Մարտին Գալստյան

Մարտին Արտաշեսի Գալստյան․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ։ Ծնվել է 1978 թվականին։ 1994-99թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ընդհանուր տնտեսագիտություն, ապա 1999-2002թթ. սովորել է ասպիրանտուրայում։ 

ԿԲ-ն հավանական սցենար է համարում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
 |civilnet.am|

ԿԲ-ն հավանական սցենար է համարում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կենտրոնական բանկը դիտարկում է ուկրաինական հակամարտության հնարավոր զարգացումների տարբեր սցենարներ և դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. մայիսի 6-ին հրավիրած ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ Գալստյանը նշեց, որ իրենք հնարավոր սցենար են դիտարկում նաև ԱՄՆ-ի կողմից երկրորդային պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների և միջազգային մամուլի հրապարակումների` այս պատժամիջոցները կազդեն այն երկրների վրա, որոնք առևտրային հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ զգայուն, հատկապես ` բանկային և էներգետիկ ոլորտներում: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի բազմաշերտ տնտեսական կապեր և մեծապես կախված է այդ երկրի շուկայից, ներդրումներից և էներգակիրներից։ Գալստյանը նշեց, որ միջազգային հանդիպումների ժամանակ իրեն ակնարկել են այս սցենարի հավանականության մասին: Հայաստանը հատկապես խոցելի է այդ պատժամիջոցների հանդեպ: Երկրորդային պատժամիջոցները, որոնք կարող են ներառել պատժիչ տուրքեր, կսահմանվեն ոչ թե առանձին ընկերությունների, այլ ամբողջ երկրների նկատմամբ, որոնք ռուսական նավթ են գնում: ԱՄՆ Սենատում արդեն պատրաստվում են ՌԴ-ի նկատմամբ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Համաձայն փաստաթղթի` 500 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանվեն այն երկրներից ներմուծման վրա, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան կամ նավթամթերք: Զուգահեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաստկացնում է ճնշումը Հայաստանի անմիջական հարևան Իրանի վրա, որի հետ, չնայած միջազգային պատժամիջոցներին, Հայաստանի փոխադարձ առևտուրն աճում է՝ 2024-ին հասել է 737 մլն դոլարի` նախորդ տարվա համեմատ աճելով 6,5%-ով: «Սրանք անորոշությունները սաստկացնող գործոններ են»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանի ընթացքում ամենահաճախ հնչող բառը «անորոշությունն» էր: «Ցանկացած խոսակցություն, որը սկսվում էր որևէ բանախոսի կողմից, այդ բառն առաջին նախադասության ամենագլխավոր մեխն էր»,- ասաց Գալստյանը: ԿԲ նախագահի խոսքով՝ այսօր չկա որևէ ինստիտուտ, անհատ, տնտեսագետների խումբ կամ համալսարան, որը կարող է հստակ կանխատեսել զարգացումների ուղղությունը: Հատկապես փոքր բաց տնտեսությունների համար, ինչպիսին Հայաստանն է, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումները դարձել են առավել անկանխատեսելի: Մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնեց, որ իր կառավարությունը երկրորդային պատժամիջոցներ կկիրառի իրանական նավթի ցանկացած գնորդների դեմ: Իրանից Հայաստանը հիմնականում գազ է ներմուծում՝ բարտերային սխեմայով` էլեկտրաէներգիայի դիմաց, որը փոխադարձ առևտրի հիմնական ուղղությունն է՝ 3 Կվտ/ժ էլեկտրաէներգիա 1 խմ գազի դիմաց: Հայաստանը Իրանից ներմուծում է նաև նավթամթերք, սակայն դրա մասնաբաժինն ընդհանուր առևտրում մեծ չէ: Գալստյանի խոսքով՝ իր միջազգային հանդիպումների ժամանակ երեք հիմնական թեմաներ են ուշադրություն կենտրոնում` Ռուսաստան, Իրան և կրիպտոարժույթ: Նրա խոսքով՝ Հայաստանի կենտրոնական բանկը դիտարկում է Ուկրաինական հակամարտության զարգացման երկու հիմնական սցենար: Առաջին սցենարով ենթադրվում է, որ հակամարտությունը հանգուցալուծվում է, և «դրական սենտիմենտ» է ձևավորվում, սանկցիաները վերացվում են, միջազգային առևտուրը և ֆինանսական հոսքերը վերականգնվում են: Երկրորդ սցենարի պարագայում, երբ ԱՄՆ-ը չի կարողանում Ռուսաստանին և Ուկրաինային բերել բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստանում են: «Դրա մասին մեզ հանդիպումների ժամանակ ակնարկել են, որը շատ հավանական սցենար է»,- ասաց ԿԲ ղեկավարը: Ըստ ԿԲ նախագահի՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների և գնահատի, թե ինչպես կարող են նոր պատժամիջոցները ազդել երկրի կենսական ոլորտների, մասնավորապես՝ էներգետիկայի վրա: «Արդյոք մենք կարո՞ղ ենք հրաժարվել էներգակիրներից, թե օրինակ Հայաստանին արտոնություն կտրվի», – ասաց Գալստյանը: Նրա խոսքով` ԿԲ-ն իր քննարկումներում արդեն ներառել է տարբեր սցենարներ՝ ավելի պատրաստված լինելու միջազգային տնտեսական և քաղաքական շոկերին:
18:02 - 06 մայիսի, 2025
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հիմնավորեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը |armenpress.am|

