Դավիթ Փախչանյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՌԴ «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրեն։
Ծնվել է 1970 թ․ նոյեմբերի 6-ին Երևանում։ Ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի («Ֆիզտեխ») ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը։ 2008-2010 թթ․ սովորել է Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում։