Կիպրոս

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում բոլոր ուղղություններով գործակցության ընթացքը և գոհունակություն հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։ Հանդիպման ժամանակ ամփոփվել են Հայաստան-Կիպրոս համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները և 2024 թվականի սեպտեմբերին Վասիլիս Պալմասի՝ ՀՀ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը։
15:03 - 15 փետրվարի, 2025
Կիպրոսի նախագահը կնախատեսի այցելություն Երևան

Կիպրոսի նախագահը կնախատեսի այցելություն Երևան

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության (նստավայրը ` Աթենք) արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։ Հանդիպմանը բարձր է գնահատվել երկար սպասված եղբայրական պետություններում երկկողմ դեսպանությունների բացման գործընթացի սկիզբը։ Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին երկկողմ և եռակողմ՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով Կիպրոսի հետ ակտիվ երկխոսության, ինչպես նաև Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերում Կիպրոսի անվերապահ աջակցության համար: Դեսպանը ներկայացրել է ԵՄ անդամության հայտ ներկայացնելու քաղաքացիական նախաձեռնությանը ընթացք տալու Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ, որին Հայաստանի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ Հավանության է արձագանքել: Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, բարեփոխումները և եվրոպական մոդելի երկիր կառուցելու հետևողականությունը և վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը ընթացող գործընթացներին: Այս համատեքստում նա նշել է, որ Կիպրոսը 2026 թ․ առաջին կեսին նախագահելու է ԵՄ խորհրդում: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորություններին: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող քայլերին: Կիպրոսի նախագահը հիշատակել է 2015թ. ԱԳ նախարարի կարգավիճակով Հայաստան իր այցը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով և նշել, որ երկկողմ հարաբերությունների առաջ մղման նպատակով առաջիկայում կնախատեսի այցելություն Երևան։
15:01 - 15 փետրվարի, 2025
Կիպրոսի ԱԳ նախարարը ողջունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության որոշման մեկնարկը

Կիպրոսի ԱԳ նախարարը ողջունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության որոշման մեկնարկը

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոստանտինոս Կոմբոսի հետ: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:   «Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի ԱԳ նախարարին հայ-կիպրական երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահելու մեջ իր ներդրման համար, որի արդյունքում երկու երկրներում վերջապես մեկնարկում է վաղուց սպասված դիվանագիտական ներկայացուցչությունների բացման գործընթացը։   Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։ Ինչպես նաև տեղեկացրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման և ներկայումս ընթացող գործընթացի մասին։   Կիպրոսի ԱԳ նախարարը ողջունել է վերջին տարիներին Հայաստանի գրանցած նկատելի ժողովրդավարական առաջընթացը և ողջունել է ԵՄ-ին անդամակցության որոշման մեկնարկը՝ հայտնելով Կիպրոսի լիակատար աջակցությունը, այդ թվում և Հայաստանի ջանքերին` ուղղված տարածաշրջանային կայուն խաղաղության հաստատմանը։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և երկուստեք շնորհակալություն են հայտնել միմյանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում գնահատելի աջակցության համար։ Քննարկվել է առաջիկայում Կիպրոսի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցելելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:55 - 14 փետրվարի, 2025
Նախագահի հրամանագրերով Տաջիկստանում և Ֆիլիպիններում դեսպաններ են նշանակվել

Նախագահի հրամանագրերով Տաջիկստանում և Ֆիլիպիններում դեսպաններ են նշանակվել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»,-նշված է հրամանագրում։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Սուրեն Բաղդասարյանը Ֆիլիպինների Հանրապետությունում նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ հետ կանչել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,-ասված է հրապարակված տեքստում։
21:27 - 03 փետրվարի, 2025
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագիրը

Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագիրը

Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024-ին կատարված աշխատանքները և 2025-ի անելիքները։ «Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով զգալի առաջընթաց է գրանցել և ընդգրկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք առավել երկարաժամկետ, համակարգային աշխատանք են պահանջում։ Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում նոր մոտեցումների և չափորոշիչների ներդրման հարցերը։ Լևոն Այվազյանն իր գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը և կարևորել Հունաստանի ու Կիպրոսի գործընկերների ներդրումը հատկապես ՀՀ զինված ուժերի տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմական կրթության, վարժանքների և զորավարժությունների, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության ու այլ ուղղություններով»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական վերջին զարգացումներին։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։
10:21 - 20 դեկտեմբերի, 2024
Կիպրոսի վարչապետը հաստատել է, որ երկիրը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին |armenpress.am|

Կիպրոսի վարչապետը հաստատել է, որ երկիրը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ իր երկրի մտադրությունը։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Նոյեմբերի 28-ին նա լրագրողներին ասել է, որ Նիկոսիան Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում դաշինքին անդամակցելու ուղիների շուրջ։ Խրիստոդուլիդիսի խոսքով՝ այն փաստը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ պետություն դառնալ Թուրքիայի առարկությունների պատճառով, երկրի բանակին զրկում է ինչպես արդիականացման, այնպես էլ ռազմական տեխնիկայի ձեռքբերման բազմաթիվ հնարավորություններից։ Խրիստոդուլիդիսը նշել է, որ Կիպրոսն ԱՄՆ-ի հետ քննարկում է Հյուսիսատլանտյան դաշինքին հանրապետության անդամակցության երեք առաջարկվող մակարդակներ։ Նիկոս Խրիստոդուլիդիսը նշել է, որ Կիպրոսի զսպող կարողությունների ամրապնդումն առաջնահերթ նշանակություն ունի. երկիրը հնարավորություններ է փնտրում ինչպես ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի պաշտպանական ծրագրերի միջոցով, որոնց կղզին մասնակցում է։ Խրիստոդուլիդիսը Կիպրոսի հիմնական առավելությունը համարել է կղզու աշխարհագրական դիրքը «առանձնահատուկ աշխարհառազմավարական նշանակություն ունեցող տարածքում»: Նա նաև հաստատել է, որ կղզու ռազմածովային և ռազմաօդային բազաների արդիականացման որոշումներն արդեն ընդունվել են, և որ Կիպրոսը ԵՄ-ի հետ քննարկումներ է անցկացնում ռազմածովային, իսկ ԱՄՆ-ի հետ՝ ռազմաօդային օբյեկտների շուրջ։ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հայտի ժամկետների մասին հարցին նախագահը պատասխանել է. «Որքան քիչ խոսենք այդ մասին, այնքան ավելի մոտ կլինենք մեր նպատակին»: Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է կարևոր նախադեպ դառնալ: Ըստ դաշինքի կանոնների՝ չլուծված տարածքային խնդիրներ ունեցող պետությունը չի կարող ընդգրկվել դրա կազմում։ Կիպրոսի Հանրապետությունը վերահսկում է համանուն կղզու շուրջ 60%-ը, որի մնացած տարածքին տիրում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ 
12:59 - 29 նոյեմբերի, 2024
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և ԵՄ շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և ԵՄ շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Մավրոսը:Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը մեր հարաբերություններում նոր ժամանակաշրջան է բացելու, մեր բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և բնական էր, որ Հայաստանի անկախացումից հետո պետք է շարունակվեր մեր ժողովուրդների բարեկամության ավանդույթը»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ դեսպան Մավրոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնելու է երկու երկրների համագործակցության հետագա ամրապնդման համար:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր: Կարևորվել են մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչմանն ուղղված քայլերը: Երկուստեք շեշտվել է մասնավորապես տնտեսության ոլորտում համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ իրողությունների, ընթացիկ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ:Կողմերը երկուստեք շեշտել են նաև մոտ ապագայում Հայաստանում և Կիպրոսում նստավայր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման կարևորությունը, որոնք իրենց ներդրումը կունենան հայ-կիպրական բարեկամական հարաբերություններում:Հանդիպմանը դրական է գնահատվել նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության հետագա ընդլայնումը:
18:22 - 21 հոկտեմբերի, 2024
Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Վասիլիս Պալմասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։
17:31 - 25 սեպտեմբերի, 2024
Հայ-կիպրական կապերը կարող են նպաստել ԵՄ-ի շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին. Պապիկյան |armenpress.am|

