Յենս Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է։ Այդ պաշտոնը ստանձնել է 2014-ին։

Եղել է Նորվեգիայի վարչապետը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համարձակ հայտարարություն է արել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողության վերաբերյալ |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համարձակ հայտարարություն է արել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողության վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը չի խախտում միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը «Die Welt» լրատվամիջոցին տված հարցազրույցում։  «Միջազգային իրավունքի համաձայն՝ ուկրաինական զինուժի գործողությունը չի սահմանափակվում միայն սահմանով»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը՝ հավելելով, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։ Բացի այդ, նա պնդել է, որ ռուս զինվորները, տեխնիկան և ռազմակայանները համարվում են օրինական թիրախներ։ Սթոլթենբերգը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում հղի է ռիսկերով։ «Բայց դա Ուկրաինայի որոշումն է, թե ինչպես պաշտպանի իրեն», - եզրափակել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: 
17:47 - 31 օգոստոսի, 2024
Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Կոլոմինան ազատվեց պաշտոնից
 |panorama.am|

Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Կոլոմինան ազատվեց պաշտոնից |panorama.am|

panorama.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի հարավային հարևանության հատուկ ներկայացուցիչ է նշանակել, որը կզբաղվի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Այդ պաշտոնում նշանակվել է Խավիեր Կոլոմինան, որը նախկինում զբաղեցրել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը։ «Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան և Սահելի տարածաշրջանը կարևոր են Հյուսիսատլանտյան դաշինքի համար, Խավիեր Կոլոմինան դաշինքի գործընկերների հետ աշխատելու մեծ փորձ ունի»,-մեջբերում է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը: Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները հայտարարեցին Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում իրենց ազդեցությունն ընդլայնելու մտադրության մասին: Գագաթնաժողովում հայտարարվել է նաև դաշինքի քաղաքական կառուցվածքում այդ նոր պաշտոնի ստեղծման մասին։
14:15 - 23 հուլիսի, 2024
ՆԱՏՕ-ի անդամները համաձայնեցրել են 2025 թ․ Ուկրաինային 40 մլրդ եվրոյի օգնություն տրամադրումը
 |1lurer.am|

ՆԱՏՕ-ի անդամները համաձայնեցրել են 2025 թ․ Ուկրաինային 40 մլրդ եվրոյի օգնություն տրամադրումը |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի անդամները համաձայնեցրել են 2025 թ․ Ուկրաինային 40 մլրդ եվրոյի օգնության տրամադրումը և հայտարարել, որ Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու «ուղին անշրջելի է»։ «Մենք վերահաստատում ենք Ուկրաինային աջակցելու մեր վճռականությունը՝ ստեղծելու ուժեր, որոնք կարող են այսօր հաղթել ռուսական ագրեսիան և ապագայում զսպել այն։ Այդ նպատակով մենք մտադիր ենք հաջորդ տարվա ընթացքում հատկացնել 40 մլրդ եվրոյի չափով նվազագույն հիմնական ֆինանսավորում և Ուկրաինայի համար ապահովել անվտանգության ոլորտում օգնության կայուն մակարդակ»,- ասված է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է իրավունք ունենա հարվածել Ռուսաստանի տարածքին, քանի որ դա նախատեսված է ինքնապաշտպանության իրավունքով: Նա հավելել է, որ դաշինքը կհամակարգի ուկրաինական ուժերի նախապատրաստումը ՆԱՏՕ-ի երկրներում: 
12:50 - 11 հուլիսի, 2024
ՆԱՏՕ-ն իր միջուկային դոկտրինը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում. Ստոլտենբերգ
 |tert.am|

