Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենք կմշակի
 |armenpress.am|

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենք կմշակի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենքի մշակման գործընթաց է սկսել։ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ օրեր առաջ ֆինանսների նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց առաջարկները։ «Առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և տնտեսավարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք իրականացնել նոր օրենքով։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքը նոր օրենքի մասին է, ոչ թե փոփոխությունների մասին, որովհետև, կարծում ենք, որ այն իրականությունը, որում գտնվում ենք և այն իրականությունը, որում գրվել է օրենքը, տարբեր են․ շատ բան է փոխվել գնումների ծավալների իմաստով։ Կարծում ենք, որ այստեղ ֆունդամենտալ քայլեր անելու կարիք կա»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարբերաբար կզեկուցվի ընթացքի մասին։ Հայաստանում գնումների մասին օրենքը վերջին անգամ փոխվել է 2016 թվականին։ 
12:27 - 01 փետրվարի, 2024
Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն. Գագիկ Խաչատրյանի պաշտպան |news.am|

Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն. Գագիկ Խաչատրյանի պաշտպան |news.am|

news.am: Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը պետք է դատարան տեղափոխվի շտապօգնության մեքենայով՝ համապատասխան բժիշկների ուղեկցությամբ, եւ դա սուր ցավեր է առաջացնում, դրա համար նախապես ցավազրկողներ են ներարկում, որպեսզի դատական նիստին որոշակի մասով կարողանա ներկայանա եւ մասնակցություն ունենա։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: «Բայց այս պահին ինձ տեղեկացրեցին, որ ներերակային ներարկում պետք է կատարվի, որը խնդիրներ է առաջացնում երակների բարակության հետ կապված: Այսինքն՝ չի ստացվում, իրենց բառով ասած, «երակ մտնել»։ Հիմա մի քիչ ձգձգվում է, բայց կարծում եմ՝ կես ժամվա ընթացքում կներկայանա դատական նիստին»,-ասաց նա: Լրագրողների այն հարցին, թե ինչու Խաչատրյանը չի տեղափոխվում Գերմանիա՝ փաստաբանը շեշտեց, որ խնդիրը պետական մարմինների թույլ չտալն է. «Ամեն անգամ, երբ մենք ասում ենք՝ թույլ տվեք, որ գնա վիրահատության, քանի որ եթե չի վիրահատվում, կոնքի օրգանների խնդիրներ են առաջանում, վերջույթներն են թուլանում, 2019 թվականից թույլ չեն տալիս այս վիրահատությունը կատարել։ Դրա համար էլ հիմա անվասայլակով է տեղաշարժվում։ Այս խնդիրը կա, բոլորը դրա մասին գիտեն, բազմիցս ստուգել են պետական հանձնաժողովներով, բոլորը միաբերան հաստատել են, որ վիրահատության կարիք կա և դա պետք է արվի արտերկրում, քանի որ Հայաստանում հնարավոր չէ: Այս վիրահատությունը մինչեւ չկատարվի, բուժում չկա: Իմպլանտ է տեղադրված, որ ողերը պետք է մասնատվեն: Իմլանտը պետք է փոխվի եւ վիրահատությունը կատարվի, եւ գործիքները, եւ իմպլանտը Հայաստանում չկան: Վիրահատություն չկատարվելու հետեւանքով արդեն ունենք անդառնալի հետեւանքներ: Մենք նոր դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու հետ կապված, որովհետեւ արդեն կյանքի խնդիր է առկա: Պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձի առողջության պահպանման նկատառումներից ելնելով»,-ասաց պաշտպանը: Նա հստակեցրեց, որ այս պահին բժիշկները եւս նշում են, որ Գագիկ Խաչատրյանը չի կարողանում քայլել, եթե անգամ փորձում է կանգնել, ուժեղ ցավեր են առաջանում, ընկնելու վտանգ է առաջանում: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։
12:18 - 19 հունվարի, 2024
Կառավարությունն ուզում է նվազեցնել վերադարձվող եկամտահարկի եռամսյակային շեմը
 |civilnet.am|

