Միգրացիոն ծառայություն

Միգրացիոն ծառայությունը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է միգրացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3000 մարդու շնորհվել է ՀՀ քաղաքացիություն
 |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3000 մարդու շնորհվել է ՀՀ քաղաքացիություն |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300 քաղաքացի դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը: Արմեն Ղազարյանը հիշեցրել է, որ ԼՂ մեր հայրենակիցների համար գործում է քաղաքացիության ստացման հեշտացված կարգ, այն է՝ մոտ 4 ամսվա փոխարեն քաղաքացիությունը տրամադրվում է առավելագույնը 2 ամսում: «Մենք ամսի 30-ի դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել. անչափահասները չեն դիմում քաղաքացիություն ստանալու, որովհետև ծնողներին քաղաքացիություն շնորհելուց հետո անձնագրի փոփոխությամբ անչափահասը դառնում է ՀՀ քաղաքացի»,- ասել է Արմեն Ղազարյանը։
13:58 - 03 սեպտեմբերի, 2024
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային՝ կատարելով մի քանի կարևոր արձանագրություններ․ Առաջիկայում կներդրվի նոր լուծումներով համակարգ, Պետությունը պետք է ունենա կայուն, անվտանգ ու ապահով բիոմետրիկ տվյալներ կրող փաստաթղթերի համակարգ, Աշխարհում այլևս չեն արտադրվում նախկին փաստաթղթերում օգտագործված բիոմետրիկ կրիչները, Թեկուզ օրինական ճանապարհով Եվրամիության երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիների ապաստանի դիմումները չունեն իրական հիմքեր, Մերժվում են ՀՀ քաղաքացիների ապաստանի ներկայացրած դիմումների 96 տոկոսը և ավելին, ԵՄ անդամ երկրներում Հայաստանից ապաստանի հայցերի ամենաբարձր թիվը գրանցվել է 2016 թվականին (8000-ից ավելի հայց), ամենացածր ցուցանիշը՝ 2020 թվականին (մոտ 1200 հայց), Առանց վիզայի եվրոպական երկրներ այցելելու հնարավորությունը կառաջանա այն ժամանակ,երբ վիզաների երկխոսության ազատականացման ավարտը մոտ լինի։
18:18 - 28 օգոստոսի, 2024
070 կոդով անձնագրի պատճառով արցախցիներին դեսպանատներում մերժելու խնդիրն ԱԳՆ-ն քննարկում է ԵՄ գործընկերների հետ

070 կոդով անձնագրի պատճառով արցախցիներին դեսպանատներում մերժելու խնդիրն ԱԳՆ-ն քննարկում է ԵՄ գործընկերների հետ

Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք վերջին շրջանում բարձրաձայնում են, որ տարբեր դեսպանատներ (օրինակ՝ Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի) մերժում են մուտքի արտոնագիր տրամադրել կամ ընդհանրապես ընդունել իրենց հայտերը՝ պատճառաբանությամբ, որ Հայաստանի կողմից իրենց տրված անձնագրերը 070 կոդով են: 070-ը, ինչպես հայտնի է, Ստեփանակերտի անձնագրային ծառայության կոդն է։ Մինչ բռնի տեղահանությունը այդ կոդով անձնագիր տրամադրվում էր միայն Ստեփանակերտում,  իսկ 2023 թ․-ի հոկտեմբերի 12-ից հետո՝ նաեւ Երեւանում՝ տեղահանված արցախցիներին նույնականացնելու նպատակով (առավել մանրամասն՝ այստեղ)։ Հայաստանի կողմից Արցախի բնակչությանը տրամադրված անձնագրերը, ըստ Հայաստանի եւ Արցախի միջեւ կնքված «Անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրի, եղել են ճամփորդական անձնագրեր, որը նրանց չի շնորհել ՀՀ քաղաքացիություն։ Մերժում տրամադրելիս դեսպանատները նաեւ այս հանգամանքն են հիշատակել՝ նշելով, որ քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է մերժումներին՝ նշելով, որ եթե անգամ դեսպանատները առաջնորդվում են ՀՀ իշխանությունների հայտարարություններով, որ 070 կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, ապա ինչու են անտեսում ՀՀ իշխանությունների նույն հայտարարություններից բխող այն փաստը, որ 070 կոդով անձնագիրը արցախցիներին տրամադրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ։ Դրանից բացի, Ստեփանյանը շեշտել է, որ ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի որոշմամբ 070 կոդով անձնագիրը ճանաչվել է որպես փախստականի անձը հաստատող փաստաթուղթ, եւ սահմանվել, որ ՀՀ տարածքից դուրս այն վավեր է փախստականի վկայականի հետ միասին գործածելու պարագայում։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությանը եւ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ հետաքրքրվելով՝ տեղյա՞կ են արդյոք խնդրի մասին, եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկում լուծման ուղղությամբ։  Հետաքրքրվել էինք նաեւ՝ ի՞նչ դիրքորոշում ունեն նշված խնդրի վերաբերյալ, մուտքի արտոնագիր տրամադրելու հարցը պե՞տք է արդյոք պայմանավորված լինի ՀՀ քաղաքացիության հարցով՝ հաշվի առնելով նաեւ այն, որ ՀՀ-ն ժամանակավոր պաշտպանության ներքո է վերցրել եւ փախստական ճանաչել բռնի տեղահանված արցախցիներին։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ տեղյակ են 070 կոդ ունեցող անձնագրերի դեպքում եվրոպական երկրներ մուտքի արտոնագիր չտրամադրելու խնդրի մասին․ «ԵՄ անդամ որոշ պետությունների դեսպանությունների կողմից մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքերի հարցը ներկայումս քննարկվում է համապատասխան գործընկերների հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ դեսպանություններին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն եւ փաստաթղթերի նմուշներ՝ խնդրի հանգուցալուծման հնարավոր տարբերակներն առավել առարկայական քննարկելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության (փախստականների) հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, պաշպանելու համար»,- նշել են Արտաքին գերատեսչությունից։ ԱԳՆ-ից հիշեցրել են՝ Կառավարության վերոնշյալ որոշման համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստթուղթ են անձնագիրը, որի ծածկագիրը տպագրվում է բացառապես 070 կոդով եւ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, իսկ 070 ծածկագրով տրված փաստաթուղթը նույն որոշման շրջանակներում հանդիսանում է ճամփորդական փաստաթուղթ։ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից դարձյալ հղում են կատարել Կառավարության հիշյալ որոշմանն ու վերահաստատել՝ 070 ծածկագրով տրված փաստաթուղթը այդ որոշման շրջանակներում հանդիսանում է ճամփորդական փաստաթուղթ, եւ Հայաստանից դուրս գալիս եւ Հայաստան մուտք գործելիս վավեր է միայն ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի հետ միասին գործածելու պարագայում․ «Ինչ վերաբերում է ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական ծառայությունների կողմից մուտքի արտոնագրի տրամադրման մերժման դեպքերին, ապա հայտնում ենք, որ յուրաքանչյուր պետություն ինքն է սահմանում իր երկիր մուտք գործելու եւ իր երկրից դուրս գալու, ինչպես նաև մուտքի վիզա ստանալու կարգն ու պահանջները, ինչով պայմանավորված՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայիեւ և քաղաքացիության ծառայությունն իրավասու չէ  պահանջվող փաստաթղթերի եւ դրանց ներկայացման կարգի վերաբերյալ տրամադրել պարզաբանում»,- ասված է պատասխանում։   Միլենա Խաչիկյան
18:42 - 13 հունիսի, 2024
ՀԿ-ները հնարավորություն կունենան վերահսկելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությունը
 |armenpress.am|

