Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորել է ՄԻԵԴ-ի նորընտիր նախագահին

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորել է ՄԻԵԴ-ի նորընտիր նախագահին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ էհղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ ՍայոֆրաՕ՛Լիրիին, որն այս պաշտոնում ընտրվել էր սեպտեմբերի 19-ին: Շնորհավորականուղերձում մասնավորապես ասված է.«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունիցջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանինախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ շարունակելու Մարդու իրավունքներիեվրոպական դատարանի հետ գործակցությունն իրավունքի գերակայության,ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատություններիպաշտպանության ասպարեզում: Վստահ եմ, որ մեր փոխգործակցության ամրապնդումըկարող է մեծապես նպաստել նաև Հայաստանում արդարադատության որակիբարձրացմանը, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը և Եվրոպականկոնվենցիայի ոգուն ու չափանիշներին համահունչ՝ մարդու հիմնարարիրավունքների երաշխավորման ապահովմանը»:Սայոֆրա Օ՛Լիրին 2015 թվականի հուլիսի 2-ից Մարդու իրավունքների եվրոպականդատարանի դատավոր է Իռլանդիայի Հանրապետության անունից: 2020-2022թվականներին դատավոր Օ՛Լիրին եղել է ՄԻԵԴ սեկցիայի նախագահ և ՄԻԵԴփոխնախագահ: Դատավոր Օ՛Լիրին կստանձնի Մարդու իրավունքների եվրոպականդատարանի նախագահի պաշտոնը ս.թ. նոյեմբերի 1-ից:
18:06 - 20 սեպտեմբերի, 2022
ՍԴ նախագահը կարևորել է Եվրոպայի խորհրդի կողմից Ադրբեջանի ագրեսիայի հասցեական դատապարտումը

ՍԴ նախագահը կարևորել է Եվրոպայի խորհրդի կողմից Ադրբեջանի ագրեսիայի հասցեական դատապարտումը

2022 թվականի սեպտեմբերի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի վարչության փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Այդ մասին հայտնում են ՍԴ-ից:   Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ շնորհակալություն հայտնելով դրա շրջանակներում Հայաստանի արդարադատական համակարգին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերված նշանակալի աջակցության համար: Իրենց հերթին Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները վերահաստատել են կազմակերպության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Բարձր դատարանի հետ իրավունքի գերակայության, ժողովրդավարական արժեքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և կարևորել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ու դրա մասնագիտացված հաստատությունների կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտումը:   Հանդիպման ընթացքում նաև երկուստեք կարևորվել է Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև ռազմավարական երկխոսության շարունակական զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:  
18:21 - 19 սեպտեմբերի, 2022
Մեր ընդդիմադիր ընկերները իմ մասնագիտական փորձառության, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են բարդում ինձ վրա․ այսօր կարող էին այդ հարցերն ուղղել ինձ

Մեր ընդդիմադիր ընկերները իմ մասնագիտական փորձառության, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են բարդում ինձ վրա․ այսօր կարող էին այդ հարցերն ուղղել ինձ

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը Ազգային ժողովում ունեցած եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բացակայությանը․ «Ես այս մարդկանց, մեր ընդդիմադիր գործընկերների հետ տարիներով առնչվել եմ և երևի ամենալավը գիտեմ, թե իրենք որ քրեական գործերով և ինչ են արել, ինչպես են արել, ուր են հասցրել մարդկանց, և քանի որ ես ՍԴ գնում եմ օրենքի գերակայություն ապահովելու համար, ես մի բանի վրա ուզում եմ կանգ առնել։ Մեր ընդդիմադիր ընկերները ամեն տեղ, ամեն ինչից խոսում են, հատկապես իմ մասնագիտական փորձառությունից, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են բարդում իմ վրա։ Կարող էին այսօր լինել դահլիճում ու ինձ այդ հարցերն ուղղել, բայց ոչ։ Շատ ավելի հարմար  է պատերի տակ բամբասել, պատասխաններ չստանալ, իրավունքը այլաձևել։ Դու իրավունքից խոսես իրենք քաղաքականությունից խոսեն ու քեզ վերագրեն քաղաքական մոտեցումները»։Սաֆարյանն ասաց՝ այն մարդիկ, ովքեր իր հետ Սահմանադրությունից պետք է խոսեին, դատարանի դահլիճում չէին կարող 1 տարի 8 ամիս Սահմանադրության 3-4 հոդվածի վերլուծությամբ զբաղվել ու առաջ չգնալ․ «Այն մարդիկ, ովքեր անմեղության կանխավարկածի մասին պիտի հարցնեին, չէին կարող իրենց մեդիաներով անձիք, ովքեր դատապարատված չեն, նրանց վերաբերյալ գեղարվեստական ֆիլմեր նկարեն, ու ամեն ինչ անեն, որ դատավորները նրանց դատեն»։Սաֆարյանն ասաց՝ ընդդիմադիրները փորձել են ՍԴ արժանապատվությունը կապել այսօրվա իրավիճակների հետ, բայց ՍԴ-ին իրենք են վիրավորել տարիներ շարունակ։ ՍԴ դատավորի թեկնածուն նշեց, որ ՍԴ-ն իրականացնում է իրավունքի քաղաքականության կամ դատական քաղաքականություն, լուծում սոցիալական վեճեր և իրավապարտադիր մեկնաբանման ենթարկում գործող օրենսդրությունը․ «ՍԴ-ն ապահովում է իր բացառիկ իրավասությանը վերաապահված այլ հարցերով պետական քաղաքականության իրականացումը։Դատական իշխանությունը խստիվ արգելում է զբաղվել կուսակացական գործունեությամբ,  իր գործունեությունը պայմանավորվեոլվ անհատական և խմբային շահերով։ Հետևաբար պետք է  տարանջատել քաղաքականությունը որպես պետության գործառույթ և կուսակցական և խմբակային գործունեությունը՝ որպես անձի վարք, որը հակոտնյա է դատավորի կոչմանը»։  Նա ընդգծեց՝ հարցին անդրադառնալը կարևոր է  համարում, որովհետև դատավորները հաճախ անհարկի կաշկանդվում են հանրային նշանակությամբ դատական գործերը քննելիս և խուսափում են արտադատարանական հարթակում կարծիք հայտնելուց որևէ էական հարցի վերաբերյալ։ «Պահպանելով դատավորների էթիկայի կանոնները՝ դատական իշխանության ներկայացուցիչները  պարտավոր են դրսևորել մասնագիտական  սկզբունքայնություն և քաղաքացիական խիզախություն՝ պահպանելով  անգամ պաշտոնական սահմանափակումները, նրանք պետք է բարձրացնեն մասնագիտական կարծիքը հասարակությանը հուզող իրավական խնդիրների վերաբերյալ»։ Սաֆարյանն ասաց՝ մասնագիտական գործունեության ընթացքում եկել է մի շարք հիմնարար հետևությունների․ «Չի կարելի հետապնդել արդարությանը, այն զսպանակի նման կարող է սեղմվել, բայց մի օր ընդարձակվել ու շառաչուն ապտակ հասցնել ոչ միայն հետապնդողին, այլ բոլորիս։ Պետությունը ուժեղ է, երբ ուժեղ է, երբ ուժեղ ու իրավատեր է իր քաղաքացին, ուժը առանց իրավունքի մերկ է ու բիրտ, ուժն իրավունքով անկասելի է, հետևապես պետք չէ ընկնել մի ծայրահեղությունից մյուս, ուժն է ծնում իրավունք, թե իրավունքը՝ ուժ։ Իրավունքը բերում է ուժ անհատին, պետությանը, իսկ այդ ուժը կայուն ու երաշխավարոված իրավունք ազգից մինչև ոցիալական խմբեր ու քաղաքացիներ, Սահմանադրությունը խոսք չէ, այն պետութթյան կայուն զարգացման գավականն է»։ Սեդա Սաֆարյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլորին իրեն աջակցելու համար, նաև կառավարությանը ու Նիկոլ Փաշինյանին՝ այդ պաշտոնում նրան նշանակելու համար։
15:22 - 15 սեպտեմբերի, 2022
Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը

 |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը: Խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: «ՀՀ կառավարությունը հունիսի 30-ին համապատասխան որոշմամբ որոշում է կայացրել ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նույն դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 10-ին լրանալու հանգամանքը»,-նշեց փոխնախարարը: Սաֆարյանն իր ելույթի սկզբում նախ ընդգծեց. «Ինձ համար այսօր մի փոքր տխուր օր է՝ կապված սահմանային իրավիճակի հետ: Եվ շատ հարցեր այնպիսի շեշտադրմամբ չեմ անի, ինչպես կցանկանայի»: Ապա Սաֆարյանը ներկայացրեց իր գործունեությունը, տեսակետը, պատկերացումները դատական համակարգի վերաբերյալ:
10:51 - 15 սեպտեմբերի, 2022
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված արգելքի սահմանադրականությունը

