Մայք Պոմպեո

Մայք Ռիչարդ Պոմպեոն ամերիկացի քաղաքական գործիչ եւ փաստաբան է, ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին։ 2018-ի ապրիլից ծառայում է որպես Միացյալ Նահանգների 70-րդ պետքարտուղար: Նա ԱՄՆ բանակի նախկին սպա է։ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն էր 2017-ի հունվարից մինչեւ 2018-ի ապրիլ:

Պոմպեոն Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ էր 2011 թվականից մինչեւ 2017 թվականը՝ ներկայացնելով Կանզասի 4-րդ կոնգրեսական շրջանը: Եղել է Կանզասի ներկայացուցիչ հանրապետական ազգային կոմիտեում։ 

Նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է Պոմպեոյին պետքարտուղարի պաշտոնում 2018-ի մարտին, իսկ Սենատի կողմից հաստատվել է 2018-ի ապրիլի 26-ին ՝ 57–42 քվեարկությամբ։

Իրանը պատժամիջոցներ է սահմանել Դոնալդ Թրամփի և Մայք Պոմպեոյի նկատմամբ |hetq.am|

Իրանը պատժամիջոցներ է սահմանել Դոնալդ Թրամփի և Մայք Պոմպեոյի նկատմամբ |hetq.am|

hetq.am: Թեհրանը ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկացի մյուս պաշտոնյաներին ներառել է պատժամիջոցների ցուցակում։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ սև ցուցակում հայտնվել են պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսպերը, պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, ԿՀՎ ղեկավար Ջինա Հասփելը և ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Իրանի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ դեսպանորդ Բրայան Հուքը և գործող հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը։ Իրանական արտաքին գերատեսչությունը Թրամփին և ամերիկյան մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել է մարդու իրավունքների խախտման, ահաբեկչությանն աջակցելու, տարածաշրջանում և աշխարհում անվտանգության սպառնալիքների ստեղծման, ինչպես նաև Իրանի ու նրա քաղաքացիների դեմ հակամարդկային և ահաբեկչական գործողությունների մեջ։
23:03 - 19 հունվարի, 2021
«Ինձ անընդհատ հարցնում են՝ ով է մեր թշնամի. Ռուսաստանն, անկասկած, նրանց ցանկում է». Պոմպեո |tert.am|

«Ինձ անընդհատ հարցնում են՝ ով է մեր թշնամի. Ռուսաստանն, անկասկած, նրանց ցանկում է». Պոմպեո |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստովանել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների թշնամիներից մեկն է: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ամերիկացի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել է ուրբաթ երեկոյան ԱՄՆ պետդեպարտամենտը:Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչ տեսակետ ունի Պոմպեոն այն մասին, որ հանրապետական որոշ պաշտոնյաներ Ռուսաստանին չեն ընկալում որպես թշնամի, չնայած Մոսկվային վերագրվող ամերիկյան ընտրական գործընթացին միջամտելու փորձերին, պետքարտուղարն ասել է. «Մարկ, ինձ անընդհատ հարցնում են, թե ով է մեր թշնամին, և պատասխանն այն է, որ շատերը ցանկանում են խարխլել մեր կենսակերպը, մեր հանրապետական և հիմնական ժողովրդավարական սկզբունքները: Ռուսաստանն, անկասկած, այս ցուցակում է», - ասել է նա:Միևնույն ժամանակ, Պոմպեոն «միանգամայն իրական» է անվանել լրագրողի այն պնդումը, թե Ռուսաստանը նպատակ ունի բևեռել «խոշոր միջուկային հրթիռները ԱՄՆ-ի ուղղությամբ»:Նա նաև ուշադրություն է հրավիրել ամերիկյան լրատվամիջոցների՝ Ռուսաստանին վերագրվող «կիբեր տարածքում ակտիվության» վերաբերյալ հրապարակումների վրա:«Մենք շատ երկար ժամանակ դիտել ենք, թե ինչպես են նրանք ասիմետրիկ միջոցներ օգտագործում այնպիսի դիրքորոշում ձեռք բերելու համար, որում կարող են վնասել Միացյալ Նահանգներին»,-նկատել է Պետդեպարտամենտի ղեկավարը։
12:43 - 19 դեկտեմբերի, 2020
Փոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակաթուրքական պատժամիջոցները ՌԴ-ին կխանգարեն եկամուտներ ստանալ |armenpress.am|

Փոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակաթուրքական պատժամիջոցները ՌԴ-ին կխանգարեն եկամուտներ ստանալ |armenpress.am|

armenpress.am: Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ սահմանել Է ռուսաստանյան C-400 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) ձեռք բերելու համար, ուղղված են այն բանին, որպեսզի Ռուսաստանին զրկեն եկամուտներ ստանալու հնարավորությունից, ինչպես նաեւ նրա ազդեցության ընդլայնմանը: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի պետքարուղար Մայք Փոմպեոն: «Պետքարտուղարն ընդգծել Է, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի կողմից զգալի եկամուտներ ստանալուն եւ ազդեցության ընդլայնմանը խոչընդոտելն Է, եւ դրանք ուղղված չեն Թուրքիայի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ցանկացած այլ դաշնակցի կամ գործընկերոջ ռազմական ներուժի կամ մարտունակության թուլացմանը»,-ասվում Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ Փոմպեոյի զրույցի ամփոփման շուրջ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Պետքարտուղարը կոչ Է արել Թուրքիային՝ «C-400-ի խնդիրը լուծել պաշտպանական սեկտորում համագործակցության բազմամյա պատմությանը համապատասխան եւ ստանձնել զենքի գնման՝ ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ համատեղելի պարտավորությունները», նշվում Է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել Է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար պատժամիջոցների մասին: Ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Անկարան դատարարտում Է այդ պատժամիջոցները եւ սպառնում պատասխան միջոցներ ձեռնարկել: ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400 ԶՀՀ ձեռք բերելու կապակցությամբ, քանի որ կարծում են, որ Ռուսաստանը կարող Է այդ համակարգերն օգտագործել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մասին տեղեկատվություն ստանալու համար: Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք Է C-400 ԶՀՀ-երը վերադարձնի Ռուսաստանին, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից Patriot հրթիռային համալիրներ ստանալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:08 - 18 դեկտեմբերի, 2020
Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է |tert.am|

Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է |tert.am|

tert.am: Ռուսական ու չինական կազմակերպությունների դեմ օրերս Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները կապված են Իրանի հրթիռային ծրագրի շրջանակներում իրականացված մատակարարումների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Չինաստանում Chengdu Best New Materials-ի և Zibo Elim Trade-ի, ինչպես նաև Nilco Group-ի դեմ, որը հայտնի է նաև որպես Nil Fam Khazar ու Santers Holding, իսկ Ռուսաստանում՝ «Էլեկոն» ԲԲԸ-ի նկատմամբ Իրանի հրթիռային ծրագրին «զգայուն» տեխնոլոգիաների ու ապրանքների փոխանցման համար։ Այս միջոցների ձեռնարկումը Իրանի կործանարար գործունեությանը մեր արձագանքի մասն է կազմում», - նշված է Պոմպեոյի գրավոր հայտարարության մեջ։Նա նաև հավելել է, որ երկու տարի ժամկետով սահմանված նոր պատժամիջոցները ներառում են նաև ԱՄՆ-ից պետական գնումներ անելու ու Վաշինգտոնի կողմից պետական աջակցություն ստանալու հնարավորությունների և արտահանման սահմանափակումներ։Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել Իրանի հրթիռային ծրագրին խոչընդոտելու ուղղությամբ և դրա համար պատժամիջոցներ է կիրառելու։Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Իրանի և Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսը Բեյրութի համալսարանի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի չորս իրավաբանական անձի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, աջակցում էին Իրանին զարգացնել իր հրթիռային ծրագիրը։
12:12 - 28 նոյեմբերի, 2020
Փոմփեոն դարձավ առաջին պետքարտուղարը, ով այցելեց միջազգայնորեն չճանաչված Իսրայելի սահմաններ |azatutyun.am|

Փոմփեոն դարձավ առաջին պետքարտուղարը, ով այցելեց միջազգայնորեն չճանաչված Իսրայելի սահմաններ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հինգշաբթի օրը այցելել է Հորդանանի արևմտյան ափի իսրայելական բնակավայրեր։ Այսպիսով Փոմփեոն դարձավ ԱՄՆ առաջին պետքարտուղարը, ով այցելում է միջազգայնորեն չճանաչված Իսրայելի սահմաններ․ այդ տարածքները պաղեստինցիները իրենցն են համարում։ Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի այցը ուղեկցվել է պաղեստինցիների բողոքի ակցիաներով: Ինքնավարության ներկայացուցիչը այցը որակել է «վտանգավոր նախադեպ»։ Ակնկալվում է, որ Փոմփեոն կայցելի նաև Գոլանի բարձունքներ, որն Իսրայելի կողմից օկուպացվել է1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո, և մինչ օրս միջազգային հանրությունը այդ տարածքները չի ճանաչում որպես իսրայելական: Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց սիրիական այդ տարածքները ճանաչել որպես Իսրայելի տարածքի մաս։
18:15 - 19 նոյեմբերի, 2020
Պոմպեոն հանդիպել է Վրաստանի վարչապետին |aliq.ge|

Պոմպեոն հանդիպել է Վրաստանի վարչապետին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի կառավարության շենքում: Վրաստանի կառավարության մամլո ծառայության տեղեկության համաձայն՝ Վրաստանի վարչապետն ընդգծել է ԱՄՆ- Վրաստանի ռազմավարական հարաբերություններն ու շնորհակալություն հայտնել պետքարտուղարին պանդեմիայի պայմաններում Վրաստան այցելելու համար: Այս համատեքստում վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի` կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ աջակցության համար, ինչպես նաև ընդգծել, որ Լուգարի լաբորատորիայի տեսքով համագործակցությունն անկյունաքարային է քովիդ19-ի դեմ պայքարում: Գախարիան նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցություն հայտնելու համար: «Ուզում եմ վստահեցնել, որ իսկապես զգում ենք` մեր համագործակցության ու տարածաշրջանում ԱՄՆ ուժեղացված ներկայացվածության պահն է եկել»,- նշել է Գախարիան: Իր հերթին Պոմպեոն ընդգծել է, որ ողջ աշխարհը` այդ թվում Վրաստանը գտնվում են Չինաստանից տարածված վիրուսի մարտահրավերի առջև: Այն միասին կհաղթահարենք, հոգ կտանենք տնտեսության ու մեր ժողովրդի մասին: Արդեն 30 տարի է՝ հրաշալի բարեկամներ ենք: Ամեն ինչ կանենք ձեր երկրի ժողովրդավարացման գործընթացն աջակցելու, ինստիտուտների հզորացման համար»,-  հայտարարել է Պոմպեոն: Կողմերն անդրադարձել են նաև Վրաստանում ու տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության միջավայրին ու տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հաստատման նպատակով Վրաստանի ու ԱՄՆ համագործակցությանը:
14:06 - 18 նոյեմբերի, 2020
Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարի այցին զուգահեռ ընդդիմությունը ցույց է անցկացնում |aliq.ge|

Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարի այցին զուգահեռ ընդդիմությունը ցույց է անցկացնում |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Վրաստան այցին զուգահեռ ընդդիմությունը լուռ ցույց է անցկացնում: Ցուցարարները հավաքվել են Ռուսթավելիի մետրոյի հարակից տարածքում, որտեղից շարժվելու են դեպի Ֆիլհարմոնիկ դահլիճի տարածք: Այստեղ նրանց կմիանան «Լելո» կուսակցության անդամներն ու աջակիցները: Այնուհետև երթով կտեղափոխվեն դեպի խորհրդարանի տարածք: Ցույցի կազմակերպիչներից «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան նշել է, որ ցույցի հիմնական նպատակն է ցույց տալ Պոմպեոյին, որ Վրաստանում ընտրությունները կեղծվել են: «Այսպիսով կգրավենք ԱՄՆ պետքարտուղարի աշխատակազմի ու միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը»,- հայտարարել է Ուգուլավան ու կոչ արել բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ ընտրությունները կեզծվել են, դուրս գալ փողոց:
11:28 - 18 նոյեմբերի, 2020
ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը. Մայքլ Պոմպեո |armenpress.am|

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը. Մայքլ Պոմպեո |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս մասին մամուլի համար հայտարարությամբ նշել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։ «Վերջին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները կոչ էր անում դադարեցնել բռնությունները և դատապարտել ռազմական սրացումը, որը հանգեցրեց զգալի զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Մենք մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին և կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել միջազգային իրավունքով, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Վերջին մարտերի ավարտը միայն առաջին քայլն է՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս արագ համագործակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հետ` հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևակսն և կայուն քաղաքական լուծմանը` հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների մասին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Միացյալ Նահանգները շարունակում է ամբողջությամբ ներգրավվել այդ ջանքերում: Մեր դիվանագիտական ներգրավմանը զուգահեռ, Միացյալ Նահանգները տրամադրում է 5 մլն դոլար մարդասիրական օգնություն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների, այլ գործընկերների՝ վերջին մարտերից տուժած մարդկանց օգնելու գործողություններին աջակցելու համար: Այս ֆինանսավորմամբ ԱՄՆ 2019 ֆինանսական տարվանից ի վեր Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր գումարը հասնում է ավելի քան 10 մլն դոլարի, որը ներառում է գրեթե 3,9 մլն ԱՄՆ դոլար` COVID-19- համավարակին արձագանքելու համար` օգնելով խոցելի միգրանտներին, տեղահանվածներին և նրանց ընդունող համայնքներին: Պետական դեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրված նոր օգնությունը կօժանդակի հակամարտությունների արդյունքում տուժած անձանց սնունդ, բուժօգնություն, կացարան և այլ շտապ օգնություն տրամադրելու տեղական ջանքերին: ԱՄՆ կառավարության մարդասիրական փորձագետները շարունակում են գնահատել այս ճգնաժամի ազդեցությունը: Մենք ընդունում ենք միջազգային համայնքում մեր գործընկերների ներդրումը և կոչ ենք անում այլ կառավարություններին միանալ այս ջանքերին նոր և աճող աջակցությամբ»:
22:27 - 17 նոյեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտւղար Մայք Պոմպեոն ժամանել է Վրաստան |shantnews.am|

