Օնիկ Գասպարյան

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետը։  

ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին: Պաշտոնից ազատվել է 2021 թվականի մարտի 18-ին։

Ծնվել է 1970 թ. հունվարի 6-ին, Իջեւան քաղաքում: ովորել է Իջեւանի N5 միջնակարգ դպրոցում: ովորել եւ ավարտել է ք.Երեւանի N147 միջնակարգ դպրոցը: ովորել եւ ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ: ովորել եւ «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան: ովորել եւ գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

1988 - 1990թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող: 1990 - 1993թթ. մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջեւանի «Սարոյի» ջոկատի կազմում: 1993 - 1998թթ. ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները: 1994թ. մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է:

բաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
բաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:
բաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:
բաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
բաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-գնդապետ» զինվորական կոչում:
Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը

Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Քիմիկների զորամասի գործի քննությունը։ Այս պահին դատարանում հարցաքննվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը (պաշտոնից ազատվել է 2021 թ․ մարտին)։ Վերջինս այս գործով ունի վկայի կարգավիճակ։ Չնայած դատական իշխանության պաշտոնական կայքում նշված տեղեկությանը, որ նիստը դռնբաց է, դատական կարգադրիչները մեզ թույլ չտվեցին ներկա գտնվել` պատճառաբանելով, որ դատարանը որոշում է կայացրել այն դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ Ավելի ուշ դատավորի աշխատակազմից Infocom–ը տեղեկացավ, որ դռնփակ դատական նիստի միջնորդությամբ հանդես է եկել հենց Օնիկ Գասպարյանը։ Պատճառն այն է, որ հարցաքննությունը հնարավոր է առնչվի պետական, ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դա դատական նիստը դռնփակ անցկացնելու հիմքերից մեկն է։ Այս քրեական գործը, հիշեցնենք, առնչվում է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում (Զանգելան) Քիմիկների զորամասի անձնակազմի հետ տեղի ունեցած դեպքին։ Այդ օրը Օնիկ Գասպարյանի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հրամանով Քիմիկների զորամասի 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Մակարյանը, սակայն, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անձնակազմը «Կիրի հանք»–ի մոտ տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:  5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել անձնակազմին «Նահանջ» հրաման արձակելու մասին եւ մինչեւ ժամը 15։30-ի սահմանները վերջինիս վստահեցրել է, որ իր ղեկավարած խմբի կազմով շարժվում է գործողությունների ծավալման շրջան՝ Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու։ Դրանից հետո միայն Գասպարյանին զեկուցել է, որ առաջ շարժվելն այլեւս նպատակահարմար չէ, եւ առաջարկել է բնագիծ զբաղեցնել եւ անցնել պաշտպանության՝ հաջորդ օրն առավոտյան խնդրի կատարումը շարունակելու պայմանով, ինչին Գասպարյանը համաձայնել է։ Մինչդեռ բնագիծ զբաղեցնելու եւ խմբի կազմով պաշտպանության անցնելու հրամանը կատարելու փոխարեն նա իր ղեկավարած ողջ խմբի կազմով նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, վերադարձել է Կապան քաղաք՝ ամբողջությամբ ձախողելով իր առջեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից դրված մարտական խնդրի կատարումը։ Այժմ գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարին) մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության մեջ։  Մեղադրյալի աթոռին են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։  Արսեն Աբգարյանը մեղադրվում է իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ 4 մեղադրյալները առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։   Միլենա Խաչիկյան  
11:23 - 22 ապրիլի, 2024
Առաջին բանակային կորպուսի կրճատման հաշվին ձեւավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ․ Դավիթ Տոնոյան

Առաջին բանակային կորպուսի կրճատման հաշվին ձեւավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեց, թե ում առաջարկով եւ ինչ հիմնավորումներով են նրա որոշմամբ նախքան պատերազմն սկսվելը կրճատվել ՀՀ ԶՈՒ հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերը։ Տոնոյանն ասաց, որ այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնա փակ նիստում, բայց նշեց, որ այդ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվին տարբեր կորպուսներում ձեւավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ․ «Դրա հիմնավորումը եղել է ԶՈՒ կոլեգիալ հիմնավորումը, ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների ստեղծումը եւ այլ հատուկ ստորաբաժանումներ ստեղծումը շատ ավելի կարեւոր է, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»։ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ափսոսանք է հայտնել, որ իր նշանակումից առաջ այդպիսի որոշում է եղել․ այդ ժամանակ ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցրեց՝ ե՞րբ էր սկսվել այդ զորամասերի կրճատման գործընթացը։ Տոնոյանն ասաց, որ ժամանակաշրջանը եղել է պատերազմի նախորդող ժամանակաշրջանը, ավարտվել ռազմական գործողությունների սկսելուց մեկ տարի առաջ։ Նա ընդգծեց, որ դրանում որեւէ դավադրություն տեսնելու կարիք չկա։ Թե ինչ գնահատական կտա Տոնոյանը ՊՆ-ին եւ ԶՈՒ կառավարման ողջ համակարգին, մասնավորապես իր պաշտոնավարման ընթացքում, նախկին նախարարն ասաց, որ խաղաղ պայմանների համար կառավարման համակարգը գործում էր, թեեւ, ունեցել է իր թերությունները․ «Թերությունները մենք շտկում էինք, բայց եւս մեկ անգամ կրկնեմ՝ պաշտպանությանը վերաբերող հարցերն անընդհատ փոփոխության մեջ են, այդ մարմինն անընդհատ մոդեռնիզացվում է, վերաձեւակերպվում է, սպառազինվում է։ Իմ գնահատականը եղել է բավարար, բայց ոչ բավարար այդ աստիճանի եւ ծավալի ռազմական գործողություններ վարելու առումով»։
14:42 - 01 օգոստոսի, 2023
Վարչապետի հրաժարականը պահանջող թղթի հեղինակը Տիրան Խաչատրյանն է եղել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Վարչապետի հրաժարականը պահանջող թղթի հեղինակը Տիրան Խաչատրյանն է եղել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Ես չեմ կարող հասկանալ ու ընկալել փետրվարյան դեպքերին բանակի կեցվածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 2021-ի փետրվարին ԳՇ հայտարարությունը, որտեղ պահանջում էին վարչապետի հրաժարականը: «Ես շատ լավ հասկանում եմ՝ ոնց է ծնվել այդ թուղթը, բայց այդ թղթի տակ վերջինը ստորագրել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը: Նախաձեռնության հեղինակին մենք բազմիցս կանչում ենք քննիչ հանձնաժողով, բայց ինքն այստեղ քաղաքական հարթակներում է ֆռֆռում, որովհետեւ նախկինում եղել է դաշնակցական: վերջերս էլի տեսակետ է հայտնել Փաշինյանի մասին, ոչ պետական կեցվածքով: Հիմա իրար կողք դրեք ԳՇ  նախկին պետի արած հայտարարությունը եւ ԳՇ պետի նախկին տեղակալի հայտարարությունը: Մի տեղում զգացվում է պետության ընկալում, մյուս տեղում ախպերական: Խոսքը Տիրան Խաչատրյանի մասին է»,-ասաց նա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը կասկածներ ունի, որ այդտեղ դրսի հետք կա, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իհարկե, եթե մենք ունենայինք այն հետախուզական կառույցները, որոնք երազում ենք ունենալ, մենք չէինք կասկածի, վստահ կիմանայինք՝ ովքեր են»:
19:54 - 30 հունիսի, 2023
Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է Օնիկ Գասպարյանի հայտարարությունները
 |armenpress.am|

Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է Օնիկ Գասպարյանի հայտարարությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի հայտարարությունները, որոնք վերաբերում էին 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին: «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ԱԽ քարտուղարի մամուլի քարտուղարը: - ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ի պատասխան ԱԺ Քննիչ հանձնաժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությունների հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնք առնչվում են ԱԽ նիստերում, մասնավորապես 2020 թվականի օգոստոսի 14-ին ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին: Ի՞նչպես կմեկնաբանեք դրանք: - Օնիկ Գասպարյանն իր հունիսի 28-ի հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը: Այդ օրվա նիստում Գասպարյանը մասնավորապես ասել է, որ Արևելյան և Հյուսիս-Արևելյան օպերացիոն ուղղություններում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները` չընդգծելով Թուրքիայի գործոնը: Իսկ Նախիջևանյան և Թուրքիայի օպերացիոն ուղղություններով ուժերի հարաբերակցության մասին տեղեկատվություն է տրամադրել և նշել խնդիրները: Նա նաև նշել է, որ խնդիրների լուծման մեծ մասը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում: Այդ օրվա նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել: Հետագայում, 44-օրյա պատերազմի ընթացքում Նախիջևանյան ու Թուրքիայի օպերացիոն ուղղություններում ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի նշած ռազմական խնդիրները չի ունեցել: Չնայած սրան պարոն Գասպարյանի ղեկավարության ներքո ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը եւ խոստումը: Երեկ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ և արձագանքել Նիկոլ Փաշինյանի ելույթին։  «Հարգելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ` Լսելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրությունները, նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ ներկայացված  որոշ հարցերին և ներկայացնել իմ դիրքորոշումն ու պարզաբանումները: Պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի:  Վարչապետը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ  ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: -2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը,  թույլ են  հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները: Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ: Միաժամանակ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, հստակեցնել ընկերությունների արտադրողական հնարավորությունները, ներկայումս առկա հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների քանակները, դրանք ՀՀ զինված ուժերին տրամադրելու հնարավոր ժամկետները: ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում ամրագրել ենք, որպեսզի ունենանք սեփական հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ գեոստացիոնար ուղեծրում կամ վարձակալել հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ: Վարձակալման դեպքում գումարը կկազմի … դրամ, իսկ ձեռքբերման դեպքում՝ … դրամ: Վերջին երկու տարվա ընթացքում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղություններում: Միաժամանակ առկա են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ: Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես …  Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն …  Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ … Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ … Բժշկական ապահովման կարևորագույն խնդիր է վիրավորներին՝ մարտի դաշտից տարհանման և մասնագիտացված բուժօգնության ցուցաբերման հարցը, քանի որ գործող համակարգը չի կարող բավարարել լայնածավալ ռազմական գործողությունների պահանջները … Իմ զեկույցում սահմանափակվել եմ միայն առաջնային լուծում պահանջող խնդիրներով, ըստ առաջնահերթությունների: 2020 թվականի հուլիսյան գործողություններից հետո վարչապետը իսկապես հարցրել է ինձ թե ինչ կարիքներ ունի բանակը, ինչին ես պատասխանել եմ, որ զինված ուժերի կարիքները ձևակերպված և ամրագրված են 2018-2024 թվականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառված է ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում և ըստ էության անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը ընթացքավորված է: Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չեր կարող լուծվել: Բացի այս զեկույցներից, գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից վարչապետին առաջարկել եմ ձեռնարկել միջոցներ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար` ներկայացնելով հստակ գործողությունների հաջորդականությունը: Ի դեպ, առաջարկները նրա կողմից ընդունվեցին և մենք սկսեցինք իրագործել պլանավորած միջոցառումները, սակայն մինչև պատերազմի սկիզբը լուրջ հաջողությունների չհասանք: 4. Ինչ վերաբերվում է  պատերազմից առաջ անվտանգության   խորհրդի նիստում  իմ կողմից զեկուզված  «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին, ապա պետք է  հաշվի առնենք որ անվտանգության   խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերվող բոլոր հարցերը: Օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար պետք է ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները` ամբողջական պատկեր կազմելու համար: Մասնավորապես իմ զեկույցում նշել եմ որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունը առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով․․․ Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ: Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդը ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար մենք չունեինք: Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը: Ոչ իրատեսական  գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել:    
20:05 - 29 հունիսի, 2023
Օնիկ Գասպարյանը  հանդես է եկել հայտարարությամբ և արձագանքել Նիկոլ Փաշինյանին

Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ և արձագանքել Նիկոլ Փաշինյանին

Հունիսի 27-ին տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը։ Նիստի ընթացքում Փաշինյանը պատասխանել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին։ Ի պատասխան վարչապետի ելույթի՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ` Լսելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրությունները, նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ ներկայացված  որոշ հարցերին և ներկայացնել իմ դիրքորոշումն ու պարզաբանումները: 1. Պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի: 2. Վարչապետը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ  ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: 3. Պարզաբանելով պատերազմից առաջ վարչապետին` հակառակորդի կազմի և գործողությունների հավանական բնույթի ու նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ  ոչ իրատեսական վերլուծությունների ներկայացման  հանգամանքները, պետք է նշեմ որ այս թեմային ես որոշակիորեն անդրադարձել եմ  2020 թվականի նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունում, բայց հիմա պահպանելով գաղտնիության ռեժիմի պահանջները, կներկայացնեմ որոշ հատվածներ պատերազմից առաջ տարբեր խորհրդակցություններին և նիստերին իմ կողմից տրված զեկույցներից. -2020թ. հուլիսի 4-ին, զինված ուժերի գլխավոր շտաբում ՀՀ Վարչապետին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին, գլխավոր շտաբի պետի տեղակալների ու հիմնական վարչությունների պետերի մասնակցությամբ ներկայացրել եմ զեկույց, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ. -ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին` (Իրան և Վրաստան) բարեկամաբար տրամադրելուն, ինչպես նաև, օգտագործելով հայկական Սփյուռքի ներուժը, աշխարհի առաջատար երկրներում թուրքական ու ադրբեջանական համայնքների հակահայկական սադրանքները չեզոքացնելուն և ընդդեմ նրանց ռազմատենչ քաղաքականության միջոցառումներ կազմակերպելուն … ։ -2020 թվականի հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ  սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի  ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար … : -2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը,  թույլ են  հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները: Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ: Միաժամանակ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, հստակեցնել ընկերությունների արտադրողական հնարավորությունները, ներկայումս առկա հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների քանակները, դրանք ՀՀ զինված ուժերին տրամադրելու հնարավոր ժամկետները: ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում ամրագրել ենք, որպեսզի ունենանք սեփական հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ գեոստացիոնար ուղեծրում կամ վարձակալել հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ: Վարձակալման դեպքում գումարը կկազմի … դրամ, իսկ ձեռքբերման դեպքում՝ … դրամ: Վերջին երկու տարվա ընթացքում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղություններում: Միաժամանակ առկա են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ: Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես …  Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն …  Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ … Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ … Բժշկական ապահովման կարևորագույն խնդիր է վիրավորներին՝ մարտի դաշտից տարհանման և մասնագիտացված բուժօգնության ցուցաբերման հարցը, քանի որ գործող համակարգը չի կարող բավարարել լայնածավալ ռազմական գործողությունների պահանջները … Իմ զեկույցում սահմանափակվել եմ միայն առաջնային լուծում պահանջող խնդիրներով, ըստ առաջնահերթությունների: 2020 թվականի հուլիսյան գործողություններից հետո վարչապետը իսկապես հարցրել է ինձ թե ինչ կարիքներ ունի բանակը, ինչին ես պատասխանել եմ, որ զինված ուժերի կարիքները ձևակերպված և ամրագրված են 2018-2024 թվականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառված է ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում և ըստ էության անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը ընթացքավորված է: Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չեր կարող լուծվել: Բացի այս զեկույցներից, գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից վարչապետին առաջարկել եմ ձեռնարկել միջոցներ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար` ներկայացնելով հստակ գործողությունների հաջորդականությունը: Ի դեպ, առաջարկները նրա կողմից ընդունվեցին և մենք սկսեցինք իրագործել պլանավորած միջոցառումները, սակայն մինչև պատերազմի սկիզբը լուրջ հաջողությունների չհասանք: 4. Ինչ վերաբերվում է  պատերազմից առաջ անվտանգության   խորհրդի