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված արգելքի սահմանադրականությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը։ Խոսքը վերաբերում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ 1-ին մասի 8-րդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերին, որոնցով ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, զինծառայողների, դատախազների, դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսվում է արհեստակցական միություններին անդամակցելու, ազգայինանվտանգության մարմիններում ծառայողների համար նաև՝ կրոնական կազմակերպություններին անդամակցելու, իսկ զինծառայողների համար՝ կրոնական միավորում ստեղծելու բացարձակ արգելք։ Դիմումով, մասնավորապես, նշվում է, որ արհեստակցական միություններին անդամակցելու արգելքը չի բխում նշված ծառայության տեսակների բնույթից և զրկում է աշխատողներին իրենց իրավունքների կոլեկտիվ պաշտպանության կարևորագույն միջոցից՝ հակադրվելով միավորումների ազատության բուն էությանը։ Նմանապես, Պաշտպանը վիճարկել է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը և զինվորական ծառայությունն ինքնին անհամատեղելի չեն կրոնական կազմակերպությանն անդամակցելու կամ այն ստեղծելու իրավունքի հետ։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանը դեռևս 2020 թվականի փետրվարի 18-ի ՍԴՈ-1506 որոշմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ոստիկանության ծառայողի համար կրոնական կազմակերպությանն անդամակցելու արգելք սահմանելու մասով ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Հիմնելով վերոնշյալ որոշման, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերի դրույթների և միջազգային ատյանների արտահայտած դիրքորոշումների վերլուծության վրա՝ դիմումով արձանագրվել է, որ վկայակոչված նորմերի նախատեսումը հանգեցրել է վերոնշյալ անձանց կրոնի ազատության և միավորումների ազատության անհամաչափ սահմանափակման։ Դիմումով Պաշտպանը վիճարկում է վկայակոչված նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 41-րդ, 45-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին։  
12:15 - 23 օգոստոսի, 2022
Օգոստոսի 23-ին պետք է մեկնարկի անկախության շարժումը և սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չպետք է լինի․ Էդգար Ղազարյան |pastinfo.am|

Օգոստոսի 23-ին պետք է մեկնարկի անկախության շարժումը և սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չպետք է լինի․ Էդգար Ղազարյան |pastinfo.am|

pastinfo.am: Պետք է սկսվի նոր շարժում՝ անկախության շարժում, այն պետք է մեկնարկի 2022թ․ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը և ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության հռչակման օրը։ Այսինքն՝ ամենաուշը սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը պետք է ՀՀ վարչապետ չլինի։ Այդ մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը։ «Իմ ձեռքի տակ է մի փաստաթուղթ, որը կոչվում է Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Այս փաստաթուղթն ընդունվել է 1990թ․ օգոստոսի 23-ին և այն անփոփոխելի փաստաթուղթ է։ Սա մեր պետության հիմնադիր փաստաթուղթն է և մեր օերնսդրության իրավական հիմքը։ Կարող են լինել մարդիկ՝ օրինակ Նիկոլ Փաշինյանը, ԱՆդրանիկ Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանը և այլն, ովքեր կարող են մտածել, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, բայց նման մարդիկ ոչ հիմա, ոչ հետագայում որևէ պարագայում հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն, քանի որ ՀՀ-ն ստեղծվել է , որպեսզի Արցախը միավորվի ՀՀ-ի հետ։ Այս փաստաթուղթը՝ մեր անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում ՀՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի 1989թ․ համատեղ որոշմանը, որով նախատեսվում է Արցախի միավորումը Հայաստանի հանրապետության հետ»,-շեշտեց Էդգար Ղազարյանը։ Ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ գոյություն ունի Լաչինի միջանցք, որի անվտանգություն ապահովելու պարտավորություն է ստանձնել Ադրբեջանը, իսկ ռուսական խաղաղապահներն էլ պետք է երաշխավորեն այդ անվտանգությունը՝ Ղազարյանը նշեց, որ խաղաղ պայմաններում Աղավնոն, Բերձորը, Սուսը տարհանելու ծրագիրն անթույլատրելի է և զուրկ իրավական հիմքից։ «Երկիրը հայտնվել է աղետալի վիճակում և դա ենթադրում է, որ պետք է կատարենք հրատապ գործողություններ՝ պետության վերջնական կործանումը թույլ չտալու համար։ Մեր երկրի մի շարք բնակավայրերի բնակիչներ կանգնած են տեղահանման վտանգի առաջ։ Փաստացի, խաղաղ պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից բնակիչները տեղահանվում են իրենց բնօրրանից։ Սպասել, թե երբ են մեզ հանելու ՀՀ մյուս բնակավայրերից ևս, ուղղակի, անթույլատրելի է»,-ասաց Ղազարյանը։
14:52 - 10 օգոստոսի, 2022
Սահմանադրական դատարանը «ապօրինի գույքի մասով» խորհրդատվական կարծիք է խնդրում Վենետիկի հանձնաժողովից
 |hetq.am|

Սահմանադրական դատարանը «ապօրինի գույքի մասով» խորհրդատվական կարծիք է խնդրում Վենետիկի հանձնաժողովից |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանն (ՍԴ) աշխատակարգային որոշում է կայացրել դիմել` Վենետիկի հանձնաժողով («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով»)՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում:  Նշված գործի շրջանակներում 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն որոշել է, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Հետևաբար առկա է ՀՀ-ի կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև ՍԴ-ի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն:  Տեղեկացնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Մինչ օրենքի սահմանադրականության հարցը վիճարկվում է դատարանում` օրեր առաջ Գլխավոր դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 12-րդ հայցադիմումը: ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ առաջ է քաշել 4 հարց, որոնց վերաբերյալ էլ ակնկալում է Վենետիկի հանձնաժողովից ստանալ դրանց պատասխանները: Մասնավորապես, ՍԴ-ին հետաքրքրում է՝ արդյոք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը համատեղելի՞ է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին առաջադրվող՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական կիրառելի ստանդարտներին,  արդար դատաքննության իրավունքի և իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության նպատակով ո՞րն է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վարույթում կողմերի միջեւ ապացուցման բեռի արդարացի բաշխման և ապացուցման ստանդարտների հարցում համեմատական սահմանադրական իրավունքի դիտանկյունից «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» անդամակցող պետություններում լավագույն փորձը,   հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 23-ին, արդյո՞ք մինչև այդ ձեռքբերված գույքի ծագման օրինականությունն ապացուցելու դատավարական պարտականությունը համատեղելի է օրենքի հետադարձ կիրառության արգելքի վերաբերյալ եվրոպական հնարավոր ստանդարտների հետ,  արդյոք մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերի հարուցման և իրականացման համար «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ամրագրված առավելագույն ժամկետի սահմանված չլինելը համատեղելի՞ է իր գույքից օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական ստանդարտի հետ: ՍԴ-ն գործով վարույթը կասեցրել է մինչև Վենետիկի հանձնաժողովի՝ վերը նշված հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքն ստանալը: Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդարդառնալով Վետենիկի հանձնաժողով դիմելու ՍԴ որոշմանը, նշել է, որ դրանք այն դրույթներն են, որոնց մասին շատ է բարձրաձայնվել սկսած այն պահից, երբ օրենքի նախագիծն ընդունվեց։ «Խնդիրն ընդհանուր առմամբ բարդանում է ու խճճվում՝ այն ինչ բազմիցս կանխատեսվել էր բազմաթիվ մասնագետների կողմից»,-նշել է Ա. Ղազարյանը: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը: Դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում գլխավոր դատախազությունն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով։ Պատասխանողը կարող է հերքել գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ: Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։ Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից՝ անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից։ Գույքի բռնագանձումից հետո անձն իրավունք ունի հետ պահանջելու բարելավումների իրականացման համար իր այն ծախսերը, որոնք կատարվել են օրինական եկամուտների օգտագործմամբ: Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության։
17:03 - 28 հուլիսի, 2022
ԱԺ խորհուրդը կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

ԱԺ խորհուրդը կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

Ազգային ժողովի խորհուրդը վաղը նիստ կգումարի, որի օրակարգում է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը։  ԱԺ խորհուրդը կդիմի ՍԴ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներին, և «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորների՝ Հայկ Մամիջանյանին, Տարոն Մարգարյանին, Տիգրան Աբրահամյանին և Աննա Մկրտչյանին մանդատներից զրկելու համար։  Մանդատից հրաժարված Արթուր Վանեցյանին փոխարինող Մարտուն Գրիգորյանին, ինչպես նաև Թագուհի Թովմասյանին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարց օրակարգում չկա։  Հիշեցնենք, որ վերջերս Ազգային ժողովը արտահերթ նիստ էր գումարել և Իշխան Սաղաթելյանին հեռացրել էր ԱԺ նախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ավելի վաղ կառավարող խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընդդիմադիր պատգամավորները մանդատներից կարող են զրկվել բացակայությունների հիմքով։
10:18 - 13 հուլիսի, 2022
Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Դրանում ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Լինելով զսպումներն ու հակակշիռները մարմնավորող յուրահատուկ իրավաքաղաքական համաձայնություն՝ Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է: Սահմանադրորեն հռչակված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հայեցակարգի հենքը սահմանադրական արժեքներին և Սահմանադրության ոգուն համահունչ գործելն է: Սա առավել առաջնային հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր ի պաշտոնե ծառայում են մեր Հանրապետությանը. հանձնառու ու պարտավոր ենք աշխատել առավելագույնս արդյունավետ՝ չշեղվելով մեր սահմանադրական առաքելությունից ու ծառայելով բացառապես մեր պետության հզորացմանը: Պատմական զարգացման տարբեր շրջափուլերում հայ ժողովուրդը մշտապես ցուցաբերել է տոկունություն, խոհեմություն և ապացուցել, որ մեր հասարակության իրական ուժը բխում է ոչ թե տնօրինվող նյութական հարստության չափից, այլ միս ու արյուն է ստանում մեր կողմից որդեգրված բարձր արժեքներից: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանցքը մարդու արժանապատվությունն է, իսկ դրա բաբախող սիրտը քաղաքացին է՝ իր սահմանադրորեն ամրագրված հիմնարար ազատություններով և իրավունքներով, հնարավորություններով և պարտականություններով: Հենց այդ բաբախող սրտի անխափան աշխատանքն է մեր պետական ինստիտուտների հետագա կայացման, իրավունքի գերակայության խթանման, սահմանադրական մշակույթի ամրապնդման ու հայկական ժողովրդավարության երկարաժամկետ հաջողության անվիճելի գրավականը և երաշխիքը: Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն»:
11:55 - 05 հուլիսի, 2022
ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը |civilnet.am|

ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը |civilnet.am|

civilnet.am: Նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը։ Հովակիմյանը 2018-ից զբաղեցնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Մինչ այդ, 2014-2018 թթ․ նա եղել է կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։ 2007–2014 թթ. Հովակիմ Հովակիմյանն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական խորհրդատու: Կառավարությունն էլ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։ Հովակիմյանն ու Սաֆարյանը փոխարինելու են Սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանին և Արևիկ Պետրոսյանին, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է։ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:
11:21 - 01 հուլիսի, 2022
Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը

Կառավարությունն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյան թեկնածությունը։  Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նիստի ընթացքում տեղեկացրեց, որ ՍԴ նախագահի կողմից գրություն է ստացվել վարչապետի աշխատակազմ, համաձայն որի ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին։Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց նաև՝ ըստ Սահմանադրության ՍԴ 9 դատավորներից երեքն ընտրվում են ՀՀ նախագահի, երեքը՝ կառավարության, երեքը՝ Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ։ Առաջադրումները հաջորդաբար կատարում են կառավարությունը, նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը, ներկայումս էլ հերթը կառավարությանն է։ ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց՝ առաջադրումը կատարելիս քննարկումներ են ունեցել խորհրդարանական գործընկերների հետ, հարցը նաև ՔՊ վարչությունում է քննարկվել․ «Կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը այս դեպքում տրամաբանական է»։ՍԴ դատավորի ընտրությունը կայանալու է Ազգային ժողովում։
12:02 - 30 հունիսի, 2022
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը մինչև հանրաքվեի դրվելը անպայման պետք է ստուգվի. ՍԴ նախագահ |news.am|