ՀԿ-ները հնարավորություն կունենան վերահսկելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն առաջարկում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ մանրամասնելով ««Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցողի խոսքով՝ ակնկալվում է, որ նման վերահսկողության առկայությունը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հնարավորություն կտա վեր հանել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում առկա խնդիրները և այնտեղ բնակվող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ քայլերն ավելի արդյունավետ կազմակերպել: Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համապատասխան իրավական հիմքերն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար, ինչը կամրապնդի հասարակական կազմակերպությունների ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համագործակցությունը, հնարավորություն կստեղծի ապահովելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկությունը:   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց ապաստան հայցողների թվով և թե ո՞ր երկրներից են ապաստան հայցողները, ինչին ի պատասխան` Արմեն Ղազարյանը հայտնել է, որ 2020 թվականին ապաստան հայցողների թիվը կազմել է 206, 2021 թվականին` 260, 2022 թվականին` 968, ինչը հիմնականում պայմանավորված է եղել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերով, 2023 թվականին` 817 անձ: Առաջին տեղերում ավանդաբար Մերձավոր Արևելքի երկրներից` Իրաքից, Սիրիայից, Եգիպտոսից  դիմողներն են, 2022 և 2023 թվականներին միտումը փոխվել է. հիմնականում դիմել են Ուկրաինայից, Սիրիայից, Իրաքից: Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմումներ չեն եղել, ստացվել է 1-2 դիմում: Հարակից զեկույցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը դրական գնահատեց նախագիծը` նշելով, որ այն միտված է ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը,  ինչպես նաև ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
14:59 - 02 ապրիլի, 2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տիրույթում գտնվող բոլոր գործընթացները գույքագրվել են. կազմվել են թվայնացման նախագծեր

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տիրույթում գտնվող բոլոր գործընթացները գույքագրվել են. կազմվել են թվայնացման նախագծեր

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կանոնադրությունը ձևավորվել է հիմնական չորս մասնագիտական-գործառութային ոլորտների տրամաբանությամբ՝ քաղաքացիությանն առնչվող գործառույթներ, օտարերկրացիներին առնչվող գործառույթներ, անձնագրային ոլորտին առնչվող գործառույթներ, բնակչության պետական ռեգիստրին առնչվող գործառույթներ: Նախադեպը չունեցող, երկու փուլից բաղկացած վերապատրաստումն անցած աշխատակիցները բաց և թափանցիկ մրցութային պայմաններում, ըստ վաստակած միավորների, նշանակվել են քաղաքացիական ծառայության պաշտոններում: Չհամալրված հաստիքների մասով առաջիկայում կհայտարարվեն թափուր պաշտոնների մրցույթներ: Բարեփոխումների շրջանակում նախկին 63 անձնագրային ծառայությունները օպտիմալացվել են 47-ի՝ որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ: Ներքին գործերի նախարարությունում ընթացող ոլորտային բարեփոխումների նպատակը միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացնումն է: Այդ համատեքստում Ծառայության տիրույթում գտնվող բոլոր գործընթացները գույքագրվել են, և դրանց վերաբերյալ կազմվել են թվայնացման նախագծեր:
21:46 - 19 փետրվարի, 2024
Վարչապետին է ներկայացվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելու վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա7խատակազմից։  Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Զեկուցվել է, որ 2022 թ.-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ներքին գործերի նախարարություն ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ միգրացիոն գործընթացների կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ ներքին գործերի նախարարությանը, իսկ 2022 թ. դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունն անվանափոխվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության: Միաժամանակ, Կառավարության 2023 թ. հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է՝ որպես Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին: Կառուցվածքային բարեփոխումների նպատակը միգրացիոն շղթայի միասնական և արդյունավետ կառավարումն է, սոցիալական գործառույթների փոխանցումը (նոր ճանաչված փախստականների ինտեգրում, ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրում) ՀՀ ԱՍՀՆ, փոխադրումը ՆԳՆ կազմ՝ հաշվի առնելով ծառայությունների և գործընթացների անվտանգային բաղադրիչը, ինչպես նաև ուժային տրամաբանությունից անցում կատարելը դեպի քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցում։ Հաստատվել է նաև ՄՔԾ նոր կառուցվածքն ու կանոնադրությունը։ Ծառայության կառուցվածքը ներառում է 6 վարչություններ և 47 տարածքային ստորաբաժանումներ։ Օպտիմալացման արդյունքում 63 տարածքային ստորաբաժանումները կդառնան 47: Նշվել է, որ կառուցվածքային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածելու Ծառայության տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլ Ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։ Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա նաև թոթափելու ծանրաբեռնված հերթերը, որոնք թեպետ էլեկտրոնային եղանակով են ամրագրվում, սակայն ձգվում են ամիսներ։ Օպտիմալացման հիմքում դրվել են մի շարք չափորոշիչներ՝ տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի, կառավարման արդյունավետությունը: Վարչապետ Փաշինյանն՝ ըստ ներկայացված քարտեզի, անդրադարձել է ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և նշել. «Սա մեր օպտիմալացման քարտեզն է։ Կարմիր կետերն օպտիմալացվում են, կապույտ կետերը պահպանվում են։ Եվ սա ինչի՞ է կարևոր, որովհետև շատ շահարկումներ կան հիմա էլ կապված այս պրոցեսի հետ։ Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես՝ ինչպես Արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, որ չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել։ ՆԳ նախարարի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել և գիտեմ՝ գաղափար կա, որ այս օպտիմալացման պրոցեսում և մինչև թվայնացման գործընթացների մեկնարկը եթե տեսնենք՝ իրոք խնդրահարույց պահեր կան, որոշակի գրաֆիկով շրջիկ գրասենյակներ կունենանք մեր բոլոր մարզերում կամ համայնքներում: Արդեն դա աշխատանքի կազմակերպման հարց է, որպեսզի հասանելի լինի, բայց ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական պատկերացումը վերաբերում է թվայնացմանը։ Ընդհանրապես, մարդն ինչի՞ պիտի այսպիսի գործառնությունների համար հերթ կանգնի, իր տնից, կամ իր աշխատավայրից պետք է կարողանա գործընթացն իրականացնել։ Եվ նաև այս ծրագիրը մենք ինչո՞ւ ենք իրականացնում, սա վկայությունն է, որ նախ հավատում ենք և վճռական ենք, որ պետք է թվայնացումն իրականացնենք։ Հետդարձի ճանապարհ չկա, և մենք պետք է գնանք ու անպայման այս գործառույթն իրականացնենք»։ ՄՔԾ ծառայողների շրջանում իրականացվել է վերապատրաստում՝ պաշտոնի նշանակման նպատակով։ Վերապատրաստումը բաղկացած է եղել 2՝ թեստավորման և բանավոր հարցազրույցի փուլերից։ Առաջին փուլն իրականացվել է 2023 թվականի մայիսի 22-ից մինչև նոյեմբերի 6-ը։ Վերապատրաստմանը մասնակցել է 505 աշխատակից, որոնցից 470-ը մասնակցել է բանավոր հարցազրույցին, նվազագույն շեմը չեն հաղթահարել 51 անձ։Անդրադարձ է կատարվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ընդհանրապես թվայնացման գործընթացին: «Թղթային վիճակներից դուրս գալու մեր պլանը ո՞րն է: ՄՔԾ արխիվի թվայնացման հարցը մեր օրակարգում կա և պետք է ծրագիր գրվի։ Իսկ արդեն մտե՞լ ենք ինչ-որ մրցույթի, նախագծման փուլ»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ այժմ միջազգային փորձագետների հետ աշխատում են թվայնացման ծրագրի, մասնավորապես, ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ: «Այսինքն` ինչ ունենք, ինչ պիտի ստանանք, այդ ենք գծում հիմա միջազգային փորձագետների հետ մեկտեղ, և կներկայացնենք թվայնացման խորհուրդ: Նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերներն են ներգրավված այս պրոցեսում։ ԵՄ-ի ծրագրի շրջանակներում ունենք քաղաքացիության վարչարարական գործընթացի թվայնացումը»։2023թ․ ընթացքում իրականացված աշխատանքների շարքում նշվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման, ինչպես նաև փաստաթղթավորման գործընթացի կազմակերպման աշխատանքները։ 2023թ․ սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից տեղահանված անձանց հաշվառման գործընթացը կազմակերպելու նպատակով ՄՔԾ խումբը Գորիսում իրականացրել է տեղանքի ուսումնասիրություն, Կոռնիձորում, Գորիսում, Վայքում, Վարդենիսում հիմնվել են Բնակչության պետական ռեգիստրին համակցված հաշվառման կայաններ, ապահովվել է հաշվառման ծրագրի հասանելիություն հումանիտար կենտրոններում, իրականացվել է աշխատակազմերի վերապատրաստում, կամավորական ուժերի հավաքագրում և վերապատրաստում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց փաստաթղթավորումն իրականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, առկա պահանջարկը բավարարելու նպատակով սահմանվել է վեցօրյա աշխատանքային ռեժիմ, ՀՀ բոլոր անձնագրային ստորաբաժանումներում քաղաքացիության դիմումների ընդունում։ Ընդ որում, ԼՂ-ից տեղահանված անձանց սպասարկումն իրականացվում է արտահերթ՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի։ Տեղեկացվել է, որ մեկնարկել են աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման թվայնացված գործընթացի նմանությամբ այլ հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացների թվայնացնմանն ուղղված աշխատանքները, կատարվել են աշխատանքներ նաև work.permit.am հարթակի, ինչպես նաև ապաստանի էլեկտրոնային համակարգի վերլուծության և կատարելագործման ուղղությամբ։ Օրենսդրական բարեփոխումների համատեքստում նշվել է, որ 2023թ.-ին աշխատանքներ են տարվել միջազգային պաշտպանության տրամադրման իրավական հիմքի՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի լրամշակման ուղղությամբ։ Օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ մարմինների քննարկմանը։ Հաշվետու ժամանակաշրջանում ուսումնասիրվել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճի պատճառները, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրությունը՝ ՔՉԱ թիվը նվազեցնելու նպատակով։ Արդյունքում՝ մշակվել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագիծ, որը կկանոնակարգի նաև ՔՉԱ-ի կարգավիճակի որոշման ընթացակարգը։ 2023թ.-ին գործարկվել է նաև migration.e-gov.am հարթակը: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով ստանալու մի շարք տեղեկանքներ, մասնավորապես, հաշվառման հասցեի վերաբերյալ, հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ՝ ինչպես քաղաքացու, այնպես էլ իր անչափահաս զավակների համար, անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ: Կայքի միջոցով իրականացվում է նաև առցանց հերթագրում Երևանի անձնագրային ծառայություններում սպասարկվելու համար: Ըստ պատասխանատուների, այսպիսով նվազել է հերթերով պայմանավորված ծանրաբեռնվածությունը Միգրացիայի և քաղաքացիության տարածքային ստորաբաժանումներում, հերթերը տեղափոխվել են էլեկտրոնային տիրույթ: Առաջիկայում migration.e-gov.am կայքում թվայնացված ծառայությունները կընդլայնվեն։ 2024 թվականի հունվարի մեկից հանվել է նաև օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նշումը (ելքի կնիք)։ Աշխատանքները միտված են նրան, որպեսզի քաղաքացիները մի քանի տարին մեկ անգամ անհրաժեշտություն ունենան այցելել անձնագրային ծառայություններ: Որպես ոլորտի երկարաժամկետ լուծում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ կենսաչափական համակարգին անցնելու քաղաքականություն։ Նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ՝ Պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով, որի նպատակն է բարձրացնել անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթղթերի գործածումն ու շրջանառությունը, փոխարինել հնացած ՏՏ ենթակառուցվածքը՝ բարելավվելով գործընթացի անվտանգությունը և արդյունավետությունը, բարելավել քաղաքացիների սպասարկման որակը, այդ թվում՝ սպասարկման ֆիզիկական պայմանների տեսանկյունից։ Սպասարկման և հաղորդակցության որակի բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել որակի վերահսկման գործուն մեխանիզմներ։ Այս առումով, նախատեսվում է նաև ստեղծել զանգերի կենտրոն, ներդնել տեսաձայնագրման տեխնիկա ՄՔԾ բոլոր ստորաբաժանումներում։Անդրադառնալով անձնագրային ծառայություններում իրականացվող բարեփոխումներին՝ վարչապետը հետաքրքրվել է. «Ասվեց, որ մեր խնդիրն է, որպեսզի քաղաքացին մի քանի տարի մի անգամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում այցելելու անհրաժեշտություն ունենա։ Հիմա, մենք ի՞նչպես ենք սա իրագործելու և արդեն իսկ պատրաստ ճանապարհային քարտեզ ունե՞նք, թե չունենք»։ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ այդ հարցին մոտենում են երկու փուլով: «Առաջինը՝ միջնաժամկետ լուծումներ, որոնք մենք տալիս ենք։ Մասնավորապես, օրինակ, ելքի կնիքի վերացում, որոշակի տեղեկանքներ, եթե դեռ շարունակում է դրանց անհրաժեշտությունը լինել, փորձում ենք սարքել թվային, որ մարդը չգա մեզ մոտ։ Օրինակ՝ հաշվառման տեղեկանքը, հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանքը և շատ կիրառական է, կա անձնագրային պատմության մասին տեղեկանք։ Որոշ դեսպանատներ պահանջում են այդ տեսակ տեղեկանքը։ Անձի նույնականացման պարագայում մեր հարթակում անձը կարող է ստանալ և դրա համար ինքը ծառայություն այցելելու անհրաժեշտություն չունի։ Սա առաջին խումբն է, սակայն մեր գործառնությունների ճնշող մեծամասնությունն անձնագրի և նույնականացման քարտի տրամադրումն է, front office-ի իմաստով։ Այստեղ երկարաժամկետ լուծումն արդեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավորի արտապատվիրակման հատվածն է»։Քննարկվել է նաև Բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման հարցը՝ ինչպես տրամաբանության և գաղափարական տեսանկյունից, այնպես էլ կառուցվածքի և ծրագրային ապահովման: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Մեր թվայնացման պրոցեսները պետք է այնպես կոնսոլիդացնենք և կառավարենք, որ երբ մարդը գործունեություն կատարեց՝ Բնակչության պետական ռեգիստրում դառնա բազային տվյալ, որ այս մարդն այս պահին Հայաստանում է: Այդ ծրագիրը պիտի ճանաչի, որ մենք այս մարդուն անձնագիր ենք տվել, բայց ինքն այլևս չի երևում, մեր ռադարների վրա ինքը չի եղել։ Այսինքն` մարդը մուտք գործեց՝ թվայնացված համակարգը պիտի այդ ազդակը տա, որ սա այլևս անձնագրի տվյալ չէ, սա արդեն մարդու տվյալ է: Երբ թվային որևէ պլատֆորմում իր հետ կապված գործողություն եղավ, այդ ազդակը պետք է գա, որովհետև այս գործողության բերումով որոշ ժամանակ հետո անձնագրերի շտեմարանը կդառնա բնակչության շտեմարան»։
16:40 - 09 փետրվարի, 2024
Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական

Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական

Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ մի շարք հարցերի։   ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 2024 թ. հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը և «070» ծածկագրով անձնագիրը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են միասին գործածելու պարագայում, որը նպատակ է հետապնդում ճամփորդելիս հավելյալ պաշտպանության միջոց տրամադրել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:   Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրվում կամ փոխանակվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Նշված դեպքում միաժամանակ ընդունվում են հաշվառման և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ դիմումներ:   ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանությունը տրվել է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ, ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թե՛ չափահաս, թե՛ անչափահաս անձանց:   2024 թ. հունվարի 25-ի դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու վերաբերյալ ստացվել են 42 809 դիմումներ, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը մոտեցել է 50 000-ին, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրած ԼՂ բնակիչների թիվը կազմում է շուրջ 900:   ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի շահառուները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք են, այսինքն՝ վերոնշյալ ծրագերից օգտվելու համար հիմք է հանդիսանում ԼՂ-ից տեղահանված լինելու հանգամանքը՝ անկախ վերջիններիս իրավական կարգավիճակից:
13:07 - 27 հունվարի, 2024
Արցախից տեղահանվածների 0.7%-ն է դիմել ՀՀ քաղաքացիության, 6%-ը մեկնել է ՀՀ–ից և չի վերադարձել

Արցախից տեղահանվածների 0.7%-ն է դիմել ՀՀ քաղաքացիության, 6%-ը մեկնել է ՀՀ–ից և չի վերադարձել

2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչ 2024 թ․ հունվարի 5-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային եւ ցամաքային անցման կետերով Հայաստանից մեկնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 հազար 618 անձ։ Այս մասին «Ինֆոքոմ»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման հետեւանքով բռնի տեղահանվել է շուրջ 115 հազար անձ։  Այսինքն՝ հիշյալ ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է բռնի տեղահանվածների 11 տոկոսը։ Ըստ ԱԱԾ-ից ստացված տվյալների՝ հիշյալ անձանցից 5473-ը նույն ժամանակահատվածում վերադարձել է Հայաստան, իսկ 7145 անձ չի վերադարձել։ Ստացվում է, որ սեպտեմբերի 19-ից մինչ հունվարի 5-ը Հայաստանից դուրս է եկել եւ չի վերադարձել ընդհանուր առմամբ Արցախից բռնի տեղահանվածների 6 տոկոսը։ Գրավոր հարցմամբ ԱԱԾ-ին խնդրել էինք հայտնել նաեւ, թե բռնի տեղահանված անձանցից քանիսին է արգելվել հատել ՀՀ պետական սահմանը եւ ինչ հիմքերով։ Այս հարցը պայմանավորված էր նրանով, որ տեղահանման օրերին ազատվել եւ Հայաստան էին տեղափոխվել Արցախի կալանավորներն ու դատապարտյալները, որոնց նկատմամբ տարբեր քրեական գործերի շրջանակում ընտրված էին կալանավորում խափանման միջոցը եւ ազատազրկում պատժի տեսակը։ Դա նշանակում է, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում Հայաստանից նրանց ելքի հնարավորության վրա արգելք է դրված։  ԱԱԾ-ն, սակայն, մեր այս հարցին չի պատասխանել։ Չի պատասխանել նաեւ հարցին, թե դեպի որ երկրներ են մեկնել բռնի տեղահանվածները։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում, որով սահմանվեցին նաեւ նրանց փախստականի վկայական տրամադրելու կարգն ու պայմանները։ Գրավոր հարցմամբ դիմել էինք Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ խնդրելով հայտնել, թե քանի՞ անձ է բռնի տեղահանվել, քանի՞սն է դիմել փախստականի անձը հաստատող փաստաթուղթ եւ/կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Հարցրել էինք նաեւ բռնի տեղահանվածների թիվը, որոնք հայաստանյան որեւէ հասցեում հաշվառվել են։  Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հայտնել են, որ բռնի տեղահանվել է շուրջ 150 հազար անձ, հավելել են՝ առավել հստակ թիվ ասել հնարավոր չէ, քանի որ մի շարք անձինք սխալմամբ են հաշվառվել որպես բռնի տեղահանված, մի շարք անձինք էլ առ այսօր դիմումներ են ներկայացնում՝ այն մասին, որ իրենք սխալմամբ չեն հաշվառվել։ Այսինքն՝ թիվը դեռ ենթակա է փոփոխման ենթադրյալ սխալների վերահաշվարկի արդյունքում։ Հղում կատարելով Կառավարության հիշյալ որոշմանը՝ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հիշեցրել են, որ դրանով ժամանակավոր պաշտպանության ներքո են վերցվել ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ում, ինչպես նաեւ այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։ Որոշումը չի տարածվում այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։ Ըստ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների՝ 2024 թ․ հունվարի 17-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաշվառվել է ԼՂ-ից տեղահանված 42 հազար 716 անձ կամ տեղահանվածների 37 տոկոսը, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրել է 803 անձ կամ տեղահանվածների 0․7 տոկոսը։ Քաղաքացիության դիմումների մերժումներ չեն եղել։ Նույն օրվա դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու դիմում է ներկայացրել  36 հազար 819 անձ, տպագրվել է 36 423 վկայական: Դա կազմում է տեղահանվածների 32 տոկոսը։ Մյուս՝ 396 դիմումատուների մերժման հիմքերը Ծառայությունը չի մանրամասնել, նշել է՝ փաստաթղթավորման գործընթացում յուրաքանչյուր անգամ ուսուսմնասիրվում են դիմումատուի տվյալները, համապատասխանությունը ՀՀ քաղաքացիության մասին օրենքին՝ բացառելու ՀՀ քաղաքացիության հանգամանքը, ուսումնասիրվում է նաեւ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը։ Հավելենք, որ Կառավարության որոշման համաձայն՝ բռնի տեղահանվածները Հայաստանից դուրս գալու եւ մուտք գործելու համար 2024 թ․ հունվարի 28-ից սկսած անձնագրից բացի պետք է ունենան նաեւ փախստականի վկայական։ Անձնագիրն ու վկայականը վավեր են համարվելու միասին գործածելու դեպքում միայն։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Գլխավոր լուսանկարը՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի, ք․ Վայք, 27․09․2023
20:56 - 24 հունվարի, 2024
Հայաստանում արդեն հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 42 716 անձ
 |armenpress.am|

Հայաստանում արդեն հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 42 716 անձ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում արդեն հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 716 անձ: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ առաջնահերթություն է տրվել 63 տարեկանից բարձր անձանց, որպեսզի կենսաթոշակ ստանալու հետ կապված խնդիրներ չառաջանան։ «42716-ից 13747–ը եղել են 63 տարեկանից բարձր քաղաքացիներ, ինչը ամբողջ թոշակառու բնակչությունն է։ Կենսաթոշակի մասով այս խնդիրը լուծված է»,– ասաց Ղազարյանը։ Ղազարյանի խոսքով՝ փորձ է արվում ավելի արդյունավետ կառավարել ստեղծված իրավիճակը։  «Մենք փորձում ենք ամբողջությամբ էլեկտրոնային հաշվառմանն անցնել, ուղղակի դա չի կարող վերաբերվել զուտ միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, դա առավել մասշտաբային միջոցառում է, որը որոշակի ժամանակ է պահանջում»,- ասաց Ղազարյանը։
17:44 - 15 հունվարի, 2024
Մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել. Վահե Ղազարյան

Մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել. Վահե Ղազարյան

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.                                                      «Սիրելի՛ հայրենակիցներ, 2023 թվականը մարտահրավերների տարի էր։ Այս տարում ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը՝ անցնելով կառուցվածքային և բովանդակային մեծամասշտաբ փոփոխություններով։ Ամբողջովին նոր նախարարության ձևավորումն ուղեկցվել է ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմամբ, ՆԳՆ ենթակա երեք ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքային փոփոխություններով, վերջիններիս կողմից ուժեղացված և գերլարված ծառայություն իրականացնելով։ Չնայած դրան՝ մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել։ Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղությամբ կադրային համալրման աշխատանքներն արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ համակարգը համալրվել է նաև երիտասարդ ու պատրաստված կադրերով, որոնք, միավորելով իրենց ուժերը համակարգի փորձառու աշխատակիցների հետ, կարողանում են որակական նոր նշաձող սահմանել հատկապես բարեփոխումների մեր հավակնոտ օրակարգի իրականացման ճանապարհին։ Շարունակվել է ՆԳՆ ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական կենսագործումը։ Թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության, թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դեպքում արդեն իսկ իրականացված և պլանավորված քայլերը միտված են հանրային վստահության ամրապնդմանը, հանրային անվտանգության երաշխավորմանն ու մեր քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Փոփոխությունների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է Ոստիկանության նկատմամբ հանրության վստահության մակարդակը, ինչը չափազանց պարտավորեցնող և, միևնույն ժամանակ, ոգևորիչ է։ Անժխտելի դրական փոփոխությունների հետ մեկտեղ՝ մենք իհարկե գույքագրում ենք տարբեր խնդիրներ, քանի որ որևէ փոփոխություն հեշտ չի տրվում, բայց այդ խնդիրների հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում է։ Վստահ եմ, որ հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ կշարունակենք կատարել Հայաստանի կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը: Այդ վստահությամբ ու լավագույնի հավատով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ տոկունություն, հանուն հայրենիքի նահատակված սիրելիների թանկ երազանքները կենսագործելու կամք ու կորով: Թող 2024 թվականը լինի խաղաղության հաստատման, կայուն զարգացման, նորանոր վերելքների տարի։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - նշված է ուղերձում։
12:28 - 30 դեկտեմբերի, 2023
Հաճախ տրվող հարցեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի վերաբերյալ. ՆԳՆ

Հաճախ տրվող հարցեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի վերաբերյալ. ՆԳՆ

1. Որո՞նք են փախստական և քաղաքացի կարգավիճակների տարբերությունները: Նշված երկու իրավական կարգավիճակները ենթադրում են իրավունքների և պարտականությունների տարբեր ծավալներ: Հաշվի առնելով, որ նշված կարգավիճակների մասով տրվող իրավունքների ծավալի մեջ առավել շատ են համընկնումները, մատնանշենք տարբերությունները և այլ առանձնահատկություններ, որոնք կօգնեն անձին որոշում կայացնել կարգավիճակի ընտրության հարցում:– ՀՀ կառավարությունը 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ ԼՂ բնակչությանը փախստականի կարգավիճակ տրամադրվել է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ,– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի զինապարտության պարտավորություն (Սահմանադրություն, հոդված 14),– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության իրավունք (Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենք, հոդված 19, Հողային օրենսգիրք, հոդված 4),– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի համապետական ընտրություններին ընտրելու և ընտրվելու իրավունք,– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունք, սակայն ունի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք (Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք, հոդված 13, կետ 1),– Փախստականի կարգավիճակը անձին այլ երկրներում օրինական հիմունքներով բնակվելու հնարավորություն ինքնաբերաբար չի ընձեռում: Այլ երկրում օրինական հիմունքներով բնակության համար անձը պետք է անցնի տվյալ երկրի վարչարարական գործընթացներով, որոնք ենթակա են հաստատման կամ մերժման տվյալ պետության կողմից: 2. Անձնագրի ժամկետը լրանալու պարագայում ի՞նչ պետք է անի ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը: Անձնագրի փոխանակման դիմում կարելի է ներկայացնել ցանկացած անձնագրային ծառայությունում՝ ներկայացնելով 2 լուսանկար և ժամկետանց անձնագիրը: 3. Ինչու՞ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին նույնականացման քարտ չի տրամադրվում:Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, որոնք ունեն վավեր նույնականացման քարտ, կարող են օգտագործել փաստաթուղթը մինչև դրա ժամկետի ավարտը: Լեռնային Ղարաբաղի՝ ՀՀ քաղաքացիություն ստացած բնակիչները կարող են դիմել նույնականացման քարտ ձեռք բերելու համար՝ համաձայն նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքի, հոդված 2: 4. Արդյո՞ք ՀՀ քաղաքացի դառնալով՝ ԼՂ բնակիչը չի նմանվում բռնի չտեղահանված ՀՀ քաղաքացիներին և չի վտանգում, որպես փախստական, տարբեր սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը, որ կարող են իրականացվել հետագայում: Բռնի տեղահանության փաստը ՀՀ կառավարությունն արձանագրել է 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ, որով ժամանակավոր պաշտպանության է վերցրել ԼՂ բնակիչներին։ Տեղահանության հետևանքով արձանագրված իրավունքների խախտումները, այդ թվում՝ գույքային կորուստները, չեն անհետանում կամ դադարում գոյություն ունենալուց մարդու իրավական կարգավիճակի փոփոխության հետևանքով (առկա են նմանատիպ միջազգային նախադեպեր)։ Պետական աջակցության ծրագրերը, որոնք մշակվում են բռնի տեղահանված անձանց համար, սահմանում են չափորոշիչներ՝ շահառուների խումբը նկարագրելու համար: Չափորոշիչների թվում անձի՝ տեղահանված լինելու հանգամանքով է պայմանավորված տվյալ ծրագրի շահառու ճանաչվելու հնարավորությունը: 5. Ի՞նչ է լինում այն անձի կարգավիճակը, որը չի ընտրել ո՛չ փախստականի կարգավիճակ, ո՛չ էլ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել։ ՀՀ Կառավարության 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ ԼՂ բնակիչներին տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ: Հետևաբար, եթե անձը քաղաքացիություն ստանալու դիմում չի ներկայացրել և համապատասխանում է կառավարության որոշմամբ սահմանված 3 խմբերից մեկի նկարագրությանը, ապա նա արդեն իսկ ճանաչվել է փախստական: Այսպիսով, ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել՝1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք,2) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,3) այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից,– եթե չունեն որևէ այլ երկրի քաղաքացիություն։ 6. ՀՀ-ում հաշվառվելվու համար պարտադի՞ր է տանտիրոջ համաձայնությունը: Եթե տանտերը դեմ է, բայց անձը փաստացի բնակվում է տվյալ հասցեում, ինչպե՞ս հաշվառվել:Հաշվառումն իրականացվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ կառավարության 14.07.2005 թ. թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու համար անձը դիմում է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր: Վերոհիշյալ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթղթի հիման վրա (քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել): Համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 20.1 կետի՝ հաշվառման վերաբերյալ ներկայացված դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից: Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
11:23 - 07 դեկտեմբերի, 2023
Նոր նախագծով քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանում ծնված երեխաները ՀՀ քաղաքացիություն կստանան առանց դիմումի |armenpress.am|

