Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1985-ին։ 2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2006-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2010-ին՝ Երևանի մենեջմենթի համալսարանը՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ, 2011-ին՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը:

2005-2006թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2009-2012թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ, 2012-2014թթ.՝ տնօրենի խորհրդական: 2014-2017թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնօրեն: 2016 թվականից Հայ-ռուսական համալսարանի  դասախոս է:

2017-2020թթ. եղել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: 2018-2020թթ. դասավանդել է Արցախի պետական և Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարաններում: 2020-2021թթ. եղել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Փաշինյանը թիրախավորում է եկեղեցու սպասավորներին. ըստ Տիգրան Աբրահամյանի՝ դա նախապատմություն ունի

Փաշինյանը թիրախավորում է եկեղեցու սպասավորներին. ըստ Տիգրան Աբրահամյանի՝ դա նախապատմություն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է անում՝ թիրախավորելով Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով եպիսկոպոսների կուսակրոնության ուխտին. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»: «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»: «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»: «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»: Երեկ՝ փետրվարի 29-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ պետական մարմինների կողմից պետական գույքը վարձակալելուն ուղղված օրենքի նախագծի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ում եկեղեցիների վիճակին՝ նշելով. «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: [...] Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը... Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները»: Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքել էին Հայ առաքելական եկեղեցու մի շարք սպասավորներ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է՝ եկեղեցին կա, իր ծառայությունը մատուցում է՝ «արմատուրով», թե առանց «արմատուրի», «մետլախով», թե առանց «մետլախի»։ Իսկ իշխանությունն ինչո՞վ է զբաղված:  Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան էլ գրել էր. «Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք եկեղեցին տարիներ առաջ բարձրաձայնել էր և այսօր էլ բարձրացնում է»: Անդրադառնալով Փաշինյանի գրառումներին՝ այսօր գրառում է կատարել նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Մայր Աթոռի դեմ «հարձակումները» վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն: «Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո՛չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել՝ պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ: Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն արեց Առաքելական եկեղեցու դեմ, իսկ այսօր ֆեյսբուքյան այլանդակ գրառմամբ պարզապես նոր հակառեկորդ սահմանեց: Իշխանության նպատակը շատ պարզ է՝ արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացման ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը՝ դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»:   Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ / 29.09.2024, Մայր տաճարի բացման արարողություն
10:23 - 30 մայիսի, 2025
Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը |armenpress.am|

Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը:  Աբրահամյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Շատ մտահոգիչ եմ համարում այն հանգամանքը, որ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծածավալ սպառազինություն է գնում: Հատկապես դա արտահայտվում է Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, նաև որոշ եվրոպական երկրներից»,–ասաց պատգամավորը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռուսաստանից սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հարցին՝ Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանից որևէ գործարքի կամ դրա ծավալի մասին տեղեկատվություն չունի:   «Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ Ադրբեջանի կողմից՝ վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը: Եվ միայն կանխատեսելիության դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ որ երկրներից ինչ սպառազինություն է գնում»,–ասաց պատգամավորը: Նա դա շատ կարևոր համարեց ռազմաքաղաքական իրադրությունը գնահատելու և համապատասխան սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար:  
11:43 - 16 մայիսի, 2025
Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը |armenpress.am|

Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը:  Աբրահամյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Շատ մտահոգիչ եմ համարում այն հանգամանքը, որ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծածավալ սպառազինություն է գնում: Հատկապես դա արտահայտվում է Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, նաև որոշ եվրոպական երկրներից»,–ասաց պատգամավորը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռուսաստանից սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հարցին՝ Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանից որևէ գործարքի կամ դրա ծավալի մասին տեղեկատվություն չունի:   «Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ Ադրբեջանի կողմից՝ վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը: Եվ միայն կանխատեսելիության դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ որ երկրներից ինչ սպառազինություն է գնում»,–ասաց պատգամավորը: Նա դա շատ կարևոր համարեց ռազմաքաղաքական իրադրությունը գնահատելու և համապատասխան սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար:  
11:43 - 16 մայիսի, 2025
«Քաղպայմանագիրն» ամեն ինչի կդիմի Գյումրու ընտրություններում հաղթելու համար. Տիգրան Աբրահամյան
 |news.am|