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը մինչև հանրաքվեի դրվելը անպայման պետք է ստուգվի. ՍԴ նախագահ |news.am|

news.am: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը անպայման պետք է ստուգվի՝ դրա համապատասխանությանը Սահմանադրության ամփոփոխելի հոդվածներին, նախօրոք պետք է ստուգվի մինչև հանրաքվեի դրվելը։ Այս մասին ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին։ «Մենք որևէ կերպ ներգրավված չենք այդ բարեփոխումներին, որովհետև մենք պարզապես իրավունք չունենք ներգրավվել այդ աշխատանքներում։ Այն որպես կանոն ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական կոմպոնենտ ունի, դրա համար մենք նախապես կարծիք չենք հայտնում։ Դա պայմանավորված է այն սովորական արգելքով, որ դատարանները կարծիք չեն հայտնում այն հարցի վերաբերյալ, որը հետագայում կարող է Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ»,- նշեց նա։ Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը՝ ՍԴ նախագահն ասաց. «Լսել եմ ձայնագրությունը, բայց անկեղծ ասած՝ չեմ կարող կարծիք հայտնել հատկապես քրեաիրավական առումով ես չեմ կարող գնահատել»։
14:20 - 25 հունիսի, 2022
ՀՀ ՍԴ և ՄԻԵԴ նախագահները կարևորել են գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակում

ՀՀ ՍԴ և ՄԻԵԴ նախագահները կարևորել են գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակում

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ստրասբուրգյան աշխատանքային այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ հանդիպմամբ։   Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արման Դիլանյանը կարևորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հանձնառությունը ամրապնդելու համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ։   Ռոբերտ Սպանոն շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին ստրասբուրգյան իր այցի շրջանակներում ՄԻԵԴ այցելելու համար և ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին մասնակցելու համար։   ՄԻԵԴ նախագահը կարևորել է նման հանդիպումներն ու շփումները և ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:   Կողմերը երկուստեք կարևորել են գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում, որը տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ է, ու որում ներկայումս ընդգրկված են 34 անդամ պետությունների ավելի քան 70-ից բարձր դատարաններ:
17:09 - 24 հունիսի, 2022
ՍԴ նախագահը Դունյա Միյատովիչի հետ զրույցում շեշտել է հայ ռազմագերիների հայրենադարձման հարցի հրատապությունը

ՍԴ նախագահը Դունյա Միյատովիչի հետ զրույցում շեշտել է հայ ռազմագերիների հայրենադարձման հարցի հրատապությունը

2022 թվականի հունիսի 23-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Դիլանյանն առանձնահատուկ կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարի դերը եվրոպական տարածաշրջանում հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության գործում:   Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի պատվիրակությանը Ստրասբուրգ աշխատանքային այց կատարելու համար, նշել է, որ մշտապես հետևում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին և ողջունել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումները:   Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ Սահմանադրական դատարանի նախագահը շեշտել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հարցի հրատապությունն ու արժևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դերակատարումն այս հարցում։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սահմանադրական դատարանի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի միջև հետագա համագործակցության ակտիվացման շուրջ:
15:03 - 24 հունիսի, 2022
ՍԴ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար

ՍԴ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար

2022 թվականի հունիսի 22-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ մեծապես կարևորում է Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներին։ Արման Դիլանյանը փաստել է, որ Եվրոպայի խորհուրդը Սահմանադրական դատարանի առաջնային գործընկերներից է, և ձևավորված փոխգործակցությունը առանցքային նշանակություն ունի իրավունքի գերակայության խթանման և դատական համակարգի հանդեպ հանրային վստահության հետագա ամրապնդման համար։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Սահմանադրական դատարանի նախագահի այցը Ստրաբուրգ՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը և պատրաստակամ է աջակցելու Հայաստանի Հանրապետությունում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։  Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ 
18:25 - 22 հունիսի, 2022