Կոսովո

Կոսովոն մասամբ ճանաչված պետություն է Հարավարեւելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզում՝ Կոսովո աշխարհագրական տարածաշրջանում։

Համաձայն Սերբիայի Հանրապետության Սահմանադրության՝ Կոսովոյի տարածքը Սերբիայի մաս է եւ մտնում է նրա կազմի մեջ որպես Կոսովոյի եւ Մետոխիայի ինքնավար երկրամաս, սակայն, փաստացիորեն, Կոսովոն չի գտնվում Սերբիայի Կառավարության վերահսկման տակ։ Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ մասն էլ չի ենթարկվում Պրիշտինային:

Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան |armtimes.com|

Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ իր ամբողջ պատմության ընթացքում միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել, իսկ վերջին 30 տարիներին՝ ինքնահռչակ անկախ պետություն։ Այս  մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով. «Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հետևաբար, միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար լուծումներ փնտրելիս պետք է հաշվի առնի ամբողջ պատմական-իրավաքաղաքական հենքը, այլապես ցանկացած լուծում, որը հիմնված կլինի անհամեմատելի օրինակների վրա, կբերի խնդրի ավելի խորացման և չլուծման»:  
10:48 - 24 մարտի, 2023
Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնության են հասել |azatutyun.am|

Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնության են հասել |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած «դժվարին» բանակցություններին, Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների նորմալացման՝ Եվրամիության կողմից պաշտպանվող գործարքի իրականացման ուղիների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը: Շաբաթ երեկոյան՝ Հյուսիսային Մակեդոնիայում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթիի հետ շուրջ 12 ժամ շարունակված եռակողմ բանակցություններից հետո Բորելը հայտարարել է, որ երկու կողմերի հանձնառությունների իրագործումը Եվրամիությանը նրանց ինտեգրման նախապայման է: «Ինչ ընդունեցին կողմերը. համաձայնությունը և դրա իրագործումը {Եվրամիության 11-կետանոց առաջարկների} հավելվածի միջոցով դեպի Եվրամիություն նրանց ուղու անբաժանելի մասն են դառնալու», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը: «Հստակ է, որ երկու կողմերն էլ զգալիորեն կշահեն այս համաձայնությունից, քանի որ երկխոսությունը ոչ միայն Կոսովոյի և Սերբիայի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարգավաճման մասին է», - ընդգծել է Ժոզեպ Բորելը:
09:45 - 20 մարտի, 2023
Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել
 |news.am|

Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել |news.am|

news.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Բրյուսելի բանակցություններում պայմանավորվել են ընթանալ հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի առաջարկած ճանապարհով, տեղեկացրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բանակցություններից հետո։ «Ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Վուչիչը եւ վարչապետ Կուրտին այսօր պայմանավորվել են, որ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհի եվրոպական առաջարկը հետագա քննարկման կարիք չունի։ Տեքստը կհրապարակվի եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքում»,- ասել է Բորելը։ Նրա խոսքով՝ «այդ համաձայնությունը վերաբերում է Կոսովոյի եւ Սերբիայի բնակիչներին, այն նախատեսում է ազատ տեղաշարժ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ սեփական անձնագրերով, անձը հաստատող տեղական վկայականներով եւ ավտոմեքենաների տեղական համարներով»։
11:04 - 28 փետրվարի, 2023
Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստվածության վիճակի

 |factor.am|

Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստվածության վիճակի |factor.am|

factor.am: Կոսովոյի հետ սահմանին Սերբիայի ԶՈՒ-ն նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով բերվել է լիարժեք պատրաստության վիճակի՝ տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը, որը նախօրեին ստուգումներ  է անցկացրել մարտական դիրքերում։ Ըստ Բելգրադի՝ նման միջոցներ են ձեռնարկվել Կոսովոյում սերբ ժողովրդին պաշտպանելու համար։ «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք իսկապես ծանր իրավիճակում ենք, բայց մենք բոլոր ջանքերը կգործադրենք, կանենք ամեն ինչ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար, և ոչ միայն դա, մենք կպաշտպանենք Կոսովոյում և Մետոհիայում մեր ժողովրդին: Ալբանացիներին զինելուց և նրանց մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելուն ի պատասխան ես կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու, Սերբիան պաշտպանելու համար»,- հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ։ Սերբական ռազմական տեխնիկան Կոսովոյի հետ վարչական սահման է ժամանել երկուշաբթի օրը՝ Զուբին Պոտոկ քաղաքում, որտեղ տեղի էթնիկ սերբերը վերջին երկու շաբաթվա ընթացքում ճանապարհային բարիկադներ են տեղադրել, նախորդ օրը տեղի ունեցած հրաձգության միջադեպից հետո բարձր լարվածության ֆոնին: Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպի հանգամանքները:
17:20 - 27 դեկտեմբերի, 2022
Կոսովոն Եվրամիությանն անդամակցության հայտ կներկայացնի
 |hetq.am|

Կոսովոն Եվրամիությանն անդամակցության հայտ կներկայացնի |hetq.am|

hetq.am: Կոսովոն մտադիր է դեկտեմբերի 15-ին Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնել։ Այդ մասին հայտնել է տեղական Radio Television of Kosovo հեռուստաընկերությունը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթերին։ Հեռուստաընկերությունը հայտնում է, որ դիմում-հայտը կազմվել է 2022 թվականի նոյեմբերին։ Այնտեղ նշվում է, որ ԵՄ-ին անդամակցությունը հանդիսանում է Կոսովոյի համար ռազմավարական նպատակ և դրան աջակցում է երկրի բնակչության ավելի քան 90%-ը։ «Այս քայլը ցույց է տալիս մեր քաղաքացիների ուժեղ կամքը և ծառայում որպես Կոսովոյի ինստիտուտների ամուր հանձնառության հստակ դրսևորում եվրատլանտյան ուղուն»,- նշված է փաստաթղթում։ RTK-ն նշում է, որ ԵՄ-ին Կոսովոյի անդամակցության հեռանկարները մնում են ոչ հստակ, քանի որ ԵՄ անդամ հինգ երկրներ, մասնավորապես Իսպանիան, Կիպրոսը, Հունաստանը, Սլովակիան և Ռումինիան, մինչ օրս չեն ճանաչել այդ երկրի անկախությունը։ Այդուհանդերձ, Կոսովոյի իշխանությունները վստահ են, որ երկիրը կատարել է իր բոլոր պարտականությունները, որոնք նախատեսված են 2015 թվականի հոկտեմբերի 27-ի «Կայունության և ասոցացման մասին» համաձայնագրով։ Ըստ այդ երկրի իշխանությունների՝ Կոսովոյի և Եվրամիության մերձեցման հետագա քայլերը պետք է որոշի հենց ԵՄ-ն։ Ավելի վաղ, ԵՄ-ին Կոսովոյի անդամակցության մտադրության մասին հայտարարել էր այդ երկրի առաջին փոխվարչապետ Բեսնիկ Բիսլիմին, որը պատասխանատու է Կոսովոյի եվրոպական ինտեգրման համար։ Նրա խոսքով՝ Կոսովոն ԵՄ-ին կարող է անդամակցել 2030 թվականին։ Նա նաև հավելել է, որ այդ պահին Կոսովոն արդեն իսկ կարգավորած կլինի իր վեճերը բոլոր այն երկրների հետ, որոնք հրաժարվել են ճանաչել Կոսովոյի անկախությունը։ 2003 թվականին Եվրամիությունը որոշում էր ընդունել առաջարկելու Արևմտյան Բալկանների երկրներին անդամակցել Եվրամիությանը՝ այդ երկրներում քաղաքական և տնտեսական բարեփոխություններ անելու պայմանով, որոնք կհամապատասխանեին եվրոպական չափանիշները։ Այդ երկրներից առաջինը և միակը, որը 2013 թվականին միացել է ԵՄ-ին, Խորվաթիան է, իսկ Կոսովոն արևմտաբալկանյան միակ երկիրն է, որը դեռևս ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել։
12:04 - 13 դեկտեմբերի, 2022
Հյուսիսային Կոսովոյում անկարգությունները սպառնում են վերածվել հակամարտության Սերբիայի հետ
 |1lurer.am|

Հյուսիսային Կոսովոյում անկարգությունները սպառնում են վերածվել հակամարտության Սերբիայի հետ |1lurer.am|

1lurer.am: Կիրակի Սերբիայի նախագահը երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ հանգստյան օրերին Կոսովոյի հյուսիսում, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ սերբեր, բռնկված լարվածության և անկարգությունների պատճառով, հայտնում է BBC-ն: Տարածաշրջանում լարվածությունը վերջին շրջանում սրվել է դեկտեմբերի 18-ին Կոսովոյի իշխանությունների նշանակած տեղական ընտրությունների պատճառով, որոնք անցկացվելու են հիմնականում սերբական համայնքներում: Սերբիայի գլխավոր կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտելու է այդ ընտրությունները։ Իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ անցած գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել անհայտ անձանց և ոստիկանության միջև, լուսաձայնային նռնակ է նետվել ԵՄ առաքելության (EULEX) պարեկության վրա, որի գործառույթն է աջակցել Կոսովոյի իշխանություններին անկախ իրավապահ մարմիններ ստեղծելու հարցում։ Կիրակի տեղի ունեցած անկարգությունների պատճառն էլ եղել է Կոսովոյի նախկին սերբ ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալությունը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ինքնահռչակ Կոսովոյի իշխանություններին մեղադրել է ահաբեկչության միջոցով «սերբական խնդիրը» լուծելու համար։ Նրա խոսքով՝ արդեն երրորդ օրն է, ինչ Կոսովոյի ոստիկանությունը հատուկ ստորաբաժանումներով ներխուժում է սերբերով բնակեցված տարածաշրջան։ Նախագահ Վուչիչը Կոսովոյում տիրող իրավիճակի հարցով մեղադրել է Վաշինգտոնին և Պրիշտինային՝ տարածաշրջանի վերաբերյալ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկատարելու համար, իսկ դեկտեմբերի 11-ը համարել է ամենադժվար օրն իր իշխանության ընթացքում։ Վուչիչը, միաժամանակ, խաղաղության կոչ է արել սերբերին ու ալբանացիներին։
12:30 - 12 դեկտեմբերի, 2022
Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել
 |1lurer.am|

Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել |1lurer.am|

1lurer.am: Սերբիայի և չճանաչված Կոսովոյի ներկայացուցիչները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի հարցում, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից՝ հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ Սերբիան համաձայնել է դադարեցնել Կոսովոյի քաղաքների կոդերով համարների տրամադրումը, իսկ Կոսովոն՝ սերբական համարներով մեքենաների հարկադիր վերագրանցման փորձերը: «Առաջիկա օրերին կողմերին կհրավիրեմ քննարկելու հետագա քայլերը»,- նշել է դիվանագետը: Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Պրիշտինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենյերի խնդրանքով 48 ժամով հետաձգել էր Սերբիայի ավտոմոբիլային գրանցման նշանները չփոխած սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը, երբ Եվրամիության միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունները արդյունք չէին տվել:
12:38 - 24 նոյեմբերի, 2022
Բորելը բանակցությունների է հրավիրել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին

 |armenpress.am|

Բորելը բանակցությունների է հրավիրել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին |armenpress.am|

armenpress.am: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելն օգոստոսի 18-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին հրավիրել է Բրյուսել՝ բանակցելու Կոսովոյի կարգավորման շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին հրավիրում եմ օգոստոսի 18-ին Բրյուսել՝ քննարկելու Պրիշտինայի և Բելգրադի միջև խնդիրը»,-նշել է Ժոզեֆ Բորելը։ Ավելի վաղ Վուչիչն ու Կուրտին Բորելից բանակցությունների հրավերներ էին ստացել Բրյուսել բոլոր բաց հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար։ Հուլիսի 31-ի երեկոյան իրավիճակը Կոսովոյում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական հատվածի անցակետը։ Ի պատասխան՝ Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ցույց են անցկացրել և փակել հիմնական մայրուղիները։
11:36 - 06 օգոստոսի, 2022
Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային․ Պեսկով |1lurer.am|

Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային․ Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Չճանաչված Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը միանշանակ աջակցում է Սերբիային։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան անհիմն է համարում Կոսովոյի իշխանությունների պահանջները սերբերի նկատմամբ, որոնք բնակվում են երկրամասի հյուսիսում։ Կրեմլի խոսնակը կարծիք է հայտնել, որ Կոսովոյի անկախությունը ճանաչած արևմտյան երկրները պետք է Պրիշտինայի իշխանություններին հետ պահեն չմտածված քայլերից։ Պեսկովը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցության հարց օրակարգում չկա։ «Օրակարգում նման հարց չկա։ Սերբիայի հետ մեզ միավորում են դաշնակցային, շատ անկեղծ և խոր հարաբերություններ, և դրանք, անշուշտ, պետք է զարգանան։ Թե ապագայում արդյոք կլինի՞ նման հարց՝ այժմ չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը։
15:00 - 01 օգոստոսի, 2022
Կոսովոն 1 ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը՝ փոխարենը սերբերից պահանջելով փողոցներից վերացնել բարիկադները |tert.am|

