Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Մեզ ասում են՝ արտաքին քաղաքականության այլընտրանքը պատերազմն է, մենք ասում ենք՝ կա այլընտրանք. Արա Այվազյան |tert.am|

Մեզ ասում են՝ արտաքին քաղաքականության այլընտրանքը պատերազմն է, մենք ասում ենք՝ կա այլընտրանք. Արա Այվազյան |tert.am|

tert.am: Ներկայումս արտաքին դերակատարներն են մեծամասամբ ձևավորում ու իրենց վտանգավոր ազդեցությունն ունենում Հայաստանի միջազգային վարքագծի ու ներքին օրակարգի վրա։ Այս մասին Դիվանագետների համահայկական խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը: «Այս պայմաններում դիվանագիտությունն է, որ անխուսափելիորեն դառնում է մեր պետականության պաշտպանության առանցքային բնագիծը, ու մենք, որպես դիվանագետներ, որոնք կանգնած են եղել մեր արտաքին գերատեսչության ստեղծման ակունքներում, մեր ասելիքն ունենք»,- նշեց նա: Այվազյանի խոսքով՝ տևական ժամանակ ասվում էր, որ արտաքին այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է։ «Մենք գտնում ենք, որ կա այլընտրանք՝ դիվանագիտական, քաղաքական միջոցներով, որը հիմնված կլինի խորը վերլուծության ու մեր մասնագիտական փորձի վրա, առաջիկա օրերին Դիվանագետների համահայկական խորհուրդը կազմակերպելու է կլոր-սեղան քննարկում՝ ներկայացնելու օրակարգի ուրվագծերը»,- ընդգծեց Արա Այվազյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:23 - 22 ապրիլի, 2024
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, Արցախի սուբյեկտայնության բարձրացմանն առնչվող հարցեր: Սերգեյ Ղազարյանը կարևորել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա քաղաքական, դիվանագիտական ռեսուրսի համախմբումն ու այդ ներուժի օգտագործումն ի նպաստ Արցախի:Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց մասնագիտական  կարողությունների շրջանակներում օգտակար լինել Արցախին։   
18:06 - 23 փետրվարի, 2023
Հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել․ Արա Այվազյան |news.am|

Հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել․ Արա Այվազյան |news.am|

news.am: Ես էլ եկել եմ Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի պաշտպանության համար, որովհետեւ կարծում եմ՝ բոլոր տարատեսակ խոսակցությունների, վարկածների հակառակ՝ բոլորիս համար պարզ է, որ մեր թշնամիների համար տարբերություն չկա՝ արցախցի ես, հայաստանցի ես, թե սփյուռքահայ ես: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, որը մասնակցում է հաջակցություն Արցախի՝ ընդդիմության հրավիրած հանրահավաքին: «Թուրքերի համար մենք թշնամի ենք, վստահաբար այստեղ հավաքվածները հայության համար են հավաքվել»,- ասաց նա: Հարցին, թե ինքը եւս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախկին նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել»: Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի լուծմանը, նա ընդգծեց. «Իմ պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը էապես տարբերվում էր այսօրվա իրավիճակից: Այն կեցվածքը, որ որդեգրել էր ԱԳՆ-ն, ճիշտ լուծում էր, եւ մենք պետք է կանգնենք այդ սկզբունքների վրա: Այսինքն՝ Արցախի հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»:
16:16 - 05 նոյեմբերի, 2022
Հայաստանի դիրքորոշումից է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում․ Արա Այվազյան  |hetq.am|

Հայաստանի դիրքորոշումից է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում․ Արա Այվազյան |hetq.am|

hetq.am: Երեկ՝ ապրիլի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած ակցիային ներկա էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին։ «Հետք»-ն առանձնացրել է նախկին արտգործնախարարի հարցազրույցի ուշագրավ հատվածները։ Հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից «Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշման մասին առաջին անգամ խոսք է եղել մայիսի 27-ին, ժամեր անց հրաժարական եմ տվել։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին եղել են տեսական խոսակցություններ, իմ կարծիքը բացասական է եղել։ Գտնում եմ, որ հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից»,- ասել է Այվազյանը՝ հավելելով, որ երբ ստանձնել է պաշտոնը, վստահ է եղել, որ դիվանագիտությունը չի հանձնվել և դրա միջոցով հնարավոր է ապահովել ազգային և պետական շահերը։  «Եթե հիշում եք, այս տարվա սկզբին Ադրբեջանի նախագահը մամուլի ասուլիսում ասաց, որ իրենց հաջողվեց 2021 թ․ ապահովել այն իրավիճակը, որ չունենան քաղաքական արձագանք սանձազերծված պատերազմի վերաբերյալ։ Միջազգային հանրությունը, հատկապես՝ համանախագահները, շատ հստակ արտահայտություններ են ունեցել մեր շահերի վերաբերյալ, և ես կարծում եմ՝ դա մեր ձեռքբերումն է։ Վստահեցնում եմ, որ բավական լուրջ գործընթացներ էին սկսվել։ Արցախյան երկրորդ պատերազմը, ըստ ԱԳ նախկին նախարարի, աշխարհաքաղաքական պատճառներ ուներ, թեեւ տեղ ունեն նաեւ պետության թույլ տված սխալները. «Մենք ճիշտ չենք ընկալել փոփոխվող աշխարհը, ելել ենք այն հանգամանքից, որ ստատուս քվոն, որ եղել է 1994 թվականից ի վեր, պետք է շարունակվի, դա հնարավոր չէր»։   ԵԱՀԿ համանախագահության գործունեությունը չի կարելի միայն հայտարարություններով չեղարկել, այն գործում է ՄԱԿ-ի մանդատի ներքո Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով խնդրի կարգավորմանը՝ Այվազյանն ասաց․ «Ռուսաստանի արտգործնախարարը չէր ասում, որ այլևս չի գործում Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, նա ասում էր, որ արևմտյան գործընկերները հրաժարվում են համագործակցել, սա շատ ցավալի փաստ է, որովհետև տտարաձայնություններ միշտ եղել են Ռուսաստանի և արևմուտքի միջև, բայց Ղարաբաղի հարցը եղել է այն հիմանահարցը, որտեղ երեք երկրները կարողացել են կոորդինացնել, համադրել իրենց գործունեությունը։ Համանախագահության գործունեությունը չի կարելի միայն հայտարարություններով չեղարկել, դա գործում է ՄԱԿ-ի մանդատի ներքո, և ՄԱԿ-ը պետք է որոշի՝ այն գործելո՞ւ է, թե ոչ։ Մեր շահերրից է ելնում՝ ինչքան հնարավոր է այդ ֆորմատը կենսունակ պահել, թեկուզ այս իրավիճակում և չփորձել հարցը տեղափոխել նոր ֆորմատ։ Հավատում եմ, որ դիվանագիտական քայլերով հնարավոր է իրավիճակը շտկել, շատ դժվար է լինելու, երկարատև գործընթաց է, վտանգավոր իրավիճակ է մեր տարածաշրջանում, և մեր յուրաքանչյուր քայլ պետք է 100 անգամ չափենք, նոր գործենք, և աշխարհաքաղաքական արկածախնդրությունը հիմա շատ վտանգավոր է»։ Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ նախկին արտգործնախարարն անհրաժեշտ համարեց երկու երկրների միջև ինչ-որ ձևով երկխոսության առկայությունը, բայց՝ ոչ նախապայմանների լեզվով. «Եթե տարածաշրջանի և արտատարածաշրջանային երկրները շահագրգռված են, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություւն, ապա պետք է հրաժարվել հաղթողի և պարտվողի կատեգորիաներից, այսօր ես չեմ տեսնում, որ Թուրքիան և Ադրբեջանը, իրենց սպասարկող և աջակցող ուժերը այդ ձևով են մտածում»։ Հարցին՝ արդյոք ինքը կողմ է Փաշինյանի հրաժարականին, ԱԳ նախկին նախարարը պատասխանեց․ «Երբ ես հրաժարական տվեցի, գտնում էի, որ այն քաղաքականությունը, որը վարվում է, չի նպատաստում մեր ազգային շահերի առաջխաղացմանը»։  Առավել մանրամասն՝ hetq.am-ում
12:44 - 20 ապրիլի, 2022
Արա Այվազյանը Ազատության հրապարակում էր. նա անդրադարձել է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հարցին |tert.am|