«Քաղպայմանագիրն» ամեն ինչի կդիմի Գյումրու ընտրություններում հաղթելու համար. Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Գյումրիում, իր անոնսն էր ստացել դեռ չորեքշաբթի՝ Հայաստանի խորհրդարանում կառավարության անդամների հետ պատգամավորների հանդիպման ժամանակ։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ կառավարող քաղաքական մեծամասնության առաջնորդը խորհրդարանի ամբիոնից, փաստորեն, ազատել է իրավապահ մարմիններին իրենց պարտավորություններից։ Այժմ, ըստ պատգամավորի, նրանք գործելու են նրա անձնական պատկերացումների շրջանակում։ «Սա հիմնված է ոչ թե օրենքի եւ Սահմանադրության, այլ իշխող ուժի առաջնահերթությունների վրա, որոնք արտահայտվում են ձերբակալություններով, ճնշումներով, անընդունելի միջոցների կիրառմամբ»,- ասել է Աբրահամյանը։ Նա ընդգծել է, որ Գյումրու քաղաքապետի թեկնածուի՝ իրենց գործընկեր Մարտուն Գրիգորյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող ողջ գործընթացն իր նկարագրած իրադարձությունների շրջանակում է։ Պատգամավորի խոսքով՝ անօրինական քայլեր են ձեռնարկվել ոչ միայն Մարտուն Գրիգորյանի, այլեւ ընդդիմադիր մյուս թեկնածուների նկատմամբ։
14:02 - 28 մարտի, 2025
Իշխանությունը թաքցնում է առաջնագծի օբյեկտիվ իրավիճակը. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը թաքցնում է առաջնագծի օբյեկտիվ իրավիճակը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության հետևանքով, վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է: Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը, իսկ իր գործողությունների լրջությունն ի ցույց դնելու նպատակով, նաև լարվածություն հրահրում առաջնագծում: Ադրբեջանը սահմանագծին լարվածություն հաղորդելով հետևյալ խնդիրներն է լուծում: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում՝ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Առաջին` սպառնում է, որ Հայաստանի կողմից իր նոր նախապայմանների չկատարումը առաջնագծում կմեծացնի լարվածությունը՝ իր հետ բերելով սադրանքի ու ագրեսիայի տարբեր դրսևորումներ: Երկրորդ` սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ահաբեկչական գործիքակազմ կիրառելով փորձում է ազդեցություն ապահովել հայ հասարակության վրա: Երրորդ` 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ իրականցված ագրեսիաների և օկուպացման քաղաքականության հետևանքները չմարսած, Ադրբեջանը փորձում է հոգեբանական գրոհներ իրականացնել ՀՀ զինված ուժերի վրա: Իրավիճակն առավել անկանխատեսելի և անորոշ է դարձել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է հրապարակայնություն ապահովել նույնիսկ բանակցված ու ստորագրման ենթակա փաստաթղթի հարցում՝ ահագնացնելով հանրության այն սպասումները, որ Հայաստանի համար հերթական կապիտուլյացիան է նախապատրաստվել: Երկրորդ, Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը և հանրության որևէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին: Իշխանության մտահոգություններն, իհարկե, հասկանալի են: Բարդ և վտանգավոր է հանրությանն ասել այն իրականությունը, որը տարիներ շարունակ նենգափոխվել և լրիվ այլ նրբերանգներով է ներկայացվել: Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության համար, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները, որոնք գնալով առավել խոցելի են դարձրել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն: Թուրք-ադրբեջանական բարեհաճության աղերսումն այս ընթացքում իշխանության համար ունեցել է մեկ նպատակ՝ սեփական անվտանգության և իշխանության երկարաձգման երաշխիքների ապահովում, որի դիմաց զիջվել է և ՛ ՀՀ ինքնիշխանությունը, և ՛ տարածքային ամբողջությունը, և ՛ ոտքի կանգնելու հնարավորությունը: Սա ՛ է իշխանության հռչակած խաղաղության միֆը և նրա նկարած քարոզչական փուչիկը, որը ասեղի մեկ շարժումով առոչինչ է դառնում»,- նշել է նա:   0
18:21 - 25 մարտի, 2025
Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել. Աբրահամյան

Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել. Աբրահամյան

««Խաղաղության» բանակցությունների ավարտի ազդարարման վերաբերյալ Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին»,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։  «Հիշեցնելով Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումը, Ալիևը նշել է, որ ՀՀ օրվա իշխանությունում այն մարդիկ չեն, որոնց կարելի է հավատալ: Այն, որ Ադրբեջանից հաճախ է ներկայիս իշխանության նկատմամբ անհարգալից ու արհամարական արտահայտություններ հնչել, գիտեն բոլորը, սակայն երբ դա ասվում է բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի պայմաններում, խոսում է այն մասին, որ կողմերը դեռ հեռու են խաղաղությունից: Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել, հատկապես որ չկան միջնորդներ և տեսանելի չէ դրանց պատշաճ կատարման որևէ երաշխիք»,- գրել է Աբրահամյանը։  Հիշեցնենք, որ նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։  ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։  
12:28 - 14 մարտի, 2025
Բակո Սահակյանը Բաքվում հայտարարել է, որ և՛ նախաքննության փուլում, և՛ հիմա արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ․ Տիգրան Աբրահամյան

Բակո Սահակյանը Բաքվում հայտարարել է, որ և՛ նախաքննության փուլում, և՛ հիմա արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ․ Տիգրան Աբրահամյան

Բաքվում իրականացվող «դատավարության» ժամանակ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ և՛ նախաքննության փուլում, և՛ հիմա պնդում է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան։  «Բացվածքով` առավել պարզ ասած, նախագահն ասում է, որ հիմքում ունենալով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան հոդվածն ու ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակներն ու սկզբունքները, 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժումն ու ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով գնալն, արցախցիների օրինական իրավունքն է եղել:  Բակո Սահակյանը, չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, դատարանում պնդել է, որ ինքը, այդ հոդվածով անցնող մեր մյուս հայրենակիցներն, ապօրինի, քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել»,- նշված է գրառման մեջ։
17:39 - 02 մարտի, 2025
Տիգրան Աբրահամյանը խոսել է ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին |armenpress.am|

Տիգրան Աբրահամյանը խոսել է ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խոսելով ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին, չի բացառում, որ ցանկացած պահի կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում։ Տիգրան Աբրահամյանն այդ մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը իշխանությունների դեմ փողոցային պայքարը վերսկսելու պլաններ ունի։   Պատգամավորի խոսքով՝ հատկապես խորհրդարանական ուժերի պարագայում շատ ավելի մեծ վերլուծության հարց է, թե որն է այդ պահի պայքարի կամ այդ պահի նպատակներին հասնելու հաջողությունը, և այն, թե որտեղ դրանք կարող են արտահայտվել՝ խորհրդարանո՞ւմ, մարզերո՞ւմ, թե՞ փողոցում։ «Այն, որ մեր երկրում կա հասունացած բողոք և դա արտահայտվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական տաբեր իրավիճակներով, այլև անվտանգության հետ կապված, Արցախի հետ կապված, Հայաստանի տարբեր հատվածների, շրջանների՝ ադրբեջանական օկուպացիայի հետ կապված և, առհասարակ, արտաքին քաղաքականության ճարտարապետության հետ կապված, դա ակնհայտ է։ Իրականում, հիմքեր կան ասելու, որ ցանկացած պահի, այդ թվում՝ այս գարնան ժամանակահատվածում, կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում»,-ասաց Աբրահամյանը։  
13:17 - 13 փետրվարի, 2025
Ըստ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին

Ըստ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:  «Այն, որ դուք դրա մասին իմասցել ու գրել եք գիշերը, չի նշանակում, որ պրոցեսները տեղի են ունեցել գիշերը: Վարչապետի ելույթը տեղի է ունեցել ուրբաթ Կառավարության նիստում, և այդ ելույթն ինքնին իրենից ենթադրում էր, որ պետք է ունենա հետևանքներ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նշեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները թե՛ վարչապետի, թե՛ իշխող ուժի կողմից, նոր չեն:  «Մարդիկ ունեն արդարության պահանջ, և մենք չափազանց կարևորում ենք, որ այդ պահանջը էմոցիոնալից դառնա իսնտիտուցիոնալ իրողություն: Այս իմաստով կան արված գործեր, բայց կան նաև բացթողումներ և չարված գործեր: Վարչապետը շատ հստակ այդ մասին խոսեց: Սա այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է: Սրան պետք է նայել համակարգային ու կադրային տեսանկյունից, այլ ոչ ներքաղաքական ու նախընտրական: Չկա նման բան»,- հայտնեց Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը: Վերջինս ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո։ Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։
12:11 - 18 նոյեմբերի, 2024
Տիգրան Աբրահամյանը պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո

Տիգրան Աբրահամյանը պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո

Այս քայլը ավելի շատ դիտարկում եմ նախընտրական տրամաբանությունների ներքո: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակյցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով պաշտոնանկությունների մասին տեղեկությունները: «Իշխանությունը փորձում է, այսպես կոչված, նոր դեմքով հանդես գալ, որոշակիորեն փորձում է փաթեթավորել բոլոր այն խնդիրները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են»,- ասաց Աբրահամյանը: Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի սափրվելուն՝ նշելով, որ խորհրդանշանական առումով այդ սափրման գործը ևս ընդհանուր արարի մի մասն է կազմում, և դա որևէ պատահական համընկնում չէ. «Հնարավոր է՝ իմիջային առումով նրան որոշակի խորհուրդներ են տվել, որը նա իրացնում է»: Աբրահամյանի խոսքով իշխանությունը 2018-ից ի վեր բազմաթիվ խոստումներ է տվել՝ ասֆալտին տապալելուց սկսած, մարդկանց անազատության ուղարկելու, բնականաբար այս համատեքստում հանրությունը լրիվ այլ բանի է ականատես եղել: «Հիմա բնականաբար այստեղ մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի, այեսպես կոչված, գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի համար մարդկային մոտեցումները որևէ արժեք չունեն՝ անկախ նրանից, թե այդ պաշտոնյաներից ով, ինչ ծառայություն է մաոտուցել և որքանով է հանցակից եղել Փաշինյանին տարբեր գործողություններում, այսօր նրանք պետք չեն, և նրանց փոխարեն վաղը կգան նոր դեմքեր: Կանցնի որոշ ժամանակ նրանք պետք չեն լինի, նույն վերաբերմունքը կլինի նաև նրանց նկատմամբ»,- հավելեց նա: Միաժամանակ պատգամավորը ընդգծեց, որ պաշտոններից ազատվող մարդիկ չպետք է խուսափեն պատասխանատվությունից, որովհետև, նրա խոսքով, ինչում իրենք թաթախված են եղել ինչ-որ մասով, հետագայում ինչ-որ փուլում իրավական պատասխանատվության կամ իրավական գնահատականի մի կետի է գալու: Տիգրան Աբրահամյանը չբացառեց, որ առաջիկայում նոր քրեական գործերի մասին տեղեկություններ կլինեն: Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։
11:56 - 18 նոյեմբերի, 2024
ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին |armenpress.am|

