ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ԲՏԱ Նախարարության թիմը պատրաստ է աջակցելու ՄԱԿ-ի հանձնաժողովին ոլորտին առնչվող նախաձեռնություններում

ԲՏԱ Նախարարության թիմը պատրաստ է աջակցելու ՄԱԿ-ի հանձնաժողովին ոլորտին առնչվող նախաձեռնություններում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստած «Նորարարությունը Հայաստանի կայուն զարգացման համար» երկրորդ զեկույցը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է զեկույցի կարևորությունը և նշել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի հանձնաժողովին բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող նախաձեռնություններում:
13:57 - 07 հունիսի, 2023
Հարավային Կորեայի նախագահը ՄԱԿ-ի ԱԽ-ում երկրի ընտրությունը համարել է դիվանագիտության հաղթանակ
 |armenpress.am|

Հարավային Կորեայի նախագահը ՄԱԿ-ի ԱԽ-ում երկրի ընտրությունը համարել է դիվանագիտության հաղթանակ |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը «գլոբալ դիվանագիտության հաղթանակ» է համարել իր երկրի ընտրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմը։ «ՄԱԿ-ի անդամ 192 պետություններից 180-ի աջակցությունը մեր անդամակցությանը՝ որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ, գլոբալ դիվանագիտության հաղթանակն է», - հայտնել է նախագահը ։ Բացի Կորեայի Հանրապետությունից, 2024-2025 թվականներին   ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամներ են ընտրվել նաև Ալժիրը, Գայանան, Սլովենիան և Սիերա Լեոնեն։ Կորեայի Հանրապետությունն իր պատմության մեջ երրորդ անգամ է տեղ ստանում Անվտանգության խորհրդում։ Նախկինում հարավկորեական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում է եղել 1996-1997 և 2013-2014 թվականներին: Ակնկալվում է, խորհրդի աշխատանքներին մասնակցությունը Սեուլին թույլ կտա ամրապնդել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ միջազգային կազմակերպության շրջանակներում և առաջ տանել սեփական նախաձեռնությունները Կորեական թերակղզու խնդիրների վերաբերյալ:
12:24 - 07 հունիսի, 2023
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանում, որին մասնակցում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ։ Խոսելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականության ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով իր որդեգրած արժեքներին, շարունակում է անհրաժեշտ ջանքեր և ռեսուրսներ ներդնել՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Այս համատեքստում բանախոսն ընդգծել է ՀՀ զբաղվածության ռազմավարության մշակման, «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի իրականացման, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ու այլ ծրագրերի իրագործման կարևորությունը։ Նախարարն իր ելույթում ընդգծել է նաև 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործում արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ «Արժանապատիվ աշխատանք» 2019-2023 թթ․ ծրագիրը Հայաստանի կողմից իրականացվել է հաջողությամբ։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է ՀՀ պատվիրակության ղեկավարը, զինված հակամարտությունները մնում են որպես այդ ջանքերի հիմնական մարտահրավեր: «2020 թ․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ դրսևորվող ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչի ավելի քան կես տարի շարունակվող շրջափակումը մեծապես խոչընդոտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Աշխատանքի միջազգային կազմակերպության նպատակներին և դրանց վերաբերող հռչակագրին»,- նշել է նախարարը։ Միաժամանակ, նախարար Մկրտչյանը ելույթի ընթացքում բարձր է գնահատել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության 31 տարվա համագործակցությունը և շեշտել, որ կազմակերպությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերը հատկապես սոցիալական արդարության ամրապնդման, աշխատանքի անվտանգության և առողջության ապահովման, սոցիալական երկխոսության զարգացման գործում։ Եզրափակելով ելույթը՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄԿ-ի բոլոր մասնակիցների հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել առկա մարտահրավերները՝ ապահովելով սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և բարգավաճում:
10:36 - 07 հունիսի, 2023
Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսում են սկսել 2025 թվականի սկզբին

