Թադևոս Ավետիսյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։
Ծնվել է 1976-ին։ 1999թ. ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 2002թ.՝ ԵՊՏՀ ասպիրանտուրան, 2012թ.՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան:
1999 թվականից դասավանդում է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում:
2003-2006թթ. եղել է ՀՀ նախագահի խորհրդականի (հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի) օգնական, 2006-2018թթ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ, աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, նախարարի գլխավոր խորհրդական, նախարարի տեղակալ: 2018-2021թթ.՝ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող:
2006 թվականից ՀՅԴ անդամ է:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: