի մաս է կազմում պահնորդական ծառայությունը, նրանք այդ սադրանքների գործիքն են։ Բնականաբար, երբ պահանջ էր հնչեցվում, որ արդեն իսկ սադրանքներ կատարած պահնորդները հեռացվեն, մենք միամիտ չենք եղել եւ չենք մտածել, որ նոր պահնորդները կգան, փողկապներով ու արիստոկրատ վերաբերմունքով կմոտենան խնդրին։ Մեզ համար այդ պահանջի իմաստը եղել է այն, որ սադրանքներ իրականացնողն արժանանա իր պատժին, իսկ հետո պատվիրատուները եւս այդ առումով հետեւություններ անելու խնդիր ունենան։ Հիմա պահնորդական նոր ծառայությունը եւս շարունակում է սադրանքների ռազմավարությունը։ Որովհետեւ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Եւ սա տեղի է ունենում կառավարության լռության եւ ամենաթողության ֆոնին, եւ կառավարությունը պիտի գիտակցի, որ այսպիսի գործելաոճը վաղ թե ուշ հանգեցնելու է արյունահեղության, որովհետեւ, անկախ նրանից, որ մարդիկ որդեգրել են խաղաղ պայքարի գործելաոճը, օր օրի այնտեղ տեղի են ունենում բաներ, որոնց խաղաղ պատասխանելու համար կամային մեծ հատկություններ են անհրաժեշտ, իսկ մի պրոցեսում, որտեղ հարյուրավոր մարդիկ են ներգրավված, փաստ չէ, որ բոլորը կկարողանան դրսեւորել կամային այդպիսի հատկություններ։ - Գիշերը տեղի ունեցածի պարագայում, ինչպես բնակիչներն են հայտնում, ամեն ինչ սկսվել է սովորական լեզվակռվից։ Դուք տեղեկություն ունե՞ք կատարվածից։ - Դա այս գործընթացի ամենահետաքրքիր մասն է, ու պահնորդների ամենալկտի դրսեւորումը։ Իմ տեղեկություններով՝ տեղի է ունեցել հետեւյալը․ քաղաքացիներից մեկը, որպես ժեստ բարեւել է, որ թեեւ մենք բարիկադի տարբեր կողմերում ենք եւ տարբեր խնդիրներ ենք փորձում լուծել, այնուհանդերձ թշնամիներ չենք։ Բարեւին ի պատասխան՝ պահնորդները, հավանաբար հրահանգավորված կերպով, արհամարհական շրջվել են մեջքով դեպի բարեւող մարդը, վերջինս էլ ասել է՝ եղբայրներ, թշնամիներ չենք, հակամարտող ազգեր չենք, որ բարեւում ենք, գոնե պատասխանենք, հարաբերությունները գոնե բարեւի մակարդակում պահենք։ Նրան շատ կոպիտ վիրավորական ձեւակերպմամբ ասել են, որ հեռանա, որին ի պատասխան՝ քաղաքացին, էլի հասկանալով, որ դա սադրանք է, առանց որեւէ վիրավորանքի՝ հարցրել է՝ ինչի՞ եք էդպես ասում, ես բարեւ եմ տալիս, դուք ո՞նց եք էդպես պատասխանում, դրան ի պատասխան՝ պահնորդներն էլի են կրկնել իրենց ասածը, քաղաքացին դարձյալ ասել է, որ էդպես չի կարելի, որից հետո արդեն պահնորդները շատ կոպիտ, արժանապատվությունը նվաստացնող հայհոյանք են հնչեցրել, որին, քաղաքացին, ամենայն հավանականությամբ պատասխանել է։ Հետո պահնորդները հարձակվել են քաղաքացու վրա, ծեծելով ներս են քաշել ընկերության տարածք, երկու այլ քաղաքացի փորձել են խոչընդոտել, նրանց եւս ներս են քաշել տարածք։ Ոստիկանության ծառայողները փորձել են միջամտել, նրանց եւս բաժին են հասել հարվածներ, կամ առնվազն հրմշտոց, այդպիսով խոչընդտվել է նաեւ ոստիկանների օրինական աշխատանքը։  - Ընկերության ներկայացուցիչները պնդում են, թե պահնորդներն իրենց գործառույթն են իրականացրել։ - Ես պիտի շատ հստակ արձանագրեմ, որ պահնորդական ծառայության գործունեությունը միտված պետք է լինի հասարակական կարգի պահպանությանը եւ սպառնալիք չդառնա հասարակական կարգի պահպանության համար։ Եւ պահնորդական նախորդ ծառայության լիցենզիան չեղարկելու հիմքերից մեկը հենց այս դրույթն է եղել, որ հասարակական կարգին ու անվտանգությանը սպառնալիք է առաջացել։ Եւ հիմա եւս այս կազամկերպությունը հասարակական կարգին, անվտանգությանը, բարքերին սպառնալիք է հանդիսանում, բարեւի ավանդույթ գոյություն ունի ի վերջո, բարեւող մարդուն հայհոյանքով չեն պատասխանում։ Ու այս ծառայությունը եւս պետք է հեռացվի՝ արդեն իր պատվիրատուների հետ միասին։ - Դուք համաձա՞յն եք բնակիչների այն կարծիքին, որ սա «Լիդիան Արմենիա»-ի ու պահնորդական ծառայության միանշանակ որդեգրած քաղաքականությունն է։ - Առաջին դեպքը կարող է լինել պատահականություն, բայց ես երկրորդ անգամ նույն ոճի պատահականության չեմ հավատում։ Եթե, օրինակ, նախորդները անկիրթ մարդիկ էին, կամ իրենց ղեկավարն էր վատը, եւ այլն, երկրորդ անգամ նույն պատճառը չի կարող լինել։ Հիշեցնենք, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել էր 37 վայրկյան տեւողությամբ տեսանյութ՝ կից գրառմամբ՝ ըստ որի՝ երկու անձինք քարեր են նետում ընկերության տարածքում՝ դեպի պահնորդական ծառայություն իրականացնողները։ Ընկերությունից, սակայն հրաժարվեցին տրամադրել պահնորդական ծառայության անվտանգության տեսախցիկների ամբողջական տեսագրությունը՝ պատճառաբանելով՝ անվտանգության հարց է։ Թե ինչ անվտնագության մասին է խոսքը՝ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարգարիտա Ափրոյանը չմեկնաբանեց՝ նշելով միայն՝ եթե անհրաժեշտ լինի, տեսագրությունները կտրամադրեն ոստիկանությանը։  Հայարփի Բաղդասարյան
19:18 - 07 սեպտեմբերի, 2020
Պետական գնումների ոլորտում չարաշահումներ կան, որովհետեւ դրա համար լայն հնարավորություններ տվող, չարաշահման դրդող մեխանիզմներ կան․ Միքայել Նահապետյան

Պետական գնումների ոլորտում չարաշահումներ կան, որովհետեւ դրա համար լայն հնարավորություններ տվող, չարաշահման դրդող մեխանիզմներ կան․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ զրուցել ենք պետական գնումների համակարգի արդյունավետության եւ պետական կարիքների գնահատման թերությունների շուրջ։ - Պարոն Նահապետյան, պետական գնումների այսօրվա համակարգը որքանո՞վ է արդյունավետ՝ պետական եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների համար։ Այս 2 տարիների ընթացքում գնումների ոլորտում իրավախախտումների ու հովանավորչությունների դեպքերի բացահայտումը հնարավորություն տալի՞ս է՝ բացառելու այն, որ ապագայում համակարգն այլեւս նման կերպ չի աշխատի։ - Պետության տեսակետից գնումների