ԴԱՀԿԾ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար։
Ծնվել է 1976 թվականի մայիսի 29-ին։ 1983 - 1990 թթ. սովորել է թիվ 62 միջնակարգ դպրոցում։ 1993 - 1998 թթ. սովորել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում, որակավորումը՝ տնտեսագետ։
1997 թ. հիմնադրել է «Քեթրին Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ 2008 թ. հունիսի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող։ ՀՀ նախագահի 2012 թ. փետրվարի 20-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։
2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:։
2019 թվականին առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով նա ձերբակալվել է Ռուսաստանի դաշնությունում, որից հետո քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։