Նոր նախագծով քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանում ծնված երեխաները ՀՀ քաղաքացիություն կստանան առանց դիմումի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ծնված՝ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք կստանան՝ առանց դիմումի: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նախագծի առաջարկներից մեկը քաղաքացիություն չունեցող անձանց և ապաքաղաքացիության դեմ պայքարի տրամաբանության մեջ է: Այս պահին քննարկվում է Քաղաքացիություն չունեցող անձանց մասին առանձին օրենքի ներկայացումը: Մինչև այդ կառավարությունը ներկայացված նախագծով է առաջարկ արել: «Քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների հետ կապված դրույթ ունենք, որ նրանց մեխանիկորեն տալիս ենք  ՀՀ քաղաքացիություն: Կա դիմումի պահ, առաջարկում ենք դիմումի պահանջը հանել, որ օրենքի ուժով այդ երեխաներին ճանաչենք ՀՀ քաղաքացի և դրանով նաև կատարենք 1954թ. ապաքաղաքացիության դեմ պայքարի կոնվենցիայով մեր ստանձնած պարտավորությունները»,-ասաց Ղազարյանը: Նախագծով նաև հստակեցում է արվում ու օրենքում ֆիքսվում, որ ծնողներից մեկի քաղաքացիության դադարեցման պարագայում միայն կարող է անչափահասի քաղաքացիության դադարեցման վարույթ մեկնարկել: «Պրակտիկայի առումով ոչինչ չի փոխվում: Պարզապես իրավական կազուս կար օրենքի մեջ»,-ասաց ծառայության պետը՝ հավելելով, որ պարզապես երկու հոդվածների միջ անհամապատասխանություն էր առաջացել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե այն դեպքերի մասով, երբ անձինք մինչև զինվորական հաշվառումը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, ի՞նչ աշխատանք է տարվում: Ղազարյանը պատասխանեց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, այս առաջարկն էլ միտված է պատգամավորի մատնանշած խնդրի լուծմանը: Նախագիծը հավանություն ստացավ և դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
12:15 - 04 դեկտեմբերի, 2023
ԵՄ երկրներն ապաստան հայցող հայերի 96 տոկոսին մերժում են․ Արմեն Ղազարյան
 |civilnet.am|

ԵՄ երկրներն ապաստան հայցող հայերի 96 տոկոսին մերժում են․ Արմեն Ղազարյան |civilnet.am|

civilnet.am: Եվրոպական միության երկրները մեծամասամբ մերժում են հայաստանցիների՝ ապաստան տրամադրելու դիմումները։ Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ԵՄ երկրների հետ Հայաստանն ունի հետընդունման բնագավառում համագործակցություն, որի շրջանակում պարբերաբար քննարկումներ են անցկացվում «Վերջին կոմիտեն տեղի ունեցավ Երևանում շուրջ մեկ ամիս առաջ։ Եվրոպացի գործընկերները մեզ ներկայացրին, որ Հայաստանից գնացած անձանց ներկայացրած ապաստանի դիմումների 96 տոկոսը ԵՄ անդամ երկրներում մերժվում են»,- հայտնեց նա՝ անդրադառնալով նաև Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած արցախցիների շրջանում տարածված այն մտայնությանը, թե այդ կարգավիճակով ավելի հեշտ է հնարավոր տեղափոխվել ԵՄ երկներ։ Ըստ Ղազարյանի՝ փախստականի կարգավիճակը ամենևին էլ չի երաշխավորում, որ արտասահմանում նրանց գրկաբաց կընդունեն։ «Կենցաղային լեզվով ասած՝ մարդիկ մտածում են, եթե ունենանք փախստականի կարգավիճակ, հետո գնանք Եվրոպա, ավելի հեշտ կլինի հանձնվելը։ Մինչդեռ այս ամենի ետևում իրավական այլ գործընթաց է թաքնված»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ արցախցիների պարագայում՝ նրանք գաղթել են այն երկրից, որտեղ նրանց կյանքին սպառնում էր վտանգ, տվյալ դեպքում Արցախից ու պաշտպանություն են ստացել առաջին ապահով երկրում՝ Հայաստանում։ «Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տվել է պաշտպանություն ու ճանաչել է փախստական։ Երբ անձը գնում է երկրորդ կամ երրորդ երկիր դրանից հետո, այդ երկիրը, այո, եթե ապաստանի դիմում ներկայացնի, քննելու է այն, սակայն ի՞նչ տրամաբանությամբ է քննելու․ նայելու է, որ անձը եկել է այն տարածքից, որտեղ նրա կյանքին վտանգ էր սպառնում, պաշտպանություն է ստացել առաջին ապահով երկրում, իսկ հիմա կատարվում է երկրորդային միգրացիոն տեղաշարժ։ Ավելին, ոչ թե նրա կյանքին վտանգ է սպառնում Հայաստանում, այլ պարզապես որոշել է փոխել իր բնակության վայրը։ Այս տրամաբանությամբ, ակնհայտ է, որ այդ դիմումների ճնշող մեծամասնությունը մերժվելու են»,- ընդգծեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը քննարկումներ է վարում նաև միջազգային գործընկերների հետ արցախցիների բնակարանային ապահովության ծրագրերի շուրջ։ Նա խոսել է նաև փախստականի կարգավիճակից հրաժարվելու ու ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցի, մասնավորապես, այն մտահոգության մասին, որ եթե արցախցիները հրաժարվեն փախստականի կարգավիճակից, ապա կզրկվեն աջակցության ծրագրերից»,- ասաց Ղազարյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ Սիվիլնեթում
16:48 - 29 նոյեմբերի, 2023
Արցախցին դուրս է մնացել աջակցության ծրագրից ՀՀ–ում հաշվառվելու պատճառով

Արցախցին դուրս է մնացել աջակցության ծրագրից ՀՀ–ում հաշվառվելու պատճառով

Արմինե Վանյանն իր 7 հոգուց բաղկացած ընտանիքի հետ Արցախից բռնի տեղահանվել եւ Հայաստան է հասել սեպտեմբերի 29-ին։ Երեւանում բնակարան վարձակալելով՝ ընտանիքի բոլոր անդամները հոկտեմբերին ստացել են ՀՀ կառավարության կողմից հատկացվող 50-հազարական դրամը. 40-հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու եւ 10-հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Նոյեմբերին, սակայն, Արմինեի մայրը՝ 72-ամյա Անուշ Անաստասյանը, իր տվյալները մուտքագրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում՝ հաջորդ ամիսների աջակցության դիմում ներկայացնելու համար, բայց պարզվել է, որ վերջինս դուրս է մնացել ծրագրից՝ իր իսկ վարձակալած ժամանակավոր կացարանի հասցեում հաշվառվելու պատճառով։  Արմինեն պատմում է, որ մոր անձնագրի վավերականությունը Արցախի շրջափակման օրերին լրացել է։ Երեւան գալուց հետո դիմել են անձնագրային բաժանմունք այն վերաթողարկելու համար։ Հոկտեմբերի 5-ին Անաստասյանին տրվել է նոր անձնագիր։ Օրեր անց՝ նոյեմբերի 8-ին, անձնագրային ծառայությունը նրան հանել է Ստեփանակերտի իր տան հասցեի հաշվառումից եւ հաշվառել Երեւանում վարձակալած բնակարանի հասցեում։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ին, նա ստացել է փախստականի վկայական։ Անաստասյանի նոր անձնագրում նախկին 070 կոդի փոխարեն նշվել է 001։ Անձնագրային յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր համապատասխան կոդը, որը նշում է անձնագիր տրամադրելիս։ Տվյալ դեպքում 070-ը Ստեփանակերտի անձնագրային բաժանմունքի կոդն է, իսկ 001-ը՝ Հայաստանի անձնագրային եւ վիզաների վարչության։ Դուստրը՝ Արմինեն, ենթադրում է, որ կոդի այս փոփոխության հետեւանքով է մայրը զրկվել սոցիալական աջակցության իրավունքից․  «Իմ մաման մեծ կին է, նման հարցերի մեջ չի խորանում, իրեն ոչ ոք ոչինչ չի ասել այդ փոփոխության մասին, չեն տեղեկացրել, թե ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել․․․ Ընդհանրապես, շատ անհասկանալի իրավիճակ է, ես զանգեցի Սոցապ նախարարություն՝ ճշտեմ՝ ինչումն է խնդիրը, ասացին՝ եթե 001 կոդով է, օրենքով շահառու չէ, հարցրի՝ ըստ իրենց այդպես ճի՞շտ է, ասացին, որ արդեն պատասխանեցին իմ հարցին․ եթե չփոխվի, չի օգտվելու, իսկ եթե չեք ուզում, եկեք, դիմում գրեք, որ անձնագիրը փոխելու պատճառով չեք կարողանում ստանալ այն [աջակցությունը], ինչ հասնում է, բայց դա, ըստ իս, աբսուրդ է․․․ Իմ մամայի համար մեկ է, ինքն ասում է՝ գուցե էդ 50 հազարը ավելի կարիքավոր մարդ ստանա, բայց ինձ համար անհասկանալի է ու անարդարացի։ 250 հազարը քիչ փող չէ, հատկապես, եթե ինքն իր ամեն ինչից զրկված է»,- ասում է Արմինեն։ Արմինեի համար անհասկանալի է նաեւ այն, որ մորը հաշվառել են Երեւանի մի բնակարանում, որն իրենք կարճ ժամանակով վարձակալել են եւ առաջիկայում պատրաստվում են տեղափոխվել։ «Անձնագրի կոդի կամ հաշվառման հասցեի փոփոխությունը բռնի տեղահանված անձին չպետք է զրկի սոցիալական աջակցության ծրագրերից»․ անձնագրային բաժնի պետ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային բաժնի պետ Աննա Մակարյանը, անդրադառնալով ՀՀ և ԼՂՀ անձնագրային կոդերի տարբերությանը, պարզաբանում է՝ մինչեւ վերջերս 070 կոդով անձնագրեր տրամադրվել են բացառապես Ստեփանակերտում, իսկ Հայաստանը, որպես աջակցող պետություն, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անձնագրեր տրամադրել է իր անձնագրային ծառայությունների համապատասխան կոդերով՝ Արցախի գործընկեր ծառայություններին հարցում անելու եւ դրական դիրքորոշում ստանալուց հետո։ Միայն բռնի տեղահանումից հետո՝ 2023 թ-ի հոկտեմբերի 12-ից է որոշվել, որ Հայաստանը կտրամադրի 070 կոդով անձնագրեր, որ ԼՂ-ի՝ ՀՀ-ում գտնվող բոլոր քաղաքացիներին հնարավոր լինի տարբերակել։  Ինչ վերաբերում է ԼՂ քաղաքացիների հաշվառման հասցեի փոփոխությանը, Մակարյանի խոսքով՝ սեպտեմբերի 19-ից մինչեւ հոկտեմբերի 26-ը նման գործընթաց չի իրականացվել։ Հոկտեմբերի 26-ին, երբ Կառավարությունը որոշել է բռնի տեղահանվածներին վերցնել ժամանակավոր պաշտպանության ներքո, այդ պաշտպանությունը տարածվել է այն անձանց վրա, որոնք գտնվում են ՀՀ-ում, իսկ ՀՀ-ում գտնվելով՝ նրանք չեն կարող ունենալ ԼՂՀ հասցե։ Անձնագրում նշվող հաշվառման հասցեն կարող է լինել անձի ե՛ւ փաստացի (որի դեպքում ոստիկանության տեղամասային տեսուչն է ստուգում կատարում), ե՛ւ մշտական բնակության հասցեն (որի դեպքում սեփականատերն է համաձայնություն տալիս կամ հենց տվյալ անձն է հանդիսանում սեփականատեր)։ Ընդ որում, անձը կարող է ունենալ երկու հասցեներն էլ, այսինքն՝ հաշվառված լինի մի հասցեում, բնակվի՝ մյուսում, սակայն բնակչության պետական ռեգիստրում նշվում է միայն մեկ՝ փաստացի կամ մշտական հաշվառման հասցեն։  Տվյալ դեպքում, ստացվում է, որ Անուշ Անաստասյանի անձնագրում նշված վարձակալության բնակարանի հասցեն նրա փաստացի հաշվառման հասցեն է, քանի որ մշտական բնակության հասցեն այլեւս գոյություն չունի։  Անձնագրային բաժնի պետի հավաստմամբ՝ ո՛չ հաշվառման հասցեի փոփոխությունը, ո՛չ էլ անձնագրում կոդի փոփոխությունը չպետք է հանգեցնեն բռնի տեղահանված անձի՝ սոցիալական աջակցության ծրագրի շահառու չհանդիսանալուն։ Միաժամանակ, այդ փոփոխություններն անձին չեն շնորհում ՀՀ քաղաքացիություն, քանի որ դա բոլորովին այլ գործընթաց է։ Այդ փոփոխությունները նաեւ որեւէ կերպ չեն ազդում Արցախում նրանց ունեցած անշարժ գույքերի սեփականության իրավունքների վրա։ Մակարյանի խոսքով՝ քանի որ աջակցություն տրամադրողը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, Անձնագրային բաժինը չունի այդ տեղեկությունը եւ չի կարող պարզաբանել, թե ինչու համակարգը Անուշ Անաստասյանին որպես շահառու չի ճանաչում։  Անուշ Անաստասյանի՝ անձնագիր ստանալու հարցում միակ խնդիրն այն է եղել, որ որպես փախստական՝ նա պետք է ունենար 070 կոդով անձնագիր, բայց քանի որ անձնագրի փոփոխության համար դիմել է նախքան Հայաստանում 070 կոդով անձնագրեր տրամադրելու որոշման կայացումը, ստացել է Հայաստանի կոդով անձնագիր։ Թե բռնի տեղահանումից մինչեւ հոկտեմբերի 12-ի որոշումը քանի այդպիսի դեպք է եղել, այս պահին հայտնի չէ։ Ըստ Մակարյանի՝ նման վիճակագրություն չի հավաքագրվել։ Կառավարությունը պատրաստվում է փոփոխել ՀՀ-ում հաշվառված լինելու հիմքով բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցությունից զրկելու իր որոշումը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Անուշ Անաստասյանի դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու խնդրանքով դիմեցինք նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հայտնեց, որ Կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսվել է, որ Հայաստանում հաշվառված անձինք ամսական 50-հազարական դրամ աջակցության շահառու չեն համարվում, սակայն Կառավարության վաղվա նիստում այդ սահմանափակումը հանվելու է։ Կառավարության վաղվա նիստի օրակարգում, սակայն, այս պահի դրությամբ հրապարակված չէ աջակցության հիշյալ ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որեւէ նախագիծ։ «Ինֆոքոմն» այս մասին մանրամասներ կներկայացնի վաղը տեղի ունենալիք նիստից հետո։ Ի պատասխան մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ սահմանափակման պատճառով բռնի տեղահանվածներն այս ընթացքում զանգվածաբար այս նույն խնդրի առաջ կանգնած լինեն, Մանուչարյանը պատասխանեց, որ նոյեմբերի 15-ի դրությամբ՝ 50 հազարական դրամների` հոկտեմբեր ամսվա աջակցությունից օգտվել է 99 հազար 850 անձ, ինչն արդեն իսկ վկայում է, որ խնդիրը զանգվածային բնույթ չի կրել։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ այդ անձինք առաջին ամսվա աջակցությունից օգտվել են, քանի որ չեն դիմել կամ առնվազն այդ պահի դրությամբ դիմած չեն եղել՝ իրենց հաշվառումը փոխելու։ Զառա Մանուչարյանի խոսքով՝ նախարարությունը դեռ իրականացնում է հոկտեմբեր ամսվա փոխանցումները, իսկ նոյեմբերի փոխանցումներն առայժմ չեն սկսել։ Աջակցության ծրագրերով փոխանցումների մասին Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են տեղեկանալ dimum.ssa միասնական սոցիալական ծառայության համակարգի  միջոցով։ Արցախահայությանը տրամադրված ՀՀ անձնագրերը նրանց չեն շնորհել ՀՀ քաղաքացիություն Բռնի տեղահանումից հետո արցախահայության քաղաքացիության եւ կարգավիճակի հարցը դարձել է օրակարգային։ Հատկապես նրանց փախստական ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումից հետո հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կարող է ՀՀ անձնագիր ունեցող անձը իր իսկ քաղաքացիության երկրում համարվել փախստական։ Բանն այն է, որ 1999 թ․ փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ կնքվել է «Անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), որի հիման վրա ՀՀ-ն որոշակի հանգամանքներում ԼՂՀ բնակչությանը տրամադրել է անձնագրեր։ Համաձայնագիրը համացանցում հրապարակված  չէ, սակայն դրա որոշ դրույթներ քննարկվել եւ ներառվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ կամ Եվրոպական դատարան) «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թ․-ի վճռում։ Վճռի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Համաձայնագրով ՀՀ-ն եւ ԼՂՀ–ն (այսուհետ՝ Կողմեր) համաձայնել են, որ իրենց քաղաքացիները Կողմերից յուրաքանչյուրի տարածքում ունենան ազատ տեղաշարժվելու եւ բնակվելու իրավունք։ Սահմանվել է, որ մինչեւ ԼՂՀ–ի միջազգայնորեն ճանաչումը ԼՂՀ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են դուրս գալ ԼՂՀ կամ ՀՀ տարածքներից, Համաձայնագրի շրջանակներում կարող են դիմել եւ ձեռք բերել ՀՀ անձնագիր։ Կողմերը համաձայնել են նաեւ, որ ԼՂՀ քաղաքացիների՝ ՀՀ անձնագիր ձեռք բերելը նրանց չի շնորհում ՀՀ քաղաքացիություն։ Ըստ Համաձայնագրի՝ այդ անձնագրերը ԼՂՀ քաղաքացիների կողմից կարող են օգտագործվել միայն ՀՀ եւ ԼՂՀ տարածքներից դուրս ճամփորդելու նպատակով։  Նույն թվականին ընդունվել են նաեւ այս Համաձայնագրի կիրառման հետ կապված կարգավորումներ, ըստ որոնց՝ ԼՂՀ-ի բնակիչներին հայկական անձնագրեր տրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ արտասահման մեկնելու նպատակը բուժում ստանալն է, կրթությունը կամ անձնական բնույթի այլ խնդիր:  ՄԻԵԴ–ում գործի քննության ժամանակ ՀՀ կառավարությունը նշել է, որ ԼՂՀ-ն իր քաղաքացիներին տրամադրել է անձնագրեր, եւ նրանք այդ քաղաքացիության հիման վրա ունեցել են քաղաքական իրավունքներ եւ քաղաքացիական պարտականություններ, իսկ Համաձայնագրի շրջանակում, ըստ ՀՀ կառավարության, ՀՀ անձնագրեր է տրամադրվել ավելի քիչ, քան 1000 անձի։  Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանի ժամանակավոր պաշտպանության ներքո են մինչև 2024 թ․ հոկտեմբերի 28-ը Ինչպես նշեցինք, այս տարվա հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի եւ դրա տրամադրման կարգը։ Որոշումը կայացվել է՝ ի թիվս այլնի, հաշվի առնելով, որ ԼՂ բնակիչները շարունակաբար զրկված են իրենց մշտական բնակության երկիր վերադառնալու հնարավորությունից՝ պայմանավորված 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի որոշ շրջաններից նրանց բռնի տեղահանումով, 2022 թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակմամբ։  Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել՝ ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ում, Այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ-ի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից։ Որոշումը չի տարածվում վերոնշյալ կետերին համապատասխանող, սակայն այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց վրա։ ժամանակավոր պաշտպանությունը տրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ժամկետի հաշվարկը սկսվում է որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 2023 թ․-ի հոկտեմբերի 28-ից։ Այսինքն՝ այս պահի դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանի ժամանակավոր պաշտպանության ներքո են մինչեւ 2024 թ․ հոկտեմբերի 28-ը։   Գլխավոր լուսանկարում՝ Արմինե Վանյանը Միլենա Խաչիկյան
23:50 - 16 նոյեմբերի, 2023
Արմեն Ղազարյանը՝ ԼՂ բնակիչներին ճամփորդական անձնագրեր տալու մասով ՄԻԵԴ-ի վճռի մասին
 |1lurer.am|

Արմեն Ղազարյանը՝ ԼՂ բնակիչներին ճամփորդական անձնագրեր տալու մասով ՄԻԵԴ-ի վճռի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին խնդրեց պարզաբանում տալ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ճամփորդական անձնագրեր տալու գործընթացի մասին: «Ինչի՞ մասին է խոսքը, ու կխնդրեմ հատկապես ընդգծել՝ երբ և որ Կառավարության կողմից է եղել հայտնի համաձայնագիրը, որով ԼՂ քաղաքացիներին տրվել են ճամփորդական անձնագրեր»,- հարցրեց Հասմիկ Հակոբյանը: Արմեն Ղազարյանը նախ ընդգծեց՝ ԼՂ-ի բնակիչները ճամփորդական անձնագրեր են ստացել առաջին հերթին իրենց ազատ տեղաշարժի իրավունքն ազատ իրացնելու համար: «Կարող եք նայել ՄԻԵԴ-ի՝ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործը, որտեղ վերաբերելի մասով ուղղակիորեն մեջբերվում է 1999 թվականի փետրվարի 24-ի համաձայնագիրը ՀՀ-ի և ԼՂ-ի միջև, որում նշվում է, որ ՀՀ-ն տրամադրում է իր անձնագրերը ԼՂ բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիական հավաստում»,- պարզաբանեց Արմեն Ղազարյանը: Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ նույն դատավարության շրջանակում Հայաստանը հատուկ կարծիք է ներկայացրել, ապա խնդրեց տեղեկացնել, թե ՀՀ որ կառավարության կողմից է ստորագրվել այդ համաձայնագիրը: «2015 թվականին է վճիռը տրամադրվել, մի այլ մասով էլ 2017 թվականին է վճիռը տրվել: Երկու մասով է վճիռը տվել ՄԻԵԴ-ը, ըստ այդմ՝ այդ ժամանակահատվածում»,- մանրամասնեց Արմեն Ղազարյանը:
13:13 - 14 նոյեմբերի, 2023
ԼՂ ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է. Ղազարյան
 |armeniasputnik.am|

ԼՂ ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է. Ղազարյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոլեկտիվ կերպով մի խումբ մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարությունը, այս մասին հայտարարել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նշենք, որ ՀՀ գործադիրը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու և փախստական ճանաչելու որոշում է կայացրել։ Ղազարյանը շեշտեց, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրվում է 1 տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ։ «Այդ կարգավիճակը տրամադրվում է, երբ տեղի է ունենում զանգվածային տեղահանություն և մենք ունեինք այդպիսի իրավիճակ։ Սա կոլեկտիվ կերպով մարդկանց մի խմբի պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Մեր օրենսդրությունն այդ մասով որոշակի առանձնահատկություն ունի` բացի պաշտպանության վերցնելուց, նաև ճանաչում է այդ անձնանց փախստական, եթե առկա են օրենքով սահմանված հիմքերը (ծագման վայրում մարդու իրավունքների զանգվածային, հասարակական խախտումներ)։ Այս ամենից ելնելով ԼՂ բնակչությունը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցվել և ճանաչվել նաև փախստական»,- նշեց նա։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նաև ընդգծեց, որ դրանից հետո անձինք անհատական կարգով հնարավորություն ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն և օգտվել բոլոր իրավունքներից և պարտականություններից, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Փախստականները չեն օգտվում քաղաքական իրավունքների ծավալից, ընտրելու և ընտրվելու իրավունքներից։ Հիշեցնենք, որ ԼՂ բնակչությանը տրամադրված կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են և ոչ թե քաղաքացիության հավաստում։ ՀՀ քաղաքացիություն ստանալը չի խանգարի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ունեցվածքի փոխհատուցման և իրենց բնակության վայր վերադառնալու համար միջազգային ատյաններ դիմելուն։
16:34 - 12 նոյեմբերի, 2023