ԱՄՆ պետքարտւղար Մայք Պոմպեոն ժամանել է Վրաստան |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայից ժամանեց Վրաստան: Նա Վրաստան է ժամանել տեղակալի և տիկնոջ հետ: Օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարին դիմավորեցին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը: Այցի շրջանակներում Մայք Պոմպեոն հանդիպումներ կունենա նոյեմբերի 18-ին: Նախատեսված են պետքարտուղարի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Մայք Պոմպեոն Թբիլիսիում հանդիպում կունենա նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպում նախատեսված չէ: Վրաստանում ԱՄՆ դեսպանը սխալ է համարել այն հանգամանքը, որ երկիր ժամանած ԱՄՆ բարձր պաշտոնյայի օրակարգում ընդդիմության հետ հանդիպում նախատեսված չէ, այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկվում են: Պոմպեյի կողմից նախատեսված չի նաև որևէ հայտարարություն: Տասը երկրներ շրջայցի ամփոփիչ հայտարարությունը ԱՄՆ պետպաշտոնյան կանի  հայրենիքում: Վաղը Մայք Պոմպեոն Վրաստանից կմեկնի Իսրայել:
21:16 - 17 նոյեմբերի, 2020
Մայք Պոմպեոն Թուրքիայում չի հանդիպի Էրդողանի հետ |factor.am|

Մայք Պոմպեոն Թուրքիայում չի հանդիպի Էրդողանի հետ |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի կարող հանդիպել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ այդ երկիր պաշտոնական այցի շրջանակում՝ Թուրքիայի առաջնորդի աշխատանքային գրաֆիկի փոփոխության պատճառով։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյանները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ամերիկացի դիվանագետներին խնդրել են մեկնաբանել Էրդողանի ու Պոմպեոյի հանդիպման հնարավորությունը։ «Մենք բոլորս՝ պետքարտուղարը, թուրք պաշտոնատար անձինք, ԱԳ նախարար Չավուշօղլուն և նախագահ Էրդողանը, կցանկանայինք, որպեսզի հանդիպման մասին պայմանավորվածություններն իրականացվեն։ Վերջնական արդյունքում դա տեղի չունեցավ, քանի որ նախագահ Էրդողանի աշխատանքային գրաֆիկը փոխվել է, և այն դադարել է համապատասխանել չափանիչներին, որոնք մենք ի սկզբանե մշակել էինք պետքարտուղարի այցի համար»,- պարզաբանել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։ Ավելի վաղ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել էին, որ Պոմպեոն նոյեմբերի 13-23-ը 7 երկրներ շրջագայության ընթացքում կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար ու Սաուդյան Արաբիա։ Հավելենք, որ Ստամբուլում Պոմպեոն հանդիպելու է հույն ուղղափառ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Բարդուղիմեոս I-ի հետ։ Պոմպեոն չի նախատեսում այցելել Անկարա։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, Մայք Պոմպեոյի ծրագրած հանդիպումներն անվանել է «չափազանց անհարգալից» միջամտություն։ 
12:08 - 17 նոյեմբերի, 2020
ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանների վերաբերյալ
 |azatutyun.am|

ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանների վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանների, ինչպես նաև այդ համաձայնության մեջ Թուրքիայի դերի վերաբերյալ: Այս մասին երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները: Փարիզում պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի բանակցությունների թեմաների վերաբերյալ հարցին ամերիկացի դիվանագետներն արձագանքել են. - «Նրանք շատ են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես երկու [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահողներ, նրանք [Ֆրանսիան] կիսում են նույն կարծիքը, ինչ մենք՝ մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի [խաղաղ] գործընթացում համանախագահների դերին»: Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «ճանաչել են Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք հանգեցրել են զինադադարի, որը, փաստորեն, տևում է մոտ մեկ շաբաթ, բայց նաև խոստովանել են, որ դեռ շատ հարցեր կան, որոնք Ռուսաստանից հստակություն են պահանջում այս համաձայնագրի պարամետրերի վերաբերյալ՝ ներառյալ Թուրքիայի դերի և այլն, [իրավիճակի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ] ստանալու համար»:
10:43 - 17 նոյեմբերի, 2020