Հայ-կիպրական կապերը կարող են նպաստել ԵՄ-ի շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին. Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատում Կիպրոսի աջակցությունը Եվրամիության կառույցների և անդամ պետությունների հետ փոխհարաբերություններում։ Պապիկյանն այս մասին ասաց մամուլի համար հայտարարության ժամանակ։ «Հայ-կիպրական կապերը կարող են իրենց նպաստը բերել կազմակերպության շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին»,-նշեց նա։  Նախարար Պապիկյանի խոսքով՝ Կիպրոսի գործընկերոջ հետ նաև քննարկումներ են ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ նույնպես։ «Այդպիսի քննարկումները կրելու են շարունակական բնույթ և նպաստելու են մեր ժողովուրդների անվտանգությանն ու պաշտպանությանը։  Ցանկանում եմ իմ գործընկերոջը շնորհակալություն հայտնել Հայաստան այցելելու, արդյունավետ ու անմիջական քննարկումների համար և վստահորեն նշել, որ այս ամենով չենք սահմանափակվելու։ Անելու ենք հնարավորինը ռազմական, ռազմա-տեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու համար»,-եզրափակեց Պապիկյանը։  
12:03 - 25 սեպտեմբերի, 2024
Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը. Պապիկյան |1lurer.am|

Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը. Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: Ուշադիր հետևում ենք Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Այդ մասին Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի հանրահայտ սկզբունքները: Չենք կարող չանդրադառնալ նաև Կիպրոսի անմիջական հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում, տիրող իրավիճակին: Կիսվեցինք մեր գնահատականներով և մտահոգություններով: Ես և պարոն Պալմասը քննարկումներ ունեցանք փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցերի շուրջ նույնպես: Այդպիսի քննարկումները կրելու են շարունակական բնույթ և նպաստելու են մեր ժողովուրդների անվտանգությանն ու պաշտպանությանը»,- ասաց նա:  Պապիկյանը նաև ընդգծեց, որ անելու են հնարավոր ամեն ինչ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու համար:
11:40 - 25 սեպտեմբերի, 2024
Պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցության չօգտագործված ներուժն առաջիկայում կյանքի է կոչվելու. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցության չօգտագործված ներուժն առաջիկայում կյանքի է կոչվելու. Սուրեն Պապիկյան

Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի այցը Հայաստան հանդիսանում է Հայաստանի և Կիպրոսի միջև առկա բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերությունների  լավագույն ապացույցը։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով Կիպրոսի գործընկերոջը Հայաստան այցելելու համար։ «Անշուշտ, հայ և կիպրացի ժողովուրդների անկեղծ բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները բազմադարյա պատմություն ունեն։ Այսպիսի ընդհանրությունները պայմանավորված են մեր երկրների կրոնական, մշակութային և ձևավորված բարեկամական կապերով։ Ուստի, Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև բնական դաշնակիցներ։ Այս այցը բարեկամական կապերը միջպետական ամուր հարաբերությունների վերածելու կարևոր քայլերից մեկն է»,- նշեց նախարարը։ Պապիկյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ բովանդակային քննարկումներ է ունեցել ինչպես պաշտպանական համագործակցության զարգացման, այնպես էլ անվտանգության հարցերի շուրջ։ «Երկուստեք ամրագրեցինք, որ, թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու։ Հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը, մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունությանը նպաստելուն»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։ Պապիկյանը նաև կարևորեց Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, որը, ըստ նրա, նույնպես հիմնված է միևնույն արժեքները կրող երկու երկրների համատեղ նպատակների իրականացմանը և պատրաստությանը՝ մարտահրավերներին դիմակայելու։  
11:37 - 25 սեպտեմբերի, 2024
ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը` ընդգծելով բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահն անդրադարձել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ: Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցում երկուստեք կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:
19:47 - 24 սեպտեմբերի, 2024