Կոսովոն 1 ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը՝ փոխարենը սերբերից պահանջելով փողոցներից վերացնել բարիկադները |tert.am|

tert.am: Մասամբ ճանաչված Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության ղեկավարությունը մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը, հետաձգել է սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։ Հանրապետության իշխանությունները պահանջել են վերացնել բոլոր բարիկադները և սահմանել տեղաշարժի լիակատար ազատություն Կոսովոյի հյուսիսում:Հուլիսի 31-ին Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության սերբ բնակչությունը բողոքի ակցիաներ է անցկացրել շրջանի գլխավոր մայրուղիներում, սկսել է բարիկադներ կառուցել, մի քանի տասնյակ մարդիկ փակել են Պրիշտինա-Ռասկա գլխավոր ճանապարհը։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում առավելագույնս բարդացել է սերբերի համար։ Նա զգուշացրել է օգոստոսի 1-ից սերբական փաստաթղթերն անվավեր ճանաչելու Պրիշտինայի ծրագրերի մասին։Մասամբ ճանաչված երկրի վարչապետ Ալբին Կուրտին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում ապրող սերբերին անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը վերագրանցել իրենց մեքենաները չճանաչված պետության նորմերին համապատասխան։ Իր հերթին Վուչիչը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ից Պրիշտինան նախատեսում է արգելել մուտքը սերբական ներքին փաստաթղթերի, ինչպես նաև սերբական իշխանությունների կողմից թողարկված համարանիշներով մեքենաների համար։Շարունակությունը՝ tert.am-ում
10:14 - 01 օգոստոսի, 2022
Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կոսովոյի օրինակով անդրադարձել է ինքնորոշման իրավունքի խնդրին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես շատ լավ ծանոթ եմ, անձամբ կարդացել եմ Արդարադատության միջազգային դատարանի բոլոր փաստաթղթերը Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ, շատ լավ հիշում եմ որոշումը <…>, որտեղ գրված է, որ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ որևէ պետության այս կամ այն տարածք պարտավոր չէ իր ինքնիշխանության հռչակման թույլտվության համար դիմել երկրի կենտրոնական իշխանություններին»,- ասել է ՌԴ ղեկավարը։ «Դրա նմանողությամբ՝ Դոնբասի հանրապետությունները նույն իրավունքն ունեին հայտարարելու իրենց ինքնիշխանության մասին, որովհետև ստեղծվել է նախադեպ»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ «Ուրեմն համաձա՞յն եք դրա հետ»,- հարցրել է Պուտինը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է՝ ասելով, որ կազմակերպությունը «չի ճանաչում Կոսովոն»։ «Սակայն ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է», – հակադարձել է Ռուսաստանի ղեկավարը՝ պնդելով, որ եթե այս նախադեպը ստեղծվել է, Դոնբասի հանրապետությունները ևս կարող էին նույնը անել»:
08:43 - 27 ապրիլի, 2022
Բայդենը շեշտել է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը. Սերբիայի նախագահն արձագանքել է |tert.am|

Բայդենը շեշտել է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը. Սերբիայի նախագահն արձագանքել է |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության օրվա գալիք տոնի առթիվ՝ երկրի նախագահին ուղղված նամակում շեշտելով բարեփոխումների և Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը հղումով: «Ամերիկայի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ին Պետականության օրվա առթիվ: Հաշվի առնելով մեր երկրների միջև 140-ամյա գործընկերությունը՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկարաժամկետ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության ու ժողովրդավարական արժեքների զարգացման հարցերում: Մենք կշարունակենք հավատարիմ մնալ եվրոպական ինտեգրման ասպարեզում Սերբիային աջակցելուն և կսատարենք Ձեզ այդ նպատակին հասնելու ընթացքում հետագա դժվարին քայլերում, այդ թվում՝ անհրաժեշտ բարեփոխումների իրագործումն ու Կոսովոյի հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումը, որը կենտրոնացած կլինի համատեղ ճանաչման վրա»,- նշված է Բայդենի նամակում:Բացի այդ, ԱՄՆ նախագահը հիշատակել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի և Բելգրադի դաշնակցության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում համագործակցության մասին՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական կապերի խորացումը:Ի պատասխան Բայդենի նամակին՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարությամբ է հանդես եկել Պանչևո քաղաքում ու նշել, որ «Կոսովոյի ճանաչման հարցում Բելգրադի դիրքորոշումը պարզ է, սակայն Բելգրադը պետք է հոգ տանի իր սեփական պետական շահերի մասին և չտրվի զգացմունքներին»:«Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար: Ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչմանը, ապա դա չի նկատվում որևէ միջազգային կազմակերպության գործողություններում: Մենք հասկանում ենք, որ սա ամերիկյան նոր քաղաքականություն է», - ասել է Վուչիչը:
09:42 - 08 փետրվարի, 2021