Արա Այվազյանը Ազատության հրապարակում էր. նա անդրադարձել է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հարցին |tert.am|

tert.am: Ազատության հրապարակում գտնվող նախկին արտգործնախարար Արա Այվազյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց Ադրբեջանի առաջադրած 5 պահանջներին՝ ընդգծեց, որ Ադրբեջանի պահանջն առաջին հերթին վերաբերում է իր տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։ Իսկ ինչու՞ մենք նույն հարցը չենք տալիս Ադրբեջանի նախագահին՝ ինքը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե այո, ապա պարտավոր է օր առաջ դուրս բերել իր զորքերը։ «Ես վստահ եմ, որ դիվանագիտության միջոցով մենք կարող ենք նույնիսկ այս ծանր իրավիճակում, եթե խելամիտ քայլեր ձեռնարկենք, ոչ թե պարտվածի հոգեբանությամբ շարժվենք, կարող ենք նվազագույնն ապահովել։ Մենք ունենք ռեսուրսներ, մենք ունենք նախկին գործընկերներ, նախկին ԱԳ նախարարներ, որոնք շատ մեծ փորձ ունեն։ Ինձ նկատի չունեմ։ Եվ կարծում եմ, որ հիմա մենք պետք է իսկապես ի մի բերենք մեր ամբողջ ազգային և պետական ներուժը»,- ասաց նախկին արտգործնախարարը։ Իր պաշտոնավարման ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հորդորներ եղե՞լ են, որոնց մասին հիշատակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է մի քանի հայտարարություն՝ դեկտեմբերի 3-ին և ապիրիլի 13-ին, և դրանցում այն շեշտադրումները, որոնք նրանք արել են, լիովին համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին»,- ասաց Այվազյանը։ Արցախի կարգավիճակի վերաբերյալ գործող իշխանությունների մյուս հայտարարությունների առնչությամբ Արա Այվազյանն ասաց՝ չեմ կարող մեկնաբանել այսօրվա իշխանություններին։
09:39 - 20 ապրիլի, 2022
Ես զրպարտությունը չեմ մեկնաբանում. Արա Այվազյանը՝ գերիների հարցը խոչընդոտելու մասին

Ես զրպարտությունը չեմ մեկնաբանում. Արա Այվազյանը՝ գերիների հարցը խոչընդոտելու մասին

Հայաստանի պաշտոնաթող արտգործնախարար Արա Այվազյանը չի մեկնաբանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը: «Ես չեմ մեկնաբանում անհեթեթ հարձակումները եւ զրպարտությունները: Ամեն ինչ փաստաթղթավորված եւ արձանագրված է, թե ով ինչով էր զբաղված այս ամբողջ ընթացքում: Եւ ուզում եմ հիշեցնել, որ իմ հրաժարականից մեկ շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստում շատ բարձր գնահատեց ԱԳՆ արդյունավետ աշխատանքը»,- ասաց Այվազյանը՝ ի պատասխան Գրիգորյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին: Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել էր, որ մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում, և երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ լուծվեց՝ մեղադրելով Այվազյանին, որ վերջինս ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցերը լուծելու։
20:41 - 22 հունիսի, 2021
Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց․ նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել․ Արմեն Գրիգորյան |tert.am|

Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց․ նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել․ Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ավելի կոնկրետ՝ գերիների հարցը․ մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում․ երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց (ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը-խմբ․), շատ արագ գերիների հարցը լուծվեց, և պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, չունենք։ Երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծել»,-ասել է նա։ Հարցազրուցավարի հարցին՝ ճի՞շտ է հասկացել, որ ՀՀ նախկին ԱԳ նախարարը, փաստորեն, ստել է, Գրիգորյանն արձագանքել է․ «Ոչ միայն ստում էր, այլև տորպեդահարում էր։ Նա ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցերը լուծել, նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել, նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ, նա տորպեդահարել է հարցեր լուծելու մեր հնարավորությունը։ Հարց չի՞ առաջանում՝ ամիսներ շարունակ այս հարցը հնարավոր չէր լինում լուծել, պաշտոնյան հրաժարական է տալիս, դրանից հետո 2 շաբաթվա ընթացքում, երբ ինքն այլևս չի մասնակցում բանակցություններին, հարցը լուծվում է»,-ասել է նա։
19:13 - 22 հունիսի, 2021
Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի. Ավինյանը՝ փոխնախարարի ազատման դիմումը չստորագրելու մասին |armtimes.com|

Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի. Ավինյանը՝ փոխնախարարի ազատման դիմումը չստորագրելու մասին |armtimes.com|

armtimes.com: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, անդրադառնալով արտաքին գործերի փոխնախարարների պաշտոնակատարների ազատման դիմումներին, նաև հարցին՝ ինչո՞ւ փոխնախարարներից մեկին չեն ազատել, Ավինյանը պատասխանեց: «Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի»: Հարցին՝ ինչո՞ւմ է արտաքին գործերի՝ արդեն նախկին նախարար Արա Այվազյանը մեղադրում իշխանություններին, Ավինյանը լրագրողներին հորդորեց հենց Այվազյանին այս հարցն ուղղել: «Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր բան արձանագրել. մայիսի 12-ի միջադեպերից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր, և արտաքին գործերի նախարարն ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում էր: Այդ նիստերին քննարկվել են բոլոր այն որոշումները, որոնք կայացվել են: Բոլոր այն քննարկումները, որոնք մենք ունեցել ենք, անվտանգության խորհրդի բոլոր անդամները տեղյակ են եղել»: Շարունակությունը՝ armtimes.com-ում։   
13:24 - 10 հունիսի, 2021
Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած ազգային շահի դեմ գործելու խնդիրը գոյություն ունի. հարցադրումները պետք է նրան ուղղվեն. Մհեր Գրիգորյան

Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած ազգային շահի դեմ գործելու խնդիրը գոյություն ունի. հարցադրումները պետք է նրան ուղղվեն. Մհեր Գրիգորյան

Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ  Արա Այվազյանի նշած խնդիրը գոյություն ունի, բնականաբար, բոլորի համար առաջնային են ազգային շահերը, բայց որևէ նման առիթ չեմ տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականի և հրաժարականի ժամանակ արած հայտարարությունների մասին: Մհեր Գրիգորյանն Արա Այվազյանի հայտարարության ենթատեքստի մասին առաջարկեց հարցն ուղղել հենց Այվազյանին: «Դիվանագիտական ճակատը պետք է ուժեղ լինի, բայց կարծում եմ, որ հարցադրումները պետք է ուղղվեն պարոն Այվազյանին ու նա ավելի ընդարձակ կտա այդ հարցերի պատասխանը:Եկեք պահի լրջությունը հասկանանք ու ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե ստորագրվելիք փաստաթղթի մեջ կա գաղտնի հավելված։ Չկա՛ նման բան, ինչ որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է և չի կարող գաղտնի փաստաթուղթ լինել: Միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու: Եթե միջանցք ասելով որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա այլ հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք՝ կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է մեր քննարկումների օրակարգում»,-ասաց նա: Խոսելով գերիների խնդրի մասին՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ չկա մի առիթ, հանդիպում, հնարավորություն, որտեղ այդ հարցը չի քննարկվում, նաև հույս հայտնեց, որ այդ հարցը լուծում կստանա, իսկ այս պահին որևէ կոնկրետ բան ասել չի կարող:
11:28 - 01 հունիսի, 2021
Արա Այվազյանը հայտնել է հրաժարական տալու որոշման պատճառը