համակարգի արդյունավետությանն անդրադառնալիս պետք է երեք հարց տանք. ի՞նչ ենք գնում, ի՞նչ գնով, ինչի՞ համար։ Հայաստանը գնում է տեխնիկական առաջադրանքին առերեւույթ համապատասխանող ապրանքներից ամենաէժանը, որը միշտ չէ, որ լավագույն ընտրությունն է։ Հետեւաբար, որակյալ ապրանք գնելու համար պետք է հնարավորինս քիչ անորոշության տեղ թողնես տեխնիկական առաջադրանքով նախատեսվող որակների մեջ։ Բայց ահա այստեղ էլ ծագում է կոռուպցիոն ռիսկը։ Որովհետեւ շատ մանրամասն տեխնիկական առաջադրանքը, որպես կանոն, մրցույթում շատ կոնկրետ մասնակցի կանխատեսելի հաղթանակի է հանգեցնում։ Սա փակ շղթա է, որը պետք է ճեղքել։ Այս առումով լավ լուծում կլինի տեխնիկական առաջադրանքների հանրային քննարկումը, որտեղ քաղաքացիները եւ մատակարարները կկարողանան ապրանքի նվազագույն որակին առաջադրվող ողջամիտ պայմաններ առաջարկել։ Սա կբերի մրցակցության, թափանցիկության եւ մատակարարված ապրանքի որակի բարելավման։ Եվ երրորդ հարցը. ինչի՞ համար ենք մենք դա գնում։ Այսօր պետական գնումներն ունեն իներցիաներ, որոնց բերումով այդ ապրանքը կամ ծառայությունն ամեն անգամ գնվում է, բայց միանշանակ չէ, որ դրա անհրաժեշտությունը կա։ Թեեւ տրամաբանությունը հուշում է, որ բյուջետավորումը պետք է բխեր պետական ծրագրերից եւ հստակ հաշվարկվեր, թե որ ծրագրի իրականացման համար ինչ է անհրաժեշտ լինելու, բայց այսօր դա չկա, հետեւաբար մեր ծախսերը պլանավորվում են խիստ մոտավորապես, եւ շատ սովորական բաները դառնում են չնախատեսված հրատապ ծախսեր։ Մեր գերատեսչությունները ունակ չեն ցանկալի որակով գնահատել իրենց առաջիկա տարվա ծախսերը, եւ դա համակարգային խնդիր է։ Ինչ վերաբերում է չարաշահումների բացահայտմանը, իհարկե, դրանք կզսպեն առանձնակի լկտիություն դրսեւորող կոռուպցիոներներին, բայց մենք պիտի հաշվի առնենք, որ չարաշահումներ կան, որովհետեւ չարաշահումների լայն հնարավորություններ տվող, չարաշահման դրդող մեխանիզմներ կան․ համակարգն է թելադրում աշխատելաոճը։ - Պետական գնումների ներկայիս համակարգը ապահովո՞ւմ է արդյոք պետության նախաձեռնած կապիտալ ծախսերի կատարումը։ - Կապիտալ ծախսերի մասով մենք ունեինք խիստ թերակատարում, որը պետական պաշտոնյաները պայմանավորում էին վերահսկողության եւ որակի երաշխիքների բացակայությամբ, ինչը փորձ արվեց լուծել՝ 100 տոկոս բանկային երաշխիքի պահանջ մտցնելով։ Բայց հիմա եւս խնդիրը լուծված չէ, որովհետեւ դաշտը դեռ պիտի ադապտացվի այդ նոր պայմաններին, եւ դեռ պիտի ձեւավորվեն այդ ծավալները սպասարկելու ունակ ընկերություններ։ Ինձ ամենամոտ օրինակը՝ մեր գյուղի խմելու ջրի համակարգի կառուցման աշխատանքները չեն կատարվում, որովհետեւ գործն այնքան մեծ, եւ գինն այնքան հարմար չէ, որ խոշոր կազմակերպությունը հանձն առնի, բայց փոքր կազմակերպությունն էլ այդ ծավալի բանկային երաշխիք չի կարող ստանալ։ Այս ծախսը թերակատարվում է։ Եվ այս խնդիրը կա շատ ու