Մասնագիտության անձնագիր

«Մասնագիտության անձնագիր» ֆիլմաշարը ստեղծվում է մասնավոր ընկերությունների հետ համագործացության և անհատների նվիրատվությունների շնորհիվ։

Յուրաքանչյուր ֆիլմ պատմում է՝
- տվյալ մասնագիտության ու դրա մասնագիտացումների,
- այդ մասնագետի զբաղվածության,
- որակյալ մասնագետ դառնալու ճանապարհի,
- տվյալ ոլորտում հայաստանյան կրթական համակարգի կարողությունների,
- Հայաստանում և արտերկրում այդ մասնագետի միջին վարձատրության և հեռանկարների մասին։ 

Մենք հավատում ենք, որ այս ֆիլմաշարը կօգնի պատանիներին և երիտասարդներին բարձրացնելու տեղեկացվածության մակարդակը՝ տարբեր ոլորտների վերաբերյալ, և ընտրել իրենց կարողություններին, հետաքրքրություններին ու խառնվածքին համապատասխանող մասնագիտություն: Հուսով ենք, որ երկարաժամկետ հեռանկարում այս ֆիլմերը կնպաստեն շուկայում տարբեր ոլորտների մասնագետների պակասի կրճատմանը և բարձրակարգ կադրերի ավելացմանը։

Միացի՛ր մեզ ու օգնի՛ր ստեղծել հնարավորինս շատ մասնագիտությունների անձնագրեր։

Մեկ առանձին ֆիլմ ֆինանսավորելու համար գրե՛ք [email protected] էլ․ հասցեին։ 

Օգնի՛ր մեզ պատրաստել ավելի շատ մասնագիտությունների մասին ֆիլմեր ՝ կատարելով նվիրատվություն։

Նվիրաբերել
ՄասնագիտությանԱնձնագիր Խոհարար [Մարինե Զատիկյան]

ՄասնագիտությանԱնձնագիր Խոհարար [Մարինե Զատիկյան]

«Մասնագիտության անձնագիր» շարքի երկրորդ ֆիլմը պատմում է ամեն ինչ` խոհարար դառնալու առաջին քայլերի, խոհարարի աշխատանքի ու Հայաստանում զարգացման հնարավորությունների մասին։ Նկարահանումներն իրականացվել են «NewTone Park» սրճարանի աջակցությամբ։ Ֆիլմաշարի նպատակն է բարձրացնել պատանիների և երիտասարդների տեղեկացվածության մակարդակը տարբեր ոլորտների վերաբերյալ՝ հետագայում իրենց կարողություններին, հետաքրքրություններին ու խառնվածքին համապատասխանող մասնագիտություն ընտրելու համար: Հուսով ենք, որ երկարաժամկետ հեռանկարում այս ֆիլմերը կնպաստեն շուկայում տարբեր ոլորտների մասնագետների պակասի կրճատմանը և բարձրակարգ կադրերի ավելացմանը։ Միացե՛ք մեզ ու օգնե՛ք ստեղծելու հնարավորինս շատ մասնագիտությունների անձնագրեր՝ https://bit.ly/35OyJMW Մեկ առանձին ֆիլմ ֆինանսավորելու համար գրե՛ք [email protected] էլ․ հասցեին։
10:34 - 07 մայիսի, 2023