Արա Այվազյանը հայտնել է հրաժարական տալու որոշման պատճառը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը (հրաժարական է ներկայացրել) մայիսի 31-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ համատեղ աշխատանքի ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական նվիրվածության համար: Իր խոսքում Արա Այվազյանը, մասնավորապես, նշել է. «Երբ ես համաձայնեցի ստանձնել այս պաշտոնը, դա իմ կյանքի ամենադժվար, բայց, միևնույն ժամանակ, ամենահեշտ որոշումն էր: Հեշտ որոշում էր, քանի որ ես՝ անձնապես, և վստահ եմ՝ դուք՝ բոլորդ, գիտակցում էինք, որ պարտք ունենք մեր զոհերի առջև, պարտք ունենք մեր երկրի առջև: Դժվար էր, քանի որ շատ լավ հասկանում և գիտակցում էի, թե ինչ հսկայական պատասխանատվություն է ինձ վրա և մեր բոլորի վրա, քանի որ մենք իրավունք չունեինք սխալվելու: Մենք իրավունք չունեինք անելու այնպիսի քայլ, որի համար հետագայում մեր ժողովուրդը և մեր պատմությունը մեզ չէր ների: Երբ ստանձնեցի այս պաշտոնը, ես հայտարարեցի, որ դիվանագիտությունը պարտված չէ, և մինչև այսօր էլ պնդում եմ, որ մեր դիվանագիտությունը պարտված չէ: Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց այս ընթացքում մենք բոլորս՝ այստեղ և դեսպանություններում գտնվողներս, ապացուցեցինք, որ ոչ միայն պարտված չենք,  այլ նաև կարողանում ենք մեր պետական և ազգային շահերը առաջ մղել և նշել կարմիր գծերը: Այս տարի, երբ լրանում է մեր նախարարության 30-ամյակը, կարևոր շրջան է, հասունության շրջան է. կարծես թե մենք այս ողջ ընթացքում պատրաստվում էինք այս օրերին, այս ժամանակներին: Իսկապես շատ բան է արվել, ես հիմա չեմ ցանկանում թվարկել, և ոչ էլ ուզում եմ գնահատական տալ. դա հետագայի համար է։ Բայց կարծում եմ` մենք բոլորս կարող ենք բաց ճակատով դուրս գալ փողոց և քայլել։ Կարծում եմ` մեր միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ, հայությունը պարտված չէ։ Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, և մենք առավել քան երբևէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջև։ Ես ուզում եմ այսօր ձեզ բոլորիդ շատ շնորհակալություն հայտնել, իսկապես ինձ համար մեծ պատիվ էր աշխատել բոլորիդ հետ։ Իմ գործելաոճը մշտապես եղել է կոլեգիալ, և հուսով եմ` զգացել եք, որ բոլորիդ աշխատանքը, բոլորիդ խորհուրդը հասանելի է եղել նախարարության ղեկավարության համար։ Ոչ միայն հասանելի է եղել, այլև մեր որոշումները, որոնք կայացրել ենք այս ընթացքում, իսկապես հիմնված են եղել ձեր բոլորի մասնագիտական աշխատանքի և խորհրդի վրա։  Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով։  Մեր ողջ անձնակազմին՝ դիվանագետներին և ոչ դիվանագետներին, մենք մի ընտանիք ենք եղել, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում։ Ձեզ մաղթում եմ նույն ոգով շարունակել աշխատել։ Եվ իմ խորհուրդը. ընդհանրապես դիվանագետը ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։ Ես կարծում եմ՝ այս դժվարին պայմաններում մենք դրա իրավունքը չունենք, և մեր մեջ, իսկապես, գնալով, վստահ եմ, կլինեն սկզբունքային դիվանագետներ, ովքեր ուղենիշ կդառնան մեր հասարակության համար։ Մեկ անգամ ևս շատ շնորհակալություն և ձեզ ամենայն բարիք»։ 
13:49 - 31 մայիսի, 2021
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ճեպազրույցը լրատվականների հետ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ճեպազրույցը լրատվականների հետ

ԻՌԻԲ հ/ը. Պարոն նախարար, նկատի առնելով Իրանի՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու հարցում ունեցած ջանքերը, կցանկանամ Ձեր կարծիքն իմանալ, թե ինչպես եք գնահատում Իրանի այդ ջանքերը: Արա Այվազյան. Հայաստանը կողմնակից է այս վերջին լարվածությունը լուծել քաղաքական, դիվանագիտական միջոցներով: Մենք չափազանց գնահատում ենք, որ այս տագնապալի օրերին և հանգամանքներում մեր դարավոր բարեկամ և հարևան Իրանի արտաքին գործերի նախարար և իմ շատ լավ գործընկեր Զարիֆը տարածաշրջանային այց է իրականացրել և այսօր ժամանել է Հայաստան, ինչը վկայում է Իրանի անշահախնդիր մտադրությունը` ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում:   Մեկ անգամ ևս ուզում եմ նշել,  որ Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան է, կարևոր գործընկեր է, որը տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար է, և մենք երկկողմ ուղղությամբ մեր բոլոր ջանքերն ենք գործադրելու՝ բազմաոլորտ, և նախևառաջ, քաղաքական երկխոսության միջոցով խորացնել մեր միջպետական համագործակցությունն Իրանի հետ:
19:40 - 26 մայիսի, 2021
Միջազգային ճնշումը օրեցօր աճում է, կարծես թե այս հարցի վերաբերյալ կա միջազգային կոնսեսուս. Արա Այվազյանը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին 
 |tert.am|

