Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գործող քարտուղար, ռազմական, քաղաքական գործիչ։

Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ասկերանում։ 1977-1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն։

1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 2000 թվականի մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Պատգամավորական գործունեությունն իրականացրել է «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։ 2007-2010 թվականներին եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ 2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշնակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։ Անկուսակցական է։

2020թ․ դեկտեմբերի 2-ին նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհդրի քարտուղարի պաշտոնում։

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացնել նոր երթուղով

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացնել նոր երթուղով

ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացնել նոր երթուղով։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը:  Օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին:  Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Նշվել է, որ, 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող  մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են: Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը:  Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:   Լուսանկարը՝ civilnet-ի
14:59 - 29 օգոստոսի, 2022
Լուսանկարն արվել է անհայտ հանգամանքներում, երբ Բալասանյանը հերթական այցով գտվել է ռուս խաղաղապահների հենակետերից մեկում․ Արցախի ԱԽՔ գրասենյակի պարզաբանումը

Լուսանկարն արվել է անհայտ հանգամանքներում, երբ Բալասանյանը հերթական այցով գտվել է ռուս խաղաղապահների հենակետերից մեկում․ Արցախի ԱԽՔ գրասենյակի պարզաբանումը

  Վերջին օրվա ընթացքում որոշ սոցիալական ցանցերով, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնող ռեսուրսներով շրջանառվում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի լուսանկարներից մեկը, և տեղադրվում են կեղծ լուրեր առ այն, թե իբր «Վիտալի Բալասանյանը Բերձորի հանձնում-ընդունումն է անում»։ Այս առթիվ Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից նշեցին, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքի բերումով մշտապես այցելում է Հանրապետության տարբեր բնակավայրեր, զբաղվում անվտանգային խնդիրներով, իրականացնում պաշտոնեական գործառույթները։ «Սույն լուսանկարն արվել է անհայտ անձի կողմից՝ անհայտ հանգամանքներում, երբ Վիտալի Բալասանյանը հերթական աշխատանքային այցով գտնվել է ռուսական խաղաղապահ զորքերի հենակետերից մեկում, որը տեղակայված է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու Շուշի քաղաքին կից գտնվող հատվածում, որտեղ զբաղվել է, մասնավորապես, Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր երթուղու գործարկման հետ կապված անվտանգային խնդիրներով։ Վերլուծելով համացանցով տարածվող այս լուսանկարի կամայական «մեկնաբանությունները»՝ գալիս ենք այն եզրահանգման, որ Վիտալի Բալասանյանի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ՝ նպատակ ունենալով փորձել վարկաբեկել Արցախի Հանրապետության պաշտպանության և պետականության ամրապնդման գործում անուրանալի ավանդ ունեցող գործչի բարի անունը։ Ըստ այդմ, պատասխանատու հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իր կենսագրության ընթացքում երբևէ չի զբաղվել հայ ժողովրդի շահերին հակասող գործունեությամբ։ Վիտալի Բալասանյանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 5-ից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո նա նվիրվել է օրհասական վիճակի հասցված Արցախի Հանրապետության անվտանգային դիրքերը վերականգնելու առաքելությանը, որի իրականացման արդյունքները բոլորս կարող ենք զգալ առօրյայում»,- նշված է հաղորդագրության մեջ: Արցախի անվտանգության խորհուրդը խստորեն հորդորում է բոլորին՝ դադարեցնել անպատասխանատու ասեկոսեներ արտադրելու և շրջանառելու անպատիվ փորձերը, իսկ մեր հայրենակիցներին կոչ է անում տուրք չտալ զրպարտություններին։ «Միևնույն ժամանակ հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն անում են ամեն հնարավորը՝ Հանրապետությունում ապահովելու պատշաճ անվտանգային միջավայր»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:09 - 26 օգոստոսի, 2022
Արցախի ԱԽ քարտուղարը ռուս խաղաղապահներից պահանջել է արգելել առանց համաձայնության  ադրբեջանական և այլ ԶԼՄ-ների մուտքը նրանց պատասխանատվության գոտի

Արցախի ԱԽ քարտուղարը ռուս խաղաղապահներից պահանջել է արգելել առանց համաձայնության ադրբեջանական և այլ ԶԼՄ-ների մուտքը նրանց պատասխանատվության գոտի

2022 թվականի օգոստոսի 18-ին հայաստանյան «168.am» էլեկտրոնային լրատվական միջոցը հրապարակել է «Սա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, իրականությանը չի համապատասխանում». Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակ» վերտառությամբ հոդված, որտեղ, ադրբեջանական «Haqqin.az» էլեկտրոնային լրատվական միջոցի աշխատակից Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում գտնվելու և լրագրողական գործունեություն իրականացնելու փաստը ճշտելու նպատակով հարցում է կատարել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարին։  Հարցումը կատարվել է հեռախոսազանգի միջոցով, որի ընթացքում «168.am»-ի լրագրողը Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու հանգամանքը ճշտելու նպատակով, հետաքրքրվել է, մասնավորապես՝ «․․․արդյո՞ք Էյնուլա Ֆաթուլաևի խումբն այս պահին Աղավնոյում է, այն դեպքում, երբ այնտեղ դեռ հայեր են ապրում, թե՞ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»։ Տվյալ հարցադրմանը Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարը պատասխանել է․ «Այո․․․ սիրում են, չէ՞ իրենք օգտագործել նման բաներ», նկատի ունենալով ադրբեջանական մամուլում մշտապես տեղ գտնող սադրիչ ապատեղեկատվական հնարքները։ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարի կողմից հնչեցված պատասխանի բովանդակության տառացի մեկնաբանությունն իսկապես կարող է տպավորություն թողնել, թե տվյալ պաշտոնատար անձը հերքում է ադրբեջանցի լրագրողների՝ Արցախի Հանրապետության տարածքում գտնվելը, մինչդեռ այդ հարցին նման ձևակերպմամբ պատասխանելու իրական նպատակը ադրբեջանական մեդիագործիչների կողմից արտադրվող և տարածվող կեղծիքին է վերաբերում։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի անունից Անվտանգության խորհրդի գրասենյակը սույն թվականի օգոստոսի 18-ին պատասխանել է լրատվամիջոցների առաջադրած հարցադրումներին։ Անդրադառնալով, մասնավորապես, հանրապետության Քաշաթաղի շրջանում ադրբեջանական լրագրողների գործունեությանը վերաբերող հարցին՝ նշվել է, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։
12:28 - 19 օգոստոսի, 2022
Վիտալի Բալասանյանը Բերձոր այցելել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի հետ․ Արցախի Անվտանգության խորհուրդը հայտնում է այցի նպատակը
 |tert.am|

Վիտալի Բալասանյանը Բերձոր այցելել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի հետ․ Արցախի Անվտանգության խորհուրդը հայտնում է այցի նպատակը |tert.am|

tert.am: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ Բերձոր այցի վերաբերյալ Tert.am-ը հարցում էր ուղարկել ԱԽ գրասենյակ, հարցնելով, թե  արդյոք ԱՀ ԱԽ քարտուղարը   ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Է այցելել Բերձոր, ի՞նչ նպատակով և արդյոք պահանջ ներկայացվե՞լ է Բերձորի և Աղավնոյի բնակիչներին չայրել իրենց տները։ Ի պատասխան հարցման, Արցախի անվտանգության խորհրդից պատասխանել են․«Ներկայացված՝ թվով 3 հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ չկան։ Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»։ Հիշեցնենք, որ Aravot.am–ին Բերձորի բնակիչը պատմել էր, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը  ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում ու ցույց տվել առաջիկա օրերին ադրբեջանցիներին հանձնվող բերձորցիների տները: 
12:38 - 10 օգոստոսի, 2022
Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ
 |aravot.am|

Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ |aravot.am|

aravot.am: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում ու ցույց տվել առաջիկա օրերին ադրբեջանցիներին հանձնվող բերձորցիների տները: Այս մասին պատմեց Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը: Ըստ նրա՝ բնակիչներով գյուղի կենտրոնում հավաքված էին, մեկ էլ տեսնում են՝ Վիտալի Բալասանյանը գալիս է ադրբեջանցի գեներալների հետ․ «Ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ նա թուրքերի հետ հանգիստ շրջում է, մենք Շուշիի պոստերում էլ ենք տեսել, թե ինչպես է քաղցր-քաղցր զրուցում դրանց հետ»։ «Ադրբեջանցիներն արդեն եկել՝ մեր տներն էին նայում: Վիտալին ցույց էր տալիս մեր տները՝ հավաստիացնելով, որ մենք չենք քանդում, չենք ավերում, նորմալ է ամեն ինչ: Պատկերացնում ենք՝ ինչ եղավ մեր վիճակը, որ նայում էինք այդ ամենին»,- ասաց Սաթիկ Ասատրյանը: Այս տեղեկությունը ճշտել չի հաջողվել Վիտալի Բալասանյանից, քանի որ  նա չպատասխանեց հեռախոսազանգերին, ինչպես նաեւ գրավոր հարցմանը:Տեղեկությունը ճշտեցինք Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանից: «Տներ ցույց տալ կամ ինչ-որ նմանատիպ բան չի եղել: Կանգ առ եղել է Բերձորում, Վիտալի Բալասանյանը եղել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ, եղել են ռուս հրամանատարներ իրենց հետ: Մի պահ կանգնել են, զրուցել տեղի ռուս պատասխանատուների հետ ու շարժվել»,- ասաց Նարեկ Ալեքսանյանը: Ավելի մանրամասն՝ aravot.am-ում։ 
16:05 - 09 օգոստոսի, 2022
Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպական երկրները, որոնք փորձում են այլընտրանք գտնել ռուսական ածխին, այս տարվա առաջին հինգ ամսում 40%-ով ավելի շատ ածուխ են ներկրել հարավաֆրիկյան արտահանման գլխավոր հանգույցից, քան 2021 թ-ին, հայտնում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Այս տարվա մայիսի վերջի տվյալներով՝ Ռիչարդս Բեյ հարավաֆրիկյան ածխային տերմինալը (RBCT) 3 մլն 240 հազար 752 տոննա ածուխ է արտահանել եվրոպական երկրներ, որը կազմում է RBCT-ի արտահանման ընդհանուր ծավալի 15%-ը, 2021 թ-ին այն կազմել է 2 մլն 321 հազար 190 տոննա (4%)։ Օգոստոսի երկրորդ կեսից սկսած՝ Եվրամիությունն արգելելու է ռուսական ածխի ներկրումը, դա Մոսկվայի դեմ լայնամասշտաբ պատժամիջոցների մի մասն է։ RBCT-ն դեռ չի պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ Այն սովորաբար ցուցանիշները ներկայացնում է տարեկան կտրվածքով և արտահանման ուղղությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ չի տրամադրում։ Այս տարի RBCT-ից ածուխ են գնել Նիդերլանդներն, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Դանիան, Լեհաստանը, Գերմանիան և Ուկրաինան։ Նրանցից ոմանք սկսել են ածուխ ներկրել RBCT-իц միայն փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Նիդերլանդները RBCT-ից ածուխ չի գնել այս տարվա հունվարին և փետրվարին, սակայն 1,27 մլն տոննա ներկրել է մարտին, ապրիլին և մայիսին, ընդ որում՝ ծավալներն ավելանում են յուրաքանչյուր ամիս։ RBCT-ից ածխի ներկրման ծավալներով այն չորրորդն է, նրան բաժին է ընկել տերմինալի արտահանման ընդհանուր ծավալի 5,76%-ը։ Ֆրանսիան RBCT-ից յոթնապատիկ ավելի շատ ածուխ է գնել այս տարի՝ 464 հազար 432 տոննա՝ ի տարբերություն անցյալ տարվա 68 հազար 5 տոննայի։ Իսպանիան, Լեհաստանն ու Գերմանիան անցյալ տարի նույնպես ածուխ չեն ներկրել տերմինալից։ Այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում Իսպանիան գնել է 355 հազար 250 տոննա ածուխ, Լեհաստանը՝ 181 հազար 515 տոննա, Գերմանիան՝ 157 հազար 383 տոննա։ Ճապոնիան, որը նույնպես հայտարարել է, որ արգելելու է ռուսական ածխի ներկրումը, հունվարից ի վեր RBCT-ից գնել է 388 հազար 249 տոննա ածուխ, ինչը գրեթե կրկնակի ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Չինաստանը՝ 2021 թ-ին RBCT-ից ամենաշատ ածուխ ներկրած երրորդ երկիրը (6,09 մլն տոննա), այս տարի տերմինալից ածուխ չի գնել, սակայն ավելացրել է ռուսական ածխի ներկրման ծավալները։ Եվրոպական երկրներ արտահանման աճը տեղի է ունեցել՝ չնայած RBCT-ի աշխատանքի ցածր ցուցանիշներին։ Տեխնիկական վատ սպասարկումը, գնացքաքարշերի պակասն ու պղնձե մալուխների գողությունը խաթարել են հարավաֆրիկյան պետական երկաթուղային բեռնափոխադրումները, որոնց միջոցով ածուխը տեղափոխվում էր RBCT և մյուս տերմինալներ։ Որոշ հանքափորներ ածուխը տեղափոխում են բեռնատարներով։ 2022 թ-ի հինգ ամսում RBCT-ն արտահանել է 22 մլն 057 հազար 587 տոննա ածուխ։ Այս տեմպերով տերմինալում կրկին կգրանցվի տարեկան արտահանման անկում այն դեպքում, երբ 2021 թ-ին արտահանման ծավալներն ամենացածրն են եղել 1996 թ-ից ի վեր»։   Նորա Վանյան
20:28 - 15 հունիսի, 2022
Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ առկա է սերտ համագործակցություն, ինչը թույլ է տալիս ծագող խնդիրներին տալ լուծումներ. Վիտալի Բալասանյան

