Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան։ Ծնվել է 1977թ.-ի հոկտեմբերի 1-ին Երևանում։

1993-1996թթ. սովորել է Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում, 1996-2000թթ. գերազանցությամբ ավարտել է Տրիեստեի համալսարանի Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն բաժինը, 2001-2004թթ. սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտում։

2013 թ. մարտի 9-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2013 թ. դեկտեմբերի 10-ին Սարգսյանի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

Միքայել Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանի որդին է։ Ամուսնացած է Սերժ Սարգսյանի դստեր հետ։

Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ 

Քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին դեսպանին կալանավորելու վերաբերյալ։

Միքայել Մինասյանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարան. Դատախազություն

Միքայել Մինասյանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարան. Դատախազություն

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի օգոստոսի 14-ին ՍՊ ընկերության տնօրեն Է.Խ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը): Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել ու հաստատվել է, որ Է.Խ.-ն, 2011-2014 թվականներին հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի կազմակերպմամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, նշված ՍՊ ընկերության հաշվետվություններում և հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Արդյունքում՝ պետությանը չի վճարվել 163 միլիոն 129 հազար դրամ շահութահարկ, 21 միլիոն 521 հազար դրամ և 120 հազար դրամ եկամտային հարկ: Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Է.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Մեղադրյալներ Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ դատարանների որոշմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը. նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:05 - 06 նոյեմբերի, 2024
ՀՀ-ում դատարաններն անկախ են, կալանավորումներն էլ միայն ընդդիմադիրների համար չեն․ Մինասյան
 |armeniasputnik.am|

ՀՀ-ում դատարաններն անկախ են, կալանավորումներն էլ միայն ընդդիմադիրների համար չեն․ Մինասյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում դատական համակարգն անկախ է և գործադիր մարմինը չի միջամտում դատավորների աշխատանքին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ մեկնաբանելով Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման որոշումը։   Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել է սեպտեմբերի 24-ին՝ բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս ընթացքում Վիրաբյանի առողջական վիճակը կալանավայրում մի քանի անգամ վատացել է, որի հետևանքով նա ուշագնաց է եղել։ Մինասյանը պատասխանելով լրագրողի՝ երկրում ընտրովի արդարադատություն իրականացնելու մասին հարցին, նշեց, որ նման գնահատականները օբյեկտիվ չի համարում։ Միաժամանակ նա հավելեց, որ իրավունք չունի միջամտելու դատավորի աշխատանքին և ճնշում գործադրելու դատական գործընթացի վրա։   «Օրենքը թույլ է տալիս դատավորներին որոշումներ կայացնել՝ ելնելով իրենց խորին համոզմունքներից։ Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ դատավորի որոշման հետ, ապա կան բողոքարկելու իրավական մեխանիզմներ»,- հավելեց նա։   Նախարարը համաձայն չէ, որ դատավորները կալանավորում են միայն ընդդիմադիր գործիչներին։ Նրա խոսքով, կան դեպքեր, երբ կալանավորվել են գործող նախարարներ, փոխնախարարներ, փոխքաղաքապետեր։
13:51 - 01 նոյեմբերի, 2023
Միքայել Մինասյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Միքայել Մինասյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Մ.Մ.-ն (Միքայել Մինասյանը-խմբ․), 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը՝ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ Մ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)): Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի 435-Ն որոշմամբ՝ Էներգետիկայի նախարարության «Հայէներգանորոգում» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված «Ձորա ՀԷԿ» տեղամասի՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի ներդրմամբ ստեղծվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերությունը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Պաշտպանության նախարարությանը: 2010 թվականի դեկտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարության կողմից մշակվել է վերոնշյալ գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին կառավարության գաղտնի որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվել է թույլատրել Պաշտպանության նախարարությանը՝ հավանություն տալ խոշոր գործարքի կնքմանը, այն է՝ 3 մլրդ 600 մլն դրամով գույքն օտարել փաստացի Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է Մ.Մ.-ին փոխկապակցված անձանց՝ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի կողմից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առևտրային ընկերության և «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին: 2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Այնուհետև, Կառավարությունը, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով, 2011 թվականին համապատասխան որոշմամբ փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Արդյունքում՝ խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում: Կառավարության որոշման հիման վրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխել է էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան և 2012-2016 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանել կրկնակին գերազանցող սակագներ: Արդյունքում՝ «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ: Մ.Մ.-ն քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին: Վերը նշված ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված գումարներից՝ առանձնապես խոշոր չափերով 333 մլն 861 հազար 167 դրամ գումարն օրինականացնելու միասնական դիտավորությամբ փաստացի ստացված գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, դրանց իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Միքայել Մինասյանը վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այն է՝ տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:53 - 24 օգոստոսի, 2023
Ինտերպոլը դադարեցրել է Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը․ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում հիմքերը պարզելու համար