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հիմնավորեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 6-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման գործող տոկոսադրույքը՝ 6.75%։  Այս մասին ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը արագանալով՝ մարտին կազմել է 3.3 տոկոս: Ներկայացնելով այդ ցուցանիշը՝ Մարտին Գալստյանն անմիջապես տեղեկացրեց, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև ապրիլի գնաճի տվյալը՝ 3.2 տոկոս: ԿԲ ղեկավարը, շարունակելով միտքը, նշեց, որ 12- ամսյա բնականոն գնաճը ևս որոշակի ավելացել է, սակայն մնում է թիրախից ցածր՝ 2 տոկոսի մակարդակին: Ըստ Գալստյանի՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում, ինչպես նաև Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղեցման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն էականորեն ավելացել են: «ԱՄՆ տնտեսական քաղաքականության, հատկապես, առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Այս պայմաններում միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորվել են գների նվազման առարկայական ռիսկեր: Մյուս կողմից՝ միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ պահպանվում են առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման և համաշխարհային գնաճային ռիսկերը: Ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների վրա հավանական ազդեցությունների վերաբերյալ անորոշությունները»,- ներկայացրեց  Գալստյանը: Նա ընդգծեց, որ այս համատեքստում, հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները և ընդհանուր բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները: ԿԲ ղեկավարի ներկայացմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը:  «Ակտիվության աճին շարունակել են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են գնաճային ռիսկեր»,- հայտնեց նա:  Մարտին Գալստյանի խոսքով՝ քննարկված ռիսկերի և բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, ԿԲ խորհուրդը դիտարկել է մի շարք սցենարներ: Ա տիպի, որոնց հիմքում ընկած անորոշությունները, այդ թվում՝ կապված աշխարհաքաղաքական և Հայաստանում հարկաբյուջետային քաղաքականության զարգացումների պայմաններում ՀՀ ռիսկի հավելավճարի և դրանից բխող մակրոտնտեսական ազդեցությունների հետ, պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի՝ գների կայունության նպատակի ապահովման համար։ Բ տիպի, այդ թվում՝ կապված ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության շուրջ անորոշությունների երկարատև պահպանման, համաշխարհային տնտեսությունում վստահության նվազման հետևանքով աճի կրճատման և ՀՀ պահանջարկի թուլացման ռիսկերի ձևավորման հետ: Դա ենթադրում է շուկայի սպասումների համեմատ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար: Արդյունքում, արձանագրելով Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն կարևորելով նաև Ա տիպի սցենարներից բխող էական մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: 
15:58 - 06 մայիսի, 2025
ԿԲ-ն քննարկում է գնաճի թիրախը 4-ից 3 տոկոս դարձնելու հնարավորությունը |armenpress.am|

ԿԲ-ն քննարկում է գնաճի թիրախը 4-ից 3 տոկոս դարձնելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> ՀՀ Կենտրոնական բանկը կառավարության գործընկերների հետ քննարկում է գնաճի թիրախը 4-ից 3 տոկոս դարձնելու հնարավորությունը:  Այդ մասին հոկտեմբերի 29-ի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Բանախոսը, նկատելով, որ գնաճն անդրադառնում է երկրում ձևավորվող բոլոր տոկոսադրույքներին, նշեց՝ եթե հաջողվի կառավարել 3 տոկոսանոց գնաճը, ապա կհաջողվի ստեղծել մի միջավայր, որում ԿԲ-ն կփորձի նվազեցնել բարձր տոկոսադրույքների հետ կապված ծախսերը: Դա, ըստ Գալստյանի, նպատակներից մեկն է:  Շարունակելով միտքը՝ ԿԲ նախագահը նշեց. «Կարծում ենք՝ մեր հասունության մակարդակը ու վստահությունը մեր քաղաքականության նկատմամբ այնպիսին է, որ արդեն պետք է խաղանք այլ լիգայում՝ ուրիշ խաղացողների հետ և առերեսվենք ուրիշ՝ ավելի բարդ խնդիրների: Մենք պատրաստ ենք ստանձնել այդ մարտահրավերը: Մի բան է կառավարել 2-3 տոկոսանոց գնաճը, մեկ այլ բան՝ 4-5 տոկոսանոց գնաճը: Այստեղ քո խաղալու հնարավորությունը փոքր-ինչ ավելի լայն է»:  Մարտին  Գալստյանը հայտնեց, որ ներկայում ԿԲ թիմն այդ թեմայով մասնագիտական քննարկումներ է անցկացնում կառավարության գործընկերների, մասնավորապես՝ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ:   
17:57 - 29 հոկտեմբերի, 2024
ԿԲ նախագահը պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման շարժառիթը |armenpress.am|

ԿԲ նախագահը պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման շարժառիթը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի հուլիսի 30-ի նիստում որոշվել է 0.25 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 7.75 տոկոս։ Կառույցի նախագահ Մարտին Գալստյանն այդ կապակցությամբ հրավիրած ասուլիսում նշել է՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետ գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Մարտին Գալստյանի ներկայացմամբ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվել է նպատակային ցուցանիշի ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0:  «Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Ձևավորված աշխարհաքաղաքական անորոշությունները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկայում գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային հիմնադրամը, ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա դեռևս պահպանվում են»,- նշել է նա:  ԿԲ նախագահն ընդգծել է, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը, որին մեծապես նպաստել են շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թվականի համեմատությամբ դանդաղում է: Շարունակելով իրավիճակի վերլուծությունը՝ Մարտին Գալստյանը նշել է. «Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական: Աշխատաշուկայի պայմանները որոշակի մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի տեմպի դանդաղմամբ: Զուգահեռաբար կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները շարունակում են նվազել»:   Կենտրոնական բանկի ղեկավարը տեղեկացրել է, որ ԿԲ խորհուրդն առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ:  «Մի կողմից՝ քննարկվել են սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումներն, այդ թվում՝ գործընկեր երկրներում ավելի երկար պահպանվող խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաև աշխարհաքաղաքական և հարկաբյուջետային քաղաքականությունից բխող՝ երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները պահանջում են շուկայում սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար: Մյուս կողմից՝ ԿԲ խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունների և աշխատաշուկայի պայմաններում թուլացման համատեքստում ցածր պահանջարկի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար»,- նշել է նա: Արդյունքում, ըստ Մարտին Գալստյանի, նշված սցենարներից բխող հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու մոտեցման ներքո հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Նշվում է, որ ԿԲ խորհուրդը հայտնում է իր հանձնառությունը համարժեք գործողություններով նպաստել միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի, գների կայունության նպատակի ապահովմանը:
16:52 - 30 հուլիսի, 2024
ԿԲ կանխատեսմամբ՝ տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում
 |armenpress.am|

ԿԲ կանխատեսմամբ՝ տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024-ի վերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանում ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:  «2024 թվականի անցած 5 ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է: 2024-ի մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.3 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է մեր միջնաժամկետ նպատակային ցուցանիշից»,- ասաց ԿԲ նախագահը: Գալստյանը դա հիմնականում պայմանավորեց արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով: Ներմուծված պարենային ապրանքները գները նվազել են: 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում: Նվազել է արտաքին պահանջարկի հետ կապ ունեցող ծառայությունների գնաճը՝ արտահայտելով արտաքին պահանջարկի աճի դանդաղման միտումները: Մինչդեռ արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունների՝ այդ թվում օդային տրանսպորտի և միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում: «Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024-ի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում»,-ասաց ԿԲ նախագահը:
17:04 - 13 հունիսի, 2024
ՀՀ կենտրոնական բանկը դարձյալ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 8 տոկոսի
 |armenpress.am|

