Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի Հանրապետության գործող վարչապետն է։ Ծնվել է 1982 թվականի հունիսի 28-ին՝ Թբիլիսիում։ Վրացի քաղաքական և պետական գործիչ։ 

Դպրոցական տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտով։ 1998-2002 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում։ 2004 թվականին ավարտել է Փարիզի (Ֆրանսիա) Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Թբիլիսիում մայդան կազմակերպելու փորձը ձախողվեց, իրավիճակը վերահսկելի է. Կոբախիձե
 |1lurer.am|

Թբիլիսիում մայդան կազմակերպելու փորձը ձախողվեց, իրավիճակը վերահսկելի է. Կոբախիձե |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի կենտրոնում անկարգությունների վերածված բողոքի ցույցերը Վրաստանում մայդան կազմակերպելու անհաջող փորձ է անվանել և բնակչությանը վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է։ «Եվրոպացի քաղաքական գործիչներն անտեսում են Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ արմատական ​​ուժերի կողմից բռնության փաստերը, ինչը վկայում է նրանց երկակի ստանդարտների մասին»,- ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արդեն ունի եզրակացություն հոկտեմբերին կայացած խորհրդարանի ընտրության վերաբերյալ, և դա ընդհանուր առմամբ դրական է, բայց նույն եվրոպացի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հրաժարվում են ճանաչել այդ ընտրության օրինականությունը։ Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչներն էլ խուզարկություններ են կատարել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Հանուն փոփոխությունների» կոալիցիա գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ «Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տալիս մտնել իրենց աշխատասենյակներ: Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիան։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի ընդլայնմանը։ Այս պահին հայտնի է երեք ընդդիմադիր առաջնորդի, այդ թվում՝ մեդիա մենեջեր և «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիայի ձերբակալության մասին։
18:34 - 04 դեկտեմբերի, 2024
Ղարիբաշվիլին հերքում է «Վրացական երազանքը» լքելու լուրերը
 |hetq.am|

Ղարիբաշվիլին հերքում է «Վրացական երազանքը» լքելու լուրերը |hetq.am|

hetq.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերքել է լուրերն այն մասին, որ ինքը լքում է այդ կուսակցության շարքերը: «Ես ուզում եմ ընդգծել, որ շարունակում եմ աշխատել «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնում, մեր թիմի անդամ եմ, իսկ մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- Ղարիբաշվիլիի խոսքերը մեջբերել է Imedi հեռուստաընկերությունը։ Վրացական ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաալիքն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ղարիբաշվիլին լքում է կուսակցությունը։ Իրակլի Ղարիբաշվիլին 2024 թվականի հունվարի վերջին հայտարարել էր, որ լքում է Վրաստանի վարչապետի պաշտոնը, որն զբաղեցնում էր 2021 թվականի փետրվարից։ Նրանից հետո վրացական կառավարությունը գլխավորել էր Իրակլի Կոբախիձեն, իսկ Ղարիբաշվիլին դարձել էր «Վրացական երազանքի» նախագահը։ Առաջին անգամ Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 2013-2015 թվականներին։ Նա նաև զբաղեցրել է Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնները:
13:17 - 04 դեկտեմբերի, 2024
Զուրաբիշվիլին որևէ առնչություն չունի Փաշինյանի այցի հետ․ Վրաստանի իշխող ուժի արձագանքը |azatutyun.am|

Զուրաբիշվիլին որևէ առնչություն չունի Փաշինյանի այցի հետ․ Վրաստանի իշխող ուժի արձագանքը |azatutyun.am|