Կառավարությունն ուզում է նվազեցնել վերադարձվող եկամտահարկի եռամսյակային շեմը |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագրում՝ կիսով չափ նվազեցնելով եռամսյակային կտրվածքով վերադարձվող եկամտահարկի առավելագույն շեմը՝ 1,5 մլն դրամը։ Ըստ օրենսդրական փաթեթի՝ 2025-ից հունվարի 1-ից հետո եկամտային հարկը մեկ եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։ Այս փոփոխությունը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ կնքել են եկամտահարկի վերադարձով հիպոտեկային պայմանագիր։ Նախագիծը հունվարի 15-ին խորհրդարան էր բերել Ֆինանսների նախարարությունը։ Օրենքի փոփոխությունը ներկայացնող նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ 2023-ը ամփոփվել է շուրջ 52 մլրդ դրամ վերադարձով, իսկ 2024-ի դեպքում ակնկալվում է, որ այդ թիվը կլինի շուրջ 80 մլրդ դրամ։ Ըստ փոխնախարարի՝ նախագծով 2027-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձը չի գործի Երևանին սահմանակից մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի, իսկ 2029-ից՝ մյուս մարզերի դեպքում, բացառությամբ կառավարության կողմից սահմանված սահմանամերձ համայնքների։
17:41 - 15 հունվարի, 2024
Եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027 թ. չի կիրառվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում

Եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027 թ. չի կիրառվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում

Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներով սահմանվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին հարակից` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` եթե գույքը գտնվում է այլ մարզերում: Սահմանափակումները չեն կիրառվի Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի համար: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ վերջին փոփոխությունն էլ վերաբերում է վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափին, որը գործող օրենսդրությամբ սահմանված է մինչեւ 1,5 մլն դրամի չափով: Նախագծով նախատեսվում է այն նվազեցնել` սահմանելով, որ վարկառուին եւ համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը: Զեկուցողի խոսքով առաջարկվող փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենալու: «Բոլոր այն քաղաքացիները, որոնք շահառու կամ մասնակից են դարձել այս համակարգին այդ պահին գործող կանոններով, կշարունակեն շահառու մնալ նույն պայմաններով մինչեւ հիպոտեկային վարկի գործողության ավարտը»,- մանրամասնել է Արման Պողոսյանը: Փոխնախարարը հիշեցրել է, որ Երեւան քաղաքում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող վարկերի մասով այլեւս հիպոտեկային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի: Նշված ժամանակային սահմանափակումը չի կիրառվի միայն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը շինարարության թույլտվություն ստացած բազմաբնակարան բնակելի շենքից բնակարան գնելու գործարքների համար: Ըստ Արման Պողոսյանի` նախագծի ընդունման նպատակն է խթանել մարզերում քաղաքաշինական եւ տնտեսական ակտիվությունը, զսպել հիպոտեկային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների աճը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ նախագծի նպատակներից է հիփոթեքային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների անշեղ աճը զսպելը երկարաժամկետ հեռանկարում: Ըստ փոխնախարարի՝ այդ համակարգի բացասական կողմը եկամուտների վերաբաշխման վրա անհամարժեք ազդեցությունն է այն իմաստով, որ համակարգից օգտվում են հիմնականում միջին ու բարձր եկամուտ ունեցողները:  «Բարձր ու միջին եկամտային խմբերում գտնվողների համար եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափն էականորեն ավելի ցածր է, քանի որ վճարում ու ամբողջությամբ կամ մասամբ հետ են ստանում, քան այն քաղաքացիների եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որոնք այս համակարգի շահառու չեն: Փաստացի կարող ենք ասել, որ եկամտային հարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում»,-ասաց Պողոսյանը: Փոխնախարարը պատասխանել է փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին ու մտահոգություններին: Կառավարության ներկայացուցիչը չի համաձայնել այն դիտարկմանը, թե նախագիծը հապճեպ է քննարկվում. այն քննարկվում է ութ ամսից ավելի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը փաստել է, որ համակարգի ներդրման նպատակն ի սկզբանե չի եղել բնակարանային ապահովվածությունը, այլեւ` շինարարության ոլորտի զարգացումը: Պատգամավորի կարծիքով այն ոչ միայն խթանել է շինարարության աճը, հնարավորություն ընձեռել մարդկանց ձեռք բերելու բնակարան, այլ նաեւ նպաստել է ստվերի կրճատմանը: «Մենք պետք է հասկանանք, թե որտեղ է նպատակահարմար բնակարանաշինությունը կամ շենքերի շինարարությունը խթանել: Կարծում եմ` հարցի պատասխանը պետք է ստանանք քաղաքաշինության ոլորտում քաղաքականություն մշակող մարմնից»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը: Նա առաջարկել է պատգամավորներին ընդունել նախագիծը ներկայացված տարբերակով եւ մինչեւ երկրորդ ընթերցում շահագրգիռ մարմինների հետ քննարկել պատգամավորների առաջարկները: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում, ստացել դրական եզրակացություն:
15:07 - 10 հունվարի, 2024
Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք 2024-ից պետք է հայտարարագիր ներկայացնեն. նախարարն ամփոփել է տարին |armenpress.am|

Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք 2024-ից պետք է հայտարարագիր ներկայացնեն. նախարարն ամփոփել է տարին |armenpress.am|

armenpress.am: Սպասվում է, որ Հայաստանը 2023 թվականին կունենա 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարին ֆինանսական առումով որակում է բավականին հաջող: Հաջորդ տարի կիրականացվեն որոշակի փոփոխություններ, նախատեսվում է, որ գործունեության որոշակի տեսակներ չեն գործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում: 2024 թվականից եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք, դա նշանակում է, որ 2024-ի համար հայտարարագիրը ներկայացնելու են 2025 թվականին: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ամփոփել է անցնող ֆինանսական տարին ու ներկայացրել 2024-ի հիմնական անելիքները: «2023-ը, ընդհանուր առմամբ, կարելի է ֆինանսական առումով բավականին հաջող տարի համարել, կարողացանք ավելի շատ հարկ հավաքել, քան պլանավորված էր: Մենք 2023-ին շարունակեցինք անել այն, ինչ սկսել էինք 2022-ին, այն, ինչ նախանշված էր կառավարության ծրագրով: Շարունակում ենք կապիտալ ծախսերի շեշտակի աճ ունենալ: Այդ աճը կշարունակվի նաև 2024 թվականին»,-ասաց նախարարը: Խոսելով տնտեսական աճի տեմպերից՝ նախարարն ասաց՝ 2022-ի տնտեսական աճի բարձր տեմպը շարունակվել է 2023-ին: «Մենք այսօր տեսնում ենք, որ արդեն 2023 թվականին կունենանք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, թեև մեկ ամիս առաջ կանխատեսում էինք 7-ի շուրջ»,-նշեց նախարարը: Հովհաննիսյանը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին տրվող ֆինանսական աջակցությունից: 2024-ի պետական բյուջեի նախագծում ավելի ուշ նախատեսվեցին 47.3 մլրդ դրամի չափով ծախսեր՝ աջակցության ծրագրերի համար: Անդրադառնալով հարցին, թե արդյոք սա չի ազդի՞ պետական պարտքի վրա՝ Հովհաննիսյանն ասաց. «Այս անգամ ունենալու ենք 4.6 տոկոս դեֆիցիտ, բայց պարտքի վրա դա ավելորդ բեռ չի լինելու: Դրանով փորձելու ենք լուծել մեր հայրենակիցների առաջնային խնդիրները: Պարտքի հավելյալ բեռ, այնուամենայնիվ, ստեղծվում է ոչ դրանից, այլ նրանից, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունն ուներ պարտք ՀՀ բանկային համակարգին, և օրեր առաջ որոշում կայացվեց, որ այդ պարտքը ստանձնում է Հայաստանի կառավարությունը: Դա 3 տոկոսից մի փոքր ավելի ազդեցություն կունենա մեր պարտքի վրա»: 2024-ի բյուջեն հաստատվել է 156 մլրդ պահուստային ֆոնդով: Սակայն կառավարություն արդեն իսկ 20 մլրդ դրամ նվազեցրել է՝ կապված ԼՂ-ի պարտքի ստանձնման հետ: Պարտքը սպասարկելու հետ կապված կառաջանան նոր ծախսային պարտավորություններ: Խոսելով 2024-ին պաշտպանության ոլորտին ուղղվելիք 554 մլրդ դրամի չափով ծախսերից՝ նախարարը տեղեկացրեց, որ կա նաև առաջնահերթությունների հավելված, որտեղ նշված են հավելյալ կարիքներ: «Այսինքն՝ ՊՆ-ին հնարավորության դեպքում կհատկացնենք 200 մլրդ դրամ ավել գումար, եթե նման հնարավորություն լինի»,-ասաց նա: Բյուջեում կա հավելված, որտեղ նշվում են առաջնահերթ ծախսերը, որոնք տեղ չեն գտել բյուջեի ծախսային հոդվածներում: «Եվ, երբ նոր միջոցներ են ի հայտ գալիս, իսկ նոր միջոցներ կարող են ի հայտ գալ, օրինակ, երբ հարկային եկամուտները գերակատարվել են կամ նախանշված որևէ ծրագրի չի իրականացվել ու գումարները վերադարձվել են պահուստ, ապա հավելվածում նայում ենք, թե ինչ ծրագրեր էինք ուզում անել, որ տեղ չեն գտել բյուջեում, և այդ ծրագրերն արդեն ֆինանսավորվում են»,-նշեց նախարարը: Խոսելով 2023-ին ներդրված ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգից՝ նա ասաց, որ մինչև 2024-ի մայիսի 1-ը 2023-ի հայտարարատու անձինք պետք է ներկայացնեն հայտարարագիր: 2024 թվականից հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք:Դա նշանակում է, որ այդ մարդիկ հայտարարագիրը կներկայացնեն արդեն 2025 թվականին: Առաջիկայում կներդրվի տեղեկատվական պլատֆորմը, որի միջոցով բոլոր հայտարարատուները հնարավորություն կունենան հայտարարագիր ներկայացնել: Լինելու է կայք, նաև հավելված, որ մարդիկ հեշտությամբ կարողանան լրացնել հայտը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:14 - 28 դեկտեմբերի, 2023
Արցախի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունները կվերակառուցվեն Հայաստանում

 |aravot.am|

Արցախի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունները կվերակառուցվեն Հայաստանում |aravot.am|

aravot.am: «ՀՀ ֆինանսաբանկային համակարգը, ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո պահպանել է ներկայացվածությունը Լեռնային Ղարաբաղում՝ նպաստելով ԼՂ-ում տնտեսության բնականոն գործունեությանը։ Դրան նպաստել են ԼՂ կառավարությանը ՀՀ կառավարության աջակցությունը եւ ԿԲ կարգավորումները։ Մասնավորապես, 2020 թվականից կառավարության կողմից ԼՂ-ին աջակցությունը թույլ է տվել սպասարկել ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ մեծ պարտավորությունները, որոնց մի մասը ձեւավորվել էր նաեւ պատերազմի հետեւանքով»,- այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ ԼՂ կառավարության եւ հիմնադրամների կողմից թողարկված պարտատոմսերը Կենտրոնական բանկի կարգավորումներում մշտապես հավասարեցված են եղել պետական պարտատոմսերին, դրանց ծավալը կազմել է շուրջ 273 մլրդ դրամ։ Արտաքին աուդիտ իրականացնող ընկերությունները դիտարկել են ԼՂ կառավարության կողմից թողարկված պարտատոմսերը ՀՀ կառավարության նկատմամբ պահանջներին միեւնույն մոտեցումներով։ «ԼՂ կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ անհնար է դարձել։ Նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ եւ ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների եւ բանկերի վարկանիշների էական վատթարացում։ Ֆինանսական ցուցանիշների վատթարացման հետեւանքով՝ վարկավորման  տեմպերի անկում եւ հետեւաբար՝ տնտեսական ակտիվության նվազում, ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում՝ ստեղծված սոցիալական ծանր պայմաններում»,- ասաց նախարարը։ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վերոնշյալ շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70 եւ 30 համամասնությամբ։ «Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից ստանձնվող պարտավորությունների 70 տոկոսի չափով կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորության նկատմամբ պահանջի իրավունքը։ Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը՝ թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչեւ 225 մլրդ դրամ անվանական արժեքով։ Արդյունքում՝ ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը»,- ասաց նա։ Ըստ նախարարի՝ ակնկալվում է վերականգնել Արցախի բնակչության առանձին խմբերի վարկունակությունը եւ հնարավորություն ընձեռնել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել։
12:19 - 22 դեկտեմբերի, 2023
Կառավարությունը 50 մլն եվրո գումարով բյուջետային աջակցության նոր վարկ է վերցնում

 |aravot.am|

Կառավարությունը 50 մլն եվրո գումարով բյուջետային աջակցության նոր վարկ է վերցնում |aravot.am|

