Թագուհի Թովմասյան

ՀՀ 8-րդ գումարման ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Խմբակցությունից դուրս է եկել 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո։

Գիդ-թարգմանիչ (անգլերեն), լրագրող, քաղաքագետ։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

ԿԿՀ-ն «Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ է հարուցել»
 |azatutyun.am|

ԿԿՀ-ն «Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ է հարուցել» |azatutyun.am|

azatutyun.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մայիսի 15-ին վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Մայիսի 7-ին վարչապետն ու Կառավարության անդամները խորհրդարանում պատգամավորների հարցերին էին պատասխանում: Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հարցրեցին՝ ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները: Սրան ի պատասխան վարչապետը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Վարչապետն ընդդիմադիրներին հորդորեց «վեր ընկնել տեղն» ու «չուտել իր ներվերը», Փաշինյանը նաև նրանց «համբալ»-ով դիմեց։ Ընդդիմությունից վարչապետի պահվածքն ու խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեցրած հայտարարությունները սպառնալիք համարեցին՝ չբացառելով, որ կդիմեն իրավապահներին: Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել, մասնավորապես, «համբալ», «վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունները, «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը: Անկուսակցական պատգամավորը հանձնաժողովից հանրային բաց ու թափանցիկ քննություն է պահանջել։ Գլխավոր դատախազը խորհրդարանում միջադեպը քաղաքական է որակել:
12:22 - 23 մայիսի, 2025
Փոխքաղաքապետի հոր 1.5 մլրդ դրամի վարկը, ԱԺ 100 հազար դոլարանոց սրճարանը. Թովմասյանը հաղորդում ներկայացրեց հանցանքի մասին
 |azatutyun.am|

Փոխքաղաքապետի հոր 1.5 մլրդ դրամի վարկը, ԱԺ 100 հազար դոլարանոց սրճարանը. Թովմասյանը հաղորդում ներկայացրեց հանցանքի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ինչպե՞ս է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը 2023-ին 40 հեկտար հողեր ձեռք բերել Արմավիրի մարզում, ինչպես է 71-ամյա Փամբուխչյանը «Ամերիաբանկ»-ից ստացել է 1.5 միլիարդ դրամի վարկ, ապա ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից, որ վարկը արտոնյալ պայմաններով մարի և դեղձի այգիներ հիմնի: Հարցն այսօր խորհրդարանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նահապետյանն այսօր խորհրդարանում ներկայացնում էր Հակակառուպցիոն կոմիտեի 2024 թվականի հաշվետվությունը: «Պարոն Նահապետյան, քանի՞ թոշակառու եք ճանաչում, որ կարող է բանկից 1.5 միլիարդ դոլարի վարկ ստանալ և պետությունն էլ իրեն սուբսիդավորի... ես կարծում եմ, որ Դուք էլ չեք ճանաչում, ինչպես որ ես չեմ ճանաչում, որովհետև թոշակառուներին անգամ հեռախոսի ապառիկ չեն տալիս բանկերը», - նշեց Թագուհի Թովմասյանը: Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև Ազգային ժողովում կառուցված սրճարանի կոռուպցիոն ռիսկերի մասին, հարցնելով, թե ո՞վ է որոշել, որ խորհրդարանում պետք է կառուցվի սրճարան, որն արժեցել է ավելի քան 100 հազար դոլար: Ո՞վ է որոշել, որ այդ հատվածից պետք է հանվեն տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչների կողմից տնկված եղևնիները և դրանց տեղում սճարան կառուցվի: «3 միլիոն դրամից ավելի մի ջրվեժիկ են տեղադրել, 3 -4 անգամ սալիկները փոխելու պայմանագիր են կապել, 2-3 անգամ սեղան ու աթոռ են գնել, բայց միայն մեկ ընկերությունից գնված սեղան-աթոռներն են շարված սրճարանում: Բոլոր փաստաթղթերը, պարոն Նահապետյան, էլեկտրոնային կրիչով եմ ձեզ տալու, պողպատե փաստեր: Համեմատության համար ուզում եմ ասել, որ 100 հազար դոլարանոց այդ սրաճարանը կարող էր օգնել Վարդենիսի ավագ դպրոցի փլատակներից գոնե մի դասասենյակ վերանորոգելու համար, ճաշակի հարց է», - նշեց ընդդիմադիր պատգամավորը: Թովմասյանը խոսեց նաև Ազգային ժողովի գնումների վերաբերյալ, նշելով՝ իր ձեռքի տակ եղած 2 տասնյակից ավելի փաստաթղթերը վկայում են, որ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը, ով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմն է, առանց հրապարակային հաշվետվության, պետբյուջեի գումարները շռայլորեն ծախսում է, չներկայացնելով, թե ինչ կարիքների համար: «2024 թվականի հունվար, մայիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Ազգային ժողովը գնել է 908 շիշ կոնյակ, որի համար Հայաստանի հպարտ հարկատուները վճարել են 16 միլիոն 635 հազար դրամ: Ի՞նչ անհրաժեշտության են գնվել, ո՞ւմ են նվիրել, էս մասով որևէ թփանցիկություն չկա, ընդորում, բոլոր գնումները 3 տարիների ընթացքում իրականացվել են «Վինո վինո» ընկերությունից: 2025 թվականի հունվարից ապրիլ գնվել է 594 շիշ կոնյակ՝ 11 միլիոն դրամով, ու դեռ տարին շարունակվում է: Էլ չեմ ասում էն օրորոցային չխչկան խաղալիքների մասին», - ընդգծեց նա: Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հայտարարեց, որ այս ամենի մասին բարձրաձայնելուց բացի, այժմ Հակակառուպցիոն կոմտեի նախագահին կփոխանցի հաղորդում հանցանքի մասին՝ ակնկալելով գործուն քայլեր: «Կառուպցիայի մասին խոսելով կոռուպցիան չի վերանում, պետք են գործում քայլեր, ընդորում, քաղաքականապես անկախ, չնայելով, թե կոռուպցիոն գործարքների թիկունքում իշխող կուսակցությունից ովքեր կան», - նշեց Թովմասյանը: Ընդդիմադիր պատգամավորը «Ազատությանն» ավելի ուշ տեղեկացրեց, որ հանցանքի մասին հաղորդումը արդեն ներկայացրել է, և Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, քննիչն անհապաղ, ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է կազմի քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն:
16:43 - 13 մայիսի, 2025
ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը |armenpress.am|

ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը |armenpress.am|

armenpress.am:  Նիստի ընթացքում քննարկվում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է Ազգային ժողովում տեղի ունեցած կոնկրետ միջադեպի ուսումնասիրությանը։ «Առաջարկվում է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու նպատակով։ Հանձնաժողովը նախատեսվում է կազմել 5 անդամից և սահմանել դրա գործունեության առավելագույն ժամկետը՝ մինչև 2 ամիս»,-ասաց Թովմասյանը։ Նախաձեռնող խմբակցությունների ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ հարցը ծագել է 2025 թվականի մարտի 20-ին Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Անդրանիկ Քոչարյանը, ըստ հաղորդման, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորել է ակնհայտ անհարգալից և խտրական վերաբերմունք՝ ասելով «շուրթերդ մաքրիր» և արգելելով կանգնել իր կողքին՝ նշելով, թե «դուք լրագրող չեք»։ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության և երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ կետերը հստակ սահմանում են, որ պատգամավորը պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորությունները իրացնելիս»,-ընդգծեց Թովմասյանը։ Պատգամավորը նաև հիշեցրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի դրույթները, որոնք արգելում են լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ «Հաշվի առնելով այս իրողությունները, ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն անհրաժեշտություն են համարում նման դեպքերը բացառելու նպատակով ստեղծել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը և տալու եզրակացություն՝ նման վարքի կրկնությունը բացառելու նպատակով»,-եզրափակեց Թովմասյանը։
14:02 - 06 մայիսի, 2025
ԱԺ հանձնաժողովը մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծին:  Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Հիմնավորումն այն է, որ Անդրանիկ Քոչարյանն այս տարի մարտի 20–ին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ունեցել է տհաճ, դատապարտելի միջադեպ՝ նրա նկատմամբ կիրառելով ակնհայտ խտրական վերաբերմունք»,–ասաց Թագուհի Թովմասյանը: Ըստ նրա՝ պատգամավորը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, նաև չի հարգել հանրության բարոյական նորմերը, թույլ է տվել ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքով նախատեսված դրույթների խախտում: Թովմասյանի խոսքով՝ մասնավորապես խախտվել են ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 3–րդ հոդվածի 2–րդ և 8–րդ կետերը: 2–րդ կետը սահմանում է, որ պատգամավորի էթիկայի կանոններից է հարգել հանրության բարոյական նորմերը, 8–րդ կետը՝ հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: Ընդդիմադիր երկու խմբակցությունները ցանկանում են ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ գնահատական տալու Անդրանիկ Քոչարյանի վարքին: Ըստ Թովմասյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է կրել պատասխանատվություն պատգամավորի վարքի վերաբերյալ:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հորդորեց զերծ մնալ ժամանակավոր հանձնաժողովի կազմումից: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ հանձնաժողովը պետք է կազմվի խմբակցություններում պատգամավորների համամասնությամբ: «Այսինքն՝ առաջարկված 5–հոգանով խմբում հնարավոր է, որ մեծամասնության քանակն ավելի շատ լինի: Եթե առաջնորդվենք այս կանոնակարգով, մեծամասնության գործունեությունից է կախված լինելու թե որոշումների կայացումը, թե հանձնաժողովի աշխատանքի կենսունակությունը»,–ասաց Ղազարյանը:  Իշխանությունը մտադիր է էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորել: Նա նշեց, որ մշտական հանձնաժողովի անդամների քանակությունը լինելու է պարիտետային սկզբունքով: Պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովի կենսունակությունը, գործունեությունը և չափորոշիչները հենց հիմա մշակվում են, շուտով կլինեն: «Չշտապենք, այս փուլում զերծ մնանք ժամանակավոր հանձնաժողովի կազմումից»,–նշեց Ղազարյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ մինչև այս նստաշրջանի ավարտը առնվազն առաջին ընթերցմամբ ընդունելու են էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ: Նա ևս նպատակահարմար չհամարեց ընդդիմության առաջարկած ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դա լինելու է մեծամասնության հանձնաժողով:  «Ինչ վերաբերում է կոնկրետ պատգամավորի վարքագծին, ապա, եթե պատգամավորի վարքագծում սա պարզապես սայթաքում չէ, մեկ անգամ տեղի ունեցած դեպք չէ, պարբերաբար կրկնվելու է, վաղը մյուս օրն այդ էթիկայի հանձնաժողովը ձևավորվելու է, այդ մարդը վաղ թե ուշ հայտնվելու է էթիկայի հանձնաժողովի տիրույթում»,–ասաց Վարդանյանը:  Երկար քննարկումներից հետո հանձնաժողովի նիստում նախագիծը հավանության չարժանացավ:
16:21 - 25 ապրիլի, 2025
«Պատիվ ունեմը» վարչապետի թեկնածու չունի, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի
 |azatutyun.am|

