Սերբիա

Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Դանուբի ավազանում։ Առանձնացել է 1991-1992 թվականների պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների։

2006 թվականի հունիսի 3-ին Սերբիայում եւ Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան անջատվեց Սերբիայից, եւ Սերբիան մնաց բուն Սերբիայի եւ 2 ինքնավար մարզերի՝ Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ։ Սակայն գնալով խորացավ դեռեւս 1999 թվականին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) եւ սերբերի (6 %) միջեւ, եւ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել։

Սերբիայում ևս մեկ զանգվածային հրաձգության հետևանքով կա 8 զոհ. հանցագործի որոնումները շարունակվում են |armenpress.am|

Սերբիայում ևս մեկ զանգվածային հրաձգության հետևանքով կա 8 զոհ. հանցագործի որոնումները շարունակվում են |armenpress.am|

armenpress.am: Սերբիայում վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ զանգվածային հրաձգությունն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 8 մարդ է սպանվել, 13 մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է CNN-ը: Միջադեպը տեղի է ունեցել երեկ ժամը 23:00-ի սահմաններում, Դուբոնա գյուղում: Հարձակվողն ավտոմատ զենքով կրակել է մի խումբ մարդկանց վրա և փախուստի դիմել: Սերբիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կասկածյալը 21-ամյա տղամարդ է: Նրա որոնումներում ներգրավված է Սերբիայի հատուկ նշանակության ուժերի ավելի քան 600 անդամ: Ոստիկանները շղթայել են այն տարածքը, որտեղ, ըստ երևույթին, թաքնվում է կասկածյալը: Միջադեպը համարվում է ներքին ահաբեկչություն: Մայիսի 3-ին Սերբիան ցնցվել էր ևս մեկ զանգվածային հրաձգությունից. 13-ամյա դեռահասը Բելգրադի դպրոցներից մեկում կրակ էր բացել համադասարանցիների վրա: Դեպքի հետևանքով զոհվել էր 8 աշակերտ և դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 մարդ վիրավոր է:
10:51 - 05 մայիսի, 2023
ՀՀ ԱԺ նախագահն Անկարայում սերբ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և ԼՂ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները

ՀՀ ԱԺ նախագահն Անկարայում սերբ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և ԼՂ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը ցավակցել է գործընկերոջը մայիսի 3-ին Բելգրադում տեղի ունեցած բազմաթիվ երիտասարդ կյանքեր խլած ողբերգական միջադեպի համար: Կողմերն արձանագրել են Հայաստանի եւ Սերբիայի ջերմ բարեկամական հարաբերությունները` կարեւորելով բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը` նշելով օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ երկխոսությունը եւ բարեկամական խմբերի դերը: Գործընկերները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության համար: «Ես հավատում եմ, որ նման հարթակներում մեր պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա մեզ բոլորիս լուծումներ գտնել մեզ համար բարդ հարցերի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Սերբ գործընկերը երախտագիտություն է հայտնել Հայաստանից մինչ օրս ստացած դրական արձագանքների եւ առարկայական գործընկերային հարաբերություններ պահպանելու համար, որը դրսեւորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Կողմերը քննարկել են մեր տարածաշրջանի անվտանգության հարցերին վերաբերող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների շարունակական ռազմատենչ հռետորաբանության եւ մաքսիմալիստական դիրքորոշման, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանության եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակի ժամանակագրությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանում խիստ անկայուն իրավիճակի համատեքստում կարեւոր է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ: Սերբ գործընկերը նշել է, որ խաղաղությունն իրենց երկրի համար կարեւոր արժեք է, եւ ամենօրյա բանաձեւ են դարձել խաղաղության պահպանման համար ծախսվող էներգիան եւ ներդրվող ջանքերը: Նա նշել է, որ խաղաղասիրությունն այն գլխավոր նախադրյալն է, որը բնորոշում է Հայաստանին եւ Սերբիային, ինչի հիմքով էլ պետք է շարունակել համագործակցությունը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
13:15 - 04 մայիսի, 2023
Սերբիայում զինված դպրոցականը կրակահերթ է բացել. կա 9 զոհ |hetq.am|

Սերբիայում զինված դպրոցականը կրակահերթ է բացել. կա 9 զոհ |hetq.am|

hetq.am: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Վրաչար շրջանի դպրոցներից մեկում 14-ամյա դպրոցականը կրակահերթ է բացել։ Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինված աշակերտը մտել է դասարան, որտեղ ընթանում էր պատմության դասը և կրակ բացել։ Կրակահերթը շարունակվել է մոտ 5 րոպե։ B92-ը գրում է, որ զոհվել է 8 դպրոցական, ինչպես նաև պահակներից մեկը։ Վիրավորվել է 9 մարդ, բոլորը՝ դպրոցահասակ։ Novosti.rs-ն էլ գրում է, որ վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։  Կրակ բացած աշակերտը ձերբակալվել է։ Սերբական լրատվամիջոցները գրում են, որ հարձակում գործած աշակերտը գերազանցիկ է եղել։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա որոշել է վրեժ լուծել պատմության ուսուցչից այն բանից հետո, երբ անբավարար գնահատական է ստացել։ Որոշ պարբերականներ էլ պնդում են, որ յոթերորդ դասարանցին եղել է թմրանյութերի ազդեցության տակ։ Նրա ծնողները բուժաշխատողներ են։
09:35 - 04 մայիսի, 2023
Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնության են հասել |azatutyun.am|

Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնության են հասել |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած «դժվարին» բանակցություններին, Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների նորմալացման՝ Եվրամիության կողմից պաշտպանվող գործարքի իրականացման ուղիների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը: Շաբաթ երեկոյան՝ Հյուսիսային Մակեդոնիայում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթիի հետ շուրջ 12 ժամ շարունակված եռակողմ բանակցություններից հետո Բորելը հայտարարել է, որ երկու կողմերի հանձնառությունների իրագործումը Եվրամիությանը նրանց ինտեգրման նախապայման է: «Ինչ ընդունեցին կողմերը. համաձայնությունը և դրա իրագործումը {Եվրամիության 11-կետանոց առաջարկների} հավելվածի միջոցով դեպի Եվրամիություն նրանց ուղու անբաժանելի մասն են դառնալու», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը: «Հստակ է, որ երկու կողմերն էլ զգալիորեն կշահեն այս համաձայնությունից, քանի որ երկխոսությունը ոչ միայն Կոսովոյի և Սերբիայի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարգավաճման մասին է», - ընդգծել է Ժոզեպ Բորելը:
09:45 - 20 մարտի, 2023
Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել
 |news.am|

Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել |news.am|

news.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Բրյուսելի բանակցություններում պայմանավորվել են ընթանալ հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի առաջարկած ճանապարհով, տեղեկացրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բանակցություններից հետո։ «Ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Վուչիչը եւ վարչապետ Կուրտին այսօր պայմանավորվել են, որ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհի եվրոպական առաջարկը հետագա քննարկման կարիք չունի։ Տեքստը կհրապարակվի եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքում»,- ասել է Բորելը։ Նրա խոսքով՝ «այդ համաձայնությունը վերաբերում է Կոսովոյի եւ Սերբիայի բնակիչներին, այն նախատեսում է ազատ տեղաշարժ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ սեփական անձնագրերով, անձը հաստատող տեղական վկայականներով եւ ավտոմեքենաների տեղական համարներով»։
11:04 - 28 փետրվարի, 2023
Սերբիան ակնկալում է ադրբեջանական գազ գնել 2024 թվականին |news.am|

Սերբիան ակնկալում է ադրբեջանական գազ գնել 2024 թվականին |news.am|

news.am: Բելգրադն ակնկալում է ադրբեջանական գազ գնել սկսել 2024 թվականի սկզբին, հայտարարել է Սերբիայի հանքարդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ «Հարավային գազային միջանցքի նախագծին Սերբիան ավելի ուշ փուլում է սկսել առավել ակտիվ մասնակցել, բայց մենք արագորեն աշխատում ենք այս երթուղու մաս դառնալու ուղղությամբ: Դա մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել գազի մատակարարման մեր աղբյուրները եւ ապահովել դրանց ավելի մեծ անվտանգությունը»,- ասել է Ջեդովիչը Բաքվում Հարավային գազային միջանցքի հարցերով խորհրդատվական խորհրդի նախարարների հանդիպման ժամանակ: Նրա հայտարարությունը մեջբերում է Սերբիայի հանքարդյունաբերության նախարարության կայքը։ Ջեդովիչի խոսքով՝ Բուլղարիա-Սերբիա գազային փոխկապակցման շինարարությունը կավարտվի 2023 թվականի աշնանը։ «Գազի առաջին մատակարարումները մենք սպասում ենք 2024 թվականի սկզբին, ինչը նույնպես կախված է բոլոր շահագրգիռ կողմերի առեւտրային բանակցությունների արագությունից: Մենք հույս ունենք բանակցությունների առավելագույն արդյունավետության, որպեսզի Ադրբեջանից գազը հնարավորինս շուտ հասնի Սերբիա»,- ասել է նախարարը։
20:21 - 04 փետրվարի, 2023
Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստվածության վիճակի

 |factor.am|

Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստվածության վիճակի |factor.am|

factor.am: Կոսովոյի հետ սահմանին Սերբիայի ԶՈՒ-ն նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով բերվել է լիարժեք պատրաստության վիճակի՝ տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը, որը նախօրեին ստուգումներ  է անցկացրել մարտական դիրքերում։ Ըստ Բելգրադի՝ նման միջոցներ են ձեռնարկվել Կոսովոյում սերբ ժողովրդին պաշտպանելու համար։ «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք իսկապես ծանր իրավիճակում ենք, բայց մենք բոլոր ջանքերը կգործադրենք, կանենք ամեն ինչ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար, և ոչ միայն դա, մենք կպաշտպանենք Կոսովոյում և Մետոհիայում մեր ժողովրդին: Ալբանացիներին զինելուց և նրանց մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելուն ի պատասխան ես կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու, Սերբիան պաշտպանելու համար»,- հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ։ Սերբական ռազմական տեխնիկան Կոսովոյի հետ վարչական սահման է ժամանել երկուշաբթի օրը՝ Զուբին Պոտոկ քաղաքում, որտեղ տեղի էթնիկ սերբերը վերջին երկու շաբաթվա ընթացքում ճանապարհային բարիկադներ են տեղադրել, նախորդ օրը տեղի ունեցած հրաձգության միջադեպից հետո բարձր լարվածության ֆոնին: Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպի հանգամանքները:
17:20 - 27 դեկտեմբերի, 2022
Հյուսիսային Կոսովոյում անկարգությունները սպառնում են վերածվել հակամարտության Սերբիայի հետ
 |1lurer.am|

Հյուսիսային Կոսովոյում անկարգությունները սպառնում են վերածվել հակամարտության Սերբիայի հետ |1lurer.am|

1lurer.am: Կիրակի Սերբիայի նախագահը երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ հանգստյան օրերին Կոսովոյի հյուսիսում, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ սերբեր, բռնկված լարվածության և անկարգությունների պատճառով, հայտնում է BBC-ն: Տարածաշրջանում լարվածությունը վերջին շրջանում սրվել է դեկտեմբերի 18-ին Կոսովոյի իշխանությունների նշանակած տեղական ընտրությունների պատճառով, որոնք անցկացվելու են հիմնականում սերբական համայնքներում: Սերբիայի գլխավոր կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտելու է այդ ընտրությունները։ Իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ անցած գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել անհայտ անձանց և ոստիկանության միջև, լուսաձայնային նռնակ է նետվել ԵՄ առաքելության (EULEX) պարեկության վրա, որի գործառույթն է աջակցել Կոսովոյի իշխանություններին անկախ իրավապահ մարմիններ ստեղծելու հարցում։ Կիրակի տեղի ունեցած անկարգությունների պատճառն էլ եղել է Կոսովոյի նախկին սերբ ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալությունը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ինքնահռչակ Կոսովոյի իշխանություններին մեղադրել է ահաբեկչության միջոցով «սերբական խնդիրը» լուծելու համար։ Նրա խոսքով՝ արդեն երրորդ օրն է, ինչ Կոսովոյի ոստիկանությունը հատուկ ստորաբաժանումներով ներխուժում է սերբերով բնակեցված տարածաշրջան։ Նախագահ Վուչիչը Կոսովոյում տիրող իրավիճակի հարցով մեղադրել է Վաշինգտոնին և Պրիշտինային՝ տարածաշրջանի վերաբերյալ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկատարելու համար, իսկ դեկտեմբերի 11-ը համարել է ամենադժվար օրն իր իշխանության ընթացքում։ Վուչիչը, միաժամանակ, խաղաղության կոչ է արել սերբերին ու ալբանացիներին։
12:30 - 12 դեկտեմբերի, 2022
Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել
 |1lurer.am|

Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել |1lurer.am|

1lurer.am: Սերբիայի և չճանաչված Կոսովոյի ներկայացուցիչները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի հարցում, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից՝ հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ Սերբիան համաձայնել է դադարեցնել Կոսովոյի քաղաքների կոդերով համարների տրամադրումը, իսկ Կոսովոն՝ սերբական համարներով մեքենաների հարկադիր վերագրանցման փորձերը: «Առաջիկա օրերին կողմերին կհրավիրեմ քննարկելու հետագա քայլերը»,- նշել է դիվանագետը: Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Պրիշտինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենյերի խնդրանքով 48 ժամով հետաձգել էր Սերբիայի ավտոմոբիլային գրանցման նշանները չփոխած սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը, երբ Եվրամիության միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունները արդյունք չէին տվել:
12:38 - 24 նոյեմբերի, 2022
Էրդողանը արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ

 |armenpress.am|

Էրդողանը արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողություններին և նշել, որ համաձայն չէ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ արևմտյան երկրների մոտեցումներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Թուրքիան հավատարիմ է հավասարակշռված քաղաքականությանը Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ, և այդպես էլ կշարունակի։ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում վաղաժամ զինադադարի օգտին: Սակայն ներկայիս գործընթացները վկայում են այն մասին, որ պատերազմը շուտով չի ավարտվի»,- ասել է էրդողանը: էրդողանը նշել է, որ ովքեր լուրջ չեն վերաբերվում Ռուսաստանին, սխալվում են:   «Ես բացահայտ հայտարարում եմ Արևմուտքի դիրքորոշման սխալ լինելու մասին: Որովհետև Արևմուտքի քայլերում կան գործողություններ, որոնք հիմնված են կողմերին սադրելու վրա։ Հայտարարում են ռազմական օգնության մասին, սակայն, փաստորեն, որքան հնացած զենք ու մետաղի ջարդոն կա Արեւմուտքում, ուղարկվում է Ուկրաինա»,- հայտարարել է նա: էրդողանը նշել է, որ քանի դեռ կա ռազմական գործողություններ հրահրելու քաղաքականություն, խաղաղության նախաձեռնությունների արդյունավետությունը նվազագույնի է հասնում։
17:37 - 07 սեպտեմբերի, 2022