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները պետության ու պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար առաջացնում են միջազգային պատասխանատվություն:   Ազգային ժողովում «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» թեմայով քննարկմանն այս մասին շեշտեց քննարկումը նախաձեռնած պատգամավորների ներկայացուցիչ, խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:  Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Բաքվում մեկնարկած COP29 համաժողովին զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքի լեզով խոսել Հայաստանի հետ: Նա ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայերի դեմ իրականացված հանցագործությունն էթնիկ զտման դասագրքային  օրինակ է, իսկ այն ամրագրված է Հայաստանի և  COP-29 մասնակից մի շարք պետությունների կողմից վավերացված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության տարր: «Ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետևանքով այս պահին Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով և հաստատմամբ Բաքվի բանտերում են գտնվում 23 հայեր, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները: Ուզում եմ Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնել, որ, ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից, Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին: Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներն ինչպես պետության, այնպես էլ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար անվերապահորեն առաջացնում են միջազգային պատասխանատվություն՝ առանց վաղեմության ժամկետի»,-ասաց Աբրահամյանը: Նա շեշտեց՝ միջազգային պրակտիկան նաև սահմանում է, որ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ տեղի է ունեցել գերիների, ռազմագերիների վերադարձ, ավելին՝ դա համարվում է խաղաղության հասնելու առաջին քայլը:   Պատգամավորը հիշեցրեց, որ այս ընթացքում բազմաթիվ երկրների խորհրդարանականներ բարձրացրել են իրենց ձայնը՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և ռազմագերիների: Եվրոպական խորհրդարանը նույնիսկ առանձին ձևակերպումներով բանաձև է ընդունել:  Աբրահամյանը կարևորեց COP-29-ի օրերին նման քննարկման անցկացումը Հայաստանի խորհրդարանում: Նա շեշտեց՝ խորհրդարանը պետք է միջազգային դերակատարների ուշադրությունը կենտրոնացնի գերիների, ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ: «COP29-ի շրջանակում Ադրբեջանի նկատմամբ ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է: Եվ, եթե պետությունն ակտիվ չգործի, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում, հետո ավելի բարդ է լինելու»,–նշեց նա: Հրատապ քննարկումը նախաձեռնել են ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:  
15:35 - 12 նոյեմբերի, 2024
ՔՊ-ն գիտի, որ սա լավ տեղ չի տանելու, բայց անձնական շահերը գերակա են. ՀՀ-ի դիմադրողականությունն է մաշեցվում. Աբրահամյան
 |news.am|

ՔՊ-ն գիտի, որ սա լավ տեղ չի տանելու, բայց անձնական շահերը գերակա են. ՀՀ-ի դիմադրողականությունն է մաշեցվում. Աբրահամյան |news.am|