 

 

 |armenpress.am|

Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսում են սկսել 2025 թվականի սկզբին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի համար հրամայական է անընդհատ ունենալ ատոմային գեներացիա, ուստի մինչև 2036 թվականը նախատեսվում է 1000-1200 մեգավատ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի ազգային էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը։ «Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումը երկարաձգելու մեխանիզմը հետևյալն է․ որոշ ժամանակ անց պետք է անպայման նորից ստուգվի ռեակտորի իրանի մետաղի վիճակը և անհրաժեշտության դեպքում որոշակի միջոցառումներ իրականացվեն։ Ինչպես գիտեք, մեկ տարի առաջ այդպիսի միջոցառումների փուլ անցել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը և թրծվել է ռեակտորի իրանը, ինչը թույլ է տվել ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը։ Գրեթե նույն գործընթացները կիրականացվեն 2026 թվականին, որը հնարավորություն կտա ևս 10 տարով երկարաձգել շահագործման ժամկետը»,- ասաց Մարջանյանը։ Փորձագետը նշեց, որ մինչև երկրորդ էներգաբլոկը շահագործումից հանելը անհրաժեշտ է նոր էներգաբլոկի կառուցում, որը Հայաստանի համար կարևոր է ատոմային գեներացիա ունենալու տեսանկյունից։ «Ինչպես գիտեք, նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց միջպետական համաձայնագիր, որով նախատեսվում է 1000-1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ կառուցել։ Ըստ համաձայնագրի՝ մեկ տարվա ընթացքում պետք է մշակել ճանապարհային քարտեզ, պետք է վերջանական որոշում կայացնել՝ ռեակտորի տիպի և այլ տեխնիկական պարամետրերի հետ կապված։ Իսկ արդեն 2024 թվականի ավարտին և 2025 թվականի սկզբին կսկսվեն կառուցման աշխատանքները։ Ատոմային էներգաբլոկի կառուցումը կարժենա մոտ 3-5 միլիարդ դոլար։ Կարծում եմ՝ խելամիտ ծախս է, և Հայաստանի համար հրամայական է անընդհատ ունենալ ատոմային գեներացիա իր տարածքում։ Կարծում եմ, որ 10-12 տարում հնարավոր կլինի այն կառուցել»,- եզրափակեց նա։
14:10 - 05 հունիսի, 2023
Չինաստանի բարձրագույն ղեկավարության մեջ կանանց պակասը մտահոգություն է առաջացնում. ՄԱԿ-ի զեկույց
 |news.am|

Չինաստանի բարձրագույն ղեկավարության մեջ կանանց պակասը մտահոգություն է առաջացնում. ՄԱԿ-ի զեկույց |news.am|

news.am: Չինաստանի բարձրագույն ղեկավարությունում կանանց բացակայությունը մտահոգիչ է, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը խորհուրդ է տալիս Չինաստանին ընդունել կանոնադրական քվոտաներ և գենդերային հավասարության համակարգ՝ արագացնելու կանանց հավասար ներկայացվածությունը կառավարությունում, հաղորդում է Reuters-ը: ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կողմից Չինաստանի վերաբերյալ առաջարկություններն արվել են Գերմանիայի, Իսլանդիայի, Սան Տոմե և Պրինսիպի, Սլովակիայի, Իսպանիայի, Թիմոր-Լեստեի և Վենեսուելայի արդյունքների հետ մեկտեղ: Կոմիտեն հայտարարել է, որ թեև Չինաստանի քաղաքական և հասարակական կյանքում կանանց ներկայացվածությունն աճել է, սակայն մտահոգված է, որ 14-րդ Ազգային Ժողովրդական Կոնգրեսի պատգամավորների միայն 26,54%-ն են կանայք։ Կոմիտեն կոչ է արել Չինաստանին ավելացնել կանանց թիվը պետական ​​բոլոր մարմիններում, ներառյալ դատական ​​և դիվանագիտական ​​ծառայությունը, հատկապես որոշումների կայացման մակարդակում: «2022 թվականի հոկտեմբերից ի վեր, 20 տարվա մեջ առաջին անգամ, Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղբյուրոյի 24 անդամների մեջ կանայք չկան, իսկ Քաղբյուրոյի մշտական ​​կոմիտեի յոթ անդամների մեջ կանայք չկան», - ասվում է ՄԱԿ-ի կոմիտեի հայտարարության մեջ։ ասված է զեկույցում: Կոմիտեն նաև հայտարարեց, որ մտահոգված է «ոչ կառավարական կազմակերպությունների գրանցման չափից դուրս սահմանափակումներով, ինչպես նաև կին իրավապաշտպաններին ահաբեկելու և ոտնձգությունների մասին հաղորդումներով»։
10:43 - 31 մայիսի, 2023
ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց՝ ի պաշտպանություն Իրաքում ապրող եզդիների |armenpress.am|

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց՝ ի պաշտպանություն Իրաքում ապրող եզդիների |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց եզդիական համայնքը բողոքի ակցիա անցկացրեց՝ ի պաշտպանություն Իրաքի հյուսիսային հատվածում ապրող եզդիների, որոնց նկատմամբ այսօր այլատյացության և ատելության խոսքի քարոզ է սկսվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նշեց, որ այդ դրսևորումները հղի են նոր ցեղասպանության վտանգով, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականին Շանգալ եզդիաբնակ տարածաշրջանում։ «Վերջին շրջանում Իրաքում հակաեզդիական արշավ է սկսվել մի խումբ ծայրահեղական խմբերի կողմից, որոնք կոչերով դիմել են իրենց համակիրներին, նշելով, թե, իբր, եզդիները անհավատ են, բարբարոս են և նրանց պետք է բնաջնջել։ Այդ ամենը հավաստող նյութերը և փաստերը ունենք, անհրաժեշտության դեպքում կփոխանցենք միջազգային կառույցներին։ Մենք մտավախություն ունենք, որ ցեղասպանությունը կարող է կրկնվել, ինչպես դա եղավ 9 տարի առաջ։ Այլատյացության և ատելության խոսքի քարոզը պետք է անհապաղ կանխվի»,- ընդգծեց Խդր Հաջոյանը։ Նրա խոսքով՝ Իրաքի Հյուսիսում ցեղասպանության ենթարկված եզդիներն այսօր ապրում են շատ վատ պայմաններում, որի հետևանքով բազմահազար եզդիներ են մահանում։ «Այդ իսկ պատճառով մենք նաև խնդրելու ենք միջազգային կառույցներին վերականգնել  Շանգալ եզդիաբնակ տարածաշրջանը և ստեղծել անվտանգության գոտի, որպեսզի եզդի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք»,- ընդգծեց Հաջոյանը։
17:53 - 26 մայիսի, 2023
ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին ներկայացրել է ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին ներկայացրել է ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Նախարարի տեղակալը հատուկ խորհրդականին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ հայատյացության հողի վրա իրականացվող այս ապօրինի գործողությունները Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականության վկայությունն են։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումներին և այդ համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացման կարևորությանը։ Վահե Գևորգյանը կարևորել է Հայաստանի և հատուկ խորհրդականի գրասենյակի շարունակական սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգի շրջանակներում՝ շեշտելով հատուկ խորհրդականի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ կողմից ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման մեխանիզմների գործարկման նպատակով։
16:38 - 26 մայիսի, 2023
«ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ»․ Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է
 |aravot.am|

«ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ»․ Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է |aravot.am|

aravot.am: Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է՝ պաշտպանելու իր սահմանները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը: «Ինչ վերաբերում է անցակետի ստեղծմանը, ապա այն Ադրբեջանի անվիճելի ինքնիշխան իրավունքն է, ինչպես որ յուրաքանչյուր այլ պետության իրավունքն է պահպանել և պաշտպանել իր սահմանները և տեղադրել հսկիչ անցակետ»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց լսումներում: Ալիևն ասել է, որ ՄԱԿ ԱԽ-ն «բազմիցս հաստատել է, որ սեփական սահմանների պաշտպանությունն անդամ-պետությունների առանձնաշնորհն է»: Ադրբեջանի ներկայացուցիչը նաև նշել է, որ իրենք «երբեք խոչընդոտներ չեն ստեղծել [Լաչինի] ճանապարհով բնակիչների ազատ տեղաշարժի, դրանով սննդամթերք, դեղամիջոցներ տեղափոխելու և այլ մարդասիրական նպատակներով օգտագործելու համար, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության համար»:
14:04 - 24 մայիսի, 2023
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է ԼՂ` Ադրբեջանի կողմից շրջափակմանը և դրա մարդասիրական հետևանքներին

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է ԼՂ` Ադրբեջանի կողմից շրջափակմանը և դրա մարդասիրական հետևանքներին

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությունը» օրակարգի կետի ներքո, որը նախագահում էր Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսեն։ Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչը։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը, կարևորելով Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների լիարժեք ու առանց նախապայմանների իրականացումը, ընդգծել է ՄԱԿ ԱԽ առանցքային դերը՝ միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների իրականացումը երաշխավորելու հարցում։ Անդրադառնալով 6 ամսից ավել շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և դրա մարդասիրական հետևանքներին՝ Վահե Գևորգյանը նշել է, որ, ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի իրավակ պարտադիր ուժ ունեցող վճռի, Ադրբեջանի իշխանությունները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում՝ դրանով պատասխանատվություն կրելով ապօրինի շրջափակման և դատարանի վճիռը չկատարելու համար։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է հակամարտությունից տուժած բնակչության կենսական կարիքները հոգալուն ուղղված գործողություններին, և մինչ այժմ հնարավոր չի եղել երաշխավորել ՄԱԿ-ի և իր գործակալությունների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում։ Շեշտվել է, որ հայատյացության և այլատյացության խորացմանն ուղղված քաղաքականությամբ ուղեկցվող այս բոլոր ապօրինի գործողությունները բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները և վերջնական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ ազգաբնակչության ամբողջական էթնիկ զտումը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որպես միջազգային խաղաղության և անվտանգության համար պատասխանատու առաջնային մարմին, իր մանդատին համահունչ կշարունակի ներգրավված լինել այս հարցում՝ երաշխավորելու քաղաքացիական բնակչության արժանապատվությունը, անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքները։
22:09 - 23 մայիսի, 2023
Մհեր Գրիգորյանը Քրիսթինե Վայգանդին ներկայացրել է ԼՂ երեխաների համար Լաչինի միջանցքի շրջափակման ծանրագույն հետևանքները

Մհեր Գրիգորյանը Քրիսթինե Վայգանդին ներկայացրել է ԼՂ երեխաների համար Լաչինի միջանցքի շրջափակման ծանրագույն հետևանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը՝ շեշտելով մասնավորապես կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ հատուկ անդրադառնալով երեխաների համար առաջացած ծանրագույն հետևանքներին: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը բարձր է գնահատել Կառավարության հետ համագործակցությունը, նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի հիմնական ուղղությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհի գլոբալ մարտահրավերների և բարձր տեխնոլոգիաների պայմաններում երեխաների պատշաճ կրթությանն առնչվող հարցերի շուրջ:
15:34 - 12 մայիսի, 2023
«Բերձորի միջանցքի արգելափակումը հավասարազոր է ցեղասպանության, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին»․ արցախցիները նամակ հանձնեցին ՄԱԿ-ին 
 |aravot.am|

«Բերձորի միջանցքի արգելափակումը հավասարազոր է ցեղասպանության, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին»․ արցախցիները նամակ հանձնեցին ՄԱԿ-ին |aravot.am|

aravot.am: Արցախից տեղահանված անձինք այսօր բողոքի ցույց անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի մոտ, այնուհետեւ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։ Արցախցիները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին, նաեւ երթով գնալու են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։  «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը, ներկայացնելով արցախցիների պահանջները, ասաց․ «Դուք գիտեք, թե ինչ է կատարվում Արցախում՝ հայ իշխանությունները, համագործակցելով Ադրբեջանի եւ ռուսների հետ, փակեցին Բերձորի միջանցքը, որն ըստ եռակողմ պայմանավորվածության՝ պետք է հինգ տարի անխափան գործեր։ Այսօր միջանցքը դարձավ Ադրբեջանի զավթիչ քաղաքականության, Ադրբեջանի դիկտատորի սեփականությունը։ Այն աստիճանի սեփականություն, որ նույնիսկ միջազգային դատարանի որոշումը չի կատարում Ադրբեջանի դիկտատորը։ Մենք եկել ենք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ մեր բողոքը հայտնելու, ՄԱԿ-ին դիմելու, որպեսզի իր պարտականությունները կատարի՝ կանգնեցնի հայ ժողովրդի ցեղասպանությունը ոչ միայն Արցախում, այլ ընդհանրապես Հայաստանի տարածքում»,- ասաց նա։ Նամակով արցախցիները պահանջում են, որպեսզի միջանցքի արգելափակումը վերացվի։ «Մենք նամակում բացատրում ենք, որ միջանցքի արգելափակումը հավասարազոր է ցեղասպանության, հավասարազոր է Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին։ Այնուհետեւ դիմում ենք ՄԱԿ-ին, որպեսզի մարդու իրավունքների դեկլարացիայից ելնելով, պաշտպանի մեր շահերը»,- ասաց Հայրյանը։ Արցախցիները նաեւ հանդիպում են խնդրում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ։ Սպասում են, թե ինչ պատասխան կտան իրենց։ Ցույցին մասնակցում են 44-օրյա պատերազմի հետեւանքով Հադրութից եւ Շուշիից տեղահանված արցախցիները։ 
12:45 - 10 մայիսի, 2023
Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու նախադրյալներ չկան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 
 |factor.am|

Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու նախադրյալներ չկան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական պատերազմում հրադադարի հասնելու անմիջական հնարավորություն չի տեսնում, քանի որ երկու կողմերն էլ համոզված են, որ կարող են հաղթել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Այս պահին ես չեմ տեսնում անհապաղ և համապարփակ զինադադարի, խաղաղ բանակցությունների հասնելու հնարավորություն, մենք չենք խոսում ապագայի մասին»,- ասել է Գուտերեշը։ Նրա խոսքով՝ դա գիտակցելով՝ ՄԱԿ-ը ներկայում կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կոնկրետ հարցերի շուրջ բանակցությունների, հստակ խնդիրների լուծման ուղղությամբ։ Մասնավորապես, այժմ գլխավոր առաջնահերթությունը հացահատիկային գործարքի երկարաձգումն է, որի ժամկետը լրանում է մայիսի 18-ին, ասել է Գուտերեշը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսպանիայում է, որտեղ նրան կշնորհվի Կառլ V-ի եվրոպական մրցանակը։ 
16:28 - 09 մայիսի, 2023
Ժաննա Անդրեասյանն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են կրթության զարգացման ծրագրերը

Ժաննա Անդրեասյանն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են կրթության զարգացման ծրագրերը

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեզ համար շատ կարևոր ու լուրջ գործընկեր է, որի հետ տարիների արդյունավետ համագործակցություն ունենք: Մենք պատրաստ ենք համատեղ քննարկել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող միջոցառումների շրջանակը՝ համագործակցության հեռանկարները հասկանալու և ընդլայնելու համար, քանի որ ծրագրում սահմանվել են շատ հավակնոտ թիրախներ: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ջանքերը ռազմավարական այս փաստաթղթի նախագծման և մշակման գործընթացում ցուցաբերած աջակցության համար»: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացված ծրագրերը, մասնավորապես՝ հեռավար ուսուցման հարթակը, որի ներդրման անհրաժեշտությունն առաջնային էր դարձել 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի ժամանակաշրջանում: Հարթակն այժմ ուղղված է կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ գտնելուն: Քրիստինե Վայգանդը բարձր է գնահատել ՀՀ կառավարության մշակած կրթական բարեփոխումների նախագիծը: Նա նաև վերահաստատել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պատրաստակամությունը՝ աջակցելու ինչպես տեխնիկական և մեթոդական հարցերում, այնպես էլ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացմանը: Նա նաև նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել  դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել առավել խորացնելու կառույցների միջև արդյունավետ փոխգործակցությունը՝ լավագույնս արձագանքելու հանրակրթության ոլորտի մարտահրավերներին և լուծելու առկա խնդիրները:
16:47 - 03 մայիսի, 2023
Հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները փաստագրված են. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում

Հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները փաստագրված են. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում

Մայիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել թեմատիկ քննարկում՝ «Մշակութային ժառանգության պաշտպանությունը զինված հակամարտությունների ընթացքում» խորագրով, որը կազմակերպել էին ԱԽ-ում Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցչությունները։ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկմանը ելույթներով հանդես են եկել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն և ՄԱԿ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ: Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային կոթողների ավերվածություներին` նշելով, որ նման գործողությունները Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հայկական ներկայացվածության համակարգված վերացման քաղաքականության մաս են կազմում։ Դեսպան Մարգարյանն ընդգծել է, որ հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ավելի վաղ շրջանի ոտնձգությունները ևս փաստագրված և լայնորեն լուսաբանված են` օրինակ բերելով Նախիջևանի հայկական միջնադարյան եկեղեցիների և 5000-ից ավել խաչքարերի ոչնչացումը։ Քննարկման մասնակիցների ուշադրությունն է հրավիրվել նաև  2021թ. դեկտեմբերին Հայաստանի հայցի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշման վրա, որը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողություններն՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, և շիրիմների դեմ»։ ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանը շարունակաբար կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, այնինչ Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է տեղում փաստերի անկախ և անաչառ գնահատական տալու միջազգային կառույցների ջանքերը։
10:38 - 03 մայիսի, 2023
Գուտերիշը Սուդան է ուղարկել իր՝ հումանիտար հարցերով տեղակալին |shantnews.am|

Գուտերիշը Սուդան է ուղարկել իր՝ հումանիտար հարցերով տեղակալին |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Սուդան է ուղարկել հումանիտար հարցերով իր տեղակալ Մարտին Գրիֆիթսին։ Այս մասին ապրիլի 30-ին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Սուդանում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի լույսի ներքո, գլխավոր քարտուղարը շտապ օգնության համակարգող և մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսին անհապաղ ուղարկում է տարածաշրջան»,- ասել է Դյուժարիկը: Նա նշել է, որ տեղի ունեցողի մասշտաբներն ու արագությունը աննախադեպ են Սուդանի համար։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սուդանի և ամբողջ տարածաշրջանի բոլոր բնակիչների համար երկարաժամկետ հետևանքների վերաբերյալ: Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում հակամարտող բոլոր կողմերին պաշտպանելու խաղաղ բնակիչներին և ենթակառուցվածքները, ապահովելու մարտերից փախչող խաղաղ բնակիչների անվտանգ անցումը, պաշտպանելու մարդասիրական խմբերին ու նրանց ունեցվածքը և նպաստելու աջակցության գործողություններին:
09:38 - 01 մայիսի, 2023
ՄԱԿ-ի ՊԳԿ-ն Սյունիքում սկսել է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը

ՄԱԿ-ի ՊԳԿ-ն Սյունիքում սկսել է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԲԾԻԳ) հետ համագործակցությամբ ապրիլի 28-ին Գորիս քաղաքում անցկացրեց աշխատաժողով՝ Սյունիքի մարզում պաշտոնապես մեկնարկելով Հայաստանում հողերի դեգրադացման խնդրի համապարփակ լուծմանը նպաստող ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։ «Հայաստանի հողերի դեգրադացմա կանխման պարտավորությունների իրականացում հողերի կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից և իրականացվում ՊԳԿ-ի կողմից՝ ԲԾԻԳ-ի հետ համատեղ: Աշխատաժողովի նպատակն էր Սյունիքի մարզում համախմբել տեղի շահակիր կառույցներին՝ քննարկելու վերոնշյալ ծրագրի իրականացման առավել արդյունավետ տարբերակները:  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ նախարարության և ՊԳԿ-ի միջև առկա է արդյունավետ համագործակցության մեծ շրջանակ։ Անդրադառնալով Կառավարության 2021-2026թթ․ շրջակա միջավայրի պահպանության և պարենային անվտանգության միջոլորտային զարգացման ռազմավարական ծրագրերին՝ նախարարի տեղակալն ասաց, որ դրանցում մեծ տեղ է հատկացված բնական ռեսուրսների հաշվեկշռի բարելավման, էկոլոգիական գյուղատնտեսության, շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության նվազեցման, անապատացման և հողերի դեգրադացման դեմ պայքարի հարցերին։ Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը Հայաստանում հողերի դեգրադացման կանխումը խթանելու և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից։ «Հողի կայուն կառավարումը հիմք է ավելի լավ արտադրանքի, ավելի լավ  սննդի, ավելի լավ շրջակա միջավայրի և հետևաբար կյանքի  ավելի լավ որակի համար», - ասաց տիկին Նասոյանը: Նա հավելեց, որ այս ծրագիրը ներառում է Սյունիքի մարզի Գորայք և Լոռու մարզի Թումանյան համայնքները։  Հայաստանում հողերի դեգրադացումը և անապատացումը պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ մարդածին (մարդու գործունեությամբ պայմանավորված) գործոններով: Մարդածին պատճառները ներառում են գյուղատնտեսական անարդյունավետ պրակտիկաների կիրառումը, ինչպիսիք են ցանքաշրջանառության բացակայությունը, ոռոգման մեթոդների անարդյունավետ օգտագործումը, գերարածեցումը արոտավայրերում և հերկման կանոնների խախտումը, ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի (արտեզյան հորեր) գերօգտագործումը, հողի աղտոտումը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու  ճանապարհաշինությունը։ Ի հավելումն թվարկված պատճառների, կլիմայի փոփոխությունը ևս մեծացնում է երկրի գյուղատնտեսության համար ռիսկերը՝ արագացնելով հողերի դեգրադացման գործընթացը: Այս ծրագրի հիմքում լանդշաֆտային մոտեցումն է, որը  համահունչ է ԳԷՀ-ի տեսլականին՝ խթանելու կայուն ինտեգրված լանդշաֆտները՝ հողերի դեգրադացիայի կանխմանը հասնելու նպատակով: Հողերի դեգրադացիայի հիմքում ընկած պատճառները վերացնելու և պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերներին դիմագրավելու համար այս մոտեցումն առաջարկում է խնդիրների համապարփակ լուծում՝ ոլորտների ինտեգրացիայի, տարբերի շահակիր կողմերի ներգրավման և տարբեր մակարդակներում աշխատանքի միջոցով: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագիրը զգալի ներդրում կունենա Հայաստանում հողերի դեգրադացումը կանխելու և հողերի կայուն կառավարումը բարձրացնելու գործում:
14:28 - 29 ապրիլի, 2023