Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար։ Հիմնադրվել է 1945 թ․ դեկտեմբերի 27-ին։ Գլխադասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում։ 

Ներկայումս «Համաշխարհային բանկ» փաստացի նշանակում է երկու կազմակերպություն՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ և Զարգացման միջազգային ասոցիացիա։ Տարբեր ժամանակներում ՀԲ-ի խնդիրները լուծելու համար դրանց են միացել ևս երեք կազմակերպություն՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան, Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը։ Բոլոր հինգ կազմակերպությունները մտնում են ՀԲ կազմակերպությունների խմբի մեջ և կոչվում են Համաշխարհային Բանկի Խումբ։                                                                                

Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը  չեն. ազգային տվյալներ

Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը չեն. ազգային տվյալներ

Օրեր առաջ սոցիալական ցանցերում լայն քննարկումների առիթ դարձավ մի վիճակագրություն, ըստ որի՝ աշխատուժում կանանց ներգրավվածությամբ Հայաստանը 180 երկրների մեջ առաջինն է։ Ըստ տարածվող ինֆոգրաֆիկայի՝ 2022 թվականին Հայաստանի աշխատուժի 52,76%-ը կանայք են եղել։ Երկրորդ հորիզոնականում Թուրքմենստանն է 52,61%-ով, իսկ առաջին եռյակը եզրափակում է աֆրիկյան Բուրունդի պետությունը՝ 51,96%-ով։ Այս վիճակագրությունն ամփոփել և սանդղակով հրապարկել էր ամերիկյան Qualtrics փորձի կառավարման (experience management) ընկերության թիմը։ Համեմատության համար նշենք, որ ըստ այս ցուցանիշների՝ աշխատուժում կանանց ներգրավվածության տոկոսի աշխարհի միջին ցուցանիշը 39,49% է։  Qualtrics-ի հրապարակման մեջ որպես տվյալների աղբյուր՝ նշվում է Համաշխարհային բանկի Համաշխարհային զարգացման ցուցանիշների տվյալների շտեմարանը։ Իսկ այս շտեմարանում նշված է, որ գնահատականները հիմնված են Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի բնակչության բաժնի կողմից ստացված տվյալների վրա:  Համաշխարհային բանկի տվյալները, սակայն, չեն համապատասխանում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ազգային տվյալներին, ըստ որի՝ Կանայք 2022 թվականին Հայաստանի աշխատուժի 43.97%-ն են կազմել։  Ի՞նչ է ասում ազգային վիճակագրությունը Վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2023» ժողովածուի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանի աշխատուժը կազմել է մոտ 1 մլն 311 հազար 300 մարդ՝ մշտական բնակչության շուրջ 44%-ը։ Աշխատուժում ներգրավված կանանց թիվը կազմել է 576 հազար` ընդհանուրի 43,97%-ը, իսկ տղամարդկանց թիվը՝ մոտ 734 700, որն ընդհանուրի 56.03%-ն է։ Աշխատուժում ներգրավվածություն դեռ չի նշանակում զբաղվածություն։ Ազգային վիճակագրության հիմքում աշխատուժի հետազոտությունն է, որի համար աշխատաշուկայում իրենց մասնակցության բնույթից և ակտիվության աստիճանից կախված առանձնացվում են միմյանց բացառող երեք խումբ` «զբաղված» կամ «գործազուրկ» կամ «աշխատուժից դուրս բնակչություն»: Աշխատուժը զբաղվածների և գործազուրկների հանրագումարն է, որտեղ ընդգրկվում են 15-74 տարեկան անձինք:  2022 թվականին Հայաստանի՝ 15-74 տարեկան իգական սեռի բնակչության 48%-ը և արական սեռի բնակչության 71%-ը զբաղված էր կամ փնտրում էր աշխատանք։ Այսինքն՝ Հայաստանում յուրաքանչյուր 10 կնոջից 5-ը և յուրաքանչյուր 10 տղամարդուց 7-ը ներգրավված է եղել աշխատուժում։ Ինչո՞վ է պայմանավորված տարբերությունը Աշխատանքի միջազգային