news.am: Ադրբեջանն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի անվան տակ, նորանոր պահանջներ է իջեցնում հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանից։   Ըստ նրա, պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ իր գլխավոր նախապայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է ու սա այն պարագայում, որ իշխանությունը ևս առանձնապես դեմ չէ այդ փոփոխությանը ո՛չ քաղաքական, ո՛չ բովանդակային, ո՛չ էլ գաղափարական առումով և միակ վերապահումը, մեծ առումով, ժամկետներն են:   «Որքան էլ որ արտաքուստ տարօրինակ հնչի, Ադրբեջանին այս պահին պետք էլ չի, որ Հայաստանն իր սահմանադրությունն արագ փոփոխի, հատկապես որ դա տեխնիկապես էլ հնարավոր չի կարճ ժամկետում կազմակերպել: Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը Հայաստանին ագրեսոր, ապակառուցողական կողմ հռչակելու և նոր զիջումներ կորզելու համար»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։   Նրա խոսքով, ինչքան էլ Հայաստանի իշխանությունը հայտարարի, թե զիջումների առումով այլևս տեղ չկա կամ դա արդեն ինքնիշխանության խնդիր է առաջացնում, գործող իշխանության այս 6 տարիների գործունեությունը վաղուց է մեր երկրի համար ոչ միայն ինքնիշխանության, այլ տարածքային ամբողջության և անվտանգության խորը խնդիրներ առաջացրել: «Մյուս կողմից, Ադրբեջանն արդեն լավ է ճանաչում գործող կառավարիչներին՝ իրենց էությամբ, խոցելիությամբ և անսկզբունքայնությամբ և, բնականաբար, օգտվելով իրավիճակից, անընդհատ սեղմելու է Հայաստանի շուրջ օղակը: Կարմիր գծե՞ր, պետական շահե՞ր, ժողովրդի կամքի արտահայտո՞ւմ: Այս իշխանության կենաց-մահու կռիվը, պայքարը միայն սեփական ժողովրդի դեմ է և, ըստ այդմ՝ եղած ողջ ռեսուրսներն ուղղվում են այդ խնդրի կատարմանը: Այդ ամենն ուղեկցվում է շանտաժով, լուտանքներով, վիրավորանքներով, իսկ որոշ դեպքերում՝ մարդկանց ազատությունից զրկելով: Իսկ Ադրբեջանի հետ քաղաքական-քարոզչական պայքարում իշխանությունը բացառապես հեզ է, անտրտունջ, սիրալիր, և վերջը չերևացող զիջողական ու դա այն դեպքում, որ ի պատասխան, Ադրբեջանից մշտապես ստանում է ապտակներ, անարգանք և խարխլված պայմանավորվածություններ: Վստահ եմ, որ իշխանության ներսում էլ այս պարզ ճշմարտությունները գիտակցողներ ու մտահոգվողներ կան և իշխանության վերնախավն էլ գիտի, որ սա լավ տեղ չի տանելու, սակայն անձնական կամ նեղ խմբային շահերը գերակա են հռչակվել և պետության հաշվին Հայաստանի դիմադրողականությունն է մաշեցվում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
18:05 - 22 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանը մեծ ծավալով սպառազինվում է, մոդելները, ծավալները, տեսականին գաղտնի են․ Տիգրան Աբրահամյան
 |aravot.am|

Ադրբեջանը մեծ ծավալով սպառազինվում է, մոդելները, ծավալները, տեսականին գաղտնի են․ Տիգրան Աբրահամյան |aravot.am|

