Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Անկարան Փարիզին բազմիցս հորդորել է զերծ մնալ «Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից». Չավուշօղլու
 |azatutyun.am|

Անկարան Փարիզին բազմիցս հորդորել է զերծ մնալ «Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից». Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանին ռազմական աջակցության ցուցաբերելն այսօր որևէ օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ էլ տարածաշրջանին։ Դրա փոխարեն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության խրախուսումը»,- այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Անկարան մասնավորապես Փարիզին բազմիցս հորդորել է հրաժարվել «Հայաստանին այլ միջոցներով աջակցությունից»։ «Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է հրաժարվեն Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից։ Նրանք թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբեք չի լինի միայնակ»,- հայտարարել է Թուրքիայի իշխող մեծամասնության ներկայացուցիչը։ Չավուշօղլուի այցը Բաքու հաջորդում է Թուրքիայի ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության այցին։ Նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով թուրք պաշտոնյաներին, «ընդգծել է , որ Ադրբեջանում լուրջ քայլեր են ձեռնարկվում պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ», «այդ տեսանկյունից թուրքական առաջատար ընկերությունների պատվիրակության այցն Ադրբեջան լավ հնարավորություններ է ստեղծում համագործակցության հեռանկարները քննարկելու համար»։
13:30 - 04 ապրիլի, 2024
Չավուշօղլուն Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ |armeniasputnik.am|

Չավուշօղլուն Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ, հայտնում է «Անադոլուն»։   Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարություններին, թե դեպի Չինաստան տրանսպորտային երթուղին պետք է անցնի ոչ թե Ադրբեջանով, այլ Իրանով։   «Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը. Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է: Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակներին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանը»,- մեջբերում է ԱԳ նախարարի խոսքը Anadolu-ն:   Չավուշօղլուն նաև հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարևորության մասին, որն ուժ և վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին։
21:30 - 27 մայիսի, 2023
«Նեմեսիս»-ի արձանի վերաբերյալ բողոք Անկարայից Երևանը դիվանագիտական խողովակով չի ստացել
 |azatutyun.am|

«Նեմեսիս»-ի արձանի վերաբերյալ բողոք Անկարայից Երևանը դիվանագիտական խողովակով չի ստացել |azatutyun.am|

azatutyun.am: «Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված հուշարձանի բացման կապակցությամբ պաշտոնական Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոքի հայտագիր չի ստացել պաշտոնական Անկարայից, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Նեմեսիս» անունը ստացած հուշարձանի տեղադրումից օրեր անց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն տեղական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե Երևանին Անկարան ասել է` «եթե արձանը չհանեք, կարգավորում չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։ Ավելի վաղ էլ Անկարան հայկական կողմի համար փակել էր իր օդային տարածքը՝ որոշումը պատճառաբանելով հենց հայ վրիժառուների արձանի տեղադրմամբ։ ԱԳՆ-ից նաև տեղեկացնում են, որ «հայկական կողմը շարունակում է աշխատանքներ իրականացնել Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի բնականոն սպասարկումը հնարավոր դարձնելու ուղղությամբ»։      
14:09 - 18 մայիսի, 2023
Չավուշօղլուն հորդորել է Քըլըչդարօղլուին ապացուցել ընտրություններին ՌԴ «միջամտության» մասին պնդումները |tert.am|