կոմիտեն իր հաշվարկներում ներառում է 15 և բարձր տարիքի անձանց, իսկ Հայաստանի վիճկոմի վիճակագրությունում այդ միջակայքը 15-74 տարեկանն է։     Միջազգային կազմակերպություններն իրենց հետազոտությունների վիճակագրության համար օգտվում են համապատասխան երկրների ազգային աղբյուրներից, եթե դրանք կան։ Համաշխարհային բանկի տվյալների մեթոդաբանության համաձայն՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության մոդելավորած գնահատումները և կանխատեսումները 2020 թվականին և դրանից հետո ենթակա են էական անորոշության: Դա պայմանավորված է տվյալների սակավությամբ։ ՀՀ Վիճակագրության կոմիտեի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանի խոսքով Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) օգտագործում է երկրի սկզբնական տվյալները, սակայն կազմակերպության ամենակարևոր առաքելություններից մեկն է նաև ապահովել երկրների միջև համադրելիությունը։ «Հաշվի առնելով, որ երկրները այդ ցուցանիշների հաշվարկման տարբեր պրակտիկաներ ունեն, ԱՄԿ-ն միասնական մեթոդաբանություն է մշակում արդեն ազգային տվյալների հիման վրա՝ հնարավորինս նույնականացնելով միջազգային համադրումները»,- պարզաբանում է Լուսինե Քալանթարյանը։  Այն դեպքում, երբ որոշ երկրներ սակավ տվյալներ են ունենում (չեն վարում վիճակագրություն), ԱՄԿ-ն ցուցանիշները գնահատում է անուղղակի աղբյուրներով։ Իսկ եթե երկրները վիճակագրություն վարում են, սակայն այդ պահին տվյալ տարվա ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, ԱՄԿ-ն ժամանակային շարքերի հիման վրա, կիրառելով մոդելավորման տարբեր գործիքներ՝ արտաբերում է ազգային ցուցանիշները։ «Որպես կանոն դրանք միշտ տարբեր են ազգային էջերում հրապարակված տվյալներից, որովհետև նպատակը երկրների միջև ցուցանիշը համեմատելի և համադրելի դարձնելն է», - նշում է Լուսինե Քալանթարյանը։ Համեմատելով 2017-2022 թվականներին աշխատուժում կանանց ներգրավվածությունը՝ ըստ Համաշխարհային բանկի և ազգային վիճակագրության տվյալների՝ նկատում ենք, որ Համաշխարհային բանկի տվյալները աճի միտում ունեն. 2017 թվականի 50.9%-ը աճում է՝ 2022-ին դառնալով 52.8%։ Մինչդեռ Վիճակագրական կոմիտեի տվյալները տատանվում են. 2017-2019 թվականներին նվազում են՝ 47.49%-ից դառնալով 44.33%, 2020 թվականին աճում են՝ դառնալով 45.66%, իսկ 2021 թվականից կրկին նվազում են՝ 2022-ին դառնալով 43.97%։ Աշխատանքի վիճակագրության բաժնի պետը ազգային վիճակագրության և Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների էական տարբերությունը մտահոգիչ է համարում։ Եթե հաշվի առնենք անգամ մեթոդաբանական որոշ տարբերությունները՝ օրինակ՝ այն, որ ԱՄԿ-ն օգտագործում է նաև 75-ից բարձր տարիքային խմբի ցուցանիշները, պատկերը շեշտակի չի փոխվում։ «Սա մտահոգիչ է, մի քանի տոկոսի պլյուս-մինուս տարբերություն չէ, որ ասենք՝ գնահատումների տարբերությունը կարող է բերել։ Ըստ իս՝ բավականին մեծ տարբերություն է, լրիվ հակառակ միտում է ցույց տալիս»։  Լուսինե Քալանթարյանի խոսքով ազգային կարիքների համար օգտագործելու համար ազգային վիճակագրությունն ավելի ճշգրիտ է։ Նա նաև նշեց, որ պատրաստվում է դիմել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ տվյալները ճշտելու։ Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով Լյուսի Մանվելյան
10:54 - 05 դեկտեմբերի, 2023
Վահե Հովհաննիսյանը Ռոլանդ Փրայսին է ներկայացրել միջազգային գործընկերների հետ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աջակցության ներգրավման մասով աշխատանքները

Վահե Հովհաննիսյանը Ռոլանդ Փրայսին է ներկայացրել միջազգային գործընկերների հետ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աջակցության ներգրավման մասով աշխատանքները

ՀՀ ֆինանսների նախարարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:  Վահե Հովհաննիսյանը տիկին Փրայսին է ներկայացրել միջազգային գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման նպատակով հնարավոր աջակցության ներգրավման ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքները։ Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ռոլանդ Փրայսը եւս ընդգծել է նշյալ աշխատանքների կարևորությունը և նշել ՀԲ թիմի՝ այդ միջոցառումների իրականացման շրջանակներում Հայաստանին աջակցելու պատրաստակամության վերաբերյալ։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են նաև առաջիկա համագործակցության, այդ թվում՝ «Ծրագիր արդյունքի դիմաց» («PforR») գործիքի կիրառմամբ նախատեսվող ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ վերջիններիս իրականացումը կնպաստի ՀՀ կառավարության կողմից ուղենշված բարեփոխումների շրջանակին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
17:18 - 28 նոյեմբերի, 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման հետևանքով ձևավորված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև դրա հաղթահարման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները։ Փոխվարչապետը հատուկ ընդգծել է Կառավարության արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը: ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին իրավիճակի արդյունավետ կառավարման հարցում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ոռոգման և խմելու ջրի, առողջապահության և մի շարք այլ ուղղություններով։
18:25 - 27 նոյեմբերի, 2023
«Մարտունի» ԲԿ-ի  և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման համար նախատեսված գումարը չի հերիքել
 |news.am|

«Մարտունի» ԲԿ-ի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման համար նախատեսված գումարը չի հերիքել |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում 61,835 մլն դրամ հատկացրեց Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման» լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վարկային ծրագրի շրջանակներում իրականացվում են Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները: Վերոնշյալ շինարարական  աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023-ի չորրորդ եռամսյակում:  2023թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված վարկային միջոցները ներկայումս բավարար չեն շինարարական աշխատանքների ավարտը ժամանակին ապահովելու համար: Առաջարկվում է ծրագրի շրջանակներում կատարել հոդվածային վերաբաշխում, այն է. Ընթացիկ ծախսերը պակասեցնել ընդհանուր 29,479.0 հազար ՀՀ դրամով (վարկային միջոցներ՝ 23,265.0 հազար ՀՀ դրամ, բյուջեի համաֆինանսավորում՝ 6,214.0 հազար ՀՀ դրամ), «շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածն ավելացնել՝ ընդհանուր 86,743.0 հազար ՀՀ դրամով (վարկային միջոցներ՝ 82,000.0 հազար ՀՀ դրամ, բյուջեի համաֆինանսավորում՝ 4,743.0 հազար ՀՀ դրամ), «նախագծահետազոտական ծախսեր» հոդվածը՝ ընդհանուր 3,796.0 հազար ՀՀ դրամով (վարկային միջոցներ՝ 3,100.0 հազար ՀՀ դրամ, բյուջեի համաֆինանսավորում՝ 696.0 հազար ՀՀ դրամ), «այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածի համաֆինանսավորման գումարն ավելացնել 775.0 հազար ՀՀ դրամով: Ընթացիկ ծախսերից նվազեցված ողջ գումարն առաջարկվում է ուղղել ծրագրի կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: Հաշվի առնելով, որ ընթացիկ ծախսերի գծով առկա տնտեսված գումարները բավարար չեն շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու համար,առաջարկվում է ծրագրի «շինարարական աշխատանքներ» հոդվածի վարկային մասի համար անհարժեշտ մնացած գումարը՝61,835.0 հազար ՀՀ դրամն ավելացնել՝ մեծացնելով վարկային ծրագրի 2023թ. բյուջեով հատկացված գումարը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը և ծրագրի ժամանակին ավարտը: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները կավարտվեն, կկատարարվի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հագեցումն ու արդիականացումը՝պայմանագրերով նախատեսված ժամկետներում:
11:38 - 23 նոյեմբերի, 2023
Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀԲ-ի հետ համագործակցության հեռանկարները

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀԲ-ի հետ համագործակցության հեռանկարները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ կազմակերպության մարդկային կապիտալի զարգացման գծով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկիի գլխավորությամբ ու ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ II) շրջանակում իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։ Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայումս իրականացվող աշխատանքները՝ այս համատեքստում առանցքային համարելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված միջոցառումները։ Նախարարը շեշտել է, որ տեղահանված հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման նպատակով՝ Կառավարությունը շարունակում է իրականացնել համապատասխան միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մեղմել առկա ֆինանսական խնդիրները։ Այս համատեքստում դիտարկվել է նաև տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադառնալով ՀԲ-ի հետ համագործակցությանը՝ Նարեկ Մկրտչյանն արդյունավետ է որակել համատեղ իրականացված աշխատանքները։ Նախարարն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Միասնական սոցիալական ծառայության 34 տարածքային կենտրոններից 31-ի շինվերանորոգման աշխատանքներն ավարտված են, ինչը հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին մատուցվող անհրաժեշտ ծառայությունները դարձնել ավելի համակարգված ու օպերատիվ։ Միխալ Ռուտկովսկին ևս դրական է գնահատել նախարարության հետ համագործակցությունը, նշել, որ տպավորված է իրականացված աշխատանքով և վստահություն հայտնել, որ ՄՍԾ նոր ու տեխնիկապես հագեցած տարածքային կենտրոնները կշարունակեն տրամադրել առավել որակյալ սոցիալական ծառայություններ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել և իրականացնել համատեղ ծրագրեր՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։
21:49 - 09 նոյեմբերի, 2023
Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը

Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի մանրամասները։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ ՏԿԵՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների ներկայացուցիչները Հայաստանում են՝ քննարկելու SIDA-ի դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորվող  «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» (Հայաստան, RESILAND) ծրագրի մանրամասները։                                 «Վաչե Տերտերյանն իր խոսքում նշել է, որ ամենատարբեր ժամանակներում Տարածքային կառավարման նախարարությունը Համաշխարհային բանկի հետ   բազմաթիվ  հաջողված ծրագրեր է իրագործել ջրամատակարարման, համայնքային զարգացման, ճանապարհաշինության և այլ որոտներում։ Նրա խոսքերով՝ ևս մի  ծրագրի շուրջ աշխատանքները կմեկնարկեն մոտ ժամանակներս։ ՏԿԵ նախարարի տեղակալը կարևորել է այն հանգամանքը, որ Համաշխարհային բանկը նմանատիպ ծրագրեր   իրականացրել է այլ երկրներում ևս, որտեղ հաստատապես եղել են լավ լուծումներ և հույս հայտնել, որ այդ երկրների  փորձառությունը շատ օգտակար կլինի  Հայաստանի համար։                                  Որքան էլ նախագիծն առնչվում է շրջակա միջավայրին, ՏԿԵ փոխնախարարի խոսքերով, ոչ պակաս կարևոր է այդ միջավայրի կառավարումն ու զարգացումը համայնքային ու մարզային համատեքստում։ Պատվիրակության ղեկավար, առաջադրանքի թիմի ղեկավար և բնապահպան  Ֆիսեհա Աբիսան իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ ներկայացնելով, որ իրենց առաքելության նպատակն է քննարկել ծրագրի շրջանակը, կառուցվածքը, բաղադրիչները, գնահատել ինստիտուցիոնալ կարողությունները։ Նա հույս է հայտնել, որ կհաջողվի նախագիծն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։  Վաչե Տերտերյանը  և ՀԲ ներկայացուցիչը վստահություն են հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ բազմաոլորտ համագործակցությունը կլինի շարունակական»,- ասվում է նախարարության տարծած հաղորդագրության մեջ։
14:53 - 16 սեպտեմբերի, 2023
Հայաստանը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր է դարձել. ՀԲ