Ինտերպոլը դադարեցրել է Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը․ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում հիմքերը պարզելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը Ինտերպոլի կողմից վերացված լինելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների այսօրվա հրապարակումների կապակցությամբ: «ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով Միքայել Մինասյանը 2020 թ. մարտի 17-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, հետագայում նրա մեղադրանքը փոփոխվել է, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 310.1 հոդվածի  1-ին (Ապօրինի հարստանալը) մասով (երեք դրված), 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիք) 2-րդ մասով (հինգ դրվագ): 2020 թ. մարտի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և Ինտերպոլին են ներկայացվել ներառյալ նրա մեղադրանքին առնչվող համապատասխան փաստաթղթեր և հիմնավորումներ՝ Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու համար:   Ելնելով լրատվամիջոցների այսօրվա հրապարակումներից՝ ՀՀ դատախազությունը, օպերատիվ կերպով ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ ստուգելու դրանցում առկա՝ Ինտերպոլի կողմից Մ. Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ տեղեկատվության իսկությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ այդ պաշտոնապես որևէ տեղեկատվություն կամ իրազեկում դրա վերաբերյալ չի ստացել:   Արդյունքում, ըստ Ոստիկանությունից ստացված տեղեկության՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն գրությամբ տեղեկացրել է, որ Մ. Մինասյանի կողմից ներկայացված դիմումի քննարկման արդյունքում, Ինտերպոլը 2022 թ. հուլիսի 7-ից դադարեցրել է նրա միջազգային հետախուզումը: Այսինքն նշված գրությամբ չեն ներկայացվել որոշման կայացման իրավական հիմքերը:   Վերոնշյալից ակնհայտ է դառնում նաև, որ ԶԼՄ հրապարակումներում առկա այն պնդումը, թե Մ. Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է ՀՀ իրավասու մարմինների նախաձեռնությամբ, իրականության հետ որևէ աղերս չունի:   Ամեն դեպքում, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայումս արդեն իսկ սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ»,- ասված է պարզաբանման մեջ:  
16:45 - 08 սեպտեմբերի, 2022
Վերաքննիչը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ բողոքը

Վերաքննիչը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը, հաղորդում է Պետեկամուտների կոմիտեն: Հունիսի 10-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, հիմնավորված է համարել նրա մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, դրանք գնահատել է իրավաչափ և որոշել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարել: Միքայել Մինասյանի պաշտպանները կրկին բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան, սակայն դատարանն այս որոշումն օրինական ուժի մեջ է թողել: Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
17:50 - 30 հուլիսի, 2021
Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ չէ Ադրբեջանի թույլտվությունը

Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ չէ Ադրբեջանի թույլտվությունը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրեր առաջ տելեգրամյան իր ալիքում գրառում էր արել, ըստ որի՝ մի քանի օր առաջ Ֆրանսիայից մի խումբ լրագրողներ ժամանել են Հայաստան՝ Արցախ մեկնելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել մուտք գործել Արցախ։ Գրառման համաձայն՝ ռուս խաղաղապահների հաղորդմամբ՝ մուտքի համար անհրաժեշտ է թույլտվություն վերցնել ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից, քանի որ դա իրենց տարածքն է։ Ըստ հրապարակման՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ոչ պաշտոնապես կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս էլ դեսպանին ասել է, թե միջազգային մեդիան Արցախ մուտք գործելու համար պետք է ստանա ադրբեջանական հավատարմագիր։ Հրապարակման հաջորդ օրը նախկին դեսպանը եւս մեկ գրառում է արել՝ որպես նախորդի լրացում, ու նշել, որ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարաշակ Հարությունյանին, համաձայն որի՝ Հայաստանից Լաչինով դեպի Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները, իսկ մնացած բոլորին Արցախ այցելելու համար անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի թույլտվությունը: Միքայել Մինասյանի գրառումներն արտատպեցին Panorama.am-ը, Yerevan.today-ը, Yerkir.am-ը, Lragir.am-ը, Mamul.am-ը եւ մի շարք այլ կայքեր։ Վերոնշյալ հարցերի պարզաբանման համար Infocom-ը կապ հաստատեց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչյության հյուպատոսական բաժին, որի ղեկավար Լուսինե Ստեփանյանն ասաց, որ պնդումները, թե Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ է Ադրբեջանի թույլտվությունը, իրականությանը չեն համապատասխանում։  Ովքեր եւ ինչ կարգով կարող են մուտք գործել Արցախ Օտարերկրյա քաղաքացիների համար գործել եւ գործում է մուտքի վիզայի ռեժիմ, որը սահմանվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ԼՂՀ 2001 թվականի օգոստոսի 24-ի օրենքով։ Համաձայն այս օրենքի՝ օտարերկրյա քաղաքացինները կարող են Արցախ մուտք գործել Արցախի ԱԳՆ համապատասխան մարմինների տված մուտքի արտոնագրերի հիման վրա կամ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կար­գով: Մեր զրույցում սա հաստատեց նաեւ հյուպատոսական բաժնի ղեկավարը։ Նրա խոսքով՝ վիզային ռեժիմով Արցախ մուտք գործելը նոր չէ, պարզապես կարգի որոշակի փոփոխություն կա, եւ այժմ վիզա ստանալու համար հերթագրված օտարերկրացիների ցանկը ցուցակով տրամադրվում է նաեւ ռուս խաղաղապահներին՝ Լաչինի միջանցքում վերահսկողություն իրականացնելու համար։ Մեր ճշտող հարցին, թե ռուս խաղաղապահներն արդյոք լիազորություն ունե՞ն որեւէ մեկին արգելել մուտք գործել Արցախ, Ստեփանյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այս պահին ռուս խաղաղապահներն իրականացնում են միայն վերահսկողական գործառույթ, այսինքն՝ ստուգում են՝ արդյոք Արցախ մուտք գործող օտարերկրացիներն ունե՞ն մուտքի հաստատված վիզա, թե՞ ոչ։ Համաձայն կարգի՝ Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիները թույլտվությունը պետք է ստանան Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունից։ Այստեղ ցուցակագրում են Արցախ այցելել ցանկացողներին, որից հետո, ըստ ընթացակարգի, ցուցակն ուղարվում է Արցախի ԱԳՆ։ Այնտեղից թույլտվություն ստանալուց հետո, օտարերկրացիներին տրամադրվում է մուտքի արտոնագիր։ Ցուցակները փոխանցվում են նաեւ ռուս խաղաղապահներին՝ անցակետում խնդիրներից խուսափելու համար։ Արցախ մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիները մուտքի վիզայի անհրաժեշտություն չունեն Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի երկրորդ գրառման մեջ նշվում էր, որ Հայաստանից Լաչինով դեպի Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները: Մինասյանի պնդմամբ՝ մնացած բոլորին Արցախ այցելելու համար անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի թույլտվությունը:  Արդեն նշեցինք, որ Ադրբեջանի թույլտվությունը ոչ մի պարագայում պետք չէ, ուստի դրա վերաբերյալ գրառման մեջ առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին, ապա նրանք առանց մուտքի վիզայի կարող են մուտք գործել Արցախ։ Սա պայմանավորված է ոչ թե Ռուսաստանի՝ համատեղ հայտարարությունը ստորագրած կողմ լինելու հանգամանքով, ինչպես նշվում էր գրառման մեջ, այլ ԱՊՀ երկրների կազմում լինելու փաստով։ Մեր զրույցում վերոնշյալը հաստատեց նաեւ հյուպատոսական բաժնի ղեկավար Լուսինե Ստեփանյանը։ Այս մասին գրված է նաեւ Արցախի ԱԳՆ կայքում․ «Վրաստանի եւ ԱՊՀ երկրների (բացառությամբ Թուրքմենստանի) քաղաքացիների համար գործում է ոչ վիզային ռեժիմ, սակայն նշված երկրների քաղաքացիները պետք է հաշվառում անցնեն ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում եւ ստանան գրանցման քարտ»։ Այսպիսով՝ Մինասյանի՝ վերջին օրերին աղմուկ հանած երկու գրառումներում տեղ գտած հիմնական պնդումը, թե Արցախ մուտք գործելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի թույլտվությունը, իրականությանը չի համապատասխանում, իսկ Ռուսաստանի քաղաքացիների «արտոնյալ» մուտքի իրավունքը պայմանավորված է ԱՊՀ երկրների կազմում լինելու հանգամանքով։ Նարեկ Մարտիրոսյան
21:49 - 08 փետրվարի, 2021
Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. Արարատ Միրզոյան

Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն է որակել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:«Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»,- Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահը։ Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն նույնպես հերքել էր Միրզոյանի ՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելու մասին Մինասյանի հայտարարությունը։Հիշեցնենք, որ ՀՀ նախկին դեսպան Մ․ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր թե Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ։  
12:03 - 17 հունվարի, 2021
Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ

Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հիշյալ հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր և կրկին անգամ հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր, որ Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել է ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն է որակել Միքայել Մինասյանի մեղադրանքները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:
10:00 - 17 հունվարի, 2021
Ալինա Նիկողոսյանը հերքել է Միքայել Մինասյանի պնդումը, թե Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ

Ալինա Նիկողոսյանը հերքել է Միքայել Մինասյանի պնդումը, թե Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պաշտոնապես հերքել է Միքայել Մինասյանի գրառման այն պնդումը, ըստ որի՝ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ։ Նիկողոսյանը նշել է, որ նախարարությունը, որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին պաշտոնապես հայտնում է, որ չկա «1400 զոհված և դեռևս չհերձված» ոչ մի դի, ինչը պնդել է Մինասյանը։«Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են»,- շեշտել է խոսնակը:Նշենք, որ հայկական կողմը պաշտոնապես հրապարակել է ավելի քան 1300 զոհված զինծառայողի անուն։
14:12 - 14 նոյեմբերի, 2020
Լրացվել է Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը. ՊԵԿ

Լրացվել է Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը. ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդագրություն է տարածել, որում մանրամասներ է ներկայացնում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշման վերաբերյալ: Ըստ տարածած հաղորդագրության, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: ՊԵԿ-ը նշել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկա չէին դարձել և անդրադարձ չէր կատարվել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին, բացառությամբ մայիսի 6-ի դատական ակտի, որով քննարկվել և վերլուծվել էր նրան մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, որը դատարանի կողմից գնահատվել էր իրավաչափ: Սակայն հիշյալ դատական ակտը, պաշտպանական կողմի բողոքի հիման վրա, բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից և ուղարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Ընդ որում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կրկին քննարկման առարկա չէին դարձել մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները և կալանավորման հիմքերը: Շարունակվել է նաև քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ սեպտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը փոփոխելու և լրացնելու մասին, ու նույն օրը նախիկն դեսպանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ («հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)») հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով («ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»), 310.1-րդ հոդվածի («ապօրինի հարստանալը») 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի («հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը») 2-րդ մասով (հինգ դրվագ), որից հետո մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը այսօր բավարարվել է դատարանի որոշմամբ: «Բացի այդ՝ քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, ով հանդիսացել է Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը: Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-310-րդ հոդվածով, 38-310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը նույնպես բավարարվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից», - ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
18:56 - 22 սեպտեմբերի, 2020
Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
 |pastinfo.am|

Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը |pastinfo.am|

pastinfo.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատախազությունից։ Նշենք, որ սա արդեն Միքայել Մինասյանին կալանավորելու մասին չորրորդ միջնորդությունն է։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Միքայել Մինասյանը 2020թ մարտի 17-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Ընդ որում՝ քրեական գործը հարուցվել է 2018թ֊ին։ Հատկանշական է, որ, թեև Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարտի 17֊ին, սակայն վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդությունը ներկայացրել է մարտի 23֊ին, որը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Վերջինս այն բավարարել է եւ Մ.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, բավարարել է փաստաբանների բողոքն ու վերացրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։ Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո նախաքննական մարմինը նոր միջնորդություններ ներկայացնելով փորձում է համապատասխան դատավորի միջոցով հասնել Մ.Մինասյանի կալանավորմանը։
14:13 - 22 սեպտեմբերի, 2020
Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է |armtimes.com|

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է |armtimes.com|

armtimes.com: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց այդ գործով վկա, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: «Մենք դիմել ենք՝ նյութերը ստանալու համար, մեզ պատասխանել են, որ չեն տրամադրի, քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, սակայն մեզ տեղեկացրել են նաեւ, որ քրեական գործը կարճվել է, եւ եթե հայտարարության բնույթից ելնելով՝ մասնակիցների ցանկը նկատի ունենանք, շատ հետաքրքիր է, թե ով է եղել անձը, որ պիտի հնարավոր մեղադրյալը լիներ. պարոն Վանեցյանը վկայի կարգավիճակ ուներ, բացառման սկզբունքով մնում է մեկ պաշտոնյա, որին կարող էր մեղադրանք առջաջադրվել, եւ այդ մեկ պաշտոնյան պարոն Փաշինյանն է, թող նա պատասխանի՝ հրավիրվել է ՀՔԾ, թե ոչ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:44 - 31 հուլիսի, 2020