ՀՀ կենտրոնական բանկը դարձյալ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 8 տոկոսի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 11-ի նիստում որոշել է ևս 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8 տոկոս: Այդ մասին ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշեց, որ Խորհրդի գնահատմամբ՝ վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Հայտարարվեց, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ մայիսին կազմելով 0.3 տոկոս: Իսկ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է բացասական տիրույթում՝ ապրիլին կազմելով -0.5 տոկոս: «2024 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը»,- ասաց Մարտին Գալստյանը: ԿԲ նախագահը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գնանկումային ազդեցությունների ենթարկվել արտաքին հատվածից: «Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաև միջազգային առևտրական հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկաներում գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսությանը դեռևս պահպանվում են»,- հայտարարեց Մարտին Գալստյանը: Բանախոսը հավելեց, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս, ըստ Մարտին Գալստյանի, շարունակում է կրել կարճաժամկետ որոշ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի, կայունության, երկարաժամկետ հեռանկարների, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: «Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թվականի համեմատությամբ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական: Միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ»,- հայտնեց Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, ՀՀ ԿԲ խորհուրդը քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: «Մի կողմից՝ խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում ավելի երկար պահպանվող խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաև երկրի ռիսկ-հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար: Մյուս կողմից՝ խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունների հետևանքով թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը, կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար»,- նշեց Գալստյանը: Նա հավելեց, որ Կենտրոնական բանկի խորհուրդը, հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, որոշել է շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը: Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար:            
16:32 - 11 հունիսի, 2024
2023 թվականի վերջում Հայաստանում բանկային համակարգի շահութաբերությունը որոշակիորեն նվազել է. ԿԲ նախագահ
 |armenpress.am|

2023 թվականի վերջում Հայաստանում բանկային համակարգի շահութաբերությունը որոշակիորեն նվազել է. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: 2022-ի համեմատ նախորդ տարվա վերջին բանկային համակարգի շահութաբերությունը որոշակիորեն նվազել է։ Այդ մասին հունիսի 3-ի ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։  Ըստ նրա՝ շահութաբերության անկումը հիմնականում պայմանավորված է մի քանի բանկերի կողմից մի գործոնով պայմանավորված խոշոր դուրսգրումներով։ «Ամբողջ տարվա ընթացքում բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշները դրսևորել են հարաբերական կայուն միտումներ, իսկ էական նվազում տեղի է ունեցել դեկտեմբեր ամսին՝ մատնանշածս գործոնի ազդեցության ներքո։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ 2023 թվականին շահութաբերության աճին առավելապես նպաստել է լուրջ տոկոսային եկամուտների աճը։ Վերջինս համաշխարհային և ներքին շուկաներում տոկոսադրույքների համեմատաբար բարձր մակարդակի, ինչպես նաև բանկերի վարկային պորտֆելի դրամայնացման արդյունք է»,- նշեց Մարտին Գալստյանը։ Անդրադառնալով կապիտալի համարժեքությանը և իրացվելիության ցուցանիշներին՝ ԿԲ նախագահն արձանագրեց. Դրանք տարվա ընթացքում պահպանվել են կարգավորմամբ պահանջվող նվազագույն սահմանաչափերից էապես բարձր մակարդակներում, ինչը վկայում է բանկային համակարգի կողմից կորուստները կլանելու բարձր ունակության մասին։ Կապիտալի իրացվելիության դիրքերի բարելավմանը մեծապես նպաստել են ինչպես կարգավորմամբ նախատեսված բուֆերների պահանջների աստիճանական ներդրումն, այնպես էլ բանկերի կողմից կարգավորման պահանջով սահմանաչափերից բարձր հավելյալ պաշարների ձևավորումը։ Այսինքն, ոչ միայն մեր օրենսդրական պահանջներն են իրականացվել, այլև բանկերը խելամտորեն, իրենց քաղաքականության արդյունքում, բուֆերներ են կուտակել տարվա ընթացքում»։ Նշվեց, որ վարկավորման շուկայի ակտիվությունն ավելացել է, արձանագրվել է ֆինանսական միջնորդության աճ։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին տնտեսության եկամուտների և վարկերի ժամկետայնության աճով պայմանավորված՝ պարտքի սպասարկման բեռի աճ չի դիտարկվել։ Իսկ վարկերի տոկոսադրույքների աճի ազդեցությունը պարտքի սպասարկման վրա էական չի եղել։ Ներկայացված փաստաթղթում Կենտրոնական բանկն առանձնացրել է ֆինանսական կայունության հիմնական ռիսկերի երկու խումբ։ Առաջինը՝ աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների պայմաններում, լարվածությունների, հնարավոր էսկալացիաների ռիսկերն են ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև համաշխարհային շուկաներում։ Երկրորդ խումբը վերաբերում է հիփոթեքային վարկերին և անշարժ գույքի շուկայում պահպանվող բարձր գներին։
17:53 - 03 հունիսի, 2024
2023 թվականին Հայաստանում 12-ամսյա գնաճը նվազել է 8.9 տոկոսային կետով. ԿԲ նախագահ
 |armenpress.am|