Հայաստանը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր է դարձել. ՀԲ

Ապրիլի 10-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀԲ կենտրոնական գրասենյակից: Որոշումը պաշտոնականացվել է Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ընթացքում, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԶԸ հանձնառության ստորագրված փաստաթուղթը հանձնել է Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոյին և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխտնօրեն Անտոնելլա Բասանիին։ ՄԶԸ դոնոր դառնալու մասին Կառավարության որոշումը Հայաստանը վավերացրել է 2023 թ. մարտի 10-ին՝ ՄԶԸ աջակցություն ստացող երկիր լինել դադարելուց ինը և միջինից բարձր եկամտով երկրի կարգավիճակ ձեռք բերելուց չորս տարի անց։ Անդամակցելու որոշումը կայացվել էր 2022 թվականի աշնանը, երբ Հայաստանն ու Համաշխարհային բանկը Երևանում իրենց գործընկերության 30-ամյակն էին տոնում։ «Հայաստանը, լինելով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, այլևս չի օգտվում Միջազգային զարգացման ընկերակցության աջակցությունից։ Կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը սկսի աջակցել օժանդակության կարիք ունեցող երկրներին։ Սա հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից օգնելու ցածր եկամուտ ունեցող երկրներին, մյուս կողմից՝ իր երախտագիտությունը հայտնելու ժամանակին ստացված համանման աջակցության համար։ Այս քայլով Հայաստանը ևս մեկ անգամ կվերահաստատի ինչպես Համաշխարհային բանկի խմբի հետ արդյունավետ փոխգործակցությունը, այնպես էլ իր համաձայնությունը ՄԶԸ կողմից իրականացվող քաղաքականությանը»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանում Համաշխարհային բանկի ներգրավվածության մեկնարկը տրվել է 1992 թվականին՝ երկրի անկախացումից մեկ տարի անց, շուկայական տնտեսության երկրի անցմանը օժանդակելու նպատակով։ Սկզբնական ներգրավվածությունը գլխավորապես ՄԶԸ վարկերի և կայունացման ծրագրերի միջոցով էր՝ աջակցելով անցումային բարեփոխումներին։ Այդ ժամանակից ի վեր Համաշխարհային բանկն օժանդակել է ինստիտուցիոնալ բարեփոխումների և ենթակառուցվածքի ներդրումների լայն շրջանակի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ջուրը և ճանապարհները, ինչպես նաև կրթությունը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանությունը։ «Համաշխարհային բանկի ներգրավվածության սկզբից ի վեր Հայաստանը տնտեսական խոր վերափոխման է ենթարկվել՝ 30 տարվա ընթացքում հնարավորություն ունենալով ՄԶԸ աջակցություն ստացող երկրից ՄԶԸ դոնոր երկիր դառնալու»,- ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխնախագահ Անտոնելլա Բասանին։  «Համակարգված բարեփոխումներն օգնել են պահպանել կայուն տնտեսական աճը՝ այդպիսով բարելավելով երկրում բազմաթիվ մարդկանց կյանքն ու ապրուստի միջոցները։ Գործընթացում Հայաստանը կարևոր գիտելիք է կուտակել այն մասին, թե ինչպես բարեփոխել, ինչն այսօր ՄԶԸ աջակցություն ստացողների համար կարող է մեծ արժեք ունենալ»։
12:18 - 11 ապրիլի, 2023
Ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականություն» վարկային համաձայնագիրը

Ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականություն» վարկային համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործընթացները. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։
14:35 - 04 ապրիլի, 2023
ՀԲ-ի կողմից նախատեսվում է Հայաստանում իրականացնել հանքային ներուժի գնահատում և վերլուծություն