շատ այլ տեղերում։ - Անդրադառնանք պետական գնումների մասնագետների կրթության եւ վերապատրաստումների հարցին․ արդյոք ունե՞նք պետական կարիքները գնահատողների եւ գնումների պլանավորման մասնագետների փորձի պակաս։ - Իմ գնահատմամբ՝ մենք ունենք կարողությունների պակաս։ Եվ դա սոսկ ծախսեր պլանավորողների գիտելիքների կամ կարողությունների պակաս չէ։ Դա պետական ապարատում ռազմավարական մտածողության եւ ռազմավարական գործընթացի ձախողման խնդիր է։ Չի կարող ամենալավ ծախսեր պլանավորողն անգամ գնահատել, թե ինչ ծախսեր են արվելու, եթե այդ ծախսերի կարիքն ունեցող բաժինը չի կարողանում իր աշխատանքի ճանապարհային քարտեզ ու անելիքներ ձեւակերպել։ Եթե ծախսեր պլանավորողը չգիտի, թե այս մարդիկ ուր են գնում, որ ճանապարհով եւ ինչի համար, ո՞նց իմանա, թե ինչ են ծախսելու։ Կրթական համակարգը թերանում է ամենուր եւ գրեթե ամեն ինչում, բայց էստեղ հարցը սոսկ կրթական չէ։ Աշխարհի բոլոր երկրներից կրթված մասնագետներ էլ բերես՝ գնումներդ պլանավորելու այս հարցը չի լուծվելու։ Սա շատ լայն, համակարգային խնդիր է։ - Գնումների թերի պլանավորման եւ կարիքների ոչ ճիշտ գնահատման արդյունքում, ինչպես նաեւ ֆորս-մաժորային իրավիճակների ժամանակ անհրաժեշտ է լինում հրատապության կարգով գնումներ իրականացնել։ Ներկայումս այստեսակ գնումների դեպքում կոռուպցիոն ռիսկերը վերահսկելի՞ են։ - Հրատապ գնումների մասին շատ է խոսվել, այդ հարցով հակակոռուպցիոն փորձագետները բազմաթիվ առաջարկներ ունեն, եւ այդտեղ զսպել պետք է, որովհետեւ չի կարող ամեն տարի «Նոր տարին» անակնկալ գալ ու դառնալ հրատապ գնման պատճառ։ Բայց այս խոշոր ու երեւացող «աղբը» մաքրելուց հետո, միեւնույն է, հարցը չի լուծվի, քանի դեռ մենք հանրային կառավարման համակարգի ռեֆորմ չենք արել ու չենք ստեղծել ապարատ, որն ունակ է ասելու՝ ո՞ւր է գնում, ի՞նչ ճանապարհով ու այդ ճանապարհին ի՞նչ է ծախսելու։ Արփի Ավետիսյան
19:22 - 29 օգոստոսի, 2020
Եթե քաղաքական բանավեճում չկարողանանք հասնել ընդհանուր եզրի, չեմ բացառում, որ փողոցում կլինեն գործողություններ. Միքայել Նահապետյան |medialab.am|

Եթե քաղաքական բանավեճում չկարողանանք հասնել ընդհանուր եզրի, չեմ բացառում, որ փողոցում կլինեն գործողություններ. Միքայել Նահապետյան |medialab.am|

medialab.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ։ – Ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիան: Դա որքանո՞վ է խոսում Քաջարանի կոմբինատի կամ նախկին իշխանությունների ներգրավվածության մասին: Որքանո՞վ էր այն ուղղորդված: – Ցավոք, չեմ կարողանա այս հարցի վերաբերյալ գնահատական հնչեցնել, որովհետև տեղեկատվության պակաս ունեմ: Այսինքն՝ ինչ մեդիայով հպանցիկ տրվել է, դա եմ տեսել: Կարծում եմ՝ չպետք է շտապել և գնահատականներում կտրուկ լինել: Մի կողմից՝ ում դուռն օրենքը թակում է, ասում են՝ մենք քաղբանտարկյալ ենք, և դրա հակառակը կա, ով