Խաչատուր Սուքիասյան

Քաղաքական գործիչ, գործարար։

Ծնվել է 1961 թ. Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում՝ որպես փականագործ։

Աշխատանքային գործունեությանը զուգահեռ 1980-1985 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ճարտարագետ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ։

1985 թ. - ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակվում է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև՝ արտադրության պետ, իսկ 1989 թ. նշանակվում է տնօրեն։ 1991-1992 թթ. աշխատել է որպես «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։

1992-1994 թթ. - աշխատել է Հայաստանի արդյունաբերության նախարարությունում՝ որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։

Այնուհետև ամբողջովին զբաղվում է ընտանեկան բիզնեսով, որի սկիզբը դրվել է դեռ 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունում թույլատրվեց կոոպերատիվների գործունեությունը։

1996 թ. - ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվում են «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թ., երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տալիս կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնում այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Այս բանկի բաժնետերերից է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25 տոկոսը)։

Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը։ Ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ։

Նա նաև արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիրներից մեկն է։

1999 թ. - Երևանի թիվ 12 ընտրատարածքից, 2003 թ. թիվ 15 ընտրատարածքից, այնուհետև 2007 թ. թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

2008 թ․- սատարել է Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը։

2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։

2009 թ. - հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։

Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել |hetq.am|

Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել |hetq.am|

hetq.am: Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում շատերը գիտեն, որ գյուղի նորակառույց անասնաֆերման պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ «Գյուղից դուրս գալիս՝ աջի վրա, մեծ պարսպապատ տեղ է, նայեք, միանգամից կհասկանաք»,- ֆերմայի տեղը մեզ բացատրում է գյուղացիներից մեկը։ «Հետքը» պարզել է, որ նորակառույց անասնագոմերը և դրանց զբաղեցրած հողամասը գրանցված են Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից Ռոման Խանամիրյանի անունով։ Շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։ Ֆերմայի հողամասը, «Հետքի» տրամադրության տակ առկա տվյալներով, Ռոման Խանամիրյանը ձեռք է բերել 130 հազար դոլարով։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, Ռանչպար գյուղի «Նոր թաղամասի 12-րդ փողոց 39» հասցեի 3.5 հեկտար հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Ռոման Խանամիրյանին։ 2023 թ.-ի փետրվարին նա գույքը գնել է Ռանչպար գյուղի բնակիչներ Մարինե և Արթուր Սասունցյաններից։ Գործարքի գինը կազմել է 130 հազար ԱՄՆ դոլար։ Ռոման Խանամիրյանը հողը գնելուց հետո այն գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում»։ Արբանյակից արված լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ գործարքից դեռ տարիներ առաջ՝ 2011 թ.-ին, հողամասում առկա է երկու անասնաշենք (500 և 1200 քմ մակերեսներով) և մեկ այլ շինություն (80 քմ), իսկ տարածքը ցանկապատված չէ։ Արդեն 2024 թ. լուսանկարներում երևում է, որ հողմասի վրա կառուցապատում է իրականացվել։ Կառուցվել է նոր անասնաշենք, իսկ նախկին շինությունները վերակառուցվել են՝ մակերեսները մոտ 2.5 անգամ կրկնապատկելով։ Բացի այդ, ամբողջ 3.5 հեկտար հողամասը պարսպապատվել է։ Պարզվում է, որ Ռոման Խանամիրյանը կառուցապատումն իրականացրել է առանց շինթույլտվության։ Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում առկա համայնքի ղեկավարի երկու որոշումից տեղեկանում ենք, որ ապօրինի կառուցապատման փաստը արձանագրվել է 2023 թվականի օգոստոսին և նոյեմբերին։ Համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի՝ օգոստոսի 17-ին որոշումիցտեղեկանում ենք, որ Ռոման Խանամիրյանը հողամասում ինքնակամ կառուցել է անասնագում և պարիսպ։ Այդ արարքի համար նշանակվել է տուգանք՝ 800 հազար դրամի չափով։ Նույն տարվա նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավարը ևս մեկ որոշում է կայացրել, որով Ռոման Խանամիրյանը տուգանվել է 2.5 միլիոն դրամով, այս անգամ՝ նույն տարածքում ինքնակամ բնակելի տուն կառուցելու համար։ Նույն որոշման համաձայն՝ սեփականատերը պետք է քանդի ապօրինի շինությունները։ Քանի որ Ռանչպար գյուղ մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ որևէ շինություն քանդված չէր, գրավոր հարցմամբ դիմեցինք Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին՝ պարզելու, թե ի՞նչ գործողություններ է ձեռնարկել համայնքապետարանը նշված որոշումները կատարելու համար: Համայնքի ղեկավարը մեզ գրավոր հայտնեց, որ որոշումներից մեկը Ռոման Խանամիրյանը վիճարկում է դատարանում, իսկ մյուսի մասով համայնքը դիմել է Հարկադիր կատարումն ապահովեղ ծառայություն (ՀԿԱԾ)։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
15:57 - 28 հունիսի, 2024
Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը. ՔՊ պատգամավոր |aysor.am|

Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը. ՔՊ պատգամավոր |aysor.am|

aysor.am:Այո, երեկ պարոն Սուքիասյանը նման ելույթ ունեցել է, բայց ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոչ միանշանակ հասկացված այդ նախադասության վերաբերյալ պարզաբանում է տվել այլ լրատվամիջոցի և հստակ նշել է, որ ՀՀ իշխանությունները գնում են բացառապես ժողովրդավարական ճանապարհով. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ երեկ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է․ «Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե Հայաստանի Հանրապետությունը ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել, և տեսնենք, թե նրանք ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր որ մի օտար երկրի անուն էին տալիս. շատ վատ էին վարվում՝ կա՛մ էդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ էդ մարդիկ մահանում էին, կա՛մ էդ մարդիկ ունեզրկվում էին: Հիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք և դուք խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն»: «Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ Պարոն Սուքիասյանը դրա մասին պարազաբանում տվել է, և ՀՀ-ն առաջնորդվում է բացառապես ժողովրդավարական ճանապարհով»,-ասաց Հովհաննիսյանը։ Միաժամանակ ՔՊ պատգամավորը նշեց, որ խորհրդարանում կան երրորդ երկրի շահերը սպասարկվող պատգամավորներ։ «Իսկ թե ինչ տեղի կունենա նրանց հետ՝ ամեն բան տեղի է ունենալու ՀՀ իրավակարգի համաձայն՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ»,-ասաց նա։    
13:08 - 23 մայիսի, 2024
ՀԿ-ները պահանջում են Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից

ՀԿ-ները պահանջում են Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից

Մի շարք լրագրողական կազմակերպություններ անդրադարձել են ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և «Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած զրույցին՝ դատապարտելով պատգամավորի պահվածքը. «Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ինչը վերջինիս համար լրագրողին ու լրատվամիջոցին մեղադրանքներ ներկայացնելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու առիթ է դարձել։  Մասնավորապես, բանավիճելիս լրագրողը, ի թիվս այլնի, ասել է, թե քաղաքացիների շրջանում համոզմունք կա, որ «Խաչատուր Սուքիասյանը թալանել է, հարկեր չի վճարել…»։ Պատգամավորը հակադարձել է վիրավորանքով․ «Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա․․․»։ Այնուհետև Խաչատուր Սուքիասյանը կոպտորեն հորդորել է լրագրողին գնալ և իր լրատվամիջոցի ղեկավարին հարցնել. «Պարոն ղեկավար, որ քեզ ԿԳԲ-ից փող էին տալիս տարիներ շարունակ, ինչի՞ համար էին տալիս․ որ սուտ գրեիք, մարդկանց վրա կեղծիքներ անեիք, որ խառնեիք էս երկիրը․․․»։ Այնուհետև պատգամավորը բացահայտել է, որ 1994 թվականին իրեն խնդրել են ֆինանսավորել «Առավոտ» թերթը, հետո ասել են, որ դադարեցնի, քանի որ ֆինանսավորելու է ԱԱԾ-ն՝ Կառլոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Անշուշտ, այս զրույցը, որը հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ է շոշափում, կարող էր շատ ավելի բարեկիրթ հունով ընթանալ։ Ակնհայտորեն դրան չէին ձգտում ո՛չ լրագրողը, ո՛չ պատգամավորը։ Բայց եթե լրագրողական գործունեությունը ենթադրում է սուր և նույնիսկ սադրող հարցեր ուղղել զրուցակցին` դրդելով նրան «անկեղծանալու», ապա պաշտոնյային, առավելևս իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորին, դա իրավունք չի տալիս անվայել պահվածք և ագրեսիվություն դրսևորելու, վիրավորելու լրագրողին, նրա հարազատներին և գործընկերներին։ Այս միջադեպը պաշտոնյա-լրագրող, տվյալ դեպքում՝ Ազգային ժողովի պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա լուրջ խնդիրների ևս մի վկայություն է։ Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը կարող է առողջացման միտում ունենալ միայն այդ խնդիրներին սկզբունքային հանրային գնահատականներ տալու միջոցով։ Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք. - պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից այդ խմբագրության ֆինանսավորմանը, ապա պատգամավորը ազատ է պատկան մարմիններին ներկայացնել համապատասխան վկայություն, եթե տիրապետում է որևէ պետական կառույցի՝ իր լիազորություններով չնախատեսված գործողությունների վերաբերյալ տեղեկությունների, - Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկումներ և արդյունավետ այլ միջոցներ ձեռնարկել պատգամավորների ու լրագրողների միջև առկա լարվածությունը թոթափելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ, իսկ ծագող խնդիրների լուծման համար դյուրին դարձնել խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի ձևավորումը և կանոնակարգված աշխատանքը»։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
22:09 - 17 ապրիլի, 2024
Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, այլ մարդիկ են կառավարում. Խաչատուր Սուքիասյան
 |tert.am|

Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, այլ մարդիկ են կառավարում. Խաչատուր Սուքիասյան |tert.am|

tert.am: Ես բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունեմ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ պետական կազմակերպություններն իր ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններից են ծառայություններ ստանում։ «Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, կարող եք տնօրենի հետ խոսել։ «Սիլ» ջուրը պետական մարմիններում 200 անգամ քիչ կլինի, քան մնացած ջրերը։ Խայտառակություն է, էս նշանակում ա՝ ընդհանրապես էդ ընտանիքը թողնի Հայաստանից գնա։ «Սիլ» ջուրն իր ծավալներով հազար անգամ զիջում է մնացածին թե՛ պետական պատվերների առումով, թե՛ այլ կազմակերպություններում վաճառքի առումով։ Խնդրում եմ, եթե օրենքի խախտում կլինի, հերն անիծեք, ով ուզում է լինի, մեր ընտանիքի կառույցը կլինի, ով ուզում է լինի։ Ես բիզնեսից կմ-երով հեռու եմ, այլ մարդիկ են կառավարում»,- նշեց Սուքիասյանը։
14:11 - 16 հունվարի, 2024
Բյուջեն հավաքվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, երբ ՀՀ-ում ազատ է տնտեսական գործունեությունը. Սուքիասյան |1lurer.am|

Բյուջեն հավաքվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, երբ ՀՀ-ում ազատ է տնտեսական գործունեությունը. Սուքիասյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ-ում բյուջեն հավաքվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, երբ ՀՀ-ում ազատ է տնտեսական գործունեությունը, ՀՀ-ում ցանկացած երկրի քաղաքացի կարող է գործունեություն ծավալել և հարկեր վճարել: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Ըստ պատգամավորի՝ այն, որ 2024-ի պետբյուջեն 1,5 անգամ ավելի է, քան 2017 թվականին էր, պատճառը հենց վերոնշյալ հանգամանքներն են: «Քաղաքական թիմն ունի քաղաքական կամք, ունի սկզբունքայնություն: Այն սկզբունքները, որոնք որդեգրվել է, դրանց արդյունքում է, որ մենք կարողանում ենք բյուջե հավաքել»,- ասաց նա: Խաչատուր Սուքիասյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե մեր նախկին իշխանություններն արմատախիլ անեին կոռուպցիոն համակարգը այնպես, ինչպես այսօր է արմատախիլ արված, ապա կունենայինք ասֆալտով փողոցներ, ճանապարհներ, կառուցված դպրոցներ կլինեին: «Այսօրվա բյուջեն հենց կապված է նախկին 30 տարվա կրթված հասարակության հետ: Եթե կրթության տայինք, այսօր ավելի մեծ բյուջե կունենայինք, ավելի մեծ ՀՆԱ կունենայինք, որովհետև ավելի բարձր հավելյալ արժեք կստեղծեինք ՀՀ-ում»,- ասաց Սուքիասյանը և նկատեց, որ եթե այսքան մեծ գումար չհատկացվեր դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը, ապա մի քանի անգամ շատ կհատկացվեր պաշտպանության բյուջեին, նոր տեխնոլոգիաներ, արդիական սարքավորումներ ձեռք բերելուն, նորարարական տեխնոլոգիաներ զարգացնելուն:
10:51 - 16 նոյեմբերի, 2023
«Եթե որեւէ օբյեկտի պաշտոնատար անձը չի հետեւում այդ օբյեկտում ծխելն արգելելու օրենքի կիրառությանը, տուգանվում է նա, ոչ թե այդ օրենքը խախտողը»․ Արսեն Թորոսյան
 |aravot.am|