Չավուշօղլուն հորդորել է Քըլըչդարօղլուին ապացուցել ընտրություններին ՌԴ «միջամտության» մասին պնդումները |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին ապացույցներ ներկայացնել Ռուսաստանի կողմից Թուրքիայի ընտրական գործընթացներին ինչ-որ «միջամտության» մասին իր պնդումների վերաբերյալ։ Այս մասին գրել է Anadolu-ն։ «Նախքան ինչ-որ «միջամտության» մասին խոսելը Քըլըչդարօղլուն պետք է հստակ հիմնավորումներ, փաստաթղթեր կամ նյութեր ներկայացնի»,- ասել է ԱԳՆ-ի ղեկավարը։ Նրա խոսքով նախագահի թեկնածուն առաջին հերթին պետք է կոչ անի մերժելու Թուրքիայի ընտրական գործընթացներին ցանկացած տեսակի միջամտությունը։ Չավուշօղլուն նշել է, որ գիտակցելով գալիք ընտրություններում պարտությունը՝ Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական գործիչը «փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը»։ «Նրանք այսօր արդեն պատրվակներ են պատրաստում իրենց ապագա անհաջողության համար և օգտագործում են մեթոդներ, որոնք հուշում են Արևմուտքում»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Էրդողանի մրցակիցը Մոսկվային մեղադրել է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար։ Նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն իր թվիթերյան էջում գրել է, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում»։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հնարավորության մասին լուրերը։
10:36 - 13 մայիսի, 2023
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները
 |1lurer.am|

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ, քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում: «Մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք Կովկասում տեղի ունեցող զարգացումները, հատկապես՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումները»,- նշել է Չավուշօղլուն՝ Անթալիայի օդանավակայանում հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ հանդիպման օրակարգում են եղել նաև իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և հացահատիկի շուրջ գործարքը: «Քննարկել ենք նաև Ադրբեջան-Իրան հարաբերությունները և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև կարգավորումը։ Այսօրվա հանդիպմանը քննարկել ենք նաև ԱՄՆ-ԵՄ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ վերջին զարգացումները»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
12:01 - 11 մայիսի, 2023
Պատգամավորը հույս ունի, որ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա կնպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
 |armenpress.am|

Պատգամավորը հույս ունի, որ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա կնպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա է դարձել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հանդիպմանը: Այս մասին հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանն ասուլիսում՝ ամփոփելով մայիսի 4-5 Անկարայում տեղի ունեցած նիստի արդյունքները:  Նիստի օրակարգը հագեցած է եղել, քննարկվել են տարբեր հարցեր: Հայկական պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը նշեց՝ կազմակերպությունը տնտեսական բնույթի է, բայց տարբեր երկրների միջև կան կոնֆլիկտներ, և նաև դրա պատճառով տնտեսական օրակարգը մղված է երկրորդ պլան, և երկրներն ավելի շատ քաղաքական հարցեր են քննարկում: Նիստին մասնակցել է նաև ԱԺ նախագահը՝ երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը: Ըստ Բաբկեն Թունյանի՝ Ալեն Սիմոնյանի այցը Թուրքիա բավականին կարևոր փաստ է: «Եվ հույս ունենք, որ դա կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չնայած այն բոլոր բարդ խնդիրներին ու մարտահրավերներին, որ մեր առջև ծառացած են»,-ասաց Թունյանը: Պատգամավորը նաև անդրադարձավ հարցին, թե նիստի շրջանակում արդյոք քննարկվե՞լ է Երևանում «Նեմեսիս» հուշարձանի հարցը, որի տեղադրումը Թուրքիայում մեծ արձագանք էր ստացել, Թուրքիան դրանից հետո անգամ փակեց օդային տարածքը՝ Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։ ««Նեմեսիս»-ի հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա դարձել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաթաֆա Շենթոփի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էինք նաև մենք: Թուրքական կողմը նշել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին այդ հուշարձանը բացել: Պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ, եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար, որովհետև շատ ավելի կարևոր խոչընդոտներ են եղել, կան ու, գուցե, դեռ լինեն»,-պատմեց Թունյանը: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր՝ եթե հուշարձանը չհեռացվի, դրան պատասխան քայլեր կհետևեն: Սակայն Թուրքիայում գտնվող հայկական պատվիրակությանը ուղիղ նման բան չի ասվել: Բաբկեն Թունյանը նշեց՝ հարց տվողները շատ լավ գիտեն հայկական պատվիրակության լիազորությունները և քննարկվող հարցերի շրջանակը: Նիստի ընթացում Բաբկեն Թունյանն ընտրվել է կազմակերպության նախագահի տեղակալի պաշտոնում:
12:07 - 10 մայիսի, 2023
«Նեմեսիս»-ի արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի․ քաղաքապետարան |azatutyun.am|