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ առկա է սերտ համագործակցություն, ինչը թույլ է տալիս ծագող խնդիրներին տալ լուծումներ. Վիտալի Բալասանյան

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ, ապրիլի 26-ին տեղի է ունեցել դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և մի խումբ ունկնդիրների հանդիպումը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։  Հանդիպմանը մասնակցող երիտասարդ դիվանագետները հանդես են եկել Արցախի Հանրապետության անվտանգային դրությանը վերաբերող հարցադրումներով։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է, որ 2020 թվականի աղետալի պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային խնդիրները հաղթահարելու ուղղությամբ իրականացվում են մի շարք կարևորագույն միջոցառումներ։ «Առկա է սերտ և ակտիվ համագործակցություն Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ, ինչը թույլ է տալիս ծագող խնդիրներին տալ լուծումներ», ընդգծել է Վիտալի Բալասանյանը։ Վերջում հյուրերը երախտագիտություն են հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ իրենց հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու կապակցությամբ։
19:19 - 26 ապրիլի, 2022
Արցախի ԱԽ գրասենյակը հերքում է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկությունը․ Վիտալի Բալասանյանին Ադրբեջանի հետ բանակցելու լիազորություն տրված չէ

Արցախի ԱԽ գրասենյակը հերքում է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկությունը․ Վիտալի Բալասանյանին Ադրբեջանի հետ բանակցելու լիազորություն տրված չէ

«Արցախի Հանրապետութան Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։ Խնդրում ենք սույն հայտարարությունը հրապարակել՝ ի հերքում նախորդիվ հրապարակած հայտարարության։ Հիշեցնենք, որ տվյալ հայտարարությունը տարածել էր Արցախի տեղեկատվական շտաբը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող»։
18:35 - 24 մարտի, 2022
Այսօր բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն. Վիտալի Բալասանյանի ուղերձը

Այսօր բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն. Վիտալի Բալասանյանի ուղերձը

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով: Վիտալի Բալասանյանի ուղերձը ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ժողովրդի կողմից ավանդաբար սիրված և մեծարվող այս տոնը մեր ժամանակներում ձեռք է բերել նոր իմաստ և նշանակություն։ Այսօր մենք բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն՝ հավատալով այն խաղաղ ապագային, որը կառուցելու համար չենք խնայել ջանք ու եռանդ, հանուն որի՝ իրենց կյանքն են զոհաբերել հազարավոր քաջ հայորդիներ։ Մեր անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմին նույնպես շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։ Արցախի համապատասխան պետական կառույցների և զորակազմի փոխգործակցության բարձր մակարդակը վստահություն է հաղորդում առաջացող խնդիրներին արագ ու արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ։ Սիրելի՛ արցախցիներ, Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»։
11:21 - 23 փետրվարի, 2022
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ՝ նշելով, որ Արցախի իշխանությունները պատերազմից հետո գործում են՝ ստեղծելու համար արժանապատիվ կյանքի պայմաններ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ անվտանգության խորհրդից։ Վիտալի Բալասանյանի ուղերձում նշված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի Փետրվարի 20-ը դարձավ մեր ժողովրդի վճռականության, սխրանքի, ազատասիրության և միասնականության խորհրդանիշը։  Համազգային, իրավացի և արդար Շարժումն Ադրբեջանն ընդունեց իրեն բնորոշ վայրագությամբ՝ պարտադրելով պատերազմ։ Մեծ տառապանքների և հազարավոր զոհերի գնով հասանք Գոյամարտի հաղթական ավարտին և լծվեցինք Արցախը շենացնելու սուրբ գործին, բայց թշնամին սանձազերծեց նոր արհավիրք։ Դաժան պատերազմը մեզանից խլեց հազարավոր երիտասարդներ, Ադրբեջանն օկուպացրեց մեր հողերի մեծ մասը, սակայն Արցախը վերջնականապես կործանելու ծրագիրը կրկին չիրագործվեց․ մենք ընդմիշտ Արցախում ենք՝ սրբազան այս հողը պահելու անսասան կամքով համակված, քանզի մեր արմատները խորն են։ Թանկագի՛ն արցախցիներ, Համոզված եղե՛ք, որ Արցախի իշխանությունները պատերազմից հետո գործում են՝ ստեղծելու արժանապատիվ կյանքի պայմաններ։ Ցավոք, մեր ամեն օրը չէ անվտանգ, սակայն հավատացե՛ք, որ արվում է ամեն հնարավոր բան՝ լիարժեք ապահովելու խաղաղությունը։ Շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ, մաղթում ամուր կամք և լավատեսություն։ Բարին ընդ մեզ»։
12:56 - 20 փետրվարի, 2022
Հատկապես այսօր մեր գնահատանքն ենք հայտնում նրանց, ովքեր իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը․ Վիտալի Բալասանյան

Հատկապես այսօր մեր գնահատանքն ենք հայտնում նրանց, ովքեր իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը․ Վիտալի Բալասանյան

Հայրենիքի պաշտպան լինելը սուրբ պարտականություն է, որը վերաբերելի է բոլորին՝ զինվորականից մինչև շինարար, ուսուցչից մինչև բժիշկ։ Այս մասին Հայոց բանակի 30-ամյակի առիթվ իր ուղերձում նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում Հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել ենք ազգովի՝ միասնաբար պայքարելով սեփական երկրում ազատ ապրելու անխախտելի իրավունքի իրացման համար։ Հայրենյաց պաշտպանների շարքում առանձնահատուկ է Բանակը, որն ունի փառապանծ մարտական ուղի։ Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ Բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն։ Հայրենիքի համար մղված պայքարի ընթացքում, ցավոք, ունեցել ենք բազմահազար նահատակներ։ Մեր խոնարհումը նրանց արդար հոգիների հիշատակին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք այսօր հիշում հերոսածին մեր մայրերին, նրանց անսահման համբերությանը և նվիրումին։ Հավերժ փա՛ռք ձեզ, հայոց մայրեր։ Հատկապես այսօր մեր գնահատանքն ենք հայտնում նրանց, ովքեր իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը։ Մաղթում եմ բոլորիդ Հայոց երկրի սահմանների անառիկ պահպանություն։ Բարի՛ ծառայություն, շնորհավո՛ր Հայրենյաց պաշտպանի օրը»,- նշել է նա։
12:05 - 28 հունվարի, 2022
Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ քննարկվել է Ստեփանակերտում ջրամատակարարման ընթացիկ վիճակը

Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ քննարկվել է Ստեփանակերտում ջրամատակարարման ընթացիկ վիճակը

Օգոստոսի 20-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային  խորհրդակցություն՝ նվիրված ջրամատակարարման ընթացիկ վիճակի քննարկման և ջրապահովման խնդրին հեռանկարային ու համալիր լուծումներ առաջարկելու հարցերին, հայտնում են ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից: Խորհրդակցությանը, որին մասնակցել են ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, ՀՀ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը, ինչպես նաև ոլորտային մասնագետներ, ներկայացվել են վերջին ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի խիստ սակավության խնդրի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, որոնց արդյունքում որոշակիորեն բարելավվել է բնակչությանը ջրով ապահովելու հարցը։  Ընդգծվել է ջրի առկա պաշարը խնայողաբար օգտագործելու, մուտքային ծավալներն ավելացնելու և ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու անհրաժեշտությունը։ Ներկայացվել են աշխարհում կիրառվող միջոցները, քննարկվել դրանք հայաստանյան գործընկերների մասնագիտական օժանդակությամբ Արցախում ներդնելու հնարավորությունները։  
12:40 - 20 օգոստոսի, 2021
Արցախի ԱԽ քարտուղարը Ստեփանակերտում խմելու ջրի խնդրի թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Արցախի ԱԽ քարտուղարը Ստեփանակերտում խմելու ջրի խնդրի թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Օգոստոսի 18-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ 24 ժամային ռեժիմով ամենօրյա աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ, որպեսզի բնակչության ջրային պահանջները բավարարվեն։Քննարկման ընթացքում նշվել է, որ մայրաքաղաքում բնակչության քանակի ավելացմամբ պայմանավորված է նաև առաջացել ջրային խնդիրը, որի լուծման ճանապարհներից է ջրի խնայողաբար և նպատակային օգտագործումը։
22:21 - 18 օգոստոսի, 2021