«Եթե որեւէ օբյեկտի պաշտոնատար անձը չի հետեւում այդ օբյեկտում ծխելն արգելելու օրենքի կիրառությանը, տուգանվում է նա, ոչ թե այդ օրենքը խախտողը»․ Արսեն Թորոսյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձավ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթին՝ ծխելն արգելելու օրենքի թերի կիրառման վերաբերյալ։ «Քանի որ զենքի մասին օրենսդրության քննարկման ժամանակ խոսվեց կյանքեր խլող, մարդ սպանող մեկ այլ, ըստ էության զանգվածային ոչնչացման զենքի մասին, որը տարեկան աշխարհում խլում է 8 մլն, իսկ Հայաստանում՝ 5000 կյանք, ես մի փոքր արձագանքեմ։ Մեր գործընկերը նշում էր, որ մեր ընդունած օրենքը չի աշխատում։ Գիտեք, այո, ոչ բոլոր օրենքներն են միանգամից աշխատում ամբողջ ծավալով։ Երթեւեկության արագության պահպանման դրույթն էլ միշտ չէ, որ աշխատում է, բայց մենք չենք ասում՝ եկեք հանենք այդ արգելքը, կամ կարմիր լույսի տակով անցնելու, կամ Քրեական օրենսգրքի շատ այլ հոդվածներ։ Հակառակը, փորձում ենք դրանք իրագործել։ Եվ ես կարող եմ վստահաբար ասել, որ օրենքի ընդունման պահից մենք ունենք առաջընթաց՝ իրագործման տեսանկյունից, այդ թվում՝ բացօթյա վայրերում ծխախոտի արգելքի կիրառման»,- ասաց նա։ Ըստ Արսեն Թորոսյանի՝ ՆԳՆ եւ առողջապահության նախարարության միջեւ հակասություն կար օրենքի մեկնաբանման շուրջ։ Բայց քննարկումների արդյունքում հստակեցվել է պաշտոնատար անձի դրույթը, թե ով է հանրային սննդի օբյեկտների պաշտոնատար անձը, որոնք պարտավոր են հետեւել, որպեսզի օրենքի դրույթները կիրառվեն։ «Եվ այդ պարզաբանման արդյունքում ես հիմա ունեմ վիճակագրություն․ մայիսի 5-ից մինչ օրս տնտեսվարող սուբյեկտի կազմակերպչական եւ կառավարչական լիազորություններով օժտված անձանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 243 արձանագրություն։ Այսինքն՝ եթե հանրային սննդի կամ մեկ այլ օբյեկտի պաշտոնատար անձը չի հետեւում այդ օբյեկտում օրենքի կիրառությանը, տուգանվում է նա, ոչ թե այդ օրենքը խախտողը։ Եվ եթե մենք նայում ենք ընդհանրապես իրավակիրառ պրակտիկային, եթե որեւէ հանրային սննդի օբյեկտում պաշտոնատար անձը ցանկանում է կիրառել օրենքը, ապա այն շատ հեշտությամբ կիրառվում է»,- հավելեց Թորոսյանը։
17:29 - 13 հուլիսի, 2023
Ոստիկանությունը մոտ 600 մլն դրամի բենզին է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից
 |hetq.am|

Ոստիկանությունը մոտ 600 մլն դրամի բենզին է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից |hetq.am|

hetq.am: 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ոստիկանությունը 2,1 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ։  Այդ գումարի դիմաց ընկերությունը պետք է 5 մլն 968 հազար լիտրի բենզինի կտրոն մատակարարեր ոստիկանությանը, սակայն 2023 թվականի մարտի 9-ին «Մեգա Թրեյդի» և ոստիկանության միջև կնքված նոր համաձայնագրով մատակարարվող բենզինի և դրա մեկ լիտրի արժեքը նվազեցվել է։ Արդյունքում պայմանագրի արժեքը կազմել է 593 միլիոն դրամ, որի դիմաց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ոստիկանությանը պետք է մատակարարի 224 865 լիտրի «պրեմիում» տեսակի և 1,5 միլիոն լիտրի «ռեգուլյար» տեսակի բենզինի կտրոն։ Երբ ընկերության և ոստիկանության միջև կնքվել է գնման պայմանագիրը, «պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը կազմել է 400 դրամ, իսկ «ռեգուլյարինը»՝ 370 դրամ, սակայն մարտ ամսին կնքված համաձայնագրով նոր գները սահմանվել են համապատասխանաբար 370 և 340 դրամ։ Փոփոխությունը պայմանավորված է նախորդ տարեվերջի համեմատ վառելիքի գների նվազմամբ։ Սա առաջին դեպքը չէ, որ պետական գերատեսչությունները խոշոր գումարի պայմանագիր են կնքում իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերության հետ։  2022-ի տարեվերջին էլ Երևանի քաղաքապետարանն է 185 միլիոն դրամի վառելիք գնել «Մեգա Թրեյդից»։ 2021 թվականի հոկտեմբերին էլ Պաշտպանության նախարարությունը 5,5 միլիարդի վառելիք էր գնել նույն ընկերությունից։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ․ փետրվարի 7-ին։ Այն հիմադրել են Տիգրան Բադալյանն ու Արմեն Մարգարյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։ Տիգրան Բադալյանը ավելի վաղ՝ 2019թ․ հուլիսի 30-ին հիմնել է «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ն, սակայն մեկ ամիս անց իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր` էդուարդ Սուքիասյանի որդուն՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանին։ Շարունակությունը՝ hetq.am-ում 
16:09 - 16 մարտի, 2023
Գնել Սանոսյանը անդրադարձավ Հանրապետության հին շենքերը նորերով փոխարինելու վերաբերյալ հարցին

Գնել Սանոսյանը անդրադարձավ Հանրապետության հին շենքերը նորերով փոխարինելու վերաբերյալ հարցին