փողոց է դուրս գալիս, ասում են՝ հանցագործ է, դրա համար է փողոց դուրս եկել: Հիմա ես չեմ ուզում այդ երկու ծայրահեղություններից մեկի գիրկն ընկնել, առավել ևս, որ տեղեկատվությունը բավարար չեմ համարում գնահատականներ տալու համար:  – Ոստիկանների գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, և, ընդհանրապես, ինչպե՞ս իրեն պետք է պահի իշխանությունը: – Ոստիկանության գործողությունների առումով կարծես թե խոշտանգման առերևույթ հանցագործության մասին էր խոսվում: Դրան պետք է պատշաճ արձագանք լինի, պետք է բացառել խոշտանգման դրսևորումները Հայաստանում իրավական կարգն ապահովելու ընթացքում: Ոստիկանության գործողությունների մասով ևս, քանի որ համակողմանի տեղեկատվություն չունեմ այն մասին, թե ում հետ են գործ ունեցել, ինչ պայմաններում են գործ ունեցել, այս պահին չեմ կարող գնահատական տալ: Ընդհանուր առմամբ, այդ դեպքերը, որ տեղի են ունեցել, խորապես ծանոթ չեմ, հետևաբար չեմ շտապի գնահատականներ տալ:  – Քաջարանի համայնքապետն ասում է, որ դա քաղաքական հետապնդում է: Մյուս կողմից՝ իշխանությունը հայտարարում է, որ բդեշխությունը չի վերադառնալու Սյունիքի մարզ: Ձեր կարծիքով՝ համայնքի ղեկավարի նման հայտարարությունն ինչի՞ մասին է խոսում: – Ես նշեցի, որ Հայաստանում նման ֆենոմեն կա, որ ում դուռը օրենքը թակում է, ասում է՝ քաղաքական հետապնդում է: Մյուս կողմից՝ ով որևէ քաղաքական ակցիա է անում, ասում են՝ իր թալանածի, իր լափածի համար է պայքարում: Այդ երկու քարոզչական թեզերն էլ կան: Ե՛վ քաղաքական ուժն է քաղաքական մոտիվներով հայտարարություններ անում, և՛ նախկին համակարգի ներկայացուցիչների դեպքում հենց օրենքը դռները թակում է, ասում է՝ գիտե՞ք, թե ես ռեգիոնալ մասշտաբի քաղաքական գործիչ եմ, ինձ հետապնդում են: Դրա համար ինձ համար հիմա գնահատական տալը դժվար է, մանավանդ տեղեկատվության պակասի պայմաններում: Այնուամենայնիվ, եթե հարցը ձևակերպում ենք այսպես՝ գյուղապետներն այս կառավարության հե՞տ են, թե՞ ոչ, իմ ընկալումն այն է, որ գյուղապետները Հայաստանում եղել են, կան և դեռ ահագին ժամանակ շարունակելու են լինել առանձին կաստա, եթե մենք մտածողության, համակարգի փոփոխություններ չբերենք: Նրանք լինելու են կլանային հարաբերությունների բերումով ընտրված, իրենց նեղ կլանային շահերի շրջանակներում գործող մարդիկ: Բնականաբար, խոսքը բոլորի մասին չէ, բայց այն խնդիրը, որի մասին մենք ասում ենք, գյուղապետի պրոբլեմատիկ տեսակը այդպիսին է լինելու: Նա ընտրվելու է կլանային հարաբերությունների տրամաբանությամբ՝ իրենց թևը մեծ է, թե փոքր, լավությունը շատ է, թե քիչ: Եվ այդ տեսակը կառավարող ուժի հետ հարաբերվելու է այդ տրամաբանությամբ՝ դու մեզ կօգնես թե չես օգնի, մենք քո դեմ դուրս գանք թե չգանք, ընտրությունների ժամանակ դու մեր ծառայություններից կօգտվես թե չէ, կամ հետո դա կգնահատես թե չէ: Եթե մարդու գործողություններում