Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Կիշիդա Ֆումիոյին՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Անցյալ տարի նշեցինք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա: Հարավային Կովկասում և աշխարհում առկա բազում մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել Ճապոնիայի հետ գործընկերությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Այս կապակցությամբ վերահաստատում եմ Ձեզ ուղղված Հայաստան այցելելու հրավերս՝ երկկողմ միջպետական հարաբերություններն ամրապնդելուն առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և ամենայն բարիք»:
12:05 - 23 փետրվարի, 2023
Տոկիոն և Պեկինը չորսամյա ընդմիջումից հետո վերսկսել են անվտանգության շուրջ երկխոսությունը
 |armenpress.am|

Տոկիոն և Պեկինը չորսամյա ընդմիջումից հետո վերսկսել են անվտանգության շուրջ երկխոսությունը |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյում այսօր անվտանգության շուրջ խորհրդակցություններ են սկսվել Ճապոնիայի և Չինաստանի արտաքին գործերի փոխնախարարների և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մակարդակով: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը: «Տոկիոյում ընթացող հանդիպման ժամանակ երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների պաշտոնյաներն, ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն շարունակել համատեղ աշխատանքը կառուցողական և կայուն երկկողմ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ», - գրում է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության աղբյուրների։ Ներկայիս երկխոսությունը տեղի է ունենում չորսամյա ընդմիջումից հետո, նախորդը կայացել Է 2019 թ.-ին Պեկինում։ Կողմերը խորհրդակցությունների ընթացքում ցույց կտան «փոխադարձ վստահությունը պահպանելու և ամրապնդելու ձգտումը» չինական օդապարիկների հետ կապված միջադեպի ֆոնին: Գործակալությունը նշում է, որ անցյալ շաբաթ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր, որ երկրի օդային տարածքում 2019-2021 թթ. ընթացքում առնվազն 3 չբացահայտված թռչող օբյեկտ է հայտնաբերվել, որոնք համարվում են չինական լրտեսական օդապարիկներ։ Չինաստանը հերքել է դա և մեղադրել Ճապոնիային՝ Պեկինին վատաբանելու նպատակով պատմություններ հորինելու մեջե: Kyodo-ն հիշեցնում է նաև, որ երկու երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են Սենկակու կղզիների (չինական անվանումը՝ Դյաոյու) շուրջ, որոնց տարածքային պատկանելությունը կողմերը վիճարկում են։ Բացի դրանից, Ճապոնիան, լինելով ԱՄՆ սերտ դաշնակիցը, դեկտեմբերին թարմացրել էր իր երեք հիմնական պաշտպանական փաստաթղթերը, որոնցում նաև ընդգծվում է, Թայվանի նեղուցում խաղաղության և կայունությանե կարևորությունը: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Ճապոնիան այժմ իրավունք ունի հարվածներ հասցնել թշնամու տարածքին արտակարգ իրավիճակների դեպքում, ինչպես նաև պետք է կրկնապատկի իր պաշտպանական ծախսերը, ինչն առաջացրել է Չինաստանի դժգոհությունը:
11:30 - 22 փետրվարի, 2023
Հս. Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել․ Կիմ Չեն Ընի քույրը մեկնաբանել է
 |tert.am|

Հս. Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել․ Կիմ Չեն Ընի քույրը մեկնաբանել է |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել, որոնք ընկել են ջրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությանը։ «Բալիստիկ հրթիռը, ենթադրաբար, արդեն ընկել է: Նավերին ու ինքնաթիռներին խնդրում ենք հետևել տեղեկատվությանը և բեկորների ընկնելու դեպքում զեկուցել ծովային անվտանգության ծառայությանը՝ առանց դրանց մոտենալու»,- հայտնել են ծովային անվտանգության ծառայությունից։ Այս հաղորդագրությունից որոշ ժամանակ անց Ճապոնիան հայտնել է ԿԺԴՀ-ի տարածքից երկրորդ ու երրորդ հրթիռների արձակման մասին։ Ծովային անվտանգության ծառայության տվյալներով՝ դրանք ևս արդեն ընկել են։ Ավելի ուշ Հյուսիսային Կորեայի առաջնոր Կիմ Չեն Ընի քույրը՝ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը մեկնաբանել է նման քայլը՝ հայտարարելով, որ Հյուսիսային Կորեայի կողմից Խաղաղ օվկիանոսը որպես ուսումնական դաշտ օգտագործելու հաճախականությունը կախված է ԱՄՆ-ի զինված ուժերի գործողություններից։ Շարունակությունը՝ tert.am-ում
10:19 - 20 փետրվարի, 2023
Հայաստանում Ճապոնիայի դեսպանը խոստանում է անել առավելագույնը՝ խորացնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում
 |armenpress.am|

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը խոստանում է անել առավելագույնը՝ խորացնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Հայաստանի և Ճապոնիայի հարաբերությունների հետագա զարգացման կարևորագույն խնդիրներն է համարում տնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի զարգացումը։ Այս մասին Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայտարարեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան առիթով հրավիրված ընդունելությանը, որին մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Դեսպանը նախ շնորհավորեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան 63-րդ տարեդարձը՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է հարգարժան հյուրերի մասնակցությամբ երեք տարվա ընթացքում առաջին անգամ կազմակերպել ընդունելություն նվիրված Նորին մեծության կայսրին։ Ֆուկուշիմա Մասանորին շատ նշանակալից է համարում 2022 թվականը Ճապոնիա-Հայաստան հարաբերությունների համար, քանի որ սեպտեմբերի 7-ին երկու երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ «Այս ընթացքում մեր երկու երկրները շարունակաբար զարգացրել են երկկողմ հարաբերությունները՝ բոլոր կողմերի ջանքերի և համագործակցության շնորհիվ։ 30-ամյակի կապակցությամբ երկու կառավարությունները տարբեր միջոցառումներ էին անցկացնում Ճապոնիայում և Հայաստանում։ Ճապոնիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո անցկացվել են մի շարք մշակութային միջոցառումներ»,- ասաց դեսպանը։ Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ 2023 թվականի փետրվարին և մարտին Ճապոնիայի դեսպանությունը Հայաստանի չորս քաղաքներում անցկացնելու է ճապոնական ֆիլմերի փառատոն, ինչպես նաև դեսպանությունը հայկական կազմակերպությունների հետ համագործակցությամբ մարտին հրավիրելու է ճապոնացի երաժիշտի, որը երաժշտասերներին կներկայացնի ճապոնական ավանդական երաժշտական գործիքը՝ կոտոն։ «1991 թվականից սկսած՝ Ճապոնիան, ձգտելով նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական առաջընթացին տարբեր ոլորտներում, տրամադրել է մոտ 430 միլիոն դոլարի օժանդակություն՝ դրամաշնորհային աջակցության, տեխնիկական օժանդակության և վարկային օգնության ծրագրերի միջոցով։ Օրինակ՝անցյալ տարվա նոյեմբերին Ճապոնիայի կառավարությունը Առողջապահության նախարարությանը տրամադրեց 39 շտապօգնության մեքենա։ Ինչ վերաբերվում է մեր երկրների միջև մարդկային փոխանակումներին, ապա ես կցանկանայի նշել, որ ճապոնացի աշխարհահռչակ բժիշկ, վիրաբույժ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի ներդրման մասին, որն ամեն տարի բազմաթիվ բարդ վիրահատություններ է կատարում հայ երեխաների համար։ Համոզված եմ, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կարևորագույն խնդիրներն են՝ տնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի զարգացումը։ Որպես Հայաստանում Ճապոնիայի դեսպան՝ անելու եմ առավելագույնը վերը նշված նպատակներին հասնելու համար»,- եզրափակեց դեսպանը։ Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան օրն ամեն տարի Ճապոնիայում նշվում է փետրվարի 23-ին, որը երկրի համար համարվում է ազգային տոն։ Ճապոնացիները այդ օրը իրենց երախտագիտությունն ու բարեմաղթանքներն են հայտնում Նորին մեծության կայսրին: Տոնակատարությունները ներառում են շքերթներ, մշակութային ներկայացումներ և ավանդական արարողություններ, իսկ Տոկիոյի կայսերական պալատը բաց է հանրության համար:
12:14 - 17 փետրվարի, 2023
Ճապոնիան կարևորում է Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով տեղաշարժի ազատության ապահովումը. Ֆուկուշիմա Մասանորին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը

Ճապոնիան կարևորում է Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով տեղաշարժի ազատության ապահովումը. Ֆուկուշիմա Մասանորին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ «Շատ լավ նախադրյալներ են ստեղծված մեր երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Ճապոնիայի կառավարությունը ՀՀ մարզերում մի շարք պետական կազմակերպությունների  հետ դրամաշնորհային աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, ինչը  շատ գնահատելի է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Ճապոնիայի ներդրումային մասնակցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:  ԿԳՄՍ նախարարը կարևորել է, մասնավորապես «Grant Assistance for Grassroots Human Security Projects» դրամաշնորհային նախագիծը, որի շրջանակում Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է 80-ից ավելի նախագծեր։ «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում վերջին տարիների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ստորագրվել են դրամաշնորհային 6 պայմանագրեր: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանն իրենց համար կարևոր գործընկեր է: Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղություններով առկա է սերտ համագործակցության շատ ավելի մեծ ներուժ: Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ի դեմս Գիտության կոմիտեի՝ փոխգործակցել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև Գիտության զարգացման ճապոնական միության հետ՝ համագործակցային ծրագրեր իրականացնելու նպատակով: Կողմերը կարևորել են նաև մշակութային համագործակցության հեռանկարները, մասնավորապես համատեղ ցուցադրություններ, համերգներ իրականացնելու հնարավորությունը: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հայտնել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ առաջիկայում մի շարք մշակութային միջոցառումներ են նախատեսված: Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման համար: Նախարարն ընդգծել է, որ հումանիտար ճգնաժամի հետևանքով խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ. «Նրանք արդեն 60 օրից ավելի է՝ գտնվում են շրջափակման մեջ, զրկված են հիմնարար մի շարք իրավունքներից: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում և թե՛ կրթական մյուս հաստատություններում գրեթե չեն իրականացվում ուսումնական գործընթացները, որն անթույլատրելի իրավիճակ է: Այս ժամանակներում, երբ մենք խոսում ենք տեխնոլոգիական առաջընթացներից, գիտության զարգացումից, մեր կողքին միաժամանակ տեղի է ունենում հումանիտար ճգնաժամ, և հենց սա պետք է բոլորիս մտահոգի: Կարծում եմ՝ միջազգային հասցեական արձագանքը կնպաստի իրավիճակի կարգավորմանը»: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Ճապոնիայի կառավարության անունից իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշել, որ իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին և կարևորում են Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով տեղաշարժի ազատության ու անվտանգության ապահովումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
16:36 - 15 փետրվարի, 2023
Ֆինանսների նախարարը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության հետագա ուղղությունները

Ֆինանսների նախարարը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության հետագա ուղղությունները