aravot.am: «Ադրբեջանը բավականին մեծ ծավալի սպառազինություն է գնում եւ ի տարբերություն նախորդ շրջափուլի՝ պայմանական՝ 2017-20 թվականների, 2021-24 թվականի շրջափուլում, Ադրբեջանում ոչ միայն մեծածավալ գնումներ են իրականացվում, այլ հիմնականում մոդելների, ծավալների, տեսականու առումով բավականին գաղտնի են տեղեկությունները, ինչը շատ ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգավորությունը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում։ Տիգրան Աբրահամյանը վտանգավոր ուղղություն է որակում Ադրբեջանի՝ ՀՀ-ին ուղղված ապառազմականացման դրույթը եւ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մոտեցումը։ «Ադրբեջանը դրանով ոչ միայն փորձում է փակել արցախցիների Արցախ վերադարձի ճանապարհը՝ ցույց տալով, թե դրանք մեկ հարթության մեջ են, այլ նաեւ պարտադրել, որ դրույթի չիրականացման դեպքում այլ պայմաններ իրացվեն։ Այս պահին ՀՀ իշխանություններն առավելագույնը փորձում են զիջողականություն դրսեւորել, բավարարել պահանջները, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում եւ հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչը ուղեկցվում է շանտաժի եւ սպառնալիքների մոտեցմամբ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
13:14 - 03 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանն ակտիվ զինվում է, իսկ Հայաստանից պահանջում ապառազմականացում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ակտիվ զինվում է, իսկ Հայաստանից պահանջում ապառազմականացում. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունների՝ հանրությանն իջեցվող կեղծ խաղաղասիրական օրակարգի, իսկ իրականում՝ խիստ անհամաչափ զիջողականության պայմաններում, Ադրբեջանը սպառազինության, ռազմական տեխնիկայի հսկայական գնումներ է իրականացնում: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով,  Ադրբեջանի նախագահն օրերս էլ հպարտորեն հայտարարում էր զինված ուժերի կարողությունների և պոտենցիալի կտրուկ մեծացման մասին՝ հատուկ նշանակության ուժերի, գրոհային ստորաբաժանումների նոր զորամիավորումների կազմավորումից մինչև սպառազինության մեծածավալ գնումներ: «Ի տարբերություն նախորդ շրջափուլերի, Ադրբեջանն իր ռազմական մատակարարումների ծավալը, տեխնիկական միջոցների տեսականին ու մոդելները հիմնականում պահում է գաղտնի: Իմ տպավորությամբ, Ադրբեջանի՝ 2021-2024 թվականի մատակարարումների ծավալն էականորեն մեծ է, քան պայմանական 2017-2020 թվականներին: Ինչպես 2020 թվականի պատերազմից հետո, այնպես էլ հիմա՝ որոշակի դիվանագիտական քողարկվածությամբ, Ադրբեջանը պնդում է, որ ուժի կիրառման միջոցով Հայաստանի հետ խնդիրներ լուծելու միջոցն իր օրակարգում է, նաև ընդգծելով, որ աշխարհում հարց լուծողը ոչ թե իրավունքն է, այլ ուժը: Սրան համընթաց, Ադրբեջանը նոր պահանջ է իջեցնում Հայաստանին՝ փորձելով հասնել մեր երկրի ապառազմականացմանը: Զուգահեռ, Ադրբեջանը պարբերական տեղեկատվական հարձակումներ է գործում՝ փորձելով արտաքին լսարանին ցույց տալ, թե իբր  առաջնագծի տարբեր ուղղություններով Հայաստանը պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ է թույլ տալիս: Իսկ իրականում՝ զինանոցում ունենալով ռազմական գործիքակազմ, Ադրբեջանը մշտապես ակտիվ է պահում տեղեկատվական գերակայությունն ու Հայաստանին ագրեսոր ներկայացնելու իր մղումները, ըստ անհրաժեշտության, տարբեր մասշտաբների գործողություններ իրականացնելու համար: Ի հեճուկս այս՝ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն ի ցույց դնող գործոնների, Հայաստանի իշխանությունն իր խոսույթով ու վարքագծով լեգիտիմացնում է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, ինչն առավել վտանգավոր է դարձնում Ադրբեջանի հետագա պահվածքը: Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր նպատակը ոչ թե ֆիզիկապես այս կամ այն հայկական շրջանի կամ տարածքի նկատմամբ առավելություն ստանալն է, դա մարտավարական հարց է, այլ Հայաստանին այնպիսի իրավիճակում դնելը, որի պայմաններում երկիրը, միգուցե, ֆորմալ պետականության խորհրդանիշներ կունենա, սակայն անմիջականորեն կհայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ վերահսկողության տակ: Այս պայմաններում նույնիսկ էական էլ չի, թե որտեղով  է անցնում սահմանը կամ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց կապը որտեղով են ապահովում՝ միջանցքով, թե ճանապարհով: Հայաստանի այս իշխանության քաղաքական կուրսը երկիրը մղում է ինքնիշխանության կորստի, որի պայմաններում հայի գոյությունն ու ներկայությունը իր իսկ երկրում կդառնա խիստ ձևական»,-իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավորը։
17:16 - 01 հոկտեմբերի, 2024
Գեղամ Մանուկյանը և Տիգրան Աբրահամյանը առաջարկություններ են ներկայացրել արցախցիների բնակտարածքի ապահովման պետծրագրում փոփոխություններ կատարել

Գեղամ Մանուկյանը և Տիգրան Աբրահամյանը առաջարկություններ են ներկայացրել արցախցիների բնակտարածքի ապահովման պետծրագրում փոփոխություններ կատարել