այդպիսի մերկանտիլական, օգտապաշտական հաշվարկ կա, բնականաբար, այդ մարդը ցանկացած պահի ցանկացած հայտարարություն կանի: Պետք է՝ կեղծվող ընտրությունների մասին կասի արդար, ժողովրդավարական, վերջին մակարդակի ընտրություններ են, պետք է՝ կկանգնի օրենքի տառին համապատասխան պրոցեսի մասին կասի քաղաքական հետապնդում է: – Վերջին շրջանում ձեր քաղաքական թիմը կարծեք թե ավելի ռադիկալ է դառնում, հայտարարություններ եղան, որ կառավարությունն իր խոստումներից հրաժարվում է: Հնարավո՞ր է, որ այս հայտարարություններին բողոքի ակցիաներ, ցույցեր հաջորդեն:  – Եկեք ռադիկալ որակումը չտանք: Ռադիկալ են մարդիկ, որոնք առարկայական պահանջ չեն կարողանում ձևակերպել, բայց գնում են շատ կտրուկ գործողությունների: Մենք դեռ ոչ մի կտրուկ գործողության չենք գնացել և շատ հստակ կարողանում ենք պահանջ ձևակերպել: Հիմա՝ եթե մեր պահանջները, որ ձևավորվել և դեռ ձևավորվելու են, արդարացի են և բխում են հեղափոխության նպատակներից, մեր ժողովրդի իղձերից, չեն կատարվելու, ինչ-որ ձևով պետք է վերաբերմունք ցույց տալ դրանք չկատարող կառավարությանը: Այդ վերաբերմունքի գործիքակազմը շատ լայն է՝ սկսած նրանից, որ կշարունակենք այսպես հարցազրույցներ տալ, վերջացրած նրանով, որ ես բնավ չեմ բացառում և շատ հավանական եմ համարում, որ եթե քաղաքական, ժողովրդավարական բանավեճում մենք չկարողանանք հասնել այնպիսի ընդհանուր եզրի, որը խնդիրների լուծում կենթադրի, այո՛, ես չեմ բացառում, որ փողոցում կլինեն գործողություններ: Առավել ևս դա մի բան է, որը մինչև 2018-ի ապրիլյան իրադարձությունները միակ հարազատ տեղն է եղել հարցեր լուծելու: Միայն հեղափոխությունն է պատճառը, որ մենք հարցերն այդպես չէինք լուծում՝ հույս ունենալով, թե ժողովրդավարական միջավայրում հնարավոր է բանավեճում հարց լուծել: Եթե պարզվի, որ դա կտրականապես անհնար է, իսկ ես գնալով համոզվում եմ դրանում, որովհետև բոլոր քննարկումները ոչ առարկայական են դառնում, բոլոր առարկայական քննադատություններն անտեսվում են, և ցեխ շպրտելու միջավայր է ձևավորվում, եթե պարզվի, որ դա է Հայաստանում հարցեր քննարկելու, կառավարող ուժի հետ հարաբերվելու միջավայրը, բնականաբար, այդ միջավայրում խոսելով ոչ մի հարց չի լուծվելու, իսկ այդ հարցերը չեն կարող սպասել, որովհետև դրանք կյանքի տարիներին են վերաբերում: Ամեն օր, երբ մենք չենք ունենում արդար դատական համակարգ, մի հոգի ավել է բանտում հայտնվում, որի մեղքն անառարկելիորեն ապացուցված չէ: Ամեն օր, երբ մենք չենք ունենում լեգիտիմ Սահմանադրություն, կառավարող ուժը հնարավորություն է ստանում տարբեր բաներ իրականացնել, ամեն օր, երբ մենք չենք ունենում կուսակցական բարեփոխված համակարգ, օլիգարխիկ, կլանային կուսակցությունները կարողանում են իրենց շահերի համար հարցեր լուծել՝ ի վնաս ՀՀ քաղաքացիների շահերի: Շարունակությունը՝ medialab.am-ում
17:20 - 27 մայիսի, 2020