«Պատիվ ունեմը» վարչապետի թեկնածու չունի, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի |azatutyun.am|

azatutyun.am: «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի, հենց դրա հարամ էլ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնում, «Ազատության» հարցին ի պատասխան խորհրդարանում հայտարարեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է, դրա համար էլ հստակ ծրագիր կա։ Թե ինչ ծրագրի մասին է խոսքը, Թովմասյանն այսօր ասաց, որ տեղյակ չէ։ «Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հանրայնացնել», - երեկ ասել էր Սերժ Սարգսյանը: Երրորդ նախագաը նաև նշել էր, որ ինքը երկրի ղեկավարումը ստանձնելու մտադրություն չունի: Վարչապետին անվստահություն հայտնելու համար պատգամավորների ներկայացրած ԱԺ որոշման նախագծում պետք է լինի նաև նոր վարչապետի անունը։
16:06 - 25 ապրիլի, 2025
Այդ ինչպե՞ս «Գոլդեն փելեսը» պետությունը նվեր է ստացել 15,8 մլրդ դրամի դիմաց, հետո այն վաճառվել է 5 մլրդ-ով. պատգամավոր
 |news.am|

Այդ ինչպե՞ս «Գոլդեն փելեսը» պետությունը նվեր է ստացել 15,8 մլրդ դրամի դիմաց, հետո այն վաճառվել է 5 մլրդ-ով. պատգամավոր |news.am|

news.am: «Գոլդեն փելես» հյուրանոցը  նվիրատվության ճանապարհով պետությունը վերցրել է 15 միլիարդ 800 դրամով, այդքան է գնահատվել պետության կողմից նվերի գինը, բայց այդ նվերը երկուս ու կես տարի հետո 5 միլիարդ դրամով է վաճառվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դիմլով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ընդ որում վաճառվել է մարելու տարբերակով, ամեն տարի մեկ միլիարդով պիտի գործարարը մարի, մյուս տարի լրանում է վերջնաժամկետը։ Այսինքն ուզում եմ հասկանալ այստեղ պետության ահռելի կորուստը, որ կրել է, արդյոք դատախազության կողմից որևէ ուշադրության արժանացել է»,-ասաց նա: Ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց. «Դուք նվիրատվություն եզրույթն եք օգտագործում, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, խոսքը պատճառված հնարավոր վնասի վերականգնման մասին է։ Մենք նմանատիպ իրավիճակներ էլի ունենք։ Օրինակ, բոլորովին վերջերս քրեական մեծ վարույթի շրջանակներում մի քանի միլիարդ արժողությամբ գույք կրկին վերադարձվեց պետությանը և կողմը գրել էր, որ քանի որ անցել են վաղեմության ժամկետները, համաձայն է իր նկատմամբ վաղեմություն կիրառելու և ցանկանում է նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելը։ Տվյալ դեպքում վնասը վերականգնվել էր գույքային արտահայտմամբ։ Ուստի ձեր կողմից նշված իրավիճակը ևս մեխանիկական նվիրատվություն չէ: Այստեղ դուք կորուստ բառը օգտագործեցիք, ճիշտն ասած, այս ընթացքում ես ոչ մի անգամ տարաժամկետ վճարումների հետ կապված կոռուպցիոն դրսևորման չեմ հանդիպել»: Թագուհի Թովմասյանը հստակեցրեց, որ իր հարցը ոչ թե տարաժամկետ վճարման մասին էր, այլ այն մասին, որ պետությունը նվիրատվություն է ստացել 15.8 միլիարդ դրամ, բայց վաճառել է այդ գույքը 5 միլիարդով։ «Հիմա պետությունը օգտվե՞լ է, թե՞ տուժել այս թվաբանության մեջ։ Արդյո՞ք այստեղ կա ձեզ իրավաբանորեն հետաքրքրող հարց։ Օրինակ, ինձ մոտ առաջանում է այդ հարցը, ի՞նչ հանգամանքներում, ինչո՞ւ հենց այդ գործարարին, ինչու՞ հենց այս դեպքով և ինչո՞ւ 15.8 միլիարդանոց գույքը նա կարողանում է գնել 5 միլիարդով: Հիմա եթե ասեն, որ չի վաճառվում, բա այդ դեպքում պետությունը ուռճացված գներով է նվիրատվությունը ստացե՞լ, եթե նույնիսկ վնասի վերականգնումն էլ հետն է»: Գլխավոր դատախազը միայն ասաց, որ իրենք լիազորություն չունեն որոշելու, թե գույքը ոնց պետք է տնօրինվի. «Եթե դուք որևէ պարզաբանման անհրաժեշտություն եք տեսնում, կխնդրեմ պետգույքի կառավարման կոմիտեից ճշտեք, թե գնահատումը ինչ տրամաբանությամբ է իրականացվել, և եթե մտահոգություններ ունեք, խնդրում եմ ուղղակի ուղարկեք մեզ, մենք ստուգողական գործողությունների արդյունքում կհասկանանք կոռուպցիոն դրսևորումներ կան, թե չէ»:
14:12 - 25 ապրիլի, 2025
Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին
 |civilnet.am|

Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին |civilnet.am|

civilnet.am: Ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանին ձերբակալման վայր տեղափոխելու ընթացքում ենթադրաբար խոշտանգած և նսեմացրած անձինք մեկ տարի անց դեռևս հայտնաբերված չեն։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բացատրությանը, թե կատարվում է փորձաքննություն։ «Ես ունեմ լուսանկարներ։ Երիտասարդին ակնհայտ ծնկաչոք վիճակում նստեցրել են խոտին, տաբատը իջեցրել են, թքել են վրան ու խոշտանգել։ Ի՞նչ փորձաքննություն է պետք այս ամենին։ Ի՞նչ անհասկանալի բան կա, որ արդեն մեկ տարի է անցել, բայց Երևանում գործած այս հանցախումբը չի բացահայտվել։ Նրանք գործել են ազատ և բանուկ հատվածում»,- հայտարարեց Թովմասյանը։ 2024-ի ապրիլի 16-ին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Վարդանյանի և այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։ Վարդանյանը վերջինիս անվանել էր «հակահայ վիժվածք»։ Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբանները հայտնել էին, որ Վարդանյանին Քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս դաժան խոշտանգումների են ենթարկել։ Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ խոշտանգումը եղել է նախապես կազմակերպված, իսկ հանցագործներին աջակցել են հենց ոստիկանները։ Մինչ օրս խոշտանգող անձինք չեն հայտնաբերվել։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արձագանքեց պատգամավոր հայարարությունը՝ նշելով, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ «Նշանակվել են երեք փորձաքննություններ դեռևս 2024-ի մայիսին, որոնց արդյունքները դեռ չենք ստացել։ Մինչև այդ արդյունքները չստանանք, չենք կարող հիմնվել միայն լուսանկարների վրա, որտեղ, օրինակ, պատկերված է տաբատ՝ ենթադրյալ խոտի հետքերով։ Չենք կարող պնդել, թե այդ հետքերը առաջացել են այն մեխանիզմով, որը նկարագրում է տուժածը»,- ամփոփեց Վարդապետյանը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում։
11:37 - 25 ապրիլի, 2025
Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներին նամակներ է ուղարկում՝ տեղեկացնելով, որ Ռուբեն Վարդանյանը
խոշտանգվել է

Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներին նամակներ է ուղարկում՝ տեղեկացնելով, որ Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է

Բաքվի բանտում քաղաքական որոշմամբ պահվող Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ կից ներկայացնելով լուսանկար։  «Չսպասեցի լուսանա, միջազգային իմ գործընկերներին նամակներ եմ ուղարկում՝ տեղեկացնելով, որ Արցախի նախկին պետնախարար Ռւբեն Վարդնայանըխոշտանգվել է Բաքվի բանտում:  Տեքստին կցված լուսանկարներում ակնհայտ են վնասվածքները: Նրա դեմքի վրա բռնության հետքեր են երևում և կապտուկներ: Խնդրել եմ միջզգային դերակատարներին և նրանց ներկայացուցիչներին, որ դատապարտեն այս անմարդկային վերաբերմունքը, նպաստեն Բաքվում ընթացող քաղաքական դատավարության ավարտին և պահանջեն հայ գերիների վերադարձը: ✔️Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտւմ է, ✔️Ռուբեն Վարդանյանը գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության, հոգածության և պատասխանատվության  ներքո✔️Նա չունի այլընտրանք՝ պաշտպանելու իր իրավունքները:Անթուլատրելի է, պատժելի է, դատապարտելի են անազատության մեջ գտնվողի նկատմամբ ֆիզիկական բռնության նման դրսևորումները: Այս դեպքը չպետք է դառնա ուղղակի միջադեպի արձանագրում, նա խոշտանգվել  հայ լինելու և իր իրավունքները պաշտպանելու համար»,- գրել է Թագուհի Թովմասյանը։
09:37 - 27 փետրվարի, 2025
Բաքվում դատապարտվում, նվաստացվում և խոշտանգվում են էթնիկ հայերը. Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների

Բաքվում դատապարտվում, նվաստացվում և խոշտանգվում են էթնիկ հայերը. Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների

Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների: Նրանց ուշադրությունն է հրավիրել Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը և ողջ այդ իրավական գործընթացի վրա: Ֆեյսբուքյան էջում պատգամավորն այդ մասին գրառում է կատարել։ «Բաքվում դատապարտվում, նվաստացվում և խոշտանգվում են էթնիկ հայերը՝ մեր հայրենակիցները, ովքեր պատերազմի օրերին մինչև վերջին պահը մնացել էին Արցախում: Դատավարությունն ընթացել է Բաքվի զինվորական դատարանում և 15 հայերի՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան, մեղադրանք է առաջադրվել 2,548 դրվագով։ Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին: Իմ միջազգային գործընկերներին ներկայացրել եմ իրավիճակը և ահազանգել. Դատավարությանն ընդառաջ քաղբանտարկյալ, Արցախի պետնախարար  Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ իր փաստաբանին և թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Իրեն հնարավորություն չեն տվել ծանոթանալու գործին՝ իրեն հասկանալի լեզվով, խոշտանգել են իրեն, արգելել ջուր խմել, զուգարանի թղթից օգտվել և այլ անմարդկային գործողություններ: Եվ նա առաջին մարդը չէ, որ Ադրբեջանում բանտային պայմաններից դժգոհում է: Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը փաստաբանական պաշտպանությանը և հարցաքննությունների կեղծ արձանագրություններին վերաբերող խնդիրների մասին լուրջ խախտում է, որը հակասում է արդար դատավարության իրավունքի հիմնարար սկզբունքներին: Ուզում եմ ընդգծել,որ Ադրբեջանը խախտելով Ժնևի կոնվենցիան, պատերազմից հետո հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին: Արցախի նախկին ղեկավարության և այլ անձանց մեղադրանքները կրում են ակնհայտ քաղաքական բնույթ: «Ահաբեկչություն» և «ապօրինի զինված խմբավորում կազմավորել» մեղադրանքները ծառայում են միայն քաղաքական շահերին՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Հաշվի առնելով վերոնշյալը խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին. Իրենց մանդատի շրջանակներում ջանքեր գործադրել՝ հասնելու այն բանին, որ միջազգային անկախ դիտորդներ ներգրավվեն այդ դատավարություններում, Դրանք ընթանան դռնբաց և լուսաբանվեն, Կոչ անել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումները, Կատարելով միջզգային պարտավորությունները պահանջել անհապաղ վերադարձնել նրանց հայրենիք»,–գրել է նա։
11:13 - 20 հունվարի, 2025
Թագուհի Թովմասյանը Հովիկ Աղազարյանի հարցով դիմել է միջազգային կառույցներին

Թագուհի Թովմասյանը Հովիկ Աղազարյանի հարցով դիմել է միջազգային կառույցներին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կրկին գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների` Հովիկ Աղազարյանի մասով: «Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում անդրադառնալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածին: Ունենալով մարդկային, գաղափարական և քաղաքական ծայրահեղ հակասություններ նույն պատգամավորի հետ, այնուամենայնիվ, համարում եմ, որ մարդու անձնական հեռախոսազրույցները, նամակագրություններն առանձնացնելը և քաղաքական թիմի անդամներին դրանց ծանոթանալու հնարավորություն ընձեռելը, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, խիստ խնդրահարույց է և անընդունելի: Այդ արտահոսքը խախտում է ազգային օրենսդրությունը և միջազգային իրավունքի մի շարք նորմեր. 1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր - 19482. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր - 19663. Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին - 19504. Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR) (2016/679) - 2016 ՀՀ Սահմանադրության 33 և 34-րդ հոդվածները հստակ սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք: Առավել անընդունելի է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանին փոխկապակցված կայքում պատգամավորի սեռական կողմնորոշման մասին «բացահայտումներ են արվել»՝ նույն հեռախոսային տեղեկությունների հղումով:Աղազարյանի հետ կատարվածը վկայում է ոչ միայն այն մասին, որ խախտվել է նրա անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը, այլ նաև տպավորություն է, որ Կառավարության աշխատակազմից ուղղորդված թիրախավորման արշավ է սկսվել պատգամավորի դեմ: Իմ միջազգային գործընկերներից ու տարբեր կազմակերպություններից ակնկալում եմ համապատասխան արձագանք, քանի որ նախկինում իրավունքների ամենաչնչին ոտնհարման դեպքերով օտարերկրյա դեսպանները, տեսաուղերձով, նույնիսկ դատապարտում էին տեղի ունեցածը: Հիմա մի տեսակ լուռ են»,- Facebook-ում գրել է պատգամավորը։
10:37 - 17 դեկտեմբերի, 2024
Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի․ Թագուհի Թովմասյանը՝ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մասին

Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի․ Թագուհի Թովմասյանը՝ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մասին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին:  Նա գտնվում է ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում: 72 ժամվա ընթացքում պետք է նրան կա՛մ ազատ արձակեն, կա՛մ կալանավորեն, ինչի հիմքերը չկան: Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից:  Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ:  Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երևանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ:  2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը: Իհարկե, հետաքրքրվել են, թե ինչու է հևում Սամվելը, սակայն անխռով տարել են նրան ժամանակավոր պահման վայր: Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի, դրա համար կա քաղաքացիական օրենսգրքում նախատեսված պատժամիջոց: Արդեն քաղաքացուն ձերբակալել են, խուլիգանության հոդվածը առաջադրել, ազատազրկել, բայց նաև ծեծի են ենթարկել շղթայված երիտասարդին, նսեմացրել նրա արժանապատվությունը:  Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի: Հայաստանում հավատարմագրված  դեսպանատներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համաշխարհային կառույցներին արդեն ուղարկել եմ գրություններ այս առիթով: Քաղաքացուն ուղեկցող ոստիկանները և զինված բանդան պե՛տք է պատժվեն»։  
19:57 - 16 ապրիլի, 2024
Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման առիթով

Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման առիթով

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Գրություններ՝ ՀՀ գլխավոր դատախազին և Ներքին գործերի նախարարին՝ Նարեկ Սամսոնյանին ( Նարեկ Սամսոնյան / Narek Samsonyan)՝ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալելու առիթով։ Ուսումնասիրելով մարտի 22-ին համացանցում հրապարակված՝ Ն. Սամսոնյանին անմարդկային ձևով ձերբակալության կադրերը, որտեղ, իմ տպավորությամբ, կան խոշտանգման, արժանապատվության նսեմացման և ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դրվագներ՝ գրություններ եմ ուղարկել ուժային կառույցներին։ ՀՀ ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ պահանջել եմ պարզաբանել. ✔️ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել ուժի նման ցուցադրաբար կիրառմամբ ձերբակալել Ն. Սամսոնյանին: ✔️Ինչու՞ են ոստիկանները նրան ոչ միայն գետնին տապալում, երբ չի դիմադրում, այլեւ գլուխը սեղմում են ասֆալտին: Ոստիկանների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների մասով ի՞նչ հանձնարարականներ են տրվել: Կա՞ն արդյոք պատժված ծառայողներ: ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ. ՀՀ ոստիկանության համազգեստով աշխատակիցների ու քաղաքացիական անձանց գործողություններին տալ քրեաիրավական գնահատական, Ուսումնասիրության ենթարկել Նարեկ Սամսոնյանի փաստաբանների հաղորդումները, ըստ որոնց՝ Ն. Սամսոնյանն իրավապահ մարմիններում զրկված է եղել փաստաբան ունենալու և իր պաշտպանությունն ապահովելու իրավունքից։ Հետևողական կլինեմ գործի ընթացքին և կտեղեկացնեմ հետագա զարգացումների մասին»։
10:54 - 25 մարտի, 2024
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ պաշտպանության փոխնախարարին
 |news.am|

Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ պաշտպանության փոխնախարարին |news.am|

news.am: Շատ է խոսվում բանակում բարեփոխումների մասին, բայց միայն այս տարվա ընթացքում մենք ունեցանք բանակում ոչ մարտական պայմաններում մեծ թվով զոհեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում դիմելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Նաեւ անցած տարին է ամփոփվել բավականին մեծ թվով: Ես ուզում եմ հասկանալ՝ ՊՆ-ն արդյոք իրականացրել է վերլուծություն, ինչու են շատացել մահվան դեպքերը, ինչ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ երեւույթի դեմն առնելու համար: Ովքեր, երբ եւ ինչ պատիժ են կրել բանակում առկա այդ իրավիճակի համար»,- ասաց պատգամավորը: Ի պատասխան Կարեն Բրուտյանն ասաց, որ լիազորված չէ այդ հարցերին պատասխանելու. «Ես խնդրում եմ գրավոր հարցը ներկայացրեք, մենք ձեզ գրավոր կպատասխանենք»: Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են: Մեր քաղաքացիներին հետաքրքրող հարցերից մեկը դա է՝ ինչու են բանակում խաղաղ պայմաններում զոհվում զինվորները: Ցավալի է, որ դուք լինելով փոխնախարար, որեւէ ասելիք չունեք այս մասով: Այսինքն որեւէ տեղեկություն, գոնե զոհերի թիվը հրապարակեք: Դուք տեղեկություն չունե՞ք, որեւէ քայլ չի՞ իրականացվում ՊՆ-ում: Ես գրավոր հարց տալու տեղը գիտեմ, ուղղում եմ ու շատ ուշացումով ստանում եմ պատասխաններ ՊՆ-ից»:
11:05 - 27 փետրվարի, 2024
«ՔՊ նիստում ինչպիսի՞ ճնշումներ են գործադրվել ձեր նկատմամբ, այսօր կա նաեւ որոշակի ագրեսիվություն»․ Թագուհի Թովմասյան
 |aravot.am|

«ՔՊ նիստում ինչպիսի՞ ճնշումներ են գործադրվել ձեր նկատմամբ, այսօր կա նաեւ որոշակի ագրեսիվություն»․ Թագուհի Թովմասյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմեց թեկնածու Հայկուհի Հարությունյանին։ «Մինչեւ հիմա ձեր հասցեին հնչող քննադատությունների առյուծի բաժինն այն էր, որ դուք բավական բարեհաճ վերաբերմունք ունեք իշխող ՔՊ խմբակցության եւ կուսակցության անդամ պաշտոնյաների նկատմամբ։ Մենք հիմա մի փոքր այլ իրավիճակի ենք կարծես թե ականատես լինում։ Եվ այս համատեքստում ուզում եմ կարճ մեջբերում անել Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարածած հայտարարությունից։ Այնտեղ խնդրահարույց է համարվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնների համալրման գործընթացը։ Եվ նշվել է, որ ՔՊ-ն որոշել է այդ պաշտոնում չընտրել առաջադրված թեկնածուներից Հայկուհի Հարությունյանին եւ նրան հրավիրելով ՔՊ փակ նիստին՝ խմբակցության մի քանի անդամներ նրան հիշեցրել են իրենց, իրենց ընտանիքների անդամների եւ իրենց ընկերների առնչությամբ կայացված որոշումները ու դժգոհությունները՝ այդպիսով դժգոհություն հայտնելով այդ առնչությամբ։ Ի՞նչ է տեղի ունեցել, ինչպիսի՞ ճնշումներ են այդ նիստի ընթացքում գործադրվել ձեր նկատմամբ։ Այսօր ես նկատում եմ նաեւ որոշակի ագրեսիվություն ձեր նկատմամբ, ինչ-որ կապ կա՞ մինչ նիստի պրոցեսի, նիստի ժամանակ տեղի ունեցած գործընթացների միջեւ, եւ հետո կհետեւենք նաեւ ընտրության պրոցեսին»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ ինքն ապաքաղաքական անձ է բոլոր առումներով։ «Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հայտարարությանը, ես խնդրում եմ, եթե հնարավոր է, որպեսզի բոլոր կասկածները փարատվեն, այդ բոլոր հնչած կամ հնարավոր հնչելիք հարցերը դառնան նաեւ հանրային սեփականություն: Ես ինքս պատրաստ եմ այդ հարցին պատասխանել, բայց նաեւ կարծում եմ, որ քննարկման մյուս կողմը եւս կարող է հերքել, հաստատել կամ այդ հարցի հետ կապված ցանկացած մանրամասնություն դարձնել հանրային քննարկման առարկա»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։
14:03 - 06 դեկտեմբերի, 2023
«Մենք քաջատեղյակ ենք Հայաստանին սպառնացող Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ռազմական կուտակումների մասին»․ պատասխան-նամակ Թագուհի Թովմասյանին

«Մենք քաջատեղյակ ենք Հայաստանին սպառնացող Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ռազմական կուտակումների մասին»․ պատասխան-նամակ Թագուհի Թովմասյանին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդը, արձագանքելով Հայաստանին և Արցախին սպառնացող անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վայրագությունների մասին ահազանգող նամակներիս, իր պատասխան նամակում հավաստիացրել է Արցախի Հանրապետության և այնտեղից բռնի տեղահանված բնակչության իրավիճակի, ինչպես նաև հենց Հայաստանին սպառնացող վտանգների նկատմամբ Եվրախորհրդարանի ամբողջական ուշադրության մասին։ Նա մասնավորապես նշել է․« Հարգելի՛ տիկին Թովմասյան,Եվրոպական խորհրդարանի նախագահ տիկին Ռոբերտա Մեցոլան խնդրել է ինձ՝ որպես Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահ, պատասխանել Ձեր նամակներին։Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ Եվրախորհրդարանի ամբողջական ուշադրությունը կենտրոնացած է 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման համատեքստում Լեռնային Ղարաբաղի և իր տեղահանված բնակչության համար ստեղծված ողբերգական հետևանքների, ինչպես նաև Հայաստանին սպառնացող վտանգների վրա: Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների կողմից սեպտեմբերի 19-ին հրապարակված հայտարարության մեջ, ինչպես նաև խորհրդարանի 2023 թ. հոկտեմբերի 5-ի բանաձևում, մենք խստորեն դատապարտում ենք նախապես ծրագրված և չհիմնավորված ռազմական հարձակումը և կոչ ենք անում նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պատասխանատու անձանց նկատմամբ։ Ինչպես գիտեք, մեր նախորդ բանաձևերում և հայտարարություններում մենք արդեն միաձայն դատապարտել և պահանջել ենք պատժամիջոցներ Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման համար, որն իրականացվել է 2020 թ. հրադադարի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի հրամանների բացահայտ խախտմամբ։Թույլ տվեք իմ խորին ցավակցությունը հայտնել այս ռազմական հարձակման, դրա հետևանքների, այդ թվում՝ Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով Ղարաբաղի հայերի զոհերի համար։ Ես նաև իմ խորին զորակցությունն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները։ Մենք կշարունակենք նպաստել փախստականների վերադարձի իրավունքի իրացմանը և նրանց անվտանգության ու բարեկեցության համար Ադրբեջանի պատասխանատվությանը՝ միջազգային երաշխիքներով։ Սա պետք է ներառի միջազգային ներկայությունը տեղում՝ ապահովելու թափանցիկություն և վստահություն, ինչպես նաև այլ առաջնահերթ խնդիրների, ինչպիսին է՝ մշակութային ժառանգության պահպանումը: Մենք քաջատեղյակ ենք Հայաստանի Հանրապետությանը սպառնացող Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ռազմական կուտակումների մասին։ Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում, ԵՄ-ի աջակցությամբ կայանալիք հանդիպմանը մասնակցելու Ադրբեջանի նախագահի մերժումն այս առումով ցավալի է, քանի որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս կայուն խաղաղության ձգտման Բաքվի հանձնառության բացակայությունը։ Սա է նաև պատճառը, որ մենք կոչ ենք անում համապարփակ վերանայել ԵՄ-ի հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Թեև մենք վստահում ենք և կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները, Բաքվի հետ «բիզնեսը, ինչպես միշտ» բանաձևն ակնհայտորեն այլևս անընդունելի է։ Այս դժվարին ժամանակահատվածում, երբ Ձեր երկիրը բախվում է մի շարք արտաքին սպառնալիքների, Եվրախորհրդարանը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը: Այն ձգտում է Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցության էական ավելացմանը՝ մարդասիրական օգնության անմիջական կարիքներից դուրս: Մենք կարծում ենք, որ դա, որոշակի պայմաններում, պետք է ներառի նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցությունը:Ի վերջո, թույլ տվեք նշել, որ ես ողջունում եմ վերջերս Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Սա կարևոր քայլ է հօգուտ միջազգային արդարադատության, որը հստակ ուղերձ է հղում պոտենցիալ ագրեսորներին և Հայաստանն ավելի է մոտեցնում Եվրամիությանը»,- ի պատասխան իմ նամակների՝ գրել է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը»:
11:25 - 23 հոկտեմբերի, 2023
Վարդենիսի հիվանդանոցի շատ սենյակներ փուլ են գալիս մարդկանց գլխին, իսկ առողջապահության նախարարը տեղակալների հետ գնում քարոզարշավի. Թագուհի Թովմասյան |panorama.am|

Վարդենիսի հիվանդանոցի շատ սենյակներ փուլ են գալիս մարդկանց գլխին, իսկ առողջապահության նախարարը տեղակալների հետ գնում քարոզարշավի. Թագուհի Թովմասյան |panorama.am|

panorama.am: «Իմ հայրենի Վարդենիսում մենք ամեն օր վայելում ենք «խաղաղության» կրակոցները, գիշերում ենք «խաղաղության» կրակոցների տակ»,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։Նրա խոսքով, այս պայմաններում, երբ հատկապես ադրբեջանական կողմը զորք է  կուտակել Հայաստանի հետ սահմանի տարբեր հատվածներում, անվտանգային խնդիրներն առավել առաջնային են, քան, օրինակ, ԱԺ կողմից քննարկված Հարկային օրենսգրքի փոփոխությունները։«Նաև ուզում եմ հիշեցնել, որ Արցախում մարդիկ կյանքի ու մահվան կռիվ են տալիս, հումանիտար խնդիրներն էլ ավելի են խորացել, մարդիկ  նաև հանապազօրյա խնդիր ունեն հիմա։ Նման պայմաներում իշխանությունը համերգներ է կազմակերպում, գիտեք, Տիգրան Ավինյանը բարձր տրամադրությամբ Քանաքեռ-Զեյթունում համերգի էր մասնակցում»,-ասաց նա։ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ Արցախում հատկապես երեխաները հագուստի ու կոշիկի խնդիր ունեն, քանի որ ամիսներ շարունակ պաշարված Արցախը զրկված է բոլոր տեսակի մատակարարումներից։«Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զբաղված է Երևանն օկուպացնելով։ Ամեն գնով, ամեն հնարավոր օղակներով, ձևերով նրանք փորձում են Երևանում պահպանել իշխանությունը։ Այդ ճանապարհին կանգ չեն առնում ոչնչի առջև, կիրառում են վարչական ռեսուրս, այն, ինչ նախկինում մերժում էր Նիկոլ Փաշինյանը, ամբիոներից անթույլատրելի էր համարում, հիմա առավել լկտի ձևով իրականացվում է։ Դուք տեղյակ եք Արթուր Չախոյանի հրապարակած տեսանյութին, որի մասով գլխավոր դատախազությունը մինչ օրս որևէ քայլ չի իրականացրել»,-ասաց Թ. Թովմասյանը։Նա ընդգծեց, որ այս պահին Հայաստանի բոլոր պետական պաշտոնյաները զբաղված են ընտրական գործընթացներով ու քարոզչությամբ։«Վարդենիսի հիվանդանոցում մենք բժիշկներ չունենք, շատ սենյակներ փուլ են գալիս մարդկանց գլխին, իսկ առողջապահության նախարարը հավաքում է տեղակալներին, գնում, կանգնում է քարոզարշավին։ Այսինքն, առաջնայինը երկրորդականից տարբերելու լրջագույն խնդիր կա»,-ասաց նա։
12:53 - 14 սեպտեմբերի, 2023