aravot.am: ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն ասաց, որ համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ 50 մլն եվրո գումարի չափով։ «Հաշվի առնելով վարկի բյուջետային աջակցության բնույթը՝ միջոցներն ուղղվելու են 2023 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար Ազգային ժողովն արդեն հաստատել էր 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում։ Սակայն մի կարեւոր հանգամանք կա այստեղ․ հաշվի առնելով, որ մեր պլանավորած կապիտալ ծախսերը՝ 550 մլրդ դրամ, գերազանցում են մեր պլանավորած 290 մլրդ պակասորդը, այդ միջոցներն, ըստ էության, ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ, որոնք իրենց հերթին ունեն տնտեսության վրա բավական դրական եւ ներուժը բարձրացնող ազդեցություն, նաեւ ուղղված են մեր ապագա սերունդներին։ Հետեւաբար, պարտքային միջոցների խելամիտ օգտագործում են ենթադրում»,- ասաց փոխնախարարը։ Էդուարդ Հակոբյանն ասաց, որ վարկը տրամադրվելու է եվրոյով, տոկոսադրույքը երկու բաղադրիչ ունի՝ վեցամսյա՝ եւ լիբոր, եւ ֆիքսված սպրեդ։ Ներկա գնահատումներով՝ 5,6 տոկոս է կազմում տոկոսադրույքը։ Մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի։ «Բյուջետային աջակցության վարկերը ստանալուց առաջ մենք իրականացնում ենք ռեֆորմներ, ռեֆորմները պատշաճ իրականացնելուց եւ ընդունելուց հետո ենք կարողանում հասանելիություն ունենալ վարկային միջոցներին»,- հավելեց նա։
12:26 - 12 դեկտեմբերի, 2023
Առաջարկվում է ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանել ԿԳՄՍ նախարարությանը. նախագիծ
 |1lurer.am|

Առաջարկվում է ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանել ԿԳՄՍ նախարարությանը. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Շարունակվում է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը տեղեկացրեց՝ հիմնական կարգավորումները «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում են: Նրա խոսքով՝ իրավական ակտերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական և ազգային պահուստներում առկա թանկարժեք մետաղների և քարերի համալրման, հաշվառման, օտարման և դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին փոխանցելու և այդ գործառույթների արդյունավետ իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ: «Ունենք երկու խումբ փոփոխություններ՝ նախ՝ առաջինը՝ պետական պահուստ: Ի՞նչ է թանկարժեք քարերի և մետաղների պետական պահուստը: Այն պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանց հետ կապված իրերի հանրագումար է, որոնց հետ կապված բոլոր գործառույթները ներկայումս իրականացնում է ֆինանսների նախարարությունը՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք, ըստ էության, պետական գույք են: Գիտենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով պետական գույքի կառավարման ոլորտում պատասխանատու մարմինը ՏԿԵ նախարարությունն է, ավելի կոնկրետ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն: Առաջին խումբ փոփոխությունները, որոնք առաջարկվում են, պետական պահուստի կառավարման և դրանում ներառված գույքի մասով իրականացվող գործառույթների մասով կարգավորումները ուժը կորցրած ճանաչելն է՝ բացառությամբ ազգային պահուստի»,- տեղեկացրեց Հակոբյանը: Պետական պահուստի (բացառությամբ ազգային պահուստի) կառավարման և դրանում ներառված գույքի մասով իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական պահուստի կառավարման (բացառությամբ ազգային պահուստի) գործընթացը սահմանող՝ օրենքի 17-19-րդ մասերը: Գույքի հետագա կառավարումն իրականացվելու է ՏԿԵՆ-ի կողմից: Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ երկրորդ խումբ փոփոխությունները վերաբերում են ազգային պահուստին, որը ներկայումս, ըստ էության, պետական պահուստի մաս է: Ազգային պահուստը պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական և այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների հավաքածու է: Ազգային պահուստի արժեքներն անձեռնմխելի և անբաժանելի են, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և ենթակա չեն օտարման կամ վարձակալության: Ազգային պահուստի կառավարման մասով մնացած գործառույթները իրականացվում են ոլորտային նախարարության՝ ԿԳՄՍՆ-ի, դրա ենթակա մարմինների, թանգարանների կամ այլ մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ: Ազգային պահուստում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է օրենքի 20-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն՝ ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին՝ ԿԳՄՍՆ-ին: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:  Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի խոսքով՝ օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
11:14 - 08 դեկտեմբերի, 2023
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել

Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել

 Երևանի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն: Ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետացման միջոցառումներ:  Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր:  Փաստաթղթերը ստորագրել են նախարար Վահե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու բանկի վարչությունների գծով տնօրեն Լիոնել Ռապային:  Եվրոպական ներդրումային բանկից էլ տեղեկացնում են, որ ԵՆԲ-ի 25 միլիոն եվրո արժողությամբ վարկը և ԵՄ-ի 11 միլիոն եվրո արժողությամբ  դրամաշնորհը կօգնեն բարելավել Երևանի 6 պոլիկլինիկաների և 32 մանկապարտեզների էներգաարդյունավետությունը:
19:49 - 29 նոյեմբերի, 2023
Վահե Հովհաննիսյանը Ռոլանդ Փրայսին է ներկայացրել միջազգային գործընկերների հետ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աջակցության ներգրավման մասով աշխատանքները