ԱԺ-ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, հիշեցնելով տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին, հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են իրականացվում հին շենքերը նոր շենքերով փոխարինելու համար։ Ի պատասխան, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց․ «Մեր գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում կառուցված շենք-շինությունների սեյսմիկ հզորությունը և հետագա ուսումնասիրությունները իրար որոշակիորեն չեն համընկնում։ Նախկինում կարծիք է եղել, որ մեզ մոտ հիմնական ուժգնությունը կարող է մինչև 7 բալ լինել, և մեր շատ շենքեր կառուցվել են այդպիսի կարգավորումներով, բայց հետո Սպիտակի դեպքերը ցույց տվեցին, որ մեզ մոտ ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժեր կարող են լինել, և ստացվում է, որ մեր շատ շենքեր ստանդարտների հետ որոշակի անհամապատսխանությունը, ինչպես նաև տարիքի, մաշվածության խնդիրներ կան»։ Անդրադառնալով հարցին, թե ինչ է արվում այժմ, Սանոսյանը նշեց, որ այդ առումով մի շարք իրավական գործընթացներ կան․ «Ոլորտը քաղաքաշինական է, ես շատ դետալներ կարող է հիմա չկարողանամ ասել, բայց գիտեմ, որ և 2019 և 2020 թթ․-երին որոշակի օրենսդրական փոփոխություններ են արվել, և այսօր մեր ընդհանուր շինարարության մեջ այդ նորմատիկվները հաշվի են առնվում»։ Պատգամավորի ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր են իրականացվում հին շենքերը նորերով փոխարինելու ուղղությամբ, Սանոսյանն ասաց, որ նման շենքեր կան հանրապետության տարբեր տարածքներում, բայց դրանց հիմնական մասը Երևանում է։ «Որոշակի շենքերում պարբերաբար վիճակից ելնելով իրականացվել է աշխատանք, մարդիկ դուրս են բերվել և այլ տեղերում տեղակայվել են, բայց այս պահին ավելի խոշոր ծրագիր է իրականացվում, երբ գույքագրվում է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի շենք այդպիսի կարգավիճակ ունեն, և Երևանի քաղաքապետարանը առաջարկում է կառուցապատողներին իրականացնել ծրագիր՝ վթարային շենքերը քանդել, այդ շենքերի տեղում կառուցել նոր շենքեր, առաջին հերթին այդ նոր շենքերում բնակարան հատկացնել նախկին շենքերում ապրող մեր հայրենակիցներին, իսկ եթե բնակֆոնդը ավելին է, ապա որոշակի տնտեսական կամ որոշակի սոցիալական ծրագիր իրականացնել»։ Լուսանկարը՝ Արմենպրեսի
17:00 - 08 փետրվարի, 2023
Դատարան ուղարկելուց մեկ տարի անց Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի գործով միայն նյութեր են հետազոտվել

 |factor.am|

Դատարան ուղարկելուց մեկ տարի անց Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի գործով միայն նյութեր են հետազոտվել |factor.am|