«Նեմեսիս»-ի արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի․ քաղաքապետարան |azatutyun.am|

azatutyun.am: «Նեմեսիս» գործողության արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի, «Ազատությանը» փոխանցում են Երևանի քաղաքապետարանից։ «Ազատությունը» հարց էր ուղղել քաղաքային իշխանությանն՝ արդյոք հայաստանյան ավիաընկերությունների առջև օդային տարածքը փակելուց ու Թուրքիայում բարձրացած աղմուկից հետո Երևանի իշխանությունը մտադրություն ունի՞ հեռացնելու «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանը, թե օրակարգում նման հարց չկա։ Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը: Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է՝ «եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։ Հայաստանի ԱԽ քարտուղարն այսօր արձագանել է՝ «Նեմեսիս»-ի արձանը Հայաստանի ներքին գործն է»։ «Բնականաբար, դա Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկը իրավունք չունի այդ հարցերում խառնվելու», - ասել է Արմեն Գրիգորյանը։
15:07 - 09 մայիսի, 2023
Մոսկվայում կքննարկվի Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձի հարցը
 |armenpress.am|

Մոսկվայում կքննարկվի Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձի հարցը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպմանը, որը նախատեսված է մայիսի 10-ին Մոսկվայում, քննարկվելու է սիրիացի փախստականների՝ Թուրքիայից հայրենիք վերադարձի հարցը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին մայիսի 8-ին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Դրանք Սիրիայի հարցով բանակցություններ են լինելու: Մենք կքննարկենք, թե ինչպես է հնարավոր սիրիացի փախստականներին անվտանգ իրենց հայրենիք վերադարձնել: Բայց դրա համար պետք է հող նախապատրաստենք, ապահովենք անվտանգությունը, կայունությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի համագործակցել Սիրիայի  ղեկավարության և ՄԱԿ-ի հետ»,- նշել է նա։ Չավուշօղլուն հավելել է, որ այս պահին Սիրիայի ղեկավարությունը չի կարող ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։
19:34 - 08 մայիսի, 2023
Չավուշօղլու․ «Զգուշացրել ենք՝ եթե արձանը չհանեն, հարաբերությունների կարգավորումը թողած՝ այլ միջոցներ կսկսենք ձեռնարկել»

Չավուշօղլու․ «Զգուշացրել ենք՝ եթե արձանը չհանեն, հարաբերությունների կարգավորումը թողած՝ այլ միջոցներ կսկսենք ձեռնարկել»

«Մենք զգուշացրել ենք, որ եթե դուք այդ արձանը չհանեք այդտեղից, ձեր հետ հարաբերությունների կարգավորումը թողած, հակառակը՝ այլ միջոցներ կսկսենք ձեռնարկել»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացմանը եւ դրան ի պատասխան՝ Թուրքիայի կողմից Հայաստանի համար օդային տարածքը փակելու որոշմանը։ Չավուշօղլուի խոսքով՝ Հայաստանի կառավարության հայտարարությունները, որ «դա քաղաքապետարանի գործն է, մենք դրան չենք խառնվում», չեն անցնում։  Լրագրողի հարցին, թե հնարավորություն կա՞, որ հուշարձանը կհանվի, Չավուշօղլուն պատասխանում է, որ հատուկ ներկայացուցիչների եւ այլ խողովակներով Հայաստանին անհրաժեշտ ուղերձներ ուղարկվել են։ Հաջորդ հարցին, թե արդյոք կայացրած որոշումից հետ կանգնելու մասին խոսք կարո՞ղ է լինել, Չավուշօղլուն պատասխանում է, որ այս պահին նման որոշման մասին խոսք չկա։  Ինչ վերաբերում է պատասխան գործողություններին, Չավուշօղլուն նշում է՝ «այլ միջոցներ ձեռնարկելու մասին մտածում են, աշխատում են», սակայն թե ինչ միջոցների մասին է խոսքը, արտգործնախարարը չի մեկնաբանում։
14:24 - 08 մայիսի, 2023