Վահե Հովհաննիսյանը Ռոլանդ Փրայսին է ներկայացրել միջազգային գործընկերների հետ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աջակցության ներգրավման մասով աշխատանքները

ՀՀ ֆինանսների նախարարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:  Վահե Հովհաննիսյանը տիկին Փրայսին է ներկայացրել միջազգային գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման նպատակով հնարավոր աջակցության ներգրավման ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքները։ Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ռոլանդ Փրայսը եւս ընդգծել է նշյալ աշխատանքների կարևորությունը և նշել ՀԲ թիմի՝ այդ միջոցառումների իրականացման շրջանակներում Հայաստանին աջակցելու պատրաստակամության վերաբերյալ։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են նաև առաջիկա համագործակցության, այդ թվում՝ «Ծրագիր արդյունքի դիմաց» («PforR») գործիքի կիրառմամբ նախատեսվող ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ վերջիններիս իրականացումը կնպաստի ՀՀ կառավարության կողմից ուղենշված բարեփոխումների շրջանակին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
17:18 - 28 նոյեմբերի, 2023
Պետբյուջեի եկամուտներն աճել են 13,8 տոկոսով, ծախսերը՝ թերակատարվել
 |civilnet.am|

Պետբյուջեի եկամուտներն աճել են 13,8 տոկոսով, ծախսերը՝ թերակատարվել |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն այս տարվա ինն ամիսներին աճել են 13,8 տոկոսով։ Այս մասին նոյեմբերի 27-ին ԱԺ-ում 2023-ի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանն ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ «Պետական բյուջեի եկամուտները ծրագրի նկատմամբ գերակատարվել են: Եկամուտները 2023-ի ինն ամիսների համար կազմել են 1,708 տրլն դրամ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 13,8 տոկոսով»,- նշեց նա։ Ըստ նրա՝ պետական բյուջեի հարկային եկամուտների աճը պայմանավորված հիմնականում բարձր տնտեսական աճի պայմաններում հարկային բազայի ընդլայնմամբ, ինչպես նաև հարկային վարչարարության ջանքերով: 2023-ի հունվար-սեպտեմբերին գրանցվել է 9,7 տնտեսական ակտիվության աճ, որն էլ Սիրունյանի խոսքով՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների ոլորտի աճով։ Նույն ժամանակահատվածում պետբյուջեի ծախսերը թեև նախորդ տարվա համեմատ աճել են 12,7 տոկոսով՝ կազմելով 1,633 տրլն դրամ, բայց թերակատարվել են։ Փոխնախարարը հայտնեց, որ բյուջեի կատարողականը կազմել է 84,6 տոկոս։ Բյուջեի հավելուրդը կազմել է 74,6 մլրդ դրամ՝ պլանավորված 248,4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Վահան Սիրունյանը նկատեց, որ ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան: «2023-ի ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը, նպաստել է շուրջ 80,6 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4,4 տոկոսային կետով»,- ասաց նա։ 2023-ի ինն ամիսներին զբոսաշրջիկների թիվն աճել է 48,4 տոկոսով, որին ամենամեծ նպաստումն ունեցել են Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկները՝ 29,1 տոկոսը: Ընդհանուր առմամբ, հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,839 մլն:
12:47 - 27 նոյեմբերի, 2023
«ՌԴ-ից մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է, վերաարտահանման ծավալներն աճել են 80,6 տոկոսով»․ փոխնախարար
 |aravot.am|

«ՌԴ-ից մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է, վերաարտահանման ծավալներն աճել են 80,6 տոկոսով»․ փոխնախարար |aravot.am|

aravot.am: Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանի Դաշնությունից մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Ըստ փոխնախարարի՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա 9 ամիսներին աճել է 48,4 տոկոսով, այդ թվում՝ աճի վրա ամենամեծ ազդեցությունը՝ 29,1 տոկոս, ունեցել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները։ 9 ամիսներին ՀՀ զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 23,1 տոկոսով։ Այդ թվում՝ Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումներն աճել են 27,4 տոկոսով, այլ երկրներից փոխանցումները նվազել են 50,5 տոկոսով։ «2023 թվականի 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը։ Նպաստել է շուրջ 80,6 տոկոսային կետով։ Մինչդեռ, հայկական ծագման ապրանքների արտահանումը աճին նպաստել է 4,4 տոկոսային կետով»,- ասաց Վահան Սիրունյանը։ Արտահանման ծավալներն, ընդհանուր առմամբ, աճել են 44,8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 46,4 տոկոսով։ «Արտահանման աճի դանդաղումը, ի համեմատ նախորդ ամիսների, հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազային էֆեկտով, ինչպես նաեւ պղնձի միջազգային գների նվազմամբ եւ ՌԴ ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի արժեւորման տեմպերի արագացմամբ։ Արտաքին առեւտրի բացասական մնացորդը նախորդ տարվա համեմատ խորացել է 48,9 տոկոսով եւ կազմել է -3 մլրդ 367 մլն դոլար»,- հավելեց փոխնախարարը։
10:59 - 27 նոյեմբերի, 2023
«Խաղաղության խաչմերուկը» կարժենա 400-500 մլն դոլար. ֆինանսների նախարար |civilnet.am|

«Խաղաղության խաչմերուկը» կարժենա 400-500 մլն դոլար. ֆինանսների նախարար |civilnet.am|

civilnet.am: «Խաղաղության խաչմերուկը» կարժենա 400-500 մլն դոլար. ասում է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ հավելելով, որ կառավարությունն այդ նախագծի իրականացման տարբեր սցենարներ է դիտարկում: Նախարարի խոսքով՝ նախագծի իրականացման համար ֆինանսական միջոցների չափը կախված է նրանից, թե եղածներից որ սցենարը կընտրվի: «Կախված է նրանից՝ սկզբում որ սցենարով կգնանք, հետո ինչպիսի սցենարներ կլինեն: Օրինակ՝ արդյոք պե՞տք է կառուցենք Նախիջևանից մինչև (Ադրբեջանի) արևմտյան սահմանը ճանապարհ: Եթե այո, ապա դա արժեք ունի»,- նշում է Վահե Հովհաննիսյանը: Հնարավոր է նաև ճանապարհների ապաշրջափակման հարցը լուծել «ամենաէժան ձևով», որը, ֆինանսների նախարարի խոսքով, ենթադրում է Կարս-Գյումրի երկաթուղու և ադրբեջանական Ղազախից Բերդ ուղղության գործարկումը: «Եթե բոլոր ենթակառուցվածքները, բոլոր ճանապարհները, որոնք պակասում են, կառուցվեն, դրա արժեքը կլինի մոտավորապես 400-500 մլն դոլար: Օրինակ՝ Հրազդան-Իջևան-Ղազախ-Աղստաֆա երկաթուղային գծի վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, 61,5 մլն դոլար գնահատվում է Երասխ-Հորադիզ կապի վերականգնումը՝ Նախիջևանով և Սյունիքով: Սա երկաթուղին: 101 մլն դոլար գնահատվում է Երասխ-Նախիջևանի սահման և Նախջևանի սահման-Սյունիք-Ադրբեջանի սահման ավտոճանապարհների վերականգնումը: Իսկ Գյումրի-Ախուրյան կայարան ճանապարհահատվածը 8-9 մլն դոլար կպահանջի», – տեղեկացրեց նախարարը` նշելով, որ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ վերլուծություններն արվում են դեռևս 2021 թվականից: Տվյալ վերլուծություններում, նշում է Վահե Հովհաննիսյանը, ներառված են նաև հաշվարկներ առ այն, թե որ երկրները կարող են շահագրգռված լինել Հայաստանով անցնող ճանապարհային ենթակառուցվածքներով: Թեպետ հաշվարկներն արվել են 2021 թվականին, սակայն հաշվի առնելով ուկրաինական պատերազմով պայմանավորված միջազգային լոգիստիկ վերադասավորումները, միջազգային հետաքրքրությունը, նախարարի խոսքով, կարող է աճել Հայաստանով անցնող ճանապարհների նկատմամբ: «Հիմա ավելի լավատեսական սցենար կարող ենք ունենալ: Օրինակ` սցենարներից մեկով 8 մլն տոննայով կարող է ավելանալ բեռնափոխադրումների ծավալը», – նշում է նախարարը:
17:29 - 24 նոյեմբերի, 2023
Վարչապետն օրակարգից հանեց նորակառույցում եկամտային հարկի վերադարձով բնակարան գնելու հարցի մասին նախագիծը
 |1lurer.am|

Վարչապետն օրակարգից հանեց նորակառույցում եկամտային հարկի վերադարձով բնակարան գնելու հարցի մասին նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձման համակարգով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Առաջարկվում է սահմանել, որ 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում [գումարը], եթե գույքը գտնվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վար­­չական տարածքներում: 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերա­դարձվում, եթե անշարժ գույքը գտնվում է այլ մարզերում»,- ասաց նախարարը և հավելեց. «Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով հիփոթեքային վարկի վարկառուին և, առկայության դեպքում, համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի վերադարձման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը»: Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ եկամտային հարկի վերադարձի օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո գրանցվել է շինարարության մեծ աճ, հիմա որոշում է կայացվել, որ շինարարության տեմպը շարունակվի նաև հարակից մարզերում: «Նաև արդեն մյուս մարզերի համար այդ սահմանափակումը կգործի 2029 թվականի հունվարի 1-ից այն արձանագրմամբ, որ սահմանամերձ բնակավայրերում՝ մեր ցանկում սահմանված սահմանամերձ բնակավայրերում, այդ սահմանափակումը չի գործի»,- ասաց վարչապետը և հավելեց, որ որոշման տրամաբանությունը տարածքային համաչափ զարգացումը խթանելն է: Վարչապետը նաև հիշեցրեց, որ այս գործիքակազմի ընդունմամբ քաղաքացիների՝ բնակարան ձեռք բերելու գործընթացում առաջընթաց է գրանցվել: «2018 թվականից մինչ օրս ավելի քան 3500 ընտանիք ձեռք է բերել այս գործիքի կիրառմամբ բնակարան, 2018 թվականի համեմատ այդ թիվը մոտավորապես 10 անգամ ավելացել է, և հույս ունենք, որ այս գործիքի կիրառմամբ նաև մարզերում անշարժ գույքի առաջնային շուկան կզարգանա, և բնակարանաշինությունը կխթանվի: 2022-ի արդյունքներով մենք այս հոդվածով շուրջ 35 միլիարդ դրամի վերադարձ ենք իրականացրել ընդհանուր եկամտային հարկի վերադարձը, որի 90 տոկոսը հիփոթեքային վարկի վերադարձի հոդվածով է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը և առաջարկեց ընդունել նախագիծը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասնեց՝ 2025-ի հունվարի 1-ից է դադարում ծրագիրը Երևանում: «Մենք սկսել ենք 2022  թվականի հուլիսի 1-ից առաջին գոտու համար սահմանափակումը, 2023-ի հունվարի 1-ից՝ երկրորդ գոտու համար, 2023-ի հուլիսի 1-ից՝ երրորդ գոտու համար, իսկ 2025-ի հունվարի 1-ին կդադարի»,- ասաց նա: Թեմայի շրջանակում քննարկում ծավալվեց, և պարզվեց՝ Երևանում և մարզերում շինթույլտվություն տալու և եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի ժամկետների սահմանափակման առումով անճշտություններ կան: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը որոշեց օրակարգից հանել հարցը, հանձնարարեց ճշտել բոլոր նրբությունները, որպեսզի «շուկան չդեֆորմացվի»: «Եթե երկու կարգավորումներ են, երկու տարբեր կարգավորումներով չի աշխատի համակարգը: Այսինքն՝ մեր նպատակադրումից կհեռանանք: Հարցը օրակարգից հանվում է»,- ասաց նա:
12:08 - 17 նոյեմբերի, 2023
Հայաստանում միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում, կլինեն հավելյալ միջոցառումներ․ Ֆինանսների նախարար
 |armenpress.am|

Հայաստանում միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում, կլինեն հավելյալ միջոցառումներ․ Ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տնտեսական ակտիվության և աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Նրա խոսքով՝ երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև 2023 թվականի առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով գրանցվել է 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության կողմից թիրախավորված 7 տոկոսի շրջանակներում։ Ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել։ «2024 թվականին ևս թիրախավորում ենք ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ՝ ավել լինելով 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 միլիարդ դրամով կամ 15,4 տոկոսով»,- ասաց Հովհաննիսյանը։ Նախարարը նշեց, որ չնայած տնտեսական աճի զգալի մասը ապահովել է ծառայությունների ճյուղը, բարձր աճ է գրանցվել նաև շինարարության ճյուղում։ «Միայն արդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում, որի աճի տեմպի վերականգնման ուղղությամբ կառավարությունը արդեն ջանքեր գործադրել է և առաջիկայում կլինեն հավելյալ միջոցառումները»,- նշեց Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով՝ տնտեսությունում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր՝ մեծացնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական ներուժը։ « Մասնավորապես, արտահանման հնարավորությունները էապես մեծացել են, բավական տպավորիչ զարգացումներ կան նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
12:19 - 15 նոյեմբերի, 2023