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Տիգրան Աբրահամյանը ՀՀ կառավարությանը գրություն-առաջարկ են ներկայացրել՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակտարածքի ապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից․ «Կառավարության մշակած ծրագիրը չի տալիս ցանկալի արդյունքը. հարյուրավոր դիմումատուների ճնշող մեծամասնությունը մերժում է ստացել՝ եղած սահմանափակումների ու պահանջների պատճառով։ Բացի բնակտարածքի ապահովման հարցից օրակարգում են նաեւ՝ պարտադիր կուտակային համակարգում Արցախում կատարված վճարումների ճակատագրի ճշգրտումը, եղած սոցիալական հատկացումների շարունակականության ապահովումը, քաղաքացիության հետ կապված թնջուկի հանգուցալուծումը, ԱՀ պետական եւ այլ ոլորտներում աշխատողների ստաժների հաշվառման հարցը ու բազում չլուծված խնդիրներ», - նշված է պատգամավորի ֆեյսբուքյան գրառման մեջ։Գեդամ Մանուկյանը գրառմանը կից հրապարակել է նաև ՀՀ կառավարությանը ներկայացված գրություն-առաջարկը, ըստ որի նշվում է․ «Նկատի առնել ընտանիքի կազմի որոշման անհնարինությունը և բնակտարածքի ապահովման ծրագրի հիմքում անհրաժեշտություն է դնել անձին, այլ ոչ թե ընտանիքին։ Բացի այդ, պետք՝ հաշվի առնել նաև տեղահանումից հետո ՀՀ-ում ծնված երեխաներին, ինչպես նաեւ՝ ծնողների բնակելի ընդհանուր տարածքի միավորման սկզբունքը», - նշված է գրությունում և ներկայացված է 6 կետից բաղկացած առաջարկություններ․«1. ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշման շրջանակում Ժամանակավոր պաշտպանության անցած յուրաքանչյուր անձի, ինչպես նաև բռնի տեղահանված այն անձանց, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ բնակվել են Արցախի Հանրապետությունում: Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի հաշվարկով տրամադրել 18-22 քմ բնակելի ընհանուր տարածք (բացառությամբ միայնակ կենսաթոշակառուների և որոնց մասով ապահովել կացարանով), ինչպես նաեւ հողամասի սեփականության առկայության դեպքում բնակելի տան կառուցման և վերակառուցման համար համապատասխանաբար պահպանելով 18-22 քմ (քմ-ի համար սահմանել 300-350 հազ․ ՀՀ դրամ) տարածքը։ Միաժամանակ առաջարկվում է ձեռք բերված մեկ միավոր անշարժ գույքի մասով տրամադրել հավաստագիր 2-3 միլիոն դրամ՝ կահավորման նպատակով:2. Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական եւ մատչելի բնակֆոնդի արագ ձեւավորմանը՝ սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցություն կառուցապատման աշխատանքներին, իսկ սահամանմերձ համայքներում երկրորդային շուկայից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ վաճառողի մասով կիրառել պարտադիր պայման 2-րդ բնակելի տան առկայությունը։3. Սահմանել նաեւ, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պահանջը իրականացվի սեփականության իրավունքի գրանցմանը զուգահեռ։4. Ծրագրում պարտադիր սահմանել առաջնահերթություններ զոհվածների, անհայտ կորածների, քաղաքացիական զոհերի, զինվորական հաշմանդամների եւ բազմազավակ ընտանիքների համար:5. Սահմանամերձ համայքներում բնակելի տուն ձեռք բերելու դեպքում հնարավորություն սահմանել քմ չափով ավելացած գումարները ուղղել տրանսպորտային միջոցների ձեռք բերմանը, գյուղատնտեսական եւ բիզնես ծրագրերի իրականացմանը։6. Առանց կրճատումների շարունակել բնակվարձի եւ կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության գործող ծրագիրը՝ մինչեւ բնակարան ձեռք բերելը, իսկ ծրագրի վերջնաժամկետ սահմանել 2028թ հունվարի 1-ը», - գրված է գրություն-առաջարկում, որտեղ նաև նշվում է՝ ծրագրի նախագիծը պետք է դրվի հանրային լայն և մանրակրկիտ քննարկման։
11:54 - 10 օգոստոսի, 2024