factor.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, դատարանում ընդունել է, որ կատարել է իրեն վերագրվող գործողությունները, բայց իր արարքի քրեաիրավական որակման հետ համաձայն չէ, պնդում է, որ խուլիգանություն չի կատարել։ Այս մասին ասաց Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 18-ին, Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել, հարվածներ էին հասցրել իրար, նաև կրակոցներ էին հնչել։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որով մեղադրյալի կարգավիճակ էր ստացել նաև Ռոբերտ Սուքիասյանը։ Ամիսներ անց 2021 թվականի նոյեմբերի 8-ին գործն ուղարկվել էր դատարան, սակայն ավելի քան մեկ տարվա քննության ընթացքում դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, դեռևս գործի նյութերն է հետազոտում, վկաներ, տուժող կամ մեղադրյալ չի հարցաքննվել։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում Սուքիասյանի խափանման միջոցի հարցի քննության վերաբերյալ դատական ակտերից մեկում որոշ մանրամասներ են ներկայացված, որոնք, ըստ գործի, տեղի են ունեցել Ամիրյան փողոցում։ Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Սուքիասյանը 2021 թվականի հուլիսի 18-ին մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն: Մասնավորապես՝ ըստ քրեական գործի՝ Նարեկ Կարապետյանն Արման Ապիյանի կնոջը՝ Ալինա Ապիյանին ավտոմեքենաների երթևեկի ընթացքում ձայնային ազդանշան է տվել և վիրավորել, որի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, Արման Ապիյանն իր մտերիմների՝ Վարազդատ Գասպարյանի, Սարգիս Աբգարյանի, Սուրեն Հակոբյանի և Գասպարյանի վարորդ Հայկ Ասատրյանի հետ, 2021 թ.-ի հուլիսի 18-ին, ժամը 19:23-ի սահմաններում, Նար-Դոս փողոցից ժամանել են Ամիրյան փողոց, որտեղ, պարզելով կնոջ հետ վիճաբանած Նարեկ Կարապետյանի հեռախոսահամարը և հեռախոսազրույց ունենալով նրա հետ՝ րոպեներ անց շենքի դիմաց հանդիպել են վերջինիս և նրա քրոջ ամուսնուն՝ Հարութ Հաբգարյանին: Ալինա Ապիյանին վիրավորելու վերաբերյալ վերջիններիս միջև ծավալված խոսակցությունը հետաձգելու և հետագայում հանդիպելու Նարեկ Կարապետյանի առաջարկը Սարգիս Աբգարյանը մերժել է, որից անմիջապես հետո զրույցը վերածվել է վիճաբանության, ապա ծեծկռտուքի, որին քիչ անց՝ ժամը 19:30-ին, միացել է նաև Արման Ապիյանի մտերիմ Ռոբերտ Սուքիասյանը: Մասնավորապես՝ Ռոբերտ Սուքիասյանը, տեսնելով Արման Ապիյանի և Սարգիս Աբգարյանի խուլիգանական գործողությունները, դրանք շարունակելու և փոխլրացնելու դիտավորությամբ, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, մոտեցել է Նարեկ Կարապետյանին, նախ գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել վերջինիս դեմքին, որից հետո սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ ընդունված և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական և իրավական նորմերից, դրանց նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհանք՝ հանել ու ցուցադրաբար լիցքավորել է գոտկատեղի հատվածում կրած, օրինական հիմունքներով իրեն պատկանող մարտական ատրճանակը, որից հետո նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել Նարեկ Կարապետյանի ոտքերի ուղղությամբ՝ գետնին, որի հետևանքով շրջակայքում գտնվող անձանց մոտ առաջացրել է վախի մթնոլորտ և իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված սպառնալիքի վիճակ։ Այնուհետև, ըստ մեղադրանքի, Ռոբերտ Սուքիասյանը իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Հարութ Հաբգարյանի ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքի շրջանի հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորման ձևով վնասվածք, որը վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Գործում նշվում է, որ Ռոբերտ Սուքիասյանի՝ նկարագրված արարքն ականատեսների մոտ առաջացրել է զայրույթ, վրդովմունք, խուճապ, ինչպես նաև լուրջ վախի զգացում իրենց առողջության և գույքի պահպանության կապակցությամբ, էականորեն խաթարվել է նաև տվյալ տարածքում գործող օբյեկտների աշխատանքը՝ անհարմարություն և լուրջ անհանգստություն պատճառելով հարակից շենքերի բնակիչներին և պատահական անցորդներին: Շարունակությունը՝ factor.am-ում
16:42 - 08 դեկտեմբերի, 2022
«ՍԻԼ»-ի շենքի տեղում 4 մետրանոց մի պատ էր, տասնյակ միլիոններ ներդրեցինք դրա վրա, ուրախ եմ՝ թող ստուգեն, պարզեն՝ ինչ օրենք է խախտվել․ Խաչատուր Սուքիասյան
 |tert.am|

«ՍԻԼ»-ի շենքի տեղում 4 մետրանոց մի պատ էր, տասնյակ միլիոններ ներդրեցինք դրա վրա, ուրախ եմ՝ թող ստուգեն, պարզեն՝ ինչ օրենք է խախտվել․ Խաչատուր Սուքիասյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության պահանջին։ «Ես շատ ուրախ եմ, եթե պետությանը վնաս է հասցվել, օրենքի կետ է խախտվել, ապա պետական մարմինները մինչև վերջ պետք է հասկանան՝ ինչ է կատարվել և օրենքը պետք է պաշտպանվի»,- ասաց Սուքիասյանը։ Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի այն, որ տարածքը «ջրի գնով է վաճառվել», Սուիաքսյանը ասաց․ «Ո՞վ է ասել՝ «ջրի գնով», գույքը այսպես է ձեռք բերվել․ մեզ երկար ժամանակ համոզել են, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումարներ, խնդրում ենք ձեզ՝ վերցրեք, մենք ասել ենք, որ չենք ուզում, որովհետև չենք տեսել դրա նպատակահարմարությունը։ Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո։ Մենք հասկանում էինք, որ եթե շենքը վերակառուցվի, մենք այդ բակում տարբեր խնդիրների էինք առնչվելու և եղան այդ խնդիրները՝ 4 բնակարան ասացին, ձեռք բերեցինք 5-ը և այլն»։ Սուքիասյանը նշեց, որ դժվար է այն շենք անվանելը, քանի որ ի սկզբանե գնել է 4 մետրանոց պատ։ «Եղել է մի պատ՝ մոտ 4 մետր բարձրությամբ, հետո այն բարձրացվել է, բակում եղել են տարբեր փոքրիկ տներ, որոնք քանդվել են։ Մի պատ է եղել, մնացածը տանջանքով, չարչարանքով կառուցել ենք ու բացումը եղել է 1998 թ.-ին։  Սկզբնական շրջանում այնտեղ կետ կար, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, բայց այն չի արդարացրել իրեն։ Շատ ուրախ եմ, թող պատկան մարմինները այդ հատվածը ուսումնասիրեն,  հասկանան։ Ես գիտեմ մեր համակարգը ինչպիսին է, ես պատասխան եմ տալիս իմ բոլոր գործողությունների համար։ Հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն, շփոթմունք եղած լինի, բայց մենք օրենք չենք խախտում, դա մեր ընտանիքում ի սկզբանե դրված է եղել։  «Սիլ պլազան» կառուցվել է մի քանի տարի, տասնյակ միլիոններ են ծախսվել դրա վրա, հիմա մարդիկ դնում են այդ նկարները՝ ասում 5000 դոլարով է վաճառվել, դա ինչ անելու բան է, ձեռք է բերվել մի պատ, որի արդյունքում 5 ընտանիքի տրվել է 5  բնակարան, ի՞նչ կապ ունեն այդ պատը և «Սիլ պլազան»»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։ Հարցին՝ մինչև Դատախազության գործողությունները այս հարցով քննարկում ունեցե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, Սուքիասյանը ասաց․ «Բացառված է ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է՝ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ, ես ինձ թույլ չեմ տա»։ Հարցին՝ ինչու վաճառված տարածքը, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, չի ծառայել իր հիմնական նպատակին, Սուքիասյանը ասաց, որ դա պայմանավորված է շուկայական հարաբերություններով, այն եկամտաբեր չէր լինելու։   Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և ընտանիքի անդամներին պատկանող ընկերության՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։ Վարչական դատավարությունից բացի, Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել)։
15:21 - 07 նոյեմբերի, 2022
Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ քրեական գործ է հարուցվել |hetq.am|

Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ քրեական գործ է հարուցվել |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։ Վարչական դատավարությունից բացի Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել)։ Վարչական դատավարությունից բացի Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել)։ Տեղի ունեցող իրավական գործընթացի համար հիմք է հանդիսացել «Հետքի» նախորդ տարի հրապարակած հետաքննությունը, որտեղ մանրամասներ ենք ներկայացրել «Սիլ պլազայի» սեփականաշնորհման պատմությունից, որը տեղի էր ունեցել 25 տարի առաջ։ «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հատնել են, որ «$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»» վերտառությամբ հրապարակման առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում հոկտեմբերի 28-ին հայց է հարուցվել վարչական դատարան։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է՝ «Երքախխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։ Դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն, վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, ստանալով Դատախազության հայցադիմումը, որոշել է այն վարույթ ընդունել, բավարարել հայցի ապահման միջոց կիառելու միջնորդությունը և նախնկան դատական նիստ հրավիրել։ Այդպիսով արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որպեսզի այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Կադաստրի կոմիտեն սույն գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թ-ի փետրվարի 16-ին։ Շարունակությունը՝ hetq.am -ում
10:27 - 07 նոյեմբերի, 2022
Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալը․ ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի․ Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին |news.am|

Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալը․ ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի․ Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին |news.am|

news.am: Բոլոր պաշտոնյաները թվեր են ասում, ժամկետներ են նշում, կազմակերպությունների անուն են տալիս, Ձեզ հետ խոսելուց՝ ինչ ասում ենք, ասում եք՝ անում ենք, գնում ենք, պայմանավորվել ենք և այլն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2023թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ «Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում: Ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի»,- ասաց Սուքիասյանը։ Արձագանքելով պատգամավորին՝ Էկոնոմիկայի նախարարն ասաց․ «Շատ շնորհակալություն քննադատության համար, բայց իմ ամբողջ զեկույցը կառուցված է հենց թվերի վրա: Այն, որ Հայաստանը այսօր ունի 14․1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այն, որ մեր արտաքին առևտրաշրջանառությունը  63 տոկոսով աճել է, իսկ ԵԱՏՄ-ի հետ 70-ից ավելի տոկոսով է աճել, դրանք թվեր չե՞ն: Ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ: Որքա՞ն է էկոնոմիկայի նախարարության դերը այդ 14.1 տոկոս աճի մեջ, շատ մեծ: Ես կարող եմ ձեզ նկարներ ցույց տալ` որտեղ ինչեր է սարքվում, որոնք հենց նախարարության նախաձեռնություններն են»,- ասաց Քերոբյանը։ Ի պատասխան Սուքիասյանը նշեց. «Ես կարծում եմ՝ պետք է պետական պաշտոնյան գնար, Լարսում կանգներ, ամեն ինչ աներ, որ մարդիկ այդ գումարները չկորցնեին: Մարդիկ գնում, իրենց տները դնում, վարկ են վերցնում, չեն կարողանում պետական պաշտոնյայի հետ կապ հաստատել: Հիմա էլ ասում եք՝ 14մ,1 տոկոս: Այդ 14,1 տոկոսը հայտնի դեպքերի արդյունքում է եղել, մի վերցրեք ձեզ վրա: Բիզնեսն է տանջվում, աշխատում, ու դուք ասում եք՝ էսինչ բանը եղավ: Ես ձեզ հարցեր եմ տալի, ուրիշ պատասխաններ եմ լսում»:
14:17 - 03 նոյեմբերի, 2022
«Գազաբալոնների լիցենզավորման հետ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի կապ չունի․ փաստաբանը կդիմի դատարան». խոսնակ

«Գազաբալոնների լիցենզավորման հետ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի կապ չունի․ փաստաբանը կդիմի դատարան». խոսնակ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնում է, որ շրջանառվող լուրերը, թե պատգամավորն առնչություն ունի ավտոմեքենաների գազաբալոնների լիցենզավորման հետ, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին Մկրտչյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։«Մեր փաստաբանները հայցադիմում են նախապատրաստում, որպեսզի զրպարտության հայցով դիմեն դատարան։ Հիշեցնեմ, որ մենք դատարանում մի քանի տասնյակ գործերով հաղթել ենք։ Կհանդիպենք դատարանում»,- նշել է խոսնակը՝ հայտնելով, որ այդ մասին հուլիսի 29-ի հանրահավաքում խոսել է Վազգեն Սաղաթելյանը` թիրախավորելով Խաչատուր Սուքիասյանին։Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում։  Իսկ հանրահավաքի ժամանակ նշվել է, որ այդ որոշումն ի շահ իրեն է օգտագործում Խաչատուր Սուքիասյանը։
21:59 - 31 հուլիսի, 2022
Խաչատուր Սուքիասյանը մաքսային տերմինալ չի կառուցում․ խոսնակը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները |armtimes.com|

Խաչատուր Սուքիասյանը մաքսային տերմինալ չի կառուցում․ խոսնակը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները |armtimes.com|

armtimes.com: «Խաչատուր Սուքիասյանը որևէ մաքսային տերմինալ չի կառուցում, տեղեկությունը սուտ է։ Մենք սովոր ենք, որ ամեն անգամ շահարկում են Խաչատուր Սուքիասյանի անունը»: Այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Մեղրիում Սուքիասյանը նոր տերմինալ է կառուցվում:  Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկատվություն, թե Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսային «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ի փակվելուց հետո այնտեղ Խաչատուր Սուքիասյանը նոր տերմինալ է կառուցվում:
13:44 - 16 փետրվարի, 2022
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Վահագն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով համապատասխանում է նախագահի պաշտոնին |hetq.am|

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Վահագն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով համապատասխանում է նախագահի պաշտոնին |hetq.am|

hetq.am: Հանրապետության նախագահի իշխող ուժի թեկնածուն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը հերքում է մամուլի այն տեղեկությունները, թե Խաչատուրյանի թեկնածությունն առաջ է քաշել իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նրա խոսքով՝ Սուքիասյանը որևէ կերպ ներգրավված չէ ՔՊ վարչության քնարկումներին, քանի որ վարչության անդամ չէ: Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ ՔՊ վարչությունում այլ թեկնածուներ ևս քննարկվել են, այդ թվում՝ իր թեկնածությունն են առաջադրել, սակայն ինքն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: «Երկար քննարկումներից հետո էդ որոշումը կայացրինք, դժվար է երկու բառով ասել, թե ինչու հենց իր թեկնածությունը: Ես անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք գտել, որն իր անցած ճանապարհով, պարկեշտությամբ համապատասխանում է և բավական լավ կիրականացնի էն պարտականությունները, որ նախատեսվում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Ըստ Սիմոնյանի՝ մի քանի հոգու կողմից է առաջադրվել Խաչատուրյանի թեկնածությունը, սակայն անուններ չկարողացավ մտաբերել: Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին, Սիմոնյանն ասաց. «Մենք ում էլ ներկայացնեինք, ընդդիմությունը մի բան ասելու էր, մենք տեսել ենք ընդդիմության թեկնածուներին: Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, կարող եմ իրենց հանգստացնել, նաև չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում են ու գալիս են քննարկումներին ուստի ընդդիմությունն ունի ընտրելու իր ձևը, մենք՝ մերը: Մենք լավ ընտրություն ենք կատարել, ինչի համար ուրախ եմ»,- ասաց նա: Սիմոյանը, սակայն, քիչ հավանական համարեց, որ նախագահն առաջին փուլով ընտրվի, կարծում է, որ Խաչատուրյանը կընտրվի երկրորդ փուլով: Նշենք, որ Վահագն Խաչատուրյանն այսօր խորհրդարանում հանդիպում էր իշխանական պատգամավորների հետ:
17:35 - 01 փետրվարի, 2022