Չկա Ռուսաստան և արևմուտք, կա Ռուսաստան և Թուրքիա․ արևմուտքը տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով․ Հրանտ Բագրատյան
News.am լրատվականի «Եթե մենք գանք իշխանության» հաղորդման հարցերին պատասխանել է «Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը։
-Ինչպե՞ս եք ապահովելու երկրի անվտանգությունը։
-Գժի նման սուր չեմ թափահարելու, զբաղվելու եմ կոնկրետ բանակաշինությամբ։ Նախ և առաջ մեր տարածք անցնող ցանկացած հակառակորդ, և հատկապես ադրբեջանցի, պարզապես կսպանվի, եթե անցնի մեր տարածք։ Ո՞րն է մեր տարածքը, Նիկոլ Փաշինյանը պարզապես խաբում է մարդկանց, երբ ասում է, որ դեմարկացիա, դելիմիտացիա չկա։ Ո՛չ, սահման կա, դա հայակական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև սահմանն Է։ Այլ հարց է, որ այս սահմանին դելիմիտացի և դեմարկացիա չկա, բայց դա չի նշանակում, որ սահման չկա։
Երկրորդը կզբաղվենք Զինված ուժերով, ստրատեգիական զենքերով, Սու-30-ն չենք առնի, որը չի կարող օգուտ տալ, դեռ օդ չբարձրացած հակառակորդը խփում Է։ Կպատվիրեմ 2000 հատ ԱԹՍ, որը մերոնք են սարքում և մեկ հատը արժենալու է 5-10 հազար դոլար։ Մեր կամիկաձե ԱԹՍ-ները ավելի լավն են քան իսրայելականները, որը ի դեպ ունեինք, բայց պատվիրվել էր ընդամենը մեկ հատ։ Այդ պատվերը իջեցրել էր Նիկոլ Փաշինյանը, որը Ռազմաարդյունաբերական հանձնոժողովի նիատ երեք տարում ոչ մի անգամ չի արել։
-Արցախի հարցով Ձեր առաջնահերթությունները՝ հիմա և 4․5 տարի անց, երբ լրանա ՌԴ խաղաղապահների մանդատի ժամկետը։
- Մինչև ՌԴ խաղաղապահների ժամկետը լրանալը Արցախի կարգավիճակը կորոշվի միջազգայնորեն։ Եվ Արցախին կշնորհվի անկախություն, ավելին ես խնդիր եմ տեսնում, ինչպես Արցախին միացնել Հադրութը և Շուշին, եթե մինչև այդ չլուծվի այդ հարցը և չապահովվի հայ էթնոսի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ապա իմացեք, որ խաղաղապահների մանդատը կշարունակվի։
-Նախատեսում ե՞ք Արցախյան երկրորդ պատերազմի հետաքննություն։
- Անպայման, առաջին կետը դա է, առնվազն երկու մարդ պետք է կանգնի դատարանի առաջ՝ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը։ - Ինչպե՞ս Հայաստանը դարձնել 7 միլիոն բնակչությամբ երկիր։
- Նախ տնտեսությունը պետք է լավանա, և կամաց- կամաց ժողովուրդը կգա։
- Նախատեսո՞ւմ եք փոխել Սահմանադրությունը։
- Անպայման, մենք կվերադառնանք նախագահական համակարգի։
- Կառավարության ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ եք նախատեսում։
- 18 նախարարություն կլինի, ու հաստատ կլինի գյուղատնտեսության նախարարություն, սպորտի և մշակույթի նախարարությունները կլինեն առանձին։ Կրթությունը և գիտությունը կլինեն միասին։
- Տնտեսական հրաշքի Ձեր բանաձևը։ - Ներդրումները, կլինի ներդրումային հիմնադրամ։ Ես Սփյուռքին կասեմ ներդրում արա, ես երաշխավորում եմ, որ ոչ ոք քեզ չի ասի աչքիդ վերևը ունք կա։ Երկրորդը կլինի մասնագիտացված բանկային համակարգի ստեղծումը։ Կհանվի ԱԱՀ-ն, կսահմանվի շրջանառության հարկ, մարդիկ շատ հեշտությամբ հարկերը կտան։ Պետությունը ակտիվորեն կզբաղվի ենթակառուցվածքների շինարարությամբ։
- Ռուսաստան, թե Արևմուտք․ կամ, կ՞ամ, թե և՛, և՛։
- Չկա Ռուսաստան և Արևմուտք, կա Ռուսաստան և Թուրքիա։ Արևմուտքը տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով, դա կատարյալ ապուշություն է, երբ հայակական քաղաքական էսթաբլիշմենթը թույլ է տալիս իրեն այդպես մտածել։ Այն ինչ անում է Թուրքիան , դա արևմուտքն է։ Իհարկե, Ֆրանսիան կարող է մեկ- մեկ ռևերանսներ անել, բայց դա ոչինչ չի նշանակում։
- Ինչպե՞ս հաղթահարել սևն ու սպիտակը։
- Շատ հանգիստ, Նիկոլ Փաշինյանին հեռացնելով, ինքն է դրա պրոպագանդան տանում, ինքը չարացնում է ժողովրդին։ - Վենդետա՞, թե՞․․․- Ղարաբաղի հարցում, վենդետայից ավելին կլինի, Ղարաբաղը դավաճանաբար է հանձնված։
18:10 - 14 հունիսի, 2021