ՀԲ-ի կողմից նախատեսվում է Հայաստանում իրականացնել հանքային ներուժի գնահատում և վերլուծություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին հանքարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը և հանքարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատու Բրայան Լենդը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և Համաշխարհային բանկի միջև առկա համագործակցության կարևորությունը։ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, Համաշխարհային բանկի աջակցության շրջանակներում մշակված՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ընթացքի և ռազմավարության ընդունումից հետո նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև ներկայացրել ՀՀ կառավարության առաջնահերթությունները հանքարդյունաբերության ոլորտում։     Հանքարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը և հանքարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատու Բրայան Լենդը հայտնել են իրենց պատրաստակամությունը ապագա համագործակցության վերաբերյալ՝ կարևորելով ինստիտուցիոնալ հնարավորությունների և կարողությունների զարգացումը։ Նշվել է նաև, որ շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտի ընկալումը ոչ միայն բացասական, այլև դրական ազդեցությունների առումով։   Պատվիրակությունը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից նախատեսվում է հանրապետությունում իրականացնել հանքային ներուժի գնահատում և վերլուծություն։   Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումները, կատարված աշխատանքները և կարևորել է պետության և մասնավոր սեկտորի միջև արդյունավետ համագործակցությունը: Նախարարի տեղակալը հետաքրքրվել է ոլորտում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ միջազգային հաջող փորձերից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր եւս: Նախարարի տեղակալը ընդգծել է, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը պատրաստ է համագործակցությունն ավելի ընդլայնելու և զարգացնելու գործում:
16:36 - 30 մարտի, 2023
Հայաստանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ծրագրերը

Հայաստանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, Բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են գտնվել ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ ՀԲ ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ  Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված  համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ընթացիկ ծրագրերին եւ նախաձեռնություններին՝  զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ տեղական տնտեսության զարգացման, Կանաչ եւ դիմակայուն տնտեսության խթանման, կոշտ թափոնների կառավարման եւ մի շարք այլ ուղղություններով:        
17:18 - 24 փետրվարի, 2023
Համաշխարհային բանկը 1,78 միլիարդ դոլար կհատկացնի երկրաշարժից տուժած Թուրքիային

 |armenpress.am|

Համաշխարհային բանկը 1,78 միլիարդ դոլար կհատկացնի երկրաշարժից տուժած Թուրքիային |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է, որ 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և օգնություն ցուցաբերելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: «Համաշխարհային բանկն այսօր հայտարարել է Թուրքիային արտակարգ օգնություն ցուցաբերելու և երկրի վերականգնման համար 1,78 միլիարդ դոլար հատկացնելու մասին», - ասվում է ՀԲ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ՀԲ-ն «նաև ձեռնամուխ է եղել վնասների արագ գնահատմանը՝ աղետի մասշտաբները հասկանալու և վերականգնմանն ու վերակառուցմանը աջակցելու նպատակով առաջնահերթ ոլորտները որոշելու համար»։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
12:17 - 10 փետրվարի, 2023
Փոխվարչապետ Խաչատրյանը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Խաչատրյանը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 3-ին աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Բանկի պատվիրակությունը գլխավորել են ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը եւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։ Փոխվարչապետ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները: Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ Բանկը կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում՝ հասնելու համար գործընկերային առավել բարձր մակարդակի: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին եւ ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի եւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի բարելավումներին, առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:
19:13 - 03 փետրվարի, 2023
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին: Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ ՀԲ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է և ՀԲ-ի հետ աշխատանքները հատկապես վերջին շրջանում առավել ինտենսիվ բնույթ են կրում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակելու ընթացիկ արդյունավետ համագործակցության ուղղությամբ ջանքերը: Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ավանդույթ դարձած արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի: Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես ՀԲ-ի կողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացին և նախանշել են առաջիկա համատեղ գործողությունները:
17:16 - 03 փետրվարի, 2023
Բադասյանը ՀԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները

Բադասյանը ՀԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Համաշխարհային Բանկի` Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են PSMP ծրագրերի շրջանակում, հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում, իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև առաջիկա բարեփոխումների ուղղությունները: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Կոմիտեին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ առաջարկվող ուղղություններով տարվող աշխատանքներն արդյունավետ իրագործելու համար։ Մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի Միասնական մաքսային հաշվի համակարգի, Հարկ վճարողի անձնական հաշվի քարտի նոր համակարգի, Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների ինքնահայտարարագրման համակարգի մշակման և ներդրման գործում: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են Համաշխարհային բանկի և Պետական եկամուտների կոմիտեի միջև երկարամյա համագործակցության բարձր մակարդակն ու արդյունավետությունը:
13:10 - 02 նոյեմբերի, 2022