2023 թվականին Հայաստանում 12-ամսյա գնաճը նվազել է 8.9 տոկոսային կետով. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: 2023 թվականին ՀՀ կենտրոնական բանկը ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարողացել է հստակ կառավարել գնաճային երևույթները Հայաստանում: Մայիսի 13-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով նախորդ տարի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին հաղորդումը, այս մասին նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:   Անդրադառնալով 2023 թվականի զարգացումներին՝ նա ներկայացրեց այն մակրոտնտեսական իրավիճակը, որի հիման վրա ԿԲ-ն կառուցել է իր մակրոտնտեսական սցենարները և 2024 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: «2023 թվականի սկզբին մշակված սցենարների ներքո գնահատվում էր, որ տարվա ընթացքում բարձր գնաճային միջավայրն արագորեն նվազելու էր՝ հիմնականում պայմանավորված արտաքին շուկաներից փոխանցվող գնաճային ճնշումների թուլացմամբ, իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման փոխանցվող ազդեցություններով: Գնահատում էինք, որ սպասվող մակրոտնտեսական զարգացումների և իրականացվող դրամավարկային քաղաքականության ներքո 12-ամսյա գնաճը 2023 թվականին արագ նվազելու էր, ապա միջնաժամկետում կայունանալու էր 1.4 տոկոս նպատակային ցուցանիշի շուրջ: 2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները, պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը և պահանջարկը շարունակել են դանդաղել: Այս զարգացումների և այդ երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի և էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաև համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է: Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ճնշումները 2023 թվականի առաջին կիսամյակում էականորեն թուլացել են, իսկ երկրորդ կիսամյակում արդեն դիտվել են գնանկումային ազդեցություններ»,- նշեց Մարտին Գալստյանը: Ըստ նրա՝ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունում արձանագրվել է սպասվածից բարձր ակտիվություն՝ պայմանավորված գերազանցապես ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճով: Զուգահեռաբար բարձր մակարդակում է պահպանվել նաև համախառն պահանջարկը, որն առաջին կիսամյակում արտահայտվել է հատկապես ծառայությունների ոլորտում դրսևորված արտաքին պահանջարկի էական ավելացմամբ: Դրան շարունակել է նպաստել զբոսաշրջիկների և ֆինանսական միջոցների զգալի ներհոսքը: Միաժամանակ, նշված գործոնների ազդեցությամբ ՀՀ արժութային շուկայում արձանագրվել է դրամի ոչ էական, բայց որոշակի արժևորում: Դրական զարգացումներ են արձանագրվել նաև ՏՏ և մշակող արդյունաբերության ճյուղերում, ինչն արտահայտվել է այդ ոլորտներում արտադրական ներուժի և արտահանման ավելացման միտումներով: «Տարվա երկրորդ կեսին դիտվել է արտաքին պահանջարկի թուլացում՝ կապված զբոսաշրջության աճի տեմպի դանդաղման հետ: Դրան զուգահեռ զգալիորեն աշխուժացել է ներքին պահանջարկը՝ պայմանավորված մասնավոր սպառման բարձր աճով, որին մեծամասամբ նպաստել են նախկինում կուտակած խնայողությունների ծախսումն ու եկամուտների շարունակական ավելացումը: Գնաճային նման զարգացումների ներքո, հաշվի առնելով մի կողմից ներմուծված պարենային ապրանքների մասով դիտվող գնանկումային երևույթները, իսկ մյուս կողմից՝ դեռևս պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող գնաճային ազդեցությունները, մինչև հունիս Կենտրոնական բանկը քաղաքականության տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ պահպանելով հարաբերականորեն խիստ դրամավարկային պայմանները»,- արձանագրեց ԿԲ նախագահը: Նա հայտնեց, որ 2023-ի երկրորդ կիսամյակում, հեռանկարում արդեն ունենալով արտաքին և ներքին ապրանքահումքային շուկաներում գնանկումային միտումների շարունակական և ներքին տնտեսությունում գնաճային և պահանջարկի գործոնների զգալի չեզոքացման գնահատականներ, ԿԲ խորհուրդն ընդհանուր առմամբ 150 բազիսային կետով նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ տարեվերջին այն սահմանելով 9.25 տոկոսի մակարդակին: Միաժամանակ, հաշվի առնելով, գնաճային սպասումների վերաբերյալ պահպանվող բարձր անորոշությունները և տնտեսությունում ներքին պահանջարկի գործոնների ընդլայնման ռիսկերը՝ հիմնականում նախապատվությունը տրվել է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացմանը, որն արտահայտում էր պահանջարկի կարգավորմանն ու գնաճային սպասումների կայունացմանն ուղղված ԿԲ քաղաքականության հետևողականությունը: «Արդյունքում, 12-ամսյա գնաճը 2023 թվականի ընթացքում նվազել է 8.9 տոկոսային կետով և տարեվերջին ձևավորվել բացասական տիրույթում՝ կազմելով -0.6 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագ տեմպերով նվազել է և տարեվերջին ձևավորվել -0.4 մակարդակում»,- ընդգծեց Մարտին Գալստյանը:
16:50 - 13 մայիսի, 2024
Դրամավարկային քաղաքականությունը հետզհետե պետք է մեղմանա. ԿԲ նախագահ |armenpress.am|

Դրամավարկային քաղաքականությունը հետզհետե պետք է մեղմանա. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 30-ի նիստում որոշել է քաղաքականության տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս: Այդ մասին ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշեց, որ Խորհրդի գնահատմամբ՝ ավելի ցածր տոկոսադրույք սահմանելն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Ըստ նրա՝ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս: Նվազել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը մարտին կազմել է -0.7 տոկոս: Մարտին Գալստյանը նկատեց՝ Հայաստանի տնտեսության վրա արտերկրից գնանկումային թույլ ազդեցություններ են սպասվում: «2024 թվականի առաջին եռամսյակում աշխարհում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է որոշակի ռիսկեր առաջացնել էներգակիրների համաշխարհային գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես, ԱՄՆ-ի ֆեդերալ պահուստային համակարգն առաջիկայում ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ»,- ընդգծեց նա: Արձանագրվեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջիններս շարունակում են կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ տնտեսական աճի կայունության և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից պարունակելով էական անորոշություններ: «Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը: Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական: Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների նախորդ տարիներին իրականացված դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման պայմաններում ցածր գնաճային միջավայրը պահպանվում է: Միաժամանակ, աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն մեղմում է աշխատաշուկայի պայմանները, ինչն էլ արտահայտվում է աշխատավարձերի կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազմանը»,- ներկայացրեց Մարտին Գալստյանը: Նշվեց, որ բարձր մակարդակի անորոշության պայմաններում Խորհուրդը, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը,  քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: «Քաղաքականության տոկոսադրույքի ուղեգծի տիպային Ա սցենարով նախատեսվում է, որ գնաճը լինելու է շուկայի սպասումներից բարձր: Այդ դեպքում ԿԲ-ի կողմից տոկոսադրույքի նվազեցում կամ չէր լինի, կամ, նույնիսկ, կարող է այնպիսի դեպքերի հետ առնչվեինք, որ ԿԲ-ն ստիպված լիներ տոկոսադրույք բարձրացնել»,- մանրամասնեց Մարտին Գալստյանը: Նա ընդգծեց, որ Խորհրդի անդամների մեծամասնության կարծիքով՝ Հայաստանում այս պահին առկա է քաղաքականության տոկոսադրույքի ուղեգծի տիպային Բ սցենարը: «Երևույթները, որոնք տեղի են ունենում մեր տնտեսությունում, բերում են այն մտքին, որ պիտի լինենք ավելի ընդլայնող, ու դրամավարկային քաղաքականությունը հետզհետե պետք է մեղմանա»,- հայտնեց ԿԲ նախագահը:   
17:46 - 30 ապրիլի, 2024
Կենտրոնական բանկը 2024-ի համար կանխատեսում է 5.6 տոկոս տնտեսական աճ
 |armenpress.am|

Կենտրոնական բանկը 2024-ի համար կանխատեսում է 5.6 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կլինի 5.6 տոկոս, իսկ գնաճը կմոտենա նպատակային թիրախին: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: «Մենք կարծում ենք, որ այս տարվա համար տնտեսական աճը կլինի 7 տոկոսի շրջանակներում: Նախորդ տարի 12.6 տոկոս տնտեսական աճ ունենալուց հետո այս տարի կունենանք, մեր գնահատականով, 7.2 տոկոս: Կարծում ենք, որ մյուս տարի աճը որոշակիորեն պետք է նվազի՝ մոտենալով պոտենցիալ աճի մակարդակին: Մեր գնահատականներով՝ այնուամենայնիվ, աճը պոտենցիալից որոշակի բարձր կլինի, քանի որ բավականին մեծ ծախսեր են նախատեսված: Բայց այս պահի դրությամբ մեր կանխատեսումներով աճը 2024-ի համար լինելու է 5.6 տոկոս»,- ասաց Գալստյանը: ԿԲ-ն մտավախություն ունի, որ 2024-ին կառավարությունը ստիպված է լինելու իրականացնել ավելի մեծ թափով ընթացիկ ծախսեր, կապիտալ ծախսերը կարող են թերակատարվել: «Եթե կապիտալ ծախսերը մատնանշած ծավալով չարեցինք, սակայն շարունակեցինք մեծացնել ընթացիկ ծախսերը, ապա դա բերելու է պահանջարկով պայմանավորված տնտեսական աճի, որը պոտենցիալից կտրվելու է: Իսկ պոտենցիալից կտրվելու դեպքում, բնականաբար, ունենալու ենք գնաճ, որին ԿԲ-ն ավելցուկային պահանջարկի զսպման տեսանկյունից արձագանքելու է: Արձագանքը լինելու է տոկոսադրույքի բարձրացումը»,-ասաց նա: Գալստյանը հույս հայտնեց, որ այդ սցենարով չեն գնա: Այս պահին  Հայաստանում կա 0.1 տոկոս գնաճ: Կենտրոնական բանկը կարծում է, որ հաջորդ տարի մոտենալու է նպատակային թիրախին: Նպատակային թիրախը ±4 տոկոսն է:
15:15 - 30 հոկտեմբերի, 2023
Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն. ԿԲ
 |armenpress.am|

Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին  Գալստյանը: Նա հիշեցրեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 տոկոս: «2023 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով -0.2 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և օգոստոսի վերջին կազմել  0.4 տոկոս»,-ասաց Գալստյանը: ԿԲ նախագահի խոսքով՝ համաշխարհային տնտեսական ակտիվության նվազման ռիսկերն էականորեն ավելացել են, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների ու ծառայությունների գները մնում են բարձր: Հետևաբար, գործընկեր երկրների Կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել հարաբերական զսպող դրամավարկային քաղաքականություն: «Ֆինանսական խիստ պայմանների և համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղման ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կշարունակեն ձևավորվել ցածր մակարդակներում: Արդյունքում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնանկումային ազդեցությունները կպահպանվեն»,-ասաց ԿԲ նախագահը: Նա նաև նշեց, որ 2023 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է՝ դեռևս պահպանվելով բարձր մակարդակներում: Տնտեսական աճին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը, վերջիններս կրում են տնտեսությունում պահպանվող ներքին և արտաքին բարձր պահանջարկի ազդեցությունները: Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման պայմաններում գնաճին նպաստող բարձր պահանջարկը և գնաճային սպասումները որոշակիորեն նվազել են, այդուհանդերձ ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար ավելի դանդաղ տեմպերով: ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Ըստ ԿԲ-ի՝ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում առաջիկայում 12-ամսյա գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: ԿԲ-ն գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: Կենտրոնական բանկից վստահեցնում են, որ ռիսկերի՝ որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:                                                                     
17:18 - 12 սեպտեմբերի, 2023
«Գնաճը թիրախից ցածր կլինի, մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»․ ԿԲ նախագահ
 |aravot.am|

«Գնաճը թիրախից ցածր կլինի, մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»․ ԿԲ նախագահ |aravot.am|

aravot.am: «Մեր կանխատեսումների համաձայն՝ գնաճն այս տարի կլինի թիրախից ցածր, այսինքն՝ մենք կունենանք նպատակադրված թիրախից ցածր գնաճ, որը, մեր պատկերացմամբ, խելամիտ քաղաքականության է, որովհետեւ երկու տարի անընդմեջ բարձր գնաճ ունենալուց հետո պիտի լինի ժամանակ, երբ ԿԲ-ն իրականացնելու է դիսինֆլյացիոն քաղաքականություն»,- այսօր ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ ԿԲ նախագահը նշեց, որ հյուրանոցային ու ռեստորանային ծառայությունների գնաճը 8․7 տոկոս է մինչ այսօր։ «Ինչո՞ւ է Կենտրոնական բանկն ավելի զուսպ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հարցում, որովհետեւ մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»,- հավելեց Գալստյանը։ Նա անդրադարձավ հարցին, թե տնտեսական աճի կանխատեսման հիմքում ի՞նչ գործոններ են ընկած։ «Մենք կարծում ենք, որ ծառայությունների ու շինարարության ոլորտը շարունակելու են աճել այս տարվա ընթացքում՝ պայմանավորված նաեւ ներքին եւ արտաքին գործոններով։ Արդյունաբերության աճը լինելու է 6 տոկոսի շրջանակներում եւ մի քիչ ավել, գյուղատնտեսությունն ունենալու է փոքր դրական աճ»։ Ըստ Գալստյանի՝ ԿԲ վերջին կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 6․9 տոկոս, որը կրկնակի պակաս է նախկին կանխատեսումից։ Ըստ ԿԲ նախագահի՝ պետք է հասկանալ, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում տնտեսությունը չի կարող հարատեւ աճել ավելի շատ, քան իր ներուժն է։
11:31 - 15 հունիսի, 2023
Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի. ՀՀ ԿԲ նախագահ
 |aysor.am|

Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի. ՀՀ ԿԲ նախագահ |aysor.am|

aysor.am: Ներդրողները հայտնվել  են Հայաստանում, որովհետև Հայաստանն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Հայաստանի ֆինանսական շուկայում հարակից ազդակներ կան, որ, երևի թե, պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք միջազգային շատ լուրջ խաղացողներ, ովքեր ներդրում են իրականացնում հայկական պետական պարտատոմսերի շուկայում, խոսքը դրամով արտահայտված շուկայի մասին է», - ասաց նա` պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանի հարցին, թե ինչպիսին է ՀՀ անվտանգության ռիսկի ազդեցությունը ներդրումային միջավայրի ու ՀՀ ֆինանսական համակարգերի վրա: «Կարծում եմ, որ ածանցված կարող ենք նաև դատողություններ անել անվտանգային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումների հետ կապված: Պատճառը, թե ինչու են ներդրողները հայտնվել  Հայաստանում, որովհետև Հայաստանն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն», - նշեց նա: Մինասյանի մյուս հարցին, թե Արցախի ֆինանսական  hամակարգի վերաբերյալ ունի՞ ԿԲ-ն տեղեկատվություն, թե քանի բանկ է գործում Արցախում ու ի՞նչ հիմնական խնդիրներ են ձևավորվել՝ ԿԲ նախագահն արձագանքեց, որ ամենօրյա կապի մեջ են Արցախի գործընկերների հետ: «Առանց փակագծեր բացելու ասեմ` եթե հանկարծ որևէ խնդիր է լինում, շատ օպերատիվ արձագանքում ենք, այս պահին Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի», - ասաց Մարտին Գալաստյանը: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե Երասխում  Ադրբեջանի երեկվա ագրեսիվ վարքագիծը հետևանք է այն բանի, որ փորձում են ազդել ՀՀ ներդրումային միջավայրի վրա, արդյոք այս գնահատականը կա՞ տրված ու եթե ոչ` նախատեսո՞ւմ են առաջիկայում: ԿԲ նախագահն  էլ արձագանքեց, թե  2020 թվականից Հայաստանն անցել է տարբեր պրոցեսների միջով, կենսափորձն ու բնազդներն արդեն այնքան են սրվել, որ հիմնականում  փորձում են կանխարգելիչ գործողություններ անել`  ֆինանսական համակարգը որևէ պոտենցիալ շոկից պաշտպանելու համար:
11:22 - 15 հունիսի, 2023
«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին

 |aravot.am|

«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին |aravot.am|

aravot.am: Հիփոթեքային վարկերի շուկայում նախորդ տարի դիտարկվել է տոկոսադրույքի աճ։ Այս մասին ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է նաեւ շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացմանը, ներառյալ հիփոթեքը, սակայն հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի աճը եղել է ավելի մեղմ, քան նույնիսկ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը»,- ասաց նա։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց Մարտին Գալստյանին, թե ըստ ԿԲ գնահատականի՝ անշարժ գույքի շուկայում 25-26 տոկոսով «փուչիկ» կա։ «Նաեւ կան տնտեսագետներ, որոնք ասում են, որ այդ փուչիկն անպայման պետք է պայթի։ Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը՝ կպայթի՞ անպայման, թե՞ հնարավոր է կառավարել ու կամաց իջեցնել»,- հարցրեց Աղազարյանը։ Մարտին Գալստյանն ի պատասխան ասաց․ «Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ անշարժ շուկայում կա գների որոշակի աճ։ Շատ նուրբ կետի եք հանգել, այն առումով, որ տնտեսագիտական համայնքի մեջ «փուչիկի» սահմանումը հստակ չէ։ Այսինքն՝ որպեսզի հասկանանք՝ «փուչիկը» ինչ է, նախ պիտի սահմանենք։ Այսինքն՝ 25 տոկոս աճը արդյոք բավարա՞ր է, որպեսզի նկարագրենք, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում կա «փուչիկ»։ Երկրորդ, «փուչիկները»։ Երկու տեսակի են լինում՝ ռացիոնալ եւ իռացիոնալ։ Մեր գնահատականով՝ մենք երկու մեթոդ ունենք, փորձում ենք հիմնականում համադրել մարդկանց իրական եկամուտների աճը ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ։ Եվ մեր երկու մեթոդով էլ համադրելով՝ մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճը ավելի բարձր է, քան իմ թվարկած փոփոխականները։ Ուստի, մեր կարծիքով, կա որոշակի ավելի աճ, քան պիտի լիներ»։
11:16 - 15 հունիսի, 2023