azatutyun.am: «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Միխեիլ Սարջվելաձեն, արձագանքելով Սալոմե Զուրաբիշվիլիի դժգոհությանը, պնդել է, որ նախագահը որևէ առնչություն չունի Հայաստանի վարչապետի Թբիլիսի կատարած այցի հետ։ «Զուրաբիշվիլին գիտի, որ ինքը որևէ առնչություն չունի այդ հանդիպման և այցի հետ։ Իրականում այն հաջողված այց էր, հանրությունն ականատես եղավ հաջող համագործակցության արդյունքներին։ Կարծում եմ, որ այս կապակցությամբ նա ասելիք չունի»,- հայտարարել է Վրաստանի իշխող ուժի ներկայացուցիչը։ Նախագահ Զուրաբիշվիլին այսօր ավելի վաղ տարածած իր հայտարարութամբ ողջունել է Հայաստանի վարչապետի այցը, միևնույն ժամանակ նշել, որ իրեն «հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրի ղեկավարին»։
18:20 - 27 հունվարի, 2024
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել  Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Թբիլիսիում: Պարոն վարչապետի հետ մենք ջերմ զրույց ունեցանք: Քննարկել ենք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են տարբեր ուղղություններով մեր երկրների համագործակցությանը: Մենք ունեցանք նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ նույնպես կարևոր հարցեր քննարկեցինք, որոնք վերաբերում էին առևտրին, երկկողմ հարաբերություններին: Պետք է նշեմ, որ մեր երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգանում են, առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը, Հայաստանը Վրաստանի համար առևտրային թվով 6-րդ գործընկերն է և 2-րդ ներդրումային երկիրը: Սա ևս ողջունելի է: Անցած տարի Հայաստանից գրեթե 1 մլն այցելու, զբոսաշրջիկ ենք ունեցել Վրաստանում: Սա մեր երկրի տնտեսական զարգացման համար կարևոր է: Անցած տարի ամռանն էինք հայտարարել այդ մասին, որ մենք ռազմավարական գործընկերության մասին հուշագիր կստորագրենք: Ուզում եմ նշել, որ մենք ավանդական, պատմականորեն շատ հզոր դաշնակիցներ ենք, բարեկամներ, ոչ միայն հարևաններ, ունենք շատ լավ գործընկերություն, համագործակցում ենք բոլոր ուղղություններով: Դե ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական ընկերներ էինք և ռազմավարական գործընկերներ: Այսօր արդեն կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց, և այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագիր: Շնորհակալ ենք մեր հայ գործընկերներին, երկու կառավարությունները կոչված են էլ ավելի խորացնել մեր առևտրատնտեսական հարաբերությունները: Վրաստանը միշտ եղել է կողմնակից, որ տարածաշրջանում լինի, հաստատվի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: Պարոն վարչապետը շատ լավ գիտի իմ դիրքորոշումը, մեր կառավարության դիրքորոշումը: Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այս երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որն ամբողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին կբերի օգուտ: Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը: Ուզում եմ արտահայտել մեր հույսը, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կձևակերպեն խաղաղության պայմանագիր, ինչն, անկասկած, կարևոր է մեր երկրների և ազգերի համար: Ուզում եմ նշել նաև, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում շատ բարձր տնտեսական աճ ունենք, և կարևոր է այս դինամիկայի պահպանումը: Պարոն վարչապետի հետ մեկ անգամ ևս նշեցինք, որ դեկտեմբերը շատ կարևոր ամիս էր, դեկտեմբերի 15-ը մեզ համար, մեր երկրի համար: Վրաստանը ստացավ, ձեռք բերեց Եվրամիության թեկնածուի կարգավիճակ և դարձավ Եվրամիության թեկնածու երկիր, ինչը շատ կարևոր է ոչ միայն մեր երկրի, ժողովրդի համար, այլ նաև տարածաշրջանի: Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ անպայման բարձր տեմպով պետք է շարունակվի տարածաշրջանային նախագծերի վրա աշխատանքը: Մենք լսեցինք պարոն Փաշինյանի հավաստված շահագրգռվածությունը տարածաշրջանային նախագծերի նկատմամբ, ինչպես Սև ծովի մալուխի նախագիծն է, նաև այլ նախագծերի վրա ևս աշխատում ենք, նկատի ունեմ խոշոր նախագծերը: Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ այս օրը շատ կարևոր է, պատմական: Մեկ անգամ ևս շնորհակալություն իմ բարեկամին, իմ գործընկերոջը: Փոխանցեմ խոսքը նրան»: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ ներկաներ, Մեծարգո պարոն վարչապետ, Այսօր կայացավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել վարչապետ Ղարիբաշվիլիին,  մեր վրաց գործընկերներին՝ այս նիստը Թբիլիսիում հյուրընկալելու համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ անկեղծորեն շնորհավորել Վրաստանի կառավարությանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ձեռքբերելու համար՝ այդ գործընթացում առանձնահատուկ ընդգծելով թե՛ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության, թե՛ Վրաստանի ժողովրդի ներդրումը: Սա պատմական իրադարձություն է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար: Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ 2019 թվականի միջկառավարական հանձնաժողովի ձևաչափը վերագործարկելուց հետո նիստերի անցկացումը կրում է պարբերական բնույթ՝ մեծապես նպաստելով հանձնաժողովի արդյունավետ գործունեությանը: Այսօր մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ տնտեսությունից մինչև առևտուր և ներդրումներ, էներգետիկ ոլորտից մինչև կրթություն, մշակույթ և մարդկանց միջև շփումներ: Մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասի առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին: Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը: Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։ Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառնությունների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից։ Մեր գործընկերներին եմ ներկայացրել նաև Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները, որի մասին հնարավորություն ունեցա խոսել և ներկայացնել նախորդ տարի հոկտեմբերին՝ վարչապետ Ղարիբաշվիլիի հրավերով «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ համաժողովին մասնակցության ժամանակ: Այս նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները։ Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև: Ընդգծել ենք, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում անհրաժեշտ է ապահովել ներառականություն, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին մասնակցել տնտեսական գործընթացներին, խթանել համագործակցությունը և մեծացնել արդյունավետությունը: Դրա վառ օրինակն է Սև ծովի էլեկտրական մալուխի նախագիծը, որին միանալու հարցում Հայաստանը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն։ Հարգելի՛ ներկաներ, Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններն այսօր նշանավորվել են հանգրվանային մի իրադարձությամբ. վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր: Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունքն է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը։ Այնուամենայնիվ, այս նվաճումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ջանքերը բազմապատկելու և ձեռք բերածով չսահմանափակվելու անհրաժեշտությունը, ինչի մասին խոսեցինք նաև միջկառավարական հանձնաժողովի նիստում: Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք նաև հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին։ Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Վարչապետ Ղարիբաշվիլի, Ամփոփելով և վարչապետ Ղարիբաշվիլիի հետ մեր բանակցությունների մասին տեղեկություններ հայտնելով, ցանկանում եմ հայտնել նաև, որ համատեղ որոշում ենք կայացրել պահպանել ու խորացնել կանոնավոր երկխոսությունը բոլոր մակարդակներում՝ նպատակ ունենալով ամրապնդել համագործակցությունը և հաղթահարել այդ ճանապարհին առաջացող հնարավոր խնդիրները: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ, սիրելի Իրակլի, ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և մաղթել ամենայն հաջողություններ և առավել արդյունավետություն մեր համագործակցությանը: Շնորհակալություն»:
19:44 - 26 հունվարի, 2024
Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն ցուցաբերում է մեծ հետաքրքրություն. Փաշինյան

Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն ցուցաբերում է մեծ հետաքրքրություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շնորհավորեց Վրաստանի Կառավարությանը և ժողովրդին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելու համար և այն որակեց «պատմական իրադարձություն» Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար: Ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ տնտեսությունից մինչև առևտուր, ներդրումներ, էներգետիկ ոլորտից մինչև կրթություն, մշակույթ ու մարդկանց միջև շփումներ: Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին: «Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը: Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները: Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառույթների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վրաց գործընկերներին է ներկայացրել ՀՀ Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները: «Այս նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարությունն ու փոխադարձության սկզբունքները: Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև: Ընդգծել ենք, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում անհրաժեշտ է ապահովել ներառականություն, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին մասնակցել տնտեսական գործընթացներին, խթանել համագործակցությունը և մեծացնել արդյունավետությունը: Դրա վառ օրինակն է Սև ծովի էլեկտրական մալուխի նախագիծը (նախատեսվում է Սև ծովի հատակով Վրաստանից Ռումինիա ստորջրյա էլեկտրական մալուխ անցկացնել – խմբ.), որին միանալու հարցում ՀՀ-ն ցուցաբերում է մեծ հետաքրքրություն»,- ասաց նա:
18:42 - 26 հունվարի, 2024
Վրաստանը միշտ պատրաստ է իր ներդրումը ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործում․ Վրաստանի վարչապետ
 |armenpress.am|

Վրաստանը միշտ պատրաստ է իր ներդրումը ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործում․ Վրաստանի վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուսով է, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր։ Վրաստանի վարչապետն այս մասին ասել է Թբիլիսիում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո։ «Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որը ողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին օգուտ կբերի։ Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը։ Հուսով եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր, ինչը անխոս կնպաստի և կամրապնդի տարածաշրջանում խաղաղությունը, ինչը կարևոր է մեր երկրների և ազգերի համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
18:08 - 26 հունվարի, 2024
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները քննարկել են այսօր կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
16:19 - 26 հունվարի, 2024
«Հայաստանն ու Ադրբեջանը մեր եղբայրական պետություններն են». Վրաստանի վարչապետ |hetq.am|

«Հայաստանն ու Ադրբեջանը մեր եղբայրական պետություններն են». Վրաստանի վարչապետ |hetq.am|

hetq.am: Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի համար ոչ միայն գործընկերներ են, այլև եղբայրական երկրներ։ Այդ մասին, Վրաստանի առաջին ալիքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի պանելային քննարկումներից մեկի ժամանակ։ «Վրաստանը շատ սերտ հարաբերություններ ու գործընկերություն ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Նրանք մեր եղբայրներն ու բարեկամներն են»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ երկրները պետք է երկկողմ հարաբերություններ ունենան, ինչը, ըստ նրա, ճիշտ ճանապարհն է: «Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Հավելեմ, որ ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն առ այն, որ նրանք ցանկանում են երկկողմ հարաբերություններ ունենալ միմյանց հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, քանի որ այդքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի պարագայում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և անարդյունավետ։ Ուստի, հաջողություն եմ մաղթում նրանց»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ հույս ունի, որ Երևանն ու Բաքուն շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
19:56 - 18 հունվարի, 2024
Ես գիտեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ցանկանում են հարաբերություններ երկկողմ մակարդակով․ սա ճիշտ ճանապարհ է․ Իրակլի Ղարիբաշվիլի
 |1tv.ge|

Ես գիտեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ցանկանում են հարաբերություններ երկկողմ մակարդակով․ սա ճիշտ ճանապարհ է․ Իրակլի Ղարիբաշվիլի |1tv.ge|

1tv.ge: Վրաստանը շատ սերտ հարաբերություններ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ, նրանք եղբայրներ և բարեկամներ են,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում կայացած պանելներից մեկում։ Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ երկկողմ մակարդակով, ինչը, ըստ Ղարիբաշվիլիի, ճիշտ ճանապարհ է։ «Ես միջնորդության փորձ եմ ունեցել երկու տարի առաջ։ Մենք ունեցանք հաջող առաջին միջնորդությունը, երբ Ադրբեջանը ազատ արձակեց 15 ձերբակալվածի, իսկ Հայաստանը Ադրբեջանին տվեց ականապատ տարածքների քարտեզներ։ Դա հաջող փորձ էր։ Բայց սա շատ բարդ իրավիճակ է։ Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Ավելացնեմ, որ ես գիտեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով։ Անձամբ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, քանի որ այսքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի առկայության դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և հակաարդյունավետ: Ուստի նրանց հաջողություն եմ մաղթում։ Ես իսկապես հույս ունեմ, որ նրանք շուտով լուծում կգտնեն և կստորագրեն խաղաղության պայմանագիրը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
16:04 - 18 հունվարի, 2024
Թբիլիսիի՝ խաղաղության նախաձեռնությունը Երևանի և Բաքվի միջև կոնկրետ արդյունք է տվել. Ղարիբաշվիլի
 |1lurer.am|

Թբիլիսիի՝ խաղաղության նախաձեռնությունը Երևանի և Բաքվի միջև կոնկրետ արդյունք է տվել. Ղարիբաշվիլի |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը տվել է կոնկրետ արդյունքներ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝  ներկայացնելով 2023 թվականին կառավարության արտաքին քաղաքականության արդյունքները։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները սերտ բարեկամական հարաբերություններ են պահպանում տարածաշրջանի գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ «Մենք, անշուշտ, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։ Վրաստանը կարևոր ներդրում ունի այս նպատակին հասնելու գործում»,- ասել է Ղարիբաշվիլին։ Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովն իրենց վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլու միջնորդությամբ հոկտեմբերի 26-ին հանդիպում են ունեցել Թբիլիսիից 40 կմ հյուսիս գտնվող Մուխրանիում։ Իսկ դրանից մի քանի ժամ առաջ երեք վարչապետները Թբիլիսիում մասնակցել են «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, որտեղ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային նախագիծը։ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն էլ այս տարվա հոկտեմբերին Վրաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է երկկողմ և եռակողմ հանդիպումներ ունենալ Թբիլիսիի և Երևանի ներկայացուցիչների հետ հարևան հանրապետությունում, եթե հայկական կողմը համաձայնի։
20:24 - 18 դեկտեմբերի, 2023
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ
 |1tv.ge|

Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ |1tv.ge|

1tv.ge: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին ու Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին։ Խոսելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու անհրաժեշտության մասին՝ վարչապետն ընդգծել է, որ Վրաստանը բաց է աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ցանկացած կառուցողական գործընթացի համար։ Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը ուշադրություն է դարձվել երկու երկրների բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
14:12 - 28 նոյեմբերի, 2023