ՆԱՏՕ-ն իր միջուկային դոկտրինը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում. Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում։ Նա այսպես է արձագանքել Մոսկվայում միջուկային դոկտրինի հնարավոր փոփոխության մասին քննարկմանը: Ըստ նրա՝ հյուսիսատլանտյան դաշինքն իր համար նման անհրաժեշտություն չի տեսնում։ «Անմիջական սպառնալիք չկա. ՆԱՏՕ-ն իր միջուկային ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում»,- ասել է Ստոլտենբերգը ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ում հնարավոր իշխանափոխությունը. նրա կարծիքով, անկախ ընտրությունների արդյունքներից, Վաշինգտոնը կմնա ՆԱՏՕ-ի «ուժեղ դաշնակիցը»։ Բացի այդ, Ստոլտենբերգն ասել է, որ Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ, սակայն այն «վիճարկում է արժեքները, շահերը և անվտանգությունը»։ Նա ՉԺՀ-ին մեղադրել է Թայվանին սպառնալու և Ուկրաինայի հարցում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ։
09:42 - 01 հուլիսի, 2024
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի միջուկային մարտագլխիկները պատրաստության վիճակի բերելու հարցը
 |shantnews.am|

ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի միջուկային մարտագլխիկները պատրաստության վիճակի բերելու հարցը |shantnews.am|

shantnews.am: ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են դաշինքի միջուկային մարտագլխիկները մարտական ​​պատրաստության վիճակի բերելու հարցը, բրիտանական Telegraph թերթին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ես օպերատիվ մանրամասների մեջ չեմ մտնի այն մասին, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է պատրաստ լինի, բայց մենք պետք է խորհրդակցենք այդ հարցերի շուրջ: Դա հենց այն է, ինչ մենք անում ենք», -մեջբերում է թերթը դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքերը: Հրատարակության համաձայն՝ Ստոլտենբերգը բացատրել է, որ ՆԱՏՕ-ն պետք է աշխարհին ցույց տա իր միջուկային զինանոցը, որպեսզի ուղիղ ազդանշան տա Հյուսիսատլանտյան դաշինքի «թշնամիներին»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Չինաստանն ակտիվորեն ներդրումներ է կատարում իր միջուկային զինանոցում, որը, ըստ նրա, 2030-ականների սկզբին կաճի մինչև հազար մարտագլխիկ։
10:49 - 17 հունիսի, 2024
Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանին հարվածելու վերաբերյալ Ստոլտենբերգի կոչը
 |shantnews.am|

Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանին հարվածելու վերաբերյալ Ստոլտենբերգի կոչը |shantnews.am|

shantnews.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կոչը՝ վերացնել Ուկրաինայի կողմից արևմտյան զենքով ռուսական տարածքին հարվածելու սահմանափակումները, ազդանշան պետք է լինի նրանց համար, ովքեր պատրաստվում են մասնակցել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ստոլտենբերգը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին չեղարկել Կիևի ռեժիմի կողմից ողջ Ռուսաստանի թիրախների վրա հարձակումների սահմանափակումները, դա օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր հրավիրված են Շվեյցարիայում կայանալիք ենթադրյալ «խաղաղության համաժողովին»»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինային զենք մատակարարող դաշնակիցներին կոչ է արել վերացնել Ռուսաստանում ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքը:
12:31 - 25 մայիսի, 2024
Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ օտարերկրյա զենքն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար
 |1lurer.am|

Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ օտարերկրյա զենքն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինային զենք մատակարարող դաշնակիցներին կոչ է արել վերացնել Ռուսաստանում ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքը: Բրիտանական The Economist ամսագրի հետ հարցազրույցում նա նշել է, որ «Դա հատկապես արդիական է հիմա, «երբ Խարկովի տարածքում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, և Ուկրաինային այդ զենքերը Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական թիրախների դեմ օգտագործելու հնարավորությունից զրկելը դժվարացնում է նրա ինքնապաշտպանությունը»։ Միաժամանակ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին։ «Մեր նպատակն է աջակցել Կիևին, ինչը մենք անում ենք, բայց նաև ապահովել, որ դա չվերաճի լայնամասշտաբ հակամարտության»,- ասել է Ստոլտենբերգը։
12:26 - 25 մայիսի, 2024
Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի այստեղ. Գեղամ Մանուկյան
 |news.am|

Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի այստեղ. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի Հայաստանում: Փոխարենը թող պահանջեին, որ զգուշացում աներ Ադրբեջանին, այլ երկրների՝ որեւէ ոտնձգություն Հայաստանի նկատմամբ կասեցնելու համար: Չարեց: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Մենք տեսել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարների այց տարբեր տարիներին, երբ ՀՀ ղեկավարը չէր խորշում նրա ներկայությամբ նույնիսկ ամենախիստ խոսքերը ասել, հիշեք Ռամիլ Սաֆարովի  դեպքը: Հայաստանը վարում էր փոխլրացնող արտաքին քաղաքականություն, նաեւ ռազմական հարաբերություններ ուներ ՆԱՏՕ-ի հետ: Այն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները որեւէ կերպ թարս կամ խեթ չէին նայվում ոչ ՀԱՊԿ-ի, ոչ Ռուսաստանի կողմից: Դա էր հավասարակշիռ արտաքին հարաբերությունը, եւ ոչ թե միակողմանի, մի ռազմավարական գործընկերոջ, անվտանգային համակարգում կարեւոր դեր ունեցող գործընկերոջ հետ ամբողջությամբ փլուզել քո հարաբերությունները, փոխարենը երազային ինչ-որ բանի ակնկալիքով, որը դեռ նյութականացված չէ»,-ասաց նա: Ինչ անել հարցին էլ Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Դիմադրել, համաժողովրդական դիմադրել, ամեն մի հայրենակցով դիմադրել, քաղաքական ուժերով, խորհրդարանական ընդդիմությունով դիմադրել»:
13:20 - 20 մարտի, 2024
Անհամբերությամբ սպասում եմ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ. Ստոլտենբերգը գրառում է արել

Անհամբերությամբ սպասում եմ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ. Ստոլտենբերգը գրառում է արել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը X-ի իր միկրոբլոգում գրել է․  «Ուրախ եմ, որ Երևանում հանդիպեցի ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անհամբերությամբ սպասում եմ՝ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ։ Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեն: Կոչ եմ անում Հայաստանին և  Ադրբեջանին օգտվել տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունից»: Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Վարչապետը հանդիպման մասին գրառում էր արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․  «Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»
19:14 - 19 մարտի, 2024
Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ. Փաշինյանն ու Ստոլտենբերգն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել
 |armenpress.am|

Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ. Փաշինյանն ու Ստոլտենբերգն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Կառավարությունում տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման շրջանակներում: «Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, ինչը թերևս հենց նոր արեցինք։ Իհարկե, Ձեր պատվիրակության կազմում շատ ծանոթ մարդիկ կան, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստանի Հանրապետություն, մենք թարմ տեղեկատվություն ենք տրամադրում նրանց, նրանք թարմ տեղեկատվություն են տրամադրում մեզ առկա հարցերի ու քաղաքականությունների վերաբերյալ։ Իհարկե, մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, և հույս ունեմ, որ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագիրը կընդունվի հնարավորինս շուտ։  Դուք գիտեք, որ այժմ մենք գտնվում ենք մասշտաբային բարեփոխումների փուլում, և հույս ունեմ, որ այդ ծրագիրն օգտակար կլինի նաև մեր արտաքին օրակարգի համար»,- ասել է ՀՀ վարչապետը: Յենս Ստոլտենբերգն իր խոսքում կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և ընդգծել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին: «Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մենք Հայաստանի հետ փոխգործակցությունը բարձր ենք գնահատում։ Դուք երկար տարիներ մասնակցել եք ՆԱՏՕ-ի տարբեր առաքելությունների և գործողությունների, մենք գնահատում ենք ձեր մասնակցությունը Կոսովոյի առաքելությանը։ Մենք հույս ունենք, որ այժմ կարող ենք առավել խորացնել և ուժեղացնել մեր փոխգործակցությունը՝ ներառյալ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագրի ընդունման միջոցով։ Իհարկե, մենք աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերը՝ միտված առավել անկախ արտաքին քաղաքականության զարգացմանը, ինչը կարծում ենք, որ կարևոր է։ Ես անձամբ հիացած եմ Ձեր առաջնորդությամբ և հանձնառությամբ։ Մենք ողջունում ենք Ձեր քայլերը՝ միտված ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը, օրենքի գերակայությանը, նաև ողջունում ենք այն, որ Ուկրաինային մարդասիրական օգնություն եք հասցնում», -ասել է նա: ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Վարչապետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով:
15:31 - 19 մարտի, 2024
Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը, իսկ հարաբերությունները հարևան Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ չափազանց կարևոր և առանձնահատուկ անվանելով՝ հավելում, որ հայկական կողմի որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել տարածաշրջանի դեմ։      ՀՀ վարչապետն այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։ «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև տարածաշրջանացման քաղաքականությանը։ Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- ընդգծեց վարչապետը։ Ողջունելով Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ վարչապետն ընդգծեց, որ սա քարտուղարի առաջին այցն է Հայաստան, ինչը լավ հնարավորություն է՝ կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ։ «Մենք շահագրգռված ենք՝ շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։ Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագիրը շուտով կհաստատվի։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները»,- ընդգծեց Փաշինյանը։ Մեծապես կարևորելով նաև Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին, և այն համարելով կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործերում՝ վարչապետը վկայակոչեց հայկական խաղաղապահ ստորաբաժանման շարունակական ներդրումը Կոսովոյի առաքելությունում։ «Ինչպես տեղյակ եք, 2023 թվականի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը՝ լրացուցիչ 17 զինծառայողով»,- ասաց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ-ՆԱՏՕ խորհրդարանական հարթությունում իրականացվող արդյունավետ երկխոսությանը։ «Մեր խորհրդարանականները ներգրավված են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերին և «Rose-Roth» սեմինարներին»,- նշեց վարչապետը։    
14:28 - 19 մարտի, 2024
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը շուտով կհաստատվի. Փաշինյան |1lurer.am|

Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը շուտով կհաստատվի. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ենս Ստոլտենբերին և նրա գլխավորած պատվիրակությանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս այցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ձեր առաջին այցն է Հայաստան: Այն լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրների վերաբերյալ»,- նշեց վարչապետը: «Մենք շահագրգռված ենք շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ: Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը, շուտով կհաստատվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ մեր տարածքաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայանությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունը: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և այն համարում ենք կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործերում: Հայական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի առաքելությունում, և, ինչպես տեղյակ եք, 2023 թվականի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը լրացուցիչ 17 զինծառայողով»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդյունավետ երկխոսություն է իրականացվում նաև խորհրդարանական հարթությունում, քանի որ մեր խորհրդարանականները ներգրավված են ՆԱՏՕ-ի ԽՎ նիստերին և Ռոուզ-Ռոթ սեմինարներին: Վարչապետը շեշտեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը: «Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և ԻԻՀ-ի հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- ասաց նա:
14:19 - 19 մարտի, 2024
Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի ու Իրանի հետ չափազանց կարևոր են ու մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- նշեց նա։ Վարչապետը Յենս Ստոլտենբերգին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելուՀայաստանի կառավարության տեսլականը։ «Վերահաստատում եմ բազմիցս հնչեցված պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը միջազգային հանրությունից, այդ թվում ՆԱՏՕ-ից ակնկալում է հաստատակամ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Մենք հավատարիմ ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին, գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռևս 2022 թվականին ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,- նշեց ՀՀ վարչապետը։
14:08 - 19 մարտի, 2024
«Չենք կարող խաղաղությունը չգնահատել»․ Ստոլտենբերգը Երևանում խոսել է Ուկրաինայի պատերազմից

«Չենք կարող խաղաղությունը չգնահատել»․ Ստոլտենբերգը Երևանում խոսել է Ուկրաինայի պատերազմից

Հայաստանն ու Ադրբեջանը այսօր հնարավորություն ունենան տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ հենց այդ պատճառով է նա երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որը ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և տևական խաղաղության համար ժողովուրդների համար։ «ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին»,- ասել է Ստոլտենբերգը։ Այնուհետև նա անդրադարձել է Ուկրաինայում ՌԴ պատերազմին՝ ընդգծելով, որ այն սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել։ «Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ եմ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում։ Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի։ Եվ ավտորիտար այլ սուբյեկտներ կոգեշնչվեն դրանով»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
13:34 - 19 մարտի, 2024