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ:   Նախարար Հովհանիսյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ Հայաստանը մի շարք երկրների ֆինանսների նախարարությունների հետ երկկողմ ձևաչափով փորձի փոխանակման համագործակցության ծրագրեր ունի և ընդգծել, որ բավականին օգտակար կլինի նման համագործակցության հնարավորության դիտարկումը նաև ճապոնական կողմի հետ: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։  
18:36 - 08 փետրվարի, 2023
Հայաստանի ֆինանսների նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի ֆինանսների նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 8-ին հանդիպել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ: Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհանիսյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ Հայաստանը մի շարք երկրների ֆինանսների նախարարությունների հետ երկկողմ ձևաչափով փորձի փոխանակման համագործակցության ծրագրեր ունի և ընդգծել, որ բավականին օգտակար կլինի նման համագործակցության հնարավորության դիտարկումը նաև ճապոնական կողմի հետ: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
17:49 - 08 փետրվարի, 2023
Ճապոնիան ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետ |tert.am|

Ճապոնիան ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետ |tert.am|

tert.am: Ճապոնիան, չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակին, ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ ցավալի իրողություն է համարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 77 տարի անց դրա բացակայությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան «Հյուսիսային տարածքների վերադարձի ազգային հանրահավաքում»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Չափազանց ցավալի է, որ պատերազմի ավարտից 77 տարի անց հյուսիսային տարածքների հարցը մնում է չլուծված, իսկ Ճապոնիայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվել։ Ներկայումս ռուս-ճապոնականն հարաբերությունները ծանր վիճակում են՝ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի պատճառով։ Սակայն Ճապոնիայի կառավարությունը վճռական է տարածքային խնդիրը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու հարցում»,- ասել է նա։
10:47 - 07 փետրվարի, 2023
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսարույց է ունեցել  Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսարույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են, և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանը, ինչպես նաև՝ միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար մուտքի ապահովմանը Լեռնային Ղարաբաղ: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապատշատական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը: Քննարկվել են նաև հայ-ճապոնական երկկողմ, ինչպես նաև` բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը:
17:52 - 31 հունվարի, 2023
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կվերանորոգվի Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզը

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կվերանորոգվի Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզը

ԿԳՄՍՆ-ում այսօր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը ստորագրել են «Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգման նախագծի» դրամաշնորհային պայմանագիրը: Նախագծի նպատակն է ոչ միայն վերանորոգել մանկապարտեզի շենքը, այլև տեղադրել ջեռուցման համակարգ՝ անվտանգ նախադպրոցական կրթության կազմակերպման համար, որի արդյունքում տարեկան մոտ 190 երեխա կօգտվի ծրագրից: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի կրթության ոլորտին ցուցաբերած շարունակական աջակցության համար, նշել է, որ բարելավված միջավայրը կնպաստի նախադպրոցական կրթության արդյունավետ կազմակերպմանը: «Անցյալ տարի ընդունված «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում» մեծ տեղ է հատկացված նախադպրոցական կրթության ընդլայնմանը և զարգացմանը: Մեր նպատակն է մինչև 2030 թվականը ունենալ նախադպրոցական համակարգի ամբողջական ծածկույթ, որի արդյունքում բոլոր երեխաները մինչև դպրոց հաճախելն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական կրթական ծրագրերում: Պետական այս մոտեցումը ոչ միայն սոցիալական բաղադրիչ ունի, այլև կարևոր է այն առումով, որ երեխաների ընդգրկվածության մեծացումն էականորեն կնպաստի կրթական արդյունքների և ընդհանուր ուսումնառության բարելավման վրա: Այս առումով մենք կարևորում ենք, որ միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ իրականացվող նախագծերն ամբողջությամբ համահունչ լինեն ՀՀ-ի կողմից իրականացվող կրթական, երիտասարդական, մշակութային քաղաքականության շրջագծին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հայ-ճապոնական հարաբերություններն ընդգրկուն են և դրսևորվում են նաև մշակութային, գիտակրթական, հումանիտար և այլ ոլորտների երկխոսությամբ: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ներկաներին ողջունել է հայերեն` ի նշան հայ-ճապոնական բարեկամության: Դեսպանն ընդգծել է, որ դրամաշնորհային պայմանագրի ստորագրմամբ Արմավիրի երեխաների համար կստեղծվեն բարենպաստ և ապահով պայմաններ, որոնք կնպաստեն կրթական գործընթացի բարելավմանը: «Ճապոնիայի կառավարությունը կարևորում է կրթության դերը և վստահ է, որ նոր սերունդն ունի մեծ ներուժ, և այս պարագայում նրանց համար պետք է ստեղծել լավագույն պայմաններ: Նաև ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել այս ծրագրում ընդգրկված բոլոր կողմերին և մաղթել հաջողություն ծրագրի իրականացման գործում»,- ասել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը: «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարության և ԿԳՄՍ նախարարությանը աջակցության ծրագրերի համար` նշելով, որ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և Ճապոնիայի կառավարությունը համագործակցում են դեռևս 2010 թ.-ից: Համագործակցության արդյունքում արդեն վերանորոգվել է Արմավիր մարզի Արմավիր գյուղական համայնքի երաժշտական դպրոցը, իսկ դրամաշնորհային նոր ծրագրի շնորհիվ Արմավիր քաղաքի երեխաները կունենան ևս մեկ վերանորոգված մանկապարտեզ: Նշենք, որ դրամաշնորհային նախագիծն իրականացվում է «Մարդկային անվտանգության Grassroots» ծրագրի շրջանակում։
16:39 - 25 հունվարի, 2023
Ուկրաինական հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թուլությունը. Ճապոնիայի վարչապետ
 |tert.am|

Ուկրաինական հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թուլությունը. Ճապոնիայի վարչապետ |tert.am|

tert.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի թուլությունն իր ներկա վիճակում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները, քանի որ, նրա կարծիքով, կազմակերպությունը չի կարողացել դիմակայել մարտահրավերներին։Այս կարծիքը Կիսիդան հայտնել է խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։««Բացահայտվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները՝ ի պատասխան օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային խաղաղության կարգի մարտահրավերին (նկատի ունի ՌԴ հատուկ ռազմական գործողությունը)։ Միջազգային խաղաղության կարգի թուլացումն ակնհայտ է դարձել. որոշ երկրներ օգտագործում են այս հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության հետ իրենց կապերն ամրապնդելու, էներգետիկ և այլ ոլորտներում գործնական օգուտներ քաղելու, ինչպես նաև միջուկային հրթիռների զարգացմանը նպաստելու համար», - ասել է Քիսիդան:Շարունակությունը՝ tert.am-ում
10:11 - 23 հունվարի, 2023
Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի  Ֆուկուշիման հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը: Այս մասին հայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից: «Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասել է դեսպանը: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
17:12 - 10 հունվարի, 2023
Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը մեղսունակ է ճանաչվել
 |tert.am|

Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը մեղսունակ է ճանաչվել |tert.am|

tert.am: Ճապոնացի Տեցույա Յամագամին, որը գնդակահարել էր նախկին վարչապետ Սինձո Աբեին, հարկադիր հոգեբուժական փորձաքննությունից հետո մեղսունակ է ճանաչվել։ Փորձաքննությունն անցկացվել է 2022 թվականի հուլիսից։ Ճապոնացուն փակ բուժհաստատությունից տեղափոխել են Նարա քաղաքի բանտ։Մինչև հունվարի 13-ը նրան պետք է մեղադրանք առաջադրվի սպանության և ապօրինի զենք պահելու համար, հայտնում է kommersant.ru-ն՝ տեղական TBS հեռուստաալիքին հղումով։Աբեն սպանվել էր անցյալ տարվա հուլիսի 8-ին հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ 41-ամյա Տեցույա Յամագամին ասել էր, որ սպանություն գործելու շարժառիթը Սինձո Աբեից վրեժ լուծելու ցանկությունն էր իր ընտանիքի սնանկացման պատճառ դարձած «Միացման եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ ենթադրյալ կապի համար: Լուսանկարում՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն
11:54 - 10 հունվարի, 2023