Միջազգային ճնշումը օրեցօր աճում է, կարծես թե այս հարցի վերաբերյալ կա միջազգային կոնսեսուս. Արա Այվազյանը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության կոչերը ռազմագերիների առումով: «Ինչպես են մեր միջազգային գործընկերները պատկերացնում մեր հետագա քայլերը Ադրբեջանին հնարավորինս կառուցողական դաշտ վերադարձնելու տեսնակյունից, քանի որ այս պահվածքը ամբողջությամբ խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը և խնդիրներ ստեղծում»,-ասաց պատգամավորը: Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշեց, որ վերջին օրերի իրավիճակի սրումը կարծես թե տպավորություն կարող է ստեղծել, որ ռազմագերիների հարցը մնացել է ստվերում: «Ես ուզում եմ վստահեցնել որ մշտական սկզբունքով բարձրաձայնում ենք այդ հարցը և նշում ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի նոյեմբերի 9-ին իր կողմից ստանձնած պարտավորությունները, և անհապաղ հայրենադարձնի մեր ռազմագերիներին: Միջազգային ճնշումն օրեցօր աճում է, կարծես թե կա միջազգային կոնսեսուս այս հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ պահը կգա, երբ Ադրբեջանը չի կարողանա հերքել այս միջազգային աճող ճնշումը տարբեր հարցերի կապակցությամբ՝ սկսած մարդասիրական բնույթից, մինչև Հայաստանի իքննիշխան տարածք ներթափանցելու իր փորձը: Հակառակ պարագայում կարող է Ադրբեջանը առկաճատվի շատ ավելի լուրջ հետևանքների»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում։ 
18:23 - 26 մայիսի, 2021
Միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են. Զարիֆ

Միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են. Զարիֆ

Իրանում մտահոգված են վերջին երկու շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացումներով և հույս ունեն, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կստանա: Այս մասին ասել է Իրանի Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում: «Շատ մտահոգված ենք վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպեսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում: Ես երեկ շատ հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանում, այսօր շատ կարևոր հարցերի մասին զրույց եմ ունեցել ձեզ հետ, դրանից հետո կհանդիպեմ նաև վարչապետի և նախագահի հետ և հուսով եմ, որ կկարողանանք վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը հանգուցալուծելու տարբերակներ գտնել: Մենք ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա  հույս է հայտնել, որ տարածաշրջանը կայունության, համագործակցության և ընդլայնված կապերի հաստատման ուղղությամբ կընթանա: Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել է շատ լավ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար: «Երկկողմ հարաբերությունների շրջանակում շատ ջանքեր են գործադրվել, և այս վերջին երկու օրվա ընթացքում նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն էր գտնվում Հայաստանում և այդ շրջանակում շատ արդյունավետ համաձայնություններ են ձեռք բերվել: Հարավային Կովկասը մեզ համար կենսական նշանակություն ունի և ազգային անվտանգությունը խաղաղության և կայունության պահպանումն է տարածաշրջանում: Իրանի եղել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը:  Մենք այս քաղաքականությունը շարունակում ենք և հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա: Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում աշխատել են օգտակար լինել հարևաններ Ադրբեջանին և Հայաստանին, որպեսզի ճգնաժամը խաղաղ լուծում ստանա: «Մենք հարգել ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, այդ երկրների ժողովուրդների իրավունքները: Այս նոր ճգնաժամի ընթացքում հատուկ ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեր դերակատարումը ունենանք ճգնաժամի լուծման համար, այդ իսկ պատճառով մեր հատուկ բանագնացին՝ ԱԳ նախարարի տեղակալին, գործուղեցինք տարածաշրջան»,- ասել է Զարիֆը:
15:54 - 26 մայիսի, 2021