նիստում  իմ կողմից զեկուզված  «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին, ապա պետք է  հաշվի առնենք որ անվտանգության   խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերվող բոլոր հարցերը: Օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար պետք է ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները` ամբողջական պատկեր կազմելու համար: Մասնավորապես իմ զեկույցում նշել եմ որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունը առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով․․․ Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ: Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդը ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար մենք չունեինք: Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը: Ոչ իրատեսական  գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել: 5. 2020թ. նախապատերազմական եռամսյա ժամանակաշրջանում`(Սկսած 2020 թվականի հունիսի 8-ից` իմ պաշտոնավարման օրվանից)  իրականացվել են բազմաթիվ պլանային և արտապլանային միջոցառումներ զորքերի կառավարման համակարգի կատարելագործման, կառավարման կետերի պաշտպանվածության աստիճանի բարձրացման, կառավարման մարմինների գործնական ունակությունների կատարելագործման, տարբեր օղակներում տեղեկատվության փոխանակման ժամանակացույցերի կրճատման, ստեղծված իրավիճակներում ուժերի և միջոցների կիրառմամբ՝ արագ արձագանքման ու զորքերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Բոլոր միջոցառումների վերաբերյալ սահմանված ժամկետներում զեկույցներ եմ ներկայացրել վարչապետին: Պետք է նաև նշեմ, որ պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի վերաբերյալ փաստարկված վերլուծությունը մանրամասն ներկայացրել եմ և քննչական մարմիններում և ԱԺ քննիչ հանձնաժողովում: 6. Քննիչ հանձնաժողովին ներկայացրել եմ պաշտպանության հետ կապված համակարգային թվով 11 հիմնախնդիրներ, որոնք պատճառ դարձան 2020թ.-ի 44-օրյա պատերազմում գրանցած անհաջողությունների համար, այդ թվում՝ Շուշիի ուղղությամբ վարած մարտական գործողությունների մասով և մի քանի առանցքային գործոն: Ներկայացնեմ միայն պատերազմի ելքի վրա ազդած հիմնական գործոնները. 1) աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների չեզոքությունը և անտարբերությունը, ու ըստ էության ագրեսիայի արդարացումը և դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությանը քաղաքական աջակցության և ռազմական օգնության ցուցաբերման ձևական մոտեցումները, 2) հակառակորդի քանակական և որակական բացարձակ գերակայությունը, այդ թվում՝ օդային տարածքում, հակառակորդի սպառազինությունում գերճշգրիտ միջոցների մեծաքանակ լինելը, 3) մեզ չհաջողվեց իրականացնել զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ինչի հետևանքով զինված ուժերի ռազմական հզորությունը չհասցրեցինք բերել պլանավորված մակարդակին: Այսինքն, պատերազմը սկսվեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում: 7. Պետք է նշեմ,որ ռազմական կառավարումը պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է, և նրա գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կախված է պետական կառավարման համակարգի մակարդակից: (Չմոռանանք,որ զինված ուժերը վարում են ռազմական գործողությունները, իսկ պատերազմը վարում է պետությունը): Պաշտպանության ոլորտում իրականացված գործունեության ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից թույլ տրվեցին մի շարք բացթողումներ,որոնք զգալիորեն ազդեցին ռազմական գործողությունների արդյունավետության վրա,մասնավորապես. -Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումները ոչ պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու հետևանքով մեր ազգաբնակչությունը շատ տեղերում շրջափակում էր ճանապարհները և արգելափակում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերի տեղաշարժը դեպի մարտական գործողությունների շրջաններ։ -Ռազմական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում գործուն միջոցներ չձեռնարկելու պատճառով ձևավորվեց անպատժելիության մթնոլոլտ, որի հետևանքով մարտական գործողությունների շրջաններից զանգվածային փախուստի դեպքեր արձանագրվեցին, ինչը զգալիորեն ազդեց պաշտպանական համակարգի կայունության վրա։ -Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում , ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար։ – Համացանցից օգտվելու սահմանափակումներ չմտցնելու պատճառով հակառակորդին հաջողվեց բարձր արդյունավետությամբ իրականացնել հոգեբանական օպերացիա և ազդել ՀՀ և Արցախի ազգաբնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա` թուլացնելով դիմադրություն ցուցաբերելու կամքը։ – Անպատասխանատու մոտեցման հետևանքով ձախողվեց մարտական գործողություններին մասնավոր ռազմական կազմակերպությունների և այլ երկրներից կամավորականների մասնակցելու նախաձեռնությունը: Ընդ որում, սկզբնական շրջանում խոչնդոտներ էին առաջանում ֆինանսական միջոցների հատկացման առումով, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին «Վարձկանների  հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումով վերջնականապես տապալվեց բավականին մեծ թվով կամավորականների` պատերազմին ներգրավելու գործընթացը.  -Քաղաքական և դիվանագիտական բավավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը ՀՀ-ի և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար: 8. Պարզաբանելով  հրամանատարական կազմի կողմից թուլլ տրված թերությունների ու բացթողումների վերաբերյալ մեղադրանքների հանգամանքները, պետք է նշեմ. Պատերազմների պատմությունում գոյություն չունի որևէ արձանագրված փաստ, որի համաձայն այս կամ այն զորահրամանատարները և հրամանատարները զորքերի կառավարումն իրականացրած լինեն անթերի: Պատերազմի ընթացքում բարդագույն իրավիճակում, ըստ իմ գնահատման,   հրամանատարները կատարել են առավելագույն հնարավորը՝ հակառակորդի գերազանցող ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար: Գտնում եմ, որ պատերազմի ընթացքում յուրաքանչյուր օղակի հրամանատարի գործունեությանը գնահատական տալու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել օպերացիայի կամ մարտի ընթացքի և ելքի վրա հստակ ազդեցություն ունեցած գործոնները, մասնավորապես՝ հակամարտող կողմերի ուժերի և միջոցների քանակական և որակական հարաբերակցությունը, անձնակազմի կորուստների վերականգնման հնարավորությունները, սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութական միջոցների ծախսի և կորուստների վերականգնման հնարավորությունները, նորմատիվ-իրավական բազայի համապատասխանությունը ժամանակակից պատերազմների վարման ընթացքում զորքերի գործողություններին աջակցելու և խնդիրների կատարմանը նպաստելու առումով, պետական կառավարման համակարգի համապատասխանությունը պատերազմի վարման ընթացքում իրադրության փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու առումով և այլն: Վերջիվերջո պետք է հասկանալ՝ կարող էր հրամանատարը տվյալ պայմաններում խնդիրը կատարել, թե  ոչ: ՈՒ շատ կարևոր է օբյեկտիվորեն պարզել և հստակ տարանջատել թերություն և հանցանք հասկացությունները: Իրավական ոչ օբյեկտիվ գնահատականները ճակատագրական նշանակություն են ունենալու մեր զինված ուժերի թէ գործող և թէ ապագա հրամանատարական կազմի համար: Այդ գնահատականներից է կախված լինելու վճռական, նախաձեռնող, ստեղծագործ մոտեցում ցուցաբերող հրամանատարներ կունենանք թէ ոչ: 9. Պարզաբանելով Արցախի նախագահի և իմ կողմից վարչապետին պարբերաբար հակասական տեղեկություններ ներկայացնելու հանգամանքները պետք է նշեմ, որ յուրաքանչյուր պատերազմին բնորոշ է կառավարման համակարգում հակասական տեղեկատվության շրջանառությունը, իսկ մեր դեպքում իրականությունը հետևյալն էր. Արցախի նախագահը ՊԲ-ի կառավարման տարբեր օղակներում ունենալով տեղեկատվության աղբյուրներ, ինչպես նաև Արցախի ԱԱԾ աշխատակիցների միջոցով որոշ դեպքերում ավելի շուտ էր իրազեկվում իրադրության վերաբերյալ և ըստ էության ստեղծվել էր «զուգահեռ» կառավարման համակարգ, երբ Արցախից և նախագահը և տարբեր պաշտոնյաներ ու այլ անհասկանալի լիազորություններով օժտված անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկություններ, շրջանցելով ՊԲ հրամանատարությանը: Դա հաճախ առաջացնում էր խառնաշփոթ և պահանջվում էր լրացուցիչ ջանքեր գործադրել իրադրությունն օբյեկտիվ գնահատելու համար: Ի դեպ, ես բացատրեցի վարչապետին որ նման կարգով աշխատանքը նվազեցնում է զորքերի կառավարման արդյունավետությունը և առաջարկեցի ցուցում տալ Արցախի նախագահին ու Արցախում գտնվող իր ներկայացուցիչներին` ողջ տեղեկատվությունը հավաքել ՊԲ շտաբում: Դա անհրաժեշտ էր իրադրությանն օպերատիվորեն արձագանքելու տեսակետից, այսինքն ցանկացած տեղեկատվություն առաջնահերթ պետք է ստանար ՊԲ հրամանատարը` ստեղծված իրադրությանը համապատասխան որոշումներ կայացնելու համար, սակայն պատերազմի ողջ ընթացքում պարբերաբար բախվում էինք հակասական տվյալների ստացման երևույթին: 10. Ամեն դեպքում զինված ուժերը իրենց թերություններով ու բացթողումներով հանդերձ 44 օր մարտնչեցին բազմակի անգամ գերազանցող թշնամու դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ, ընձեռում էին իշխանություններին հնարավորություն` քաղաքական որոշումներ կայացնելու համար: 11. Ինչ վերաբերվում է 2021 թվականի փետրվարի 25-ին գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ` գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Իմ կայացրած որոշումները որևէ այլ պետության պաշտոնական կամ ոչ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև ներքաղաքական ուժերի հետ առնչություն չեն ունեցել: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ոչ մի պաշտոնատար անձի վրա իմ կողմից ճնշում չի գործադրվել»:
19:40 - 28 հունիսի, 2023
Քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի ասածները հակասության մեջ չէին Նիկոլ Փաշինյանի փաստարկների հետ. Անդրանիկ Քոչարյան
 |armenpress.am|

Քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի ասածները հակասության մեջ չէին Նիկոլ Փաշինյանի փաստարկների հետ. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չեն եղել Հայաստանի վարչապետի՝ նույն հանձնաժողովում ներկայացրած փաստարկների հետ:  Այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստից հետո, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք համոզի՞չ էր վարչապետի ելույթը՝ Քոչարյանը դրական պատասխան տվեց: Իսկ հունիսի 27-ին քննիչ հանձնաժողովը վարչապետին կտա հարցեր ու կստանա պատասխաններ: Անդրադառնալով Շուշիի հետ կապված վարչապետի հայտարարություններին և հարցին, թե Օնիկ Գասպարյանը Շուշիի հետ կապված ի՞նչ է ասել՝ Քոչարյանն ասաց. «Օնիկ Գասպարյանի հետ մեր հանդիպումը եղել է փակ նիստում: Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չէին Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր ներկայացված փաստարկների հետ»: Քոչարյանը չբացառեց նաև, որ կարող է Օնիկ Գասպարյանին կրկին հանձնաժողով հրավիրելու անհրաժեշտություն առաջանալ։ Իսկ թե ինչու կյանքի չկոչվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝  իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ անցկացնելու վերաբերյալ, Քոչարյանն ասաց. «Տոնոյանն առաջարկում էր քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման հարթակ: Քննիչ հանձնաժողովն ունի իր ընթացակարգը, աշխատակարգը: Դավիթ Տոնոյանին երկու անգամ ես առաջարկել եմ, որ  ցանկացած ձևաչափով կամ մենք գնանք իր մոտ, կամ ինքը գա մեզ մոտ»: Խոսելով ընդդիմության կողմից քննիչ հանձնաժողովի նիստին չմասնակցելու որոշման մասին՝ Քոչարյանն ասաց, որ նրանք նման որոշում են կայացրել, քանի որ փաստերի հետ առնչվելու ցանկություն չունեն։  
16:17 - 20 հունիսի, 2023
Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում․ պատճառն այն է, որ մենք պահեստազոր չենք ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում․ պատճառն այն է, որ մենք պահեստազոր չենք ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին «Առաջին ալիքի»՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույց» հաղորթաշարի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դասալքության պատճառը այն է, որ մենք ոչ միայն չենք  ունեցել մարտունակ պահեստազոր, այլ ընդհանրապես չենք ունեցել։ Ռազմական դրություն հաստատելուց հետո սկսեցին ծանուցագրեր ուղարկել ում պատահի։ Մեր զինկոմիսարիատներում հաշվառումներն էլ այն մակարդակի չեն եղել, որ թիրախային զորակոչեինք մասնագետների։ Դա բերել է նրան, որ եղել են և՛ դասալքություններ, և՛ կորուստներ։ Դասալիքների քանակը, կապ չունի, թե որքան է՝ 11 հազար,  թե ավելի  (11 հազար է եղել, թե ավելի)  բոլոր դեպքերը արձանագրված են քննչական մարմիններում։ Դավաճանության քանակական ցուցանիշները պարբերաբար հնչեցրել է ԱԱԾ-ն»,-ասաց Քոչարյանը։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ եղել է անտարբերություն՝ իր բոլոր դրսևորումներով ։ Քոչարյանը տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել են նաև Զինված ուժերի կառավարման որակը՝ իր ղեկավարած կառույցի տրամաբանության մեջ։ Ղազարյանի հարցին ի պատասխան,  թե ինչու է նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես հրավիրվել հանձնաժողով, Քոչարյանը հայտնեց, որ ցանկացել են նախկին նախարարից տեղեկանալ, թե ինչպիսին է պատերազմից առաջ եղել դիվանագիտությունը, որտեղ են եղել թերացումներ, որոնք բերել են պատերազմի։
22:36 - 04 ապրիլի, 2023
Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, թե պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար։ «Հանրային ասել ենք, պաշտոնական գրություն էլ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր չգիտես ինչու խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալուց»,- ասաց Քոչարյանը։ Հարցին, թե դեռևս արձագանք չկա՞՝ կմասնակցեն հարցաքննությանը, թե ոչ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Պրոբլեմը դա չի, տեսեք, թե ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել: Նույնիսկ մեր հանձնաժողովի անդամներից մեկն այսօր գրառում էր արել՝ չգիտակցելով, թե Օնիկ գասպարյանն իր նշած գեներալների մասին ինչ է ասել: Ես արձագանքում եմ՝ Տիգրա՛ն Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտարարել, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես՝ նույն գեներալ-գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները եւ ինչպիսի տեսակետներ է ասել իր կողմից շատ սիրված գեներալների մասին: Կարող է լավ բանե՞ր է ասել»: Հիշեցնենք, ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե զինվորականներ կան, որոնք վախեցած են և հրաժարվել են մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։ Նշենք, որ այսօր առավոտյան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում էր արել, որտեղ մասնավորապես, հարց էր հնչեցրել, թե ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը: Ավելի ուշ Աբրահամյանը արձագանքել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը՝ անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս: Այն, որ այս իշխանությունը քննիչ հանձնաժողովի միջոցով բացառապես քաղաքական, քարոզչական նպատակներ է հետապնդում՝ տխրահռչակ հանձնաժողովը վերածելով կոնկրետ անձանց թիրախավորելու հիմնարկի, բոլորը գիտեն: Զարմանալի է իշխանությունը ներկայացնող այն դեմքերի ինքնավստահ տոնն ու պահվածքը, ովքեր պատասխանատու են 44-օրյա պատերազմի ու դրան հետևած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի հսկայական տարածքային ու մարդկային կորուստների, երկրի անվտանգության համակարգը «պռախադնոյ դվոռի» վերածելու մեջ, սակայն շարունակում են դաշտը լցնել անիմաստ դատարկաբանություններով: Այս իշխանության նպատակը ոչ թե երկրի պաշտպանությունն է, այլ հերթական կորուստները առավելագույնս «սվաղելը», իսկ բանակում տեղի ունեցած/ունեցող «փոփոխությունները» իրենց դրսևորումը ստանում են ծառայության ընթացքում մարտական խնդիրներ լուծելիս: Ոչ մարտական պայմաններում, միայն մեկ միջադեպի ժամանակ, 15 զոհ տվող և զինծառայողներին թղթե դոմիկներում պահողներն եկել են կոչեր ու հորդորներ են հնչեցնում: Ձեր ներկայությունն Արցախին ու Հայաստանին միայն ողբերգություն, զիջում և անդառնալի կորուստներ է բերել, իսկ երկիրը հրել եք դեպի անդունդ, հիմա էլ թե բա՝ քննիչ հանձնաժողով, քննարկում»։
12:51 - 20 մարտի, 2023
Օնիկ Գասպարյանի հետ 5-րդ շարասյան մասին էլ ենք խոսել․ Անդրանիկ Քոչարյանը գովեց ԳՇ նախկին պետին
 |news.am|

Օնիկ Գասպարյանի հետ 5-րդ շարասյան մասին էլ ենք խոսել․ Անդրանիկ Քոչարյանը գովեց ԳՇ նախկին պետին |news.am|

news.am: Մենք ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ բանակում 5-րդ շարասյան մասին էլ ենք խոսել, բայց այսօր ես այդ մասով ձեզ ոչինչ չունեմ ասելու: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ընդհանրապես, 5-րդ շարասյան բացահայտումը շատ բարդ է: Իսկ կարո՞ղ է, լրատվական դաշտում էլ շարասյուն փորձենք գտնել եւ կասկածներ ունենանք: Վերջին հաշվով ամբողջությամբ պատերազմի օրերին սենսացիաներ փնտրելով հակառակորդի համար տեղեկատվության լավ աղբյուր էինք հանդիսանում՝ զորքերը ոնց գնացին, որ ճանապարհով գնացին»,-ասաց նա: Նա դրական գնահատեց, որ Օնիկ Գասպարյանը չի խուսափել եւ եկել է հանձնաժողով. «Ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի գալուց հետո շատ-շատերը կհասկանան, որ հանձնաժողովից չպետք է փախչել՝ սկսած Վարդան Օսկանյանից, վերջացրած այն զինվորականներով, որոնք ամպագորգոռ հայտարարություններ են անում՝ դրանք ո՞վ են, որ մենք գանք: Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ոչ ավանդ ունի զինված ուժերի կայացման գործում, ոչ էլ գիտելիքներով կարող է մրցել»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչ-որ ժամանակ Օնիկ Գասպարյանը վերադառնա զինված ուժեր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ կվերադառնա, թե ոչ, կամ կցանկանա վերադառնալ, թե ոչ: Ես հասկացա, որ ինքն ի վիճակի է անել վերլուծություններ, արձանագրել փաստեր, իր անցած ճանապարհով, կարող է նաեւ կրթական ծրագրերում ունենալ իր ուրույն մասնակցությունը: Մեր հանձնաժողովի ցանկացած անդամի հետ եթե խոսեք, բոլորն ափսոսանքով կասեն, որ մենք կորցրեցինք մի զինվորականի, որը չլինելով զինվորական, կերտել է ինքն իրեն»:
20:06 - 16 մարտի, 2023
Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ավանդ չունի զինված ուժերում․ նրան չպետք է տանեին քաղաքական դաշտ. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ավանդ չունի զինված ուժերում․ նրան չպետք է տանեին քաղաքական դաշտ. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Շատ բան չեմ կարող բացահայտել, բայց այո, մեր հանդիպումը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ շարունակվելու է: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Պարոն Գասպարյանի  այցելությունից առաջ քննիչ հանձնաժողովի հրավերով ԳՇ ներկա պետն էր եկել, որը Օնիկ Գասպարյանի ղեկավարման տարիներին եղել է կարեւորագույն վարչություններից մեկի ղեկավարը, օպերատիվ վարչության պետը: Բնականաբար, մենք ունենք ցանկ եւ հրավիրելու ենք օպերատիվ իրավիճակին քաջ տիրապետող ամենակարեւոր ռազմական պաշտոնյաներին: Դրա համար սկսեցինք ներկայիս ԳՇ պետով, հաջորդը պետք է լիներ պատերազմի տարում բանակը ղեկավարած պաշտոնյան՝ գեներալ Գասպարյանը: Ի տարբերություն շատ-շատերի, Օնիկ Գասպարյանն անմիջապես արձագանքեց, այսօր առնվազն 6 ժամ հանձնաժողովը լսել է ԳՇ նախկին պետին: Այն ինչ արձանագրեցինք, շատ կարեւոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում լուծելու համար»,-ասաց Քոչարյանը: Նա նկատեց, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել են բոլոր մանրուքները՝ սկսած պատերազմից առաջ բանակի վիճակից, սպառազինությունից, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու եւ այլ խնդիրներից. «Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան  պետք էր: Եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ ԳՇ պետ, մենք բանակում բարեփոխումների բավականին մեծ ճանապարհ անցած կլիներ:  Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ոչ ավանդ ունի զինված ուժերի կայացման գործում, ոչ էլ գիտելիքներով կարող է մրցել։ Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ: Օնիկ Գասպարյանը նույնիսկ մեր պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում: Հետագայում Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, պահեց իր զինվորականի պահվածքը, եւ այսօր էլ համոզված եմ, որ նախաքննական մարմինը Օնիկ Գասպարյանի կարիքն զգում է: Կարծում եմ՝ ինքը իր գիտելիքներն ու ինֆորմացիան կիսում է նախաքննական մարմնի հետ:  Այո, ռազմական հեղաշրջման փորձ եղել է: Բայց մեր երկիրը մի հատ է եւ զինվորականությունը երբեք չի կարելի գրկաբաց բերել ներքաղաքական խմորումների դաշտ եւ փորձել բանակն օգտագործել բազուկների ցուցադրության համար: Բանակին պետք էր հանգիստ թողնել»,-ասաց նա: Անդրանիկ Քոչարյանը հույս հայտնեց, որ այս հանձնաժողովի զեկույցը չի արժանանա ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցի ճակատագրին եւ ավելի մեծ չափով կհրապարակվի. «Այն ժամանակ էլ մենք չենք  գնում մեղավորներին գտնելու, այլեւ մեր սխալները գտնելու եւ ուղղելու ճանապարհով: Քննիչ հանձնաժողովների իմաստը հենց դա է: Ավելի մանրամասն՝ news.am-ում։ 
19:27 - 16 մարտի, 2023
Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցը |1lurer.am|

Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցը |1lurer.am|

1lurer.am: Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը հայտնեց Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանը:  «Դատարանի աշխատակազմից եմ տեղեկացել, որ հայցը մերժվել է, բայց այս պահին դատարանի որոշումը ձեռքիս տակ չկա: Մենք իրավունք ունենք դա ստանալ առձեռն. սպասում ենք, մինչև դատարանն ուղարկի: Քանի դեռ չենք ստացել, ես ձեզ ավելի հավաստի տեղեկություններ հաղորդել չեմ կարող»,- ասաց նա: Վարչական դատարանից մեզ տեղեկացրին, որ այս պահին իրավասություն չունեն տեղեկություն տրամադրելու: Ավելի ուշ որոշումը կհրապարակվի datalex.am կայքում: Գասպարյանը դատարան էր դիմել պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով իրեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։ Նշենք՝ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմքում ընկած օրենքը: Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանն իրեն պաշտոնից ազատելու գործընթացը հակասահմանադրական էր որակել և հայտնել, որ դիմելու է վարչական դատարան։  Օնիկ Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2021 թ. մարտի 10-ին:
14:53 - 08 հունիսի, 2022
ԱԽ-ն պարզաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն այն կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել

ԱԽ-ն պարզաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն այն կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել

ՀՀ անվտանգության խորհուրդը պարզաբանում է տարածել, որտեղ անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում կատարած հայտարարությանը: Անվտանգության խորհրդի տարածած պարզաբանումը ներկայացում ենք ստորև. «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցի, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հարցազրույցում հնչած պնդումն,  ըստ որի՝ Օնիկ Գասպարյանն, իբրև, պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել: Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2020 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝քաղվածք №1), որոնցում պարոն Գասպարյանը մասնավորապես նշում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » ավելացնելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ Օնիկ Գասպարյանը նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»: Անվտանգության խորհրդի գրասենյակը մեկ անգամ ևս հրապարակում է ԱԽ 30.09.2020 թվականի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը, և վերահաստատում, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել»:  
18:02 - 06 մայիսի, 2022
Օնիկ Գասպարյանի կողմից պատերազմի չորրորդ օրը զեկուցվել է 2-3 օրվա ընթացքում պատերազմի կանգնեցնելու անհրաժեշտության մասին․ Դավիթ Տոնոյան

Օնիկ Գասպարյանի կողմից պատերազմի չորրորդ օրը զեկուցվել է 2-3 օրվա ընթացքում պատերազմի կանգնեցնելու անհրաժեշտության մասին․ Դավիթ Տոնոյան

news.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2021 թվականի սեպտեմբերի 30-ից կալանավորված է եւ պահվում է Երեւան ՔԿՀ-ում, գրավոր պատասխանել է NEWS.am-ի կողմից ուղղված մի քանի հարցերին։ Պարոն Տոնոյան, ըստ էության, Ձեր վերաբերյալ քրեական գործով գրեթե բոլոր ամբաստանյալներն ազատության մեջ են։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիր են լուծում իրավապահները՝ Ձեզ կալանքի տակ պահելով։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրված նախկին եւ գործող 7 պաշտոնյայի, որոնցից երեքը շարունակում են մնալ կալանքի տակ: Իմ կարծիքով, իրավապահ համակարգը ձեռնպահ է մնում հենց 44-օրյա ռազմական գործողությունների տարելիցի ժամանակահատվածում կատարված ձերբակալումների ժամանակ իր կողմից արված աղմկահարույց հայտարարությունների (ընդ որում՝ դրանք բանսարկու եւ ոլորտային գիտելիքների թերության հիման վրա կառուցված հայտարարություններ էին) պարագայում ինձ կալանքից ազատելու որոշումից, քանի որ կենթարկվի իշխանության պատուհասմանը: Այդ մտավախությունն ունի նաեւ դատարանը, որը շարունակում է նույն գործելաոճը՝ շուրջ 2 ամիս ձեռնպահ մնալով որեւէ դատական նիստ անցկացնելուց՝ քաջ գիտակցելով, որ սկսվող դատաքննությամբ բացահայտվելու են կալանքի տակ գտնվող անձանց ազատ արձակելու, ինչպես նաեւ նրանց մեղսագրվող արարքում արդարացնելու ակնհայտ հիմքեր: Նշվածով պայմանավորված՝ քայլեր ենք ձեռնարկում իրավունքներիս պաշտպանության նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ: Դիտարկումներ կան, որ Ձեզ կալանքի տակ պահելը քաղաքական դրդապատճառներ ունի։ Ձեր հարաբերությունները 44-օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչպիսի՞ն են եղել։ Վարչապետի հետ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես պահպանել եմ, իմ գնահատմամբ, պաշտոնական եւ շատ ծանր որոշումների կայացման պահին վստահելի հարաբերություններ: Պատերազմից հետո եղած հարաբերությունները բացասական կամ լարված գնահատել չեմ կարող, բայց եւ այնպես ինձ կալանքի տակ պահելն, անշուշտ, քաղաքական շարժառիթ ունի, որի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հենց վարչապետն է արտահայտվել: Ստացվեց այնպես, որ «քաղաքականությունն» իմ կամքից, ցանկություններից եւ վարքից անկախ սկսեց զբաղվել ինձանով: Ինչո՞ւ հրաժարական տվեցիք։ Արդյո՞ք ձեր նկատմամբ ճնշումներ եղել են։ Ես հրաժարական չեմ տվել եւ իմ պաշտոնանկության օրը հայտարարել եմ. «Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաեւ 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»: Այժմ էլ ասվածին ավելացնելու այլ բան չունեմ: 44-օրյա պատերազմից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ պատերազմի չորրորդ օրն ինքը ԱԽ նիստին զեկուցել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։ Փաշինյանը հերքում է Գասպարյանի այս պնդումը։ Դուք՝ որպես Պաշտպանության նախարար, որը ներկա է եղել այդ նիստին, լսե՞լ եք Օնիկ Գասպարյանի այդ զեկույցը։ Նախկինում նշել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որ վերոհիշյալ հայտարարությունն արվել է, ավելին՝ այն արվել է ոչ միայն Անվտանգության խորհրդի նիստերում, եւ այն ինձ հետ համաձայնեցված է եղել: Այնուհանդերձ, Զինված ուժերը պատրաստակամ են եղել մարտնչելու «ոչ մի քայլ նահանջ» սկզբունքով՝ անկախ ռազմական գործողությունների դադարեցման դիվանագիտական ջանքերից:  
22:37 - 05 մայիսի, 2022